
«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
«Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը քայքայվեց սխալ կադրային քաղաքականության պատճառով: Նույնը շարունակվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Չճանաչելով Հայաստանի իրականությունը, նա էլ սկսեց սխալ կադրային քաղաքականություն վարել` 26 տարեկանը կարող է լինել նախարարի խորհրդական: Եկել է ծրագրերից կադրերի հարցին անցնելու խնդիրը դնելու ժամանակը: Մենք ուզում ենք իմանալ, ովքե՞ր են 10 օրից հետո լինելու մեր վարչապետը, մեր նախարարները», երեկ Մամուլի ազգային ակումբում ասաց նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանը` «ՀՀ նախագահի թեկնածուների կադրային քաղաքականության իրականացման սկզբունքներն ու կառավարության կազմավորումը» թեմայով քննարկման ժամանակ:
ՄԱԱ-ի քննարկմանը հրավիրվել էին նախագահի 9 թեկնածուների ներկայացուցիչները, ներկա էր միայն Արամ Հարությունյանի ներկայացուցիչը: Մյուսների բացակայությունը քննարկման մասնակիցներին հավաստիացրեց մի բանում, որ նախագահի թեկնածուները պատրաստ չեն հանրությանը ներկայացնելու իրենց թիմը, որոնցով ընտրություններում հաղթելուց հետո պիտի կառավարություն կազմեն: Չկան այդ պրոֆեսիոնալները, ովքեր կարող են երկրի կառավարման հիմնական օղակը գոնե ներկայացնել: Սրան գումարվում են նոր սահմանադրության առաջացրած խնդիրները, որոնց շուրջն էլ արտահայտվեցին ակումբի երեկվա հյուրերը:
Արամ Մայիլյանը նշեց, որ այսօր նախագահական ընտրություններին մասնակցող որեւէ թեկնածու չունի այնպիսի թիմ, որ կարողանար երկրի գոնե ամենակարեւոր 30 պաշտոնների համար արհեստավարժ կադրեր տրամադրել: Սրա պատճառն, ըստ նրա, բազմակուսակցական մեր համակարգն է, ինչպես նաեւ այն, որ մեր կուսակցությունները չեն կարողանում կադրեր ստեղծել, առաջարկել. «Ոչ ոք չի կարող պատասխանել, թե ովքեր են լինելու իրենց կառավարության կազմում: Չեն ասում գոնե սկզբունքները, թե ինչ տիպի մարդիկ են լինելու իրենց կառավարության կազմում»:
Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի ներկայացուցիչ, նրա նախընտրական շտաբի պետ Վալերի Սարգսյանը նշեց, որ իրենց թեկնածուի առաջարկած տնտեսական պառլամենտի ստեղծմամբ սահուն կտարանջատվեն տնտեսական եւ քաղաքական հատվածները: Ընդ որում, քաղաքական իշխանությունը տնտեսական հատվածի գործունեությանը կմիջամտի միայն ազգային անվտանգության հարցերի պարագայում: Իսկ տնտեսական պառլամենտում էլ կընդգրկվեն մարդիկ` ըստ իրենց վճարած հարկերի, կատարած սոցիալական ներդրումների եւ այլն: Արամ Հարությունյանի ընտրվելու դեպքում, Վալերի Սարգսյանի խոսքով, կկազմվի ազգային համաձայնության իշխանություն, որում կընդգրկվեն միայն արհեստավարժ կադրեր եւ հաշվի չի առնվի նրանց կուսակցական պատկանելությունը: «Էն 20-30 դեմքը, որ ամեն օր երեւում են հեռուստացույցով, նրանք չեն մեր երկրի խելոք դեմքերը: Շատ խելացի եւ պրոֆեսիոնալ մարդիկ կան մեր երկրում, որոնք չեն երեւում», հավելեց Վալերի Սարգսյանը:
Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության ներկայացուցիչ Էդվարդ Անտինյանը, որը փորձագետի կարգավիճակով էր հանդես գալիս, անդրադարձավ 2005-ին ընդունված սահմանադրությանը, որով այլեւս երկրի նախագահը չի կարող հակակշիռ լինել խորհրդարանին: Նրա խոսքով, այսօր այդ սահմանադրությանը «այո» ասածներն անկեղծ չեն ժողովրդի հետ ու չեն ասում, որ ով էլ լինի նոր նախագահը, պետք է ցրի այսօրվա խորհրդարանը, որպեսզի կարողանա կազմել իր ուզած կառավարությունը:
