
ՎԱՃԱՌՔԻ ԵՆ ՀԱՆՎՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
«Սանդեյ թայմս-օնլայն» ինտերնետային պարբերականը վերջին շրջանում ցնցող տեղեկություններ է տեղադրում, թե ինչպես Մ. Նահանգների կառավարության կաշառակեր պաշտոնյաների թույլտվության հետեւանքով միջուկային մահաբեր զենքերի գաղտնիքները թափանցում են Պակիստան եւ այլ երկրներ:
Այդ տեղեկությունները Սայբլ Էդմոնդսն է (որի մասին ժամանակին «Ազգը» գրել է) տրամադրել, երբ սեպտեմբերի 11-ի դեպքերին հաջորդած կոնգրեսական փակ լսումներում ցուցումներ է տվել, բայց հուսախաբ է եղել կառավարության անգործությունից: Կառավարական հանձնախումբը գտնելով հանդերձ, որ նրա ասածները հարյուր տոկոսով ճիշտ են, «սառեցրել է գործը» եւ խորհուրդ տվել լուռ մնալ: Բայց նա այլեւս չկարողանալով լռել (քանի որ գործընթացը շարունակվում է), դիմել է պարբերականի խմբագրությանը: Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք հոդվածի ընդհանուր բովանդակությունը:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) թուրքերենի թարգմանչուհի, 37-ամյա Սայբլ Էդմոնդսը, որը նաեւ տիրապետում էր պարսկերենին, ՀԴԲ-ում աշխատանքի էր անցել 2001-ի սեպտեմբերի 11-ի իրադարձությունից անմիջապես հետո, բայց վեց ամիս անց ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, երբ բացահայտել էր, որ գործընկերներից ոմանք թաքցնում են թուրք ազգայնամոլների հետ կատարված զենքի անօրինական գործարքների մասին տեղեկությունները:
Հունվար ամսին նա «Սանդեյ թայմսի» խմբագրություն այցելելով մանրամասնություններ պատմեց, թե ինչպես պետքարտուղարությունում աշխատող ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները, կաշառվելով Վաշինգտոնում գործող թուրքերից, միջուկային գաղտնի տեղեկություններ են հաղորդում նրանց, իսկ վերջիններս էլ այդ տեղեկությունները վաճառում են միջազգային շուկայում ամենաբարձր գին վճարողին, նաեւ «Ալ Ղաիդայի» անդամներին, Պակիստանին եւ ուրիշներին:
Խոսելով հատկապես նրանցից մեկի մասին, որի անունը թեեւ հայտնի է «Սանդեյ թայմսին», բայց առայժմ չի հրապարակվում, Էդմոնդսը ասաց. «Անտեսելով Ամերիկայի շահերը, համապատասխան գումարների դիմաց նա խիստ գաղտնի տեղեկություններ էր հաղորդում ոչ միայն պետքարտուղարության, այլեւ Պենտագոնի վերաբերյալ»: Ապա նա ավելացրեց. «Եթե ՀԴԲ-ն իր ունեցած բոլոր տվյալները հրապարակի, շատ բարձրաստիճան անձնավորություններ քրեական պատասխանատվության կենթարկվեն»:
Կառավարության անդամներից ոմանք, ըստ Էդմոնդսի, իմանալով հանդերձ աչք են փակում կամ նույնիսկ նպաստում, որ Պակիստանի նման երկրները տիրանան ռումբեր կամ միջուկային զենքի տեսակներ արտադրելու տեխնոլոգիայի գաղտնիքներին:
Թուրքերն ու հրեաները զինվորական եւ ակադեմիական շրջանակներում հավաքագրել են որոշ մարդկանց, որոնք ամեն ամիս կանոնավոր տեղեկություններ են հաղորդում իրենց: Նրանք (հրեաներն ու թուրքերը) հետագայում որպես միջնորդ են հանդես գալիս Պակիստանի «Ինտեր սերվիս ինտելիջընսի» (ԻՍԻ) նման գաղտնի գործակալությունների աշխատակիցների եւ ամերիկացիների միջեւ եւ տեղեկությունների ու գումարների փոխանակման վայր են օգտագործում Վաշինգտոնի Ամերիկա-թուրքական խորհրդի կամ իսրայելական որեւէ կազմակերպության գրասենյակը:
«Երկուսուկես տարվա ընթացքում առնվազն երեք նման գործարքի մասին եմ լսել, բայց, վստահ եմ, դրանք ավելին են եղել», նշեց Էդմոնդսը, ավելացնելով, որ Պակիստանի գործարքներին մասնակցել է ԻՍԻ-ի առաջնորդ գեներալ Մահմուդ Ահմադը: Նա եւ Վաշինգտոնում իր գործընկերները մշտական կապի մեջ են եղել թուրքական դեսպանատան կցորդի հետ: Ապացուցված է, որ ԻՍԻ-ի անդամները սերտ կապեր են ունեցել եւ այժմ էլ ունեն «Ալ Ղաիդայի» հետ: Ենթադրվում է, որ Ահմադը 100 հազար դոլար է տվել 9.11-ի գլխավոր հանցագործներից Մոհամեդ Աթթային՝ նախքան հարձակումը:
Զենքի գործարքների մասին տեղեկացված է եղել Պակիստանի միջուկային զենքի մասնագետ Աբդուլ Քադիր Խանը, որն էլ իր հերթին միլիոններ է դիզել իր ստացած տեղեկությունները Լիբիային, Իրանին եւ Հյուսիսային Կորեայի իր «հաճախորդներին» վաճառելով: Նրա գործընկերների հանդիպումը Ուսամա բեն Լադենի հետ ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց արեւմտյան հետախուզության շրջանակներում: «Նրանք խուճապի էին մատնված, բայց ոչինչ չձեռնարկեցինք», ասում է Էդմոնդսը, որը նաեւ պարզել էր, որ ՀԴԲ-ում իր հետ աշխատող թարգմանչուհիներից մեկը դուստրն էր ԱՄՆ-ում Պակիստանի դեսպանատան պաշտոնյաներից մեկի, որն աշխատում է վերոհիշյալ Ահմադի համար:
Էդմոնդսի ասելով, իր բացահայտումներից հետո օտարերկրյա գործակալների դատական լսումները կարճվել են եւ նրանց պարզապես արտաքսել են երկրից, հավանաբար խուսափելու համար ամերիկացիների մեղսակցությունը մերկացնելու խայտառակությունից: Բայց նրանցից մեկը՝ Պենտագոնի աշխատակից Լոուրենս Ֆրանկլինը 2006-ին համենայն դեպս բանտարկվել է հրեա մի դիվանագետի պաշտոնական գաղտնի տեղեկություն հաղորդելու համար: Մեկ ուրիշը Դետրոյթում հանդիպել է Սաուդյան Արաբիայից երկու գործարարների, որոնց հետ գործարք է կնքել 250 հազար դոլարի դիմաց վաճառելու միջուկային տեղեկությունների «մի ամբողջ փաթեթ»:
Էդմոնդսին լսելուց հետո «Սանդեյ թայմսի» աշխատակիցները դիմեցին ՀԴԲ-ի երկու (մեկը՝ նախկին) եւ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) երկու աշխատակիցների, որոնք միջուկային բաժնի մասնագետներ են: Չնայած նրանցից ոչ մեկը չհաստատեց Էդմոնդսի որոշակի տվյալները, այդուհանդերձ ներկայացրին փաստեր, որոնք համընկնում էին նրա ասածներին: ԿՀՎ-ի աշխատակիցներից մեկը հաստատեց, որ թուրքերն իրոք միջուկային գաղտնիքներ ձեռք բերելով Մ. Նահանգներից, դրանք փոխանցել էին Պակիստանին եւ Իսրայելին: «Նրանք այդ ասպարեզում մեծ դերակատարություն սկսեցին ունենալ 1990-ականների վերջերից», ասաց նա: Փաստ է նաեւ, որ Աբդուլ Քադիր Խանը տնային կալանքի ենթարկվեց 2004-ին եւ խոստովանեց, որ Իրանին, Լիբիային եւ Հյուսիսային Կորեային տեղեկություններ է հայտնել: Նրանց ներում շնորհեց նախագահ Մուշարաֆը:
Վերոհիշյալ հոդվածը խմբագրությանը հասցեգրողն «Ազգի» ընթերցողներին տեղեկացնում է, որ վերոնշյալ հրեական կազմակերպություններից մեկը AIPAC-ն է՝ «Ամերիկահրեական քաղաքական գործողության կոմիտեն», որն ամենաուժեղն է ԱՄՆ-ում եւ նույնիսկ թելադրում է նախագահին ինչ անել՝ հատկապես Մերձավոր Արեւելքում: Երկրորդը Ամերիկաթուրքական ընկերությունն է, որի անդամներից մեկը՝ գեներալ Սիկորդը աֆղան, չեչեն եւ «Ալ Ղաիդայի» ծայրահեղականներին վարձելով` ուղարկել էր Ադրբեջան կռվելու հայերի դեմ Արցախյան պատերազմի օրերին:
- Թարգմ. Հ. Ծ.
Քննարկում
Sargis գրել է:
Հայ Ժողովուրդ արդնացեք: Այս հոդվածը ձեր ականջին օղ արեք: Այս լուրերը արդեն երկար ժամանակ է որ եվրոպական երկրներուն վավերագրական կառճամետրաժով ցուցադրվել են հեռուստատեսային կանալներով: Այդ թարգմանչուհին ինքը թրքական ծագում ունի բայց ամուսնացած է մի Եվրոպացու հետ: Միայն Ռուսաստանը կարող է պաշտպանի մեր երկիրը:
ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁԵՎ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Ամերիկայի հայկական համագումարից հաղորդում են, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում շարունակում է աճել այն կոնգրեսականների թիվը, ովքեր պաշտպանում են Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւը: Ներկայացուցիչների պալատի ...ԼՈՆԴՈՆՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ԲԱԴՐԻ ՊԱՏԱՐԿԱՑԻՇՎԻԼԻՆ
2Լոնդոնում 53 տարեկան հասակում սրտի նոպայից մահացել է վրացի հայտնի գործարար, նախագահի նախկին թեկնածու Բադրի Պատարկացիշվիլին: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին Թբիլիսիում հայտնել են Պատարկացիշվիլու մամլո ծառայության ...ՎԱՃԱՌՔԻ ԵՆ ՀԱՆՎՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Թարգմ. Հ. Ծ. 1«Սանդեյ թայմս-օնլայն» ինտերնետային պարբերականը վերջին շրջանում ցնցող տեղեկություններ է տեղադրում, թե ինչպես Մ. Նահանգների կառավարության կաշառակեր պաշտոնյաների թույլտվության հետեւանքով միջուկային մահաբեր ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում եւ համաշխարհային քաղաքականության մեջ» փաստաթղթերի ժողովածուի ներկայացմամբ սկսեց երեկվա իր ասուլիսը Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության ...10 ՏԱՐԻ ՀԵՏՈ՝ 1,5 ՄԼՆ, 20 ՏԱՐԻ ՀԵՏՈ 3 ՄԼՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Ա. Մ.Զբոսաշրջության զարգացման հայեցակարգն է երեկ հաստատվել կառավարությունում, որը լրագրողներին է ներկայացրել առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը: Հայեցակարգն, ըստ նախարարի, ընդունվել է միջազգային ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԵՆ, ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՎԱԿՆՈՏ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1Տնտեսական լրագրողների ակումբի երեկվա հյուրը առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանն էր: Երկրի նախագահի թեկնածուները կամ նրանց լիազորված անձինք ակումբում ներկայացնում են իրենց նախընտրական ...ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՅԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆԱռաջիկա նախագահական ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մեր պետականության համար: Ցանկացած ընտրության ժամանակ քաղաքական մթնոլորտի որոշակի շիկացումը, հասարակական բեւեռացումները բնական ու անխուսափելի ...«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը իր քարոզարշավը շարունակեց Լոռու մարզում: Նախորդ օրը նա արդեն հանդիպել էր Ջրաշենի, Սպիտակի, Տաշիրի, Ստեփանավանի, Վանաձորի ընտրողների հետ: Իսկ ...ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
