
ԴԵՊԻ ԱՊԱԳԱՆ ՄԻՏՎԱԾ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հաշված օրեր են մնում մինչեւ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները: Երկիրն այսօր կանգնած է պատմական խաչուղիների առջեւ: Նախագահի ընտրությունից մեծապես կախված է լինելու Հայաստանի առնվազն հնգամյա ապագան: Նախագահը կոչված է երկրում ամրապնդելու սահմանադրության գերակայությունը, ապահովելու մեր ժողովրդի միասնությունը, ղեկավարելու պետական եւ համազգային անվտանգության ապահովման, հասարակական զարգացման խնդիրների ընթացքը՝ մի բարդ ժամանակահատվածում, երբ աշխարհը կանգնած է նոր մարտահրավերների առջեւ, երբ համաշխարհային անվտանգության, տնտեսական եւ ֆինանսական համակարգերը արմատական փոփոխություններ են կրում:
Ապագա նախագահից պահանջվում է առաջնայինը երկրորդականից տարբերելու, իրատես լինելու իմաստնություն, երկրի զարգացման հնարավորությունները մոբիլիզացնելու եւ ընդարձակելու կարողություն, վճռականություն, նպատակասլացություն: Անկաշկանդ գործելու համար նա պետք է վստահություն ներշնչի եւ վաստակի հասարակության լիակատար աջակցությունը:
Կենսափորձն է սովորեցնում իրատեսություն, զտում արժեքների սանդղակը զանազան կողմնակի կամ հնացած շերտերից: Միամիտ է ակնկալել իրավիճակի ճիշտ գնահատական, ճիշտ կանխատեսում, ճիշտ քայլեր կամ՝ կայունացած արժեքային համակարգ կյանքի որոշակի դպրոց չանցած անձնավորությունից: Միաժամանակ, մեր հասարակությունն ինքը տակավին քաղաքացիական հասունության ձեռքբերման ճանապարհին է: Ուստի, այնպիսի մարդիկ, որոնք, հակառակ պարագայում, կարող էին ընդունելություն ունենալ լավագույնս ինչ-ինչ նեղ շրջանակներում, այսօր հանդես են գալիս իբրեւ համազգային մակարդակի գործիչներ: Տարօրինակ է, երբ նախագահի թեկնածուների շարքում տեսնում ես այնպիսիներին, որոնք դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու քաղաքական գործիչ կոչվելու համար:
Ընտրություն կատարելիս, բացի առօրյա հանրապետական խնդիրներից, չափազանց կարեւոր է տեղեկանալ նախագահի թեկնածուների ծրագրային անելիքների մասին: Օրինակ` ես կհարցնեի, թե թեկնածուի ծրագրում ինչ դեր է հատկացվում պետությանը` գիտության եւ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության կազմակերպման, արժանապատիվ զբաղվածության ապահովման, ազգային պատմամշակութային հիմքերի ամրապնդման, ազգային համաձայնության եւ քաղաքացիական համերաշխության մթնոլորտի ձեւավորման ճանապարհին: Անպայման՝ կպարզեի ինձ համար, թե արդյոք թեկնածուն գիտակցո՞ւմ է պետության դերը սփյուռքի զորացման, ազգապահպան գործունեության մեջ բոլոր հայերին համախմբելու հարցերում:
Ոչ բոլոր թեկնածուների ծրագրերում կան նման առանցքային հարցերի պատասխաններ: Պետք է ենթադրել, որ նրանք կամ չունեն պատասխաններ, կամ՝ համապատասխան հարցերն իրենց համար առաջնային չեն համարում: Երկու դեպքում էլ նման թեկնածուների ծրագրերն ինձ այլեւս չեն կարող հետաքրքրել: Ես ընտրություն եմ կատարել այնպիսի թեկնածուների միջեւ, որոնք ունեն իմ դավանած առաջնայնությունները կամ՝ նույն արժեքային համակարգը: Նաեւ՝ անպայման հաշվի եմ առել երկիրը եւ մարդկանց ղեկավարելու նրանց փորձն ու կարողությունը, ինչպես եւ թեկնածուների իրական քաղաքական լծակները, որոնց նրանք տիրապետում են եւ կարող են գործադրել: Այս տեսանկյունից ինձ համար նախընտրելին Սերժ Սարգսյանի թեկնածությունն է:
Նրա առաջարկած նախընտրական ծրագիրը համապարփակ է. ծրագրում նախանշված են Հայաստանի կենսագործունեության եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտների հետագա զարգացման հիմնական խնդիրները, առաջադրվում են զարգացման կոնկրետ ուղիներն ու միջոցները:
Շեշտադրված են առաջնայնությունները, որոնցից հիմնականներն են`
- անկախ պետականության զորացում, երկրի եւ ազգի անվտանգության ապահովում, միջազգային եւ տարածաշրջանային գործընթացներին երկրի ազդեցիկ մասնակցություն, հարեւան պետությունների հետ բնականոն հարաբերությունների հաստատում.
