
ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐԱԾ ՇԱՆՏԱԺ ՆԱԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Նախագահական ընտրությունների քարոզարշավն արդեն մոտենում է ավարտին եւ որոշ նախնական եզրահանգումներ դրա ընթացքի ու թեկնածուների գործելակերպի վերաբերյալ կարելի է անել: Նախորդ հրապարակմամբ («Ազգ», 31 հունվարի, 2008 թ.), քարոզարշավի առաջին տասնօրյակի արդյունքներով, անդրադարձել էինք այս ընտրությունների առանձնահատկություններին, նշել այն դրականն ու բացասականը, որ յուրահատուկ էին այս ընտրարշավի համար: Ավարտվեց նաեւ երկրորդ տասնօրյակը եւ մնաց ընդամենը 10 օր նախագահական թեկնածուներին՝ չկողմնորոշված ընտրողներին իրենց կողմը գրավելու համար: Կասկած չի հարուցում, որ վերջին տասնօրյակում պայքարը գնալու է միայն չկողմնորոշվածների ձայների համար, քանի որ կողմնորոշվածներին վերակողմնորոշելն այլեւս անհնար է: Այժմ որոշ դիտարկումներ արդեն կատարվածի առնչությամբ:
Քարոզարշավի երկրորդ տասնօրյակում, ի տարբերություն առաջինի, որտեղ ընդամենը մեկ թեկնածու էր իրեն «արդեն հաղթած» համարում, դրանց թիվը ավելացավ: Ներկայումս իրենց հաղթանակի մեջ չկասկածողների թիվը 6-ն է: Նրանք կամ ասում են իրենց հաղթած լինելու, կամ երկրորդ փուլում հայտնվելու իրական հավանականության մասին: Բոլորս էլ հասկանում ենք, հնարավոր չէ, որ վերոնշյալ 6-ն էլ դառնան հաղթող եւ Հայաստանն ունենա միանգամից 6 նախագահ: Թեեւ հայերիցս յուրաքանչյուրն իրեն ոչնչով պակաս արժանի չի համարում նախագահի 9 թեկնածուներից: Սակայն հաղթող ներկայանալու ռազմավարությունն արդեն դարձել է այս ընտրությունների եւս մեկ առանձնահատկություն, որը գուցե արդարացված է սեփական կողմնակիցներին ոգեշնչելու համար, բայց ընտրողների մեծ մասը հասկանում է, որ դա ընդամենը վերոնշյալ նպատակի համար արված նախընտրական հնարք է:
Առանձին թեկնածուներ այս ընտրարշավ ներմուծեցին այլ նոր տեխնոլոգիաներ եւս: Վահան Հովհաննիսյանի դեպքում համաձայնագրերն էին ընտրողների հետ, Վազգեն Մանուկյանի դեպքում՝ իր ղեկավարած կուսակցությունից տարանջատված կուսակցությունների միավորումը, Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում՝ շրջիկ հանրահավաքները մարզերում, որոնց հիմնական մասնակիցները նրա կողմնակիցներն են, Սերժ Սարգսյանի դեպքում՝ կուսակցական դրոշակները ավտոմեքենաների պատուհաններին ամրացնելը եւ նրան ընտրելու կոչերով բաճկոնները, Արտաշես Գեղամյանի դեպքում՝ հախուռն քննադատությունը միաժամանակ ուղղված գործող եւ, առավել չափով, առաջին նախագահներին եւ այլն: Սրանք բոլորն էլ ընդունելի մոտեցումներ են եւ տեղավորվում են քաղաքակիրթ ընտրարշավի շրջանակներում:
Սակայն, ցավոք, 2008-ի նախագահական ընտրություններն առանձնանում են նաեւ անառողջ լարվածությամբ: Այդ լարվածության հետեւանք առաջին միջադեպը գրանցվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Թալինում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, երբ նրա կողմնակիցները ուղղակի ծեծի ենթարկեցին արցախյան ազատամարտում մի քանի անգամ վիրավորված ազատամարտիկին, որն ընդամենը բարձրաձայն իր անհամաձայնությունն էր հայտնել պաստառներից մեկին գրվածին: Դրան հաջորդեց Արտաշատում տեղի ունեցած միջադեպը, երբ առաջին նախագահի եւ նրա կողմնակիցների գրգռիչ արտահայտություններին ի պատասխան, ծեծուջարդի մեթոդին դիմեցին այս կառավարության թերեւս ամենավարկաբեկված անձնավորության՝ տարածքային կառավարման նախարարի կողմնակիցները կամ հարազատները: Եթե Թալինի միջադեպի ժամանակ իրենց բնորոշ անհանդուրժողականությունը դրսեւորեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, ապա Արտաշատում արդեն նույն գործելակերպով աչքի ընկան բախված երկու կողմերն էլ: Սակայն հարկ է խոսել նաեւ Արտաշատում տեղի ունեցած եւս մեկ միջադեպի մասին, որը մի տեսակ աննկատ մնաց: Մինչդեռ արժանի էր ուշադրության:
