
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է
«Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում եւ համաշխարհային քաղաքականության մեջ» փաստաթղթերի ժողովածուի ներկայացմամբ սկսեց երեկվա իր ասուլիսը Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Ժողովածուն հրատարակել է Մոսկվայի Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտը, պրոֆեսոր, միջազգային իրավունքի դոկտոր Յուրի Բարսեղովի խմբագրմամբ եւ մեկնաբանություններով:
Ռուսաստանի հայերի միությանը կից գործող Մոսկվայի Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտի այս հրատարակությունը դեռեւս առաջին հատորն է, եւ ինչպես նշեց ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, որոշակի առումով շարունակությունն է ՌՀմ գործունեության մեջ այնպիսի կարեւոր մի ուղղության, ինչպիսին ղարաբաղյան խնդիրն է, իսկ դրանից առաջ` նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչմանն օժանդակելու քայլերն են:
Արա Աբրահամյանը հիշեցրեց Յուրի Բարսեղովի խմբագրմամբ արդեն իսկ հրատարակված եռահատորյակի մասին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության իրավական ու փաստաթղթային դրսեւորումներին, որոնցից շատերն առաջին անգամ հանրամատչելի են դարձել հենց այդ աշխատության մեջ տեղ գտնելու շնորհիվ:
Ըստ Աբրահամյանի, ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերի հրապարակված եռահատորյակը արժանի գնահատականի չարժանացավ Հայաստանում: Բայց հույս հայտնեց, որ դրա գնահատականը կտան միջազգային իրավունքի մասնագետներն ու իրավաբանները:
Ամեն դեպքում, Լեռնային Ղարաբաղի հարցի իրավական կողմին վերաբերող նոր հրատարակությունը, ըստ Աբրահամյանի, պարզ է դարձնում Ղարաբաղի հարցի իրավական լուծման դեպքում հայանպաստ լինելու հանգամանքը:
Ինչպես ցեղասպանության խնդրին նվիրված աշխատությունը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղին առնչվող փաստաթղթերի ժողովածուն կլինի եռահատոր աշխատություն, որի երկու հատորները նվիրված են փաստաթղթերին, իսկ վերջին հատորում տեղ կգտնեն առաջատար մասնագետների մեկնաբանություններն ու եզրակացությունները:
Հետաքրքրական է, որ ժողովածուն ներառում է նաեւ այնպիսի փաստաթղթեր, որոնք ներկայացնում են մեր պատմական սխալները, այնպիսի պահեր, երբ հայ ժողովրդի համար բնավ էլ ոչ դրական որակներ են ի հայտ եկել:
Ասուլիսի ավարտին Աբրահամյանն անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական իրականությանը, մասնավորապես, ընտրական գործընթացներին: Ըստ այդմ, սփյուռքում ակնկալիքներ կան հայաստանյան իշխանություններից, քանի որ առանց Հայաստանի հայության ինքնության պահպանումն անհնար է: Իսկ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերն, ըստ Աբրահամյանի, պետք է հստակ պատկերացնեն, որ հետընտրական շրջան եւս լինելու է:
Կոնգրեսի նախագահի խոսքերով, հայաստանյան մամուլին ծանոթանալիս տպավորություն է ստանում, թե ինչ-որ վատ բան է տեղի ունենալու: Մինչդեռ այդ բացասական տրամադրվածությամբ անորոշությունը, ըստ Աբրահամյանի, օգուտ չի բերում հայ ժողովրդին:
Ինչ վերաբերում է ընտրություններին որեւէ ուժի աջակցելուն, ապա ամենից առաջ Արա Աբրահամյանը շեշտեց, որ ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եւ մասնակից չէ հայաստանյան ընտրություններին: Ամեն դեպքում, Ռուսաստանում բնակվում են Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնց Ռուսաստանի հայերի միությունն առաջարկել է ընտրություններին մասնակցության դեպքում ընտրությունը կատարել այնպես, ինչպես հարմար են գտնում:
Բայց Աբրահամյանի կարծիքով, բոլոր պրոֆեսիոնալ թեկնածուներից ավելի լավ ճանաչում է Սերժ Սարգսյանին, ում հետ աշխատանքային համագործակցությունը եւս խոսում է այս թեկնածուի օգտին: Հատկապես որ Սերժ Սարգսյանը հետեւողական է Ռուսաստանի հանդեպ իր մոտեցումներում: Արա Աբրահամյանը նշեց, որ ամեն դեպքում, ակնկալիքներ կան նոր նախագահից` անկախ անձից: Իսկ ընտրությունների հիմնական խնդիրը մնում է դրանք թափանցիկ, արդար եւ խաղաղ անցկացնելը: Փաստաթղթերի ժողովածուն` «ծանր զենք» ի լրումն ղարաբաղյան հարցի իրավական զինանոցի
Գիտությունների ազգային ակադեմիայում «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում եւ համաշխարհային քաղաքականության մեջ» փաստաթղթերի ժողովածուի շնորհանդեսը վարչապետ Սերժ Սարգսյանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, Հայաստանի եւ ԼՂ կառավարության անդամների մասնակցությամբ, ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը սկսեց այն շեշտադրմամբ, որ սփյուռքում ղարաբաղյան հարցը համախմբման մի քանի կարեւորագույն խնդիրներից մեկն է` ի շարս ցեղասպանության ճանաչման գործընթացի եւ հայ ինքնության պահպանման:
Հիմնականում ընդգծվեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի մաս: Փաստաթղթերի հիշյալ ժողովածուն ապացուցում է մշտապես գոյություն ունեցած այն խնդրի իսկությունը, որ Արցախը Ադրբեջանի մաս չի եղել եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերջնահանգույցը կարող է լինել միայն Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետության ճանաչումը:
Արա Աբրահամյանն անդրադարձավ նաեւ մեզանում տարածված ղարաբաղցի-հայաստանցի մոտեցման բացասական հետեւանքներին, ինչով հրճվում են ադրբեջանցիներն ու հարեւան Թուրքիան: Մինչդեռ, ըստ Աբրահամյանի, պետք է միավորվել եւ օգտագործել բոլոր հնարավորությունները` լուծելու ղարաբաղյան հարցը:
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը փաստաթղթերի ժողովածուն բացառիկ որակեց, քանի որ Յուրի Բարսեղովի խմբագրմամբ փաստաթղթերը դասավորված են այնպիսի հաջորդագրությամբ, ինչը հնարավորություն է տալիս հետեւելու ղարաբաղյան խնդրի ընթացքին: Ըստ ակադեմիայի նախագահի, ժողովածուն լայն հասարակայնության համար է նախատեսված եւ դրանից կարող են օգտվել բոլորը:
ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանն իր հերթին նշեց Յուրի Բարսեղովի աշխատությունների նշանակությունը միջազգային իրավունքի եւ դիվանագիտության պատմության, քաղաքագիտության հարցերում: Ըստ Կիրակոսյանի, ժողովածուն իրապես կարելի է համարել ֆունդամենտալ, որն ունի կիրառական նշանակություն առաջին հերթին հենց արտգործնախարարության համար: Շնորհակալություն հայտնելով հրատարակիչներին` ՀՀ ԱԳ փոխնախարարը նշեց, որ միայն հրատարակումը բավարար չէ, այլ կարիք կա նաեւ այդ ժողովածուն թարգմանելու, ինչպես նաեւ այլ երկրներում ներկայացնելու:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեւորգ Պետրոսյանի խոսքերով, ՌՀՄ հրատարակած այս ժողովածուն հայի արժանապատվությունը պահող զենք է, ի թիվս այլ միջոցների, յուրօրինակ զենք, որը պարտավոր են կիրառել սեփական գործունեության մեջ: Պետրոսյանն ընդգծեց նաեւ, որ ներկա դրությամբ մեր տարածաշրջանը բավականին բարդ վիճակում է եւ Լեռնային Ղարաբաղում ուշադիր են, մասնավորապես հայաստանյան ընտրությունների նկատմամբ եւ մտահոգ են, որ դրանք դուրս չգան քաղաքակիրթ ձեւերից:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ընդգծեց ժողովածուի պատմաիրավական մոտեցման կարեւորությունը, առանձնահատուկ կարեւորելով, որ հատկապես լրատվամիջոցներում չլինեն «Հայաստան եւ Արցախ» որակումներ այն դեպքում, երբ ավելի տեղին են «Հայաստանի Հանրապետություն» եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձեւակերպումները, քանի որ Արցախը Հայաստան է, բայց, ցավոք, Հայաստանի Հանրապետություն չէ: ՀՀԿ եւ ՌՀՄ մրցանակները գրողներին ու լրագրողներին... եւ ոչ միայն
