
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿԼԱՎԸ ՄԱՌՆԵՈՒԼԻ ՇՐՋԱՆՈՒՄ
Վրաստանի Մառնեուլի շրջանում, որտեղ մեծ մասամբ ադրբեջանցիներ են ապրում, մի քանի հայկական գյուղ կա. Չանախչին, Ախքյորփին, Օփրեթին եւ Խոխմելը... Այս գյուղերի բնակչությունը միասին 3000-ի է հասնում: Ադրբեջանաբնակ շրջանում ապրող այս հայերի համար գրեթե բոլոր կարեւոր հարցերը լուծելու վայրը Ստեփանավանն է, ուր գնում են կարգավորելու այս գյուղերի բնակչության առողջապահական հարցերից սկսած մինչեւ կրթական խնդիրները:
Ստեփանավան տանող ամենամոտ, թեեւ բավականին անհարմար, իսկ ավելի ճիշտ` գրունտային ճանապարհը, որը գյուղերի բնակիչները անցնում էին միակ տրանսպորտով` ԳԱԶ 66-ով, վերջնակետը Կիրովականն է: Ընդ որում, անցումը այս գյուղերից Հայաստանի տարածքում գտնվող Ստեփանավան իրականացվում էր, այսպես կոչված, Պրիվոլնիի ուղեկալով, որտեղ հայ-վրացական սահմանը հատելիս ստուգում էին միայն մարդկանց փաստաթղթերը` առանց գրանցելու եւ առանց մաքսային համակարգի:
44-ամյա Մհեր Օլքինյանը Ախքյորփի (թարգմանաբար - Սպիտակ կամուրջ- Ա.Հ.) գյուղի բժիշկն է, երեք զավակ ունի եւ դեռ մտածում է հայրենի գյուղում ապրելու հեռանկարի մասին: Բժշկի պատմածի համաձայն, Մառնեուլի հայաբնակ այս գյուղերի բնակիչների համար մի մեծ խնդիր է առաջացել. փակվել է Պրիվոլնիով անցնող ճանապարհը, եւ, որքան էլ հետաքրքրական է, հայկական կողմից:
«Ազգի» տեղեկությունների եւ համագյուղացիների հատկապես առողջական հարցերով մտահոգ բժիշկ Օլքինյանի պատմածի համաձայն, մի քանի ամիս առաջ վրացական կողմը օրինական տեսքի է բերել Պրիվոլնիի իր ուղեկալը, մաքսային ծառայության կետ եւ անձնագրային ստուգման համար համակարգիչ տեղադրել:
Եվ, քանի որ վրացական կողմն արդեն իրավասու է եւ կարող է ելքի կնիք դնել գյուղաբնակների անձնագրերում, հայկական կողմը օբյեկտիվորեն ուղղակի փակել է ուղեկալը, քանի որ այն բնավ էլ անցակետ չէ եւ այդտեղ գտնվող մի քանի հոգուց եւ ոչ մեկը չի կարող մուտքի կնիք դնել անձնագրերում, քանի որ նման ոչ մի բանի համար իրավասու չեն:
Առաջին հայացքից բնականոն իրավիճակ է, երբ մի կողմի պաշտոնական սահմանին պետք է մյուս կողմում եւս նմանօրինակ կառույց համապատասխանի: Բայց խնդիրն իսկապես հրատապ է, քանի որ ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանի հայաբնակ այս գյուղերի բնակիչներն այլընտրանք չունեն, բացի տարատեսակ հարցերը Ստեփանավանում լուծելուց:
Մասնավորապես, Ախքյորփի գյուղից Պրիվոլնիի ուղեկալով մինչեւ Ստեփանավան ընդամենը 40 կմ է, մինչդեռ մոտակա օրինական անցակետով` Բագրատաշենով անցնելու դեպքում ճանապարհը դառնում է ավելի քան 150 կմ: Բնականաբար, գյուղաբնակի համար, որն ըստ էության, բացի անասնապահությունից, ոչ մի այլ բանով զբաղվել չի կարող բնակլիմայական պայմանների պատճառով, մի քանի անգամ գերազանցող ճանապարհ անցնելը բավականին բարդ լուծելի խնդիր է:
Մյուս կողմից, այս գյուղերը որեւէ տրանսպորտային միջոցով կապված չեն Բագրատաշենի անցակետին: Եվ դա այդ ուղղությամբ գնալու միակ խնդիրը չէ: Հար եւ նման ազգային փոքրամասնություններով բնակեցված երկու շրջանների` Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի ճանապարհների մեծամասնությանը, հայաբնակ այս գյուղերից մինչեւ Սադախլո-Բագրատաշեն ճանապարհն ուղղակի ավելի վատն է, քան Պրիվոլնիով Ստեփանավան տանող գրունտային ուղին:
Տրանսպորտային կապ գոյություն չունի անգամ շրջկենտրոն` Մառնեուլ հասնելու համար, որտեղ, ի դեպ, դժվար է պատկերացնել հայերի համար բուժօգնություն ստանալու հավանականությունն անգամ:
Հայաբնակ այս գյուղերում միասին գոնե մեկ ծննդատուն էլ չկա, եւ բնակիչների երեխաներն արդեն երկար տարիներ ծնվում էին Ստեփանավանում: Հասկանալի է, որ բժիշկ Օլքինյանը ապագա որեւէ մոր չի կարող խորհուրդ տալ երեխա ունենալու համար գնալ ադրբեջանաբնակ Սադախլո կամ Մառնեուլ:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության լրատվականից տեղեկացանք, որ Պրիվոլնիում անգամ հսկիչ անցակետ չի եղել, եւ հայ-վրացական սահմանում աշխատում են երեք անցակետեր` Բավրայում, Գոգավան-Գուգութիում, Բագրատաշեն-Սադախլոյում: «Ազգի» տեղեկություններով, Հայաստանն իսկապես պատրաստվում է Պրիվոլնիի հատվածում ուղեկալ եւ անցագրային կետ ունենալ` մաքսայինի հետ, բայց ե՞րբ դա կլինի` դժվար է ասել: Եվ մինչեւ Հայաստանը կորոշի այդ հարցը, Չանախչի, Ախքյորփի, Օփրեթի եւ Խոխմել գյուղերի հայ բնակչությունը, ի թիվս այլ կարիքների, մնացել է նաեւ առանց անհրաժեշտ բժշկական օգնության:
Դեպի Եվրոպա գնալու ճանապարհին, եւ ոչ միայն այդ ուղղությամբ, դրսից ժամանող ամեն մի փորձագետ իր սրբազան պարտքն է համարում խոսել մարդկային արժեքներից, եւ ի վերջո, ամենայն կարեւորությամբ ժողովրդավարական համակարգում մարդու` որպես մեծագույն արժեքի մասին: Եթե մեր եւ վրացիների համար էլ մարդը իսկապես արժեքային համակարգի գագաթնակետն է, իսկ մոտ 3000 հոգին վստահաբար ամրապնդում են մեր մոտեցումը 3000 անգամ, ապա այս հարցի լուծմանը Մառնեուլի շրջանի հայ բնակիչները երկար չպետք է սպասեն: Իսկ թե լուծումը անցակետի բացումն է հայկական կողմում կամ էլ որոշակի ճանապարհային եւ տրանսպորտային պայմանների ապահովումը Վրաստանի կողմից` հարեւան եւ եղբայրության երդումներ տալու երկու ժողովուրդների ղեկավարության խնդիրն է` թեկուզ նախընտրական եւ հետընտրական պայմաններում:
- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆՓետրվարի 1-ի համարում, անդրադառնալով Հայաստանի նախագահական ընտրությունների նկատմամբ թուրքական կենտրոնական թերթերի ցուցաբերած սեւեռուն ուշադրությանը, առանձնացրել էինք «Զամանը», նշելով, որ այս թերթը լույս ...ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿԼԱՎԸ ՄԱՌՆԵՈՒԼԻ ՇՐՋԱՆՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎրաստանի Մառնեուլի շրջանում, որտեղ մեծ մասամբ ադրբեջանցիներ են ապրում, մի քանի հայկական գյուղ կա. Չանախչին, Ախքյորփին, Օփրեթին եւ Խոխմելը... Այս գյուղերի բնակչությունը միասին 3000-ի է հասնում: Ադրբեջանաբնակ ...ԱՆԿԱՐԱՅԻՆ ՄՏԱՀՈԳՈՂ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Հ. Ծ.Ըստ Վաշինգտոնից «Գլոբալ-հայ տեղեկատվական ծառայություններից» ստացված հաղորդագրության, մեկ ամիս առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության մշտական ընտրյալ հանձնախմբի փոխնախագահի պաշտոնից ...ԻՐԱՆՆ ԱՐԲԱՆՅԱԿ ՈՒՆԻ ԵՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՍԿՍՈՒՄ
Իրանում երեկ բացվել է առաջին տիեզերական կենտրոնը: Արարողությանը ներկա է եղել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որը կենտրոնի բացումը բնութագրել է որպես «մարդկության խոշոր քայլ, որը կկարեւորի Իրանին եւ ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՌուսաստանում պաշտոնապես մեկնարկեց նախագահական ընտրական քարոզարշավը: Թեկնածուները չորսն են` առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը, լիբերալ-դեմոկրատ Վլադիմիր Ժիրինովսկին ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Ռամկավար ազատական կուսակցության Արեւելյան Ամերիկայի եւ Կանադայի շրջանակի մամուլի օրգան «Արմինյն միրոր սփեքթեյթր» թերթը պաշտպանում է վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը», ասված է խմբագրությանը անգլերեն ...«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ՆԵՐԿԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՆ Է»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՀՀ նախագահի թեկնածու, «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ի տարբերություն այլ քաղաքական գործիչների, ինքն իր դիրքորոշման մեջ ...«ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԾԱՆԱ, ԵԹԵ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍՐՎԻ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Արտաքին գործոնի ազդեցությունը կմեծանա, եթե իրավիճակը սրվի», երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Նրա կարծիքով, այս ...ՀԻՆԳ ԹՌՈՒՑԻԿ ՀԱՐՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱրամ Հարությունյան - Հավանաբար այն կլինի, այսպես ասած, ժողովրդին շնորհակալության կոչ, նորմալ ընտրությունների կապակցությամբ: Ես լինելու եմ ոչ թե բոլորի, այլ յուրաքանչյուրի նախագահը եւ հենց դա որպես հրամանագիր ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈԱԼԻՑԻԱ՞
Հ. Ա.«Շատ է այսօր խոսվում՝ ով ում կմիանա: Այսօր կարեւոր չէ, թե ով ում կմիանա, բայց համախմբումը շատ կարեւոր է», կիրակի օրը Ազատության հրապարակում խոսելով իր հազարավոր կողմնակիցների առաջ՝ ասաց «Օրինաց երկիր» ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՒՍԱԼԵՌ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Մուսալեռ հայրենակցական միության կենտրոնական վարչությունՀայաստանի մուսալեռցիները՝ գիտակցելով 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պատմական նշանակությունը, որը շրջադարձային է լինելու Հայաստանի ապագայի համար, գնահատելով Հայաստանի առաջին նախագահ, ...ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՎ ԻՆՔՆԱԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Կիրակի օրը Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել «Օրինաց երկիր» կուսակցությունը: Հավաքի ժամանակ ելույթ է ունեցել պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, պերճախոսությամբ աչքի է ընկել Հեղինե Բիշարյանը, ...ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ «Ա. Հովսեփյանը գրավոր հանձնարարել է ՀՀ ոստիկանությանը ձեռնարկել օպերատիվ-որոնողական միջոցառումներ հնչած սպառնալիքների վերաբերյալ ՀՀ նախագահի ...ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺՎԵՑ
Սահմանադրական դատարանը, ի պատասխան Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումի (հիշեցնենք, որ վերջինս պահանջում էր վերականգնել արտերկրներում գտնվող Հայաստանի քաղաքացիների ընտրելու իրավունքը), ...«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄԵԾ, ԵՐԿԱՐԱՏԵՎ ՄԻԱՑՈՒՄ»
Նման հայտարարությամբ հանդես է եկել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Կարծում եմ, որեւէ մեկը հիմք չունի «Ժառանգություն» կուսակցության անունից հայտարարություններ անելու», «Նոյյան ...ՀԱՐԿԱՅԻՆԻ ԴԵՄ ԳԱԼԱ-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑԸ ԿՔՆՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
Գ. Մ.Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության հասարակական պաշտպանության շտաբը հունվարի 31-ին տարածած հայտարարությամբ տեղեկացնում է, որ հունվարի 29-ին ԳԱԼԱ-ի սեփականատեր «ՉԱՊ» ՍՊԸ-ն ստացել է ՀՀ վարչական ...ԱՐԱԳ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԵՌԱԽՈՍԱԳԾՈՎ` ԶՈՒԳԱՀԵՌԱԲԱՐ ՀԵՌԱԽՈՍԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1«Արմենտելն» առաջարկում է Hi-Line ինտերնետային նոր ծառայությունը, որը հիմնված է ADSL (Asymmetric digital subscriber lines - ասիմետրիկ թվային բաժանորդային գիծ) տեխնոլոգիայի վրա: Hi-Line-ից օգտվելու դեպքում ...ԹԵԹԵՎ ԵՎ ՇԱՏ ԼԱՎ ՎԱՐԿԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Ն. Պ.Նախորդ նստաշրջանից կիսատ մնացած մի հարց, երեք համաձայնագիր, քրեակատարողական ծառայության օրենքում փոփոխություն եւ Վերահսկիչ պալատի 2008-ի գործունեության տարեկան ծրագիրը, ահա երեկ ԱԺ մեկնարկած նստաշրջանի ...ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍՎԵՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄայրաքաղաքում քաղաքաշինական ծրագրերն այս տարի կշարունակվեն: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Նա նշեց, թե խոսքը որ տարածքների մասին ...ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
