
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԸ ՄԻԱՅՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅՈՎ ՉԻ ԼԻՆԻ ԲՈՒԺԵԼ
- Այդ երկուսն ուղղակի հայտնի են, բայց մենք շատ-շատերի հետ ենք համագործակցում, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, որոնք քաղաքական հարցումներ ուղղակի չեն անցկացնում, դրա համար էլ հայտնի չեն, բայց մեր կապերը շատ լայն են դեռ 1992-ից: Դե, ընտրությունն իրենք են կատարում, ես չեմ կատարում: - Այսինքն՝ այդ կազմակերպությունների հետ նման աշխատանքի փորձ ունեցե՞լ եք նախկինում:
- 92-ից մենք աշխատել ենք բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ: Նախ ասեմ, որ իրենք են ընտրում իրենց գործընկերներին: Հանդիպում են գործող բոլոր սոցիոլոգիական կազմակերպությունների հետ եւ հետո ընտրություն են կատարում: Եվ ամեն մեկի հետ հանդիպելիս նայում են նրա հնարավորությունները, միջոցները, խնդրում են, որ ամեն մեկն իր առաջարկը ներկայացնի եւ հետո ընտրում են այն կազմակերպությանը, որի առաջարկները համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Այսինքն՝ ընտրությունը կատարվում է իրենց մշակած ինչ-որ սխեմայով: Երկրորդը՝ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան միակն է Հայաստանում, որը Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի, ինչպես նաեւ Եվրոպայի սոցիոլոգիական եւ մարկետինգային ասոցիացիայի անդամ է: Այսինքն՝ կան նաեւ օբյեկտիվ ինչ-որ չափանիշներ, որոնցով մարդիկ ղեկավարվում են՝ ընտրելով իրենց տեղական գործընկերոջը: - Երբ հրապարակվում են սոցիոլոգիական հարցումների արդյունքները, ապա Հայաստանի ներքաղաքական դաշտում այն ուժերը, որոնք ցածր ձայներ են ստանում, հայտարարում են, որ չեն վստահում հատկապես այն պատճառով, որ հարցումն անցկացնում է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան:
- Իսկ իրենք ասո՞ւմ են, թե ում են վաստահում: - Ոչ, չեն ասում: Բայց հատուկ նշում են, որ չեն վստահում ձեր կազմակերպությանը, օրինակ՝ ՕԵԿ-ը ասում է, որ անձամբ Գեւորգ Պողոսյանին չի վստահում:
- Այո, ես կարդացել եմ, չնայած գերադասում եմ չկարդալ նման տպագրություններ: Իրենք ոչ միայն մեզ չեն վստահում, չեն էլ ասում, թե ում են վստահում: Եթե իրենք ունեն ավելի վստահելի սոցիոլոգիական կազմակերպություն, ինչո՞ւ նրանց հետ չեն անցկացնում հետազոտություններ եւ տպագրում իրենց արդյունքները, հետո ասեն, որ իրենց արդյունքներն էականորեն տարբերվում են մեր արդյունքներից, եւ այդ հարցումը արել է այսինչ սոցիոլոգիական կազմակերպությունը, այսինչ մասնագիտացված կենտրոնի հետ: Իրենք մեզ չէին վստահում նաեւ անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ մենք ասում էինք, որ «Բարգավաճ Հայաստանը» եւ «Հանրապետականն» ամենից շատ ձայներ կհավաքեն, տոկոսները տալիս էինք: Էլի չէին վստահում, ասում էին, որ բոլորից շատ ձայներ իրենց կուսակցությունը կհավաքի: Հետո ընտրությունները եղան, ավարտվեցին, չխրատվեցին: Հիմա էլ չեն վստահում, կարծում եմ, 40 տարի հետո էլ չեն վստահի, բայց դա իրենց իրավունքն է, իրենք կարող են վստահել նրան, ում ուզում են վստահել: Բայց այդ ժխտողական վերաբերմունքը միայն իմ նկատմամբ չէ, իրենք «Gallup»-ին եւ «Populus»-ին էլ չեն վստահի, միջազգային այլ հեղինակավոր կազմակերպության էլ չեն վստահի, իրենք վստահում են միայն իրենց: Ու ոչ թե իրենց սոցիոլոգիական կազմակերպությանը, այլ միայն իրենց աչքերին, երբ տեսնում են, որ հանրահավաքին եկել է այսքան հազար մարդ, ենթադրում են, որ իրենց ձայն պետք է տա հանրապետության 80 տոկոսը: Օրինակ, շատ երկրներում, հատկապես հետխորհրդային երկրներում, անվստահություն կար սոցիոլոգների նկատմամբ, դեռ ԽՍՀՄ-ից մնացած անվստահություն, երբ կոմունիստների ժամանակ ասում էին, որ սոցիոլոգիան գիտություն չէ: Դա ինչ-որ մնացորդային մտածելակերպ է, որ մնացել է: Մերձբալթյան երկրներում նույնպես չէին վստահում հարցումներին. Exit poll-երին, սակայն կամաց-կամաց, երբ ընտրությունների արդյունքները գալիս էին եւ ապացուցում, որ սոցիոլոգները ճիշտ են, ուզած-չուզած սկսեցին վստահել: Ես հասկանում եմ, իրենց դուր չի գալիս, որ վարկանիշները ցածր են: Բայց որպեսզի ինչ-որ ձեւով դրան հակադրվեն, ասում են, որ սոցիոլոգները կաշառված են, որ սոցիոլոգներին առել են, վաճառել են, իշխանության կողմից կաշառված են եւ այլն: Ի դեպ, «Gallup» բառը լրագրողներն են դրել շրջանառության մեջ, մենք նման բան երբեք չենք ասել: Արդեն մեկուկես տարի է, որ այդ կազմակերպությունը հարցումներ է անցկացնում Հայաստանում, եւ երբեք չեն ասում, որ դա «Gallup»-ի կազմակերպություն է: Բացեք փաստաթղթերը, դա նաեւ կայքէջում է տեղակայված, գրված է, որ աշխատանքը կատարել են երեք կազմակերպություն` Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI), որը պատվիրատուն է, «Baltic Surveys»-ը, որը «Global Gallup»-ի անդամ է, եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան: Հիմա այս հետազոտությունները կարճ անվանելով, քանի որ «Gallup»-ի անունը հայտնի է լրագրողներին, շրջանառության մեջ է դրվել այդ անվանումը: Իրականում դա Հայաստանում IRI-ի հարցումներն են, որում ընդգրկված են «Baltic Surveys»-ի մասնագետները որպես փորձագետներ: Այսինքն, անվստահության մոլուցքը ոչ միայն մեզ է վերաբերում, այլեւ միջազգային մասնագետներին: Իրենք ընտրողին էլ չեն վստահում, ասում են, որ ընտրողը կաշառք է վերցնում եւ իր ձայնը վաճառում, ծախում է, իրենք հաշվիչ հանձնաժողովներին էլ չեն վստահում եւ, ի վերջո, ընտրության արդյունքներին էլ չեն վստահի: Այսինքն, սա մի հիվանդություն է, որ միայն սոցիոլոգիայով կամ միայն լրատվամիջոցների օգնությամբ բուժել չի լինի: Երեւի ինչ-որ ժամանակ է պետք: Այսինքն, քաղաքական մշակույթը վերջապես կներմուծվի քաղաքական դաշտ, Սերբիայի օրինակով, երբ 51 տոկոսով Տադիչը հաղթում է եւ չի սկսում հիստերիա, թե իբր այդ 1 տոկոսը լցոնվել է, եւ նրա հաղթանակն ընդունում են: Իսկ մեզ մոտ այդպես չէ, մեզ մոտ նույնիսկ 1 տոկոս ձայն ունեցողը հայտարարում է, որ ինքը հաղթելու է, եւ եթե մենք նրանց լսենք, այլ ոչ թե սոցիոլոգներին, ապա փետրվարի 19-ին պետք է ունենանք 9 նախագահ: - «Populus»-ի տնօրեն Էնդրյու Կուպերը, որի հետ ես հանդիպել եմ, ասել է, որ իրենք այն հարցումները, որ դուք անցկացրել եք, լրացուցիչ ստուգել են: Ինչո՞ւ են ստուգում, եթե վստահում են:
- Ստուգման գործընթացը պարտադիր է: Ամեն մի ուսումնասիրության դեպքում դաշտի 15 տոկոսը պետք է ստուգվի: Ստուգվում է կամ լրացուցիչ այցով, կամ զանգով: Մենք ունենք ստուգողների խումբ, որոնք այցելում են եւ ստուգում, թե հարցումը եղե՞լ է, թե՞ ոչ, քայլը պահպանվե՞լ է, թե՞ ոչ, այսինքն՝ ամեն տասներո՞րդը կամ քսաներո՞րդն է հարցվել, թե՞ ոչ, եւ այլն: Քանի որ ամեն մի խախտման դեպքում այլ արդյունք կստանանք: Դա լինում է նաեւ ուրիշ երկրներում: Որպեսզի խուսափենք նման սխալներից, անպայման ստուգումն արվում է, արվում է ոչ միայն մեր կողմից, այլեւ այն կազմակերպության, որը պատվիրատուն է: Ընդ որում, ստուգումներն անում են անկախ խմբերը, մենք հետո ենք միայն իմանում, որ ստուգումներ են անցկացվել: Սա պարտադիր գործընթաց է, որը նաեւ մեզ է զգաստացնում: - Ձեր կարծիքով՝ ի՞նչ է պետք անել, որ սոցիոլոգիական ինստիտուտի, ընդհանրապես այդ մշակույթի նկատմամբ վստահությունը վերականգնվի:
- Դա ընդամենը «սեւ փիառ» է, որը կիրառում են որոշ քաղաքական գործիչներ եւ կուսակցություններ: Բայց ուշադրություն դարձրեք, հենց իրենք էլ շատ հաճախ կատարված ուսումնասիրությունների վրա հենվում են, ասում են, որ ըստ սոցիոլոգիական տվյալների, բնակչության այսքան տոկոսը վախենում է արտահայտվելուց: Այսինքն, այդ ժամանակ իրենք վստահում են այդ տվյալներին, կամ ինչ-որ մեկի վարկանիշն աճում է, եւ իրենք իսկույն նշում են, որ դեկտեմբերի համեմատ իրենց տվյալներն այսքանով աճում են: Հարց է առաջանում, այդ դեպքում ինչո՞ւ են վստահում ծախված, գնված, իշխանամետ սոցիոլոգներին: Հենց տեսնում են բարենպաստ տվյալներ, որոնք իրենց ձեռ են տալիս, վստահում են, հենց հակառակն են տեսնում, չեն վստահում: Այս հարցումներում հարյուրավոր այլ տվյալներ կան, որոնք վերաբերում են Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Ղարաբաղին, ինչու այս տվյալների նկատմամբ անվստահություն չկա: Օրինակ, Ղարաբաղի հարցում մեր բնակչության 90 տոկոսից ավելին միանշանակ դեմ է, որ լինի Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ չեն ասում, որ չեն վստահում: Միմիայն այն դեպքում, երբ հարցը վերաբերում է իրենց վարկանիշներին, հայտարարում են, որ չեն վստահում: Կարող եմ ասել, որ բնակչությունը շատ լավ էլ վստահում է, իսկ սոցիոլոգիան ոչ թե առանձին քաղաքական գործիչների համար է, այլ՝ բնակչության: Հանրությունն իրավունք ունի իրազեկ լինելու իր հավաքական կարծիքի մասին, դուք ընտրությունից առաջ իրավունք ունեք իմանալու, թե մյուսներն ինչ են մտածում: Հարցումները կատարվում են բնակչության համար, այլ ոչ թե այս կամ այն պարոնի: Դա իր գործն է՝ կհավատա, թե չի հավատա, ընտրության արդյունքները ցույց կտան՝ ով էր ճիշտ: Իսկ հարցականի տակ դնել այս հարցումները, հանրությանը զրկել այս տվյալներից, ընդամենը «սեւ փիառ» է, ընդ որում ամենացածր մակարդակի: - Ըստ ձեր հարցումների, որտեղ անդրադարձ կար նաեւ մամուլին, «Ազգը» երեք ամենաընթերցվող թերթերից է: Հայաստանում տպագիր մամուլը, ցավոք, տեխնիկական պատճառներով մեծ տարածում չունի, այդ թվում նաեւ մեր թերթը: Սակայն բոլոր հարցումները ցույց են տվել, որ «Ազգը» կայուն կերպով երեք ամենաընթերցվող թերթերի շարքում է:
- Ավելին ասեմ, եթե դուք վերցնեք ձեր տպաքանակը, մոտ 3 հազար է, ապա կտեսնեք, որ ձեր ընթերցողների թիվը մի քանի անգամ ավելի շատ է, քան տպաքանակը: Որովհետեւ ձեր թերթը կարդում են ոչ միայն նրանք, ովքեր գնում են, այլեւ ընկերները, հարեւանները, ընտանիքի անդամները եւ այլք: Այսինքն, մոտեցումը, որ թերթի տպաքանակով է որոշվում ընթերցողների քանակը, ճիշտ չէ: Ինչ վերաբերում է «Ազգին», ապա թերթը շատ կայուն է գործում արդեն 17 տարի, իր կայուն ընթերցողն ունի, ոչ մի կուսակցության կամակատարը կամ գործիքը չէ: Այս կարգի թերթերն ընթերցողը գնահատում է: Որովհետեւ մեր թերթերը կամ պաշտոնաթերթեր են, կամ կուսակցություններին են ծառայում, նշանակում է, որ բացարձակապես ոչ օբյեկտիվ են: Այս երկու ծայրահեղություններից խուսափելու համար ընթերցողը նախընտրում է կշռադատված, հավաստի ու օբյեկտիվ տեղեկատվություն պարունակող մամուլը:
- ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԱՆԿԱՐԱՆ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ Է ԱՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ«Ազգը» փետրվարի 2-ի համարում, «Թուրքիան պատրաստվում է դիմել Հաագայի միջազգային դատարան. ապացուցելու համար Ցեղասպանության հայկական պնդումների անհեթեթությունը» վերնագրով, նշել էր հունվարի 29-31-ը Փարիզ ...ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է ԹՈՒՐՔՄԵՆՉԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ 180-ԱՄՅԱԿԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ19-րդ դարասկզբին Հայաստանը շարունակում է մասնատված մնալ Թուրքիայի եւ Պարսկաստանի միջեւ, զուտ սեփական ուժերով անկախություն ձեռք բերելու հնարավորությունից: Հայ ժողովուրդը կանգնած էր ֆիզիկական բնաջնջման ...ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԸ ՄԻԱՅՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅՈՎ ՉԻ ԼԻՆԻ ԲՈՒԺԵԼ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ- Այդ երկուսն ուղղակի հայտնի են, բայց մենք շատ-շատերի հետ ենք համագործակցում, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, որոնք քաղաքական հարցումներ ուղղակի չեն անցկացնում, դրա համար էլ հայտնի չեն, բայց ...«ՎԱՏ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԼԱՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Մեկ էլ քսան տարի առաջ էր, որ այսպես համախմբված, կանգնած էինք այս հրապարակում: Այն ժամանակ մենք միասնական, միաձուլված, համընդհանուր շահը գիտակցող, իրար ուս ուսի տված ազգ- ժողովուրդ էինք: Անցավ քսան տարի, ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ԱՄԲՈՂՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԱՐՁԵԼ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ»
Գ. Մ.Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Շիրակ այցից երկու օր առաջ նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներ Պետրոս Մակեյանը, Միքայել Հայրապետյանը, Անդրանիկ Հովակիմյանը եւ մարզի տեղական շտաբների ղեկավարները ...ՌՈՒՍԵՐԵՆՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ
Փետրվարի 7-ին «Հայլուրի» գիշերային թողարկմանը հյուրընկալված «Ռուսական աշխարհ» հիմնադրամի տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովի հետ բացառապես ռուսերենով հեռարձակված հարցազրույցը զայրացրել է Հայ արիական միաբանությանը, ...ԱԿՆՀԱՅՏ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈԾԿԵԼՈՎ ԵՐԿՐՈՒՄ ՎԻՃԱԿԸ ՉԻ ԼԱՎԱՆԱ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՄարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ցանկությունն է, որ նախագահական ընտրությունների այս փուլն անցնի հնարավորինս քիչ խախտումներով, որովհետեւ ընտրությունները ճշմարիտ արտացոլումն են մեր ներքին ...«ՄԵՐ ԿՅԱՆՔԸ ԴԱՆԴԱՂ, ԲԱՅՑ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի, Տավուշ«Ուժեղ պետությունը արդար պետությունն է, ուժեղ պետությունը գործարարի կողքին կանգնած եւ իր ուժեղ գործարարով ժողովրդի կողքին կանգնած պետությունն է»: Լոռու մարզ կատարած քարոզարշավային հանդիպումների շրջանակներում ...ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐԱԾ ՇԱՆՏԱԺ ՆԱԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆախագահական ընտրությունների քարոզարշավն արդեն մոտենում է ավարտին եւ որոշ նախնական եզրահանգումներ դրա ընթացքի ու թեկնածուների գործելակերպի վերաբերյալ կարելի է անել: Նախորդ հրապարակմամբ («Ազգ», 31 հունվարի, ...ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ-ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՕԵԿ-ԻՆ ԿԶՐԿԻ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ ԿԵՍԻՑ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆախընտրական շրջանում հանրահավաքները կազմակերպված անցկացնելու պատասխանատվությունը երեւի առաջին հերթին պետք է կրեն հենց կազմակերպիչները: Որպես լրագրողի հարցի պատասխան անդրադառնալով Արտաշատում Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ԳՈՒՑԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԽՈՍԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Ա. Հ.Նախընտրական շրջանում թոկ-շոու անվանվող հաղորդումները բավականին յուրօրինակ դերակատարում ունեն աշխարհի շատ երկրներում, բայց մեզանում դեռեւս այդօրինակ հաղորդումները չունեն, ըստ էության, որեւէ դերակատարում: ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ՏԱՍՆՕՐՅԱԿԻ ԴՈՒՌԸ ԲԱՑԵՑԻՆՔ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆախընտրական քարոզչության այս հանգրվանը, երբ քարոզչական մարաթոնը մտավ որոշիչ վերջին տասնօրյակ, ու քարոզչության արդյունք- տոկոսային չնչին տատանումները նույնիսկ կարող են ինչ-որ բան վճռել, ունի իր մի քանի ...ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Երեւանի պետական համալսարանի դասախոսները հայտարարություն են տարածել, որում իրենց մտահոգությունն են հայտնում նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի փետրվարի 6-ին Արտաշատում ընտրողների ...Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՉԻ ԴԻՄԵԼ
Ըստ «Նոյյան տապանի», ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին սպանելու սպառնալիքների մասին վերջինիս հայտարարության հետքերով որոնողական աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են նյութեր, ինչը կարող էր ...ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
2Այսօր ժամը 18.00-ին լրանում է վերջնաժամկետը, երբ նախագահի թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտարարել: Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում քննարկում են իրենց թեկնածուի ինքնաբացարկ ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Է ԴԻՄԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Երեկ Հայաստանի սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարան է դիմել նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, խնդրելով 2008 թվականի ՀՀ նախագահի ընտրություններում իր` ...ԱՅՍՕՐ՝ ՄԻՆՉԵՎ ԺԱՄԸ 18.00
Ընտրությունների օրենքի համաձայն, այսօր` փետրվարի 9-ին, ժամը 18.00-ին լրանում է ՀՀ նախագահի ընտրություններին գրանցված թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 8 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
2008 թվականի փետրվարի 7-ի դրությամբ՝ ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 34 հաղորդում, որոնցից 17-ը՝ մամուլի հրապարակումներում: Դրանց քննարկման արդյունքներով հարուցվել է 8 քրեական գործ, կայացվել է քրեական ...ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Հակոբ Ասատրյան, Բրյուսել-ՊրահաՓետրվարի 1-3-ը Բրյուսելի «Մետրոպոլ» հյուրանոցի ժողովասրահում տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության եւ ՀԲԸՄ եվրոպական կառույցների համատեղ ժողովը, որն այսուհետեւ որոշիչ ...«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՄՆ»
Հ. Ծ.Երեւանի պետական համալսարանի «Քաղաքակրթության եւ մշակութային ուսումնասիրությունների կենտրոնը» լույս է ընծայել դոկտ. Արման Կիրակոսյանի «Հայաստան-ԱՄՆ: Ընթացիկ իրագործումներ եւ ապագայի տեսլականներ» խորագրով ...ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է Պ. ԼԻՍԻՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԱՐԻՏՈՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻՆ
Հանրային ռադիոն հաղորդում է, որ հայաստանցի Գեւորգ Հակոբյանը արժանացել Է Պավել Լիսիցյանի անվան բարիտոնների առաջին մոսկովյան միջազգային մրցույթի ոսկե մեդալին եւ դափնեկրի կոչման: Իսկ մեծ մրցանակը, ոսկե մեդալի ...ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ 2008-Ի ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՕՐԱՑՈՒՅՑԸ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆԳուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ եւ «Նոյյան տապան» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սամվել Դանիելյանի մեկենասությամբ հրատարակվեց Գուգարաց թեմի 2008-ի պատկերազարդ օրացույցը: Օրացույցն ընդգրկում ...ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀիշարժան տարեթվեր շարքից «Ազգի» ընթերցողներին տեղեկացնում ենք, որ փետրվար ամսին լրանում է հայ քննական պատմագրության հիմնադիր, փիլիսոփա, լեզվաբան Անտոն Գարագաշյանի 190-ամյակը, կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական ...ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ԵՎ ԵՐԳՉԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀայաստանին զեկույցի համար տրված 5 րոպեն դարձավ 2 ու կես ժամ: Երաժշտական աշխարհի պրոֆեսիոնալներին խիստ հետաքրքրում էր հայկական ժողովրդական երաժշտությունը, արձագանքներն էլ հիացական էին: Սրանք հունվարի 27-ից ...«ՄԻԿԱՆ» ՄԱՐԶՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱռաջնության բրոնզե մրցանակակիր Աշտարակի «Միկան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայի Բելեկ քաղաքում: Ստուգողական առաջին խաղում թիմը մրցել է Ռումինիայի «Ունիվերսիտատյայի» հետ: Խաղասկզբում Դավիթ ...«ԲԱՆԱՆՑԸ» ԶԻՋԵՑ ՆԱԵՎ «ՄԵՏԱԼՈՒՐԳԻՆ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Բանանցը» Կիպրոսում ստուգողական երկրորդ խաղն անցկացրեց: Այս անգամ ՀՀ փոխչեմպիոնի մրցակիցը Դոնեցկի «Մետալուրգն» էր, որը հաղթեց 2-0 հաշվով: Այժմ «Մետալուրգում» փորձաշրջան են անցնում «Բանանցի» ֆուտբոլիստներ ...ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՎԱՐԴԱՆ ԽՈՋՈՅԱՆՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Աերոֆլոտի» շախմատի մրցաշարի 6-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստներից շատերի համար: Ուժեղագույնների խմբում Կարեն Ասրյանը ոչ-ոքի խաղաց Յակով Գելլերի հետ եւ վաստակեց 4 միավոր, ինչը լավագույն արդյունքն է այդ ...ԳԱԼԱ-Ի ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՍԵՑՎԵՑ
Գ. Մ.ՀՀ վարչական դատարանի դատավոր Էդ. Նահապետյանը, երեկ շարունակելով Գյումրու հարկային տեսչության եւ ԳԱԼԱ ՀԸ սեփականատեր «ՉԱՊ» ՍՊԸ-ի փոխադարձ հայցով նախօրյակին սկսված ու ընդմիջված դատավարությունը, ընթերցեց ...
ԲԺԻՇԿԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է: ՋԵԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԸ
Հ. Ծ.ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՀԱՑԻ ԹԵՐԱԿՇՌՄԱՆ ԵՎ ՍՆՆԴԻ ՎԱՏՈՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԴԵՊՔԵՐ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀԻՆԳ ԹԵԿՆԱԾՈՒ ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
Հ. Հ.ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԻՐԱՔԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ
2009-ԻՆ՝ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆԻ» ՓՈԽԱՐԵՆ «ԳՆԱՃԻ ԶՍՊՄԱՆ» ԲՅՈՒՋԵ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

«ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՑՆՈՂՆԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԱՄՈԹՈՎ ԵՆ ՄՆԱԼՈՒ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԵՍ ՈՒՄԻ՞Ց ԵՄ ՊԱԿԱՍ
ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆ
«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ. ՍԵՆՍԱՑԻԱ ՉԿԱ
ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, www.rian.ru
- 1750 Ծնվեց հայ հասարակական գործիչ Հարություն Շմավոնյանը: (Վախճ. 1824թ.-ին):
- 1888 Նոր Նախիջևանում ծնվեց մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Կողբետլյանը:
- 1916 Սենատի համար 12 միատեղ որոշումը հայտարարեց. «Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին` օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել՝ աջակցելով հայերի օգնեության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և չպատմված տառապանք»:
- 1921 Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:
- 1939 Ալեքսանդրապոլում ծնվեց աստղագիտության դոկտոր պրոֆեսոր, միջազգային աստղագիտական միության անդամ Երվանդ Թերզյանը: Եղել է ամերիկյան Կորնելի համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն:
- 1953 Մահացավ Սոսե Մայրիկը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