Քաղաքական ուժերը, «Նոր ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչ Հրաչյա Սարգսյանի խոսքով, կոչված են կադրային դարբնոց լինելու եւ լավ կլիներ, որ նախագահի թեկնածուներն իրենց ծրագրերի կադրային հատվածի բացը կարողանային լրացնել: ՆԺԿ-ական ներկայացուցիչը եւս համոզված է, որ կառավարությունը պետք է լինի մասնագիտացված մարդկանց կառավարություն եւ ոչ թե կազմված լինի կուսակցականության սկզբունքով: Հրաչյա Սարգսյանը եւս կադրային խնդրին անդրադառնալիս նկատեց սահմանադրական տեսանկյունը: Նրա խոսքով, եթե նախորդ սահմանադրությամբ երկրի նախագահը պետության տերն էր եւ հավասարակշռողը երկրի 3 թեւերի գործունեության, ապա նոր սահմանադրությամբ իսկապես խնդիր կա այսօրվա խորհրդարանը ցրելու. «Ապագա նախագահը պետք է հրաժարվի այս Ազգային ժողովից, որը չի կարող նպաստել նորմալ կադրային քաղաքականություն վարելուն»:
Հայաստանի ժողովրդական կուսակցության մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանն ընդգծեց, որ նորանկախ պետականության 17 տարիների ընթացքում մենք չենք կարողացել կամ չենք ցանկացել լուծել կադրային բազայի ստեղծման հարցը: «Դրա փոխարեն ինչ-որ մի խամաճիկի են դնում ու լուծում սեփական շահերը», ասաց մամուլի քարտուղարը: Կադրային քաղաքականության խնդրին անդրադարձավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը` կադրերի ընտրության հարցում կարեւորելով մասնագիտական կարողությունների հանգամանքը:
- ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանն իր հունվարի 31-ի հոդվածում գրում է, որ հայերն իրենց հույսը միշտ կարող են դնել թուրք առաջնորդների վրա, որոնք իրենց հապշտապ, զգացմունքային ...ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԸ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆՎերջին տասնամյակի հարավկովկասյան զարգացումները ձեւավորել են ռազմաքաղաքական եւ միջազգային-իրավական խնդիրների այնպիսի ոլորտներ, որոնք արտացոլում են ոչ միայն ներտարածաշրջանային սուբյեկտների շահերը, այլեւ ...ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱԿ-Ի ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ` ԲԱՔՎԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ
Ա. Հ.Բաքվի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության ղեկավար Էմիլ Սուլեյմանովին կասկածում են ռուսական ՊԱԿ-ի (Պետական անվտանգության կոմիտե, որ ավելի հայտնի է որպես ԿԳԲ) հետ համագործակցության մեջ: Ինչպես ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՎ ՆՈՐ ԲԱԺԻՆ ՎՐԱՑ ԱԳՆ-ՈՒՄ
Ա. Հ.Ռուս-վրացական հարաբերություններն իսկապե՞ս կարող են շարժվել տեղից, թե՞ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն անհրաժեշտ է հերթական անգամ բարիդրացիության ցույցեր անել, բայց` անհետեւանք, դեռ պարզ չէ: Երեկ ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆՈրքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան դյուրագրգիռ են դառնում Թուրքիայի կառավարական, քաղաքական եւ գիտական շրջանակները, իսկ դա նրանց ստիպում է դիմել անհավասարակշիռ քայլերի: Այդ քայլերից թերեւս անհավասարակշիռը ...«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելեց ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ԵՐԵՎԱՆԻՑ ՄԵԿՆԵՑ ԵՎՐՈՊԱ
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հաղորդագրություն է տարածվել, որ միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել եւ եվրոպական երկրներից մեկն է ուղարկվել ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ
Ըստ ռուսաստանյան «Սովա» իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, 2007-ին Ռուսաստանում ռասիզմի զոհ է դարձել 67 մարդ, մոտ 550-ը տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել: Հաղորդվում է, որ այս ցուցանիշը նախորդ տարվա ...«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը քայքայվեց սխալ կադրային քաղաքականության պատճառով: Նույնը շարունակվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Չճանաչելով Հայաստանի իրականությունը, նա էլ սկսեց սխալ կադրային քաղաքականություն ...Ե՛Վ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ, Ե՛Ւ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Թեկնածուն ընտրարշավի 13 օրերը գնահատեց «թերեւս բավական կոռեկտ»: Պրն Մելիքյանը նշեց, որ Սահմանադրական դատարան դիմելու հայցադիմումը ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ«Ազգն» արդեն անդրադարձել է Հայաստանի նախագահի աթոռի համար պայքարող թեկնածուների նախընտրական հիմնադրամներում հավաքվող դրամագլխին: Կարող ենք ասել, որ անցած օրերի ընթացքում այդ հիմնադրամները հարստացել են: ...ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻՑ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆԻ ԱՆՑՈՒՄՆ ՈՒ «ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ» GALLUP-Ը
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի երեկ հրավիրած ասուլիսի սկիզբը կարծես զուտ քարոզչական ու նախընտրական էր: Արզումանյանը հայտարարեց, ...ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ՀԱՂԹԱԾ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՐԿՐՈՒՄ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1ՀՀ նախագահի ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի ընտրական գաղափարախոսության մեջ փոփոխությունների անհրաժեշտություն չկա, բայց այդ անհրաժեշտությունը բացառված չէ գործողությունների առումով՝ հանդիպումները պետք ...ԿՐԱԿԵԼ ԵՆ ՇՏԱԲՆԵՐԻ ՎՐԱ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատու Ս. Ալեքսանյանից փետրվարի 1-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ անհայտ անձինք երկու կրակոց են արձակել ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախագահ՝ Մ. ԱՎԱԳՅԱՆ«Սուրմալու-Իգդիր» հայրենակցական միավորման վարչության ընդլայնված նիստը, կարեւորելով 2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունները, արձանագրում է, որ դրանց ազատ, արդար եւ թափանցիկ ...«ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ԵՆ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌԱՋԱՆՑԻԿ ԱՃ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄեր հացազրույցը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ ծավալվեց Հայաստանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակի, արձանագրված ցուցանիշների, քաղաքական եւ մասնավորապես ընտրական ...ԿԱՐԼԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆ. «ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԱյս գիրքը լրացնում է հեղինակի` դեռեւս 1990 թվականին լույս ընծայած առաջին հատորի նյութը: Եթե առաջինն ընդգրկում էր 1921-ի հոկտեմբերին հիմնված ՌԱԿ-ի հիմնադրության նախապատմությունը, պատմությունը եւ առաջին ...ԳԻՐՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ, ՄԵԶ ՀԱՄԱՐ ԵՎ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԱշխարհը առաջ է ընթանում ինքնուսների ուսերին հենված: Այդ նրանք են լուն պայտել եւ հայտնաբերել Տրոյան, առաջինը նրանք են նախագծել թռչող սարքեր, ստեղծել տպագրական եւ հազար ու մի մեքենա: Այդ ամենը նրանք արել ...ՓԱՐԻԶՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԱԳՈՒՄԸ» ԳԻՐՔԸ
Պ. Ք.Ֆրանսահայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Նորվան արք. Զաքարյանը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին Փարիզի Ժան Գուժոն փողոցում գտնվող Սբ. Հովհաննես Մկրտիչ տաճարի «Նուրհան Ֆրենգյան» սրահում տեղի կունենա դասախոսություն, ...ՄՇԱԿՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ՝ փետրվարի 1-ին իրանական հեղափոխության սկիզբը ազդարարող օրը, