
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՉԹԵՐԱՑՈՂՆԵՐԻՆ»` ԽՐԱԽՈՒՍԱՆՔ ՎՐԱՑԱՎԱՐԻ
Մի քանի օր առաջ, ինչպես եւ խոստացվել էր, Վրաստանի 9 նահանգ-շրջաններից մի քանիսը նոր նահանգապետներ ունեցան: Շիդա-Քարթլիի շրջանում նոր նահանգապետ նշանակվեց կրթության նախկին փոխնախարար Լադո Վարձելաշվիլին, ով ընտրական շրջանում նույն նահանգում ղեկավարում էր Միխեիլ Սաակաշվիլու նախընտրական շտաբը:
Դեռեւս այս նշանակումից առաջ հայտնի էին եւս երկու նոր նահանգապետների անունները: Գուրիի շրջանում նահանգապետ է դարձել Թբիլիսիի ֆինանսական ոստիկանության քննչական բաժնի ղեկավարը, իսկ Մցխեթա-Մթիանեթիի շրջանում` վրացական «Նատախտարի» գարեջրի եւ զովացուցիչ ըմպելիքների գործարանի սեփականատեր Ցեզար Չոչելին:
Վրաստանի տարածքային կառավարման պետնախարարը մինչեւ նահանգապետական փոփոխությունները հայտարարել էր, թե այդպիսիք կկազմեն ընդհանուրի մոտ 50 տոկոսը, ինչը ենթադրել է տալիս, որ առնվազն մեկ փոփոխություն էլ կլինի, որի առնչությամբ Կախեթի շրջանում տեղեկությունների մակարդակում նշվում է Գոչա Մամացաշվիլու անունը:
Ամեն դեպքում, այս երեք նահանգների ղեկավարության փոփոխությունն, ըստ տարածքային կառավարման պետնախարար Դավիթ Տկեշելաշվիլու, կադրային փոփոխության առաջին փուլն է: Իսկ թե ի՞նչ է դրան հետեւելու` այնքան էլ անկանխատեսելի չէ, եթե հաշվի առնենք նոր նշանակումների տրամաբանությունը:
Հունվարի 5-ի արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքներից ելնելով կարելի է եզրակացնել, թե որն է յուրաքանչյուր նահանգապետի փոփոխության հիմնական պատճառը: Ըստ էության, Սաակաշվիլին յուրովի «պատժում» է նրանց, ովքեր չեն ապահովել բարձր քվե: Ավելին, նահանգապետ են նշանակվել մարդիկ, որոնք որոշակի ծառայություններ են մատուցել:
Թեկուզ, օրինակ, Գուրիի շրջանում նահանգապետ դարձած Թբիլիսիի ֆինանսական ոստիկանության քննչական բաժնի ղեկավարի պարագան: Այս բաժինը բավականին թվով «գործեր» է նախաձեռնել ինչպես օլիգարխ, նախագահական ընտրություններում թեկնածու գրանցված, իսկ ներկայումս հետախուզման մեջ գտնվող Բադրի Պատարկացիշվիլու, այնպես էլ ներկա դրությամբ Ֆրանսիայից քաղաքական ապաստան խնդրող Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլու եւ մտերիմ-ընկերների ֆինանսական գործարքների առնչությամբ:
Բացի այդ, բավականին հետաքրքրական, թեեւ, ըստ բովանդակության, լիուլի պրագմատիկ է նաեւ այն, որ որոշ նահանգապետներ առնվազն մինչեւ մայիսին սպասվող խորհրդարանական ընտրություններ հաստատուն կմնան իրենց տեղերում: Ամենայն հավանականությամբ, հայաբնակ Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Գեորգի Խաչիձեն, օրինակ, ենթակա չէ փոփոխության:
«Ազգն» անդրադարձել է այն հրապարակումներին, որոնց համաձայն, մասնավորապես, հայաբնակ Ախալքալաքում շատ քիչ թվով մարդիկ են մասնակցել նախագահական ընտրություններին: Մինչդեռ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, օրինակ, հենց Ախալքալաքում 40662 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 32873-ը, այսինքն` գրեթե 81 տոկոսը: Հարեւան հայաբնակ Նինոծմինդայում 21644 ընտրողից մասնակցության բացարձակ թիվը կազմել է 18957, այսինքն` ավելի ցնցող, մոտ 87 տոկոս: Եվ սա այն դեպքում, երբ, օրինակ, մայրաքաղաք Թբիլիսիի ոչ մի շրջանում քվեարկության մասնակցությունը չի գերազանցել 50 տոկոսը:
Ինչ վերաբերում է ձայների բաշխմանը ըստ թեկնածուների, ապա այս թվերն առավել քան խոսուն են: Ախալքալաքում, ըստ վրաց ԿԸՀ տվյալների, Սաակաշվիլուն ձայն է տվել 28562 ընտրող այն դեպքում, երբ ընդդիմադիր միասնական թեկնածու Գաչեչիլաձեին` միայն 850: Պատկերը տոկոսային հարաբերությամբ կրկնվում է նաեւ Նինոծմինդայում:
Եթե ավելացնենք, որ Սաակաշվիլուն ոչ մեծ ոգեւորությամբ ընդունող Աջարիայում, որի շրջաններից մեկն էլ Գուրիան է, եւս վերնախավի փոփոխություններ են սպասվում, ապա հասկանալի է, որ կադրային փոփոխությունները պատժելու կամ խրախուսման նպատակ ունեն:
- Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՄԱԿՔԵՅՆԸ, ՌՈՄՆԻՆ ԵՎ ՀԱԿԱԲԻՆ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆ
Թարգմ. Հ. Ծ.Մինչ դեմոկրատական թեկնածուներ Բարաք Օբաման, Հիլարի Քլինթոնն ու Ջոն Էդվարդսը հրապարակային հայտարարություններով ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը եւ խոստացան աջակցել հայկական խնդիրների լուծմանը, հանրապետական ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԳԼԽԱՇՈՐ ԿՐԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆՎԵՑ
Երեկ գիշեր Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական այն ուղղմանը, որը վերացնում է բուհերում իսլամական գլխաշոր կրելու արգելքը: Ֆրանսպրեսը հաղորդում է, որ սահմանադրական ուղղումն ընդունվել ...«ԽՈՋԱԼՈՒԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ 1Այս մասին փետրվարի 4-ի համարում տեղեկացրել է թուրքական «Ենի շաֆաք» թերթը: Տեղեկության համաձայն, այս հուշարձանի կառուցումը նախապատրաստական փուլում է: Ենթադրվում է, որ դա փետրվարի վերջին կկանգնեցվի Հաագայի ...ԵՍ ՈՒՄԻ՞Ց ԵՄ ՊԱԿԱՍ
ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆ 2Հունվարի 13-ին՝ հին Նոր տարվա երեկոյան կողմ, հյուրերիս եռանդուն ջանքերով վերջնականապես կազմաքանդվեց մեր ամանորյա խոզի բուդը, խմվեց տանը եղած-չեղած քարահունջի օղին, ու հետո, երբ կինս սուրճ մատուցեց, հարմարավետ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ. ՍԵՆՍԱՑԻԱ ՉԿԱ
ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, www.rian.ru 4Հայաստանում նախընտրական արշավը թեժացել է եւ, ըստ երեւույթին, մինչեւ փետրվարի 19 որեւէ անակնկալ չի լինի: Նախագահական արշավի անվիճելի առաջատարն է գործող վարչապետ եւ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Հանրային ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՉԹԵՐԱՑՈՂՆԵՐԻՆ»` ԽՐԱԽՈՒՍԱՆՔ ՎՐԱՑԱՎԱՐԻ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄի քանի օր առաջ, ինչպես եւ խոստացվել էր, Վրաստանի 9 նահանգ-շրջաններից մի քանիսը նոր նահանգապետներ ունեցան: Շիդա-Քարթլիի շրջանում նոր նահանգապետ նշանակվեց կրթության նախկին փոխնախարար Լադո Վարձելաշվիլին, ...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՎեց կուսակցություններ՝ Ազգային ժողովրդավարական միությունը, Ազգային ժողովրդավարական կուսակցությունը, Ազգային ժողովրդավարների դաշինքը, Ազգային պետությունը, Ազգային համաձայնության ուխտը եւ Սահմանադրական ...«ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՑՆՈՂՆԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԱՄՈԹՈՎ ԵՆ ՄՆԱԼՈՒ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի 9Քարոզարշավի ժամանակ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը բազմաթիվ դիմում-խնդրանքներ է ստանում, բայց այնպիսի արտասովոր առաջարկ, ինչպիսին երեկ սպիտակցի մի աղջնակ արեց, թերեւս եզակի օրինակ էր: Երեկ սպիտակցիների ...«ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԻՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎԱԽԵՑԱԾ ՉԻ ԵՂԵԼ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Լոռի-ԵրեւանՆախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հերթական քարոզարշավն այս անգամ էլ ուղղորդեց Լոռու մարզ: Մեքենաների շարասյունով, չնայած «քարավանը» երկար չէր ձգվում, որովհետեւ Տեր-Պետրոսյանի թիմակիցներից այս ...«ՆԱԽԱԳԱՀԻ ԲՈԼՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՍՂՈՑՆ ԱՌԱԾ ԿՏՐՈՒՄ ԵՆ ԷԴ ՃՅՈՒՂԸ, ԱՅՍԻՆՔՆ՝ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«Մենք այսօր պիտի հասկանանք, որ պետությունը պետական պաշտոնյան չէ, պետությունը հզոր համակարգ է, դա ժողովուրդն է, կառավարությունը, ընդդիմությունը: Պիտի վերջապես հասկանանք, որ պաշտոնը ոչ թե հաճույք է, ոչ ...ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՍՊԱՌՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի հասցեին հնչած սպանության սպառնալիքների կապակցությամբ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխ. վարչությունում կատարվում է հետաքննություն հայտարարության հիման ...«ՕՐԵՆՔՈՎ» ԳՈՂԵՐՆ ԱՎԵԼԻ ՕՐԻՆԱՊԱՀ ԵՆ, ՔԱՆ...
Ռ. Ռ.Խմբագրությանը հասած լուրերից տեղեկացանք, որ ՀՀ նախագահի ընտրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել նաեւ հայ «օրենքով» գողերի շրջանում: Փետրվարի 10-ին լրանում է Սվո Ռաֆի մահվան տարելիցը, եւ արդեն ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆ Է ՏԱԼԻՍ
2Գլխավոր դատախազության մամուլի կենտրոնը հերթական հաղորդագրությունն է տարածել Արտաշատի դեպքերի մասին: Մասնավորապես նշվում է, որ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած այն հայտարարությունը, ...ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ՝ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Ա. Մ.Վարկային բյուրոների գործունեության մասին օրենքի նախագիծն է երեկ հաստատել կառավարությունը: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արթուր Ջավադյանը, նոր ինստիտուտի՝ ...ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԽՈԶԱԲՈՒՅԾՆԵՐԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի կառավարությունը երեկ հաստատել է գյուղացիական տնտեսությունների համար խիստ հետաքրքրական մի փաստաթուղթ՝ հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման կարգը, որով սահմանվել են սուբսիդիաների ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆԵրեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում հրավիրվեց «Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրները՝ հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» թեմայով միջազգային ...ՀԱՅԵՑԻ ԱՊՐՈՒՄՆԵՐ՝ ՎԻՎԱՍԵԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԵրկլեզվյա (հայերեն, անգլերեն) ընտիր հրատարակություն է ներկայացնում ՎիվաՍելը՝ «Հայեցի ապրումներ» խորագրով: Գիրք-ալբոմն ընդգրկում է պատմական նշանակությամբ տարբեր դարաշրջանների այն ութ հուշարձանները, որոնք ...ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆՕրերս Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան հյուրընկալեց կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանին: Հանդիպման սկզբում ՀՀԿ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը հյուրին ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»
