
«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ»
ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը իր քարոզարշավը շարունակեց Լոռու մարզում: Նախորդ օրը նա արդեն հանդիպել էր Ջրաշենի, Սպիտակի, Տաշիրի, Ստեփանավանի, Վանաձորի ընտրողների հետ: Իսկ երեկ նա եղավ Օձունում եւ Ալավերդիում: Օձունում ընտրողների հետ հանդիպման ժամանակ թեկնածուն իր ելույթը սկսեց պատմական էքսկուրսով ու նշեց, որ օձունցիները երբեք բռնության չեն ենթարկվել, իսկ այսօր 4000 ընտրող ունեցող համայնքը վախեցած է: Օձունցին չպետք է մոռանա եւ ենթարկվի ինչ-որ մեկի ճնշումներին: «Այս վիճակին, որ հասել ենք, մի քիչ էլ մենք ենք մեղավոր, ինչ-որ տեղ նաեւ մեր անտարբերության պատճառով է: Ճիշտ է, ճնշումներ լինում են, բայց վախենալ պետք չէ»: Իր ընտրողներին թեկնածուն կոչ արեց չսխալվել ընտրության մեջ. «Երկու ծայրահեղությունների բախումը կարող է վտանգավոր իրավիճակ առաջացնել, քանի որ հին իշխանությունները իրենց դիրքը վերականգնելու համար պատրաստ են այդ բախումներին, իսկ նոր ուժը չունի դիրք պահպանելու, դրա համար էլ ճնշելով, վախեցնելով` փորձում է հաջողության հասնել... Մենք պետք է մեր երկրում տեր կանգնենք մեր ազատությանը, որպեսզի որեւէ այլ մակարդակի չինովնիկ գյուղացուն եւ քաղաքացուն չկարողանա հրահանգներ իջեցնել ում միտինգին գնալ, ումին` չգնալ, ում քվեարկել, ում չքվեարկել», զայրացած ասաց թեկնածուն ու մի քանի պատգամ փոխանցելով, վրդովված շտապեց Ալավերդիի ընտրողների հետ հանդիպման:
Լոռու մարզ այցը ամփոփվեց Ալավերդու Սայաթ-Նովայի անվան հրապարակում, որտեղ ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը խոսեց իրեն անհանգստացնող հարցերի շուրջ ու նշեց. «Այսօր գաղափարական մրցակցությունը, գաղափարական բանավեճը, այն, ինչ մենք մեկ ամիս կոչ էինք անում բոլոր քաղաքական ուժերին եւ թեկնածուներին միանալ ու մտնել այդ տեսակի պայքարի մեջ, փոխարինվում է ավելի ու ավելի ժողովրդին գրգռելով, հավելյալ, անհարկի լարումներ ստեղծելով: Մենք տեսնում ենք, թե ինչպես երկու արդեն լուսանցքային ուժեր փոխադարձ մեղադրանքների տարափ են տեղում եւ «սեւ փիարի» գործընթաց վարում, որը մեզ համար ընդունելի չէ: Մի կողմից հին իշխանությունը` ՀՀՇ-ն, ավելի ու ավելի ագրեսիվ դառնալով, ավելի արյունարբու կոչեր անելով, ժողովրդի մեջ ատելության ալիք բարձրացնելով, փորձում է նորից նվաճել կորցրած դիրքերը: Դաշնակցությունը ունի հակառակորդներ, բայց թշնամիներ չունի եւ ոչ մեկին թույլ չի տա թշնամություն սերմանել ժողովրդի մեջ»:
Թեկնածուն նշեց, որ թեեւ երկրի զարգացման մեջ տեսնում է առաջընթաց, սակայն մարզերը տասնյակ տարիներով հետ են մնում Երեւանից: «Ժողովուրդը պետք է երկրի զարգացման մեջ իր, ձեր լեզվով ասած, փայն ունենա եւ այդ փայը ես ձեզ կվերադարձնեմ», ասաց Վահան Հովհաննիսյանը եւ կոչ արեց չխաբվել «պոպուլիստական լաչառությամբ»:
Երեկվա դրությամբ ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հետ համաձայնագիր էր կնքել 235.000 ընտրող: «Ազգի» հետ զրույցում Վահան Հովհաննիսյանը ասաց. «Իմ մասին լուրեր են տարածվում, թե իբր այլ թեկնածուի շահերը պաշտպանելու համար եմ սեփական թեկնածությունս առաջադրել, սա նենգ սուտ է: Ես վստահաբար գնում եմ հաղթանակի, եւ ոչ ոք ինձ ոչինչ չի պարտադրել: Ոչ մի կեղտոտ խաղի մեջ ես չկամ»:
- ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁԵՎ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Ամերիկայի հայկական համագումարից հաղորդում են, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում շարունակում է աճել այն կոնգրեսականների թիվը, ովքեր պաշտպանում են Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւը: Ներկայացուցիչների պալատի ...ԼՈՆԴՈՆՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ԲԱԴՐԻ ՊԱՏԱՐԿԱՑԻՇՎԻԼԻՆ
2Լոնդոնում 53 տարեկան հասակում սրտի նոպայից մահացել է վրացի հայտնի գործարար, նախագահի նախկին թեկնածու Բադրի Պատարկացիշվիլին: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին Թբիլիսիում հայտնել են Պատարկացիշվիլու մամլո ծառայության ...ՎԱՃԱՌՔԻ ԵՆ ՀԱՆՎՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Թարգմ. Հ. Ծ. 1«Սանդեյ թայմս-օնլայն» ինտերնետային պարբերականը վերջին շրջանում ցնցող տեղեկություններ է տեղադրում, թե ինչպես Մ. Նահանգների կառավարության կաշառակեր պաշտոնյաների թույլտվության հետեւանքով միջուկային մահաբեր ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում եւ համաշխարհային քաղաքականության մեջ» փաստաթղթերի ժողովածուի ներկայացմամբ սկսեց երեկվա իր ասուլիսը Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության ...10 ՏԱՐԻ ՀԵՏՈ՝ 1,5 ՄԼՆ, 20 ՏԱՐԻ ՀԵՏՈ 3 ՄԼՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Ա. Մ.