Երբ արտաշատցիներից մեկն արտահայտեց իր հիասթափությունը իր կողմից երկու անգամ ձայն տված Լեւոն Տեր-Պետրոսյանից, վերջինս անմիջապես նրան մեղադրեց Հովիկ Աբրահամյանի բարեկամը լինելու մեջ եւ ավելացրեց, որ նրա ձայնն իրեն պետք չէ: Բարեբախտաբար, այս անգամ միջամտեց եւ հիշյալ քաղաքացուն «թալինյան» տարբերակից փրկեց Արամ Սարգսյանը: Սակայն սա թերեւս հերթական ապացույցն է, թե ինչպիսին է Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք չեն մտնում իր մոտիկ շրջապատի մեջ: Եթե նման վերաբերմունքի է արժանանում առաջին նախագահին նաեւ իր ձայնի շնորհիվ նախագահ դարձրած ընտրողը, ապա կարելի է ենթադրել, թե ինչպիսին կլինի ձայն չտվողների նկատմամբ վերաբերմունքը: Այսինքն, թերեւս ենթադրել պետք չէ, քանի որ այդ դրսեւորմանը ականատես ենք եղել ոչ միայն նրա նախագահության տարիներին, այլեւ հենց նույն Թալինի հանրահավաքի ժամանակ:
Այն, որ քաղաքական բանավեճի կուլտուրան այս ընտրությունների ժամանակ էապես իջել է մինչեւ անձնական վիրավորանքների մակարդակի եւ դրա նախաձեռնողն ու հիմնական իրականացնողը դարձյալ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, անդրադարձել ենք վերը հիշատակած մեր թերթի համարում: Ընտրարշավի երկրորդ տասնօրյակի ավարտին, ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ այդ գործելաձեւը ոչ միայն փոփոխություններ չի կրել, այլեւ ընդհակառակը` լրացվել է այլ անընդունելի մեթոդներով:
Առաջին նախագահն արդեն անցել է ընտրողներին շանտաժի ենթարկելուն: Արեւմտյան ո՞ր երկրում նախագահի որեւէ թեկնածու կարող է հայտարարել, որ իրեն ազնիվ մարդ համարողը չպետք է ընտրի իր հակառակորդին: Դա կդիտարկվի որպես վիրավորանք ոչ միայն եւ ոչ այնքան տվյալ թեկնածուի նկատմամբ, որքան ընտրողների նկատմամբ: Նախագահի 9 թեկնածուներից ոչ ոք եւ հատկապես իր իշխանության տարիների դառն հիշողություններ թողած Լեւոն Տեր-Պետրոսյանն իրավունք չունի իրեն վերին ճշմարտություն համարել եւ ահաբեկել ընտրողին: Դա, ի վերջո, շրջվելու է այդպես վարվողի դեմ, ինչն արդեն մեկ անգամ տեղի ունեցավ 1996-ին:
Առջեւում ընտրությունների վերջին` երրորդ տասնօրյակն է: Դժվար է ենթադրել, որ լուրջ փոփոխություններ կարձանագրվեն թեկնածուների նախընտրական քարոզարշավի մեթոդների մեջ: Համենայն դեպս, այսօր կարող ենք արձանագրել, որ դրանք էական փոփոխություններ ընտրողների տրամադրության մեջ քարոզարշավի երկրորդ տասնօրյակում չբերեցին, ինչն արձանագրվեց ինչպես միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունների, այնպես էլ տեղի սոցիոլոգների՝ նախկինում եւ վերջերս անցկացված հետազոտությունների արդյունքներում: Հնարավո՞ր են ընտրողների տրամադրությունների կտրուկ փոփոխություններ վերջին 10 օրվա ընթացքում: Սովորաբար հաղթողի հիմնական հավակնորդի եւ նրա մրցակիցների միջեւ սոցհարցումների արձանագրած ձայների նման մեծ տարբերության դեպքում դրանք գործնականում անհնար են լինում: Այլ բան է, եթե այդ երկու կամ երեք թեկնածուները միմյանց հավասար ընթանային:
Ինչ վերաբերում է թեկնածուների միավորմանը, որն, ամենայն հավանականությամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի դեպքում կարելի է կայացած համարել, ապա դա արվում է այլ, արդեն հետընտրական գործողությունների հիմքեր ստեղծելու համար: Սակայն դա արդեն այլ խոսակցության թեմա է:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՆԿԱՐԱՆ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ Է ԱՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ«Ազգը» փետրվարի 2-ի համարում, «Թուրքիան պատրաստվում է դիմել Հաագայի միջազգային դատարան. ապացուցելու համար Ցեղասպանության հայկական պնդումների անհեթեթությունը» վերնագրով, նշել էր հունվարի 29-31-ը Փարիզ ...ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է ԹՈՒՐՔՄԵՆՉԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ 180-ԱՄՅԱԿԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ19-րդ դարասկզբին Հայաստանը շարունակում է մասնատված մնալ Թուրքիայի եւ Պարսկաստանի միջեւ, զուտ սեփական ուժերով անկախություն ձեռք բերելու հնարավորությունից: Հայ ժողովուրդը կանգնած էր ֆիզիկական բնաջնջման ...ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԸ ՄԻԱՅՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅՈՎ ՉԻ ԼԻՆԻ ԲՈՒԺԵԼ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ- Այդ երկուսն ուղղակի հայտնի են, բայց մենք շատ-շատերի հետ ենք համագործակցում, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, որոնք քաղաքական հարցումներ ուղղակի չեն անցկացնում, դրա համար էլ հայտնի չեն, բայց ...«ՎԱՏ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԼԱՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Մեկ էլ քսան տարի առաջ էր, որ այսպես համախմբված, կանգնած էինք այս հրապարակում: Այն ժամանակ մենք միասնական, միաձուլված, համընդհանուր շահը գիտակցող, իրար ուս ուսի տված ազգ- ժողովուրդ էինք: Անցավ քսան տարի, ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ԱՄԲՈՂՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԱՐՁԵԼ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ»
Գ. Մ.Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Շիրակ այցից երկու օր առաջ նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներ Պետրոս Մակեյանը, Միքայել Հայրապետյանը, Անդրանիկ Հովակիմյանը եւ մարզի տեղական շտաբների ղեկավարները ...ՌՈՒՍԵՐԵՆՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ
Փետրվարի 7-ին «Հայլուրի» գիշերային թողարկմանը հյուրընկալված «Ռուսական աշխարհ» հիմնադրամի տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովի հետ բացառապես ռուսերենով հեռարձակված հարցազրույցը զայրացրել է Հայ արիական միաբանությանը, ...ԱԿՆՀԱՅՏ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈԾԿԵԼՈՎ ԵՐԿՐՈՒՄ ՎԻՃԱԿԸ ՉԻ ԼԱՎԱՆԱ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՄարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ցանկությունն է, որ նախագահական ընտրությունների այս փուլն անցնի հնարավորինս քիչ խախտումներով, որովհետեւ ընտրությունները ճշմարիտ արտացոլումն են մեր ներքին ...«ՄԵՐ ԿՅԱՆՔԸ ԴԱՆԴԱՂ, ԲԱՅՑ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի, Տավուշ«Ուժեղ պետությունը արդար պետությունն է, ուժեղ պետությունը գործարարի կողքին կանգնած եւ իր ուժեղ գործարարով ժողովրդի կողքին կանգնած պետությունն է»: Լոռու մարզ կատարած քարոզարշավային հանդիպումների շրջանակներում ...ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐԱԾ ՇԱՆՏԱԺ ՆԱԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆախագահական ընտրությունների քարոզարշավն արդեն մոտենում է ավարտին եւ որոշ նախնական եզրահանգումներ դրա ընթացքի ու թեկնածուների գործելակերպի վերաբերյալ կարելի է անել: Նախորդ հրապարակմամբ («Ազգ», 31 հունվարի, ...ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ-ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՕԵԿ-ԻՆ ԿԶՐԿԻ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ ԿԵՍԻՑ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆախընտրական շրջանում հանրահավաքները կազմակերպված անցկացնելու պատասխանատվությունը երեւի առաջին հերթին պետք է կրեն հենց կազմակերպիչները: Որպես լրագրողի հարցի պատասխան անդրադառնալով Արտաշատում Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ԳՈՒՑԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԽՈՍԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Ա. Հ.