
«ՆԱԽԱԳԱՀԻ ԲՈԼՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՍՂՈՑՆ ԱՌԱԾ ԿՏՐՈՒՄ ԵՆ ԷԴ ՃՅՈՒՂԸ, ԱՅՍԻՆՔՆ՝ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
«Մենք այսօր պիտի հասկանանք, որ պետությունը պետական պաշտոնյան չէ, պետությունը հզոր համակարգ է, դա ժողովուրդն է, կառավարությունը, ընդդիմությունը: Պիտի վերջապես հասկանանք, որ պաշտոնը ոչ թե հաճույք է, ոչ թե այս կամ այն միջոցները գրպանելու պատեհ առիթ, այլ ծանր բեռ է, պատասխանատվության զգացում ու նաեւ հանձնառություն ազգի ապագայի համար:
Երբ այսօրվա իրականությունից դժգոհ մարդը դառնում է պետական պաշտոնյա, նրանից մեր ունեցած ակնկալիքները չեն արդարանում, որովհետեւ, իմ խորին համոզմամբ, պետականության զգացողության ընդհանուր պակաս կա մեր ժողովրդի մեջ: Պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այդ զգացողությունը մեր մեջ խորանա», մեր պատմական անցյալին նորօրյա հայացք նետելուց հետո երեկ ասաց պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը Թեքեյան կենտրոնում «Կայունություն» հասարակական շարժման նախաձեռնող խմբի հրավիրած համաժողովի ժամանակ:
Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նկատեց, որ կրքերի բեւեռացումն առաջին պլան է մղվում՝ առանց այն էլ տարբաժանված հասարակությանը եւս մի անգամ տանելով դեպի անմիաբանություն եւ անմիասնություն: «Պատմությունը մեզ նաեւ ուսուցանում է, որ մեր ամենամեծ կորուստները (եթե բացառենք արտաքին վտանգի սպառնալիքը, որ միշտ ուղեկցել է մեզ) եղել են մեր իշխանների գահակալական կռիվները: Այսօր բոլորս տեսնում ենք, որ նախագահի բոլոր թեկնածուները շատ մտահոգված չեն, թե ինչ է կատարվում էն ճյուղի, այսինքն՝ ժողովրդի հետ, ու սղոցն առած կտրում են էդ ճյուղը եւ էդ պատասխանատվությունը կարծես թե չի գիտակցվում: Չի գիտակցվում, թե ինչպես ենք էս շիկացող կրքերից ստեղծում վառոդով լեցուն մի տակառ, սադրանքները դարձնելով օրվա բնորոշ բաղադրիչներից մեկն ու բավական է մի կայծ եւ էդ վառոդը պիտի բռնկվի, եւ պիտի լինեն անխուսափելի էն դեպքերը, որի դրվագները հիշում ենք անցյալ դարի 90-ականներից: Թեկնածուները պիտի հասկանան, որ փետրվարի 19-ին հնձելու են այն, ինչ այսօր ցանում են: Ցավոք, մեր երկրում նաեւ չարությունն է ծիլեր տալիս: Պիտի հիշենք, որ փետրվարի 20-ից հետո ունենք չհայտարարված 2 պատերազմ. մեկը՝ Արցախի խրամատներում, մյուսը՝ հենց մեր հասարակության մեջ: Հազար ու մի պարտադրանքներ կան ներսից ու դրսից եւ առանց կայունության ու միասնության կշարունակվի մեր կորուստների անվախճան շղթան», ասաց Անանյանը:
Աշոտ Մելքոնյանի խոսքը հուզական տրամադրություն էր հաղորդել հատկապես կինոդերասան Երվանդ Մանարյանին, նա ցավ հայտնեց, որ Մելքոնյանի պես պատմաբանների խոսքը չի հասնում ժողովրդին. «Մենք ապրում ենք 21-րդ դարում, բայց եկեք խոստովանենք, որ համարյա թե հեռուստատեսություն չունենք, նաեւ ռադիո չունենք, թեեւ մի ժամանակ ունեինք: Մելքոնյանի այսօրվա ելույթը պիտի լսի մեր ողջ ժողովուրդը, որովհետեւ մենք ապրում ենք շատ ծանր շրջանում: Մեր ժողովուրդը հոգեբանորեն միաձույլ չէ ու դա պատմականության հետեւանք է: Հայաստանում հավաքված են աշխարհի տարբեր ծայրերից եկած հայեր՝ իրենց վարքով ու բարքով, ու շատ դժվար է բոլորին մի սանրով սանրելը: Մեզ համբերություն է պետք, ահա թե ինչն է մեզ պակասում: Ուզում ենք այսօր դրված հարցի լուծումը վաղը տեսնել: Դա հնարավոր չէ: Պիտի իմանանք, որ այս ծանր շրջանում կարողանում ենք տեղից շարժել հսկայական լեռան միայն մի փոքր բեկորը»:
Ներքաղաքական կյանքի լարումից իրենց անհանգստություններն արտահայտեցին նաեւ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, «Մշակույթի հայկական ֆոնդի» նախագահ Արեւշատ Ավագյանը, «Զորավար Անդրանիկ» ՀԿ-ի նախագահ Նորայր Մուշեղյանը եւ ուրիշներ:
«Կայունություն» հասարակական շարժման ղեկավար Սուրեն Մամիկոնյանը ելույթներն ընդմիջեց հասարակությանն ուղղած հետեւյալ կոչով. «Կայունություն» շարժումը դարձնել համաժողովրդական եւ համահայկական, քանի որ նրա նպատակն է համախմբել մեր երկրի ու ժողովրդի ներկայի եւ ապագայի մասին մտածող հայրենասեր եւ հայոց պետականության ամրապնդման վեհ գաղափարը կրող մարդկանց: Աջակից լինել բոլոր նրանց, ովքեր միավորվելով կայունության գաղափարի շուրջը, կնպաստեն հետագա առաջընթացին ու կդիմակայեն ժամանակի մարտահրավերներին: Համախմբվել եւ աշխարհին ապացուցել, որ աշխարհասփյուռ հայ ժողովուրդն իր տեսակով, հավատքով եւ էությամբ արժանի է կայուն պետականություն ունենալուն»:
- ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՄԱԿՔԵՅՆԸ, ՌՈՄՆԻՆ ԵՎ ՀԱԿԱԲԻՆ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆ
Թարգմ. Հ. Ծ.Մինչ դեմոկրատական թեկնածուներ Բարաք Օբաման, Հիլարի Քլինթոնն ու Ջոն Էդվարդսը հրապարակային հայտարարություններով ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը եւ խոստացան աջակցել հայկական խնդիրների լուծմանը, հանրապետական ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԳԼԽԱՇՈՐ ԿՐԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆՎԵՑ
Երեկ գիշեր Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական այն ուղղմանը, որը վերացնում է բուհերում իսլամական գլխաշոր կրելու արգելքը: Ֆրանսպրեսը հաղորդում է, որ սահմանադրական ուղղումն ընդունվել ...«ԽՈՋԱԼՈՒԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ 1Այս մասին փետրվարի 4-ի համարում տեղեկացրել է թուրքական «Ենի շաֆաք» թերթը: Տեղեկության համաձայն, այս հուշարձանի կառուցումը նախապատրաստական փուլում է: Ենթադրվում է, որ դա փետրվարի վերջին կկանգնեցվի Հաագայի ...ԵՍ ՈՒՄԻ՞Ց ԵՄ ՊԱԿԱՍ
ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆ 2Հունվարի 13-ին՝ հին Նոր տարվա երեկոյան կողմ, հյուրերիս եռանդուն ջանքերով վերջնականապես կազմաքանդվեց մեր ամանորյա խոզի բուդը, խմվեց տանը եղած-չեղած քարահունջի օղին, ու հետո, երբ կինս սուրճ մատուցեց, հարմարավետ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ. ՍԵՆՍԱՑԻԱ ՉԿԱ
ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, www.rian.ru 4Հայաստանում նախընտրական արշավը թեժացել է եւ, ըստ երեւույթին, մինչեւ փետրվարի 19 որեւէ անակնկալ չի լինի: Նախագահական արշավի անվիճելի առաջատարն է գործող վարչապետ եւ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Հանրային ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՉԹԵՐԱՑՈՂՆԵՐԻՆ»` ԽՐԱԽՈՒՍԱՆՔ ՎՐԱՑԱՎԱՐԻ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄի քանի օր առաջ, ինչպես եւ խոստացվել էր, Վրաստանի 9 նահանգ-շրջաններից մի քանիսը նոր նահանգապետներ ունեցան: Շիդա-Քարթլիի շրջանում նոր նահանգապետ նշանակվեց կրթության նախկին փոխնախարար Լադո Վարձելաշվիլին, ...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՎեց կուսակցություններ՝ Ազգային ժողովրդավարական միությունը, Ազգային ժողովրդավարական կուսակցությունը, Ազգային ժողովրդավարների դաշինքը, Ազգային պետությունը, Ազգային համաձայնության ուխտը եւ Սահմանադրական ...«ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՑՆՈՂՆԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԱՄՈԹՈՎ ԵՆ ՄՆԱԼՈՒ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի 9Քարոզարշավի ժամանակ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը բազմաթիվ դիմում-խնդրանքներ է ստանում, բայց այնպիսի արտասովոր առաջարկ, ինչպիսին երեկ սպիտակցի մի աղջնակ արեց, թերեւս եզակի օրինակ էր: Երեկ սպիտակցիների ...«ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԻՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎԱԽԵՑԱԾ ՉԻ ԵՂԵԼ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Լոռի-ԵրեւանՆախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հերթական քարոզարշավն այս անգամ էլ ուղղորդեց Լոռու մարզ: Մեքենաների շարասյունով, չնայած «քարավանը» երկար չէր ձգվում, որովհետեւ Տեր-Պետրոսյանի թիմակիցներից այս ...«ՆԱԽԱԳԱՀԻ ԲՈԼՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՍՂՈՑՆ ԱՌԱԾ ԿՏՐՈՒՄ ԵՆ ԷԴ ՃՅՈՒՂԸ, ԱՅՍԻՆՔՆ՝ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«Մենք այսօր պիտի հասկանանք, որ պետությունը պետական պաշտոնյան չէ, պետությունը հզոր համակարգ է, դա ժողովուրդն է, կառավարությունը, ընդդիմությունը: Պիտի վերջապես հասկանանք, որ պաշտոնը ոչ թե հաճույք է, ոչ ...ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՍՊԱՌՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի հասցեին հնչած սպանության սպառնալիքների կապակցությամբ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխ. վարչությունում կատարվում է հետաքննություն հայտարարության հիման ...«ՕՐԵՆՔՈՎ» ԳՈՂԵՐՆ ԱՎԵԼԻ ՕՐԻՆԱՊԱՀ ԵՆ, ՔԱՆ...
Ռ. Ռ.Խմբագրությանը հասած լուրերից տեղեկացանք, որ ՀՀ նախագահի ընտրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել նաեւ հայ «օրենքով» գողերի շրջանում: Փետրվարի 10-ին լրանում է Սվո Ռաֆի մահվան տարելիցը, եւ արդեն ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆ Է ՏԱԼԻՍ
2Գլխավոր դատախազության մամուլի կենտրոնը հերթական հաղորդագրությունն է տարածել Արտաշատի դեպքերի մասին: Մասնավորապես նշվում է, որ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած այն հայտարարությունը, ...ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ՝ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Ա. Մ.Վարկային բյուրոների գործունեության մասին օրենքի նախագիծն է երեկ հաստատել կառավարությունը: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արթուր Ջավադյանը, նոր ինստիտուտի՝ ...ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԽՈԶԱԲՈՒՅԾՆԵՐԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի կառավարությունը երեկ հաստատել է գյուղացիական տնտեսությունների համար խիստ հետաքրքրական մի փաստաթուղթ՝ հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման կարգը, որով սահմանվել են սուբսիդիաների ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆԵրեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում հրավիրվեց «Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրները՝ հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» թեմայով միջազգային ...ՀԱՅԵՑԻ ԱՊՐՈՒՄՆԵՐ՝ ՎԻՎԱՍԵԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԵրկլեզվյա (հայերեն, անգլերեն) ընտիր հրատարակություն է ներկայացնում ՎիվաՍելը՝ «Հայեցի ապրումներ» խորագրով: Գիրք-ալբոմն ընդգրկում է պատմական նշանակությամբ տարբեր դարաշրջանների այն ութ հուշարձանները, որոնք ...ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆՕրերս Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան հյուրընկալեց կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանին: Հանդիպման սկզբում ՀՀԿ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը հյուրին ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»
