
ՀՈՒՍԱԴՐՈՂ ՍԿԻԶԲ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գերազանց է հանդես գալիս Մալթայում ընթացող միջազգային մրցաշարում: Մալթայի (1-0) եւ Բելառուսի (2-1) հավաքականների նկատմամբ տոնած հաղթանակների շնորհիվ մեր ընտրանին 6 միավորով մրցաշարի առաջատարն է: Մրցաշարում հաղթող ճանաչվելու համար հայ ֆուտբոլիստներին բավարարում է նույնիսկ ոչ-ոքին իսլանդացիների հետ այսօր կայանալիք մրցավեճում:
Ընթերցողներին ներկայացնենք Բելառուսի հավաքականի հետ հանդիպման որոշ մանրամասներ: Մալթայի հավաքականի հետ հանդիպման համեմատ մեր ընտրանու մեկնարկային կազմում ընդամենը մեկ փոփոխություն էր տեղի ունեցել: Վահագն Մինասյանի փոխարեն խաղում էր փյունիկցի երիտասարդ ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը: Խաղասկիզբն անցավ հավասար պայքարում, սակայն արդեն 5-րդ րոպեին դարպասապահ Մայիս Ազիզյանի կոպիտ սխալի պատճառով Վյաչեսլավ Գլեբը բացեց հաշիվը: 11 րոպե անց բելառուս ֆուտբոլիստները կարող էին կրկնապատկել հաշիվը, սակայն Ռոման Վասիլյուկը լավ փոխանցում ստանալով Բուլիգայից, վրիպեց նպաստավոր դիրքից: Քիչ անց Աղվան Մկրտչյանի անկյունային հարվածից հետո Արարատ Առաքելյանը գլխի հարվածով վերականգնեց հավասարակշռությունը:
Մինչեւ ընդմիջում բելառուս ֆուտբոլիստները եւս մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին մեր հավաքականի դարպասին: Մասնավորապես Մաքսիմ Ռոմաշչենկոն անհատական անցումից հետո հուժկու հարված կատարեց, սակայն պաշտպանները փակեցին գնդակի ճանապարհը: Իսկ քիչ անց արդեն Մայիս Ազիզյանը դրսեւորեց վարպետությունը՝ հետ մղելով Վյաչեսլավ Գլեբի վտանգավոր հարվածը:
Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստներն իրենց ավելի լավ դրսեւորեցին: Արա Հակոբյանի խաղադաշտ դուրս գալով ՀՀ հավաքականի հարձակողական գործողություններն ակտիվացան: Շուտով նա հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Սամվել Մելքոնյանին, սակայն վերջինս չկարողացավ հաղթող դուրս գալ մրցակցի դարպասապահի հետ պայքարում:
76-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Արա Հակոբյանը հարվածեց դարպասին: Գնդակը դիպչելով Եգոր Ֆիլիպենկոյի գլխին, շեղեց ուղղությունն ու հայտնվեց դարպասում: Մնացած ժամանակահատվածում մեր ֆուտբոլիստներին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը, թեեւ խաղավարտից չորս րոպե առաջ 2-րդ զգուշացումը ստանալով, դաշտից հեռացվեց Ալեքսանդր Թադեւոսյանը: Նշենք, որ Բելառուսի հավաքականի հետ խաղում մեր ընտրանում նորամուտը նշեց փյունիկցի Արթուր Եդիգարյանը: Մալթացիների հետ խաղում առաջին անգամ ազգային հավաքականի մարզաշապիկը կրել էին Կառլեն Մկրտչյանն ու Նորայր Սահակյանը: Ներկայացնում ենք մրցող թիմերի կազմերը:
Հայաստան- Մայիս Ազիզյան, Կառլեն Մկրտչյան, Ռոբերտ Արզումանյան, Կարեն Դոխոյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Լեւոն Փաչաջյան (Նորայր Սահակյան, 74), Աղվան Մկրտչյան (Գեւորգ Ղազարյան, 82), Արարատ Առաքելյան, Արթուր Ոսկանյան (Կարեն Ալեքսանյան, 74), Հենրիխ Մխիթարյան (Արա Հակոբյան, 56), Սամվել Մելքոնյան (Արթուր Եդիգարյան, 88):
Բելառուս- Ալեքսանդր Լենցեւիչ, Եգոր Ֆիլիպենկո, Սերգեյ Օմելյանչուկ, Պավել Պլասկոննի (Անտոն Պուտիլո, 46), Կիրիլ Պավլյուչեկ, Ալեքսանդր Կուլչի, Վիտալի Բուլիգա, Գենադի Բլիզնյուկ (Նիկոլայ Օսիպովիչ, 46), Մաքսիմ Ռոմաշչենկո, Ռոման Վասիլյուկ (Սերգեյ Կոռնիլենկո, 67), Վյաչեսլավ Գլեբ:
Դանիացի մասնագետ Յան Պոուլսենի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի հաջող մրցելույթներն, ինչ խոսք, լավատեսորեն են տրամադրել ֆուտբոլասերներին: Ուրախալի է, որ նոր գլխավոր մարզիչը շատ շուտ ընդհանուր «լեզու» գտավ ֆուտբոլիստների հետ եւ կարողացավ թեեւ ոչ օպտիմալ կազմով, հաղթանակներով նշանավորել իր նորամուտն ազգային հավաքականում: Նշենք, որ հավաքականում մինչ օրս աշխատած գլխավոր մարզիչներից միայն Սուրեն Բարսեղյանին է հաջողվել նորամուտը նշել երկու անընդմեջ հաղթանակներով: 1998-ին նրա գլխավորությամբ մեր հավաքականը հաջորդաբար հաղթել է Լիբանանի (1-0) եւ Անդորրայի (3-1) ընտրանիներին, ընդ որում վերջին հանդիպումը ընտրական էր: Ընդհանրապես, ՀՀ հավաքականին շատ հազվադեպ է հաջողվել երկու անընդմեջ հաղթանակ տոնել: Բացի վերը նշվածից, 2004-ին Միխայ Ստոյկիցայի գլխավորությամբ մեր հավաքականը հաջորդաբար հաղթել է Վրաստանի (2-0) եւ Թուրքմենստանի (1-0) հավաքականներին: Դե, իսկ ամենաարժեքավորն ու տպավորիչն անցած տարի Իան Պորտերֆիլդի գլխավորությամբ ընդամենը չորս օրվա ընթացքում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Ղազախստանի (2-1) եւ Լեհաստանի (1-0) հավաքականների նկատմամբ տոնած հաղթանակներն էին:
Եթե այսօր Հայաստանի հավաքականին հաջողվի հաղթել նաեւ իսլանդացիներին, ապա հավաքականի պատմության մեջ առաջին անգամ մեր ընտրանին 3 անընդմեջ հաղթանակ կտոնի եւ մրցաշարի հաղթող կճանաչվի: Նշենք, որ Իսլանդիայի հավաքականը 2-րդ խաղում էլ պարտվել է՝ 0-1 հաշվով զիջելով Մալթայի ընտրանուն: Մրցակարգի համաձայն, հավասար միավորների դեպքում նախ առավելությունը տրվելու է խփած եւ բաց թողած գնդակների լավագույն տարբերություն ունեցող հավաքականին, այնուհետեւ հաշվի են առնվելու խփած գնդակների քանակը, հետո էլ՝ անձնական հանդիպման արդյունքը: Այս ցուցանիշների հավասարության դեպքում տեղերը կբաշխվեն վիճակահանությամբ:
Սպասվում է, որ Իսլանդիայի հավաքականի հետ խաղում մեր թիմին կմիանան Ռոման Բերեզովսկին, Արտավազդ Քարամյանն ու Ռոմիկ Խաչատրյանը, որոնք կամրապնդեն ՀՀ ընտրանու կազմը: Հույս կա, որ իսլանդացիների հետ խաղում էլ արդյունքը դրական կլինի: Ամեն դեպքում, մեր հավաքականի խաղը եւ ցույց տված արդյունքը հուսադրող է: Հուսանք, որ մինչեւ սեպտեմբերի 6-ին Երեւանում Թուրքիայի հավաքականի հետ կայանալիք ընտրական մրցախաղը Հայաստանի հավաքականը կազմ ու պատրաստ կլինի: Մրցաշարային աղյուսակ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԼՂՀ ԵՎ ՈՉ ԹԵ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱդրբեջանական արտգործնախարարությունը եւ, ամենայն հավանականությամբ, ոչ միայն հարեւան երկրի այս գերատեսչությունը, հերթական ապատեղեկատվական քարոզարշավն են սկսել, թերեւս մեր նախագահական ընտրությունների ֆոնին ...ԱՄՆ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 24 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Ամերիկայի հայկական համագումարը իր անհամաձայնությունն է հայտնել ԱՄՆ-ի վարչակազմի 2009-ի ֆինանսական տարվա առաջարկված բյուջեում Հայաստանին տրամադրվելիք 24 մլն դոլարի տնտեսական օգնությանը, ինչը, ըստ հաղորդագրության, ...ԱՄՆ-Ը «ԱՓՍՈՍԱՆՔ» Է ՀԱՅՏՆԵԼ ԻՐԱՆԱԿԱՆ ՀՐԹԻՌԻ ԱՐՁԱԿՄԱՆ ԱՌԹԻՎ
