
ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԱԿՏԻՎ, ՎՐԱՍՏԱՆԸ` ՊԱՍՍԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ
«Հայաստան-Վրաստան տնտեսական հարաբերություններ. չօգտագործված հնարավորություններ» ուսումնասիրության երեկվա շնորհանդեսին ներկայացվեցին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջսահմանային համագործակցության ծրագրի շրջանակներում տեղական փորձագետների դիտարկումներն ու վերլուծությունը: Ինչպես տեղեկացրեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը, ուսումնասիրության նպատակն է խթանել Հայաստանի եւ Վրաստանի տնտեսական համագործակցությունը` բարելավելով այս երկու երկրների առեւտրի, ներդրումների եւ տրանսպորտի ոլորտներում ձեւավորված հարաբերությունները:
Հետազոտական խմբի ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ներկայացրեց ուսումնասիրությունը, տեղեկացնելով, թե, իր տվյաներով, նմանատիպ ուսումնասիրություն իրականացվում է նաեւ Վրաստանում: Ըստ Ջրբաշյանի, հետազոտական խումբը փորձել է հասկանալ, թե բացի դարավոր բարեկամությունից էլ ի՞նչն է կապում հայերին եւ վրացիներին: Ըստ այդմ, եթե Հայաստանից Վրաստան հիմնական ուղղվածությունը ապրանքների արտահանումն է, ապա հակառակ ուղղությամբ ծառայություններն են` հիմնականում տրանսպորտային, տարանցման, զբոսաշրջության եւ այլն:
Հետաքրքրական է, որ Վրաստանից Հայաստան ծառայությունների ներմուծումը ամենից առաջ պայմանավորված է Վրաստանի աշխարհագրական դիրքով եւ Հայաստանի` շրջափակման մեջ գտնվելու հանգամանքով: Ամեն դեպքում, տնտեսական հարաբերությունների լուրջ գնահատականի դեպքում ստացվում է, որ Հայաստանը ակտիվ գործընկեր է, մինչդեռ Վրաստանը` պասսիվ, որ հիմնականում օգտագործում է իր աշխարհագրական դիրքը: Այսինքն` Հայաստանը Վրաստանի հետ կապերի հիմնական բնագավառ է համարում ապրանքային առեւտուրը, իսկ Վրաստանը Հայաստանին հիմնականում տրամադրում է տարանցիկ փոխադրման ծառայություններ:
Թվային արտահայտությամբ, 2006 թվականի տվյալներով, Հայաստանից Վրաստան արտահանումը կազմել է մոտ 54 մլն դոլար այն դեպքում, երբ Վրաստանից ներմուծումը` միայն 35 մլն: Եվ եթե Հայաստանից հարեւան երկիր են տարվում հիմնականում հանքահումքային (հիմնականում ցեմենտ) մթերքներ, բուսական արտադրանք, ապա Վրաստանից բերում ենք մեծապես պատրաստի սնունդ, քիմիական արտադրանք, փայտ:
Տարիների ընթացքում, ըստ Ջրբաշյանի, մեծանում է Հայաստանից Վրաստան արտահանվող ապրանքների քանակը, որ 2006 թվականին կազմել է մոտ 300 անուն: Մինչդեռ Վրաստանից ներմուծվող ապրանքատեսակների քանակը միայն 105 է:
Հետազոտության արդյունքներով, Վրաստանից ծառայությունների արտահանումը 2006-ին կազմել է 146,77 մլն դոլար, ինչը մոտ երեք անգամ գերազանցում է Հայաստանից ապրանքների արտահանման ծավալները:
Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա թերեւս կարելի է ասել, որ Հայաստանն ու Վրաստանը «նախընտրում են» միմյանց հետ գործարար հարաբերություններ չունենալ: Այլապես դժվար է հասկանալ անմիջական հարեւանների համար ծիծաղելի թվերը, որոնք արտացոլում են ներդրումների ծավալը: Ամեն դեպքում, այստեղ էլ հավասարակշռվածության բացակայությունն ակնբախ է. Վրաստանում Հայաստանից 2006-ին արվել է մոտ 2 մլն դոլարի ներդրում, մինչդեռ վրացական կողմից Հայաստանում ներդրվել է 21 հազար 200 դոլար:
Ինչեւէ, 1995 թվականից Հայաստանն ու Վրաստանը ազատ առեւտրի համաձայնագիր են ստորագրել, բայց պայմանները մնում են անհավասար: Եվ դա վերաբերում է ինչպես երկաթուղային փոխադրումներին, այնպես էլ ավտոմեքենաներով հաղորդակցությանը: Հետազոտությունն իրականացրած խումբը գտնում է, որ երկու երկրների միջեւ ընդհանուր տնտեսական գոտու ստեղծումը կնվազեցնի այլ` ավելի զարգացած երկրների կողմից Հայաստանի եւ Վրաստանի նկատմամբ առեւտրի սահմանափակումների կիրառումը:
Ուսումնասիրության արդյունքում հետազոտական խումբը կարճաժամկետ հեռանկարում առաջարկում է, որ Հայաստան-Վրաստան ազատ առեւտրի համաձայնագիրը իրականացվի` արտահանողներին առավել մեծ հնարավորությունների ընձեռման եւ երկկողմ կապերի հզորացման համար: Պետք է նվազեցնել, ասենք, երկու երկրների երկաթուղային սակագները, փոխադարձաբար վերացնել ճանապարհային տուրքերը եւ այլն:
Տիգրան Ջրբաշյանի ներկայացմամբ, չնայած շատ երկրների հետ կրկնակի հարկումից խուսափելուն ուղղված համաձայնագրեր ունի Հայաստանը, բայց Վրաստանի հետ նման համաձայնություն չի ստորագրվել: Բացի այդ, բարեփոխումներն ավելի ազատական են Վրաստանում, ինչը իր ժամանակին, ըստ Ջրբաշյանի, հետ կթողնի Հայաստանին:
Մի հետաքրքրական հանգամանք եւս. Հայաստանն ու Վրաստանը սահմանակից են երկու երկրներում էլ, ըստ էության, ամենավատ վիճակում գտնվող շրջաններով: Վրացական կողմում ամենահետամնաց շրջանը Քվեմո-Քարթլին է, որից առանձնակի առաջ չէ Ջավախքը, հայկական Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերը եւս առաջադեմ չեն: Հայ-վրացական համագործակցության սահմանային հատվածում այս շրջանների միջեւ, ըստ հետազոտական խմբի առաջարկությունների, կարելի է տեսնել Վրաստանի կողմից հացահատիկային մշակաբույսերի ու անասնաբուծական ապրանքների, Հայաստանի կողմից կարտոֆիլի, բանջարեղենի, Տավուշից նաեւ մրգերի տեսքով:
Վրաստանի տրամադրած զբոսաշրջության, առեւտրի, տրանսպորտային ծառայությունների առնչությամբ եւս համագործակցության չօգտագործված հնարավորություններ կան: Մասնավորապես, Շիրակի եւ Լոռու քաղաքային վայրերից աշխատուժը կարող է օգտակար լինել ենթակառուցվածքների շինարարության մեջ:
Երկարաժամկետ կտրվածքում պետք է ապահովել երկու երկրների միջեւ ապրանքների ազատ առեւտուր, հետո նաեւ կարելի է ունենալ մաքսային միություն, ընդհանուր կովկասյան շուկա, բայց մինչ այդ անելիքները շատ են, իսկ կամարտահայտությունը` մոտ զրոյի:
- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԱԿՏԻՎ, ՎՐԱՍՏԱՆԸ` ՊԱՍՍԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Հայաստան-Վրաստան տնտեսական հարաբերություններ. չօգտագործված հնարավորություններ» ուսումնասիրության երեկվա շնորհանդեսին ներկայացվեցին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջսահմանային համագործակցության ծրագրի շրջանակներում ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ` ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ, Ծրագրի իրականացման պատասխանատու2007-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը (ՈւԿԶՀ) «Եվրասիա» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացրեց «Աջակցություն հայ-թուրքական միջսահմանային երկխոսությանը ...«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ», ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆԸ ՓԱԿ Է
1ՀՀ արտգործնախարարությունից հաղորդում են, որ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցելով անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի 44-րդ համաժողովին, Թուրքիայի վարչապետի ելույթից հետո մեկնաբանություններով ...ԴԻՆՔԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ ՎԵՐՍԿՍՎԵՑ
Ստամբուլի դատարանում սկսվել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի 3-րդ դատալսումը: Հաղորդվում է, որ դատարանի առջեւ կկանգնեն 19 մեղադրյալներ, որոնցից 8-ի նկատմամբ խափանման միջոց ...ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեկ երեկոյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ընդունելություն էր կազմակերպել Հայաստանում Իրանի դեսպանությունը, Իրանի Իսլամական հեղափոխության 29-րդ տարեդարձի առթիվ: Պետական, քաղաքական ու կրոնական դեմքերի, ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԹՈՄ ԼԱՆԹՈՍԸ
Երկուշաբթի 80 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թոմ Լանթոսը: Դեմոկրատ Լանթոսը Կոնգրեսի ստորին պալատում ներկայացնում էր ...ՕԲԱՄԱՅԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻԱյս կարծիքին է Օնտարիոյից (Կանադա) դոկտ. Տիգրան Աբրահամյանը, որի հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ: Մ. Նահանգների հետ աշխարհն էլ նոր սկզբի ականատես է դառնալու նոյեմբերին, երբ ամերիկացիները նոր ...ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ 10Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը շաբաթ օրը «Ազատության» հրապարակում հրավիրած հերթական բազմահազարանոց հանրահավաքում իր համակիրներին վստահեցնում էր, որ 1999 թ. աշնանը գործող նախագահ Ռոբերտ ...Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 2Մի բան է, երբ «օրենքով գողերի» մասին գրում է հայոց մամուլը, եւ բոլորովին ուրիշ երանգներ են դրսեւորվում, երբ այդ թեմային անդրադառնում է օտարը, տվյալ դեպքում ռուսական մամուլը: Ահա եւ լայնորեն իրազեկվեց, ...«ՆՐԱ ՄՏՔԻ ՆԵՐՔԻՆ ԾԱԼՔԵՐՈՒՄ ԴԵՌ ՇԱՏ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ՈՒ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ ԿԱՆ...»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը կիրակի օրը նախընտրական այցով Շիրակի մարզում էր: Ձորակապում եւ Մարալիկում ընտրողների հետ հանդիպումներից հետո նախընտրական հանդիպում-հանրահավաք տեղի ունեցավ Գյումրու ...ՔԱՐՈԶԸ ՉՊԵՏՔ Է ՇՓՈԹԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ
Գ. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆՔանի մոտենում է փետրվարի 19, այնքան մեր նախագահացուների կրքերն ավելի են բորբոքվում, արձանագրվում են մի շարք անցանկալի միջադեպեր: Օրեր առաջ խիստ տհաճ միջադեպ արձանագրվել էր Արարատի մարզում, Արտաշատ քաղաքում, ...ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱ՞Ծ ԵՆ ԶԼՄ-ՆԵՐԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՈրքանո՞վ են զանգվածային լրատվամիջոցները հավասարակշռված լուսաբանում այսօրվա իրականությունը, մասնավորապես նախընտրական շրջանում, երբ նախագահի թեկնածուները տարված են իրենց քարոզարշավներով: Երեկ «Ուրբաթ» ակումբում ...ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՉԵՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ«2008 թվականի նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու» Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումն էր երեկ Սահմանադրական դատարանը քննության ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՀԵՐ
ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամՇուրջ մեկ շաբաթ է մեզ բաժանում հանրապետության նախագահի ընտրություններից: Նախագահ ընտրվելը, անտարակույս, շատ մեծ պատիվ է, սակայն դա ամենեւին էլ լոկ արտոնություն չէ, այլ մեծ պարտականություն: Ես ընդամենը ...«ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԱԿՆՀԱՅՏ ԷՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
Ա. Մ.Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով 2007-ին մայրաքաղաքում կատարված աշխատանքներին, մատնանշեց, որ ինչպես ծավալային, այնպես էլ ժամկետային առումներով ...ՆՈՐԻՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՍՑԵԻՆ
Ելույթ ունենալով «Փաստարկ» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը ասել է, որ իրեն է զանգահարել ոմն Վազգեն, ներկայացել է որպես ԱՍԱԼԱ-ի ներկայացուցիչ եւ սպառնացել, թե «վատ կվերջացնես»: Հարությունյանը ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանը երեկ մեկնել է Մոսկվա, նրա հետ մեկնել է նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանը: Թե ինչ նպատակով է առաջին նախագահը ընտրությունների թեժ ...ԳԵՐՄԱՆԱԲՆԱԿ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ
Գերմանիայում բնակվող Հայաստանի մի խումբ քաղաքացիներ նամակ են հղել ՀՀ արտգործնախարարությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ ԵԱՀԿ-ին, իրենց դժգոհությունը եւ հիասթափությունն արտահայտելով ՀՀ ընտրական ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԿԲ մամուլի ծառայությունԲելառուսի Հանրապետության Պետական վերահսկողության կոմիտեի Ֆինանսական մոնիտորինգի դեպարտամենտի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջեւ ստորագրվել է համագործակցության ...ԵՐԵՎԱՆԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԳՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԵՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԻ տարբերություն Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հայաստանյան այցի, որը գրեթե վրիպեց Ռուսաստանի ԶԼՄ-ների աչքից, վարչապետ Վիկտոր Զուբկովին Սոչիից Երեւան հրավիրելը լայնորեն լուսաբանվեց ե՛ւ մամուլում, ...ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՐԱՎՈՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՖԻԼՄՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերակցությունը» (նախագահ Վիկտոր Կրիվոպուսկով) ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ստեղծել է անդրանիկ «Ռուսաստան-Հայաստան, թեեւ հեռու, ...ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԱՆԳԼԵՐԵՆ
Ռ. Պ.Հայկական հարցի, մասնավորապես Սեւրի պայմանագրի վերաբերյալ առաջին վերլուծություններից մեկը պատկանում է ականավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցին: 1920 թվականի ապրիլից բնակվելով Լոնդոնում, հենց նույն տարվա հունվարի ...ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Մ. Մ.Հանրային հեռուստատեսության եւ ՀՀ մշակույթի նախարարության ամենամյա «Ազգային երաժշտության մրցանակաբաշխություն-2007» մրցանակների հանձնումը կայացավ փետրվարի 10-ին: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ...Հ. ԲԱԴԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հ. Ծ.Հրապարակման խնդրանքով խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Ուոթերթաունի (Մասաչուսեթս) Հովհաննես Բադալյանի անվան երաժշտական հիմնադրամը դիմումներ է ընդունում առաջիկա 2008-2009 ակադեմիական ...ՋԵԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՌԱՋ
Հ. Ծ.Դետրոյթից «Ասոշիեյթեդ պրեսի» թղթակից Քորի Ուիլյամսը «Արմինյն միրոր սփեքթեյթրում» գրում է, որ բանտից ազատ արձակվելուց վեց ամիս հետո «մահվան բժիշկ» հորջորջված Ջեկ Գեւորգյանը գտնում է, որ ինքը ճիշտ է վարվել ...168 ՄԼՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ԿՈՂՈՊՈՒՏ ՑՅՈՒՐԻԽՈՒՄ
Ցյուրիխի թանգարանից գողացել են հայտնի իմպրեսիոնիստների նկարները, հաղորդում են միջազգային լրատվամիջոցները: Ըստ Ցյուրիխի ոստիկանության, զինված հանցագործները թանգարանից գողացել են 168 մլն դոլար ընդհանուր ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԳԻՐ Է ՀՂԵԼ ԱԹԵՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ ՀԵԼԼԱԴԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական ՀամակարգՓետրվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է ուղղել Աթենքի եւ Համայն Հելլադայի նորընտիր Արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Հերոնիմոս Բ-ին: Նորին ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՐԱ ԹՈՓՉՅԱՆԸ
Մեր թերթի բարեկամներից Հակոբ Վարդիվառյանը Նյու Ջերզիից երեկ գիշեր հաղորդեց, որ 92 տարեկանին Բեյրութում իր մահկանացուն է կնքել նշանավոր մանկավարժ, կրթական գործի մեծավաստակ կազմակերպիչ, հասարակական-կուսակցական ...ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ԵՐԵԿ ԴԵՌ ԾԽՈՒՄ ԷՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՓետրվարի 9-ին, ժամը 04.51-ին Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Սարգսյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ՀՀ արդարադատության նախարարության շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: ...ՎԱՐԴԱՆ ԽՈՋՈՅԱՆԸ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում ավարտվեց «Աերոֆլոտի» շախմատային փառատոնը, որին ընդհանուր առմամբ մասնակցեցին 1200 շախմատիստներ: «B» խմբի մրցաշարում պարզապես գերազանց արդյունքի հասավ Վարդան Խոջոյանը` վստահորեն գրավելով առաջին ...
