
«ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ԵՆ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌԱՋԱՆՑԻԿ ԱՃ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»
Մեր հացազրույցը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ ծավալվեց Հայաստանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակի, արձանագրված ցուցանիշների, քաղաքական եւ մասնավորապես ընտրական գործընթացների՝ տնտեսության վրա ունեցած ազդեցությունների շուրջը: - Պրն Մինասյան, Ձեր գնահատմամբ ինչպիսի՞ն էր անցած տնտեսական տարին:
- Տնտեսական առումով տարին իսկապես շատ հաջողված էր: 2007-ին եւս արձանագրվեց տնտեսական երկնիշ՝ 13,7 տոկոս աճ: Տնտեսության հիմնական 4 ճյուղերը՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը եւ ծառայությունների ոլորտը իրենց մասնաբաժինն են ունեցել այդ աճի մեջ: Մասնավորապես, ծառայություններն ունեցել են 21,2 տոկոս, շինարարությունը՝ 19,7 տոկոս, գյուղատնտեսությունը՝ 9,6 տոկոս եւ արդյունաբերությունը՝ 2,6 տոկոս աճ: Արդյունաբերության ցուցանիշի առնչությամբ նշենք, որ աճի այս ցուցանիշը պայմանավորված է ադամանդագործության արձանագրած անկմամբ: Եթե առանց ադամանդագործության ենք դիտարկում արդյունաբերության աճի ցուցանիշը, ապա այն բավականին պատկառելի է՝ 8,8 տոկոս: Այսինքն, չնայած օբյեկտիվ սահմանափակումների առկայությանը, մեր տնտեսությունը դինամիկ զարգանում է: - Որոշ գնահատականների համաձայն, ծառայությունների եւ շինարարության աճն այդքան էլ ուրախալի չի կարելի համարել, նկատի ունենալով, որ արդյունաբերության աճն անհամեմատ ավելի փոքր է:
- Եթե դիտարկենք զարգացած եվրոպական երկրների տնտեսության կառուցվածքները, ապա կտեսնենք, որ ծառայությունների տոկոսը բավականին մեծ է: Դա բնութագրում է երկրի բարեկեցության աստիճանը: Մեզ մոտ եւս բարեկեցության մակարդակի բարձրացմանը զուգահեռ ծառայությունների տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) պետք է մեծանա: Այստեղ կցանկանայի ներկայացնել եւս մեկ ցուցանիշ կապված անցյալ տարի արձանագրված զբոսաշրջիկների թվի հետ: 2007-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմեց 510000 մարդ կամ 33,5 տոկոսի աճ նախորդ տարվա համեմատ: Դրականն այն է, որ զբոսաշրջությունը հիմնականում զարգանում է Երեւանից դուրս, որտեղ զարգանում են ենթակառուցվածքները եւ ստեղծվում աշխատատեղեր: - Վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճին զուգահեռ չէին ավելանում հարկային մուտքերը: Այսինքն, ստվերային շրջանառության մեծ ծավալները պահպանվում էին: 2007-ին այս առումով որեւէ փոփոխություն չի՞ արձանագրվել:
- ՀՆԱ-հարկեր հարաբերակցության ցուցանիշը, որը ցույց է տալիս ստվերայնության մակարդակը, այս տարի ուղղակի աննախադեպ փոխվել է եւ կազմել 16,1 տոկոս: Նախորդ տարի 14,5 տոկոս էր: Հիշեցնեմ, որ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում նախատեսվում էր ՀՆԱ-հարկեր հարաբերակցության տարեկան 0,4 տոկոս աճ: Այսինքն, անցյալ տարի այս նպատակային ցուցանիշը գերազանցվել է գրեթե 4 անգամ:
Պետք է նշել նաեւ, որ մեր ՀՆԱ-ում ավելանում է փոքր եւ միջին ձեռնարկությունների բաժինը՝ 41 տոկոսը: Սա քաղաքացիական հասարակության ձեւավորման հիմքերի հիմքն է, որովհետեւ այս՝ միջին խավն է, որ ամենակայուն դերակատարումն է ունենում զանազան տնտեսական ցնցումների ժամանակ: Բանկային ավանդներն անցյալ տարի ավելացել են 42 տոկոսով: Այսինքն, մեր հասարակությունը, բացի առօրյա հացի խնդիրը լուծելուց, արդեն սկսել է կուտակել: Հարկ եմ համարում նշել նաեւ, որ Հայաստանից մեկնողների եւ Հայաստան ժամանողների բացասական հաշվեկշիռը 2003-ից դրական է դարձել: Այսինքն, մեր երկիր ժամանողները գերազանցում են մեկնողներին: - Սակայն չմոռանանք, որ անցյալ տարի խորհրդարանական ընտրությունների տարի էր, իսկ այս տարին՝ նախագահական ընտրությունների: Այս քաղաքական գործընթացներն ի՞նչ ազդեցություն են թողել տնտեսության վրա:
- Անցյալ տարին յուրահատուկ էր նաեւ այդ առումով: Շատ ընդդիմախոսներ կանխատեսում էին, որ քաղաքական իրադարձություններն իրենց բացասական ազդեցությունը կթողնեին տնտեսության վրա: Սակայն ինչպես վերոնշյալ ցուցանիշներն են վկայում, այդպիսի բան տեղի չունեցավ: Սա խոսում է այն մասին, որ մեր հասարակությունն արդեն քաղաքականապես կոփված մի ստվար զանգված ունի, որը հասկանում է, որ քաղաքական գործընթացները չպետք է ազդեն տեսականի վրա: Կարծում եմ, նույնը կլինի նաեւ նախագահական ընտրությունների ժամանակաշրջանի համար:
Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել նախորդ տարվա հետ կապված եւս մեկ հանգամանքի վրա: Հանրապետական կուսակցությունը եւ նրա ղեկավար Սերժ Սարգսյանը գնացին խորհրդարանական ընտրությունների խոստանալով կտրուկ բարեփոխումներ, ստվերի դեմ պայքարի կտրուկ բարձրացում, թոշակների էական բարձրացում եւ ահավասիկ արդյունքները, որոնց մասին արդեն նշեցի: Այս քաղաքականությունը նույնպես իր շարունակությունը կունենա նախագահական ընտրություններից հետո, որովհետեւ մեր հայրենակիցները հասկանում են, որ հանձինս մեր կուսակցության եւ նրա ղեկավարի ունեն վստահելի քաղաքական գործընկեր, որի խոսքն ու գործը իրարից չեն տարբերվում: - Պրն. Մինասյան, այդուհանդերձ, բնակչության մի ստվար մասին դեռ չի հասել տնտեսական աճի դրական ազդեցությունը եւ մեր երկրում շարունակում է բարձր մնալ սոցիալական բեւեռացումը: Չե՞ք կարծում, որ այստեղ լուրջ խնդիր կա:
- Իհարկե, մեր երկրում բեւեռացումը շատ մեծ է եղել: Սակայն պետք է արձանագրենք, որ նվազեցնելով աղքատությունը, նաեւ մեղմացնում ենք բեւեռացումը: Դա տեղի է ունեցել ծայրահեղ աղքատների եւ անաշխատունակ անձանց նկատմամբ վարվող սոցիալական նպաստների եւ թոշակների բարձրացմամբ մի կողմից եւ մյուս կողմից աշխատունակ քաղաքացիներին աշխատանք առաջարկելու միջոցով: Գործազրկությունը վերջին տարիներին էապես նվազել է: Եթե 2000-ին բնակչության 38,5 տոկոսն էր գործազուրկ, 2006-ին՝ 27,8 տոկոսը, 2012-ին այդ ցուցանիշը խոստանում ենք դարձնել 17 տոկոս: - Այնուամենայնիվ, վերադառնանք նախընտրական գործընթացներին: Խոստումներ տալիս են բոլորը՝ իրատեսական եւ առավելապես ոչ իրատեսական: Ինչո՞վ է տարբերվում ձեր կուսակցության եւ ձեր թեկնածուի խոստացածը մյուսներից եւ ինչո՞ւ ընտրողները պետք է ձեզ հավատան, այլ ոչ թե մյուսներին:
- Անիրատեսական խոստումներն այլեւս ընտրողների վրա չեն ազդում: Աղքատության հաղթահարմանը զուգահեռ մարդիկ սկսում են հավատալ իրական գործերի: Մինչդեռ աղքատության մեջ գտնվողը դատապարտված է հավատալու հրաշքների: Անիրատեսական խոստումներ տվողների մասին կարող եմ ասել, որ կամ պոպուլիստական մոտեցումն է գերակշռում, կամ նրանց տնտեսագիտական թիմն է թույլ:
Երբ թեկնածուն ունի թույլ տնտեսագիտական թիմ, նա կարող է լուրջ քաղաքական վրիպումներ թույլ տալ: Օրինակ՝ դիտարկենք թեկնածուներից մեկի՝ առաջին նախագահի 1998-ի անվտանգության խորհրդի հայտնի նիստի ժամանակ արտահայտած մոտեցումները: Նա փաստորեն Ղարաբաղի հարցի վերաբերյալ ունեցած նահանջողական դիրքորոշումները պայմանավորում էր հենց Հայաստանի տնտեսական զարգացման անհեռանկարայնությամբ: Նա օգտագործում էր «ֆիզիկական լիմիտներ» տերմինը, որոնք, ըստ նրա, թույլ չէին տալու Հայաստանում որեւէ տնտեսական աճ արձանագրել առաջիկա տարիներին, ինչն, իբր բերելու էր տնտեսության կազմալուծմանը, ժողովրդի արտագաղթին եւ անխուսափելիորեն նաեւ բանակի թերֆինանսավորմանն ու ղարաբաղյան հարցում Ադրբեջանի դիկտատի հաստատմանը: Սակայն կյանքը ճիշտ հակառակը ցույց տվեց: Մենք ոչ միայն կարողացանք հաղթահարել տնտեսական ճգնաժամը, վերջին տարիներին արձանագրել երկնիշ տնտեսական աճ, այլեւ ընդգծված սոցիալական հարցեր լուծել, ունենալով չլուծված ղարաբաղյան խնդիր: Մենք հավուր պատշաճի ենք պահպանում մեր պաշտպանվածությունը, որպեսզի երբեք որեւէ մեկի մտքով չանցնի խնդիրը լուծել ուժի դիրքերից: - Ի դեպ, այժմ էլ նույն շրջանակի մարդիկ, մասնավորապես նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, գրեթե նույնն են ասում: Այսինքն, այսքան զարգացանք եւ այլեւս զարգանալու պաշարները սպառված են: Դուք ինչո՞վ եք բացատրում նման մոտեցման առկայությունը հիմա:
- Այդ մոտեցումը ոչ մի քննադատության չի դիմանում: Ինչպես 10 տարի առաջ էին նույն քաղաքական գործիչները փորձում հասարակությանը փորձում համոզել, որ «ֆիզիկական լիմիտները» սպառված են եւ թույլ չեն տա զարգացում ապահովել, այնպես էլ հիմա: Համոզված եմ, որ մեր երկրի հնարավորությունները շատ երկար ժամանակ բավարարում են տնտեսական առաջանցիկ աճ ունենալուն: Էներգետիկ համագործակցության ծրագրեր են իրագործվում Իրանի հետ: Բանակցություններ են ընթանքում Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության ստեղծման ուղղությամբ, որը գործնականում մեզ կազատի շրջափակումից: Ռուսական եւ իրանական կողմերի հետ նավթավերամշակման գործարանի ստեղծման ծրագրերն են իրատեսական ուրվագծեր ստանում, նոր ատոմակայանի կառուցման փուլ ենք դուրս գալիս, մեր ուրանի հանքերի օգտագործման ծրագրերն են ընթացքի մեջ: Այս ամենը վկայում է, որ ներքին մեծ ներուժ ունենք այս վիճակում տեւական զարգացում ապրելու համար: Պարզապես պետք է իրականացնենք երկրորդ սերնդի բարեփոխումները, ստեղծենք բացարձակ հավասար մրցակցային պայմաններ եւ մեր ժողովուրդն իր անսպառ հնարավորություններով կապահովի տնտեսական աճը: - Հայաստանի արտաքին առեւտրի ցուցանիշներին դառնանք: Մեր արտահանման մեջ զգալի բաժին ունեցող հանքարդյունաբերության մեջ դեռ զգալի բաժին է կազմում խտանյութի արտահանումը: Ե՞րբ ենք այս առումով անցնելու որակական նոր փուլի: Եվ ներմուծման ծավալների առաջանցիկ ավելացումը ինչպե՞ս եք գնահատում:
- Դրամի արժեւորումը որոշակիորեն ազդում է արտահանման վրա, բայց եթե դիտարկենք նույն հանքարդյունաբերության արտահանման կառուցվածքը, ապա այստեղ առաջին տեղում արդեն մշակված մոլիբդենն է՝ ֆեռոմոլիբդենը: Ճիշտ է, պղնձի խտանյութն ենք արտահանում, բայց երբ Թեղուտի հանքավայրը սկսվի շահագործվել, այդ ծավալների պարագայում տնտեսապես հիմնավորված կլինի նաեւ տեղում վերջնական մշակումն իրականացնելը: Արտահանման մասին խոսելով, պետք է նշեմ, որ կտրուկ աճել է պատրաստի սննդի արտահանումը, ինչը, բնականաբար, ուրախալի է:
Ներմուծման ծավալներն ավելի արագ են աճում, քան արտահանմանը: Սակայն ներմուծման մեջ իր ծավալներով առաջին տեղում է հանքահումքային, մասնավորապես էներգակիրների ներկրումը: Կարծում եմ, որ մոտ հեռանկարում ներմուծումն այստեղ կարելի է նվազեցնել: Փոքր ՀԷԿ-երի, Մեղրու ՀԷԿ-ի կառուցումից եւ շահագործումից, ուրանի հանքերի շահագործումից հետո իրավիճակն այստեղ կփոխվի:
Երկրորդն իր ծավալներով մեքենաների եւ սարքավորումների ներկրումն է: Ես միայն ուրախ եմ, որ մեր երկիր հոսքագծեր եւ նոր սարքավորումներ են ներմուծվում: Գիտեմ շատ գործարարների, որոնք օգտվելով ներմուծման համար ներկայիս նպաստավոր պայմաններից, ներմուծում են սարքավորումներ, որոնք փոխարինելու են տարիների եւ անգամ տասնամյակների սարքավորումներին, նպաստելով մրցունակ արտադրանք թողարկելուն:
Երրորդ խոշոր խմբաքանակը ավտոմեքենաներն են: Այստեղ նունպես տխրելու առիթ չկա: - Սոցիոլոգիական հարցումները վկայում են նախագահական ընտրություններում ձեր թեկնածուի՝ առաջին փուլով հաղթելու հավանականության մասին: Արդյոք վտանգ չե՞ք տեսնում, որ դա չափից ավելի ինքնավստահ կդարձնի ապագա նախագահին եւ իշխանություններին, բերելով դրանից բխող չարաշահումների, ավտորիտարիզմի:
- Տեսականորեն այդ վտանգը կա, բայց կան նաեւ դրանից խուսափելու հնարավորություններ: Կյանքը ցույց է տվել, որ մեր պարագայում դա տեղի ունենալ չի կարող:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանն իր հունվարի 31-ի հոդվածում գրում է, որ հայերն իրենց հույսը միշտ կարող են դնել թուրք առաջնորդների վրա, որոնք իրենց հապշտապ, զգացմունքային ...ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԸ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆՎերջին տասնամյակի հարավկովկասյան զարգացումները ձեւավորել են ռազմաքաղաքական եւ միջազգային-իրավական խնդիրների այնպիսի ոլորտներ, որոնք արտացոլում են ոչ միայն ներտարածաշրջանային սուբյեկտների շահերը, այլեւ ...ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱԿ-Ի ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ` ԲԱՔՎԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ
Ա. Հ.Բաքվի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության ղեկավար Էմիլ Սուլեյմանովին կասկածում են ռուսական ՊԱԿ-ի (Պետական անվտանգության կոմիտե, որ ավելի հայտնի է որպես ԿԳԲ) հետ համագործակցության մեջ: Ինչպես ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՎ ՆՈՐ ԲԱԺԻՆ ՎՐԱՑ ԱԳՆ-ՈՒՄ
Ա. Հ.Ռուս-վրացական հարաբերություններն իսկապե՞ս կարող են շարժվել տեղից, թե՞ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն անհրաժեշտ է հերթական անգամ բարիդրացիության ցույցեր անել, բայց` անհետեւանք, դեռ պարզ չէ: Երեկ ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆՈրքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան դյուրագրգիռ են դառնում Թուրքիայի կառավարական, քաղաքական եւ գիտական շրջանակները, իսկ դա նրանց ստիպում է դիմել անհավասարակշիռ քայլերի: Այդ քայլերից թերեւս անհավասարակշիռը ...«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելեց ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ԵՐԵՎԱՆԻՑ ՄԵԿՆԵՑ ԵՎՐՈՊԱ
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հաղորդագրություն է տարածվել, որ միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել եւ եվրոպական երկրներից մեկն է ուղարկվել ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ
Ըստ ռուսաստանյան «Սովա» իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, 2007-ին Ռուսաստանում ռասիզմի զոհ է դարձել 67 մարդ, մոտ 550-ը տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել: Հաղորդվում է, որ այս ցուցանիշը նախորդ տարվա ...«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը քայքայվեց սխալ կադրային քաղաքականության պատճառով: Նույնը շարունակվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Չճանաչելով Հայաստանի իրականությունը, նա էլ սկսեց սխալ կադրային քաղաքականություն ...