
ՀԱՅԵՑԻ ԱՊՐՈՒՄՆԵՐ՝ ՎԻՎԱՍԵԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երկլեզվյա (հայերեն, անգլերեն) ընտիր հրատարակություն է ներկայացնում ՎիվաՍելը՝ «Հայեցի ապրումներ» խորագրով: Գիրք-ալբոմն ընդգրկում է պատմական նշանակությամբ տարբեր դարաշրջանների այն ութ հուշարձանները, որոնք նկատվել են առավել արժեքավոր հնագիտական, ճարտարապետական, մշակութային տեսանկյունից. ըստ այսու ընտրվել են Ուղտասարը, Զորաց քարերը, Գեղարդի վանքը, Խոսրովի անտառները, Սանահինի վանքը, Սմբատաբերդը, Խնձորեսկն ու Տաթեւի վանքը, որոնցից յուրաքանչյուրը ներկայացված է առանձին բաժիններով՝ լուսանկարների հետ զուգընթեր մեկնողական-ճանաչողական բնույթի տեքստերով: Զետեղված է օգտագործված գրականության ցանկ եւ ծանոթագրության ընդարձակ հատված՝ հուշարձանների պատմական անցյալի, դրանց ճարտարապետական, շինարարական առանձնահատկությունների, ժամանակաշրջանի, դրանց բնորոշ մտածողական, հավատամքային համակարգերի մասին:
Գիրքը բացառիկ է ինչպես ձեւավորման գեղարվեստական մակարդակով եւ տպագրությամբ («Փրինթինֆո»), նաեւ լուսանկարչական պրոֆեսիոնալ կատարմամբ. օգտագործված են Արսինէ Խաչիկեանի, Արթուր Մանուչարյանի, Մաքս Սիվասյանի, Րաֆֆի Քոջյանի, Տիգրան Բաբայանի, Զավեն Սարգսյանի, եւս 7 լուսանկարիչների արտակարգ աշխատանքներ: Հոդվածները հեղինակել եւ խմբագրել է Մարիանա Բուդաղյանը: Գիրքն ունի ճարտարապետ-խորհրդատուներ՝ Վարազդատ Հարությունյան, Մուրադ Հասրաթյան, Ստեփան Նալբանդյան, պատմաբան-խորհրդատու Ժակ Մանուկյան եւ հոգեւորական-խորհրդատու Սուրեն սարկավագ Գեւորգյան:
Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում գտնվող Ուղտասարը ներկայացված է իր պատմական միջավայրով՝ նախնադարյան մարդու հավատամքային, առասպելական պատկերացումներով: Այս առումով ուշարժան են Ուղտասարի ժայռապատկերները, որոնք Հայաստանի 5 տարածքներում գտնվող 20.000-ից 6.000 են կազմում՝ թվագրված մ. թ. ա. VII եւ ավելի վաղ ժամանակներով: Ուշագրավ տեղեկություններ են տրված դրանց տեղանքային, աշխարհագրական, երկրաբանական բնույթի մասին. հետաքրքրական էին պատկերագրերի, նշանագրերի մերօրյա մեկնաբանությունները: Նախնադարի մարդու բնապաշտամունքային այս պարզ արտահայտությունները խորհրդաբանական, երբեմն էլ թաքնագիտական իմաստներ են կրում. սրանց ուսումնասիրություններն ընդհանուր պատկերացում են տալիս այդ շրջանի մարդկանց հետաքրքրությունների, աշխարհաճանաչողության մասին: Ժայռապատկերները ներկայացնում են երկնային լուսատուների՝ արեւի, լուսնի նշաններ, օրացույցներ, քարտեզներ, կողմնացույցներ, կենդանական, բուսական աշխարհը, զբաղմունքը (որս, անասնապահություն), զանազան այլ հետաքրքրություններ, գեղարվեստական եւ մտածողական տարրերով՝ գաղափարագրեր, նշանագրեր, երաժշտական նշաններ, ծիսական պատկերներ: Տարածված է եղել հատկապես այծապատկերներ-ի ծրագրերը, որոնք որոշակի իմաստակիր նշաններ են, ինչպես այծի վարքագիծն ուժեղ կայծակի պահին, իբրեւ բնական շանթարգել:
Հայկական լեռնաշխարհի հնագույն մշակույթի մասին հետաքրքրական տեղեկություններ է պարունակում հաջորդ՝ «Զորաց քարերի դամբարանադաշտ» բաժինը: Որոտանի վտակներից մեկի ձախ ափին 7-8 հա տարածքում ուղղահայաց, որոշակի դասավորությամբ 223 բազալտե 1,5-2,8 մետր բարձրությամբ, 1,5-8,5 տոննա կշռով բազալտե մեծաքարերը համարվել են դամբարանադաշտ: Ըստ հնագետների, դրանցից որոշները գագաթի հատվածում 4-5 սմ տրամաչափի, խնամքով փորված անցքերով` դեպի վեր որոշակի ուղղվածությամբ, երկնագիտական սարքերի ենթադրությունների տեղիք են տալիս, դրանց մի մասն էլ արեւային ժամացույցներ են կամ տեղանքը ճշտելու հարմարանքներ: Մասնագիտական որոշ ուսումնասիրություններ սրանց ժամանակագրությունը 3.500 տարով ավելի հին են համարում Սթոունհենջից եւ 3.000-ով՝ եգիպտական բուրգերից: Քարահունջ անունով հայտնի այս քարաբույլերն իրենց դիրքով արեւապտույտի ու մագնիսական ուժեղ դաշտի կենտրոնում են տեղակայված: Հնագույն քաղաքակրթության այս հետքերը նաեւ պաշտամունքային կենտրոն են եղել, որոնց շուրջ հյուսվել են բազմաթիվ ավանդապատումներ, զրույցներ, լեգենդներ: Այս հնավայրը բացառիկ է բնական ռիթմերին եւ էներգիային հաղորդակից լինելու զորությամբ:
Նույն սկզբունքով՝ մեկնողական-տեքստային եւ պատկերային արտահայտությամբ են ներկայացված մնացած պատմամշակութային հուշարձանները՝ իրենց ուրույն ճարտարապետական մտածողությամբ, գեղարվեստական առանձնահատկություններով, պատմական միջավայրով: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում ավելի քիչ հայտնի Սմբատաբերդը կամ Ցաղաց քարերը, որ մինչեւ VII դարը պատկանել է Սյունյաց իշխաններին, ապա Բագրատունիներին է փոխանցվել, ավելի ուշ Օրբելյան իշխաններին, ինչպես նաեւ Խնձորեսկը, որ զանգեզուրյան պատմաքարանձավային մի ուրույն բնակավայր է՝ իր դժվարին դարավանդային շինարարական հնարանքներով, տեղանքի շուրջ ստեղծված խորհրդավորությամբ:
«Հայեցի ապրումների» պատկերագիրքը ՎիվաՍելի հայաստանյան բարեսիրական գործունեության նշանակալի ներդրումներից է: Կազմակերպությունը որդեգրել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունք, որ ելնում է այն մոտեցումից, թե իրենց տնտեսական գործունեությունը չի կարող ծավալվել մեկուսացման մեջ եւ չի կարող զարգանալ, եթե ներդրումներ չարվեն ի նպաստ հանրության: Հանրության հանդեպ նրանց նվիրվածությունը դրսեւորվում է կատարած բարեգործական աշխատանքներով՝ մշակութային, գիտակրթական, սոցիալական, բնապահպանական, առողջապահական եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում: Այս առումով հիշատակելի են ՎիվաՍելի մի շարք աշխատանքներ, ինչպես Երեւանում Նանսենի թանգարանի հիմնադրումը, աջակցություն «Վերադարձ», «Ազգային պատկերասրահ» միջազգային փառատոնին, «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, Հայ հնագույն նվագարանների մասին ֆիլմին, Բյուրականի աստղադիտարանի, ազգային գրադարանի վերանորոգումը, 10 անօթեւան հայ ընտանիքների համար բնակարանների կառուցումը, անտառապատման ծրագրի իրագործումը Լոռու, Տավուշի, Կոտայքի մարզերում, մասնակցությունը Հայաստանում չքավորության եւ մուրացկանության կանխման` «Օրրան», «Պայքար կարմրուկի ու կարմրախտի համաճարակների դեմ» եւ այլ ծրագրերին: ՎիվաՍելը աջակցել է նաեւ Հայաստան-սփյուռք 3-րդ համահայկական խորհրդաժողովին, եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների «Digitec-2006» ցուցահանդեսի գլխավոր հովանավորը: Բարեգործական նման ծրագրերի իրականացումն է, որ լիարժեք է դարձնում ՎիվաՍելի բուն գործունեությունը, որը եւ ապահովում է նրա բիզնեսի հաջողությունը, այսպես է մտածում եւ գործում ՎիվաՍելի գլխավոր տնօրենը՝ լիբանանահայ Ռալֆ Յիրիկյանը: «Մեր որդեգրած բացառիկ բիզնես-մշակույթի ու մեր ազգային յուրահատկությունների նկատմամբ հավատը մեզ հնարավորություն է տվել հասնելու առավել մեծ ձեռքբերումների», գրում է նա:
- ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՄԱԿՔԵՅՆԸ, ՌՈՄՆԻՆ ԵՎ ՀԱԿԱԲԻՆ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆ
Թարգմ. Հ. Ծ.Մինչ դեմոկրատական թեկնածուներ Բարաք Օբաման, Հիլարի Քլինթոնն ու Ջոն Էդվարդսը հրապարակային հայտարարություններով ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը եւ խոստացան աջակցել հայկական խնդիրների լուծմանը, հանրապետական ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԳԼԽԱՇՈՐ ԿՐԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆՎԵՑ
Երեկ գիշեր Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական այն ուղղմանը, որը վերացնում է բուհերում իսլամական գլխաշոր կրելու արգելքը: Ֆրանսպրեսը հաղորդում է, որ սահմանադրական ուղղումն ընդունվել ...«ԽՈՋԱԼՈՒԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ 1Այս մասին փետրվարի 4-ի համարում տեղեկացրել է թուրքական «Ենի շաֆաք» թերթը: Տեղեկության համաձայն, այս հուշարձանի կառուցումը նախապատրաստական փուլում է: Ենթադրվում է, որ դա փետրվարի վերջին կկանգնեցվի Հաագայի ...ԵՍ ՈՒՄԻ՞Ց ԵՄ ՊԱԿԱՍ
ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆ 2Հունվարի 13-ին՝ հին Նոր տարվա երեկոյան կողմ, հյուրերիս եռանդուն ջանքերով վերջնականապես կազմաքանդվեց մեր ամանորյա խոզի բուդը, խմվեց տանը եղած-չեղած քարահունջի օղին, ու հետո, երբ կինս սուրճ մատուցեց, հարմարավետ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ. ՍԵՆՍԱՑԻԱ ՉԿԱ
ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, www.rian.ru 4Հայաստանում նախընտրական արշավը թեժացել է եւ, ըստ երեւույթին, մինչեւ փետրվարի 19 որեւէ անակնկալ չի լինի: Նախագահական արշավի անվիճելի առաջատարն է գործող վարչապետ եւ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Հանրային ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՉԹԵՐԱՑՈՂՆԵՐԻՆ»` ԽՐԱԽՈՒՍԱՆՔ ՎՐԱՑԱՎԱՐԻ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄի քանի օր առաջ, ինչպես եւ խոստացվել էր, Վրաստանի 9 նահանգ-շրջաններից մի քանիսը նոր նահանգապետներ ունեցան: Շիդա-Քարթլիի շրջանում նոր նահանգապետ նշանակվեց կրթության նախկին փոխնախարար Լադո Վարձելաշվիլին, ...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՎեց կուսակցություններ՝ Ազգային ժողովրդավարական միությունը, Ազգային ժողովրդավարական կուսակցությունը, Ազգային ժողովրդավարների դաշինքը, Ազգային պետությունը, Ազգային համաձայնության ուխտը եւ Սահմանադրական ...«ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՑՆՈՂՆԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԱՄՈԹՈՎ ԵՆ ՄՆԱԼՈՒ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի 9Քարոզարշավի ժամանակ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը բազմաթիվ դիմում-խնդրանքներ է ստանում, բայց այնպիսի արտասովոր առաջարկ, ինչպիսին երեկ սպիտակցի մի աղջնակ արեց, թերեւս եզակի օրինակ էր: Երեկ սպիտակցիների ...«ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԻՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎԱԽԵՑԱԾ ՉԻ ԵՂԵԼ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Լոռի-ԵրեւանՆախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հերթական քարոզարշավն այս անգամ էլ ուղղորդեց Լոռու մարզ: Մեքենաների շարասյունով, չնայած «քարավանը» երկար չէր ձգվում, որովհետեւ Տեր-Պետրոսյանի թիմակիցներից այս ...