- արցախյան հիմնախնդրի կարգավորում՝ խարսխված ընդունելի սկզբունքների վրա` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչում եւ դրա կենսագործման միջազգային երաշխիք, Արցախի անվտանգության միջազգային ապահովում, Հայաստանի եւ Արցախի միջեւ ընդհանուր սահմանների առկայություն.
- տնտեսական բարեփոխումների խորացում, մրցակցային, արդյունավետ տնտեսության` բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված գիտատար արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացում, ներդրումները եւ ակտիվ բիզնեսը խրախուսելու համապատասխան պայմանների եւ միջավայրի ստեղծում.
- մշակութային մակարդակի բարձրացում եւ զարգացում, որը կամրապնդի մեր ժողովրդի տեղը համաշխարհային քաղաքակրթությունների փոխհարաբերություններում.
- գիտության, կրթության եւ առողջապահության բնագավառների արդիականացում, որակի բարձրացում.
- սոցիալական իրավիճակի բարելավում. աղքատության կտրուկ կրճատում, զբաղվածության աճ, աշխատավարձերի եւ կենսաթոշակների զգալի ավելացում, նոր մեծածավալ բնակարանային ֆոնդի շահագործում, աղետի գոտու վերականգնման աշխատանքների ավարտ եւ գյուղական բնակավայրերում զարգացման ու սոցիալական ծրագրերի իրականացում.
- սփյուռք-հայրենիք կապի ամրապնդում, սփյուռքի տնտեսական, խորհրդատվական, մասնագիտական ներգրավվածություն հայրենիքից ներս եւ հայրենիքից դուրս ազգային խոշոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Սփյուռքի զորացում: Համայն հայության համախմբում ազգանվեր գործունեության շուրջը.
- հանրապետության տարածքների համաչափ զարգացում, ժողովրդագրական իրավիճակի կայունացում:
Ս. Սարգսյանի ծրագիրն իրատեսական է.
- հիմնված է երկրի իրական հնարավորությունների` աշխատանքային, հանքահումքային, վառելիքաէներգետիկ պաշարների, հաղորդակցության, ֆինանսական եւ ներդրումային միջոցների առավելագույնս օգտագործման վրա.
- ծրագիրը շարունակական է` հաշվի են առնված վերջին 10 տարիների ձեռքբերումներն ու բացթողումները, ընթացքի մեջ գտնվող բազմաբնույթ ու մեծածավալ ներդրումային ծրագրերի ավարտման անհրաժեշտությունը: Շարունակականությունը նշանակում է կայունություն, առաջընթաց` հավելման, բարելավման ճանապարհով. մի մոտեցում, որը վայելում է լայն հասարակական աջակցություն.
- ծրագիրը ներառում է ՀՀ կառավարության՝ տնտեսության զարգացման 5-ամյա ծրագրի, ազգային անվտանգության ռազմավարության եւ աղքատության հաղթահարման ծրագրերի հիմնադրույթները: Նշված ծրագրերն արդեն բավական ժամանակ աշխատում են եւ բերում են առաջին դրական արդյունքները: Այսինքն, թեկնածուի նախընտրական ծրագրի հենքն արդեն գործնականում ստուգված է, ամուր է եւ հուսալի.
- ոլորտային զարգացման եւ արտադրողականության աճի բարձր տեմպերը հաշվարկված են մասնագիտական լուրջ հիմնավորմամբ: Առաջիկա հինգ տարիներին ծրագրում նախատեսված է ՀՆԱ-ի ավելացումը 2,1 անգամ, միջին ամսական աշխատավարձինը` 1,96 անգամ, միջին ամսական ապահովագրական կենսաթոշակինը` 3,4 անգամ, ինչպես նաեւ աղքատների եւ ծայրահեղ աղքատների թվաքանակի կտրուկ նվազեցումը հաշվարկված, հաշվեկշռված եւ մասնագիտորեն հիմնավորված են: Նման տեմպերն իրոք իրատեսական են եւ շահեկանորեն տարբերվում են մյուս թեկնածուների կողմից հանրությանը ներկայացված դեկլարատիվ բնույթի անհիմն, ուռճացված ցուցանիշներից:
Ծրագրի իրականացումը երաշխավորված է մի շարք առարկայական իրողություններով:
Համապարփակությունը եւ իրատեսական լինելը ծրագրի իրագործելիության անհրաժեշտ երաշխիքներից են: Առաջինի առիթով բավարար է ասել, որ առանց համապարփակության՝ մրցունակ տնտեսության, գիտության, մրցունակ աշխատավարձերի, մրցունակ առողջապահական, կրթական, մշակութային եւ մարդկային մյուս բոլոր կարիքները սպասարկող համակարգերի երկրի զարգացում չի ապահովվի, ազգաբնակչության արտահոսքը չի կանխվի: Երկրորդի պարագայում պատասխանը նույնքան ակնհայտ է՝ եթե ծրագիրն իրատեսական չէ, եւ չի աշխատելու նրա նույնիսկ մեկ հատվածը, ասենք, չենք ձեւավորելու որակյալ կրթական համակարգ, ապա չի աշխատի ծրագիրն ամբողջությամբ. առանց որակյալ կրթության վաղը չենք ունենա որակյալ աշխատուժ, չենք ձեւավորի բարձր արտադրողականությամբ տնտեսություն, բյուջեն չի ունենա բավարար գումարներ սոցիալական ծրագրերի իրականացման համար եւ այլն:
Ծրագրի իրականացման մյուս կարեւոր երաշխիքներ են.
ա. Քաղաքական եւ հասարակական անհրաժեշտ ռեսուրսների առկայությունը.
Ս. Սարգսյանին սատարում են հանրապետության ազդեցիկ քաղաքական ուժեր: Այժմ եւ առաջիկա հինգ տարիներին սահմանադրորեն գործող Ազգային ժողովի պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը Ս. Սարգսյանին սատարող կուսակցությունների ներկայացուցիչներ են:
Ս. Սարգսյանը վայելում է հասարակական լայն շերտերի վստահությունը եւ աջակցությունը: Դրա հավաստի վկան անցած խորհրդարանական ընտրություններն են, որի ժամանակ նրան սատարող քաղաքական ուժերը ստացան 661,5 հազար քվե կամ ընտրություններին մասնակցածների ձայների 47 տոկոսը, եւ այդ պնդման լավագույն ապացույցը կլինեն հենց փետրվարի 19-ի ընտրությունները:
բ. Սերժ Սարգսյանն ունի մի շարք անժխտելի առավելություններ: Ունի մեծ ծառայություններ եւ անձնական ներդրում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների կայացման, պետականության ամրապնդման գործում:
Անցել է կյանքի հարուստ դպրոց: Լուրջ փորձառություն ունի, մասնավորապես, պետական կառավարման եւ բանակի, ազգային անվտանգության, ներքին գործերի ծառայությունների ղեկավարման բնագավառներում:
Արտակարգ իրավիճակներում, սկզբունքային հարցերի քննարկման ժամանակ կարողանում է արագ կողմնորոշվել եւ համապատասխան որոշումներ կայացնել:
Ուժեղ կամքով, կուռ տրամաբանությամբ անհատականություն է, ունի խոսքի եւ գործի միասնություն, սկսած գործն ավարտին հասցնելու հաստատակամություն: Կարողանում է մարդկանց կազմակերպել եւ, որ ամենակարեւորն է, առաջնորդել: Ունի արժանապատիվ կեցվածք եւ Հայաստանը ներկայացնելու հմտություն: Միջազգային ասպարեզում ունի վստահելի գործընկերոջ համբավ:
Մտահոգված է երկրի հանրային կյանքի առողջացման հարցերով, սկզբունքային ջանքեր է գործադրում մեր հասարակությանը անհարիր երեւույթների՝ հովանավորչության, կաշառակերության, անպատժելիության, իշխանության չարաշահման եւ ուրիշ արատներ ծնող պատճառները արմատախիլ անելու համար: Վարչապետության կարճ ժամանակահատվածում այդ ուղղությամբ նրա ձեռնարկած եւ իրականացրած միջոցառումները հավատ են ներշնչում: Պահանջկոտ է, աշխատունակ, չի խուսափում պատասխանատվություն կրելուց, ընդունում է սեփական սխալներն ու բացթողումները: Համեստ է, չի տառապում պաշտոնամոլությամբ, բարի է եւ մարդկանց հետ հաղորդակցվող:
Բավականին ժամանակ է, ինչ մեկնարկել է ընտրապայքարը, եւ ակնհայտ է, որ թեկնածու Սարգսյանը հանդես է բերում ազնիվ գործելակերպ, չի վարկաբեկում նախագահի մյուս թեկնածուներին, հանդես է բերում հանդուրժողականություն եւ տակտ, ինչը լավագույն վկայությունն է նրա անձնական բարձր հատկանիշների:
Նա քաջ գիտակցում է, որ հանրության վստահությունը արդարացնելու գլխավոր պայմաններից մեկը ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն է եւ որպես քաղաքական գործիչ պատրաստ է պատասխանատու լինել այդ կարեւոր գործում, քանզի դրանից է կախված մեր երկրի ու ժողովրդի վարկանիշը քաղաքակիրթ աշխարհի առջեւ եւ միջազգային կառույցներում, ինչպես նաեւ լեգիտիմ նախագահի ընտրությունը մեր երկրի կայունության եւ հետագա զարգացման գրավականն է:
Հինգ տարի հետո ես ուզում եմ տեսնել Հայաստանը իբրեւ զարգացած ենթակառուցվածքներով, բարձր տեխնոլոգիաներով, արդյունավետ, գիտատար, մրցակցային տնտեսություն ունեցող երկիր: Հինգ տարի հետո ես ուզում եմ տեսնել Հայաստանը՝ առավել հզոր բանակով, խաղաղ երկնքով, խանդավառ եւ բարեկեցիկ քաղաքացիներով: Համայն հայոց խանդավառությունն ու հայրենակերտ գործունեությունն է ստեղծելու այս ամենը, շենացնելու Հայաստանն ու Արցախը:
Հինգ տարի հետո ես ուզում եմ տեսնել Հայաստանը իբրեւ բարձր բարոյականության եւ զարգացած մշակույթի, ազգային համաձայնության եւ քաղաքացիական համերաշխության երկիր: Եվ ապագա նախագահն է, որ պետք է ղեկավարի նման բարոյահոգեբանական մթնոլորտի արմատավորման գործը:
Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանի Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու դեպքում նրա եւ ժողովրդի ջանքերով հենց այդպիսին կլինի Հայաստանը:
- ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԼՂՀ ԵՎ ՈՉ ԹԵ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱդրբեջանական արտգործնախարարությունը եւ, ամենայն հավանականությամբ, ոչ միայն հարեւան երկրի այս գերատեսչությունը, հերթական ապատեղեկատվական քարոզարշավն են սկսել, թերեւս մեր նախագահական ընտրությունների ֆոնին ...ԱՄՆ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 24 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Ամերիկայի հայկական համագումարը իր անհամաձայնությունն է հայտնել ԱՄՆ-ի վարչակազմի 2009-ի ֆինանսական տարվա առաջարկված բյուջեում Հայաստանին տրամադրվելիք 24 մլն դոլարի տնտեսական օգնությանը, ինչը, ըստ հաղորդագրության, ...ԱՄՆ-Ը «ԱՓՍՈՍԱՆՔ» Է ՀԱՅՏՆԵԼ ԻՐԱՆԱԿԱՆ ՀՐԹԻՌԻ ԱՐՁԱԿՄԱՆ ԱՌԹԻՎ
Երեկ «Ազգը» գրեց իրանական արբանյակի եւ տիեզերական ծրագրի գոյության մասին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երկուշաբթի օրը նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ներկայությամբ իրականացվել է իրանական տիեզերական մղիչ հրթիռի ...ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ա. Հ.Երեկ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ բացեցին Հայաստանում ...ԴԵՊԻ ԱՊԱԳԱՆ ՄԻՏՎԱԾ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆՀաշված օրեր են մնում մինչեւ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները: Երկիրն այսօր կանգնած է պատմական խաչուղիների առջեւ: Նախագահի ընտրությունից մեծապես կախված է լինելու Հայաստանի առնվազն հնգամյա ...ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՉԻ ՀԱՆԻ
