
Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ, ԸՍՏ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԻ
Երեկ տեղի ունեցավ սոցիոլոգիական հարցումներում մասնագիտացված բրիտանական Populus ընկերության Հայաստանում անցկացված հարցման արդյունքների շնորհանդեսը: Ըստ այդ ընկերության տնօրեն Էնդրյու Կուպերի, նմանատիպ հարցումներ նրանք անցկացնում են բրիտանական եւ միջազգային շատ հեղինակավոր լրատվամիջոցների ու մասնավոր ընկերությունների պատվերով: Հայաստանում այս կազմակերպությունը հարցում է անցկացրել Հայաստանի հանրային հեռուստառադիո ընկերության խորհրդի պատվերով: Սա միակ հարցումը չէ, նախատեսվում է, որ այս կազմակերպությունը եւս մեկ հարցում ու Exit poll` ելքահարցումներ կանցկացնի Հայաստանում ընտրությունների օրը: Հարցումներն անցկացվել է հունվարի 21-29, Հայաստանի տարբեր շրջաններում, պատահական ընտրանքի միջոցով, մոտ 1500 բնակիչների շրջանում: Ըստ Կուպերի, այս թիվը բավարար է բնակչության տրամադրություններին ծանոթանալու համար: Սոցիոլոգիական հարցումների մշակումը կատարվել է Լոնդոնում, իսկ հարցումները կատարել է Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան, բրիտանացիների վերահսկողության պայմաններում: Էնդրյու Կուպերը նշեց, որ իրենք բարձր վարկանիշ ունեցող ընկերություն են եւ որեւէ շահ ու հետաքրքրություն չունեն Հայաստանում ընթացող ընտրություններում:
Հարցվածների մեծ մասը` 53%-ը գտնում է, որ զարգացումները Հայաստանում ճիշտ ուղղությամբ են ընթանում, հակառակ կարծիքին է 47%-ը: Populus-ի տնօրենը նշում է, որ ապրիլին եւ հոկտեմբերին կատարած հարցումների համաձայն, այստեղ լուրջ առաջընթաց կա: Ինչպիսի՞ն կլինի ձեր անձնական վիճակը մեկ տարի անց, այս հարցում լավատեսների թիվը կազմում է 47 %, հոռետեսների թիվը` 8%:
Երկրի ապագայի հարցում լավատեսները 51% են կազմում, իսկ հոռետեսները` 9 %:
Երիտասարդների մեջ 18-34 տարեկանների շրջանում լավատեսների թիվը ավելի բարձր է եւ կազմում է մոտ 61 %: 5%-ով աճել է նաեւ նրանց թիվը, ովքեր կարծում են, որ այս տարի ընտրություններն ավելի ազատ ու արդար կլինեն` 30%, հակառակ կարծիքին է 24%-ը: Ընտրություններում ամենամեծ ազդեցությունը, ըստ հարցումների, կունենան հեռուստատեսությունները` 93%, 88%-ի համար կարեւոր են հանդիպումները քաղաքական գործիչների հետ, 83 %-ի կարծիքով` ընտանիքում բարեկամների հետ քննարկումները, իսկ 80%-ի համար ամենաազդեցիկը տպագիր մամուլն է, ապա հետեւում է ռադիոն` 78%:
Թեկնածուների հարցում Populus-ին հետաքրքրել են հետեւյալ հարցերը, «Ո՞վ բոլորից լավ կլուծի գործազրկության հարցը Հայաստանում». Սերժ Սարգսյան` 43%, Արթուր Բաղդասարյան` 28%, հետո գալիս են Վահան Հովհաննիսյանը, Գեղամյանը, Տեր-Պետրոսյանը եւ այլն: Ո՞վ լավագույնս կամրացնի տնտեսությունը` Սերժ Սարգսյանը ստացել է 41%, Բաղդասարյանը` 26 %: Ղարաբաղյան հարցի լուծման հարցում գործող վարչապետն ունի բնակչության 54%-ի աջակցությունը, երկրորդ տեղում է Վահան Հովհաննիսյանը` 14%, ապա Տեր-Պետրոսյանը` 13%: Ցեղասպանության ճանաչման հարցում 40%-ը վստահում է Սերժ Սարգսյանին, 17%-ը` Վահան Հովհաննիսյանին, 12%-ը` Արթուր Բաղդասարյանին եւ 