
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 41 ՀԱՂՈՐԴՈՒՄ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ տեղակալ Արամ Թամազյանը հրավիրած ասուլիսում մանրամասն բացատրություններ տվեցին ընտրությունների եւ ընտրական իրավունքների խախտման հետ կապված հարցերին: Այս տարվա հունվարի 21-ին գլխավոր դատախազի թիվ 6 հրամանագրով ստեղծված աշխատանքային հատուկ խումբը մինչեւ այժմ ստացել է 41 հաղորդում, որից 21-ը ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա: Հարուցվել է 11 քրեական գործ ընտրությունների, ընտրական իրավունքի խախտման ու խուլիգանության դեպքերի առնչությամբ: Բացի այդ, 41 հաղորդումներից 18-ը մերժվել է, իսկ 11-ի ստուգումները շարունակվում են:
Այնուհետեւ պատասխանելով լրագրողների հարցերին, պրն Հովսեփյանը նշեց, որ Արտաշատի ու Թալինի դեպքերի հետ կապված հայտարարություններում կան տարբերություններ: Եթե Թալինի դեպքում օրինախախտները բացահայտ են, ապա Արտաշատի դեպքում դրանք միայն ենթադրություններ են:
Իսկ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի) հանդեպ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ իմ հարցին՝ պրն Հովսեփյանը պարզաբանեց, որ 2007-ին գլխավոր դատախազությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ ոչ մի տեղ չգրանցված Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող «Անուշ» կազմակերպության ադմինիստրատորը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ իրենից 50.000 դրամի շորթում է եղել... Այնուհետեւ պարզվել է, որ սեռավարակ աղջիկը, որը բուժվում է հիվանդանոցում, բուժման համար պահանջել է այդ գումարը: Ստուգումները ցույց են տվել, որ «Անուշը» տեւական ժամանակ գործել է որպես մարմնավաճառների որջ, որտեղ 8 մարմնավաճառ աղջիկներ են գործել ու գումարները հավաքել ու տվել են ադմինիստրատորին, որն էլ այն փոխանցել է ոմն Գալստյանի, որը Հակոբ Հակոբյանի մտերիմն է ու ընկերը, որին էլ անժամկետ իր օբյեկտն օգտագործելու իրավունք է տվել ԱԺ պատգամավորը: Կոպիտ հաշվարկով մոտ 2 տասնյակ հազարավոր դոլարներ է շրջանառվել մեկ ամսում այդ որջում: Երեկ արդեն մարմնավաճառներից երեքը ձերբակալվել են, տեղեկացրեց գլխավոր դատախազը եւ նշեց, որ Հակոբ Հակոբյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել: «Հայաստանի Հանրապետությունում առաջին դեպքն է, որ մենք բացահայտեցինք չգրանցված հասարակաց տուն», նշեց գլխավոր դատախազը:
«Ազգի» մյուս հարցին, թե չե՞ք կարծում, որ ձեր մեքենայի վթարը, դատախազության պատուհանին կրակելը եւ արդարադատության նախարարության շենքի հրդեհը մեկ ձեռագիր ունեն, պրն Հովսեփյանն ասաց, որ վթարը ճանապարհաերթեւեկության կանոնների խախտման արդյունք է, իսկ պատուհանին կրակելը դեռ չի բացահայտված, ակնհայտ է, որ կապ չունի մեկը մյուսի հետ: Նախարարության շենքը շատ հին էր ու արդեն մի քանի անգամ եղել են մանր հրդեհներ: Իսկ այն, որ շրջանառվում են, թե շենքում արխիվները ոչնչացվել են, դա սուտ է, «հանրությանը մոլորեցնելու նպատակով, քարոզչական հնարանքներ են: Արդարադատության նախարարության շենքում արխիվ գոյություն չունի եւ որեւէ քրեական գործ չի պահվում: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ եւ երբ հրշեջներից վերջնական պատասխան կլինի, կիմանանք նաեւ հրդեհի պատճառները», նշեց գլխավոր դատախազը:
Պրն Թամազյանն էլ պատասխանելով 7-9 անգամ դատապարտվածների վաղաժամկետ ազատման հարցին, նշեց, որ վերջին երկու տարում պատժից պայմանական վաղաժամկետ ազատված 2344 անձանցից նորից դատապարտվել է 285-ը, կամ 12,2 տոկոսը, որը վկայում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում առկա մի շարք թերությունների եւ բացթողումների մասին:
- ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՄԵՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋԸ ԼՂ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎ, Day.Az 1- Իրոք, ինձ վիճակվել է խոսել այն մասին, որ բացակայում են Հայաստանի Հանրապետության եւ հայկական սփյուռքի մշտապես գործող ինստիտուցիոնալ կապերը: Ժամանակ առ ժամանակ գումարվում են համահայկական համագումարներ, ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ
Ա. Հ.Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը այսօր հանրությանն են ներկայացնում ՌՀՄ Մոսկվայի միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտի հրատարակած «Լեռնային Ղարաբաղը ...«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏՎԵԼ, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԵրեկվա համարում «Ազգը», հենվելով ՀՀ ԱԳՆ հաղորդագրության վրա, տեղեկացրել էր, որ նախարար Վարդան Օսկանյանը Մյունխենի «Անվտանգության քաղաքականության» 44-րդ համաժողովում, որի բացումը կատարել է Թուրքիայի վարչապետ ...ԻՍՐԱՅԵԼԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԼՐՏԵՍԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿ ԿՎԱՃԱՌԻ
Իսրայելի պաշտպանության նախարար Եհուդ Բարաքը երեկ երկօրյա այցով մեկնել է Անկարա, որտեղ քննարկվող գլխավոր հարցը Թուրքիային լրտեսական արբանյակի վաճառքն է: Նախատեսված են նաեւ այլ գործարքներ: Ռոյթեր գործակալությունն, ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԱԼ ՋԱԶԻՐԱ» ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
Հ. Ծ.ՄԱԿ-ում հավատարմագրված, Նյու Յորքում ապրող անկախ լրագրող, ճանաչված հրապարակագիր Ֆլորենս Ավագյանը վերջերս հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստատեսությանը, որի հեռուստալսարանը ամբողջ աշխարհում ավելի է ...«ԵՐԲԵՎԷ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ, ՈՐ ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾՔԸ ՊԵՏՔ Է ՀԱՆՁՆՎԻ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ Արման Մելիքյանը «Փաստարկ» ակումբում հավաքված լրագրողներին տեղեկացրեց, որ հանդիպել է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին եւ քննարկել արտասահմանում բնակվող հայերի ոտնահարված ընտրական իրավունքների հարցը: Ըստ ...ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼԸ ՆԵՐԿԱ ՊԱՀԻՆ ԿՎՆԱՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3ՆԱՏՕ-ի հետ համագործակցության կամ անդամակցության առնչությամբ ներկայացնելով իր տեսակետները` նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն այլ հարցադրում արեց, թե արդյոք Հայաստանին ձեռնտո՞ւ է անդամակցել ՆԱՏՕ-ին: Տրանսատլանտյան ...ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 41 ՀԱՂՈՐԴՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ տեղակալ Արամ Թամազյանը հրավիրած ասուլիսում մանրամասն բացատրություններ տվեցին ընտրությունների եւ ընտրական իրավունքների խախտման հետ կապված հարցերին: Այս տարվա ...ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԸ ԳԱԼԻՍ Է
ՎԱԴԻՄ ԿԻՊԵԼՈՎ, Ըկծ գործակալությունՓետրվարի 19-ի հայաստանյան նախագահական ընտրությունները հատուկ ինտրիգ չեն խոստանում: Անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններին հաղթած Հանրապետական կուսակցության ղեկավար, ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանը ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
«Ինչո՞ւ է նախկին նախագահը վերադարձել քաղաքականություն», այս հարցին ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ «այն բոլոր արժեքները, որի համար մենք պայքարում էինք 90-ական թվականներին, այսօր աղավաղված են ...Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՀՀ նախագահի թեկնածուի մոսկովյան այցը շարունակում է հետաքրքրել բոլորին, քանի որ անցել է գաղտնիության պայմաններում եւ մինչեւ հիմա հայտնի չէ, թե վերջապես ինչ հանդիպումներ են կայացել Ռուսաստանի մայրաքաղաքում: ...ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ԸՆԴԴԵՄ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ
Վերաքննիչ դատարանը դատավոր Կարինե Հակոբյանի նախագահությամբ անփոփոխ է թողել ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի դիմումի գործով ...«ՀԱՅՓՈՍՏ»-Ը ԿԴԱՌՆԱ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱԱՐԱԳ ԶԱՐԳԱՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ»