Ն. Պ.Միացյալ Նահանգների քաղաքացիներն արտասահմանում գտնվելիս ընտրելու հնարավորություն չեն ունենում, բայց երկրի դիվանագետները չեն զրկվում այդ իրավունքից: Մինչդեռ Հայաստանի դիվանագիտական կորպուսն էլ արտասահմանում ...ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԾԱԽՍՈՒՄ ԻՐԵՆՑ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՔվեարկությունից 14 օր առաջ ԿԸՀ-ում հավաքված լրագրողները երեկ փորձում էին մինչեւ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի հայտնվելը կեսկատակ-կեսլուրջ ենթադրություններ անել, թե նախագահի թեկնածուներից ո՞վ հանած կլինի ...ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋՈՒՄ ԿՊԱՐԶՎԻ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-ՕԵԿ-ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԼեւոն Տեր-Պետրոսյան-Արթուր Բաղդասարյան-«Ժառանգություն» միավորման մասին փոխադարձ հայտարարություններն ու ակնարկները, որ արդեն իսկ երեք ուժերի միջեւ ընթացող բանակցությունների արդյունքում են հայտնվում հրապարակներում, ...«ՄԵՐ ՄԵՋ ԸՆԿԱԾ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿԵՂԵՔԵԼ ՈՒ ՃՆՇԵԼ ՄԵԶ, ԵՍ ԿՎԵՐԱՑՆԵՄ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Արագածոտն-ԵրեւանՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի նախընտրական քարոզչական խումբը երեկ Արագածոտնի մարզի Ապարան, Թալին եւ Աշտարակ քաղաքներում հանդիպեց բնակչության հետ: Մինչեւ Ապարան ...«ՄԵՆՔ ԵԿԵԼ ԵՆՔ ՈՒ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի 16-րդ օրը սկսեց Կոտայքի մարզի ընտրողների հետ հանդիպումներով: Նա Կոտայքի մարզ այցելեց 3-րդ անգամ: Իսկ երեկ նա հանդիպեց Նոր Գեղիի, Նոր Հաճընի, Աբովյանի, ...«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»
1Նման վերնագրով «Крымское Эхо» կայքի լրագրող Վիկտոր Կովալենկոն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին: Ըստ կայքէջի, Անգլիայում ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼ Է ՕԵԿ-ԻՆ
Գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, որ դիմել է նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին, խնդրելով տրամադրել ինչ-որ անձանց կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ իր տրամադրության տակ ...«ՄԵ ԾԻԾԱՂ, ՄԵ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄեկ տասնյակ պատգամավորները երեկ մեկ տասնյակից ավելի համաձայնագրեր, օրինագծեր ու դրանցում փոփոխություններ քննարկեցին անհարց-անպատասխան աշխատաձեւով, որը հատուկ է ՀՀ Ազգային Ժողովին, բայց երեկ դրսեւորումն ...ՀԱՅԱՍՏԱՆԻ 22-ՐԴ ԲԱՆԿԸ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «ՊՐՈԿՐԵԴԻՏՆ» Է
Ա. Մ.Հայաստանում երեկ պաշտոնապես իր գործունեությունը սկսեց գերմանական «Պրոկրեդիտ» բանկը, որը դարձավ Հայաստանում գործող 22-րդ բանկը: Այդ կապակցությամբ երեկ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ...«ՓՈԹԻ-ԿԱՎԿԱԶ ՆՈՐ ԼԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ՈՒՂԻՆ ՉԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՄԵՐ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ»
Ա. Մ.Խոսելով Փոթի-Կավկազ (Նովոռոսիյսկ, Ռուսաստան) լաստանավային նոր անցման մասին երեկ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ չարդարացրեց սպասելիքները, որոնք ունեին ...ԷԿՈՏՈՒՐԻԶՄՆ ՈՒ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԵթե Հայաստանի քաղաքաշինության նախարարը 2003-ին մոռացության չտար իր իսկ պատվերով «Հայնախագիծ» ՓԲԸ-ի նախագծած Սեւանի ազգային պարկի հատակագիծը, Սեւանի ավազանն այսօր բոլորովին այլ տեսք կունենար, կունենայինք ...ՏԱՐԻՆ ԲՈՒՌՆ Է ԼԻՆԵԼՈՒ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանի հետ զրուցեցի 2008-ին մեր թատրոններին տրամադրած գումարների, բեմադրությունների, նաեւ՝ նոր ներկայացումների մասին: - Հաճախ են ասում, որ թատրոնը մեռնում է, դահլիճները ...«ՕՐԵՐԸ» ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ԹԵՄԱՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ«Օրեր» համաեվրոպական անկախ ամսագրի ինչպես մյուս բոլոր, այնպես էլ հերթական համարում ընթերցողին ներկայացվում են ամենատարբեր ոլորտներում իրենց գործով ճանաչված հայերի հետ հարցազրույցներ, անցյալի իրենց գործունեությամբ ...ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ
Հ. Ծ.«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ Մանչեստրի (Մեծ Բրիտանիա) համալսարանից դոկտ. Ջոան Լեյկոքը հրավիրվել է Էն Արբորի Միչիգան համալսարան՝ զբաղեցնելու Մանուկյան-Սիմոն հիմնադրամի ֆինանսավորմամբ ...Ո՞Վ ԿԴԱՏԻ ԿԱՇԱՌԱԿԵՐ ԴԱՏԱՎՈՐԻՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Դատավորները, որոնք իրենք են աշխատել դատական օրենսգրքի վրա, 13-րդ հոդվածի 6-րդ կետով քանդում են արդարադատության հիմքերն ամբողջ Հայաստանում եւ իրենք իրենց պաշտպանում են քրեական պատասխանատվությունից», կարծում ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՍՔԻՆՀԵԴՆԵՐԻ ԽՈՒՄԲ
Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է մոտ 20 մարդու սպանության մեջ մեղադրվող 4 երիտասարդի: Խումբը ղեկավարել է 18-ամյա եկատերինբուրգցի Արթուր Ռինոն, որը ձերբակալվել էր անցած տարվա ապրիլին՝ հայազգի բիզնեսմեն ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ՉՈՐՍՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի 3-րդ տուրում առաջատարներից մեկը` Զավեն Անդրեասյանը, որ երկու անընդմեջ հաղթանակ էր տոնել, ոչ-ոքի ավարտեց պարտիան Բայադուր Ջոբավայի հետ: Ուժեղագույնների մրցաշարի մեր մյուս մասնակիցներից ...ՀՈՒՍԱԴՐՈՂ ՍԿԻԶԲ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գերազանց է հանդես գալիս Մալթայում ընթացող միջազգային մրցաշարում: Մալթայի (1-0) եւ Բելառուսի (2-1) հավաքականների նկատմամբ տոնած հաղթանակների ...ՓԼՈՒԶՈՒՄ
Փետրվարի 3-ին, ժամը 11.45-ին Ալավերդու լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող հանքի 5-րդ եւ 6-րդ հանքուղիները միացնող հատվածում տեղի է ունեցել փլուզում: Դեպքի վայր են մեկնել Ալավերդու լեռնափրկարարական ...
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂ ԵՆ, ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԽԱՂԱՂ ՉԵՆ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԱՆԵԼԻՔՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ` ԵՎՍ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆՄԱՅՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ ԵՎ ԱՅՍՕՐԸ
ԼՈՒՍԻՆԵ ԴԵՄԻՐՃՅԱՆԲՅՈՒՋԵՆ ԵՎ ՄԱՐԶԵՐԸ
ԱՆԱՀԻՏ ՀԱՅԹԱՅԱՆ, Տնտեսական բարեփոխումների վերլուծական- տեղեկատվական կենտրոն«ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է, ՈՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԱՊԱՀՈՎԵՆ ԳՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿԵՆ ԱՄԲՈՂՋ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ.
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«ԵՎ ՆՈՐԻՑ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ»

ԱՐԱԳ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԵՌԱԽՈՍԱԳԾՈՎ` ԶՈՒԳԱՀԵՌԱԲԱՐ ՀԵՌԱԽՈՍԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