Զբոսաշրջության զարգացման հայեցակարգն է երեկ հաստատվել կառավարությունում, որը լրագրողներին է ներկայացրել առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը: Հայեցակարգն, ըստ նախարարի, ընդունվել է միջազգային ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԵՆ, ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՎԱԿՆՈՏ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1Տնտեսական լրագրողների ակումբի երեկվա հյուրը առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանն էր: Երկրի նախագահի թեկնածուները կամ նրանց լիազորված անձինք ակումբում ներկայացնում են իրենց նախընտրական ...ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՅԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆԱռաջիկա նախագահական ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մեր պետականության համար: Ցանկացած ընտրության ժամանակ քաղաքական մթնոլորտի որոշակի շիկացումը, հասարակական բեւեռացումները բնական ու անխուսափելի ...«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը իր քարոզարշավը շարունակեց Լոռու մարզում: Նախորդ օրը նա արդեն հանդիպել էր Ջրաշենի, Սպիտակի, Տաշիրի, Ստեփանավանի, Վանաձորի ընտրողների հետ: Իսկ ...ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
3Ռուսաստանի նախագահի թեկնածու, փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի քարտուղարությունը երեկ հերքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու մասին լուրերը: Նմանատիպ հերքում է տվել նաեւ Լեոնիդ Գոզմանը: Այսինքն՝ Հայաստանի ...ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ. 2Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոտ նախորդ օրը ցույցի դուրս եկած մարդկանց հսկող ոստիկանների հետ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի զրույցը ցույց տվեց մեր իրականության եւս մեկ տրագիկոմիկ ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԳԵՐԻ ԼԻՆԵԼ ԱՅԴ ԽՈՍՏՄԱՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Երբ մենք կոչ ենք անում մեր ձայները տալ Լեւոն Տեր-Պետրոսյանին, մենք լավ հիմնավորում ենք: Մենք ընտրում ենք այս ճանապարհը, որովհետեւ կողմնակից ենք համակարգային փոփոխություններ առաջարկող թեկնածուի առաջարկած ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒ ԾԵԾԸ
Գ. Գ.Վերջերս մահացած «Ժողովրդական ուղի» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Մանուկ Գասպարյանի որդու ծեծը երեկ դատապարտել է «Ժառանգություն» կուսակցությունը: Բռնարարքն իրականացնողներին քննադատելով` կուսակցությունը ...ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` ՆՈՐԻՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ. Մ.ԱԺ պատգամավոր, ՕԵԿ Գյումրու մարզային կառույցի եւ Արթուր Բաղդասարյանի տեղական նախընտրական կենտրոնի ղեկավար Հովհաննես Մարգարյանը դեռ հունվարի 31-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրել էր մամուլի ...ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԿՏԵՂԱՓՈԽՎԵՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի սրահում ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նախագահական ընտրությունների համար նախատեսված քվեաթերթիկները փետրվարի 14-ին կտեղափոխվեն ...ԿՈՒՆԵՆԱՆՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՏԱՐԱՐ
Ա. Մ.«Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին», «Բանկային ավանդների ներգրավման մասին» կառավարության հաստատած օրենքների նախագծերին երեկ անդրադառնալով, Կենտրոնական բանկի նախագահ ...ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՎԵՑ
Երեկ ստորագրվեց «Հայկական երկաթուղու» համակարգը հատուկ ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագիրը: Այս պայմանագրով Հայաստանի երկաթուղիների կառավարումը ...ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ
ՊՈՂՈՍ ՀԱՅԹԱՅԱՆԱրա Շիրազի անունն ու վաստակը արդեն չորս տասնամյակից ավելի ընկալվում է որպես հայ արձանագործության նվաճում՝ իր բարձր պրոֆեսիոնալիզմով, ազգային ֆենոմենի յուրացումներով, նյութի հաղթահարման աննման հմտությամբ, ...ԼԵՈՇ ՍՎԱՐՈՎՍԿՈՒ ԵՐԿՐՈՐԴ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտորԻր կոչմանը հավատարիմ չեխ դիրիժոր Լեոշ Սվարովսկին ծրագրում ընդգրկել էր ազգային երաժշտություն: Եթե մեկ տարի առաջ նա ներկայացրել էր Բ. Սմետանայի «Իմ հայրենիքը» շարքի «Վլտավան» եւ Ա. Դվորժակի ռե մինոր Յոթերորդ ...«ԹԵՆԹԵՆԻՑ» ՀԵՏՈ «ԲԱԽՏԱՎՈՐ ՂՈՒԿԱՍԻ» ԱՐԿԱԾՆԵՐԸ` ՀԱՅԵՐԵՆ
