
«ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԱԿՆՀԱՅՏ ԷՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով 2007-ին մայրաքաղաքում կատարված աշխատանքներին, մատնանշեց, որ ինչպես ծավալային, այնպես էլ ժամկետային առումներով այդ աշխատանքներում ակնհայտ էր վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությունը: Քաղաքապետի հավաստմամբ, նրա կողմից կար մշտական վերահսկողություն, մշտական պահանջ, եւ դրանով էր պայմանավորված նաեւ, որ ժամանակին հնարավոր եղավ ավարտել նախատեսված բոլոր աշխատանքները: Իսկ այս տարի նախատեսվող վերելակների, դպրոցների կաթսայատների նորոգման եւ բազմաթիվ տարածքներում բնակիչներին սեփականության վկայականների տրամադրման ծրագրերը նույնպես եղել են վարչապետի «նախաձեռնությունը, առաջարկը եւ հանձնարարականը»:
2003-2007 թթ. Երեւանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված բոլոր ծրագրերը կատարվել եւ ֆինանսավորվել են 100 տոկոսով: Մամուլի ասուլիսի սկզբում հայտնելով այս մասին, Երվանդ Զախարյանն ավելացրեց, որ այս տարի կավարտվեն բոլոր այն ծրագրերը, որոնք սկսվել են 2007-ին եւ պետք է ավարտվեն այս տարի: Կազմվել է նաեւ Երեւանի սոցիալ-տնտեսական զարգացման 2008-2012 թթ. ծրագիրը:
2008-ին նախատեսված խոշոր ծրագրերից քաղաքապետը հիշատակեց դպրոցների եւ մանկապարտեզների ջեռուցման ծրագիրը, որի համար հատկացվել է 1,7 մլրդ դրամ: Երեւանի բոլոր դպրոցներում լոկալ ջեռուցման ցանցի ստեղծման համար նախանշված 3 տարվա փոխարեն, Երվանդ Զախարյանի հավաստմամբ, աշխատանքները կավարտվեն 2,5 տարում:
4-րդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչների խնդիրն այս տարի ամբողջությամբ կլուծվի: Նրանց համար նախատեսվում է կառուցել 2 նոր շենք եւ 2009-ին այլեւս չենք ունենա 4-րդ աստիճանի վթարայնության շենքեր:
Եվս երեք 4-րդ աստիճանի վթարայնության հանրակացարանների խնդրի առնչությամբ ստեղծվել է հանձնաժողով, որի եզրակացության հիման վրա էլ առաջիկա 1-2 տարում կկարգավորվի այդ հանրակացարաններում բնակվողների հարցը նույնպես: Ինչ մնում է 3-րդ աստիճանի վթարայնության շենքերին, ապա այս տարի կամրացվի 10 շենք, որից հետո կմնա այդպիսի 54 շենք:
Երեւանի կանաչ տարածքները այս տարի ծրագրվում է ավելացնել շուրջ 10 հա-ով, որից 60 հա-ն Շենգավիթում: Իսկ փողոցների նորոգման համար 2008-ի համար հատկացված գումարը կազմել է 2,4 մլրդ դրամ: Այդ գումարները մասնավորապես կուղղվեն «Այրարատ» կինոթատրոնի մոտ գտնվող հանգույցի շինարարությանը, Գետառի հունի մի մասի կառուցապատմանն ու Կորյուն-Հերացի-Ալեք Մանուկյան ճանապարհի կառուցմանը: Երվանդ Զախարյանը վստահեցրեց, որ այդ բոլոր ծրագրերը կավարտվեն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին եւ մասնավորապես հոկտեմբերին ամբողջ մայրուղին՝ «Այրարատ» կինոթատրոնից մինչեւ Դավիթաշենի կամուրջը, պատրաստ կլինի:
Արշակունյաց փողոցի վրա, հավանաբար պանթեոնի հարեւանությամբ վերգետնյա անցում կկառուցվի: Քաղաքապետը տեղեկացրեց, որ այս տարի անդրադառնալու են բոլոր ստորգետնյա անցումներին եւ, որպեսզի դրանք օգտագործվեն, կառուցվելու են արգելապատնեշներ փողոցի երկայնքով:
Տրանսպորտի հարցի կարգավորմանն ուղղված լուրջ քայլ կլինի 150 նոր ավտոբուսների ներկրումը մասնավոր ձեռնարկատերերի կողմից: Կտեղադրվեն 83 կանգառասրահներ, 27 խաչմերուկներում կտեղադրվեն նոր լուսացույցներ:
Կառուցապատման ծրագրերի մասին խոսելով, քաղաքապետը տեղեկացրեց, որ անցյալ տարի այստեղ կատարվել են 22 մլրդ դրամի ներդրումներ, իսկ 2008-ին կատարվելիք կապիտալ ծախսերը կկազմեն 24 մլրդ դրամից ավելի: Սակայն մինչ այդ կվերականգնվեն իրացման գոտիների եւ այդպիսիք չհանդիսացող մի շարք տարածքների բնակիչների սեփականության իրավունքները եւ կտրվեն սեփականության վկայագրեր: Մասնավորապես, ըստ կառավարության սահմանած ժամանակացույցի, մինչեւ 2009-ի ավարտը Գր. Լուսավորիչ եկեղեցուն, Տերյան-Պուշկին փողոցներին, Դեղատան-Սուրենյանց փողոցներին հարակից տարածքների, Կոնդի, Կոզեռնի, «Ֆիրդուսնոցի» եւ մի շարք այլ իրացման գոտիների բնակիչներին սեփականության իրավունքով կտրամադրվեն նրանց կողմից տարիներ օգտագործվող հողամասերն ու գույքը: Բացի այդ, կազմվել է մի շարք թաղամասերի քաղաքացիների մշտապես զբաղեցրած շենք-շինությունների եւ հողամասերի իրավական հիմքերի ուսումնասիրման, դրանց հաշվառման, չափագրման եւ սեփականության իրավունքի ճանաչման աշխատանքներն իրականացնելու ժամանակացույցը: Համաձայն վերջինիս, 2008-ի առաջին եռամսյակում այդ աշխատանքները կկատարվեն Ավան եւ Նորք-Մարաշ համայնքներում գտնվող մի քանի տարածքներում, երկրորդ եռամսյակում՝ Կենտրոնում, երրորդում՝ Շենգավիթում, չորրորդում՝ Մալաթիա-Սեբաստիայում, 2009-ի առաջին եւ երկրորդ եռամսյակում՝ Էրեբունիում, երրորդում՝ Աջափնյակում, Դավիթաշենում, Արաբկիրում, չորրորդում՝ Քանաքեռ-Զեյթունում եւ Նուբարաշենում:
Եվ վերջապես սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող մեկ այլ ծրագրի՝ վերելակների նորոգման մասին: Ըստ Երվանդ Զախարյանի, Սերժ Սարգսյանի հանձնարարականով եւ կառավարության որոշմամբ Երեւան քաղաքի 2464 վերելակների նորոգման համար հատկացվել է 3 մլրդ դրամ: Անցած տարվա ընթացքում արդեն իսկ նորոգվել է 400 վերելակ: Քաղաքապետի հավաստմամբ, մինչեւ 2008-ի հոկտեմբերն ամբողջությամբ կնորոգվեն մնացած բոլոր վերելակները: Նորոգումից հետո պետք է ստեղծվի ծառայություն, որը կզբաղվի դրանց անվտանգ շահագործումն ապահովելով:
Ամփոփելով, Երվանդ Զախարյանը հավաստիացրեց, որ այս տարվա համար նախատեսված բոլոր ծրագրերը նույնպես ամբողջությամբ կկատարվեն:
- Ա. Մ.
ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԱԿՏԻՎ, ՎՐԱՍՏԱՆԸ` ՊԱՍՍԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Հայաստան-Վրաստան տնտեսական հարաբերություններ. չօգտագործված հնարավորություններ» ուսումնասիրության երեկվա շնորհանդեսին ներկայացվեցին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջսահմանային համագործակցության ծրագրի շրջանակներում ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ` ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ, Ծրագրի իրականացման պատասխանատու2007-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը (ՈւԿԶՀ) «Եվրասիա» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացրեց «Աջակցություն հայ-թուրքական միջսահմանային երկխոսությանը ...«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ», ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆԸ ՓԱԿ Է
1ՀՀ արտգործնախարարությունից հաղորդում են, որ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցելով անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի 44-րդ համաժողովին, Թուրքիայի վարչապետի ելույթից հետո մեկնաբանություններով ...ԴԻՆՔԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ ՎԵՐՍԿՍՎԵՑ
Ստամբուլի դատարանում սկսվել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի 3-րդ դատալսումը: Հաղորդվում է, որ դատարանի առջեւ կկանգնեն 19 մեղադրյալներ, որոնցից 8-ի նկատմամբ խափանման միջոց ...ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեկ երեկոյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ընդունելություն էր կազմակերպել Հայաստանում Իրանի դեսպանությունը, Իրանի Իսլամական հեղափոխության 29-րդ տարեդարձի առթիվ: Պետական, քաղաքական ու կրոնական դեմքերի, ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԹՈՄ ԼԱՆԹՈՍԸ
Երկուշաբթի 80 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թոմ Լանթոսը: Դեմոկրատ Լանթոսը Կոնգրեսի ստորին պալատում ներկայացնում էր ...ՕԲԱՄԱՅԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻԱյս կարծիքին է Օնտարիոյից (Կանադա) դոկտ. Տիգրան Աբրահամյանը, որի հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ: Մ. Նահանգների հետ աշխարհն էլ նոր սկզբի ականատես է դառնալու նոյեմբերին, երբ ամերիկացիները նոր ...ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ 10Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը շաբաթ օրը «Ազատության» հրապարակում հրավիրած հերթական բազմահազարանոց հանրահավաքում իր համակիրներին վստահեցնում էր, որ 1999 թ. աշնանը գործող նախագահ Ռոբերտ ...Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 2Մի բան է, երբ «օրենքով գողերի» մասին գրում է հայոց մամուլը, եւ բոլորովին ուրիշ երանգներ են դրսեւորվում, երբ այդ թեմային անդրադառնում է օտարը, տվյալ դեպքում ռուսական մամուլը: Ահա եւ լայնորեն իրազեկվեց, ...«ՆՐԱ ՄՏՔԻ ՆԵՐՔԻՆ ԾԱԼՔԵՐՈՒՄ ԴԵՌ ՇԱՏ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ՈՒ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ ԿԱՆ...»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը կիրակի օրը նախընտրական այցով Շիրակի մարզում էր: Ձորակապում եւ Մարալիկում ընտրողների հետ հանդիպումներից հետո նախընտրական հանդիպում-հանրահավաք տեղի ունեցավ Գյումրու ...ՔԱՐՈԶԸ ՉՊԵՏՔ Է ՇՓՈԹԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ
Գ. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆՔանի մոտենում է փետրվարի 19, այնքան մեր նախագահացուների կրքերն ավելի են բորբոքվում, արձանագրվում են մի շարք անցանկալի միջադեպեր: Օրեր առաջ խիստ տհաճ միջադեպ արձանագրվել էր Արարատի մարզում, Արտաշատ քաղաքում, ...ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱ՞Ծ ԵՆ ԶԼՄ-ՆԵՐԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՈրքանո՞վ են զանգվածային լրատվամիջոցները հավասարակշռված լուսաբանում այսօրվա իրականությունը, մասնավորապես նախընտրական շրջանում, երբ նախագահի թեկնածուները տարված են իրենց քարոզարշավներով: Երեկ «Ուրբաթ» ակումբում ...ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՉԵՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ«2008 թվականի նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու» Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումն էր երեկ Սահմանադրական դատարանը քննության ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՀԵՐ
ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամՇուրջ մեկ շաբաթ է մեզ բաժանում հանրապետության նախագահի ընտրություններից: Նախագահ ընտրվելը, անտարակույս, շատ մեծ պատիվ է, սակայն դա ամենեւին էլ լոկ արտոնություն չէ, այլ մեծ պարտականություն: Ես ընդամենը ...«ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԱԿՆՀԱՅՏ ԷՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