Ե՛Վ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ, Ե՛Ւ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Թեկնածուն ընտրարշավի 13 օրերը գնահատեց «թերեւս բավական կոռեկտ»: Պրն Մելիքյանը նշեց, որ Սահմանադրական դատարան դիմելու հայցադիմումը ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ«Ազգն» արդեն անդրադարձել է Հայաստանի նախագահի աթոռի համար պայքարող թեկնածուների նախընտրական հիմնադրամներում հավաքվող դրամագլխին: Կարող ենք ասել, որ անցած օրերի ընթացքում այդ հիմնադրամները հարստացել են: ...ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻՑ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆԻ ԱՆՑՈՒՄՆ ՈՒ «ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ» GALLUP-Ը
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի երեկ հրավիրած ասուլիսի սկիզբը կարծես զուտ քարոզչական ու նախընտրական էր: Արզումանյանը հայտարարեց, ...ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ՀԱՂԹԱԾ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՐԿՐՈՒՄ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1ՀՀ նախագահի ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի ընտրական գաղափարախոսության մեջ փոփոխությունների անհրաժեշտություն չկա, բայց այդ անհրաժեշտությունը բացառված չէ գործողությունների առումով՝ հանդիպումները պետք ...ԿՐԱԿԵԼ ԵՆ ՇՏԱԲՆԵՐԻ ՎՐԱ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատու Ս. Ալեքսանյանից փետրվարի 1-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ անհայտ անձինք երկու կրակոց են արձակել ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախագահ՝ Մ. ԱՎԱԳՅԱՆ«Սուրմալու-Իգդիր» հայրենակցական միավորման վարչության ընդլայնված նիստը, կարեւորելով 2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունները, արձանագրում է, որ դրանց ազատ, արդար եւ թափանցիկ ...«ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ԵՆ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌԱՋԱՆՑԻԿ ԱՃ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄեր հացազրույցը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ ծավալվեց Հայաստանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակի, արձանագրված ցուցանիշների, քաղաքական եւ մասնավորապես ընտրական ...ԿԱՐԼԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆ. «ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԱյս գիրքը լրացնում է հեղինակի` դեռեւս 1990 թվականին լույս ընծայած առաջին հատորի նյութը: Եթե առաջինն ընդգրկում էր 1921-ի հոկտեմբերին հիմնված ՌԱԿ-ի հիմնադրության նախապատմությունը, պատմությունը եւ առաջին ...ԳԻՐՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ, ՄԵԶ ՀԱՄԱՐ ԵՎ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԱշխարհը առաջ է ընթանում ինքնուսների ուսերին հենված: Այդ նրանք են լուն պայտել եւ հայտնաբերել Տրոյան, առաջինը նրանք են նախագծել թռչող սարքեր, ստեղծել տպագրական եւ հազար ու մի մեքենա: Այդ ամենը նրանք արել ...ՓԱՐԻԶՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԱԳՈՒՄԸ» ԳԻՐՔԸ