3Ռուսաստանի նախագահի թեկնածու, փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի քարտուղարությունը երեկ հերքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու մասին լուրերը: Նմանատիպ հերքում է տվել նաեւ Լեոնիդ Գոզմանը: Այսինքն՝ Հայաստանի ...ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ. 2Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոտ նախորդ օրը ցույցի դուրս եկած մարդկանց հսկող ոստիկանների հետ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի զրույցը ցույց տվեց մեր իրականության եւս մեկ տրագիկոմիկ ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԳԵՐԻ ԼԻՆԵԼ ԱՅԴ ԽՈՍՏՄԱՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Երբ մենք կոչ ենք անում մեր ձայները տալ Լեւոն Տեր-Պետրոսյանին, մենք լավ հիմնավորում ենք: Մենք ընտրում ենք այս ճանապարհը, որովհետեւ կողմնակից ենք համակարգային փոփոխություններ առաջարկող թեկնածուի առաջարկած ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒ ԾԵԾԸ
Գ. Գ.Վերջերս մահացած «Ժողովրդական ուղի» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Մանուկ Գասպարյանի որդու ծեծը երեկ դատապարտել է «Ժառանգություն» կուսակցությունը: Բռնարարքն իրականացնողներին քննադատելով` կուսակցությունը ...ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` ՆՈՐԻՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ. Մ.ԱԺ պատգամավոր, ՕԵԿ Գյումրու մարզային կառույցի եւ Արթուր Բաղդասարյանի տեղական նախընտրական կենտրոնի ղեկավար Հովհաննես Մարգարյանը դեռ հունվարի 31-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրել էր մամուլի ...ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԿՏԵՂԱՓՈԽՎԵՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի սրահում ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նախագահական ընտրությունների համար նախատեսված քվեաթերթիկները փետրվարի 14-ին կտեղափոխվեն ...ԿՈՒՆԵՆԱՆՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՏԱՐԱՐ
Ա. Մ.«Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին», «Բանկային ավանդների ներգրավման մասին» կառավարության հաստատած օրենքների նախագծերին երեկ անդրադառնալով, Կենտրոնական բանկի նախագահ ...ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՎԵՑ
Երեկ ստորագրվեց «Հայկական երկաթուղու» համակարգը հատուկ ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագիրը: Այս պայմանագրով Հայաստանի երկաթուղիների կառավարումը ...ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ
ՊՈՂՈՍ ՀԱՅԹԱՅԱՆԱրա Շիրազի անունն ու վաստակը արդեն չորս տասնամյակից ավելի ընկալվում է որպես հայ արձանագործության նվաճում՝ իր բարձր պրոֆեսիոնալիզմով, ազգային ֆենոմենի յուրացումներով, նյութի հաղթահարման աննման հմտությամբ, ...ԼԵՈՇ ՍՎԱՐՈՎՍԿՈՒ ԵՐԿՐՈՐԴ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտորԻր կոչմանը հավատարիմ չեխ դիրիժոր Լեոշ Սվարովսկին ծրագրում ընդգրկել էր ազգային երաժշտություն: Եթե մեկ տարի առաջ նա ներկայացրել էր Բ. Սմետանայի «Իմ հայրենիքը» շարքի «Վլտավան» եւ Ա. Դվորժակի ռե մինոր Յոթերորդ ...«ԹԵՆԹԵՆԻՑ» ՀԵՏՈ «ԲԱԽՏԱՎՈՐ ՂՈՒԿԱՍԻ» ԱՐԿԱԾՆԵՐԸ` ՀԱՅԵՐԵՆ
Հ. Ծ.Փարիզից Ժան Էսքիյանը տեղեկացնում է, որ ֆրանսիական «Սիգեստ» հրատարակչատունը (տնօրեն Ժան Վարուժան Սրապյան) շարունակում է լույս ընծայել համաշխարհային հռչակ վայելող մանկական պատկերազարդ հանդեսների (կոմիքսներ) ...ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՊԱՏՄԱԲԱՆՆ ԷԼ Է ՄԻԱՑԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ
Հ. Ծ.Շվեյցարիացի պատմաբան Հանս-Լուկաս Քայզերը, որն օսմանյան ժամանակաշրջանի պատմության մասնագետ է, որպես այցելու դասախոս հրավիրվել է դասավանդելու Էն Արբորի Միչիգան համալսարանում, հաղորդում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» ...ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ 105 ՏԱՐԵԿԱՆ
Մոսկվայում հնչել է ականավոր հայ կոմպոզիտորի երաժշտությունը նրա ծննդյան 105-ամյակին նվիրված համերգում: Հաղորդվում է, որ հանդիսականները ոգեւորությամբ են ընդունել հայտնի դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի ...ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ ԿԱՄ ՏԵՐԸՆԴՁԵԶ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին` Քրիստոսի սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ շուքով նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը: Տոնակատարությունները ...ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոտ երկու ամիս է մնացել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մեկնարկին, որն ինչպես եւ անցյալ տարի, կանցկացվի 8 թիմերի մասնակցությամբ: Ինչպես հայտնի է, բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Դինամոն» ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է
ՖԻՖԱ-ն երեկ հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ընտրանին հունվարի համեմատ ցուցակում 4 հորիզոնականով բարձրացել է` զբաղեցնելով 81-րդ տեղը: Չնայած դրան, հավաքականի ...ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանցի ձյուդոյիստների համար եւս մեկ ուժերի փորձություն կլինի փետրվարի 16-17-ին Վիեննայում կայանալիք աշխարհի գավաթի 2-րդ փուլի խաղարկությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Աղամալյանն այդ մրցաշարին ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
Փետրվարի 13-ին, ժամը 10.17-ին Սպիտակ քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք տեղի է ունեցել 2,8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ։ Ըստ նախնական տվյալների, երկրաշարժը ...ՊԱՏԱՀԱՐ ԵՐԿԱԹԳԾԻ ՎՐԱ
Փետրվարի 12-ին, ժամը 08.30-ին մոտ Արթիկ քաղաքի Շահումյան եւ Գորկու փողոցների խաչմերուկի մոտ գտնվող երկաթուղու 27 ՊԿ-ի հատվածում երկաթգծի վրա բախվել են Գյումրի-Արթիկ-Պեմզաշեն ուղետար գնացքը եւ «ՎԱԶ-2106» ...ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ՇՄՈԼ ԳԱԶԻՑ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՓետրվարի 12-ին, ժամը 13.20-ին բնական գազի արտահոսքի հետեւանքով թունավորվել եւ Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչներ, 1959-ին ծնվ. Վազգեն Քալաշյանը եւ 1965-ին ծնվ. Լիզա ...
ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԵՎ ՆՈՐԻՑ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

«ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՑՆՈՂՆԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԱՄՈԹՈՎ ԵՆ ՄՆԱԼՈՒ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՄԵՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋԸ ԼՂ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎ, Day.Az
ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռ. Պ.
Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՍ ՈՒՄԻ՞Ց ԵՄ ՊԱԿԱՍ
ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆ
- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

