
ՀԻՆԳ ԹՌՈՒՑԻԿ ՀԱՐՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
Արամ Հարությունյան - Հավանաբար այն կլինի, այսպես ասած, ժողովրդին շնորհակալության կոչ, նորմալ ընտրությունների կապակցությամբ: Ես լինելու եմ ոչ թե բոլորի, այլ յուրաքանչյուրի նախագահը եւ հենց դա որպես հրամանագիր կարելի է համարել իմ խոսքը: Այդ պահին հնարավոր է, որ ավելի կարեւոր բան լինի, քանի որ օրվա նախագահը ավելի շատ ինֆորմացված է լինում, քան թե ապագա նախագահը: Բայց բնականաբար, իմ ծրագրային դրույթներից բխող, մասնավորապես, ասենք, հարկային համակարգի հետ կապված եւ նման բաներ:
Արթուր Բաղդասարյան - Առաջին հրամանագիրը կլինի անկեղծ երախտիքի խոսք ուղղված ժողովրդին, որում նաեւ կսահմանվեն տասը առաջնահերթ քայլերը, որոնք պետք է կատարվեն:
Արման Մելիքյան - Հատուկ առանձին հրամանագիր ստորագրելու խնդիր չեմ տեսնում, ես ունեմ նախընտրական ծրագիր, որը բազմաթիվ, միմյանց հետ փոխկապակցված գործողություններ է ենթադրում, այսինքն՝ դա պետք է լինի ուղղակի մի ծրագրի սկիզբը:
Արտաշես Գեղամյան - Առաջին հրամանագիրը ուղղված կլինի իմ հեղինակած «Արարման ծրագրում» ներառված բոլոր հարցադրումները օրենքի նախագծեր դարձնելու մասնագիտական խմբի ձեւավորմանը:
Լեւոն Տեր-Պետրոսյան - Առաջին ոչ պաշտոնական հրամանագիրը ես արդեն հրապարակել եմ եւ հիմա չեմ կարող ասել, թե պաշտոնականը որը կլինի: Կա օրենք, կա սահմանադրություն, կառավարության ձեւավորման հրամանագիր, որոշում... Իսկ եթե հարցը վերաբերում է ծրագրայինին, ապա դա նույնպես հստակ է: Կան պրոտոկոլով սահմանված ժամկետներ, երդման արարողությունից հետո նախագահը անցնում է իր գործունեությանը եւ առաջին խնդիրը պետք լինի կառավարության ձեւավորումը...
Սերժ Սարգսյան - Սահմանադրության փոփոխության մեջ հստակ նշված է, թե ովքեր կարող են առաջադրել կառավարության ղեկավարին: Դա Ազգային ժողովի մեծամասնության որոշելիք հարցն է, որին ես վստահում եմ:
Վահան Հովհաննիսյան - 3 օրվա ընթացքում մաքրել Երեւանը կեղտից:
Վազգեն Մանուկյան - Հրամանագրով խորհրդի ստեղծում, որի առջեւ դրված կլինեն հետեւյալ խնդիրները.
ա) միջոցառումներ տնտեսությունը ստվերից հանելու ուղղությամբ,
բ) միջոցառումներ մենաշնորհների վերացման եւ տնտեսությունը մրցակցային դաշտ բերելու ուղղությամբ,
գ) միջոցառումներ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար՝ նոր ծրագրի մշակում:
Տիգրան Կարապետյան - Հենց առաջինը կլինի իշխանական թեւերի տարանջատումը, որը կբերի մրցակցություն ու այսօր անհրաժեշտ է մեր հանրապետությանը: Հարց 2. Ո՞ւմ եք տեսնում վարչապետ, ո՞ւմ կնշանակեիք:
Ա. Հ.- Քանի որ ՀՀ նախագահի թեկնածուների մեջ կան վարչապետի թեկնածուներ, բնականաբար ես չէի ցանկանա նրանց քարոզով զբաղվել, քանի որ ինձ մրցակից են: Իսկ որ ապագա վարչապետը հենց թեկնածուներից մեկն է, չեմ կասկածում:
Ա. Բ.- Դա պայմանավորված կլինի քաղաքական իրավիճակով եւ կբխի քաղաքական կոնսուլտացիաների բովանդակությունից:
Ա. Մ.- Դա բացառապես իմ որոշելու խնդիրը չէ, դա պետք է որոշվի քաղաքական ուժերի հետ, այդ պահի դրությամբ, կայանալիք խորհրդակցությունների արդյունքում: Ես կցանկանայի աշխատել պրոֆեսիոնալ համապատասխան մակարդակ ու քաղաքական ազդեցություն ունեցող անձի հետ: Այսինքն, ո՛չ կուսակցական պատկանելությունը, ո՛չ էլ տարիքային կամ սեռական առանձնահատկությունները այդ առումով որոշիչ չեն:
Ա. Գ.- Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող քաղաքական խմբերի հետ ես պարտավորված կլինեի, հարգելով վերջիններիս կարծիքը, որոշել վարչապետի հարցը, ինչպես նախատեսված է ՀՀ սահմանադրությամբ, այսինքն՝ կվստահեի մեծամասնությանը եւ դա համաշխարհային պրակտիկայում շատ ընդունված ձեւ է եւ առհավատչյան` այսօրվա Մ. Նահանգներում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երբ Կոնգրեսի թե՛ Սենատում, թե՛ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն ունեն մեծամասնություն, իսկ պրեզիդենտը հանրապետական է: Տեսնում եք, շատ լավ էլ համագործակցում են, որի արդյունքում ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհի թիվ 1 պետությունը իր ժողովրդավարական դրսեւորումներով եւ հզորությամբ:
Լ. Տ.-Պ.- Այստեղ, հասկանալի է, լուրջ խնդիրներ պիտի ծագեն, որովհետեւ մենք խորհրդարանում մեծամասնություն չունենք, պիտի կարողանանք աշխատել մեծամասնության հետ: Ես բացատրել եմ, որ խորհրդարանը թեեւ այսօր չի արտահայտում մեր հասարակության եւ մեր քաղաքական դաշտի ուժերի հարաբերակցությունը իրականում, բայց հարկադրված ենք աշխատել այս խորհրդարանի հետ: Ես չեմ կասկածում, որ որեւէ բարդություն չի լինի: Շատ սահուն կձեւավորվի կայուն կառավարություն, կնշանակվի վարչապետ, որից հետո իմ այս ծրագրի հիմնադրույթների վրա կներկայացվի կառավարության ծրագիրը, որը, ես կարծում եմ, շատ լուրջ ծրագիր է:
Ս. Ս.- Դեռ շատ շուտ է. ձուկը ջրում... հասկացա՞ք, չէ, ինչ եմ ուզում ասել, սպասենք մի քիչ ու ամեն ինչ լավ կլինի:
Վ. Հ.- Համաձայն ՀՀ սահմանադրության`
Հոդված 55. Հանրապետության նախագահը՝
4) Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին:
Անշուշտ առաջատար քաղաքական ուժերի հետ քննարկումների ընթացքում ես կարող եմ ունենալ իմ տեսակետը:
Վ. Մ.- Ըստ սահմանադրության` դա պետք է բանակցությունների առարկա դառնա այդ պահին Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի հետ:
Տ. Կ.- (կատակով) Միանշանակ՝ պարոն Հակոբ Ավետիքյանին, «Ազգի» խմբագրին, նա Լիբանանից է, ախպար է եւ խելացի մարդ է: Հարց 3. Կանանց վստահո՞ւմ եք կյանքում:
Ա. Հ.- Այո: Ես միշտ վստահում եմ մարդկանց: Սակայն կա այսպիսի թեւավոր խոսք՝ հավատա, բայց ստուգիր:
Ա. Բ.- Այո, վստահում եմ, սիրում եւ գնահատում: Ավելին, համոզված եմ, որ կանանց ուսերին դրված ծանր բեռը պետք է թեթեւացնել ոչ միայն ամենօրյա ուշադրությամբ ու հոգատարությամբ, այլեւ պետական հոգածությամբ, որպեսզի մեծանա կանանց մասնակցությունը մեր պետական կառավարման գործընթացին:
Ա. Մ.- Միանշանակ:
Ա. Գ.- Ոչ միայն վստահում եմ կանանց, այլեւ իմ աշխատանքային կենսագրության մեջ մեծապես հենվել եմ իրենց նվիրվածության, բարեխղճության, պարկեշտության եւ ավելի նվիրված ու հավատարիմ լինելու դրսեւորումներին:
Լ. Տ.-Պ.- Միանշանակ:
Ս. Ս.- 100 տոկոսով վստահում եմ:
Վ. Հ.- Վստահության առումով կանայք տղամարդկանցից ոչնչով չեն տարբերվում, եթե տարբերվում են էլ, ապա միայն դրական իմաստով:
Վ. Մ.- Այո:
Տ. Կ.- Այո, իհարկե: Հարց 4. Ձեր սիրած ուտեստը:
Ա. Հ. - Ես մտածում եմ, որ Աստված աշխարհը ստեղծեց, բայց այդքան ժամանակ չպետք է տրամադրեր ուտելուն: Դեռ ուսանողական տարիներից իմ սիրած ուտեստը մածնաբրդոշն է:
Ա. Բ.- Որպես առաջին գերադասում եմ սնկապուրը, բորշչը, որպես երկրորդ ուտեստ՝ հայկական տոլման եւ լավ քյուֆթան:
Ա. Մ.- Առանձնահատուկ որեւէ բան չունեմ, սիրում եմ մսից պատրաստված տարբեր ուտեստներ:
Ա. Գ.- Հաց ու պանիր:
Լ. Տ.-Պ.- Առանձնահատուկ որեւէ ուտեստ չեմ նախընտրում:
Ս. Ս.- Ֆրանսիական ուտեստ է՝ մակարոնի մեջ սունկը, որը շատ համեղ է:
Վ. Հ.- Նայած, թե որ աշխարհամասում եմ, Եվրոպայում դա իսպանական պաելյան է կամ գերմանական նրբերշիկը գարեջրի հետ, Միջին Արեւելքում պրակտիկորեն ամեն ինչ, Ամերիկայում ստեյքը, Ռուսաստանում ձկնեղենի տեսականին, Արցախում ժինգյալով հացը, իսկ Հայաստանում տոլման` նախընտրելի է պասուցը:
Վ. Մ.- Բազմաթիվ են. հայկական խոհանոցից, երեւի, թփով տոլմա:
Տ. Կ.- Ախպարական տոլումբա: Հարց 5. Նախագահ ընտրվելուց հետո ո՞ւմ կցանկանայիք, որ ձեզ առաջինը շնորհավորեր:
Ա. Հ.- Բնականաբար, իմ ընտանիքի անդամները:
Ա. Բ.- Առաջինը կուզենայի, որ ժողովրդի մեջ թեւածեր շնորհավորանքի խոսքը եւ կկամենայի, որ ժողովուրդը շնորհավորեր: Հայաստանում իշխանության եւ ժողովրդի միջեւ ոչ թե դաշինք է գործում, այլ անջրպետ: Ես անկեղծորեն կկամենայի, որ ժողովուրդը սիրեր եւ ընդուներ իր նախագահին:
Ա. Մ.- Իմ քաղաքական հակառակորդները:
Ա. Գ.- Կցանկանայի ինձ առաջինը շնորհավորեր իմ մրցակիցը՝ երկրորդ փուլում ով եղել է:
Լ. Տ.-Պ.- Ձեզ:
Ս. Ս.- Նա, ով կհայտնվի 2-րդ տեղում:
Վ. Հ.- Պարտություն կրած բոլոր մրցակիցներս:
Վ. Մ.- Հեռացող իշխանությունը:
Տ. Կ.- Րաֆֆի Հովհաննիսյանը:
- ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆՓետրվարի 1-ի համարում, անդրադառնալով Հայաստանի նախագահական ընտրությունների նկատմամբ թուրքական կենտրոնական թերթերի ցուցաբերած սեւեռուն ուշադրությանը, առանձնացրել էինք «Զամանը», նշելով, որ այս թերթը լույս ...ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿԼԱՎԸ ՄԱՌՆԵՈՒԼԻ ՇՐՋԱՆՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎրաստանի Մառնեուլի շրջանում, որտեղ մեծ մասամբ ադրբեջանցիներ են ապրում, մի քանի հայկական գյուղ կա. Չանախչին, Ախքյորփին, Օփրեթին եւ Խոխմելը... Այս գյուղերի բնակչությունը միասին 3000-ի է հասնում: Ադրբեջանաբնակ ...ԱՆԿԱՐԱՅԻՆ ՄՏԱՀՈԳՈՂ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Հ. Ծ.Ըստ Վաշինգտոնից «Գլոբալ-հայ տեղեկատվական ծառայություններից» ստացված հաղորդագրության, մեկ ամիս առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության մշտական ընտրյալ հանձնախմբի փոխնախագահի պաշտոնից ...ԻՐԱՆՆ ԱՐԲԱՆՅԱԿ ՈՒՆԻ ԵՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՍԿՍՈՒՄ
Իրանում երեկ բացվել է առաջին տիեզերական կենտրոնը: Արարողությանը ներկա է եղել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որը կենտրոնի բացումը բնութագրել է որպես «մարդկության խոշոր քայլ, որը կկարեւորի Իրանին եւ ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՌուսաստանում պաշտոնապես մեկնարկեց նախագահական ընտրական քարոզարշավը: Թեկնածուները չորսն են` առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը, լիբերալ-դեմոկրատ Վլադիմիր Ժիրինովսկին ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Ռամկավար ազատական կուսակցության Արեւելյան Ամերիկայի եւ Կանադայի շրջանակի մամուլի օրգան «Արմինյն միրոր սփեքթեյթր» թերթը պաշտպանում է վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը», ասված է խմբագրությանը անգլերեն ...«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ՆԵՐԿԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՆ Է»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՀՀ նախագահի թեկնածու, «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ի տարբերություն այլ քաղաքական գործիչների, ինքն իր դիրքորոշման մեջ ...«ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԾԱՆԱ, ԵԹԵ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍՐՎԻ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Արտաքին գործոնի ազդեցությունը կմեծանա, եթե իրավիճակը սրվի», երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Նրա կարծիքով, այս ...ՀԻՆԳ ԹՌՈՒՑԻԿ ՀԱՐՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱրամ Հարությունյան - Հավանաբար այն կլինի, այսպես ասած, ժողովրդին շնորհակալության կոչ, նորմալ ընտրությունների կապակցությամբ: Ես լինելու եմ ոչ թե բոլորի, այլ յուրաքանչյուրի նախագահը եւ հենց դա որպես հրամանագիր ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈԱԼԻՑԻԱ՞
Հ. Ա.«Շատ է այսօր խոսվում՝ ով ում կմիանա: Այսօր կարեւոր չէ, թե ով ում կմիանա, բայց համախմբումը շատ կարեւոր է», կիրակի օրը Ազատության հրապարակում խոսելով իր հազարավոր կողմնակիցների առաջ՝ ասաց «Օրինաց երկիր» ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՒՍԱԼԵՌ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Մուսալեռ հայրենակցական միության կենտրոնական վարչությունՀայաստանի մուսալեռցիները՝ գիտակցելով 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պատմական նշանակությունը, որը շրջադարձային է լինելու Հայաստանի ապագայի համար, գնահատելով Հայաստանի առաջին նախագահ, ...ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՎ ԻՆՔՆԱԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Կիրակի օրը Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել «Օրինաց երկիր» կուսակցությունը: Հավաքի ժամանակ ելույթ է ունեցել պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, պերճախոսությամբ աչքի է ընկել Հեղինե Բիշարյանը, ...ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ «Ա. Հովսեփյանը գրավոր հանձնարարել է ՀՀ ոստիկանությանը ձեռնարկել օպերատիվ-որոնողական միջոցառումներ հնչած սպառնալիքների վերաբերյալ ՀՀ նախագահի ...ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺՎԵՑ
Սահմանադրական դատարանը, ի պատասխան Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումի (հիշեցնենք, որ վերջինս պահանջում էր վերականգնել արտերկրներում գտնվող Հայաստանի քաղաքացիների ընտրելու իրավունքը), ...«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄԵԾ, ԵՐԿԱՐԱՏԵՎ ՄԻԱՑՈՒՄ»
Նման հայտարարությամբ հանդես է եկել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Կարծում եմ, որեւէ մեկը հիմք չունի «Ժառանգություն» կուսակցության անունից հայտարարություններ անելու», «Նոյյան ...ՀԱՐԿԱՅԻՆԻ ԴԵՄ ԳԱԼԱ-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑԸ ԿՔՆՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
Գ. Մ.Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության հասարակական պաշտպանության շտաբը հունվարի 31-ին տարածած հայտարարությամբ տեղեկացնում է, որ հունվարի 29-ին ԳԱԼԱ-ի սեփականատեր «ՉԱՊ» ՍՊԸ-ն ստացել է ՀՀ վարչական ...ԱՐԱԳ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԵՌԱԽՈՍԱԳԾՈՎ` ԶՈՒԳԱՀԵՌԱԲԱՐ ՀԵՌԱԽՈՍԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1«Արմենտելն» առաջարկում է Hi-Line ինտերնետային նոր ծառայությունը, որը հիմնված է ADSL (Asymmetric digital subscriber lines - ասիմետրիկ թվային բաժանորդային գիծ) տեխնոլոգիայի վրա: Hi-Line-ից օգտվելու դեպքում ...ԹԵԹԵՎ ԵՎ ՇԱՏ ԼԱՎ ՎԱՐԿԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Ն. Պ.Նախորդ նստաշրջանից կիսատ մնացած մի հարց, երեք համաձայնագիր, քրեակատարողական ծառայության օրենքում փոփոխություն եւ Վերահսկիչ պալատի 2008-ի գործունեության տարեկան ծրագիրը, ահա երեկ ԱԺ մեկնարկած նստաշրջանի ...ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍՎԵՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄայրաքաղաքում քաղաքաշինական ծրագրերն այս տարի կշարունակվեն: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Նա նշեց, թե խոսքը որ տարածքների մասին ...ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