Երեկվա միջոցառման եւս մեկ հատված նվիրված էր դեռեւս 2007 թվականին հայտարարված «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակաբաշխությանը: Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության եւ Գրողների միության համատեղ մրցույթն էր, որի նախաձեռնողը, ինչպես հայտարարեց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, եղել է Արա Աբրահամյանը: Մրցույթի նպատակը ժամանակակից հայ արձակը խթանելն ու գրողին ստեղծագործական նոր լիցք հաղորդելն է:
Անանյանն ընդգծեց մրցույթի մի քանի բնորոշիչներ: Ամենից առաջ դա թեմայի արդիականությունն է, այնպիսի գրական արժեքների ստեղծումը, որոնք ուղղված են 21-րդ դարի նոր սերնդին: Եվս մեկ տարբերիչ որակ էր մրցանակաբաշխության խթանիչ դերը հատկապես արձակի ոլորտում, քանի որ վերջին ժամանակներս հիմնական մրցանակները պոեզիայի ոլորտին են տրվում:
Ըստ Գրողների միության նախագահի, հենց այս խթանիչ ուժի շնորհիվ 7 նոր վեպ է գրվել, որոնք բոլորն էլ արժեքավոր գործեր են: Անանյանն ընդգծեց նաեւ մրցանակաբաշխության ֆինանսական բովանդակությունը: Արա Աբրահամյանը սահմանել է առաջին մրցանակի համար 10000, երկրորդին` 5000, երրորդին` 3000 դոլարի չափով պարգեւներ:
Այսպիսով, ժյուրիի որոշմամբ, առաջին մրցանակին էր արժանացել Գրիգոր Ջանիկյանի «Եռաբլուր» վեպը: Երկրորդ մրցանակը ստացել էր Էդվարդ Միլիտոնյանը՝ «Հայոց արեւակենտրոն կնիքը» վեպի համար, իսկ երրորդ մրցանակով պարգեւատրվեց Ղուկաս Սիրունյանը, Անանյանի խոսքերով, իր այլաբանական վեպի համար:
Մրցանակաբաշխության անցավ նաեւ Հայաստանի ժուռնալիստների միությունը, որը եւս, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ հայտարարել էր «Հայրենիք-սփյուռք, սփյուռք -սփյուռք աշխարհի հետ՝ մեր ինքնությամբ» լրագրողական աշխատանքների մրցույթ: Միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի խոսքերով, Արա Աբրահամյանը շարունակում է, երեւի, իրենից անկախ գրել իր կենսագրությունը` ազգանվեր գործունեությամբ: Ու չնայած լրագրողին ավելի շատ քննադատում են, քան պարգեւատրում, Գեւորգյանը ներկայացրեց այս մրցույթի մրցանակակիրներին:
Ըստ այդմ, հատուկ մրցանակին հետմահու արժանացել է Գառնիկ Անանյանը: Առաջին մրցանակը ստացել էր Ջուլիետ Կաժոյանը` «Ծննդավայր» հեռուստաշարքի համար: Երկրորդ մրցանակը քննող հանձնաժողովը բաժին էր հանել Թուրքիայի հայկական «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Քոչունյանին: Երրորդ մրցանակին արժանացել էին մի քանիսը, մասնավորապես, «Կոտայք» թերթի խմբագիր Խիկար Գեղամյանը, «Նոյեւ կովչեգ» թերթը, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը եւ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի լրագրող Հայկարամ Նահապետյանը:
Մրցանակաբաշխությանը ներկա ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդհանրացրեց ասվածն ու հորդորեց նոր նախաձեռնություններով հանդես գալ: Իսկ ԱԺ կրթության, գիտության հարցերով հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն, իր հերթին ընդգծեց, որ եթե Արա Աբրահամյանը միայն օժանդակեր «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում եւ համաշխարհային քաղաքականության մեջ» փաստաթղթերի ժողովածուի հրատարակմանը, արդեն իսկ կմնար պատմության մեջ: Հակոբյանն առաջարկեց մրցանակաբաշխության ոլորտներին ավելացնել գիտությունը, երաժշտությունը, կինոն եւ այլն:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն հենց այդ պահին տեղեկացրեց, որ գիտության ոլորտում նմանօրինակ մրցույթի առնչությամբ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահի հետ: ՌՀՄ «Ոսկե խաչ» շքանշան Սերժ Սարգսյանին եւ «Արծաթե խաչ»` Ռոբերտ Ամիրխանյանին
