
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԵՆ, ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՎԱԿՆՈՏ
Տնտեսական լրագրողների ակումբի երեկվա հյուրը առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանն էր: Երկրի նախագահի թեկնածուները կամ նրանց լիազորված անձինք ակումբում ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրի տնտեսությանն առնչվող մասը: Ներսես Երիցյանը երեկ անդրադարձավ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրին, որն ընկած է կառավարության ծրագրերի հիմքում:
Վերոնշյալ ծրագրերում ռազմավարական բնույթի գերակայություններն են գիտելիքահենք տնտեսության կայացումը, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացումը եւ նրա դերի բարձրացումը, տարածքային համաչափ զարգացումը, մրցունակության բարձրացումը եւ այլն: Ի տարբերություն այլ թեկնածուների, Սերժ Սարգսյանի ծրագիրը հիմնված է իրատեսական ցուցանիշների վրա եւ ունի լավ պատմություն: Իր ասածը հասկանալի դարձնելու համար, նախարարը հետեւյալ համեմատությունն արեց. երբ բանկ են ներկայանում երկու մարդ եւ ծրագիր ներկայացնում, բանկերն ընդունում են այն ծրագիրը, որն ունի պատմություն, իսկ որը չունի, չի էլ քննարկվում: Այսինքն, բանկերը ռիսկային են համարում այդպիսի ծրագրերը, եթե դրանց մեջ չկան նորարարություններ: Այն դիտարկմանը, թե թեկնածուների մեջ կան նաեւ վարկային պատմություններ ունեցող, այսինքն՝ նախկինում երկրի ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք, Ներսես Երիցյանը պատասխանեց, որ բանկի հաճախորդները կարող են լինել նաեւ վատ վարկային պատմություն ունեցողներ:
Ըստ նախարարի, Սերժ Սարգսյանի ծրագրում տնտեսական ոլորտի խնդիրներին տրվում են երկարաժամկետ, իրատեսական եւ հավակնոտ լուծումներ: Դրանցում կա կոնկրետություն: Օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հայեցակարգը, որը ոլորտի ներկայացուցիչների հավանությանն է արժանացել, նրանք պատրաստ են մասնակցելու դրան եւ ներդրումներ կատարելու: Այստեղ ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաները գերակա ճյուղ են համարվում, այլեւ խնդիր է դրվում տեղեկատվական հասարակարգ ստեղծել: Նույն հավակնոտ ծրագրերն են ընդգրկված նաեւ զբոսաշրջության հայեցակարգում, որի մանրամասները նույն օրը առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրեց կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: Նախատեսվում է ստեղծել հանքարդյունաբերության եւ քիմիական արդյունաբերության կլաստեր, որի նպատակն է այս ոլորտների եւ նրանց հետ նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների այնպիսի համագործակցության օղակ ստեղծել, որ հնարավորինս արդյունավետ արտադրանք թողարկենք եւ ներգրավվենք համաշխարհային տնտեսության մեջ:
Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրի վերաբերյալ կարծիք հայտնելու մասին տրված հարցին Ներսես Երիցյանը պատասխանեց, որ ինքը նախընտրում է ոչ թե հետ նայել, այլ առաջ: Ըստ նրա, Սերժ Սարգսյանի ծրագիրն ավելի պահպանողական է եւ իրատեսական, բայց ունի լուրջ հավակնություններ: Միաժամանակ, նախարարի համոզմամբ, ավելիին ենք հասնելու, քան նախատեսված է: Խոսելով նախընտրական ծրագրերի մասին, Ներսես Երիցյանը նկատեց, որ պոպուլիզմը սկսում է գերակշռել եւ շատ հաճախ ներկայացնել վաղուց արդեն իրականացվող ծրագրերը որպես ինչ-որ «նոր եւ չեղած բաներ»:
Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը նաեւ նշեց, որ ներքին շուկան պաշտպանելու եւ արտահանումը խրախուսելու համար պետք է արտադրողականության բարձրացման քաղաքականություն իրականացվի բարձր մակարդակ ունեցող ընկերությունների նկատմամբ, իսկ ստանդարտները պետք է բարձրացվեն մինչեւ եվրոպական ստանդարտների մակարդակին, որպեսզի անորակ ապրանքներ Հայաստան չմտնեն: Միաժամանակ, արտաքին եւ մասնավորապես ռուսական շուկա ապրանքներ արտահանելու համար պետք է կարողանանք ապահովել մշտական առաջարկ, էներգախնայողություն եւ ծախսերը նվազեցնող տեխնոլոգիաներ: Այդ դեպքում հնարավոր է առնվազն մինչեւ 30 տոկոսով նվազեցնել ծախսերը եւ այդպիսով, օրինակ՝ տրանսպորտային ծախսերը ծածկել:
Հայաստանի արտաքին առեւտրի ցուցանիշներին անդրադառնալով, նախարարը նշեց, որ դրանք որակական փոփոխություններ են կրել՝ արտահանումը դիվերսիֆիկացվել է, այսինքն՝ նվազեցվել է կախումը մեկ ճյուղից, իսկ ներմուծման մեջ ավելացել է տեխնոլոգիաների ներմուծումը: Ներսես Երիցյանը նաեւ նկատել տվեց, որ ներկայումս ներմուծումը գերազանցում է արտահանմանը 2 անգամ, 1998-ին այդ տարբերությունը 4-4,5 անգամ էր: Համենայն դեպս, նախարարի կանխատեսմամբ, առաջիկա 5 տարում արտահանման ծավալները, իրականացվող քաղաքականության արդյունքում էապես կավելանան:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Քննարկում
artak գրել է:
es kxndrei ajs naxararin vor aveli lav achker@ bac ani u tesni te ov e serj sargsyan@
ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁԵՎ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Ամերիկայի հայկական համագումարից հաղորդում են, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում շարունակում է աճել այն կոնգրեսականների թիվը, ովքեր պաշտպանում են Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւը: Ներկայացուցիչների պալատի ...ԼՈՆԴՈՆՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ԲԱԴՐԻ ՊԱՏԱՐԿԱՑԻՇՎԻԼԻՆ
2Լոնդոնում 53 տարեկան հասակում սրտի նոպայից մահացել է վրացի հայտնի գործարար, նախագահի նախկին թեկնածու Բադրի Պատարկացիշվիլին: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին Թբիլիսիում հայտնել են Պատարկացիշվիլու մամլո ծառայության ...ՎԱՃԱՌՔԻ ԵՆ ՀԱՆՎՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Թարգմ. Հ. Ծ. 1«Սանդեյ թայմս-օնլայն» ինտերնետային պարբերականը վերջին շրջանում ցնցող տեղեկություններ է տեղադրում, թե ինչպես Մ. Նահանգների կառավարության կաշառակեր պաշտոնյաների թույլտվության հետեւանքով միջուկային մահաբեր ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում եւ համաշխարհային քաղաքականության մեջ» փաստաթղթերի ժողովածուի ներկայացմամբ սկսեց երեկվա իր ասուլիսը Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության ...10 ՏԱՐԻ ՀԵՏՈ՝ 1,5 ՄԼՆ, 20 ՏԱՐԻ ՀԵՏՈ 3 ՄԼՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Ա. Մ.Զբոսաշրջության զարգացման հայեցակարգն է երեկ հաստատվել կառավարությունում, որը լրագրողներին է ներկայացրել առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը: Հայեցակարգն, ըստ նախարարի, ընդունվել է միջազգային ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԵՆ, ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՎԱԿՆՈՏ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1Տնտեսական լրագրողների ակումբի երեկվա հյուրը առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանն էր: Երկրի նախագահի թեկնածուները կամ նրանց լիազորված անձինք ակումբում ներկայացնում են իրենց նախընտրական ...ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՅԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆԱռաջիկա նախագահական ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մեր պետականության համար: Ցանկացած ընտրության ժամանակ քաղաքական մթնոլորտի որոշակի շիկացումը, հասարակական բեւեռացումները բնական ու անխուսափելի ...«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը իր քարոզարշավը շարունակեց Լոռու մարզում: Նախորդ օրը նա արդեն հանդիպել էր Ջրաշենի, Սպիտակի, Տաշիրի, Ստեփանավանի, Վանաձորի ընտրողների հետ: Իսկ ...ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
