
ԷԿՈՏՈՒՐԻԶՄՆ ՈՒ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ
Եթե Հայաստանի քաղաքաշինության նախարարը 2003-ին մոռացության չտար իր իսկ պատվերով «Հայնախագիծ» ՓԲԸ-ի նախագծած Սեւանի ազգային պարկի հատակագիծը, Սեւանի ավազանն այսօր բոլորովին այլ տեսք կունենար, կունենայինք մի չքնաղ հանգստի գոտի՝ գոհացնող թե՛ մեզ, թե՛ զբոսաշրջիկներին: «Ցավոք, այդ նախագիծը մնաց ինքն իր համար, Սեւանն էլ կառուցապատվեց իր համար: Այն ժամանակվա քաղաքաշինության նախարարն այսօրվա բնապահպանության նախարարն էր: Ինձ համար հայտնություն էր, որ մեր պետության մեջ գտնվել են մարդիկ, որոնք հասկացել են այդ հատակագծի կարեւորությունը, բայց հետո դրել են մի կողմ, մոռացության տվել՝ դուրս թողնելով կառավարման վերջնական ծրագրից: Ինձ համար այդ հատակագիծը շատ կարեւոր նշանակություն ունի, որովհետեւ այժմ մեր աչքի առաջ ունենք Դիլիջանի ազգային պարկը, եւ լավ կլինի չկրկնել Սեւանի տխուր օրինակը», զբոսաշրջության զարգացման մեջ էկոտուրիզմի դերի, հեռանկարների ու ներդրումների մասին «Ուրբաթ» ակումբում երեկ հրավիրած ասուլիսում ասաց Հայաստանի էկոտուրիզմի ասոցիացիայի տնօրեն Ժաննա Գալյանը: Էկոտուրիզմի զարգացման մեծ ռեսուրսներ ունեցող Հայաստանում, ըստ նրա, առնվազն միամտություն է միայն կրթական համակարգի վրա հույս դնելը, շոշափելի արդյունքի հասնելու համար պետք է գործեն ֆինանսական ու կառավարման հստակ մեխանիզմներ: Բնության հուշարձանի պահպանումը տվյալ համայնքի համար չափազանց կարեւոր է դառնում հատկապես այն դեպքում, երբ մարդիկ զգում են իրենց կյանքի որակի վրա դրա ունեցած դրական ներգործությունը:
Հայաստանի առեւտրի եւ զբոսաշրջության զարգացման նախարարության զբոսաշրջության զարգացման բաժնի պետ Ապրեսյանը նշեց, որ վերջին 7 տարիներին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճել է. անցած տարի նրանց թիվը հասել է 510 հազարի, ավելացել է միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցների թիվը, Հայաստանը ներկայացվել է միջազգային զբոսաշրջային շուկայում, առ այսօր կազմակերպվում են ճանաչողական այցեր, մասնակցում են միջազգային փառատոների, իսկ 2006 թվականից Հայաստանը գովազդվում է համաշխարհային հեղինակություն ունեցող Սի-Էն-էն, «Եվրոնյուզ» հեռուստաալիքներով: Մյուս կողմից, վիճակագրական հետազոտություններ են անցկացվում ձեռք բերած արդյունքները գնահատելու, այցելուների աշխարհագրությունը, սեռը, տարիքը եւ այլ տվյալները հավաքագրելու համար: «Այցելության նպատակների մեջ 20 տոկոս են կազմում սոսկ հանգստի նպատակով Հայաստան եկած զբոսաշրջիկները, ինչը լավ ցուցանիշ է էկոտուրիզմի համար: Մեր երկիրը տարածքով փոքր է, հետեւաբար զբոսաշրջային փաթեթը ներառում է գրեթե բոլոր տեսակները: Պատմամշակութային նպատակներով Հայաստան այցելած զբոսաշրջիկը այցելում է նաեւ գյուղական վայրեր, լինում գեղատեսիլ բնության մեջ, այսինքն՝ տուրիզմի բոլոր տեսակները մեզանում միախառնվում են», ասաց նա, Էկոտուրիզմի համար Հայաստանի ռեսուրսները գնահատելով բավարարից լավ:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը պատմեց, որ Տաթեւի վանք տանող Սատանի կամրջի տարածքը խայտառակ աղտոտ վիճակում է եղել: Անցյած տարի իրենց հաջողվել է տարածքը բարեկարգել եւ մաքրել