Ռուսաստանի հայ համայնքի մշակութակրթական եւ հոգեւոր զարգացման ու Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում մատուցած մեծ ծառայությունների համար Արա Աբրահամյանը Ռոբերտ Ամիրխանյանին հանձնեց Ռուսաստանի հայերի միության «Արծաթե խաչ» շքանշանը:
ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Աբրահամյանը Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտական, մշակութակրթական եւ հոգեւոր կապերի ամրապնդման եւ զարգացման գործում բացառիկ ավանդի համար Սերժ Սարգսյանին հանձնեց Ռուսաստանի հայերի միության բարձրագույն պարգեւ «Ոսկե խաչ» շքանշանը:
Խոսելով ընտրություններից` հիշատակեց Սերժ Սարգսյանի հետ համագործակցության արդյունավետությունն ու հույս հայտնեց, որ սփյուռքի ներուժն ավելի լավ կօգտագործվի ի բարօրություն Հայաստանի:
Իր խոսքում վարչապետ Սերժ Սարգսյանը նշեց, թե իր համար ամենածանր պահերն իր ներկայությամբ իր անձին ուղղված դրական խոսքեր լսելն են: Շնորհակալություն հայտնելով պարգեւի համար` Սարգսյանն ասաց, որ Արա Աբրահամյանի հետ միասին եւս կարող են օգտագործել սփյուռքի ներուժը` ի շահ հայ ժողովրդի:
- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁԵՎ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Ամերիկայի հայկական համագումարից հաղորդում են, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում շարունակում է աճել այն կոնգրեսականների թիվը, ովքեր պաշտպանում են Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւը: Ներկայացուցիչների պալատի ...ԼՈՆԴՈՆՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ԲԱԴՐԻ ՊԱՏԱՐԿԱՑԻՇՎԻԼԻՆ
2Լոնդոնում 53 տարեկան հասակում սրտի նոպայից մահացել է վրացի հայտնի գործարար, նախագահի նախկին թեկնածու Բադրի Պատարկացիշվիլին: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին Թբիլիսիում հայտնել են Պատարկացիշվիլու մամլո ծառայության ...ՎԱՃԱՌՔԻ ԵՆ ՀԱՆՎՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Թարգմ. Հ. Ծ. 1«Սանդեյ թայմս-օնլայն» ինտերնետային պարբերականը վերջին շրջանում ցնցող տեղեկություններ է տեղադրում, թե ինչպես Մ. Նահանգների կառավարության կաշառակեր պաշտոնյաների թույլտվության հետեւանքով միջուկային մահաբեր ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում եւ համաշխարհային քաղաքականության մեջ» փաստաթղթերի ժողովածուի ներկայացմամբ սկսեց երեկվա իր ասուլիսը Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության ...10 ՏԱՐԻ ՀԵՏՈ՝ 1,5 ՄԼՆ, 20 ՏԱՐԻ ՀԵՏՈ 3 ՄԼՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Ա. Մ.Զբոսաշրջության զարգացման հայեցակարգն է երեկ հաստատվել կառավարությունում, որը լրագրողներին է ներկայացրել առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը: Հայեցակարգն, ըստ նախարարի, ընդունվել է միջազգային ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԵՆ, ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՎԱԿՆՈՏ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1Տնտեսական լրագրողների ակումբի երեկվա հյուրը առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանն էր: Երկրի նախագահի թեկնածուները կամ նրանց լիազորված անձինք ակումբում ներկայացնում են իրենց նախընտրական ...ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՅԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆԱռաջիկա նախագահական ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մեր պետականության համար: Ցանկացած ընտրության ժամանակ քաղաքական մթնոլորտի որոշակի շիկացումը, հասարակական բեւեռացումները բնական ու անխուսափելի ...«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը իր քարոզարշավը շարունակեց Լոռու մարզում: Նախորդ օրը նա արդեն հանդիպել էր Ջրաշենի, Սպիտակի, Տաշիրի, Ստեփանավանի, Վանաձորի ընտրողների հետ: Իսկ ...ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