11%-ը` Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Անվտանգության ապահովման հարցում նույնպես առաջատարը Սերժ Սարգսյանն է, պնդում է Populus-ի տնօրենը` 46%, 18%` Արթուր Բաղդասարյան, 14%` Վահան Հովհաննիսյան եւ այլն: Սոցիալական եւ տնտեսական հարցերի լուծման խնդրում նույնպես առաջատարը գործող վարչապետն է: Կոռուպցիայի դեմ պայքարում թերեւս Սերժ Սարգսյանը ունի ամենացածր արդյունքը` 28%, 19%-ի կարծիքով այդ չարիքի դեմ կպայքարի Ա. Բաղդասարյանը, Գեղամյանը եւ Տեր-Պետրոսյանը ունեն 12%, իսկ Վահան Հովհաննիսյանը` 11%: Ամփոփելով հարցումների այս մասը` Էնդրյու Կուպերը նշեց, որ Սերժ Սարգսյանի առաջատարությունը միանշանակ է եւ հատկապես նկատելի է, երբ հարցը վերաբերում է երկրի անվտանգության խնդիրներին:
Կուսակցությունների մասին հարցումներում մասնակիցներից խնդրել են գնահատել կուսակցությունների վարկանիշը 1-ից մինչեւ 100 թվերի սահմաներում, ստացվել են հետեւյալ արդյունքները, Հանրապետական կուսակցություն՝ 56.89 միավոր, «Բարգավաճ Հայաստան»` 46.49, ՕԵԿ` 46.33, ՀՅԴ` 41.74, «Ազգային միաբանություն»` 34.04, ՀԺԿ` 32.57, ԺԿ` 32.21: Հարցվածների 56%-ը ասել է, որ մասնակցելու է ընտրություններին, 24%-ը նշել է, որ հավանական է իր մասնակցությունը ընտրություններին:
Եվ վերջապես օրվա կարեւորագույն հարցը` ում կողմը կքվեարկեիք, եթե հենց վաղը լիներ ընտրությունը: Ըստ Էնդրյու Կուպերի, այս հարցի արդյունքները ստանալու համար, հարցվածների թվից հանել այն պատասխանները, որոնք ասել են, որ չեն գնա կամ չգիտեն, թե ինչպես են քվեարկելու: Սերժ Սարգսյանը ստացել է 50,7% ձայն, Արթուր Բաղդասարյանը` 13,4%, Լեւոն Տեր-Պետրոսյանը` 12,6%, Վահան Հովհաննիսյանը` 7.6%, Արտաշես Գեղամյանը` 6,4%, Տիգրան Կարապետյանը` 4,5%, Վազգեն Մանուկյանը` 3.2%, մյուս թեկնածուները ստացել են շատ ավելի ցածր ձայներ: Ըստ Populus-ի, հոկտեմբերի համեմատ գործող վարչապետի վարկանիշը ավելացել է 8%-ով: Էնդրյու Կուպերը եզրակացրեց նաեւ, որ Հայաստանի բնակիչներն ապագայի վերաբերյալ դրական են տրամադրված եւ գտնում են, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է զարգանում, հետեւաբար Populus-ի տնօրենը չի զարմանա, եթե Սերժ Սարգսյանը հաղթի նախագահական ընտրություններում «լավ արդյունքներով», քանի որ նրան ավելի շատ են սատարում, քան մյուս թեկնածուներին միասին վերցրած:
- ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՄՈՏԵՑԵԼ ԵՆ 700 ՄԼՆ ԴՈԼԱՐԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վիկտոր Զուբկովը եւ նրա Հայաստանի գործընկեր Սերժ Սարգսյանը երեկ համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել, ներկայացնելու բանակցությունների ...ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԸՆԿԵՐՆԵՐ ՊԻՏԻ ԴԱՌՆԱՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1«Մեր ընկերները պետք է նաեւ դառնան միմյանց ընկերներ», երեկ Երեւանում արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Եվրոմիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոպական ...«ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԷԼ ՊԵՏՔ Է ԶԻՆՈՒԺԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՄԵԾԱՆԱ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՆախագահական ընտրություններն ու քարոզարշավներն իրենց հերթին շատ ու շատ թեմաներ ու բացահայտումներ բերեցին, ոմանք քննադատում են նախկիններին, նախկինները՝ ներկաներին եւ այսպես շարունակ, մինչեւ այն պահը, երբ ...ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
