
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ՏԱՍՆՕՐՅԱԿԻ ԴՈՒՌԸ ԲԱՑԵՑԻՆՔ
Նախընտրական քարոզչության այս հանգրվանը, երբ քարոզչական մարաթոնը մտավ որոշիչ վերջին տասնօրյակ, ու քարոզչության արդյունք- տոկոսային չնչին տատանումները նույնիսկ կարող են ինչ-որ բան վճռել, ունի իր մի քանի խութերը, որոնք, այնուամենայնիվ, ընտրության մասնակիցները ուզեն, թե չուզեն, պետք է հաղթահարվեն: Առանձնացնենք երեքն այդպիսի պահերից:
Առաջինը վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությանը: Տարբեր ճամբարներից նրան ուղղված մեսիջները համարյա նույն բովանդակությունն ունեն, որոնք ավելի եւ ավելի են խճճում նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրել չկարողացած, բայց այնուամենայնիվ իր ընտրազանգվածն ունեցող այս ուժին, եւ որի աջակցությունը դեմ չեն ստանալ ՀՅԴ-ի թեկնածուն, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը: Ըստ որոշ տեղեկությունների` «Ժառանգություն» կուսակցության ներսում այս երեք թեկնածուների համակիրներն էլ համարյա հավասար թվով առկա են: Եվ երեւի շատ բան կախված է լինելու հենց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնորոշումից, որը կարող է ազդել նաեւ ժառանգականների կողմնորոշումների վրա: Սակայն դատելով մամուլ սպրդող տարբեր լուրերից ու հայտարարություններից` Րաֆֆին դեռ ինքն էլ չի կարողանում կողմնորոշվել, քանի որ իր դեպքում դա այնքան էլ հեշտ բան չէ: Արեւմտյան արժեքների դավանող Տեր-Պետրոսյանին հակվելն իր ամերիկյան կրթության, արեւմտյան քաղաքական մշակույթի կրողի դեպքում գուցե ընդունելի է, սակայն չպետք է մոռանալ ընտանիքից ստացած նրա ազգային դաստիարակությունը, որն 90-ականների սկզբին հենց խանգարեց համաձայնել նրան Տեր-Պետրոսյանի մոտեցումներին եւ հրաժարվեց արտգործնախարարի պորտֆելից: Ր. Հովհաննիսյանը հազիվ թե դա մոռացել է: Բացի այդ էլ` Հովհաննիսյանը գուցե եւ չուզենա դեռ դույզն իսկ չտուժած իր քաղաքական վարկը կապել մի թեկնածուի հետ, որի հաղթանակը նախագահական ընտրություններում խիստ մշուշոտ է: Նույն կերպ հավասար պլյուսներ ու մինուսներ կան Դաշնակցության թեկնածուի կամ Վազգեն Մանուկյանի հետ համագործակցության հեռանկարներում:
Գուցե Ր. Հովհաննիսյանին մնա՞ ՄԱԿ-ի տարբերակը` կուսակցության ներսում քվեարկությամբ որոշելու այս կամ այն թեկնածուին սատարելու ճակատագիրը, կամ գուցե շուտով հայտարարի իր կուսակիցներին ազատ թողնելու մասին` սեփական համակրանքներով քվեարկություն իրականացնելու: Ամեն դեպքում նախագահի թեկնածուները եւ ընտրողը սպասում են «Ժառանգության» որոշմանը, անկախ նրանից, որ «Ժառանգությունն» էլ իր հայտարարությամբ պահանջել է այս պահին անհնարը` միավորումներ, ասենք, Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի կամ Վազգեն Մանուկյանի եւ Վահան Հովհաննիսյանի միջեւ. ով շուտ միավորվեց` նրան էլ կսատարեն իբր:
Ընդհանրապես միավորումներ ստեղծել-չստեղծելու խնդիրն այս պահին խիստ արդիական էր եւ մեր հրապարակման երկրորդ թեման, որը թեկնածություն հանելու այս վերջին օրվա մոտենալուն զուգահեռ` չորոշակիացավ, ընդհակառակն, ավելի մշուշոտ դարձավ, քանի որ միավորման սպասելի սեկտորներում, այնուամենայնիվ, թեկնածուներից ոչ մեկն իր հավակնությունները մի կողմ չդրեց եւ մյուսին էր հրավիրում իր հետ միանալու` ձեւացնելով, թե չի հիշում խորհրդարանական ընտրություններին իր վարկանիշը, առհասարակ քաղաքական դաշտում իր թիկունքում կանգնած ուժի գրաված տեղը: Մեր թեկնածուներից ամեն մեկն իր ներկուսակցական հարցումներում առնվազն երկրորդ տեղում է (նույնիսկ առաջի՜ն), անգամ անցկացվող հանրահավաքների չափերն օգտագործվում են որպես ուլտիմատումների