
ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը շաբաթ օրը «Ազատության» հրապարակում հրավիրած հերթական բազմահազարանոց հանրահավաքում իր համակիրներին վստահեցնում էր, որ 1999 թ. աշնանը գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ այն ժամանակ անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստ էին ստորագրել ղարաբաղյան կարգավորման տարածքների փոխանակման համաձայնագիր, որով Լաչինի եւ Լեռնային Ղարաբաղի` Հայաստանին միացնելու դիմաց, Ադրբեջանը ստանում էր Մեղրիի շրջանը, որով Ադրբեջանը ուղղակի կապ էր հաստատում Նախիջեւանի հետ, իսկ Հայաստանը զրկվում էր Իրանի հետ ընդհանուր սահմանից:
«Ես կհրապարակեմ տասը տարի թաքցված մի փաստ, մի մեծագույն դավադրություն Հայաստանի հանդեպ, որը մշտապես հերքել են Քոչարյանը, Սարգսյանը եւ Օսկանյանը: Դա Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման հարցն է, որով Հայաստանը զրկվելու էր Իրանի հետ 35 կմ. սահմանից: Այսօր այդ դավադրությունը բացահայտված է», քար լռությամբ իրեն ունկնդրող զանգվածներին բացատրում էր Տեր-Պետրոսյանը:
Հայաստանի նախկին նախագահը ղարաբաղյան կարգավորման տարածքների փոխանակման տարբերակը եւ 1999 թ. հոկտեմբերի 27-ի սպանդը կապեց միմյանց հետ, պնդելով, որ «այս փաստաթուղթը լինելու է հոկտեմբերի 27-ի բացահայտման ամենակարեւոր մոտիվներից մեկը»: «Հայաստանում այս դավադրությունը (տարածքների փոխանակման) խափանվեց երկու մարդու շնորհիվ` Կարեն Դեմիրճյան եւ Վազգեն Սարգսյան, որոնք Անվտանգության խորհրդի նիստում խափանեցին այս դավաճանությունը, այս դավադրությունը եւ դրա համար վճարեցին շատ թանկ` իրենց կյանքով», հայտարարեց Տեր-Պետրոսյանը:
Հայաստանի գործող իշխանությունները շատ արագ արձագանքեցին Տեր-Պետրոսյանին: Նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը «Մեդիամաքսի» հետ զրույցում «նախընտրական էժանագին հնարք» որակեց «Մեղրիի տարբերակի» արծարծման փորձերը նախընտրական քարոզարշավի ընթացքում:
«Այսպես կոչված «Մեղրիի տարբերակի» վերաբերյալ խոսակցությունները նորություն չեն հայկական քաղաքական կյանքում: Որպես կանոն, արմատական ընդդիմությունը, սպառելով իշխանություններին վարկաբեկելու բոլոր փորձերը, սկսում է խոսել կարգավորման այս իբր գոյություն ունեցող տարբերակի մասին, ինչպես դա արդեն եղել էր 2002 թվականին: Իրականում խոսքը գնում է այսպես կոչված «Գոբլի ծրագրի» մասին, որը երբեք ղարաբաղյան կարգավորման բանակցությունների առարկա չի հանդիսացել: Հասկանալի է, որ այսօրվա հրապարակումը նպատակ է հետապնդում կանխել Լեւոն Տեր-Պետրոսյանի` հակամարտության կարգավորման սկզբունքների նկատմամբ բավականին յուրահատուկ մոտեցումների քննարկումը», հայտարարել է Վիկտոր Սողոմոնյանը:
Տարածքների փոխանակման տարբերակի մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2000 թ. փետրվարի 11-ին հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է. «Մենք քննարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները, կա փակուղի, եւ փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը բոլոր հնարավոր տարբերակների քննարկումն է: Այլ ճանապարհ ուղղակի չկա: Եվ այդ կոնտեքստում, այո, կար գաղափար տարածքների փոխանակման վերաբերյալ: Գաղափարը բավական տարբերվում է նրանից, որը տպագրվեց մեր մամուլում, բայց, այնուամենայնիվ, այդ տարբերակը իմ կողմից չի ընդունվել, եւ ներկա թեժ քննարկումներն ուղղակի անիմաստ են: Թեկուզ, պետք է ասեմ, տարբերակն ուներ իր տրամաբանությունը՝ ենթադրվում էր, որ այն կբերի տարածաշրջանի երկարատեւ խաղաղության»:
ՆԱՏՕ-ի 50-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, Մ. Նահանգների նախաձեռնությամբ, 1999 թ. ապրիլի 26-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը: Ղարաբաղյան բանակցություններում սկիզբ է դրվում երկկողմ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպումներին: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2000 թ. փետրվարի 11-ին այն ժամանակ Ազգային հեռուստատեսության հետ զրույցում ասել է. «Մենք հանդիպեցինք , եւ ուղղակի ձեռք բերվեց հետեւյալ պայմանավորվածությունը. պատրաստ ենք քննարկել բոլոր հնարավոր, նույնիսկ տեսականորեն հնարավոր լուծումները, որ այդ քննարկումները պետք է լինեն խորհրդապահական, որ այդ քննարկումների մասնակցությունը, բովանդակությունը որեւէ պարտավորություն չի առաջացնում որեւէ մեկի առջեւ, եւ մեզանից ոչ մեկը չպետք է քննարկվող թեման օգտագործի տարբեր քաղաքական նպատակներով»:
2000 թ. ապրիլի 25-ին Գլենդեյլի հայ համայնքի հետ հանդիպմանը Վարդան Օսկանյանը հաստատել է, որ եղել է տարածքների փոխանակման առաջարկ, բայց ոչ այն տարբերակով, ինչպես ներկայացվում է մամուլում: Ահա այս ժամանակ էր, որ Օսկանյանը շրջանառության մեջ դրեց «ինքնավարությունից բարձր, անկախությունից ցածր, կամ դե-ֆակտո անկախ, դե-յուրե` ոչ Ադրբեջանի կազմում» կարգավիճակները:
Ամռան եւ աշնան ընթացքում նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը հանդիպուներ ունեցան Ժնեւում` երկու անգամ, Յալթայում, հայ-նախիջեւանյան սահմանի Երասխ- Սադարակ հատվածում: Հոկտեմբերի 20-ից 27-ն ընկած մեկ շաբաթը ղարաբաղյան կարգավորման ամենաինտենսիվ շրջաններից էր: Հոկտեմբերի 20-ին Մ. Նահանգների պետքարտուղարի՝ ԱՊՀ նորանկախ երկրների հարցերով խորհրդական Սթիվեն Սեստանովիչը եւ Մինսկի խմբի ամերիկյան եռանախագահ Քերի Քավանոն Երեւանում հանդիպում են Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի, Վարդան Օսկանյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Հաջորդ օրը Սեստանովիչը եւ Քավանոն Բաքվում ղարաբաղյան բանակցությունները շարունակում են Հեյդար Ալիեւի, Թոֆիկ Զուլֆուգարովի, Սաֆար Աբիեւի հետ:
Այս հանդիպումից երեք օր անց հրաժարական են տալիս արտգործնախարար Զուլֆուգարովը եւ Ալիեւի աշխատակազմի կարեւոր դեմքերից Էլդար Նամազովը: Հոկտեմբերի 8-ին հրաժարական էր տվել Վաֆա Գուլուզադեն: Հետագայում Զուլֆուգարովը եւ Նամազովը հաստատել են, որ ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի նախորեին կողմերը լրջորեն քննարկել են տարածքների փոխանակման տարբերակը: Երկուսն էլ պնդել են, որ գագաթաժողովի նախօրեին հրաժարական են տվել՝ իրենց անհամաձայնությունը արտահայտելով տարածքների փոխանակման առաջարկին, քանի որ այն հակասում էր Ադրբեջանի շահերին:
«Ստամբուլի գագաթաժողովի նախորեին համաձայնություն էր ձեռք բերվել, որը, իմ կարծիքով, չէր համապատասխանում Ադրբեջանի շահերին: Այդ պատճառով, որոշեցի իմ մի քանի գործընկերների հետ հրաժարական տալ: Այդ համաձայնագիրը հավասարազոր էր Լեռնային Ղարաբաղին անկախություն տալուն, անշուշտ՝ ոչ դե-յուրե, այլ՝ դե-ֆակտո», ասել է Նամազովը:
Հոկտեմբերի 26-ին Ալիեւը կրկին ընդունում է Մ. Նահանգների պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթին, Սեստանովիչին, Քավանոյին եւ Անվտանգության ազգային խորհրդի տնօրեն Ջոն Էլքինդին: Հոկտեմբերի 27-ի առավոտյան Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունենում Բորիս Ելցինի հետ, զրույցի հիմնական թեման ղարաբաղյան կարգավորումն էր: Նույն օրը Երեւանում ամերիկյան պատվիրակությանն ընդունում է Հայաստանի նախագահը: Մի քանի ժամ անց, երբ Երեւանից Մոսկվայով ամերիկյան պատվիրակությունը ուղեւորվում էր Անկարա՝ թուրքական իշխանությունների հետ շարունակելու ղարաբաղյան քննարկումները, Հայաստանի ազգային ժողովում լսվում են կրակոցներ:
Ահա այս համընկնումն է պատճառ դարձել, որ փորձ արվի տարածքների փոխանակման տարբերակը կապել հոկտեմբերի 27-ի սպանդի հետ: 1999 թ. նոյեմբերի 18-19-ին ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովին նախորդող եւ հաջորդող ամիսներին հայկական, ադրբեջանական եւ միջազգային մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, որ բանակցություններում քննարկվել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու հնարավորությունը. Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ` Հայաստանին, Մեղրիով Հայաստանին տրվում է սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ, այսինքն` առանց հատելու Ադրբեջանի սահմանագիծը:
Տարածքների փոխանակման տարբերակը բանակցություններում քննարկվում կամ քաղաքական նպատակներով շահարկվում էր մինչեւ 2002 թվականի կեսերը: Հունիսի 14-ին Հեյդար Ալիեւը ֆրանսիացի համանախագահ Հյուգ Պեռնեի հետ Բաքվում հանդիպումից հետո ասել է, որ Ադրբեջանը Մեղրիի տարածքով բեռնափոխադրումների համար պետք է կապվեր Նախիջեւանին, իսկ Հայաստանը` Լաչինի միջանցքով` Ղարաբաղին: Նա նշել է, որ կողմերը քննարկել են Մեղրիի նկատմամբ Ադրբեջանին եւ Լաչինի նկատմամբ Հայաստանին սուվերեն իրավունքներ տալու հարցը, եւ երկու միջանցքներն էլ պետք է ունենան նույն կարգավիճակը:
«Հայաստանը նահանջում է իր ասածից եւ չի ցանկանում Ադրբեջանին սուվերեն միջանցք տրամադրել Մեղրիի շրջանի տարածքով, միեւնույն ժամանակ Ադրբեջանից այդպիսի միջանցք պահանջելով Լաչինի շրջանի տարածքով: Մենք չենք կարող դրան համաձայնել», ասում է Ալիեւը, հավելելով, որ ստիպված է բացահայտել «փարիզյան սկզբունքների» բովանդակությունը, քանի որ հայկական կողմը խեղաթյուրում է դրանք»:
Անմիջապես հատեւեց Երեւանի արձագանքը: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ փարիզյան բանակցություններում չի նշվել «Մեղրու միջանցք» հասկացությունը, իսկ Ռոբերտ Քոչարյանը պնդեց, որ խոսք է գնացել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ սուվերեն միջանցքի, իսկ Մեղրիով` ընդամենը ճանապարհի, հաղորդակցության իրավունքի մասին:
Հունիսի 18-ին Ֆրանսիայի արտգործնախարարությունը քննադատում է Ալիեւին` Լեռնային Ղարաբաղի հարցում 2001 թ. Փարիզում ձեռք բերված պայմանավորվածությունների գաղտնապահության սկզբունքը խախտելու համար, քանի որ «մանրամասները պետք է գաղտնի մնային այնքան ժամանակ, քանի դեռ կողմերի միջեւ համաձայնություն չէր կայացել»:
Տարածքների փոխանակման կամ դրանից ածանցյալ առաջարկները թեեւ անընդունելի են եղել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի համար, սակայն դրանք քննարկվել են բանակցությունների տարբեր փուլերում:
Հոնտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո եղան կարծիքներ, թե Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը դեմ են եղել տարածքների փոխանակման տարբերակին, հետեւաբար, հնարավոր է, որ դա է եղել նրանց սպանելու պատճառը: Այսօր, երբ ցավոք, չկան Սարգսյանն ու Դեմիրճյանը, դժվար է իրականում ասել, թե նրանք ինչ դիրքորոշում են ունեցել տարածքների փոխանակման տարբերակի մասին: Կարեն Դեմիրճյանի այրին` տիկին Ռիման, տարիներ առաջ իմ հետ զրույցում ասաց, որ սպանությունից առաջ ամուսինը իրեն եւ որդուն` Ստեփան Դեմիրճյանին պատմել է Մեղրին Լաչինով փոխանակելու մասին եւ խիստ դեմ խոսել:
Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ Փիթեր Ռոզենբլաթը, ով 1999 թ. ընթացքում մի քանի անգամ այցելել է հակամարտության տարածաշրջան, պնդել է. «Հոկտեմբերի 27-ի սոսկալի սպանության նախօրեին վարչապետ Սարգսյանը նախագահի հետ ամբողջովին համաձայն է եղել: Ես այդպես եմ տեղեկացված: Սարգսյանին հանդիպել եմ սպանությունից մի քանի օր առաջ եւ տպավորություն ստացա, որ նա լիովին չի արտահայտվում բանակցությունների մասին, սակայն նրանք, ովքեր Սարգսյանի հետ են եղել կյանքի վերջին մի քանի օրերին, ինձ ասում են, թե լիովին համաձայն է եղել Քոչարյանի հետ: Ինձ ասել են, որ համաձայն է եղել նաեւ Ազգային ժողովի նախագահը: Դեմիրճյանին եւ Սարգսյանին տեսել եմ հուլիսին, նրանց հետ ունեցել հետաքրքիր զրույց»:
Հայաստանի խորհրդարանում իրականացված ահաբեկչությունից երկու օր անց պետքարտուղարի տեղակալ Թալբոթը Մ. Նահանգների նախագահի եւ պետքարտուղարի խնդրանքով, Անկարայից կրկին ժամանում է Երեւան` Հայաստանի նախագահին եւ ժողովրդին հայտնելու, որ «ամերիկացի ժողովուրդը կիսում է հայ ժողովրդի վիշտը եւ այս նեղ ժամանակներում՝ զորակցում»: Հոկտեմբերի 28-ին, դեռ Երեւան չժամանած, Թալբոթը հարկ էր համարել ընդգծել, որ իր «ներկայությունը Հայաստանում եւ կատարվածը որեւէ կերպ չեն կապվում միմյանց»:
Այլ առիթով Թելբոթը ասել է, որ հոկտեմբերի 27-ի սպանդը ունեցավ «մարդկային, քաղաքական եւ աշխարհաքաղաքական» նշանակություն: Երբ է ծնվել տարածքների փոխանակման գաղափարը
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարածքների փոխանակման տարբերակը քննարկվել է դեռ 1919 թ., երբ Անդրկովկասը բրիտանական զինվորական ազդեցության գոտին էր: Այն տարիներին բրիտանացիները առաջարկում էին տարածքների եւ բնակչության փոխանակում: Այս մասին կարելի է կարդալ դաշնակցական երեւելի պետական գործիչների` Ալեքսանդր Խատիսյանի եւ Սիմոն Վրացյանի` Առաջին հանրապետության մասին գրքերում: Հայ-թաթարական (ադրբեջանական) բախումները կարգավորելու տարբերակ առաջարկվում էր Երեւանի շրջանի թաթարներին տեղափոխվել Ղարաբաղի դաշտային շրջաններ, իսկ այնտեղի հայերին` գաղթել Հայաստանի Հանրապետության տարածք:
Տարածքների փոխանակման հնարավորության մասին քննարկումներ են եղել նաեւ Մոսկվայում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը դարձել էին խորհրդային: Սակայն 1921 թ. հուլիսին Կավբյուրոյի հայտնի որոշումով Ղարաբաղը թողնվեց Ադրբեջանի կազմում, իսկ 1923 թ. ձեւավորվեց ԼՂԻՄ-ը:
Նոբելյան դափնեկիր Անդրեյ Սախարովը` 1988 թ. դեկտեմբերին այցելելով լեռնային Ղարաբաղ, առաջարկեց մարզի ադրբեջանական գյուղերը փոխանցել Ադրբեջանին, հայկական բնակավայրերը` Հայաստանին: Սակայն կարճ ժամանակ անց մեծ մարդասերը ընդունեց, որ դա կյանքի կոչելու անհնարին բան է: Հեյդար Ալիեւը 2002 թվականին երկրի առաջատար լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ներկայացրել է սախարովյան առաջարկի իր ընկալումը. «Երբ Սախարովը եկավ այստեղ, խոսակցություն գնաց Մեղրին Ադրբեջանին փոխանցելու, իսկ Լաչինից Հայաստանի համար միջանցք բացելու մասին, որպեսզի այդ հարցը լուծվի: Ադրբեջանը դրա հետ չհամաձայնեց: Այդ մասին ինձ Թուրքիայում ասել են հանգուցյալ Օզալը, հետագայում Սուլեյման Դեմիրելը: Այն ժամանակ նշյալ հարցը բարձրացվել է: Չեմ կարող ասել, որ ի վերջո հայերը կհամաձայնեին, բայց ամեն դեպքում նման տրամադրություններ կային: Սակայն ադրբեջանական կողմը լիովին դեմ եղավ»:
2003 թ. օգոստոսին Անկարայում ես առիթ ունեցա հանդիպել Թուրքիայում հայտնի քաղաքական մեկնաբան, 1991-1993 թթ. նախագահ Թուրգութ Օզալի խորհրդական Ջենգիզ Չանդարի հետ: Ահա թե ինչ ասաց նա ինձ. «1991 թ. Օզալն ինձ ուղարկեց Բաքու մի առաջարկությամբ, որով փորձում էր Ղարաբաղի հարցում ճշտել Այազ Մութալիբովի ճկունությունը: Այդ առաջարկության էությունը տարածքների փոխանակումն էր: Պատերազմը նոր էր սկսվել: Ըստ այդ առաջարկության` Ադրբեջանը Հայաստանին զիջում է Լաչինը եւ Ղարաբաղի մի մասը, իսկ Ղարաբաղի մյուս մասը Շուշիով, ինչպես նաեւ Մեղրին տրվում է Ադրբեջանին: Մութալիբովն ինձ ասաց, որ չի կարող ընդունել այդ առաջարկությունը: Ես մտածեցի, թե նա հաշվի է առնում Իրանի գործոնը: Բայց Մութալիբովի բացատրությունն այլ էր: Նա ասաց, որ Զանգեզուրը եղել է ադրբեջանական հող, եւ Ստալինն է տվել հայերին: Ինչո՞ւ մենք պետք է ադրբեջանական Լաչինը փոխանակենք ադրբեջանական Զանգեզուրի հետ»:
Տարածքների փոխանակման գաղափարը 1992 թ. առաջ քաշեց Մ. Նահանգների պետքարտուղարության նախկին աշխատակից Պոլ Գոբլը: Ըստ էության, 2001 թ. ապրիլին, երբ Մ. Նահանգների ակտիվ աջակցությամբ Ֆլորիդայի Քի Վեսթ քաղաքում տեղի էին ունենում բանակցություններ, կարգավորմնան հիմքում եւս դրված էր Գոբլի գաղափարը, ճիշտ է ակնհայտ փոփոխություններով եւ նորամուծություններով:
Պոլ Գոբլը 1992 թ. նշում էր ղարաբաղյան կարգավորման երեք տարբերակ: Առաջին` Ղարաբաղի հայերի ոչնչացում կամ բռնագաղթ, ինչը հնարավոր չէ բարոյական տեսանկյունից, երկրորդ` Ղարաբաղի հանձնում Հայաստանի իրավասությանը, ինչը հնարավոր չէ քաղաքական տեսանկյունից, քանի որ Ադրբեջանը կզրկվի ինչպես տարածքներից, այնպես էլ` ջրային աղբյուրներից, երրորդ` խոշոր ուժեր մտցնել հակամարտող կողմերին իրարից անջատելու համար, ինչը հնարավոր չէ ֆիզիկապես:
Հետեւաբար, Գոբլը փակուղին հաղթահարելու ճանապարհ էր նկատում տարածքային փոխանակման հնարավորությունը. «Ղարաբաղի մի մասի հանձնում Հայաստանին: Բաքվին ջուր սնուցող գետերի ակնունքներ ընդգրկող տարածքը պետք է հանձնել Ադրբեջանին` ադրբեջանաբնակ բնակավայրերի հետ միասին: Հայաստանի վերահսկողության տակ գտնվող եւ Նախիջեւանն ու Ադրբեջանը իրարից անջատող տարածքների մի մասի հանձնում Ադրբեջանի իրավասությանը»:
2000 թ. հունիսին Գոբլը ընդունում էր, որ երկու սխալ է թույլ տվել. «Առաջինը` Ղարաբաղից Ադրբեջան ջրի հոսքն է, որը, պարզվում է, այնքան էլ մեծ կարեւորություն չունի, ինչպես ենթադրում էի: Երկրորդ` ավելի նշանակալի սխալն Իրանի հետ սահման ունենալու կարեւորությունն է հայերի եւ Հայաստանի համար: 1992 թ. շատ քիչ առեւտուր կար այդ ճանապարհով, եւ ես կարեւորում էի, որ հայերը կզոհաբերեն այդ (սահմանը) հանուն խաղաղության: Բայց այժմ ես հասկանում եմ դրա հոգեբանական իմաստը, դա կարեւոր է ոչ միայն առեւտրի հետագա զարգացման համար, այլ մանավանդ որպես ելք դեպի աշխարհի ոչ թուրքական մասը: Ես այն ժամանակ թերագնահատել էի այդ հանգամանքը: Եթե վերանայեմ այդ ծրագիրն այժմ, պիտի առաջարկեի, որ Ադրբեջանը նախ զիջեր Արեւմտյան Նախիջեւանի մի փոքր մասը, որպեսզի Հայաստանը սահման ունենար Իրանի հետ, եւ ապա Թուրքիան բացեր իր սահմանները Հայաստանի հետ»:
- ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Քննարկում
Mephistopheles գրել է:
Հարգելի ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, դու շատ աճպարարություններ կարող ես անել, կարող ես սոփեստությումբ զբաղվել, կարող ես ծայրից ծայր պատմել, թե ով ուր և երբ է գլացել և ինչ է ասել: Բայց այսօր ԼՏՊ-ն իրական փաստաթուղթը ձեռքին 100 000-ից ավել մարդու առաջ կարդաց այն և ցույց տվեց: Եթե ունենայիք մի փաստաթուղթ սրանից ավելի ուժեղ, ապա ձեր այս տաղտկալի ու երկար հոդվածի կարիքը չեր լինի: Չե՞ք հասկանում, որ փաստն ավելի համոզիչ է և մի՞թե չեք տեսնում, որ ժողովուրդն ավելի մեծ հաճույքով է -15 աստիճան սառնամանիքին կանգնում ու լսում է 1.5 ժամանոց ԼՏՊ-ի ելույթը, բայց ծուլանում կարդալու ձեր դժգույն ու ձանձրալի չգիտեմքանի էջանոց հոդվածն իրենց հարմարավետ տաք տներում...Էհ, գուցե իսկապես չեք տեսնում այս ամենը....
Mephistopheles գրել է:- Կարեն
Ու մի պահ նույնիկս քարտեզները տպվեցն թերթերում..ու ոչ միայն արտասահմանյան, նույնիսկ հայկական թերթերը տպեցին այդ հնարավոր նոր սահմաններն ու քարտեզը: Լավ որ ժամանակին գլխի ընկան, որ ժողովուրդը էտ քարտեզների մեջ կփաթաթի մեղրիով անցնով երկաթուղու հատվածի ռելսերը ու կտա գլխներին:
Տղերք, ԼՏՊ-ն շատ փիս տեղից է սրանց բռնել ու շատ ամուր է սեղմում...ցավը զգում են- Կարեն
Հակոբ գրել է:- Hayg
WASHINGTON, DC – President George W. Bush, in his last budget proposal to ...
Կորիր այս դեղեն, անառագին մեգը՛՛՛՛ .........- Hayg
ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԱԿՏԻՎ, ՎՐԱՍՏԱՆԸ` ՊԱՍՍԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Հայաստան-Վրաստան տնտեսական հարաբերություններ. չօգտագործված հնարավորություններ» ուսումնասիրության երեկվա շնորհանդեսին ներկայացվեցին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջսահմանային համագործակցության ծրագրի շրջանակներում ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ` ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ, Ծրագրի իրականացման պատասխանատու2007-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը (ՈւԿԶՀ) «Եվրասիա» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացրեց «Աջակցություն հայ-թուրքական միջսահմանային երկխոսությանը ...«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ», ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆԸ ՓԱԿ Է
1ՀՀ արտգործնախարարությունից հաղորդում են, որ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցելով անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի 44-րդ համաժողովին, Թուրքիայի վարչապետի ելույթից հետո մեկնաբանություններով ...ԴԻՆՔԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ ՎԵՐՍԿՍՎԵՑ
Ստամբուլի դատարանում սկսվել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի 3-րդ դատալսումը: Հաղորդվում է, որ դատարանի առջեւ կկանգնեն 19 մեղադրյալներ, որոնցից 8-ի նկատմամբ խափանման միջոց ...ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեկ երեկոյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ընդունելություն էր կազմակերպել Հայաստանում Իրանի դեսպանությունը, Իրանի Իսլամական հեղափոխության 29-րդ տարեդարձի առթիվ: Պետական, քաղաքական ու կրոնական դեմքերի, ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԹՈՄ ԼԱՆԹՈՍԸ
Երկուշաբթի 80 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թոմ Լանթոսը: Դեմոկրատ Լանթոսը Կոնգրեսի ստորին պալատում ներկայացնում էր ...ՕԲԱՄԱՅԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻԱյս կարծիքին է Օնտարիոյից (Կանադա) դոկտ. Տիգրան Աբրահամյանը, որի հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ: Մ. Նահանգների հետ աշխարհն էլ նոր սկզբի ականատես է դառնալու նոյեմբերին, երբ ամերիկացիները նոր ...ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ 10Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը շաբաթ օրը «Ազատության» հրապարակում հրավիրած հերթական բազմահազարանոց հանրահավաքում իր համակիրներին վստահեցնում էր, որ 1999 թ. աշնանը գործող նախագահ Ռոբերտ ...Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 2Մի բան է, երբ «օրենքով գողերի» մասին գրում է հայոց մամուլը, եւ բոլորովին ուրիշ երանգներ են դրսեւորվում, երբ այդ թեմային անդրադառնում է օտարը, տվյալ դեպքում ռուսական մամուլը: Ահա եւ լայնորեն իրազեկվեց, ...«ՆՐԱ ՄՏՔԻ ՆԵՐՔԻՆ ԾԱԼՔԵՐՈՒՄ ԴԵՌ ՇԱՏ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ՈՒ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ ԿԱՆ...»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը կիրակի օրը նախընտրական այցով Շիրակի մարզում էր: Ձորակապում եւ Մարալիկում ընտրողների հետ հանդիպումներից հետո նախընտրական հանդիպում-հանրահավաք տեղի ունեցավ Գյումրու ...ՔԱՐՈԶԸ ՉՊԵՏՔ Է ՇՓՈԹԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ
Գ. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆՔանի մոտենում է փետրվարի 19, այնքան մեր նախագահացուների կրքերն ավելի են բորբոքվում, արձանագրվում են մի շարք անցանկալի միջադեպեր: Օրեր առաջ խիստ տհաճ միջադեպ արձանագրվել էր Արարատի մարզում, Արտաշատ քաղաքում, ...ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱ՞Ծ ԵՆ ԶԼՄ-ՆԵՐԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՈրքանո՞վ են զանգվածային լրատվամիջոցները հավասարակշռված լուսաբանում այսօրվա իրականությունը, մասնավորապես նախընտրական շրջանում, երբ նախագահի թեկնածուները տարված են իրենց քարոզարշավներով: Երեկ «Ուրբաթ» ակումբում ...ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՉԵՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ«2008 թվականի նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու» Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումն էր երեկ Սահմանադրական դատարանը քննության ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՀԵՐ
ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամՇուրջ մեկ շաբաթ է մեզ բաժանում հանրապետության նախագահի ընտրություններից: Նախագահ ընտրվելը, անտարակույս, շատ մեծ պատիվ է, սակայն դա ամենեւին էլ լոկ արտոնություն չէ, այլ մեծ պարտականություն: Ես ընդամենը ...«ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԱԿՆՀԱՅՏ ԷՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
Ա. Մ.Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով 2007-ին մայրաքաղաքում կատարված աշխատանքներին, մատնանշեց, որ ինչպես ծավալային, այնպես էլ ժամկետային առումներով ...ՆՈՐԻՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՍՑԵԻՆ
Ելույթ ունենալով «Փաստարկ» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը ասել է, որ իրեն է զանգահարել ոմն Վազգեն, ներկայացել է որպես ԱՍԱԼԱ-ի ներկայացուցիչ եւ սպառնացել, թե «վատ կվերջացնես»: Հարությունյանը ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանը երեկ մեկնել է Մոսկվա, նրա հետ մեկնել է նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանը: Թե ինչ նպատակով է առաջին նախագահը ընտրությունների թեժ ...ԳԵՐՄԱՆԱԲՆԱԿ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ
Գերմանիայում բնակվող Հայաստանի մի խումբ քաղաքացիներ նամակ են հղել ՀՀ արտգործնախարարությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ ԵԱՀԿ-ին, իրենց դժգոհությունը եւ հիասթափությունն արտահայտելով ՀՀ ընտրական ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԿԲ մամուլի ծառայությունԲելառուսի Հանրապետության Պետական վերահսկողության կոմիտեի Ֆինանսական մոնիտորինգի դեպարտամենտի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջեւ ստորագրվել է համագործակցության ...ԵՐԵՎԱՆԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԳՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԵՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԻ տարբերություն Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հայաստանյան այցի, որը գրեթե վրիպեց Ռուսաստանի ԶԼՄ-ների աչքից, վարչապետ Վիկտոր Զուբկովին Սոչիից Երեւան հրավիրելը լայնորեն լուսաբանվեց ե՛ւ մամուլում, ...ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՐԱՎՈՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՖԻԼՄՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերակցությունը» (նախագահ Վիկտոր Կրիվոպուսկով) ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ստեղծել է անդրանիկ «Ռուսաստան-Հայաստան, թեեւ հեռու, ...ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԱՆԳԼԵՐԵՆ
Ռ. Պ.Հայկական հարցի, մասնավորապես Սեւրի պայմանագրի վերաբերյալ առաջին վերլուծություններից մեկը պատկանում է ականավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցին: 1920 թվականի ապրիլից բնակվելով Լոնդոնում, հենց նույն տարվա հունվարի ...ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Մ. Մ.Հանրային հեռուստատեսության եւ ՀՀ մշակույթի նախարարության ամենամյա «Ազգային երաժշտության մրցանակաբաշխություն-2007» մրցանակների հանձնումը կայացավ փետրվարի 10-ին: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ...Հ. ԲԱԴԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հ. Ծ.Հրապարակման խնդրանքով խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Ուոթերթաունի (Մասաչուսեթս) Հովհաննես Բադալյանի անվան երաժշտական հիմնադրամը դիմումներ է ընդունում առաջիկա 2008-2009 ակադեմիական ...ՋԵԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՌԱՋ
Հ. Ծ.Դետրոյթից «Ասոշիեյթեդ պրեսի» թղթակից Քորի Ուիլյամսը «Արմինյն միրոր սփեքթեյթրում» գրում է, որ բանտից ազատ արձակվելուց վեց ամիս հետո «մահվան բժիշկ» հորջորջված Ջեկ Գեւորգյանը գտնում է, որ ինքը ճիշտ է վարվել ...168 ՄԼՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ԿՈՂՈՊՈՒՏ ՑՅՈՒՐԻԽՈՒՄ
Ցյուրիխի թանգարանից գողացել են հայտնի իմպրեսիոնիստների նկարները, հաղորդում են միջազգային լրատվամիջոցները: Ըստ Ցյուրիխի ոստիկանության, զինված հանցագործները թանգարանից գողացել են 168 մլն դոլար ընդհանուր ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԳԻՐ Է ՀՂԵԼ ԱԹԵՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ ՀԵԼԼԱԴԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական ՀամակարգՓետրվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է ուղղել Աթենքի եւ Համայն Հելլադայի նորընտիր Արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Հերոնիմոս Բ-ին: Նորին ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՐԱ ԹՈՓՉՅԱՆԸ
Մեր թերթի բարեկամներից Հակոբ Վարդիվառյանը Նյու Ջերզիից երեկ գիշեր հաղորդեց, որ 92 տարեկանին Բեյրութում իր մահկանացուն է կնքել նշանավոր մանկավարժ, կրթական գործի մեծավաստակ կազմակերպիչ, հասարակական-կուսակցական ...ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ԵՐԵԿ ԴԵՌ ԾԽՈՒՄ ԷՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՓետրվարի 9-ին, ժամը 04.51-ին Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Սարգսյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ՀՀ արդարադատության նախարարության շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: ...ՎԱՐԴԱՆ ԽՈՋՈՅԱՆԸ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում ավարտվեց «Աերոֆլոտի» շախմատային փառատոնը, որին ընդհանուր առմամբ մասնակցեցին 1200 շախմատիստներ: «B» խմբի մրցաշարում պարզապես գերազանց արդյունքի հասավ Վարդան Խոջոյանը` վստահորեն գրավելով առաջին ...
ՎՐԱՍՏԱՆԸ` ԱՊՀ ԿԱԶՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄԱՆՈՒԿ ՂՐԴՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԱՉԱԼՐՋՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՑ
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆՁԱԽՈՂՈՒՄ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

«ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՑՆՈՂՆԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԱՄՈԹՈՎ ԵՆ ՄՆԱԼՈՒ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՍ ՈՒՄԻ՞Ց ԵՄ ՊԱԿԱՍ
ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆ
«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ. ՍԵՆՍԱՑԻԱ ՉԿԱ
ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, www.rian.ru
ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ԱՄԲՈՂՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԱՐՁԵԼ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ»
Գ. Մ.
- 1268 Հայոց կաթողիկոս է օծվել գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության կնքմանը: (Վախճ. 1286թ.-ին):
- 1286 Վախճանվեց հայոց կաթողիկոս, գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության
- 1721 Գրիգոր Շղթայակիրը, որը 1715 թ.-ին պատրիարք նշանակվեց, վանքին մեծաքանակ պարտք վճարելու համար վզին շղթա անցկացրած տարիներով նպաստ հավաքելուց հետո հասավ Երուսաղեմ և նստեց պատրիարքի աթոռին: Վճարեց Միաբանության պարտքը, կառուցեց նոր շինություններ և կատարեց բարեկարգություններ: (Վախճ. 1749 թ.):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910թ.-ին, Էջմիածնում):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց Մատթևոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910 թ.):
- 1908 Կահիրեում վախճանվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը: (Ծնվ. 1851թ.-ին):
- 1918 Թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, 25-հազարանոց զորքով շարժվեց Էրզրումի, Վանի և Մերձսևծովյան ուղղությամբ, իսկ հայկական զորամասերը միայնակ չկարողացան կասեցնել թուրքական գերակշիռ ուժերի հարձակումը:
- 1918 Մահացավ Սուլթան Համիդը, որը գահընկեց եղավ 1909 թ.-ին:
- 1919 Հայկական երկու պատվիրակություն ՝ Պողոս Նուբարի և Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ Փարիզի կոնֆերանսին ներկայացրին հանրահայտ «Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը», որի հիմնադրություններն էին հայկական անկախ պետության ճանաչումը, հայկական կորուստների փոխհատուցումը, դաշնակից տերություններից մեկին 20 տարով Հայաստանի մանդատ հանձնելը, հայերի զանգվածային ոչնչացման մեղավորներին պատժելը: Փաստաթուղթն արձագանք չգտավ:
- 1921 Սկսվում է Վրաստանի մենշևիկյան կառավարության դեմ Լոռու նախկին «չեզոք գոտու» աշխատավորության ապստամբությունը, որը փետրվարի 16-ին ավարտվում է լիակատար հաղթանակով:
- 1950 Ստեղծվեց Ռադիոյի եվրոպական միությունը:
- 1988 Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական զանգվածային առաջին ցույցը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով:
- 1988 Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում անցկացվեցին կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ, որոնք պաշտպանեցին արցախահայության՝ Հայաստանին միանալու պահանջը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