Լաո-Ցզի1999 թվականի մայիսի վերջին կենտրոնական զինվորական հոսպիտալում մեծարում էին ամերիկյան հայտնի բժիշկ-վնասվածքաբան Վարդգես Նաջարյանին եւ նրա տիկնոջը՝ Մերիին, բարեգործական մեծ գործունեության համար: Ջերմ խոսքեր ...ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿ
Սփյուռքահայ երեք ավանդական կուսակցությունները` ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը եւ ՍԴ հնչակյան կուսակցությունը համատեղ հաղորդագրություն են տարածել Արցախյան շարժման 20-ամյակի առթիվ՝ Հայաստանում եւ սփյուռքում միասնաբար նշել ...Ո՞Վ ՈՒՄ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԼԻԿԲԵԶ ԱՆԵԼՈՒ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱզգային ժողով-կառավարություն երեկվա հարցուպատասխանի մի գերակշիռ մասը զբաղեցնում էր պատգամավորներ-վարչապետ երկխոսությունը, սակայն ներկայացնենք հատկապես նախընտրական բովանդակությամբ այն հատվածները, որոնք ...ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ՈՐԵՎԷ ՑՈՒՑԱԿ ՉԿԱ, ԲԱՅՑ ՊԱՏԺՎՈՂՆԵՐ ԿԼԻՆԵՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության անդամ Արամ Մանուկյանը երեկ «Տեսակետ» ակումբում գոհունակություն հայտնեց իրենց թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի ընթացքից, հետո էլ նույն գոհունակությամբ ...Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ, ԸՍՏ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԵրեկ տեղի ունեցավ սոցիոլոգիական հարցումներում մասնագիտացված բրիտանական Populus ընկերության Հայաստանում անցկացված հարցման արդյունքների շնորհանդեսը: Ըստ այդ ընկերության տնօրեն Էնդրյու Կուպերի, նմանատիպ ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 1Փետրվարի 6-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ մի խումբ խուլիգաններ սկսել են քարեր, սառույցի ու բետոնի կտորներ նետել ինչպես հանրահավաքի մասնակիցների, այնպես էլ հարթակի ուղղությամբ, ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵՏԱՄՈՐՖՈԶՆԵՐ` ԲԱՐՈՅԱԶՐԿՄԱՆ ՈՐԱԿՆԵՐՈՎ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸնտրական գործընթացներն այնպիսի երանգներ են ստանում, որ ավելի հաճախ հիասթափությունն է որոշում ամեն ինչ: Հիասթափեցնող են ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ճամբարում իրենց որակներն արտահայտող թեկնածուների ու ...ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ
Վազգեն Մանուկյանին սատարող կուսակցություններ որոշել են ստեղծել ազգային ժողովրդավարական շարժում: Այդ մասին հայտարարել է Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանը, ըստ որի Ազգային Ժողովրդավարական միությունը ...ԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 4Սեզոնային է Հայաստանում փորձագետի, քաղաքագետի, քաղաքական տեխնոլոգի, սոցիոլոգի գործը: Սեզոնն ընտրություններին է զուգահեռվում, աշխատանքը՝ նույն այդ փուլում պահանջված դառնում ու պարտադիր ուղեկցվում հավատ ...ՄԱՄՈՒԼԸ ՄԻ ԴԱՐՁՐԵՔ ԾԻԾԱՂԻ ԱՌԱՐԿԱ