Ա. Մ.«Հայփոստի» հոլանդացի տնօրեն Հանս Բոնը երեկ հանդիպում ունեցավ ընկերության աշխատակիցների հետ եւ ներկայացրեց այն արդյունքները, որոնք ընկերությունն ունեցել է 2007-ին, եւ առաջիկա ծրագրերը: «Հայփոստի» տնօրենի ...«ՊՐՈԿՐԵԴԻՏ» ԲԱՆԿՆ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԿԳՈՐԾԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում գտնվող գերմանական KfW բանկային ...ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` 6.00 ՏՈԿՈՍ
ԿԲ մամուլի ծառայություն2008-ի փետրվարի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրեց ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.00%: 2008-ի հունվարին 2007 թ-ի դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 2.4% գնաճ, ...ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄ «ԽՈՅ»
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է խոյին պատկերող արծաթե հուշադրամ: Ծրագրում ներառված են կենդանակերպի տասներկու նշանները: ...ԹԱՏՐՈՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԼՈՒԾՎԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԲոլորովին վերջերս Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի պետական թատրոնի գեղ. ղեկավար Գեղամ Գրիգորյանն իր դիմումի համաձայն հեռացավ թատրոնից: Իսկ թե ի՞նչն է պատճառը եւ ի՞նչ է սպասվում թատրոնին, պարզաբանում ...ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ԴԻՆՔԻՆ
Հ. Ծ.Փետրվարի 2-ին Ուոթերթաունի (Մասաչուսեթս) 47 «Նիկոլա ավենյուի» վրա գտնվող Հայ մշակույթի եւ կրթության կենտրոնում տեղի է ունեցել պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության առաջին տարելիցին նվիրված հիշատակի ...ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆ ԳՐՔԵՐ՝ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՑԱԾՐ ՃԱՇԱԿԻ ԴԵՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՄեր իրականության մեջ օրավուր թեւերը լայն տարածող ցածրաճաշակ երաժշտության դեմն առնելու համար մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալությունն այս տարի առաջին անգամ պետպատվերով կհրատարակի երաժշտական ...ԲԸՐՆՍԻ ԸՆԹՐԻՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ն. Պ.Շոտլանդացի բանաստեղծ Բըրնսի մասին ասում են, որ սիրել է կյանքը, պոեզիան, երաժշտությունն ու ընկերներին: Նրան համարում են արտառոց մարդ: Սակայն արդեն շուրջ 200 տարի աշխարհում լայն տարածում գտած օրինաչափ մի ...ԱՐՎԵՍՏԻ ԳԱԼԱ-ՀԱՄԵՐԳ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՐԿՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ
Հ. Ծ.Խմբագրությանը հասցեագրված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին հայտնի իրավաբան Մարկ Կիրակոսի հանդիսավարությամբ եւ «Սբ. Վարդանի ասպետների եւ դուստրերի» կազմակերպությամբ արվեստի գալա-համերգ ...ՄԵԾ ՊԱՀՔ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՓետրվարի 4-ից սկսվեց մեծ պահքի շրջանը, որը եկեղեցական տաղավար տոներից ամենախոշորն է ու տեւում է 48 օր՝ բուն Բարեկենդանից մինչեւ Սբ. Հարության-Զատկի տոնի նախօրեն: Այս տարի մարտի 23-ին կնշվի Սբ. Հարության ...ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆԸ ՆՈՐԱՄՈՒՏԸ ՆՇԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ
Մալթայում չորս հավաքականների մասնակցությամբ միջազգային մրցաշար է անցկացվում, որոնց թվում է նաեւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Դանիացի մասնագետ Յան Պոուլսենի համար նորամուտն ազգային հավաքականում ...ՀԱՂԹՈՂԸ ՉՈՐՈՇՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹեթեւագույն քաշում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանի եւ ֆիլիպինցի Զեդ Գորեսի Ֆիլիպիններում կայացած մենամարտը չորոշեց հաղթողին, որը հետագայում պետք է մրցեր IBF-ի վարկածով առաջին ...«ՍՏՅԱՈՒԱՆ» 1,5 ՄԼՆ ԵՎՐՈ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԻՄԱՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՌումինական լրատվամիջոցների տեղեկացմամբ երկրի բազմակի չեմպիոն «Ստյաուան» պատրաստ է 1,5 մլն եվրո վճարել Տիմիշոարայի «Պոլիտեխնիկի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի խաղացող Արտավազդ Քարամյանի տեղափոխման ...ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում մեկնարկել է շախմատի «Աերոֆլոտի» 4-րդ ավանդական փառատոնը, որն իր մեջ ընդգրկում է չորս մրցաշարեր: Մասնակիցների քանակը 1200-ից ավելի է: Ուժեղագույնների մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Հայաստան» մարզական միության մարզադահլիճում իրենց մրցավեճն ավարտեցին ազատ ոճային ըմբիշները, որոնք վիճարկում էին հանրապետության չեմպիոնի տիտղոսը: Ըստ քաշային կարգերի, ուժեղագույններ ճանաչվեցին Միհրան Ջաբուրյանը ...ԱՌԱՋԻԿԱ ԵՐԵՔ ՕՐԵՐԻՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ 1-2 ԱՍՏԻՃԱՆՈՎ
«Հայհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնից տեղեկացանք, որ առաջիկա երեք օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն էական փոփոխություն չի կրի: Փետրվարի ...63 ՊԱՏԱՀԱՐԻՑ ԶՈՀՎԵԼ Է 7, ՎԻՐԱՎՈՐՎԵԼ 98 ՄԱՐԴ
Մ. Մ.Հունվարի 21-ից փետրվարի 4-ը հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 63 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ զոհվել է, 98-ը՝ ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:ՄԱՔՍԱՆԵՆԳ-ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Ազգի» ուշիմ ընթերցողներից մեկը մեզ է ուղարկել մի հաղորդագրություն, որում նշում է, որ արգենտինական Clarin թերթը հունվարի 26-ին հրապարակել է այն դիվանագետների անվանական ցանկը, որոնք կասկածվում են ավտոմեքենաների ...
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ՉԽԶԵԼ ԿԱՊԵՐԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ ՍՈՒԽՈՒՄԻ ՈՒ ՑԽԻՆՎԱԼԻ ՀԵՏ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ՍՊԱՍՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇՈՒՆՆ ՈՒ... ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՐՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-6-Ը ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅ-ԲԵԼԳԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ
ԴԻՏԱՐԿՈՒՄ ԼՂՀ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ.
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԱՐԱԳ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԵՌԱԽՈՍԱԳԾՈՎ` ԶՈՒԳԱՀԵՌԱԲԱՐ ՀԵՌԱԽՈՍԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1540 Ծնվեց հայ պատմագիր, բանաստեղծ, մանկավարժ Սիմեոն Ապարանեցին: (Վախճ. 1614թ.-ին)
- 1877 Արցախի Հադրութ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, մաթեմատիկոս, ինժեներ-տեխնոլոգ Ալեքսանդր Մելիքյանը: Նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը:
- 1879 Բաքվում, նաֆթարդյունաբերողի ընտանիքում ծնվեց անվանի ինժեներ, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության առաջին գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1970թ. հունիսին մեծ գյուտարարի աճյունը տեղափոխվել է Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն: (Վախճ. 1932թ. Լենինգրադում)
- 1960 Կուբայի մայրաքաղաք Հավանայում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանը բացեց Խորհրդային Միության ցուցահանդեսը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