Երեկ «Ազգը» գրեց իրանական արբանյակի եւ տիեզերական ծրագրի գոյության մասին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երկուշաբթի օրը նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ներկայությամբ իրականացվել է իրանական տիեզերական մղիչ հրթիռի ...ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ա. Հ.Երեկ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ բացեցին Հայաստանում ...ԴԵՊԻ ԱՊԱԳԱՆ ՄԻՏՎԱԾ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆՀաշված օրեր են մնում մինչեւ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները: Երկիրն այսօր կանգնած է պատմական խաչուղիների առջեւ: Նախագահի ընտրությունից մեծապես կախված է լինելու Հայաստանի առնվազն հնգամյա ...ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՉԻ ՀԱՆԻ
Ն. Պ.Միացյալ Նահանգների քաղաքացիներն արտասահմանում գտնվելիս ընտրելու հնարավորություն չեն ունենում, բայց երկրի դիվանագետները չեն զրկվում այդ իրավունքից: Մինչդեռ Հայաստանի դիվանագիտական կորպուսն էլ արտասահմանում ...ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԾԱԽՍՈՒՄ ԻՐԵՆՑ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՔվեարկությունից 14 օր առաջ ԿԸՀ-ում հավաքված լրագրողները երեկ փորձում էին մինչեւ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի հայտնվելը կեսկատակ-կեսլուրջ ենթադրություններ անել, թե նախագահի թեկնածուներից ո՞վ հանած կլինի ...ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋՈՒՄ ԿՊԱՐԶՎԻ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-ՕԵԿ-ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԼեւոն Տեր-Պետրոսյան-Արթուր Բաղդասարյան-«Ժառանգություն» միավորման մասին փոխադարձ հայտարարություններն ու ակնարկները, որ արդեն իսկ երեք ուժերի միջեւ ընթացող բանակցությունների արդյունքում են հայտնվում հրապարակներում, ...«ՄԵՐ ՄԵՋ ԸՆԿԱԾ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿԵՂԵՔԵԼ ՈՒ ՃՆՇԵԼ ՄԵԶ, ԵՍ ԿՎԵՐԱՑՆԵՄ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Արագածոտն-ԵրեւանՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի նախընտրական քարոզչական խումբը երեկ Արագածոտնի մարզի Ապարան, Թալին եւ Աշտարակ քաղաքներում հանդիպեց բնակչության հետ: Մինչեւ Ապարան ...«ՄԵՆՔ ԵԿԵԼ ԵՆՔ ՈՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի 16-րդ օրը սկսեց Կոտայքի մարզի ընտրողների հետ հանդիպումներով: Նա Կոտայքի մարզ այցելեց 3-րդ անգամ: Իսկ երեկ նա հանդիպեց Նոր Գեղիի, Նոր Հաճընի, Աբովյանի, ...«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»
1Նման վերնագրով «Крымское Эхо» կայքի լրագրող Վիկտոր Կովալենկոն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին: Ըստ կայքէջի, Անգլիայում ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼ Է ՕԵԿ-ԻՆ
Գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, որ դիմել է նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին, խնդրելով տրամադրել ինչ-որ անձանց կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ իր տրամադրության տակ ...«ՄԵ ԾԻԾԱՂ, ՄԵ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄեկ տասնյակ պատգամավորները երեկ մեկ տասնյակից ավելի համաձայնագրեր, օրինագծեր ու դրանցում փոփոխություններ քննարկեցին անհարց-անպատասխան աշխատաձեւով, որը հատուկ է ՀՀ Ազգային Ժողովին, բայց երեկ դրսեւորումն ...ՀԱՅԱՍՏԱՆԻ 22-ՐԴ ԲԱՆԿԸ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «ՊՐՈԿՐԵԴԻՏՆ» Է
Ա. Մ.Հայաստանում երեկ պաշտոնապես իր գործունեությունը սկսեց գերմանական «Պրոկրեդիտ» բանկը, որը դարձավ Հայաստանում գործող 22-րդ բանկը: Այդ կապակցությամբ երեկ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ...«ՓՈԹԻ-ԿԱՎԿԱԶ ՆՈՐ ԼԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ՈՒՂԻՆ ՉԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՄԵՐ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ»