Ա. Մ.«Հայփոստի» հոլանդացի տնօրեն Հանս Բոնը երեկ հանդիպում ունեցավ ընկերության աշխատակիցների հետ եւ ներկայացրեց այն արդյունքները, որոնք ընկերությունն ունեցել է 2007-ին, եւ առաջիկա ծրագրերը: «Հայփոստի» տնօրենի ...«ՊՐՈԿՐԵԴԻՏ» ԲԱՆԿՆ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԿԳՈՐԾԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում գտնվող գերմանական KfW բանկային ...ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` 6.00 ՏՈԿՈՍ
ԿԲ մամուլի ծառայություն2008-ի փետրվարի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրեց ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.00%: 2008-ի հունվարին 2007 թ-ի դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 2.4% գնաճ, ...ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄ «ԽՈՅ»
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է խոյին պատկերող արծաթե հուշադրամ: Ծրագրում ներառված են կենդանակերպի տասներկու նշանները: ...ԹԱՏՐՈՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԼՈՒԾՎԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԲոլորովին վերջերս Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի պետական թատրոնի գեղ. ղեկավար Գեղամ Գրիգորյանն իր դիմումի համաձայն հեռացավ թատրոնից: Իսկ թե ի՞նչն է պատճառը եւ ի՞նչ է սպասվում թատրոնին, պարզաբանում ...ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ԴԻՆՔԻՆ
Հ. Ծ.Փետրվարի 2-ին Ուոթերթաունի (Մասաչուսեթս) 47 «Նիկոլա ավենյուի» վրա գտնվող Հայ մշակույթի եւ կրթության կենտրոնում տեղի է ունեցել պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության առաջին տարելիցին նվիրված հիշատակի ...ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆ ԳՐՔԵՐ՝ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՑԱԾՐ ՃԱՇԱԿԻ ԴԵՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՄեր իրականության մեջ օրավուր թեւերը լայն տարածող ցածրաճաշակ երաժշտության դեմն առնելու համար մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալությունն այս տարի առաջին անգամ պետպատվերով կհրատարակի երաժշտական ...ԲԸՐՆՍԻ ԸՆԹՐԻՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ն. Պ.Շոտլանդացի բանաստեղծ Բըրնսի մասին ասում են, որ սիրել է կյանքը, պոեզիան, երաժշտությունն ու ընկերներին: Նրան համարում են արտառոց մարդ: Սակայն արդեն շուրջ 200 տարի աշխարհում լայն տարածում գտած օրինաչափ մի ...ԱՐՎԵՍՏԻ ԳԱԼԱ-ՀԱՄԵՐԳ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՐԿՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ
Հ. Ծ.Խմբագրությանը հասցեագրված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին հայտնի իրավաբան Մարկ Կիրակոսի հանդիսավարությամբ եւ «Սբ. Վարդանի ասպետների եւ դուստրերի» կազմակերպությամբ արվեստի գալա-համերգ ...ՄԵԾ ՊԱՀՔ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՓետրվարի 4-ից սկսվեց մեծ պահքի շրջանը, որը եկեղեցական տաղավար տոներից ամենախոշորն է ու տեւում է 48 օր՝ բուն Բարեկենդանից մինչեւ Սբ. Հարության-Զատկի տոնի նախօրեն: Այս տարի մարտի 23-ին կնշվի Սբ. Հարության ...ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆԸ ՆՈՐԱՄՈՒՏԸ ՆՇԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ
Մալթայում չորս հավաքականների մասնակցությամբ միջազգային մրցաշար է անցկացվում, որոնց թվում է նաեւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Դանիացի մասնագետ Յան Պոուլսենի համար նորամուտն ազգային հավաքականում ...ՀԱՂԹՈՂԸ ՉՈՐՈՇՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹեթեւագույն քաշում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանի եւ ֆիլիպինցի Զեդ Գորեսի Ֆիլիպիններում կայացած մենամարտը չորոշեց հաղթողին, որը հետագայում պետք է մրցեր IBF-ի վարկածով առաջին ...«ՍՏՅԱՈՒԱՆ» 1,5 ՄԼՆ ԵՎՐՈ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԻՄԱՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՌումինական լրատվամիջոցների տեղեկացմամբ երկրի բազմակի չեմպիոն «Ստյաուան» պատրաստ է 1,5 մլն եվրո վճարել Տիմիշոարայի «Պոլիտեխնիկի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի խաղացող Արտավազդ Քարամյանի տեղափոխման ...ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում մեկնարկել է շախմատի «Աերոֆլոտի» 4-րդ ավանդական փառատոնը, որն իր մեջ ընդգրկում է չորս մրցաշարեր: Մասնակիցների քանակը 1200-ից ավելի է: Ուժեղագույնների մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Հայաստան» մարզական միության մարզադահլիճում իրենց մրցավեճն ավարտեցին ազատ ոճային ըմբիշները, որոնք վիճարկում էին հանրապետության չեմպիոնի տիտղոսը: Ըստ քաշային կարգերի, ուժեղագույններ ճանաչվեցին Միհրան Ջաբուրյանը ...ԱՌԱՋԻԿԱ ԵՐԵՔ ՕՐԵՐԻՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ 1-2 ԱՍՏԻՃԱՆՈՎ
«Հայհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնից տեղեկացանք, որ առաջիկա երեք օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն էական փոփոխություն չի կրի: Փետրվարի ...63 ՊԱՏԱՀԱՐԻՑ ԶՈՀՎԵԼ Է 7, ՎԻՐԱՎՈՐՎԵԼ 98 ՄԱՐԴ
Մ. Մ.Հունվարի 21-ից փետրվարի 4-ը հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 63 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ զոհվել է, 98-ը՝ ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:ՄԱՔՍԱՆԵՆԳ-ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Ազգի» ուշիմ ընթերցողներից մեկը մեզ է ուղարկել մի հաղորդագրություն, որում նշում է, որ արգենտինական Clarin թերթը հունվարի 26-ին հրապարակել է այն դիվանագետների անվանական ցանկը, որոնք կասկածվում են ավտոմեքենաների ...
ՆՈՐ ԳԻՐՔ ՄՈՆՐԵԱԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ
Հ. Ծ.ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ AM ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆՀԱՐՁԱԿՈՒՄ ԼՐԱԳՐՈՂ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՎՐԱ
«ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ. ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻՑ ՄԻՆՉԵՎ ԼԵՈՆԱՐԴՈ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄԱՅՐ ԱԹՈՌԸ ՉԻ ԼՌՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ.
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱՐԱԳ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԵՌԱԽՈՍԱԳԾՈՎ` ԶՈՒԳԱՀԵՌԱԲԱՐ ՀԵՌԱԽՈՍԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
- 1540 Ծնվեց հայ պատմագիր, բանաստեղծ, մանկավարժ Սիմեոն Ապարանեցին: (Վախճ. 1614թ.-ին)
- 1877 Արցախի Հադրութ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, մաթեմատիկոս, ինժեներ-տեխնոլոգ Ալեքսանդր Մելիքյանը: Նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը:
- 1879 Բաքվում, նաֆթարդյունաբերողի ընտանիքում ծնվեց անվանի ինժեներ, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության առաջին գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1970թ. հունիսին մեծ գյուտարարի աճյունը տեղափոխվել է Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն: (Վախճ. 1932թ. Լենինգրադում)
- 1960 Կուբայի մայրաքաղաք Հավանայում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանը բացեց Խորհրդային Միության ցուցահանդեսը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

