
ՏԱՐԻՆ ԲՈՒՌՆ Է ԼԻՆԵԼՈՒ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐՈՎ
ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանի հետ զրուցեցի 2008-ին մեր թատրոններին տրամադրած գումարների, բեմադրությունների, նաեւ՝ նոր ներկայացումների մասին: - Հաճախ են ասում, որ թատրոնը մեռնում է, դահլիճները կիսադատարկ են, նախարարությունն ի՞նչ է անում, որ հազարամյա ճանապարհ անցած թատրոնը «հոգեվարքից» դուրս գա:
- Ո՞վ է ասել, որ թատրոնը կորցնում է իր հանդիսատեսին: Եթե այն մութ ու ցուրտ տարիներին, լույսի ընդհատումներով, մոմերի ու լապտերների լույսով թատրոնը գոյատեւեց ու դահլիճները լեփ-լեցուն էին, այժմ ինչո՞ւ պիտի այն հետընթաց ապրի 21-րդ դարում: Մեր հայկական թատրոնը այնպիսի հիմք ու կամք ունի, որ միշտ առաջ կգնա: Երբ ասում են, որ այսօր թատրոնը հետընթաց է ապրում, ես չգիտեմ, թե որ չափանիշներով են առաջնորդվում, եթե «32 ատամի» կամ «7,5»-ի մակարդակով են համեմատում, ես նրանց արածը ոչ ստորադասում եմ, ոչ էլ գերադասում ու վատաբանում: Եթե այդքան գումար, այդպիսի գովազդ ներդրվի մեր յուրաքանչյուր թատրոնի, ցանկացած հաջողված ներկայացման վրա, տեսեք թե ժողովուրդն ինչպես կգնա թատրոն: Ցավոք սրտի, այսօր մեր մշակույթի հերոսը նա է, որ գովազդներում հայոց լեզուն աղճատելով, հայոց լեզվի «հերն անիծելով» գովազդում է, հետո անեկդոտային հաղորդումներ է անում, որտեղ հաճախ ես որպես մարդ, որպես կին, որպես հայ՝ վիրավորված եմ զգում: Ամենավերջին փողոցային անեկդոտը բերում են էկրան, եթեր, իսկ գաղտնիք չէ, որ էլեկտրոնային զանգվածային միջոցներն այսօր մարդկային ուղեղների լվացման լավագույն միջոց են ու նրանք էլ դարձել են վերը նշված անճաշակությունների տարածողը: Եթե այդ բոլորը դառնում է չափանիշ, որ այդ անեկդոտային իրավիճակների դերակատարը հանկարծ դառնում է «աստղ» ու հարյուրավոր դոլարներ են ծախսում դրանց գովազդն ապահովելու վրա, պարզ է, որ նրանց դահլիճները լիքը կլինեն: Սա քաղաքականության խնդիր է, ոչ միայն մշակույթի, այլեւ կրթության նախարարության, հեռուստատեսության, պետության ու պետական անվտանգության խնդիր: Մի ծաղկով գարուն չի գալիս ու ինչքան էլ մշակույթի նախարարությունը կոկորդը պատռի ու ասի, օրինակ, Հ. Մալյանի թատրոն-ստուդիայում Նարինե Մալյանն ունի արտակարգ ներկայացում՝ Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիան», այդ ձայնը կմնա փոքր շրջանակներում, քանի որ չկան վերը նշված ռեսուրսներն ու գումարները, եւ նրանք այսօրվա հերոսը չեն: Այդ չափանիշը պետք է դրվի պետականորեն: Մենք չունենք մեր ազգային իդեալը, ո՞վ է մեր այսօրվա հերոսը, ունե՞նք... Եթե ունենք, ապա եկեք դուրս գանք փողոց ու հարցնենք պատահական անցորդին ու կհամոզենք, որ այսօրվա հերոսը հանկարծակի հարստացած, աղճատված լեզվով խոսող մեկն է, դրա համար էլ այսօր թատրոն չեն տեսնում, որովհետեւ թատրոնում ի սկզբանե խոսվում է բարու, մարդկայինի, ազնիվի մասին եւ խոսվում է մաքուր հայերենով, որը շատ-շատերի ականջի համար դարձել է օտարահունչ եւ շատ մարդիկ, պարզապես արդեն իրենց կենսաբանական կոդով չեն կարող հասկանալ այդ ամենը: Սա է մեր իրականությունը, որը շատ վրդովեցնող է...» - Ի՞նչ է արվում վիճակը շտկելու ուղղությամբ:
- Թատրոնի դերասանների հաստիքները՝ հիմնական կորիզը պահպանվել է, իսկ մնացած գումարները հավաքվում ու տրամադրվելու է որեւէ հայտով, մրցույթով անցած բեմադրությանը: Ստեղծվել է գեղարվեստական խորհուրդ տարբեր արվեստագետներից, հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում կբեմադրվի երկու գործ (յուրաքանչյուրին հատկացվել է 1 միլիոն 200 հազար դրամ), որին շուտով ականատես կլինենք: Ցավոք, այդ թատրոնը դեռ շենք չունի (նախկին շենքը վաճառվեց) ու տարբեր բեմերում է դեգերում մինչեւ... - Ի՞նչ ճակատագիր է սպասվում աղմկահարույց «Երաժշտական կամերային թատրոնին:
- Առայժմ դա այդպես էլ կոչվում է, բայց անվանումը փոխելու խնդիր կա: Այս թատրոնն ունի շենք ու այստեղ նույնպես մրցութային կարգով կբեմադրվեն պիեսներ ու հնարավորություններ է տրվելու այն ռեժիսորներին, ովքեր մշտապես այս կամ այլ թատրոններում չեն աշխատել: Իսկ անվանման հարցում չենք ուզում շտապել: Գուցե մյուզիքլ անվանումը ճիշտ չէր, ինչեւէ, չշտապենք ու տեսնենք, թե 1-2 տարում թատրոնն ինչ ուղղությամբ կգնա... - Ինչո՞ւ պետական մրցանակի որեւէ թատրոն չարժանացավ:
- Ի սկզբանե սխալ էր կինոն ու թատրոնը միացնելը, ո՞վ է այդ սկզբունքը դրել, ինչո՞ւ 9 անդամներից միայն կեսն է թատրոնի մասնագետ, մյուսը՝ կինոյի: Սխալ է դա: Ինչո՞ւ չի առանձնացվում ու համարժեք ուշադրություն չի ցուցաբերվում: Անգամ ասեմ, ես ի պաշտոնե չգիտեմ, թե ովքեր են հայտեր ներկայացրել, քանի որ ոչ մի տեղ այդ մասին չի նշվում, թաքուն է պահվում, ինչո՞ւ հավասար պայմաններ չեն տրվում բոլոր բնագավառներին: Այ, երբ այս ինչուների պատասխանները կտրվեն, այդ ժամանակ էլ ես կնշեմ, թե ովքեր էին արժանավորները՝ պետական մրցանակ ստանալու, թե չէ...:
2008-ին թատրոնների համար պիեսներ ձեռք բերելու համար գումարներն ավելացել են՝ դառնալով 2 միլիոն 500 հազար, նախկինի՝ 500 հազարի փոխարեն, որը կնպաստի դրամատուրգիայի ու թատերգության զարգացմանը: Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի թատրոնին՝ «Ալմաստ» օպերայի համար տրված է 27 միլիոն, Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետին՝ 20 միլիոն դրամ: Կարծում եմ, մենք այսօր պատրաստ չենք «Սպարտակ» բեմադրելու՝ մարդկային ռեսուրսներ չունենալու պատճառով եւ ունենք խնդիրներ»:
Փոխնախարարը զուգահեռներ անցկացրեց Գրիգորովիչի բեմադրած «Սպարտակի» հետ: Ես չեմ ուզում, որ պետությունը գումար տա եւ վերջում պարզվի, որ ստացվել է եթե ոչ գավառական, պարզապես մեր եղածին համարժեք ինչ-որ մի բան, որը ոչ մեկին չի ուրախացնի»:
Սունդուկյանի թատրոնին հատուկ պետպատվեր է իջեցվել՝ 5 միլիոն դրամի չափով, Սարդարապատի ճակատամարտի հոբելյանին ստեղծված դրամատիկ գործի բեմադրության համար: Հայտարարված մրցույթում 2 հայտ է եղել, որոնք չեն ընդունվել ու ստիպված մրցույթը եւս երկու ամսով երկարաձգվել է: 16 միլիոն 200 հազար դրամ է հատկացվել թատերական բեմադրություններին աջակցելու համար, եւ որին կարող են մասնակցել ոչ միայն պետական թատրոնները, այլեւ հանրապետությունում գործող բոլոր թատրոնները: Աչքաթող չեն արվել միջազգային փառատոները, որից «Արմոնոյին» կտրամադրվի 4 միլիոն դրամ, «Հայֆեստին»՝ 35 միլիոն, իսկ Ծաղկաձորում անցկացվելիք մնջախաղի միջազգային անդրանիկ փառատոնին՝ 8 միլիոն 108 հազար դրամ: 3 միլիոն 500 հազար տրամադրվել է միջազգային թատերական փառատոներին մասնակցելու համար, 6 միլիոն՝ հանրապետական թատերական փառատոներին՝ «Նռան հատիկ»՝ 2 միլիոն, «Երիտասարդական թատերական երրորդ փառատոնին»՝ 2,5 մլն, «Տիկնիկային հանրապետական չորրորդ փառատոնին»՝ 2 մլն, «Թումանյանական օր» փառատոնին՝ 4 մլն: Մինչեւ թատրոնը չստեղծի լավ բեմադրություն, թատրոնը չապրի թատերական մթնոլորտում, չի կարող իր կայուն հանդիսատեսն ունենալ»: Տկն Խոդիկյանն առիթն օգտագործեց եւ շնորհավորեց թատրոնի մարդկանց՝ Թատրոնի միջազգային օրվա առիթով ու մաղթեց, որ բոլորը շարունակեն այնպիսի խանդավառությամբ աշխատել, ինչպես որ կան ու արժանվույնս գնահատվեն:
- ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԼՂՀ ԵՎ ՈՉ ԹԵ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱդրբեջանական արտգործնախարարությունը եւ, ամենայն հավանականությամբ, ոչ միայն հարեւան երկրի այս գերատեսչությունը, հերթական ապատեղեկատվական քարոզարշավն են սկսել, թերեւս մեր նախագահական ընտրությունների ֆոնին ...ԱՄՆ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 24 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Ամերիկայի հայկական համագումարը իր անհամաձայնությունն է հայտնել ԱՄՆ-ի վարչակազմի 2009-ի ֆինանսական տարվա առաջարկված բյուջեում Հայաստանին տրամադրվելիք 24 մլն դոլարի տնտեսական օգնությանը, ինչը, ըստ հաղորդագրության, ...ԱՄՆ-Ը «ԱՓՍՈՍԱՆՔ» Է ՀԱՅՏՆԵԼ ԻՐԱՆԱԿԱՆ ՀՐԹԻՌԻ ԱՐՁԱԿՄԱՆ ԱՌԹԻՎ
Երեկ «Ազգը» գրեց իրանական արբանյակի եւ տիեզերական ծրագրի գոյության մասին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երկուշաբթի օրը նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ներկայությամբ իրականացվել է իրանական տիեզերական մղիչ հրթիռի ...ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ա. Հ.Երեկ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ բացեցին Հայաստանում ...ԴԵՊԻ ԱՊԱԳԱՆ ՄԻՏՎԱԾ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆՀաշված օրեր են մնում մինչեւ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները: Երկիրն այսօր կանգնած է պատմական խաչուղիների առջեւ: Նախագահի ընտրությունից մեծապես կախված է լինելու Հայաստանի առնվազն հնգամյա ...ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՉԻ ՀԱՆԻ
Ն. Պ.Միացյալ Նահանգների քաղաքացիներն արտասահմանում գտնվելիս ընտրելու հնարավորություն չեն ունենում, բայց երկրի դիվանագետները չեն զրկվում այդ իրավունքից: Մինչդեռ Հայաստանի դիվանագիտական կորպուսն էլ արտասահմանում ...ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԾԱԽՍՈՒՄ ԻՐԵՆՑ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՔվեարկությունից 14 օր առաջ ԿԸՀ-ում հավաքված լրագրողները երեկ փորձում էին մինչեւ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի հայտնվելը կեսկատակ-կեսլուրջ ենթադրություններ անել, թե նախագահի թեկնածուներից ո՞վ հանած կլինի ...ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋՈՒՄ ԿՊԱՐԶՎԻ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-ՕԵԿ-ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԼեւոն Տեր-Պետրոսյան-Արթուր Բաղդասարյան-«Ժառանգություն» միավորման մասին փոխադարձ հայտարարություններն ու ակնարկները, որ արդեն իսկ երեք ուժերի միջեւ ընթացող բանակցությունների արդյունքում են հայտնվում հրապարակներում, ...«ՄԵՐ ՄԵՋ ԸՆԿԱԾ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿԵՂԵՔԵԼ ՈՒ ՃՆՇԵԼ ՄԵԶ, ԵՍ ԿՎԵՐԱՑՆԵՄ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Արագածոտն-ԵրեւանՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի նախընտրական քարոզչական խումբը երեկ Արագածոտնի մարզի Ապարան, Թալին եւ Աշտարակ քաղաքներում հանդիպեց բնակչության հետ: Մինչեւ Ապարան ...«ՄԵՆՔ ԵԿԵԼ ԵՆՔ ՈՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի 16-րդ օրը սկսեց Կոտայքի մարզի ընտրողների հետ հանդիպումներով: Նա Կոտայքի մարզ այցելեց 3-րդ անգամ: Իսկ երեկ նա հանդիպեց Նոր Գեղիի, Նոր Հաճընի, Աբովյանի, ...«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»
1Նման վերնագրով «Крымское Эхо» կայքի լրագրող Վիկտոր Կովալենկոն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին: Ըստ կայքէջի, Անգլիայում ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼ Է ՕԵԿ-ԻՆ
Գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, որ դիմել է նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին, խնդրելով տրամադրել ինչ-որ անձանց կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ իր տրամադրության տակ ...«ՄԵ ԾԻԾԱՂ, ՄԵ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄեկ տասնյակ պատգամավորները երեկ մեկ տասնյակից ավելի համաձայնագրեր, օրինագծեր ու դրանցում փոփոխություններ քննարկեցին անհարց-անպատասխան աշխատաձեւով, որը հատուկ է ՀՀ Ազգային Ժողովին, բայց երեկ դրսեւորումն ...ՀԱՅԱՍՏԱՆԻ 22-ՐԴ ԲԱՆԿԸ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «ՊՐՈԿՐԵԴԻՏՆ» Է
Ա. Մ.Հայաստանում երեկ պաշտոնապես իր գործունեությունը սկսեց գերմանական «Պրոկրեդիտ» բանկը, որը դարձավ Հայաստանում գործող 22-րդ բանկը: Այդ կապակցությամբ երեկ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ...«ՓՈԹԻ-ԿԱՎԿԱԶ ՆՈՐ ԼԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ՈՒՂԻՆ ՉԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՄԵՐ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ»
Ա. Մ.Խոսելով Փոթի-Կավկազ (Նովոռոսիյսկ, Ռուսաստան) լաստանավային նոր անցման մասին երեկ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ չարդարացրեց սպասելիքները, որոնք ունեին ...ԷԿՈՏՈՒՐԻԶՄՆ ՈՒ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԵթե Հայաստանի քաղաքաշինության նախարարը 2003-ին մոռացության չտար իր իսկ պատվերով «Հայնախագիծ» ՓԲԸ-ի նախագծած Սեւանի ազգային պարկի հատակագիծը, Սեւանի ավազանն այսօր բոլորովին այլ տեսք կունենար, կունենայինք ...