3Ռուսաստանի նախագահի թեկնածու, փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի քարտուղարությունը երեկ հերքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու մասին լուրերը: Նմանատիպ հերքում է տվել նաեւ Լեոնիդ Գոզմանը: Այսինքն՝ Հայաստանի ...ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ. 2Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոտ նախորդ օրը ցույցի դուրս եկած մարդկանց հսկող ոստիկանների հետ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի զրույցը ցույց տվեց մեր իրականության եւս մեկ տրագիկոմիկ ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԳԵՐԻ ԼԻՆԵԼ ԱՅԴ ԽՈՍՏՄԱՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Երբ մենք կոչ ենք անում մեր ձայները տալ Լեւոն Տեր-Պետրոսյանին, մենք լավ հիմնավորում ենք: Մենք ընտրում ենք այս ճանապարհը, որովհետեւ կողմնակից ենք համակարգային փոփոխություններ առաջարկող թեկնածուի առաջարկած ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒ ԾԵԾԸ
Գ. Գ.Վերջերս մահացած «Ժողովրդական ուղի» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Մանուկ Գասպարյանի որդու ծեծը երեկ դատապարտել է «Ժառանգություն» կուսակցությունը: Բռնարարքն իրականացնողներին քննադատելով` կուսակցությունը ...ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` ՆՈՐԻՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ. Մ.ԱԺ պատգամավոր, ՕԵԿ Գյումրու մարզային կառույցի եւ Արթուր Բաղդասարյանի տեղական նախընտրական կենտրոնի ղեկավար Հովհաննես Մարգարյանը դեռ հունվարի 31-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրել էր մամուլի ...ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԿՏԵՂԱՓՈԽՎԵՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի սրահում ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նախագահական ընտրությունների համար նախատեսված քվեաթերթիկները փետրվարի 14-ին կտեղափոխվեն ...ԿՈՒՆԵՆԱՆՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՏԱՐԱՐ
Ա. Մ.«Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին», «Բանկային ավանդների ներգրավման մասին» կառավարության հաստատած օրենքների նախագծերին երեկ անդրադառնալով, Կենտրոնական բանկի նախագահ ...ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՎԵՑ
Երեկ ստորագրվեց «Հայկական երկաթուղու» համակարգը հատուկ ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագիրը: Այս պայմանագրով Հայաստանի երկաթուղիների կառավարումը ...ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ
ՊՈՂՈՍ ՀԱՅԹԱՅԱՆԱրա Շիրազի անունն ու վաստակը արդեն չորս տասնամյակից ավելի ընկալվում է որպես հայ արձանագործության նվաճում՝ իր բարձր պրոֆեսիոնալիզմով, ազգային ֆենոմենի յուրացումներով, նյութի հաղթահարման աննման հմտությամբ, ...ԼԵՈՇ ՍՎԱՐՈՎՍԿՈՒ ԵՐԿՐՈՐԴ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտորԻր կոչմանը հավատարիմ չեխ դիրիժոր Լեոշ Սվարովսկին ծրագրում ընդգրկել էր ազգային երաժշտություն: Եթե մեկ տարի առաջ նա ներկայացրել էր Բ. Սմետանայի «Իմ հայրենիքը» շարքի «Վլտավան» եւ Ա. Դվորժակի ռե մինոր Յոթերորդ ...«ԹԵՆԹԵՆԻՑ» ՀԵՏՈ «ԲԱԽՏԱՎՈՐ ՂՈՒԿԱՍԻ» ԱՐԿԱԾՆԵՐԸ` ՀԱՅԵՐԵՆ
Հ. Ծ.Փարիզից Ժան Էսքիյանը տեղեկացնում է, որ ֆրանսիական «Սիգեստ» հրատարակչատունը (տնօրեն Ժան Վարուժան Սրապյան) շարունակում է լույս ընծայել համաշխարհային հռչակ վայելող մանկական պատկերազարդ հանդեսների (կոմիքսներ) ...ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՊԱՏՄԱԲԱՆՆ ԷԼ Է ՄԻԱՑԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ
Հ. Ծ.Շվեյցարիացի պատմաբան Հանս-Լուկաս Քայզերը, որն օսմանյան ժամանակաշրջանի պատմության մասնագետ է, որպես այցելու դասախոս հրավիրվել է դասավանդելու Էն Արբորի Միչիգան համալսարանում, հաղորդում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» ...ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ 105 ՏԱՐԵԿԱՆ
Մոսկվայում հնչել է ականավոր հայ կոմպոզիտորի երաժշտությունը նրա ծննդյան 105-ամյակին նվիրված համերգում: Հաղորդվում է, որ հանդիսականները ոգեւորությամբ են ընդունել հայտնի դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի ...ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ ԿԱՄ ՏԵՐԸՆԴՁԵԶ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին` Քրիստոսի սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ շուքով նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը: Տոնակատարությունները ...ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոտ երկու ամիս է մնացել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մեկնարկին, որն ինչպես եւ անցյալ տարի, կանցկացվի 8 թիմերի մասնակցությամբ: Ինչպես հայտնի է, բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Դինամոն» ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է
ՖԻՖԱ-ն երեկ հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ընտրանին հունվարի համեմատ ցուցակում 4 հորիզոնականով բարձրացել է` զբաղեցնելով 81-րդ տեղը: Չնայած դրան, հավաքականի ...ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանցի ձյուդոյիստների համար եւս մեկ ուժերի փորձություն կլինի փետրվարի 16-17-ին Վիեննայում կայանալիք աշխարհի գավաթի 2-րդ փուլի խաղարկությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Աղամալյանն այդ մրցաշարին ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
Փետրվարի 13-ին, ժամը 10.17-ին Սպիտակ քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք տեղի է ունեցել 2,8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ։ Ըստ նախնական տվյալների, երկրաշարժը ...ՊԱՏԱՀԱՐ ԵՐԿԱԹԳԾԻ ՎՐԱ
Փետրվարի 12-ին, ժամը 08.30-ին մոտ Արթիկ քաղաքի Շահումյան եւ Գորկու փողոցների խաչմերուկի մոտ գտնվող երկաթուղու 27 ՊԿ-ի հատվածում երկաթգծի վրա բախվել են Գյումրի-Արթիկ-Պեմզաշեն ուղետար գնացքը եւ «ՎԱԶ-2106» ...ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ՇՄՈԼ ԳԱԶԻՑ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՓետրվարի 12-ին, ժամը 13.20-ին բնական գազի արտահոսքի հետեւանքով թունավորվել եւ Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչներ, 1959-ին ծնվ. Վազգեն Քալաշյանը եւ 1965-ին ծնվ. Լիզա ...
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԷԼ Է ՇՈՇԱՓՈՒՄ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ՍՈՒՐԲ ԵՐԿՐԻ ՈԳԻՆ
Մ. Մ.ՆԱՀԱՆՋ ՉՈՐՍ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ
ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ. ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻ ԼԵԳԵՆԴ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՑՆՈՂՆԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԱՄՈԹՈՎ ԵՆ ՄՆԱԼՈՒ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի
ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՄԵՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋԸ ԼՂ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎ, Day.Az
ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ.
Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՍ ՈՒՄԻ՞Ց ԵՄ ՊԱԿԱՍ
ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆ
- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