Հ. Ա.2007 թ. դեկտեմբեր 28-ին, մտահոգություն հայտնելով Baltic Surveys Ltd/Gallup-ի կողմից Հայաստանում անցկացվող հասարակական կարծիքի «ուսումնասիրության հետ կապված որոշ լրատվամիջոցների թերի մեկնաբանությունների ...ԿՈՂՄՆԱԿԱԼ ՄՈՏԵՑՈՒՄ ՈՒՆԵՆ ՄԻԱՅՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«Թիմ» հետազոտությունների կենտրոնի եւ «Բաց հասարակության ինստիտուտի» աջակցությամբ Երեւանի մամուլի ակումբը հունվարի 21-ից վերսկսել է զանգվածային լրատվամիջոցների նախընտրական դիտարկումը, որը կշարունակվի մինչեւ ...ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒՄՆԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԽոսելով Սերգեյ Փարաջանովի մասին, Տոնինո Գուերան ասել է, թե քչերին է հաջողվել պոեզիան ձեռքերով ստեղծել: Փարաջանովի համար անընդունելի էին խորհրդային ֆիլմերը: Նա մասսայական կինոյի պաշտպան չէր: Նրան գնահատում ...ԵԳԻՊՏԱՀԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՎԱՔԸ ԴԱՐՁՅԱԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԱրդեն մեկ շաբաթ է, ինչ հայաստանաբնակ նախկին եգիպտահայերն ստանում են իրենց հասցեներով ուղարկված «Եգիպտահայ վարժարանների համաշխարհային հավաքի» ծրագիր-ծանուցումները, համաձայն որոնց Մոնրեալի եգիպտահայերի ...«ՔՈՂԻ ՏԱԿ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ՝ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Ծ.Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի «Միլեր» թատրոնի դահլիճում փետրվարի 15-ին կայանալու է Վաշինգտոնում ներկայացվելուց հետո մամուլում արդեն դրական գրախոսականների արժանացած իրանահայ դերասանուհի Մարի Ափիկի «Քողի ...ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Ծ.«Գույների նկատմամբ ունեցած իմ զգացմունքային մոտեցումները արդյունք են հայաստանյան շողշողուն արեւի եւ կապտավուն լեռների ազդեցության: Փորձում եմ լույսերի խաղը որսալ եւ պատկերել իմ կտավներում: Կարծում եմ ...ԼՈՍԱՆՋԵԼԵՍՑԻՆ ԸՍՏ ԷՐԻԿ ՆԱԶԱՐՅԱՆԻ
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԱնցյալ տարի աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից մեկում՝ Սան Սեբաստիանի (Իսպանիա) 55-րդ միջազգային փառատոնի մրցութային ծրագրում կայացավ ամերիկահայ բեմադրիչ Էրիկ Նազարյանի «Կապույտ ժամը» անկախ կինոնկարի ...ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ՈՒ ԽՈՋՈՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑԻՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում շարունակվում է «Աերոֆլոտի» շախմատային փառատոնը: Ուժեղագույնների խմբում առաջատարների թվում գտնվող Զավեն Անդրեասյանն ու Կարեն Ասրյանը 4-րդ տուրում հաշտություն կնքեցին մրցակիցների հետ: Զավենը ...ԻՍԼԱՆԴԱՑԻՆԵՐԸ ԽԱՌՆԵՑԻՆ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄալթայում ավարտվեց չորս հավաքականների մասնակցությամբ ֆուտբոլի միջազգային մրցաշարը: Առաջին տեղը գրավելու համար Հայաստանի հավաքականին իսլանդացիների հետ ավարտական խաղում բավարարում էր նույնիսկ ոչ-ոքի արդյունքը: ...ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ԿՈՐՈՇԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս Ֆիլիպիններում IBF-ի վարկածով թեթեւագույն քաշում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանի եւ ֆիլիպինցի Զեդ Գորեսի մրցավեճում մրցավարները ոչ-ոքի էին արձանագրել: Հայ բռնցքամարտիկի ...ԱՐԱՐԱՏՑԻՆԵՐԸ ԶԻՋԵՑԻՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեւանի «Արարատի» ֆուտբոլիստները շարունակում են ուսումնամարզական հավաքը Խորվաթիայի Մեդուլին քաղաքում: Թիմն օրական երկու անգամ պարապմունքներ անցկացնելուց զատ նաեւ ֆուտբոլիստների պատրաստվածությունն է ստուգում ...«ՄԻԿԱՆ», «ՓՅՈՒՆԻԿՆ» ՈՒ «ԲԱՆԱՆՑՆ» ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի 350 ուժեղագույն ակումբների վարկանիշային հերթական ցուցակը: Այն հաշվի է առնում թիմերի ցուցանիշները 2007-ի փետրվարի 1-ից մինչեւ ...ՊԱՏԱՆԻ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի պատանի ձյուդոյիստները հաջող են հանդես եկել Հոլանդիայի Լաֆինգեն քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում: 34 կգ քաշային կարգում Սամվել Խաչատրյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, կանգնել է պատվո ...ԹՀԵՔՎՈՆԴՈՅԻՍՏՆԵՐԸ ԿՄՐՑԵՆ ԻՐԱՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹհեքվոնդոյի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները մեկնել են Իրան՝ մասնակցելու փետրվարի 9-10-ը կայանալիք միջազգային մրցաշարի: Պատվիրակության կազմում են 18 թհեքվոնդոյիստներ, որոնց հավաքականի ...
ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՄՈՏԵՑՈՒՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐ ՄԵՂՔԸ ԵՎ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ
«ՄԵԴՎԵԴԵՎ-ՍԱՐԿՈԶԻ» - ԴՈՒԲԼ ԵՐԿՈ՞Ւ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԴԻԱՐԲԵՔԻՐ ՔԱՂԱՔՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ.
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»

ԱՐԱԳ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԵՌԱԽՈՍԱԳԾՈՎ` ԶՈՒԳԱՀԵՌԱԲԱՐ ՀԵՌԱԽՈՍԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԸ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ
- 0 Մեհեկան (Մեհեկի), Հայոց հին տոմարի յոթերորդ ամիսն է (փետրվարի 7-ից մինչև մարտի 8-ը): Վանական Վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ, ձյունաթաղ վիճակում:
- 1676 Ծնվեց հայ հասարակական, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին: (Վախճ. 1749թ.-ին):
- 1861 Վաղարշապատում ծնվեց Տիգրան Նավասարդյանը, բանահավաք-հրատարակիչ, բառարանագիր:
- 1887 Թավրիզում ծնվեց քաղաքացիական պատերազմի հերոս, կորպուսի անվանի հրամանատար Գայը՝ Հայկ Բժիշկյանցը: Գայը զոհ գնաց ստալինյան բռնատիրություններին՝ 1937թ. դեկտեմբերին:
- 1899 Ալեքսանդրոպոլ ժամանեց առաջին գնացքը Թիֆլիսից:
- 1925 Երևանում բացվեց բատրակների հանրապետական առաջին համագումարը:
- 1950 Սեն Լուիյում (ԱՄՆ) մահացավ նկարիչ Սարգիս Երկանյանը:
- 1992 Հայաստանում բացվեց ԱՄՆ դեսպանատունը՝ առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուչթյունը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