ՏԱՐԻՆ ԲՈՒՌՆ Է ԼԻՆԵԼՈՒ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանի հետ զրուցեցի 2008-ին մեր թատրոններին տրամադրած գումարների, բեմադրությունների, նաեւ՝ նոր ներկայացումների մասին: - Հաճախ են ասում, որ թատրոնը մեռնում է, դահլիճները ...«ՕՐԵՐԸ» ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ԹԵՄԱՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ«Օրեր» համաեվրոպական անկախ ամսագրի ինչպես մյուս բոլոր, այնպես էլ հերթական համարում ընթերցողին ներկայացվում են ամենատարբեր ոլորտներում իրենց գործով ճանաչված հայերի հետ հարցազրույցներ, անցյալի իրենց գործունեությամբ ...ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ
Հ. Ծ.«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ Մանչեստրի (Մեծ Բրիտանիա) համալսարանից դոկտ. Ջոան Լեյկոքը հրավիրվել է Էն Արբորի Միչիգան համալսարան՝ զբաղեցնելու Մանուկյան-Սիմոն հիմնադրամի ֆինանսավորմամբ ...Ո՞Վ ԿԴԱՏԻ ԿԱՇԱՌԱԿԵՐ ԴԱՏԱՎՈՐԻՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Դատավորները, որոնք իրենք են աշխատել դատական օրենսգրքի վրա, 13-րդ հոդվածի 6-րդ կետով քանդում են արդարադատության հիմքերն ամբողջ Հայաստանում եւ իրենք իրենց պաշտպանում են քրեական պատասխանատվությունից», կարծում ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՍՔԻՆՀԵԴՆԵՐԻ ԽՈՒՄԲ
Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է մոտ 20 մարդու սպանության մեջ մեղադրվող 4 երիտասարդի: Խումբը ղեկավարել է 18-ամյա եկատերինբուրգցի Արթուր Ռինոն, որը ձերբակալվել էր անցած տարվա ապրիլին՝ հայազգի բիզնեսմեն ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ՉՈՐՍՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի 3-րդ տուրում առաջատարներից մեկը` Զավեն Անդրեասյանը, որ երկու անընդմեջ հաղթանակ էր տոնել, ոչ-ոքի ավարտեց պարտիան Բայադուր Ջոբավայի հետ: Ուժեղագույնների մրցաշարի մեր մյուս մասնակիցներից ...ՀՈՒՍԱԴՐՈՂ ՍԿԻԶԲ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գերազանց է հանդես գալիս Մալթայում ընթացող միջազգային մրցաշարում: Մալթայի (1-0) եւ Բելառուսի (2-1) հավաքականների նկատմամբ տոնած հաղթանակների ...ՓԼՈՒԶՈՒՄ
Փետրվարի 3-ին, ժամը 11.45-ին Ալավերդու լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող հանքի 5-րդ եւ 6-րդ հանքուղիները միացնող հատվածում տեղի է ունեցել փլուզում: Դեպքի վայր են մեկնել Ալավերդու լեռնափրկարարական ...
«ՆՐԱ ՀՈԳԻՆ ԶՐՈՒՑՈՒՄ Է ՊՈԵԶԻԱՅԻ ՀԵՏ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՊԱՀԱՆՋԵԼ ՀԴՄ-Ի ԿՏՐՈՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՕՐԵՐ»-Ի ԷՋԵՐՈՒՄ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՎԵՐՑՎԱԾ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐԸ ԿԱԶՄԵՑ ՄՈՏ 300 ՄԼՆ ԽՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԳՐԵՆՈԲԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՐ
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ.
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»

ԱՐԱԳ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԵՌԱԽՈՍԱԳԾՈՎ` ԶՈՒԳԱՀԵՌԱԲԱՐ ՀԵՌԱԽՈՍԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