3Ռուսաստանի նախագահի թեկնածու, փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի քարտուղարությունը երեկ հերքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու մասին լուրերը: Նմանատիպ հերքում է տվել նաեւ Լեոնիդ Գոզմանը: Այսինքն՝ Հայաստանի ...ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ. 2Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոտ նախորդ օրը ցույցի դուրս եկած մարդկանց հսկող ոստիկանների հետ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի զրույցը ցույց տվեց մեր իրականության եւս մեկ տրագիկոմիկ ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԳԵՐԻ ԼԻՆԵԼ ԱՅԴ ԽՈՍՏՄԱՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Երբ մենք կոչ ենք անում մեր ձայները տալ Լեւոն Տեր-Պետրոսյանին, մենք լավ հիմնավորում ենք: Մենք ընտրում ենք այս ճանապարհը, որովհետեւ կողմնակից ենք համակարգային փոփոխություններ առաջարկող թեկնածուի առաջարկած ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒ ԾԵԾԸ
Գ. Գ.Վերջերս մահացած «Ժողովրդական ուղի» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Մանուկ Գասպարյանի որդու ծեծը երեկ դատապարտել է «Ժառանգություն» կուսակցությունը: Բռնարարքն իրականացնողներին քննադատելով` կուսակցությունը ...ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` ՆՈՐԻՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ. Մ.ԱԺ պատգամավոր, ՕԵԿ Գյումրու մարզային կառույցի եւ Արթուր Բաղդասարյանի տեղական նախընտրական կենտրոնի ղեկավար Հովհաննես Մարգարյանը դեռ հունվարի 31-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրել էր մամուլի ...ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԿՏԵՂԱՓՈԽՎԵՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի սրահում ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նախագահական ընտրությունների համար նախատեսված քվեաթերթիկները փետրվարի 14-ին կտեղափոխվեն ...ԿՈՒՆԵՆԱՆՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՏԱՐԱՐ
Ա. Մ.«Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին», «Բանկային ավանդների ներգրավման մասին» կառավարության հաստատած օրենքների նախագծերին երեկ անդրադառնալով, Կենտրոնական բանկի նախագահ ...ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՎԵՑ
Երեկ ստորագրվեց «Հայկական երկաթուղու» համակարգը հատուկ ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագիրը: Այս պայմանագրով Հայաստանի երկաթուղիների կառավարումը ...ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ
ՊՈՂՈՍ ՀԱՅԹԱՅԱՆԱրա Շիրազի անունն ու վաստակը արդեն չորս տասնամյակից ավելի ընկալվում է որպես հայ արձանագործության նվաճում՝ իր բարձր պրոֆեսիոնալիզմով, ազգային ֆենոմենի յուրացումներով, նյութի հաղթահարման աննման հմտությամբ, ...ԼԵՈՇ ՍՎԱՐՈՎՍԿՈՒ ԵՐԿՐՈՐԴ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտորԻր կոչմանը հավատարիմ չեխ դիրիժոր Լեոշ Սվարովսկին ծրագրում ընդգրկել էր ազգային երաժշտություն: Եթե մեկ տարի առաջ նա ներկայացրել էր Բ. Սմետանայի «Իմ հայրենիքը» շարքի «Վլտավան» եւ Ա. Դվորժակի ռե մինոր Յոթերորդ ...«ԹԵՆԹԵՆԻՑ» ՀԵՏՈ «ԲԱԽՏԱՎՈՐ ՂՈՒԿԱՍԻ» ԱՐԿԱԾՆԵՐԸ` ՀԱՅԵՐԵՆ
Հ. Ծ.Փարիզից Ժան Էսքիյանը տեղեկացնում է, որ ֆրանսիական «Սիգեստ» հրատարակչատունը (տնօրեն Ժան Վարուժան Սրապյան) շարունակում է լույս ընծայել համաշխարհային հռչակ վայելող մանկական պատկերազարդ հանդեսների (կոմիքսներ) ...ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՊԱՏՄԱԲԱՆՆ ԷԼ Է ՄԻԱՑԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ
Հ. Ծ.Շվեյցարիացի պատմաբան Հանս-Լուկաս Քայզերը, որն օսմանյան ժամանակաշրջանի պատմության մասնագետ է, որպես այցելու դասախոս հրավիրվել է դասավանդելու Էն Արբորի Միչիգան համալսարանում, հաղորդում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» ...ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ 105 ՏԱՐԵԿԱՆ
Մոսկվայում հնչել է ականավոր հայ կոմպոզիտորի երաժշտությունը նրա ծննդյան 105-ամյակին նվիրված համերգում: Հաղորդվում է, որ հանդիսականները ոգեւորությամբ են ընդունել հայտնի դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի ...ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ ԿԱՄ ՏԵՐԸՆԴՁԵԶ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին` Քրիստոսի սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ շուքով նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը: Տոնակատարությունները ...ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոտ երկու ամիս է մնացել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մեկնարկին, որն ինչպես եւ անցյալ տարի, կանցկացվի 8 թիմերի մասնակցությամբ: Ինչպես հայտնի է, բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Դինամոն» ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է
ՖԻՖԱ-ն երեկ հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ընտրանին հունվարի համեմատ ցուցակում 4 հորիզոնականով բարձրացել է` զբաղեցնելով 81-րդ տեղը: Չնայած դրան, հավաքականի ...ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանցի ձյուդոյիստների համար եւս մեկ ուժերի փորձություն կլինի փետրվարի 16-17-ին Վիեննայում կայանալիք աշխարհի գավաթի 2-րդ փուլի խաղարկությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Աղամալյանն այդ մրցաշարին ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
Փետրվարի 13-ին, ժամը 10.17-ին Սպիտակ քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք տեղի է ունեցել 2,8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ։ Ըստ նախնական տվյալների, երկրաշարժը ...ՊԱՏԱՀԱՐ ԵՐԿԱԹԳԾԻ ՎՐԱ
Փետրվարի 12-ին, ժամը 08.30-ին մոտ Արթիկ քաղաքի Շահումյան եւ Գորկու փողոցների խաչմերուկի մոտ գտնվող երկաթուղու 27 ՊԿ-ի հատվածում երկաթգծի վրա բախվել են Գյումրի-Արթիկ-Պեմզաշեն ուղետար գնացքը եւ «ՎԱԶ-2106» ...ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ՇՄՈԼ ԳԱԶԻՑ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՓետրվարի 12-ին, ժամը 13.20-ին բնական գազի արտահոսքի հետեւանքով թունավորվել եւ Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչներ, 1959-ին ծնվ. Վազգեն Քալաշյանը եւ 1965-ին ծնվ. Լիզա ...
«ԲԻՇՔԵԿՈՒՄ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ»
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԵՐԹԸ
ՁԱԽՈՂՈՒՄ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ«ՀԱՅԵՐԸ` ՀՕԳՈՒՏ ՕԲԱՄԱՅԻ»
Հ. Ծ.ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐ ՄԵՂՔԸ ԵՎ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

«ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՑՆՈՂՆԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԱՄՈԹՈՎ ԵՆ ՄՆԱԼՈՒ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՄԵՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋԸ ԼՂ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎ, Day.Az
ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ.
Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՍ ՈՒՄԻ՞Ց ԵՄ ՊԱԿԱՍ
ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆ
- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