մահակներ` դոմինանտ թեկնածուներից մի բան պոկելու կամ իր հետ միավորվել հրավիրելու համար: Բայց, կարծես այսօր այդ հարցը կսպառվի եւ հազիվ թե որեւէ մեկն իր թեկնածությունը զոհի հանուն միավորման: Մինչդեռ, օրինակ, բազմիցս փորձված ամերիկյան փրայմըրիզներն իրականացվում են, որ թեկնածուներից յուրաքանչյուրին ցույց տան հենց իր իրական վարկանիշը: Երեւում է, մեր դեպքում փրայմըրիզի դերը ստանձնելու է ընտրությունների առաջին փուլը, քանի որ ոմանց կարծիքով երկրորդ փուլն անխուսափելի է եւ այս պահին ոչ ոք 50 +1 տոկոս չունի: Նաեւ` հիմա չկայացած միավորումների պարագան հուշում է, որ երկրորդ փուլից խուսափել հնարավոր չի լինի, ու պատկերացնո՞ւմ եք` մի քանի թեկնածու եթե ստանան 3 տոկոսից մի փոքր այս ու այն կողմ քվեներ, էլի կռվշտելու են, թե`« ինչո՞ւ պիտի ես հանեմ իմ թեկնածությունը, հենա դու հանիր` քո պատվից ցա՞ծր է հանելը»: Ամեն դեպքում, ամեն ինչ պարզ կլինի այսօր, ժամը 18-ին, եթե իհարկե որեւէ անակնկալ տեղի չունենա:
Երրորդ պահը վերաբերում է քարոզարշավի ընթացքում արդեն թափ հավաքող միջադեպերին, որոնց թողած հնչեղ արձագանքից հավասարապես օգտվում են ե՛ւ իշխանական թեկնածուի, ե՛ւ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները` մյուսին փնովելու համար: Սակայն կրակի հետ խաղ անելն, ինչպես գիտեք, նույնիսկ մեծահասակներին խորհուրդ չի տրվում, եւ այդպիսի խաղերը միշտ չէ, որ անվնաս են ավարտվում: Միջադեպերն ու սադրանքները շատ արագ կարող են վերածվել արյունահեղության, որի համար նախ եւ առաջ պատասխանատու կլինի գործող իշխանությունը` ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու-գործող վարչապետով հանդերձ, պատասխանատու կլինի այն թեկնածուն նաեւ, ում քարոզչության ընթացքում պատահած կլինի այդպիսի բան, նրանց խղճին կլինի տեղի ունեցածը: Մինչդեռ որեւէ ընտրություն, նույնիսկ Հայաստանի նախագահի, չարժե, որ անգամ մեկ հայ մարդու մատից արյուն հոսի: Մի խոսքով` հասարակությունն ու ընտրող զանգվածը նախ՝ իշխանությունից ակնկալում են սադրանքների դեմն առնել եւ զանազան թափթփուկների ու ջուր պղտորողների թույլ չտալ հարամություններով այս կամ թեկնածուի վարկանիշ բարձրացնելու փորձ անել: Մեզ հանգիստ ու նորմալ քարոզարշավ ու նույնքան հանգիստ ու նորմալ ընտրություններ են պետք: Ինչո՞ւ պիտի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչը մեզ վրա մատ թափ տա, թե սեփական հետաքննություն է անցկացնելու ու ով էլ լինի մեղավորը (Արտաշատի դեպքերի), պատասխան է տալու: Ի՞նչ է, պետությունը չի՞ կարող մի երկու թափթփուկի իր տեղը ցույց տալ, որ իրենց գլխից վեր չթռնեն ու նախընտրական իրավիճակը չսրեն:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՆԿԱՐԱՆ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ Է ԱՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ«Ազգը» փետրվարի 2-ի համարում, «Թուրքիան պատրաստվում է դիմել Հաագայի միջազգային դատարան. ապացուցելու համար Ցեղասպանության հայկական պնդումների անհեթեթությունը» վերնագրով, նշել էր հունվարի 29-31-ը Փարիզ ...ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է ԹՈՒՐՔՄԵՆՉԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ 180-ԱՄՅԱԿԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ19-րդ դարասկզբին Հայաստանը շարունակում է մասնատված մնալ Թուրքիայի եւ Պարսկաստանի միջեւ, զուտ սեփական ուժերով անկախություն ձեռք բերելու հնարավորությունից: Հայ ժողովուրդը կանգնած էր ֆիզիկական բնաջնջման ...ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԸ ՄԻԱՅՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅՈՎ ՉԻ ԼԻՆԻ ԲՈՒԺԵԼ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ- Այդ երկուսն ուղղակի հայտնի են, բայց մենք շատ-շատերի հետ ենք համագործակցում, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, որոնք քաղաքական հարցումներ ուղղակի չեն անցկացնում, դրա համար էլ հայտնի չեն, բայց ...«ՎԱՏ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԼԱՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Մեկ էլ քսան տարի առաջ էր, որ այսպես համախմբված, կանգնած էինք այս հրապարակում: Այն ժամանակ մենք միասնական, միաձուլված, համընդհանուր շահը գիտակցող, իրար ուս ուսի տված ազգ- ժողովուրդ էինք: Անցավ քսան տարի, ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ԱՄԲՈՂՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԱՐՁԵԼ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ»
Գ. Մ.Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Շիրակ այցից երկու օր առաջ նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներ Պետրոս Մակեյանը, Միքայել Հայրապետյանը, Անդրանիկ Հովակիմյանը եւ մարզի տեղական շտաբների ղեկավարները ...ՌՈՒՍԵՐԵՆՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ
Փետրվարի 7-ին «Հայլուրի» գիշերային թողարկմանը հյուրընկալված «Ռուսական աշխարհ» հիմնադրամի տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովի հետ բացառապես ռուսերենով հեռարձակված հարցազրույցը զայրացրել է Հայ արիական միաբանությանը, ...ԱԿՆՀԱՅՏ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈԾԿԵԼՈՎ ԵՐԿՐՈՒՄ ՎԻՃԱԿԸ ՉԻ ԼԱՎԱՆԱ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՄարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ցանկությունն է, որ նախագահական ընտրությունների այս փուլն անցնի հնարավորինս քիչ խախտումներով, որովհետեւ ընտրությունները ճշմարիտ արտացոլումն են մեր ներքին ...«ՄԵՐ ԿՅԱՆՔԸ ԴԱՆԴԱՂ, ԲԱՅՑ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի, Տավուշ«Ուժեղ պետությունը արդար պետությունն է, ուժեղ պետությունը գործարարի կողքին կանգնած եւ իր ուժեղ գործարարով ժողովրդի կողքին կանգնած պետությունն է»: Լոռու մարզ կատարած քարոզարշավային հանդիպումների շրջանակներում ...ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐԱԾ ՇԱՆՏԱԺ ՆԱԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆախագահական ընտրությունների քարոզարշավն արդեն մոտենում է ավարտին եւ որոշ նախնական եզրահանգումներ դրա ընթացքի ու թեկնածուների գործելակերպի վերաբերյալ կարելի է անել: Նախորդ հրապարակմամբ («Ազգ», 31 հունվարի, ...ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ-ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՕԵԿ-ԻՆ ԿԶՐԿԻ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ ԿԵՍԻՑ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆախընտրական շրջանում հանրահավաքները կազմակերպված անցկացնելու պատասխանատվությունը երեւի առաջին հերթին պետք է կրեն հենց կազմակերպիչները: Որպես լրագրողի հարցի պատասխան անդրադառնալով Արտաշատում Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ԳՈՒՑԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԽՈՍԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Ա. Հ.Նախընտրական շրջանում թոկ-շոու անվանվող հաղորդումները բավականին յուրօրինակ դերակատարում ունեն աշխարհի շատ երկրներում, բայց մեզանում դեռեւս այդօրինակ հաղորդումները չունեն, ըստ էության, որեւէ դերակատարում: ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ՏԱՍՆՕՐՅԱԿԻ ԴՈՒՌԸ ԲԱՑԵՑԻՆՔ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆախընտրական քարոզչության այս հանգրվանը, երբ քարոզչական մարաթոնը մտավ որոշիչ վերջին տասնօրյակ, ու քարոզչության արդյունք- տոկոսային չնչին տատանումները նույնիսկ կարող են ինչ-որ բան վճռել, ունի իր մի քանի ...ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Երեւանի պետական համալսարանի դասախոսները հայտարարություն են տարածել, որում իրենց մտահոգությունն են հայտնում նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի փետրվարի 6-ին Արտաշատում ընտրողների ...Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՉԻ ԴԻՄԵԼ