տեղաբնակ ու ֆրանսահայ երեխաների օգնությամբ. «Մարդիկ այնտեղ լողանում էին, հետո խորոված պատրաստում՝ իրենցից հետո թողնելով հսկայական աղբակույտեր: Հիմա պիկնիկի առանձին տեղ ենք սարքել, 2 գյուղացու էլ նշանակել ենք տարածքի պահապաններ՝ աշխատավարձով: Հետագայում նրանք պետք է զբոսաշրջիկներին տոմսեր վաճառեն այնտեղ մտնելու համար, դա եկամուտի աղբյուր կլինի ոչ միայն իրենց, այլեւ համայնքի համար: Այս համակարգը կարելի է կիրառել Հայաստանի տարբեր վայրերում, նաեւ Գառնու քարերի սիմֆոնիաների հատվածում», ասաց նա: Զբոսաշրջության զարգացման ծրագրերը, նրա կարծիքով, կմնան թղթի վրա, եթե շարունակենք հանքարդյունաբերությունը կամ թունավոր որեւէ այլ արդյունաբերություն զարգացնել այն վայրերում, որտեղ տուրիզմի զարգացման մեծ հնարավորություններ կան, օրինակ, Նորավանքի, Տաթեւի կիրճերում: «Պետության մի ձեռքը հաճախ չի իմանում, թե ի՞նչ է անում մյուսը: Մի կողմից հանքարդյունաբերություն են ուզում զարգացնել, մյուս կողմից՝ տուրիզմ: Դրանք իրար հակասող բաներ են: Ցանկանում են Ծաղկաձորը դարձնել տուրիստական գոտի, բայց եթե այնտեղ այցելելու մտադրություն ունեցող արտասահմանցին ինտերնետից տեղեկանա, որ Ծաղկաձորի կողքին կա ցեմենտի գործարան, կհրաժարվի գալու մտքից: Նա կգնա Գուդաուրի, որտեղ օդը մաքուր է, առանց թունավոր նյութերի: Հայաստանն իրոք մեծ հնարավորություն ունի տուրիզմը զարգացնելու եւ էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մթերք ստանալու, հետեւաբար պետք է շեշտը հենց դրանց վրա դնել, այլ ոչ հանքարդյունաբերության, որը մեր ազգին կբերի միայն թունավորում: Տուրիզմը երբեք չի զարգանում այնտեղ, որտեղ պոչամբար կա»:
- ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԼՂՀ ԵՎ ՈՉ ԹԵ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱդրբեջանական արտգործնախարարությունը եւ, ամենայն հավանականությամբ, ոչ միայն հարեւան երկրի այս գերատեսչությունը, հերթական ապատեղեկատվական քարոզարշավն են սկսել, թերեւս մեր նախագահական ընտրությունների ֆոնին ...ԱՄՆ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 24 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Ամերիկայի հայկական համագումարը իր անհամաձայնությունն է հայտնել ԱՄՆ-ի վարչակազմի 2009-ի ֆինանսական տարվա առաջարկված բյուջեում Հայաստանին տրամադրվելիք 24 մլն դոլարի տնտեսական օգնությանը, ինչը, ըստ հաղորդագրության, ...ԱՄՆ-Ը «ԱՓՍՈՍԱՆՔ» Է ՀԱՅՏՆԵԼ ԻՐԱՆԱԿԱՆ ՀՐԹԻՌԻ ԱՐՁԱԿՄԱՆ ԱՌԹԻՎ
Երեկ «Ազգը» գրեց իրանական արբանյակի եւ տիեզերական ծրագրի գոյության մասին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երկուշաբթի օրը նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ներկայությամբ իրականացվել է իրանական տիեզերական մղիչ հրթիռի ...ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ա. Հ.Երեկ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ բացեցին Հայաստանում ...ԴԵՊԻ ԱՊԱԳԱՆ ՄԻՏՎԱԾ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆՀաշված օրեր են մնում մինչեւ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները: Երկիրն այսօր կանգնած է պատմական խաչուղիների առջեւ: Նախագահի ընտրությունից մեծապես կախված է լինելու Հայաստանի առնվազն հնգամյա ...ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՉԻ ՀԱՆԻ