«ՆԱԽԱԳԱՀԻ ԲՈԼՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՍՂՈՑՆ ԱՌԱԾ ԿՏՐՈՒՄ ԵՆ ԷԴ ՃՅՈՒՂԸ, ԱՅՍԻՆՔՆ՝ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«Մենք այսօր պիտի հասկանանք, որ պետությունը պետական պաշտոնյան չէ, պետությունը հզոր համակարգ է, դա ժողովուրդն է, կառավարությունը, ընդդիմությունը: Պիտի վերջապես հասկանանք, որ պաշտոնը ոչ թե հաճույք է, ոչ ...ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՍՊԱՌՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի հասցեին հնչած սպանության սպառնալիքների կապակցությամբ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխ. վարչությունում կատարվում է հետաքննություն հայտարարության հիման ...«ՕՐԵՆՔՈՎ» ԳՈՂԵՐՆ ԱՎԵԼԻ ՕՐԻՆԱՊԱՀ ԵՆ, ՔԱՆ...
Ռ. Ռ.Խմբագրությանը հասած լուրերից տեղեկացանք, որ ՀՀ նախագահի ընտրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել նաեւ հայ «օրենքով» գողերի շրջանում: Փետրվարի 10-ին լրանում է Սվո Ռաֆի մահվան տարելիցը, եւ արդեն ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆ Է ՏԱԼԻՍ
2Գլխավոր դատախազության մամուլի կենտրոնը հերթական հաղորդագրությունն է տարածել Արտաշատի դեպքերի մասին: Մասնավորապես նշվում է, որ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած այն հայտարարությունը, ...ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ՝ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Ա. Մ.Վարկային բյուրոների գործունեության մասին օրենքի նախագիծն է երեկ հաստատել կառավարությունը: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արթուր Ջավադյանը, նոր ինստիտուտի՝ ...ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԽՈԶԱԲՈՒՅԾՆԵՐԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի կառավարությունը երեկ հաստատել է գյուղացիական տնտեսությունների համար խիստ հետաքրքրական մի փաստաթուղթ՝ հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման կարգը, որով սահմանվել են սուբսիդիաների ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆԵրեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում հրավիրվեց «Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրները՝ հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» թեմայով միջազգային ...ՀԱՅԵՑԻ ԱՊՐՈՒՄՆԵՐ՝ ՎԻՎԱՍԵԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԵրկլեզվյա (հայերեն, անգլերեն) ընտիր հրատարակություն է ներկայացնում ՎիվաՍելը՝ «Հայեցի ապրումներ» խորագրով: Գիրք-ալբոմն ընդգրկում է պատմական նշանակությամբ տարբեր դարաշրջանների այն ութ հուշարձանները, որոնք ...ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆՕրերս Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան հյուրընկալեց կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանին: Հանդիպման սկզբում ՀՀԿ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը հյուրին ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»
Ներկայացնում ենք գրող, էսսեագիր Կարպիս Սուրենյանի լոսանջելեսյան 1994-ի հանդիպումների տպավորությունները, որոնք մտորումների առիթ են դառնում մարդու, աշխարհի, ժամանակի եւ դրանց իմաստների մասին: Բավականին ...ՎԱՐԴԱՆ ԽՈՋՈՅԱՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՐԴՅՈՒՆՔԻ Է ՀԱՍԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի 5-րդ տուրն անհաջող էր ուժեղագույնների մրցավեճում առաջատարների խմբում գտնվող մեր շախմատիստների համար: Վլադիմիր Հակոբյանը սեւերով պարտվեց Վասիլի Եմելինին, իսկ Զավեն Անդրեասյանը ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶՐԿՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԻՑ
Հայաստանի ազգային հավաքականը ձեռքից բաց թողեց Մալթայի մրցաշարի հաղթող ճանաչվելու հիանալի հնարավորությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեր ֆուտբոլիստները 0-2 հաշվով զիջել են իսլանդացիներին: Իսկ մրցաշարի ...«ԲԱՆԱՆՑԸ» ԶԻՋԵՑ «ԴՆԵՊՐԻՆ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյս օրերին Երեւանի «Բանանցն» ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում: ՀՀ փոխչեմպիոնը ստուգողական առաջին խաղում ուժերը չափել է Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» հետ: Վերջինիս կազմում թեեւ բացակայել են Ուկրաինայի ...ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՁԵՌՆԱՄՈՒԽ ԵՂԱՎ ԳԱԼԱ-Ի ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Գ. Մ.ՀՀ նորակազմ վարչական դատարանը Գյումրու նստավայրում երեկ ձեռնամուխ եղավ ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր «ՉԱՊ» ՍՊԸ-ի գործով դատավարությանը, որը սկսվել էր տնտեսական դատարանում եւ ընդմիջվել մեկուկես ...«ՄԱՏԱՂԻՍԻ» ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Մատաղիսի» գործով երկրորդ նախաքննությունը երկարաձգվել է եւս մեկ ամսով: Այս մասին «Նոյյան տապանին» հայտնել է փաստաբան Հայկ Ալումյանը: Մինչ այդ, իրենց երկու ծառայակիցների սպանության մեջ մեղադրվող Արայիկ ...ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱԴԱՐԵՑՐԻՆ
Արդարադատության նախարարությունից հաղորդում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ցմահ դատապարտվածներ Էմիլ Չիվթչյանը, Արթուր Քոչարյանը եւ Գեորգի Խանամիրյանը, որոնք սույն թվականի հունվարի ...
«ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է, ՈՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԱՊԱՀՈՎԵՆ ԳՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿԵՆ ԱՄԲՈՂՋ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Բրյուսել
«ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՑՆՈՂՆԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԱՄՈԹՈՎ ԵՆ ՄՆԱԼՈՒ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ.
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԵՍ ՈՒՄԻ՞Ց ԵՄ ՊԱԿԱՍ
ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆ
«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ. ՍԵՆՍԱՑԻԱ ՉԿԱ
ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, www.rian.ru
- 1806 Բաքվում դավադրաբար սպանվում է գեներալ Ցիցիանովը:
- 1895 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Մատթևոս Իզմիրլյանը Թուրքիայի արդարադատության նախարար Ռըզա փաշային ուղղված ուղերձում մանրամասն տեղեկացնում է հայաբնակ վայրերում հայերի հանդեպ կատարվող հակաօրինական արարքների, կեղեքումների և սպանությունների մասին:
- 1914 Մեծ տերությունների և Թուրքիայի կողմից ստորագրվեց հայկական բարենորոգումների ծրագիր: Որպես կառավարիչներ Կ. Պոլիս ժամանեցին՝ հոլանդացի Վեսթենենկը և նորվեգացի Հոֆֆը: Առաջին համաշխարհային պատերազմի ծագումով ծրագիրը մնաց թղթի վրա:
- 1915 Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» hանձնաժողովը ստեղծեց հատուկ ենթահանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար:
- 1918 Մահացավ դոկտ. Վահե Մինասյանը, թարգմանիչ Հայնեն:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