Ըստ «Նոյյան տապանի», ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին սպանելու սպառնալիքների մասին վերջինիս հայտարարության հետքերով որոնողական աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են նյութեր, ինչը կարող էր ...ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
2Այսօր ժամը 18.00-ին լրանում է վերջնաժամկետը, երբ նախագահի թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտարարել: Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում քննարկում են իրենց թեկնածուի ինքնաբացարկ ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Է ԴԻՄԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Երեկ Հայաստանի սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարան է դիմել նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, խնդրելով 2008 թվականի ՀՀ նախագահի ընտրություններում իր` ...ԱՅՍՕՐ՝ ՄԻՆՉԵՎ ԺԱՄԸ 18.00
Ընտրությունների օրենքի համաձայն, այսօր` փետրվարի 9-ին, ժամը 18.00-ին լրանում է ՀՀ նախագահի ընտրություններին գրանցված թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 8 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
2008 թվականի փետրվարի 7-ի դրությամբ՝ ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 34 հաղորդում, որոնցից 17-ը՝ մամուլի հրապարակումներում: Դրանց քննարկման արդյունքներով հարուցվել է 8 քրեական գործ, կայացվել է քրեական ...ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Հակոբ Ասատրյան, Բրյուսել-ՊրահաՓետրվարի 1-3-ը Բրյուսելի «Մետրոպոլ» հյուրանոցի ժողովասրահում տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության եւ ՀԲԸՄ եվրոպական կառույցների համատեղ ժողովը, որն այսուհետեւ որոշիչ ...«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՄՆ»
Հ. Ծ.Երեւանի պետական համալսարանի «Քաղաքակրթության եւ մշակութային ուսումնասիրությունների կենտրոնը» լույս է ընծայել դոկտ. Արման Կիրակոսյանի «Հայաստան-ԱՄՆ: Ընթացիկ իրագործումներ եւ ապագայի տեսլականներ» խորագրով ...ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է Պ. ԼԻՍԻՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԱՐԻՏՈՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻՆ
Հանրային ռադիոն հաղորդում է, որ հայաստանցի Գեւորգ Հակոբյանը արժանացել Է Պավել Լիսիցյանի անվան բարիտոնների առաջին մոսկովյան միջազգային մրցույթի ոսկե մեդալին եւ դափնեկրի կոչման: Իսկ մեծ մրցանակը, ոսկե մեդալի ...ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ 2008-Ի ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՕՐԱՑՈՒՅՑԸ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆԳուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ եւ «Նոյյան տապան» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սամվել Դանիելյանի մեկենասությամբ հրատարակվեց Գուգարաց թեմի 2008-ի պատկերազարդ օրացույցը: Օրացույցն ընդգրկում ...ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀիշարժան տարեթվեր շարքից «Ազգի» ընթերցողներին տեղեկացնում ենք, որ փետրվար ամսին լրանում է հայ քննական պատմագրության հիմնադիր, փիլիսոփա, լեզվաբան Անտոն Գարագաշյանի 190-ամյակը, կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական ...ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ԵՎ ԵՐԳՉԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀայաստանին զեկույցի համար տրված 5 րոպեն դարձավ 2 ու կես ժամ: Երաժշտական աշխարհի պրոֆեսիոնալներին խիստ հետաքրքրում էր հայկական ժողովրդական երաժշտությունը, արձագանքներն էլ հիացական էին: Սրանք հունվարի 27-ից ...«ՄԻԿԱՆ» ՄԱՐԶՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱռաջնության բրոնզե մրցանակակիր Աշտարակի «Միկան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայի Բելեկ քաղաքում: Ստուգողական առաջին խաղում թիմը մրցել է Ռումինիայի «Ունիվերսիտատյայի» հետ: Խաղասկզբում Դավիթ ...«ԲԱՆԱՆՑԸ» ԶԻՋԵՑ ՆԱԵՎ «ՄԵՏԱԼՈՒՐԳԻՆ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Բանանցը» Կիպրոսում ստուգողական երկրորդ խաղն անցկացրեց: Այս անգամ ՀՀ փոխչեմպիոնի մրցակիցը Դոնեցկի «Մետալուրգն» էր, որը հաղթեց 2-0 հաշվով: Այժմ «Մետալուրգում» փորձաշրջան են անցնում «Բանանցի» ֆուտբոլիստներ ...ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՎԱՐԴԱՆ ԽՈՋՈՅԱՆՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Աերոֆլոտի» շախմատի մրցաշարի 6-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստներից շատերի համար: Ուժեղագույնների խմբում Կարեն Ասրյանը ոչ-ոքի խաղաց Յակով Գելլերի հետ եւ վաստակեց 4 միավոր, ինչը լավագույն արդյունքն է այդ ...ԳԱԼԱ-Ի ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՍԵՑՎԵՑ
Գ. Մ.ՀՀ վարչական դատարանի դատավոր Էդ. Նահապետյանը, երեկ շարունակելով Գյումրու հարկային տեսչության եւ ԳԱԼԱ ՀԸ սեփականատեր «ՉԱՊ» ՍՊԸ-ի փոխադարձ հայցով նախօրյակին սկսված ու ընդմիջված դատավարությունը, ընթերցեց ...
ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆ, Դետրոյթ, ԱՄՆՀԻՆԳ ԹԵԿՆԱԾՈՒ ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
Հ. Հ.ՂԱՋԱՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՆՄՈՒՇՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ՈՒ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ «ՉԻ ՉԱՓԱԶԱՆՑՈՒՄ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

«ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՑՆՈՂՆԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԱՄՈԹՈՎ ԵՆ ՄՆԱԼՈՒ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԵՍ ՈՒՄԻ՞Ց ԵՄ ՊԱԿԱՍ
ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆ
«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ. ՍԵՆՍԱՑԻԱ ՉԿԱ
ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, www.rian.ru
- 1750 Ծնվեց հայ հասարակական գործիչ Հարություն Շմավոնյանը: (Վախճ. 1824թ.-ին):
- 1888 Նոր Նախիջևանում ծնվեց մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Կողբետլյանը:
- 1916 Սենատի համար 12 միատեղ որոշումը հայտարարեց. «Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին` օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել՝ աջակցելով հայերի օգնեության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և չպատմված տառապանք»:
- 1921 Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:
- 1939 Ալեքսանդրապոլում ծնվեց աստղագիտության դոկտոր պրոֆեսոր, միջազգային աստղագիտական միության անդամ Երվանդ Թերզյանը: Եղել է ամերիկյան Կորնելի համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն:
- 1953 Մահացավ Սոսե Մայրիկը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