Ն. Պ.Միացյալ Նահանգների քաղաքացիներն արտասահմանում գտնվելիս ընտրելու հնարավորություն չեն ունենում, բայց երկրի դիվանագետները չեն զրկվում այդ իրավունքից: Մինչդեռ Հայաստանի դիվանագիտական կորպուսն էլ արտասահմանում ...ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԾԱԽՍՈՒՄ ԻՐԵՆՑ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՔվեարկությունից 14 օր առաջ ԿԸՀ-ում հավաքված լրագրողները երեկ փորձում էին մինչեւ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի հայտնվելը կեսկատակ-կեսլուրջ ենթադրություններ անել, թե նախագահի թեկնածուներից ո՞վ հանած կլինի ...ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋՈՒՄ ԿՊԱՐԶՎԻ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-ՕԵԿ-ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԼեւոն Տեր-Պետրոսյան-Արթուր Բաղդասարյան-«Ժառանգություն» միավորման մասին փոխադարձ հայտարարություններն ու ակնարկները, որ արդեն իսկ երեք ուժերի միջեւ ընթացող բանակցությունների արդյունքում են հայտնվում հրապարակներում, ...«ՄԵՐ ՄԵՋ ԸՆԿԱԾ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿԵՂԵՔԵԼ ՈՒ ՃՆՇԵԼ ՄԵԶ, ԵՍ ԿՎԵՐԱՑՆԵՄ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Արագածոտն-ԵրեւանՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի նախընտրական քարոզչական խումբը երեկ Արագածոտնի մարզի Ապարան, Թալին եւ Աշտարակ քաղաքներում հանդիպեց բնակչության հետ: Մինչեւ Ապարան ...«ՄԵՆՔ ԵԿԵԼ ԵՆՔ ՈՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի 16-րդ օրը սկսեց Կոտայքի մարզի ընտրողների հետ հանդիպումներով: Նա Կոտայքի մարզ այցելեց 3-րդ անգամ: Իսկ երեկ նա հանդիպեց Նոր Գեղիի, Նոր Հաճընի, Աբովյանի, ...«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»
1Նման վերնագրով «Крымское Эхо» կայքի լրագրող Վիկտոր Կովալենկոն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին: Ըստ կայքէջի, Անգլիայում ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼ Է ՕԵԿ-ԻՆ
Գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, որ դիմել է նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին, խնդրելով տրամադրել ինչ-որ անձանց կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ իր տրամադրության տակ ...«ՄԵ ԾԻԾԱՂ, ՄԵ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄեկ տասնյակ պատգամավորները երեկ մեկ տասնյակից ավելի համաձայնագրեր, օրինագծեր ու դրանցում փոփոխություններ քննարկեցին անհարց-անպատասխան աշխատաձեւով, որը հատուկ է ՀՀ Ազգային Ժողովին, բայց երեկ դրսեւորումն ...ՀԱՅԱՍՏԱՆԻ 22-ՐԴ ԲԱՆԿԸ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «ՊՐՈԿՐԵԴԻՏՆ» Է
Ա. Մ.Հայաստանում երեկ պաշտոնապես իր գործունեությունը սկսեց գերմանական «Պրոկրեդիտ» բանկը, որը դարձավ Հայաստանում գործող 22-րդ բանկը: Այդ կապակցությամբ երեկ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ...«ՓՈԹԻ-ԿԱՎԿԱԶ ՆՈՐ ԼԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ՈՒՂԻՆ ՉԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՄԵՐ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ»