Ա. Մ.Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով 2007-ին մայրաքաղաքում կատարված աշխատանքներին, մատնանշեց, որ ինչպես ծավալային, այնպես էլ ժամկետային առումներով ...ՆՈՐԻՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՍՑԵԻՆ
Ելույթ ունենալով «Փաստարկ» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը ասել է, որ իրեն է զանգահարել ոմն Վազգեն, ներկայացել է որպես ԱՍԱԼԱ-ի ներկայացուցիչ եւ սպառնացել, թե «վատ կվերջացնես»: Հարությունյանը ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանը երեկ մեկնել է Մոսկվա, նրա հետ մեկնել է նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանը: Թե ինչ նպատակով է առաջին նախագահը ընտրությունների թեժ ...ԳԵՐՄԱՆԱԲՆԱԿ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ
Գերմանիայում բնակվող Հայաստանի մի խումբ քաղաքացիներ նամակ են հղել ՀՀ արտգործնախարարությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ ԵԱՀԿ-ին, իրենց դժգոհությունը եւ հիասթափությունն արտահայտելով ՀՀ ընտրական ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԿԲ մամուլի ծառայությունԲելառուսի Հանրապետության Պետական վերահսկողության կոմիտեի Ֆինանսական մոնիտորինգի դեպարտամենտի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջեւ ստորագրվել է համագործակցության ...ԵՐԵՎԱՆԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԳՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԵՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԻ տարբերություն Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հայաստանյան այցի, որը գրեթե վրիպեց Ռուսաստանի ԶԼՄ-ների աչքից, վարչապետ Վիկտոր Զուբկովին Սոչիից Երեւան հրավիրելը լայնորեն լուսաբանվեց ե՛ւ մամուլում, ...ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՐԱՎՈՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՖԻԼՄՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերակցությունը» (նախագահ Վիկտոր Կրիվոպուսկով) ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ստեղծել է անդրանիկ «Ռուսաստան-Հայաստան, թեեւ հեռու, ...ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԱՆԳԼԵՐԵՆ
Ռ. Պ.Հայկական հարցի, մասնավորապես Սեւրի պայմանագրի վերաբերյալ առաջին վերլուծություններից մեկը պատկանում է ականավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցին: 1920 թվականի ապրիլից բնակվելով Լոնդոնում, հենց նույն տարվա հունվարի ...ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Մ. Մ.Հանրային հեռուստատեսության եւ ՀՀ մշակույթի նախարարության ամենամյա «Ազգային երաժշտության մրցանակաբաշխություն-2007» մրցանակների հանձնումը կայացավ փետրվարի 10-ին: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ...Հ. ԲԱԴԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հ. Ծ.Հրապարակման խնդրանքով խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Ուոթերթաունի (Մասաչուսեթս) Հովհաննես Բադալյանի անվան երաժշտական հիմնադրամը դիմումներ է ընդունում առաջիկա 2008-2009 ակադեմիական ...ՋԵԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՌԱՋ
Հ. Ծ.Դետրոյթից «Ասոշիեյթեդ պրեսի» թղթակից Քորի Ուիլյամսը «Արմինյն միրոր սփեքթեյթրում» գրում է, որ բանտից ազատ արձակվելուց վեց ամիս հետո «մահվան բժիշկ» հորջորջված Ջեկ Գեւորգյանը գտնում է, որ ինքը ճիշտ է վարվել ...168 ՄԼՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ԿՈՂՈՊՈՒՏ ՑՅՈՒՐԻԽՈՒՄ
Ցյուրիխի թանգարանից գողացել են հայտնի իմպրեսիոնիստների նկարները, հաղորդում են միջազգային լրատվամիջոցները: Ըստ Ցյուրիխի ոստիկանության, զինված հանցագործները թանգարանից գողացել են 168 մլն դոլար ընդհանուր ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԳԻՐ Է ՀՂԵԼ ԱԹԵՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ ՀԵԼԼԱԴԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական ՀամակարգՓետրվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է ուղղել Աթենքի եւ Համայն Հելլադայի նորընտիր Արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Հերոնիմոս Բ-ին: Նորին ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՐԱ ԹՈՓՉՅԱՆԸ
Մեր թերթի բարեկամներից Հակոբ Վարդիվառյանը Նյու Ջերզիից երեկ գիշեր հաղորդեց, որ 92 տարեկանին Բեյրութում իր մահկանացուն է կնքել նշանավոր մանկավարժ, կրթական գործի մեծավաստակ կազմակերպիչ, հասարակական-կուսակցական ...ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ԵՐԵԿ ԴԵՌ ԾԽՈՒՄ ԷՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՓետրվարի 9-ին, ժամը 04.51-ին Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Սարգսյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ՀՀ արդարադատության նախարարության շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: ...ՎԱՐԴԱՆ ԽՈՋՈՅԱՆԸ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում ավարտվեց «Աերոֆլոտի» շախմատային փառատոնը, որին ընդհանուր առմամբ մասնակցեցին 1200 շախմատիստներ: «B» խմբի մրցաշարում պարզապես գերազանց արդյունքի հասավ Վարդան Խոջոյանը` վստահորեն գրավելով առաջին ...
ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԲՆԱԿԱՆՈՆ ԸՆԹԱՑՔ Է ՍՏԱՑԵԼ
«ԼԻՆՍԻ» ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՑ ՆԱԵՎ ԹԻՎ 194 ԴՊՐՈՑԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԱՆԴՐԱԴԱՐՁ
Հարգանքով՝ Ն. ՎԵԼԻՉԿՈՎ, Գլխավոր տնօրենՎԱՂԸ ՆՇՎՈՒՄ Է ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՏՈՆԸ
ԻՐԱՆԸ ՍՊԱՍՈՂԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
ԱՐԱՄ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
«ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՑՆՈՂՆԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԱՄՈԹՈՎ ԵՆ ՄՆԱԼՈՒ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի
ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՍ ՈՒՄԻ՞Ց ԵՄ ՊԱԿԱՍ
ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆ
«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ԱՄԲՈՂՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԱՐՁԵԼ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ»
Գ. Մ.ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ. ՍԵՆՍԱՑԻԱ ՉԿԱ
ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, www.rian.ru
- 1268 Հայոց կաթողիկոս է օծվել գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության կնքմանը: (Վախճ. 1286թ.-ին):
- 1286 Վախճանվեց հայոց կաթողիկոս, գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության
- 1721 Գրիգոր Շղթայակիրը, որը 1715 թ.-ին պատրիարք նշանակվեց, վանքին մեծաքանակ պարտք վճարելու համար վզին շղթա անցկացրած տարիներով նպաստ հավաքելուց հետո հասավ Երուսաղեմ և նստեց պատրիարքի աթոռին: Վճարեց Միաբանության պարտքը, կառուցեց նոր շինություններ և կատարեց բարեկարգություններ: (Վախճ. 1749 թ.):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910թ.-ին, Էջմիածնում):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց Մատթևոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910 թ.):
- 1908 Կահիրեում վախճանվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը: (Ծնվ. 1851թ.-ին):
- 1918 Թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, 25-հազարանոց զորքով շարժվեց Էրզրումի, Վանի և Մերձսևծովյան ուղղությամբ, իսկ հայկական զորամասերը միայնակ չկարողացան կասեցնել թուրքական գերակշիռ ուժերի հարձակումը:
- 1918 Մահացավ Սուլթան Համիդը, որը գահընկեց եղավ 1909 թ.-ին:
- 1919 Հայկական երկու պատվիրակություն ՝ Պողոս Նուբարի և Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ Փարիզի կոնֆերանսին ներկայացրին հանրահայտ «Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը», որի հիմնադրություններն էին հայկական անկախ պետության ճանաչումը, հայկական կորուստների փոխհատուցումը, դաշնակից տերություններից մեկին 20 տարով Հայաստանի մանդատ հանձնելը, հայերի զանգվածային ոչնչացման մեղավորներին պատժելը: Փաստաթուղթն արձագանք չգտավ:
- 1921 Սկսվում է Վրաստանի մենշևիկյան կառավարության դեմ Լոռու նախկին «չեզոք գոտու» աշխատավորության ապստամբությունը, որը փետրվարի 16-ին ավարտվում է լիակատար հաղթանակով:
- 1950 Ստեղծվեց Ռադիոյի եվրոպական միությունը:
- 1988 Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական զանգվածային առաջին ցույցը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով:
- 1988 Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում անցկացվեցին կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ, որոնք պաշտպանեցին արցախահայության՝ Հայաստանին միանալու պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