Ներկայացնում ենք գրող, էսսեագիր Կարպիս Սուրենյանի լոսանջելեսյան 1994-ի հանդիպումների տպավորությունները, որոնք մտորումների առիթ են դառնում մարդու, աշխարհի, ժամանակի եւ դրանց իմաստների մասին: Բավականին ...ՎԱՐԴԱՆ ԽՈՋՈՅԱՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՐԴՅՈՒՆՔԻ Է ՀԱՍԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի 5-րդ տուրն անհաջող էր ուժեղագույնների մրցավեճում առաջատարների խմբում գտնվող մեր շախմատիստների համար: Վլադիմիր Հակոբյանը սեւերով պարտվեց Վասիլի Եմելինին, իսկ Զավեն Անդրեասյանը ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶՐԿՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԻՑ
Հայաստանի ազգային հավաքականը ձեռքից բաց թողեց Մալթայի մրցաշարի հաղթող ճանաչվելու հիանալի հնարավորությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեր ֆուտբոլիստները 0-2 հաշվով զիջել են իսլանդացիներին: Իսկ մրցաշարի ...«ԲԱՆԱՆՑԸ» ԶԻՋԵՑ «ԴՆԵՊՐԻՆ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյս օրերին Երեւանի «Բանանցն» ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում: ՀՀ փոխչեմպիոնը ստուգողական առաջին խաղում ուժերը չափել է Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» հետ: Վերջինիս կազմում թեեւ բացակայել են Ուկրաինայի ...ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՁԵՌՆԱՄՈՒԽ ԵՂԱՎ ԳԱԼԱ-Ի ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Գ. Մ.ՀՀ նորակազմ վարչական դատարանը Գյումրու նստավայրում երեկ ձեռնամուխ եղավ ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր «ՉԱՊ» ՍՊԸ-ի գործով դատավարությանը, որը սկսվել էր տնտեսական դատարանում եւ ընդմիջվել մեկուկես ...«ՄԱՏԱՂԻՍԻ» ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Մատաղիսի» գործով երկրորդ նախաքննությունը երկարաձգվել է եւս մեկ ամսով: Այս մասին «Նոյյան տապանին» հայտնել է փաստաբան Հայկ Ալումյանը: Մինչ այդ, իրենց երկու ծառայակիցների սպանության մեջ մեղադրվող Արայիկ ...ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱԴԱՐԵՑՐԻՆ
Արդարադատության նախարարությունից հաղորդում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ցմահ դատապարտվածներ Էմիլ Չիվթչյանը, Արթուր Քոչարյանը եւ Գեորգի Խանամիրյանը, որոնք սույն թվականի հունվարի ...
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ
Հ. Հ.ԳՆԱՀԱՏՄԱՆ 10 ԲԱԼԱՆՈՑ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԺՎԱՐԻՆ ԸՆԹԱՑՔ ՈՒՆԻ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆՊԱՐԶԵՔ, ՀԵՏՈ ԽՈՍԵՔ «ՂԱՐԱԲԱՂԸ ՏԱԼՈՒՑ»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՄԱՅՐ ԱԹՈՌԸ ՉԻ ԼՌՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՑՆՈՂՆԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԱՄՈԹՈՎ ԵՆ ՄՆԱԼՈՒ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ.
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԵՍ ՈՒՄԻ՞Ց ԵՄ ՊԱԿԱՍ
ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆ
«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ. ՍԵՆՍԱՑԻԱ ՉԿԱ
ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, www.rian.ru
- 1806 Բաքվում դավադրաբար սպանվում է գեներալ Ցիցիանովը:
- 1895 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Մատթևոս Իզմիրլյանը Թուրքիայի արդարադատության նախարար Ռըզա փաշային ուղղված ուղերձում մանրամասն տեղեկացնում է հայաբնակ վայրերում հայերի հանդեպ կատարվող հակաօրինական արարքների, կեղեքումների և սպանությունների մասին:
- 1914 Մեծ տերությունների և Թուրքիայի կողմից ստորագրվեց հայկական բարենորոգումների ծրագիր: Որպես կառավարիչներ Կ. Պոլիս ժամանեցին՝ հոլանդացի Վեսթենենկը և նորվեգացի Հոֆֆը: Առաջին համաշխարհային պատերազմի ծագումով ծրագիրը մնաց թղթի վրա:
- 1915 Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» hանձնաժողովը ստեղծեց հատուկ ենթահանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար:
- 1918 Մահացավ դոկտ. Վահե Մինասյանը, թարգմանիչ Հայնեն:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