Ա. Մ.Խոսելով Փոթի-Կավկազ (Նովոռոսիյսկ, Ռուսաստան) լաստանավային նոր անցման մասին երեկ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ չարդարացրեց սպասելիքները, որոնք ունեին ...ԷԿՈՏՈՒՐԻԶՄՆ ՈՒ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԵթե Հայաստանի քաղաքաշինության նախարարը 2003-ին մոռացության չտար իր իսկ պատվերով «Հայնախագիծ» ՓԲԸ-ի նախագծած Սեւանի ազգային պարկի հատակագիծը, Սեւանի ավազանն այսօր բոլորովին այլ տեսք կունենար, կունենայինք ...ՏԱՐԻՆ ԲՈՒՌՆ Է ԼԻՆԵԼՈՒ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանի հետ զրուցեցի 2008-ին մեր թատրոններին տրամադրած գումարների, բեմադրությունների, նաեւ՝ նոր ներկայացումների մասին: - Հաճախ են ասում, որ թատրոնը մեռնում է, դահլիճները ...«ՕՐԵՐԸ» ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ԹԵՄԱՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ«Օրեր» համաեվրոպական անկախ ամսագրի ինչպես մյուս բոլոր, այնպես էլ հերթական համարում ընթերցողին ներկայացվում են ամենատարբեր ոլորտներում իրենց գործով ճանաչված հայերի հետ հարցազրույցներ, անցյալի իրենց գործունեությամբ ...ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ
Հ. Ծ.«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ Մանչեստրի (Մեծ Բրիտանիա) համալսարանից դոկտ. Ջոան Լեյկոքը հրավիրվել է Էն Արբորի Միչիգան համալսարան՝ զբաղեցնելու Մանուկյան-Սիմոն հիմնադրամի ֆինանսավորմամբ ...Ո՞Վ ԿԴԱՏԻ ԿԱՇԱՌԱԿԵՐ ԴԱՏԱՎՈՐԻՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Դատավորները, որոնք իրենք են աշխատել դատական օրենսգրքի վրա, 13-րդ հոդվածի 6-րդ կետով քանդում են արդարադատության հիմքերն ամբողջ Հայաստանում եւ իրենք իրենց պաշտպանում են քրեական պատասխանատվությունից», կարծում ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՍՔԻՆՀԵԴՆԵՐԻ ԽՈՒՄԲ
Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է մոտ 20 մարդու սպանության մեջ մեղադրվող 4 երիտասարդի: Խումբը ղեկավարել է 18-ամյա եկատերինբուրգցի Արթուր Ռինոն, որը ձերբակալվել էր անցած տարվա ապրիլին՝ հայազգի բիզնեսմեն ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ՉՈՐՍՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի 3-րդ տուրում առաջատարներից մեկը` Զավեն Անդրեասյանը, որ երկու անընդմեջ հաղթանակ էր տոնել, ոչ-ոքի ավարտեց պարտիան Բայադուր Ջոբավայի հետ: Ուժեղագույնների մրցաշարի մեր մյուս մասնակիցներից ...ՀՈՒՍԱԴՐՈՂ ՍԿԻԶԲ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գերազանց է հանդես գալիս Մալթայում ընթացող միջազգային մրցաշարում: Մալթայի (1-0) եւ Բելառուսի (2-1) հավաքականների նկատմամբ տոնած հաղթանակների ...ՓԼՈՒԶՈՒՄ
Փետրվարի 3-ին, ժամը 11.45-ին Ալավերդու լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող հանքի 5-րդ եւ 6-րդ հանքուղիները միացնող հատվածում տեղի է ունեցել փլուզում: Դեպքի վայր են մեկնել Ալավերդու լեռնափրկարարական ...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ«ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՅՆ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ, ՈՐ ՄԵՐ ՇԱՀԵՐԸ ԶԻՋԵՆ»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ.
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»

ԱՐԱԳ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԵՌԱԽՈՍԱԳԾՈՎ` ԶՈՒԳԱՀԵՌԱԲԱՐ ՀԵՌԱԽՈՍԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