Ա. Մ.«Հայփոստ»-ի բաժանմունքների ղեկավարների հետ երեկ հանդիպեցին ընկերության հավատարմագրային կառավարիչ Հանս Բոնն ու տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Հանդիպման ժամանակ վերջինս հայտնեց, որ «Հայփոստը» ...«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ» 5 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՍՏԱՑԱՎ ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻՑ
Ա. Մ.«Հայէկոնոմբանկը» Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի հետ երեկ ստորագրեց 5 միլիոն դոլար արժողությամբ վարկային պայմանագիր, ըստ որի, տրամադրվող միջոցները ուղղվելու են Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների ...ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԿԽՈՐԱՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԳերմաներենի ուսուցումը հայկական դպրոցներում խորացնելու ձգտումով Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն ու Գյոթեի անվան ինստիտուտը Երեւանի ու մարզերի մի շարք դպրոցների նվիրում են գերմաներենի դասագրքեր, ...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ` ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ ԴԺՎԱՐ ԹԵ ԼԻՆԵՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Հայաստանի քաղաքական եւ տնտեսական հնարավոր զարգացումները 2008-ի նախագահական ընտրություններից հետո» կարեւոր թեման երեկ Թեքեյան կենտրոն քննարկման էր բերել մի շարք քաղաքագետների, հոգեբանների, հասարակագետների, ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԲանաստեղծուհի Անահիտ Սարգսյանը մոտ 25 տարի բնակվում է Ուկրաինայի Խարկով քաղաքում: Այնտեղ էլ սկսել է գրական եւ հասարակական գործունեությունը: 1990-ին Խարկովում հիմնադրել է հայ մշակութային կենտրոն, ուր պատանիները ...ԳԻՏԱԿՑՎԱԾ ՄԱՀՆ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ Է
ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ, ԵրեւանԵս անկուսակցական եմ եղել, սակայն երբ սկսվեց Արցախյան պատերազմը (ոչ թե ազատագրական շարժումը), կամավոր գնացի զինվորական աշխատանքի, որից հետո ինձ գործուղել են Հարթավայրային Արցախ, Ջաբրայիլ հայկական պատմական ...ՄԱՀԱՑԵԼ Է ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑԸ
Երկարատեւ հիվանդությունից հետո կյանքի 75-րդ տարում երեկ առավոտյան Երեւանում վախճանվել է գրականագետ, չարենցագետ Արփենիկ Չարենցը: Արփենիկը Եղիշե Չարենցի ավագ դուստրն էր:«ԱԶԳԸ» ԱՄԵՆԱՎՍՏԱՀԵԼԻ 10 ԶԼՄ-ՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը հաղորդագրություն է տարածել, որ հունվարի երկրորդ կեսին անցկացրել է հայկական ԶԼՄ-ների վստահելիության աստիճանի փորձագիտական հարցախույզ, որի ժամանակ հարցման են ...ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԱՐԵՍՈՒՄ
Փետրվարի 15-ին կտրվի ընթացիկ մրցաշրջանի շախմատային 2-րդ գերմրցաշարի մեկնարկը: 25-րդ անգամ կանցկացվի Լինարեսի մրցաշարը, որը ՖԻԴԵ-ի 21-րդ կարգի է: Այս տարի էլ մրցաշարի առաջին շրջանի հանդիպումները կանցնեն ...ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես արդեն տեղեկացրել ենք, «Բանանցի» ֆուտբոլիստներ Արարատ Առաքելյանն ու Սամվել Մելքոնյանը փորձաշրջան են անցնում Դոնեցկի «Մետալուրգում», որը Կիպրոսում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Նրանք ուկրաինական ...ԳԱԼՈՒՍՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԱՐԶՎՈՒՄ Է «ԲԱՆԱՆՑՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես տեղեկացրել էինք, ՀՀ հավաքականի նախկին հարձակվող Գալուստ Պետրոսյանը փորձաշրջան էր անցնում ռումինական «Վասլույ» թիմում, որն ուսումնամարզական հավաք էր անցկացնում Կիպրոսում: Ֆուտբոլիստից առաջին տպավորությունները ...ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԷՐ
Փարիզում անցկացված ձյուդոյի աշխարհի սուպերգավաթի մրցաշարում Հայաստանի հավաքականի ձյուդոյիստներից եւ ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Մեր թիմի կազմում Փարիզում տատամի էին դուրս եկել 7 ձյուդոյիստներ, ...ԵՐԵՔ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՓետրվարի 15-ին Սարաեւոյում կմեկնարկի տափօղակով հոկեյի աշխարհի «C» խմբի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի հավաքականը: Մեր հոկեյիստների մրցակիցները կլինեն Բոսնիայի եւ Հունաստանի ...ԶԵԲԵԼՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ԲԱԼԹԻԿԱ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը, որ անցած մրցաշրջանում հանդես էր գալիս «Խիմկիում», տեղափոխվել է Կալինինգրադի «Բալթիկա»: Մրցաշրջանի ավարտից հետո նա փորձաշրջանի էր մեկնել «Կուբան», սակայն ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻԱԿ
Փետրվարի 11-ին, ժամը 21.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում, բենզալցակայանի հարեւանությամբ հայտնաբերվել է տղամարդու դիակ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Նշված վայրից փրկարարները ...ՀՐԴԵՀ «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻԻ» ՊԱՀԵՍՏՈՒՄ
Փետրվարի 12-ին, ժամը 13.38-ին ահազանգ է ստացվել, որ Մասիսի փողոցի վրա գտնվող «Գրանդ Քենդիի» պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել: Պահեստում վառվել են պլաստիկե եւ թղթե փաթեթներ, տեղեկացնում է «Գրանդ հոլդինգի» ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԹԱՔՑՐԱԾ ԶԻՆԱՄԹԵՐՔ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՓետրվարի 11-ին ոստիկանության Նոր Նորք բաժնի աշխատակիցները զենք-զինամթերք պահելու կասկածանքով իր բնակարանից բերման են ենթարկել 1960-ին ծնված Ալբերտ Ն.-ին: Բնակարանում խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել ...
ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԵԼ Է ԲԱՂԴԱԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻՑ ՄԵԿԸ
ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՈՒՄ ՄԱԿՔԵՅՆԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ՕԴԱՆԱՎՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՌՈՒՄԲԻ ԱՀԱԶԱՆԳԸ ԿԵՂԾ ԷՐ
ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՆԱՄԱԿ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԱՍԱՄԲ ԲԱՎԱՐԱՐԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ
ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

«ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՑՆՈՂՆԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԱՄՈԹՈՎ ԵՆ ՄՆԱԼՈՒ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՄԵՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋԸ ԼՂ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎ, Day.Az
Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՍ ՈՒՄԻ՞Ց ԵՄ ՊԱԿԱՍ
ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆ
«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ. ՍԵՆՍԱՑԻԱ ՉԿԱ
ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, www.rian.ru
- 1870 Ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս Ներսես Հինգերորդ Աշտարակեցին: 1814 թվականին, լինելով Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ, հիմնել է Ներսիսյան դպրոցը: (Վախճ. 1957 թ.):
- 1885 Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1891 Պետերբուրգում կայացավ պետական խորհրդակցություն, որը մշակեց հայ ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքն ուժեղացնելու նոր քաղաքականության սկզբունքները:
- 1894 Տրապիզոնում ծնվեց հայ թատրոնի անվանի դերասան Համբարձում Խաչանյանը:
- 1898 Ծնվեց գրականագետ և քննադատ Շավարշ Նարդունին: (Վախճ. 1968)
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը:
- 1921 Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբություն:
- 1925 Ձեռնարկվեց Խորհրդային մեծ հանրագիտարանի հրատարակությունը:
- 1937 Մահացավ ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Ծնվ. 1869 թ.):
- 1963 Շարք է մտնում Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետության մեջ:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