ԸՍՏ ԹԵՐԻ ԴԵՎԻՍԻ, ԿՈՍՈՎՈՆ ՂԱՐԱԲԱՂ ԿԱՄ ԱԲԽԱԶԻԱ ՉԷ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍտրասբուրգԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑԻՆ, ԲԱՅՑ ԵՎՐՈՊԱՆ ԻՐԵՆ ՉԶՐԿԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՄԱՏ ԹԱՓ ՏԱԼՈՒ ՀԱՃՈՒՅՔԻՑ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍտրասբուրգՈՉ-ՈՔԻ՝ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՄՐՑԱՎԵՃՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԵՆ ԲԵՐՎԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԹբիլիսիԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ ՈՒ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ ԵՆ
ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՈՂԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

«ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՑՆՈՂՆԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԱՄՈԹՈՎ ԵՆ ՄՆԱԼՈՒ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՍ ՈՒՄԻ՞Ց ԵՄ ՊԱԿԱՍ
ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆ
«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ. ՍԵՆՍԱՑԻԱ ՉԿԱ
ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, www.rian.ru
ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ԱՄԲՈՂՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԱՐՁԵԼ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ»
Գ. Մ.
- 1268 Հայոց կաթողիկոս է օծվել գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության կնքմանը: (Վախճ. 1286թ.-ին):
- 1286 Վախճանվեց հայոց կաթողիկոս, գիտնական-հռետոր, մեծ վարպետ և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին: Նա նպաստել է 13-րդ դարավերջին հայ-եգիպտական հաշտության
- 1721 Գրիգոր Շղթայակիրը, որը 1715 թ.-ին պատրիարք նշանակվեց, վանքին մեծաքանակ պարտք վճարելու համար վզին շղթա անցկացրած տարիներով նպաստ հավաքելուց հետո հասավ Երուսաղեմ և նստեց պատրիարքի աթոռին: Վճարեց Միաբանության պարտքը, կառուցեց նոր շինություններ և կատարեց բարեկարգություններ: (Վախճ. 1749 թ.):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910թ.-ին, Էջմիածնում):
- 1845 Կ. Պոլսում ծնվեց Մատթևոս Իզմիրլյանը: (Վախճ. 1910 թ.):
- 1908 Կահիրեում վախճանվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը: (Ծնվ. 1851թ.-ին):
- 1918 Թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, 25-հազարանոց զորքով շարժվեց Էրզրումի, Վանի և Մերձսևծովյան ուղղությամբ, իսկ հայկական զորամասերը միայնակ չկարողացան կասեցնել թուրքական գերակշիռ ուժերի հարձակումը:
- 1918 Մահացավ Սուլթան Համիդը, որը գահընկեց եղավ 1909 թ.-ին:
- 1919 Հայկական երկու պատվիրակություն ՝ Պողոս Նուբարի և Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ Փարիզի կոնֆերանսին ներկայացրին հանրահայտ «Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը», որի հիմնադրություններն էին հայկական անկախ պետության ճանաչումը, հայկական կորուստների փոխհատուցումը, դաշնակից տերություններից մեկին 20 տարով Հայաստանի մանդատ հանձնելը, հայերի զանգվածային ոչնչացման մեղավորներին պատժելը: Փաստաթուղթն արձագանք չգտավ:
- 1921 Սկսվում է Վրաստանի մենշևիկյան կառավարության դեմ Լոռու նախկին «չեզոք գոտու» աշխատավորության ապստամբությունը, որը փետրվարի 16-ին ավարտվում է լիակատար հաղթանակով:
- 1950 Ստեղծվեց Ռադիոյի եվրոպական միությունը:
- 1988 Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական զանգվածային առաջին ցույցը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով:
- 1988 Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում անցկացվեցին կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ, որոնք պաշտպանեցին արցախահայության՝ Հայաստանին միանալու պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