Ներկայացնում ենք գրող, էսսեագիր Կարպիս Սուրենյանի լոսանջելեսյան 1994-ի հանդիպումների տպավորությունները, որոնք մտորումների առիթ են դառնում մարդու, աշխարհի, ժամանակի եւ դրանց իմաստների մասին: Բավականին ...ՎԱՐԴԱՆ ԽՈՋՈՅԱՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՐԴՅՈՒՆՔԻ Է ՀԱՍԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի 5-րդ տուրն անհաջող էր ուժեղագույնների մրցավեճում առաջատարների խմբում գտնվող մեր շախմատիստների համար: Վլադիմիր Հակոբյանը սեւերով պարտվեց Վասիլի Եմելինին, իսկ Զավեն Անդրեասյանը ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶՐԿՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԻՑ
Հայաստանի ազգային հավաքականը ձեռքից բաց թողեց Մալթայի մրցաշարի հաղթող ճանաչվելու հիանալի հնարավորությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեր ֆուտբոլիստները 0-2 հաշվով զիջել են իսլանդացիներին: Իսկ մրցաշարի ...«ԲԱՆԱՆՑԸ» ԶԻՋԵՑ «ԴՆԵՊՐԻՆ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյս օրերին Երեւանի «Բանանցն» ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում: ՀՀ փոխչեմպիոնը ստուգողական առաջին խաղում ուժերը չափել է Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» հետ: Վերջինիս կազմում թեեւ բացակայել են Ուկրաինայի ...ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՁԵՌՆԱՄՈՒԽ ԵՂԱՎ ԳԱԼԱ-Ի ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Գ. Մ.ՀՀ նորակազմ վարչական դատարանը Գյումրու նստավայրում երեկ ձեռնամուխ եղավ ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր «ՉԱՊ» ՍՊԸ-ի գործով դատավարությանը, որը սկսվել էր տնտեսական դատարանում եւ ընդմիջվել մեկուկես ...«ՄԱՏԱՂԻՍԻ» ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Մատաղիսի» գործով երկրորդ նախաքննությունը երկարաձգվել է եւս մեկ ամսով: Այս մասին «Նոյյան տապանին» հայտնել է փաստաբան Հայկ Ալումյանը: Մինչ այդ, իրենց երկու ծառայակիցների սպանության մեջ մեղադրվող Արայիկ ...ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱԴԱՐԵՑՐԻՆ
Արդարադատության նախարարությունից հաղորդում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ցմահ դատապարտվածներ Էմիլ Չիվթչյանը, Արթուր Քոչարյանը եւ Գեորգի Խանամիրյանը, որոնք սույն թվականի հունվարի ...
«ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՑՆՈՂՆԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ԱՄՈԹՈՎ ԵՆ ՄՆԱԼՈՒ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Լոռի
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ.
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԵՍ ՈՒՄԻ՞Ց ԵՄ ՊԱԿԱՍ
ՄԱՐՏԻՆ ԳԻԼԱՎՅԱՆ
«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ. ՍԵՆՍԱՑԻԱ ՉԿԱ
ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, www.rian.ru
- 1806 Բաքվում դավադրաբար սպանվում է գեներալ Ցիցիանովը:
- 1895 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Մատթևոս Իզմիրլյանը Թուրքիայի արդարադատության նախարար Ռըզա փաշային ուղղված ուղերձում մանրամասն տեղեկացնում է հայաբնակ վայրերում հայերի հանդեպ կատարվող հակաօրինական արարքների, կեղեքումների և սպանությունների մասին:
- 1914 Մեծ տերությունների և Թուրքիայի կողմից ստորագրվեց հայկական բարենորոգումների ծրագիր: Որպես կառավարիչներ Կ. Պոլիս ժամանեցին՝ հոլանդացի Վեսթենենկը և նորվեգացի Հոֆֆը: Առաջին համաշխարհային պատերազմի ծագումով ծրագիրը մնաց թղթի վրա:
- 1915 Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» hանձնաժողովը ստեղծեց հատուկ ենթահանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար:
- 1918 Մահացավ դոկտ. Վահե Մինասյանը, թարգմանիչ Հայնեն:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

