
ԱՆԿԱՐԱՆ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ Է ԱՆՈՒՄ
«Ազգը» փետրվարի 2-ի համարում, «Թուրքիան պատրաստվում է դիմել Հաագայի միջազգային դատարան. ապացուցելու համար Ցեղասպանության հայկական պնդումների անհեթեթությունը» վերնագրով, նշել էր հունվարի 29-31-ը Փարիզ գործուղված Թուրքիայի ազգային մեծ ժողովի Եվրոմիության հետ ներդաշնակության հանձնաժողովի պատվիրակության մասին, որը առաջարկով դիմել էր Ֆրանսիայի ազգային ժողովին եւ Սենատին: Ըստ առաջարկի, Ֆրանսիան Թուրքիայի հետ համատեղ պետք է դիմեր Հաագայի միջազգային քրեական դատարան՝ ճշտելու համար, թե 2001-ի փետրվարի 29-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող ֆրանսիական օրինագիծը համապատասխանո՞ւմ է ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին:
Փետրվարի 4-ին «Հուրիեթ» թերթը «Ահա Թուրքիայի ծրագիրը Հաագայում» վերնագրով հստակեցնում է թուրքական վերոհիշյալ պատրաստակամության մանրամասները եւ միաժամանակ անդրադառնում նաեւ Անկարայի դրա հետ կապված հաշվարկներին, ինչպես նաեւ ակնկալիքներին: Կարեւոր է քաղաքական նախաձեռնության բնույթ կրող այս պատրաստակամությամբ պատճառաբանությունը:
«Հուրիեթի» վկայությամբ, 2006-ի վերջերին, Անկարայում գումարվել է «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգման խորհրդի» նիստ, որը արտգործնախարարի կարգավիճակով գլխավորել է Աբդուլլահ Գյուլը: Նիստում մասնակիցները հանգել են եզրակացության, թե գրքույկների հրատարակումը, գիտաժողովների կազմակերպումը կամ օտարերկրյա թերթերում հայտարարության կարգով հոդվածների հրապարակումը Հայոց ցեղասպանության հարցում արդյունք չեն տալիս, ուստի ճիշտ կլինի Թուրքիայի արդարացիության հաստատումը միջազգային որեւէ դատարանի որոշումով:
Այս եզրակացության հիման վրա շրջանառության մեջ են դրվել Հաագայի միջազգային քրեական դատարան կամ Հաագայի միջազգային մշտական իրավարար դատարան դիմելու տարբերակները: Անկարան, ելակետ ընդունելով այն, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Ֆրանսիայի 2001-ի փետրվարի 29-ին ընդունած որոշումը իրավական որեւէ հիմք չունի եւ նման որոշում ընդունելու համար անհրաժեշտ է միջազգային որեւէ դատարանի համապատասխան վճիռը, համոզվել է այս տարբերակների նպատակահարմարության մեջ:
Ըստ երեւույթին, Անկարայում նախապատվությունը տալիս են երկրորդ տարբերակին, որ «Հուրիեթը» դրա առնչությամբ գրում է. «Այսպես կոչված Ցեղասպանության պնդումների առնչությամբ Թուրքիան շահագրգիռ կողմերին առաջարկելու է դիմել Հաագայի միջազգային իրավարար դատարան: Նա Հայաստանի հետ ընտրելու է երեքական իրավարարների, որոնք էլ առաջադրելու են անկախ եւ անկողմնակալ նախագահ: Այնուհետեւ ի մի են բերվելու Թուրքիայի, օտարերկրյա միսիոներների, պատրիարքարանի, ինչպես նաեւ Բոստոնում դաշնակցական կուսակցական արխիվների բոլոր վավերագրերը, որպեսզի մասնագիտական հանձնաժողովը կարծիք տա, թե դրանք որքանո՞վ են արտացոլում իրականությունը: Այնուհետեւ նախատեսվում են ինչպես ազգագրական փոփոխությունների, այնպես էլ համաճարակների տարածման վերաբերյալ ուսումնասիրություններ: Այս աշխատանքների ավարտին, երբ հավաքված կլինեն բոլոր տվյալները, դատարանը կլսի կողմերին»:
Հարց է ծագում. եթե Հայաստանը մերժի Հաագայի դատարան դիմելու թուրքական առաջարկը, ինչը միանգամայն տրամաբանական է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալման ներկա փուլում, ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկելու Անկարան: Ըստ երեւույթին, Անկարայի խնդիրը ոչ այնքան քայլերի ձեռնարկումն է, որքան Ցեղասպանության հարցի առնչությամբ միջազգային դատարան դիմելու առաջարկի պայմանավորումը հենց Երեւանի մերժման հաշվարկով:
Այլապես, թուրք պետական գործիչը «Հուրիեթին» չէր հայտարարի. «Հայերը չունեն Ցեղասպանության փաստն ապացուցող ոչ մի փաստաթուղթ: Մինչդեռ Թուրքիայի ձեռքի տակ կան հզոր փաստեր, որոնք անվիճելիորեն ապացուցում են, որ հայերի տեղահանությունը բխում էր ինքնապաշտպանության մտահոգությունից: Հետեւաբար հայերը հազիվ թե հաշտվեն Հաագայի միջազգային իրավարար դատարան դիմելու մտքի հետ: Սակայն դիմելու ուղղությամբ Թուրքիայի որեւէ քայլ անկյուն կխցկի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ սփյուռքի հայերին»:
Անկարան ինչո՞ւ է ձգտում, որ Երեւանը մերժի դատարան դիմելու առաջարկը, որովհետեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի անդառնալիությունը նրան հասցրել է հուսահատության: Նա միաժամանակ գիտի, որ կատարյալ սպառվել են ժխտողականության դիրքերը: Այդ իսկ պատճառով էլ նման նախաձեռնություններով ճանաչման գործընթացը թեկուզ ժամանակավորապես կասեցնելու փորձեր է անում, որքան էլ դա լինի ոչ թե հարցի լուծում, այլ լուծումը միառժամանակ հետաձգելու հուսահատ միջոց:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱՆԿԱՐԱՆ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ Է ԱՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ«Ազգը» փետրվարի 2-ի համարում, «Թուրքիան պատրաստվում է դիմել Հաագայի միջազգային դատարան. ապացուցելու համար Ցեղասպանության հայկական պնդումների անհեթեթությունը» վերնագրով, նշել էր հունվարի 29-31-ը Փարիզ ...ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է ԹՈՒՐՔՄԵՆՉԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ 180-ԱՄՅԱԿԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ19-րդ դարասկզբին Հայաստանը շարունակում է մասնատված մնալ Թուրքիայի եւ Պարսկաստանի միջեւ, զուտ սեփական ուժերով անկախություն ձեռք բերելու հնարավորությունից: Հայ ժողովուրդը կանգնած էր ֆիզիկական բնաջնջման ...ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԸ ՄԻԱՅՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅՈՎ ՉԻ ԼԻՆԻ ԲՈՒԺԵԼ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ- Այդ երկուսն ուղղակի հայտնի են, բայց մենք շատ-շատերի հետ ենք համագործակցում, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, որոնք քաղաքական հարցումներ ուղղակի չեն անցկացնում, դրա համար էլ հայտնի չեն, բայց ...«ՎԱՏ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԼԱՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Մեկ էլ քսան տարի առաջ էր, որ այսպես համախմբված, կանգնած էինք այս հրապարակում: Այն ժամանակ մենք միասնական, միաձուլված, համընդհանուր շահը գիտակցող, իրար ուս ուսի տված ազգ- ժողովուրդ էինք: Անցավ քսան տարի, ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ԱՄԲՈՂՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԱՐՁԵԼ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ»
Գ. Մ.Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Շիրակ այցից երկու օր առաջ նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներ Պետրոս Մակեյանը, Միքայել Հայրապետյանը, Անդրանիկ Հովակիմյանը եւ մարզի տեղական շտաբների ղեկավարները ...ՌՈՒՍԵՐԵՆՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ
Փետրվարի 7-ին «Հայլուրի» գիշերային թողարկմանը հյուրընկալված «Ռուսական աշխարհ» հիմնադրամի տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովի հետ բացառապես ռուսերենով հեռարձակված հարցազրույցը զայրացրել է Հայ արիական միաբանությանը, ...ԱԿՆՀԱՅՏ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈԾԿԵԼՈՎ ԵՐԿՐՈՒՄ ՎԻՃԱԿԸ ՉԻ ԼԱՎԱՆԱ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՄարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ցանկությունն է, որ նախագահական ընտրությունների այս փուլն անցնի հնարավորինս քիչ խախտումներով, որովհետեւ ընտրությունները ճշմարիտ արտացոլումն են մեր ներքին ...«ՄԵՐ ԿՅԱՆՔԸ ԴԱՆԴԱՂ, ԲԱՅՑ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի, Տավուշ«Ուժեղ պետությունը արդար պետությունն է, ուժեղ պետությունը գործարարի կողքին կանգնած եւ իր ուժեղ գործարարով ժողովրդի կողքին կանգնած պետությունն է»: Լոռու մարզ կատարած քարոզարշավային հանդիպումների շրջանակներում ...ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐԱԾ ՇԱՆՏԱԺ ՆԱԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆախագահական ընտրությունների քարոզարշավն արդեն մոտենում է ավարտին եւ որոշ նախնական եզրահանգումներ դրա ընթացքի ու թեկնածուների գործելակերպի վերաբերյալ կարելի է անել: Նախորդ հրապարակմամբ («Ազգ», 31 հունվարի, ...ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ-ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՕԵԿ-ԻՆ ԿԶՐԿԻ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ ԿԵՍԻՑ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆախընտրական շրջանում հանրահավաքները կազմակերպված անցկացնելու պատասխանատվությունը երեւի առաջին հերթին պետք է կրեն հենց կազմակերպիչները: Որպես լրագրողի հարցի պատասխան անդրադառնալով Արտաշատում Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ԳՈՒՑԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԽՈՍԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Ա. Հ.Նախընտրական շրջանում թոկ-շոու անվանվող հաղորդումները բավականին յուրօրինակ դերակատարում ունեն աշխարհի շատ երկրներում, բայց մեզանում դեռեւս այդօրինակ հաղորդումները չունեն, ըստ էության, որեւէ դերակատարում: ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ՏԱՍՆՕՐՅԱԿԻ ԴՈՒՌԸ ԲԱՑԵՑԻՆՔ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆախընտրական քարոզչության այս հանգրվանը, երբ քարոզչական մարաթոնը մտավ որոշիչ վերջին տասնօրյակ, ու քարոզչության արդյունք- տոկոսային չնչին տատանումները նույնիսկ կարող են ինչ-որ բան վճռել, ունի իր մի քանի ...ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Երեւանի պետական համալսարանի դասախոսները հայտարարություն են տարածել, որում իրենց մտահոգությունն են հայտնում նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի փետրվարի 6-ին Արտաշատում ընտրողների ...Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՉԻ ԴԻՄԵԼ
Ըստ «Նոյյան տապանի», ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին սպանելու սպառնալիքների մասին վերջինիս հայտարարության հետքերով որոնողական աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են նյութեր, ինչը կարող էր ...ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
2Այսօր ժամը 18.00-ին լրանում է վերջնաժամկետը, երբ նախագահի թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտարարել: Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում քննարկում են իրենց թեկնածուի ինքնաբացարկ ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Է ԴԻՄԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Երեկ Հայաստանի սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարան է դիմել նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, խնդրելով 2008 թվականի ՀՀ նախագահի ընտրություններում իր` ...ԱՅՍՕՐ՝ ՄԻՆՉԵՎ ԺԱՄԸ 18.00
Ընտրությունների օրենքի համաձայն, այսօր` փետրվարի 9-ին, ժամը 18.00-ին լրանում է ՀՀ նախագահի ընտրություններին գրանցված թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 8 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
2008 թվականի փետրվարի 7-ի դրությամբ՝ ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 34 հաղորդում, որոնցից 17-ը՝ մամուլի հրապարակումներում: Դրանց քննարկման արդյունքներով հարուցվել է 8 քրեական գործ, կայացվել է քրեական ...ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Հակոբ Ասատրյան, Բրյուսել-ՊրահաՓետրվարի 1-3-ը Բրյուսելի «Մետրոպոլ» հյուրանոցի ժողովասրահում տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության եւ ՀԲԸՄ եվրոպական կառույցների համատեղ ժողովը, որն այսուհետեւ որոշիչ ...«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՄՆ»
Հ. Ծ.Երեւանի պետական համալսարանի «Քաղաքակրթության եւ մշակութային ուսումնասիրությունների կենտրոնը» լույս է ընծայել դոկտ. Արման Կիրակոսյանի «Հայաստան-ԱՄՆ: Ընթացիկ իրագործումներ եւ ապագայի տեսլականներ» խորագրով ...ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է Պ. ԼԻՍԻՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԱՐԻՏՈՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻՆ
Հանրային ռադիոն հաղորդում է, որ հայաստանցի Գեւորգ Հակոբյանը արժանացել Է Պավել Լիսիցյանի անվան բարիտոնների առաջին մոսկովյան միջազգային մրցույթի ոսկե մեդալին եւ դափնեկրի կոչման: Իսկ մեծ մրցանակը, ոսկե մեդալի ...ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ 2008-Ի ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՕՐԱՑՈՒՅՑԸ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆԳուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ եւ «Նոյյան տապան» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սամվել Դանիելյանի մեկենասությամբ հրատարակվեց Գուգարաց թեմի 2008-ի պատկերազարդ օրացույցը: Օրացույցն ընդգրկում ...ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀիշարժան տարեթվեր շարքից «Ազգի» ընթերցողներին տեղեկացնում ենք, որ փետրվար ամսին լրանում է հայ քննական պատմագրության հիմնադիր, փիլիսոփա, լեզվաբան Անտոն Գարագաշյանի 190-ամյակը, կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական ...ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ԵՎ ԵՐԳՉԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀայաստանին զեկույցի համար տրված 5 րոպեն դարձավ 2 ու կես ժամ: Երաժշտական աշխարհի պրոֆեսիոնալներին խիստ հետաքրքրում էր հայկական ժողովրդական երաժշտությունը, արձագանքներն էլ հիացական էին: Սրանք հունվարի 27-ից ...«ՄԻԿԱՆ» ՄԱՐԶՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱռաջնության բրոնզե մրցանակակիր Աշտարակի «Միկան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայի Բելեկ քաղաքում: Ստուգողական առաջին խաղում թիմը մրցել է Ռումինիայի «Ունիվերսիտատյայի» հետ: Խաղասկզբում Դավիթ ...«ԲԱՆԱՆՑԸ» ԶԻՋԵՑ ՆԱԵՎ «ՄԵՏԱԼՈՒՐԳԻՆ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Բանանցը» Կիպրոսում ստուգողական երկրորդ խաղն անցկացրեց: Այս անգամ ՀՀ փոխչեմպիոնի մրցակիցը Դոնեցկի «Մետալուրգն» էր, որը հաղթեց 2-0 հաշվով: Այժմ «Մետալուրգում» փորձաշրջան են անցնում «Բանանցի» ֆուտբոլիստներ ...ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՎԱՐԴԱՆ ԽՈՋՈՅԱՆՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Աերոֆլոտի» շախմատի մրցաշարի 6-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստներից շատերի համար: Ուժեղագույնների խմբում Կարեն Ասրյանը ոչ-ոքի խաղաց Յակով Գելլերի հետ եւ վաստակեց 4 միավոր, ինչը լավագույն արդյունքն է այդ ...ԳԱԼԱ-Ի ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՍԵՑՎԵՑ
Գ. Մ.ՀՀ վարչական դատարանի դատավոր Էդ. Նահապետյանը, երեկ շարունակելով Գյումրու հարկային տեսչության եւ ԳԱԼԱ ՀԸ սեփականատեր «ՉԱՊ» ՍՊԸ-ի փոխադարձ հայցով նախօրյակին սկսված ու ընդմիջված դատավարությունը, ընթերցեց ...
«ՕԴՆՕԿԼԱՍՆԻԿԻՈՒՄ» ՊԱՏԱՀԱԾԻ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵՌԱԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ
Թարգմ. Հ. Ծ.ՏԱՍՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՍԱԳԻՐ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ«ՀԱՅ ՖԵՍՏ»-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑ` ՎԵՐԱՓՈԽԵԼՈՒ ՔԱՂԱՔԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈՒ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀԱՆԵԼՈ՞Ւ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

«ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՑՆՈՂՆԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԱՄՈԹՈՎ ԵՆ ՄՆԱԼՈՒ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԵՍ ՈՒՄԻ՞Ց ԵՄ ՊԱԿԱՍ
ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆ
«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ. ՍԵՆՍԱՑԻԱ ՉԿԱ
ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, www.rian.ru
- 1750 Ծնվեց հայ հասարակական գործիչ Հարություն Շմավոնյանը: (Վախճ. 1824թ.-ին):
- 1888 Նոր Նախիջևանում ծնվեց մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Կողբետլյանը:
- 1916 Սենատի համար 12 միատեղ որոշումը հայտարարեց. «Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին` օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել՝ աջակցելով հայերի օգնեության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և չպատմված տառապանք»:
- 1921 Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:
- 1939 Ալեքսանդրապոլում ծնվեց աստղագիտության դոկտոր պրոֆեսոր, միջազգային աստղագիտական միության անդամ Երվանդ Թերզյանը: Եղել է ամերիկյան Կորնելի համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն:
- 1953 Մահացավ Սոսե Մայրիկը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