Ա. Մ.Խոսելով Փոթի-Կավկազ (Նովոռոսիյսկ, Ռուսաստան) լաստանավային նոր անցման մասին երեկ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ չարդարացրեց սպասելիքները, որոնք ունեին ...ԷԿՈՏՈՒՐԻԶՄՆ ՈՒ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԵթե Հայաստանի քաղաքաշինության նախարարը 2003-ին մոռացության չտար իր իսկ պատվերով «Հայնախագիծ» ՓԲԸ-ի նախագծած Սեւանի ազգային պարկի հատակագիծը, Սեւանի ավազանն այսօր բոլորովին այլ տեսք կունենար, կունենայինք ...ՏԱՐԻՆ ԲՈՒՌՆ Է ԼԻՆԵԼՈՒ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանի հետ զրուցեցի 2008-ին մեր թատրոններին տրամադրած գումարների, բեմադրությունների, նաեւ՝ նոր ներկայացումների մասին: - Հաճախ են ասում, որ թատրոնը մեռնում է, դահլիճները ...«ՕՐԵՐԸ» ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ԹԵՄԱՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ«Օրեր» համաեվրոպական անկախ ամսագրի ինչպես մյուս բոլոր, այնպես էլ հերթական համարում ընթերցողին ներկայացվում են ամենատարբեր ոլորտներում իրենց գործով ճանաչված հայերի հետ հարցազրույցներ, անցյալի իրենց գործունեությամբ ...ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ
Հ. Ծ.«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ Մանչեստրի (Մեծ Բրիտանիա) համալսարանից դոկտ. Ջոան Լեյկոքը հրավիրվել է Էն Արբորի Միչիգան համալսարան՝ զբաղեցնելու Մանուկյան-Սիմոն հիմնադրամի ֆինանսավորմամբ ...Ո՞Վ ԿԴԱՏԻ ԿԱՇԱՌԱԿԵՐ ԴԱՏԱՎՈՐԻՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Դատավորները, որոնք իրենք են աշխատել դատական օրենսգրքի վրա, 13-րդ հոդվածի 6-րդ կետով քանդում են արդարադատության հիմքերն ամբողջ Հայաստանում եւ իրենք իրենց պաշտպանում են քրեական պատասխանատվությունից», կարծում ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՍՔԻՆՀԵԴՆԵՐԻ ԽՈՒՄԲ
Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է մոտ 20 մարդու սպանության մեջ մեղադրվող 4 երիտասարդի: Խումբը ղեկավարել է 18-ամյա եկատերինբուրգցի Արթուր Ռինոն, որը ձերբակալվել էր անցած տարվա ապրիլին՝ հայազգի բիզնեսմեն ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ՉՈՐՍՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի 3-րդ տուրում առաջատարներից մեկը` Զավեն Անդրեասյանը, որ երկու անընդմեջ հաղթանակ էր տոնել, ոչ-ոքի ավարտեց պարտիան Բայադուր Ջոբավայի հետ: Ուժեղագույնների մրցաշարի մեր մյուս մասնակիցներից ...ՀՈՒՍԱԴՐՈՂ ՍԿԻԶԲ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գերազանց է հանդես գալիս Մալթայում ընթացող միջազգային մրցաշարում: Մալթայի (1-0) եւ Բելառուսի (2-1) հավաքականների նկատմամբ տոնած հաղթանակների ...ՓԼՈՒԶՈՒՄ
Փետրվարի 3-ին, ժամը 11.45-ին Ալավերդու լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող հանքի 5-րդ եւ 6-րդ հանքուղիները միացնող հատվածում տեղի է ունեցել փլուզում: Դեպքի վայր են մեկնել Ալավերդու լեռնափրկարարական ...
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ.
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»

ԱՐԱԳ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԵՌԱԽՈՍԱԳԾՈՎ` ԶՈՒԳԱՀԵՌԱԲԱՐ ՀԵՌԱԽՈՍԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