Հ. Ծ.Փարիզից Ժան Էսքիյանը տեղեկացնում է, որ ֆրանսիական «Սիգեստ» հրատարակչատունը (տնօրեն Ժան Վարուժան Սրապյան) շարունակում է լույս ընծայել համաշխարհային հռչակ վայելող մանկական պատկերազարդ հանդեսների (կոմիքսներ) ...ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՊԱՏՄԱԲԱՆՆ ԷԼ Է ՄԻԱՑԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ
Հ. Ծ.Շվեյցարիացի պատմաբան Հանս-Լուկաս Քայզերը, որն օսմանյան ժամանակաշրջանի պատմության մասնագետ է, որպես այցելու դասախոս հրավիրվել է դասավանդելու Էն Արբորի Միչիգան համալսարանում, հաղորդում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» ...ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ 105 ՏԱՐԵԿԱՆ
Մոսկվայում հնչել է ականավոր հայ կոմպոզիտորի երաժշտությունը նրա ծննդյան 105-ամյակին նվիրված համերգում: Հաղորդվում է, որ հանդիսականները ոգեւորությամբ են ընդունել հայտնի դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի ...ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ ԿԱՄ ՏԵՐԸՆԴՁԵԶ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին` Քրիստոսի սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ շուքով նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը: Տոնակատարությունները ...ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոտ երկու ամիս է մնացել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մեկնարկին, որն ինչպես եւ անցյալ տարի, կանցկացվի 8 թիմերի մասնակցությամբ: Ինչպես հայտնի է, բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Դինամոն» ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է
ՖԻՖԱ-ն երեկ հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ընտրանին հունվարի համեմատ ցուցակում 4 հորիզոնականով բարձրացել է` զբաղեցնելով 81-րդ տեղը: Չնայած դրան, հավաքականի ...ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանցի ձյուդոյիստների համար եւս մեկ ուժերի փորձություն կլինի փետրվարի 16-17-ին Վիեննայում կայանալիք աշխարհի գավաթի 2-րդ փուլի խաղարկությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Աղամալյանն այդ մրցաշարին ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
Փետրվարի 13-ին, ժամը 10.17-ին Սպիտակ քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք տեղի է ունեցել 2,8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ։ Ըստ նախնական տվյալների, երկրաշարժը ...ՊԱՏԱՀԱՐ ԵՐԿԱԹԳԾԻ ՎՐԱ
Փետրվարի 12-ին, ժամը 08.30-ին մոտ Արթիկ քաղաքի Շահումյան եւ Գորկու փողոցների խաչմերուկի մոտ գտնվող երկաթուղու 27 ՊԿ-ի հատվածում երկաթգծի վրա բախվել են Գյումրի-Արթիկ-Պեմզաշեն ուղետար գնացքը եւ «ՎԱԶ-2106» ...ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ՇՄՈԼ ԳԱԶԻՑ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՓետրվարի 12-ին, ժամը 13.20-ին բնական գազի արտահոսքի հետեւանքով թունավորվել եւ Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչներ, 1959-ին ծնվ. Վազգեն Քալաշյանը եւ 1965-ին ծնվ. Լիզա ...
ԲՐԱՅԶԱՆ ԿՐԿԻՆ «ՊՂՊՋԱԿՆԵ՞Ր» Է ՀԵՂԻՆԱԿՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ
ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԻՐԱՔԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ
ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ԲՈԼՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԵՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎԵՑ ՆԱԶԼՈՒՄ ՄԱՅՐԻԿԻ ԲԺՇԿԱՐԱՆԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

«ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՑՆՈՂՆԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԱՄՈԹՈՎ ԵՆ ՄՆԱԼՈՒ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՄԵՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋԸ ԼՂ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎ, Day.Az
ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ.
Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՍ ՈՒՄԻ՞Ց ԵՄ ՊԱԿԱՍ
ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆ
- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