Պ. Ք.Ֆրանսահայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Նորվան արք. Զաքարյանը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին Փարիզի Ժան Գուժոն փողոցում գտնվող Սբ. Հովհաննես Մկրտիչ տաճարի «Նուրհան Ֆրենգյան» սրահում տեղի կունենա դասախոսություն, ...ՄՇԱԿՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ՝ փետրվարի 1-ին իրանական հեղափոխության սկիզբը ազդարարող օրը, Երեւանի ժողարվեստի թանգարանում բացվեց տասնօրյակի միջոցառումների շարքը: Թանգարանի տնօրեն Սարո Սարուխանյանը բարձր գնահատեց երկու ժողովուրդների ...«ԱԶԳԻԿ»-ՆԵՐԻ ԵՎ «ԱԶԳ»-ԱԿԱՆՆԵՐԻ ՋԵՐՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԿՈՒՀԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ,ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ, ԱՆԻ ԳՅՈԶԱԼՅԱՆ, ՄԿՐՏԻՉ ԳՅՈԶԱԼՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ՊՈՂՈՍՅԱՆԲարեւ ձեզ: Այս անգամ մենք «Ազգ»-իկներս, ձեզ ողջունում ենք ոչ թե մանկապատանեկան, այլ մեծահասակների «Ազգում»: Երեկ` դասընթացի մեր վերջին օրը հագեցած էր բուռն իրադարձություններով` UNICEF-ի մեր հարազատ սենյակում ...ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԺամանակին բասկետբոլը Հայաստանում լավ ավանդույթներ ունեցող մարզաձեւ էր: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բասկետբոլն էլ մյուս մարզաձեւերի նման հետընթաց ապրեց: Ճիշտ է, վերջին շրջանում բասկետբոլի ֆեդերացիայի ...ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑԱԽԱՂԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՋիբրալթարում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 201 շախմատիստներ: Վերջնագիծն աչքի ընկավ համառ մրցապայքարով եւ հաղթողին որոշելու համար հարկ եղավ դիմելու նույնիսկ լրացուցիչ մրցախաղի: ...ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄՈՍԿՈՎՅԱՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՓետրվարի 2-10-ը Մոսկվայում կանցկացվի շախմատի «Աերոֆլոտի» 4-րդ բաց առաջնությունը: Այս անգամ չորս խմբով անցկացվող շախմատային փառատոնին ընդհանուր առմամբ կմասնակցեն 1000-ից ավելի շախմատիստներ, որոնց թվում ...
«ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
ՍՈԽԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԾՂՐԻԴՆԵՐԻՆ ԵՆ ԱՋԱԿՑՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ«STOP RUSSIA»-Ն ԱՍԵԼՈՎ ՉԷ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶՆ ՈՒ ՆԱՎԹԸ` ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱՆՔ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԻՆ
Հ. Ծ.«ԱՄԵՐԻԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ.
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ

ՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
- 891 Մահացավ Աշոտ Մեծը՝ Բագրատունյանց հարստության հիմնադիրը:
- 1852 Կ. Պոլսում Կարապետ Ութուջյանը հրատարակեց «Մասիս» շաբաթաթերթը:
- 1856 Վաղարշապատում ծնվեց հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մակար Եկմալյանը: Նրա ստեղծագործությունները մեծ դեր են խաղացել ազգային երաժշտական դպրոցի ձևավորման գործում:
- 1885 Ախալքալաքի գավառի Գանձա գյուղում ծնվեց հայ նշանավոր բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ Վահան Տերյանը: (Վախճ. 1920թ.-ին):
- 1885 Ծնվեց գրող, հրատարակիչ, փիլիսոփա Կոստան Զարյանը: (Վախճ. 1969թ.-ին):
- 1894 Շուշիում ծնվեց անվանի դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, թաթերական-հասարակական գործիչ, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը (Իսկական անուն ազգանունը Վաղարշակ Տեր-Պետրոսյան):
- 1904 Սկսվեց ռուս-ճապոնական պատերազմը:
- 1907 Մահացավ դերասան և պարի ուսուցիչ Միքայել Չափրաստին:
- 1961 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Հովհաննես Օրբելին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