Նախընտրական շրջանում թոկ-շոու անվանվող հաղորդումները բավականին յուրօրինակ դերակատարում ունեն աշխարհի շատ երկրներում, բայց մեզանում դեռեւս այդօրինակ հաղորդումները չունեն, ըստ էության, որեւէ դերակատարում: ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ՏԱՍՆՕՐՅԱԿԻ ԴՈՒՌԸ ԲԱՑԵՑԻՆՔ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆախընտրական քարոզչության այս հանգրվանը, երբ քարոզչական մարաթոնը մտավ որոշիչ վերջին տասնօրյակ, ու քարոզչության արդյունք- տոկոսային չնչին տատանումները նույնիսկ կարող են ինչ-որ բան վճռել, ունի իր մի քանի ...ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Երեւանի պետական համալսարանի դասախոսները հայտարարություն են տարածել, որում իրենց մտահոգությունն են հայտնում նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի փետրվարի 6-ին Արտաշատում ընտրողների ...Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՉԻ ԴԻՄԵԼ
Ըստ «Նոյյան տապանի», ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին սպանելու սպառնալիքների մասին վերջինիս հայտարարության հետքերով որոնողական աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են նյութեր, ինչը կարող էր ...ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
2Այսօր ժամը 18.00-ին լրանում է վերջնաժամկետը, երբ նախագահի թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտարարել: Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում քննարկում են իրենց թեկնածուի ինքնաբացարկ ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Է ԴԻՄԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Երեկ Հայաստանի սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարան է դիմել նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, խնդրելով 2008 թվականի ՀՀ նախագահի ընտրություններում իր` ...ԱՅՍՕՐ՝ ՄԻՆՉԵՎ ԺԱՄԸ 18.00
Ընտրությունների օրենքի համաձայն, այսօր` փետրվարի 9-ին, ժամը 18.00-ին լրանում է ՀՀ նախագահի ընտրություններին գրանցված թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 8 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
2008 թվականի փետրվարի 7-ի դրությամբ՝ ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 34 հաղորդում, որոնցից 17-ը՝ մամուլի հրապարակումներում: Դրանց քննարկման արդյունքներով հարուցվել է 8 քրեական գործ, կայացվել է քրեական ...ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Հակոբ Ասատրյան, Բրյուսել-ՊրահաՓետրվարի 1-3-ը Բրյուսելի «Մետրոպոլ» հյուրանոցի ժողովասրահում տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության եւ ՀԲԸՄ եվրոպական կառույցների համատեղ ժողովը, որն այսուհետեւ որոշիչ ...«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՄՆ»
Հ. Ծ.Երեւանի պետական համալսարանի «Քաղաքակրթության եւ մշակութային ուսումնասիրությունների կենտրոնը» լույս է ընծայել դոկտ. Արման Կիրակոսյանի «Հայաստան-ԱՄՆ: Ընթացիկ իրագործումներ եւ ապագայի տեսլականներ» խորագրով ...ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է Պ. ԼԻՍԻՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԱՐԻՏՈՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻՆ
Հանրային ռադիոն հաղորդում է, որ հայաստանցի Գեւորգ Հակոբյանը արժանացել Է Պավել Լիսիցյանի անվան բարիտոնների առաջին մոսկովյան միջազգային մրցույթի ոսկե մեդալին եւ դափնեկրի կոչման: Իսկ մեծ մրցանակը, ոսկե մեդալի ...ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ 2008-Ի ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՕՐԱՑՈՒՅՑԸ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆԳուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ եւ «Նոյյան տապան» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սամվել Դանիելյանի մեկենասությամբ հրատարակվեց Գուգարաց թեմի 2008-ի պատկերազարդ օրացույցը: Օրացույցն ընդգրկում ...ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀիշարժան տարեթվեր շարքից «Ազգի» ընթերցողներին տեղեկացնում ենք, որ փետրվար ամսին լրանում է հայ քննական պատմագրության հիմնադիր, փիլիսոփա, լեզվաբան Անտոն Գարագաշյանի 190-ամյակը, կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական ...ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ԵՎ ԵՐԳՉԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀայաստանին զեկույցի համար տրված 5 րոպեն դարձավ 2 ու կես ժամ: Երաժշտական աշխարհի պրոֆեսիոնալներին խիստ հետաքրքրում էր հայկական ժողովրդական երաժշտությունը, արձագանքներն էլ հիացական էին: Սրանք հունվարի 27-ից ...«ՄԻԿԱՆ» ՄԱՐԶՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱռաջնության բրոնզե մրցանակակիր Աշտարակի «Միկան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայի Բելեկ քաղաքում: Ստուգողական առաջին խաղում թիմը մրցել է Ռումինիայի «Ունիվերսիտատյայի» հետ: Խաղասկզբում Դավիթ ...«ԲԱՆԱՆՑԸ» ԶԻՋԵՑ ՆԱԵՎ «ՄԵՏԱԼՈՒՐԳԻՆ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Բանանցը» Կիպրոսում ստուգողական երկրորդ խաղն անցկացրեց: Այս անգամ ՀՀ փոխչեմպիոնի մրցակիցը Դոնեցկի «Մետալուրգն» էր, որը հաղթեց 2-0 հաշվով: Այժմ «Մետալուրգում» փորձաշրջան են անցնում «Բանանցի» ֆուտբոլիստներ ...ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՎԱՐԴԱՆ ԽՈՋՈՅԱՆՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Աերոֆլոտի» շախմատի մրցաշարի 6-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստներից շատերի համար: Ուժեղագույնների խմբում Կարեն Ասրյանը ոչ-ոքի խաղաց Յակով Գելլերի հետ եւ վաստակեց 4 միավոր, ինչը լավագույն արդյունքն է այդ ...ԳԱԼԱ-Ի ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՍԵՑՎԵՑ
Գ. Մ.ՀՀ վարչական դատարանի դատավոր Էդ. Նահապետյանը, երեկ շարունակելով Գյումրու հարկային տեսչության եւ ԳԱԼԱ ՀԸ սեփականատեր «ՉԱՊ» ՍՊԸ-ի փոխադարձ հայցով նախօրյակին սկսված ու ընդմիջված դատավարությունը, ընթերցեց ...
«ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԿՈՂՄ Է ՆԱԵՎ ՆԱԽԱԳԱՀ ԳՅՈՒԼԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ«ՄԵԴՎԵԴԵՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԼ ԱՎԵԼԻ ԿԲԱՐԴԱՑՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱԽՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԸ ՀԻՍՈՒՆ ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՐԴՅՈՒՆՔ ՈՒՆԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
«ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՑՆՈՂՆԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԱՄՈԹՈՎ ԵՆ ՄՆԱԼՈՒ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի
ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԵՍ ՈՒՄԻ՞Ց ԵՄ ՊԱԿԱՍ
ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆ
«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ԱՄԲՈՂՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԱՐՁԵԼ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ»
Գ. Մ.
- 1750 Ծնվեց հայ հասարակական գործիչ Հարություն Շմավոնյանը: (Վախճ. 1824թ.-ին):
- 1888 Նոր Նախիջևանում ծնվեց մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Կողբետլյանը:
- 1916 Սենատի համար 12 միատեղ որոշումը հայտարարեց. «Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին` օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել՝ աջակցելով հայերի օգնեության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և չպատմված տառապանք»:
- 1921 Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:
- 1939 Ալեքսանդրապոլում ծնվեց աստղագիտության դոկտոր պրոֆեսոր, միջազգային աստղագիտական միության անդամ Երվանդ Թերզյանը: Եղել է ամերիկյան Կորնելի համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն:
- 1953 Մահացավ Սոսե Մայրիկը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

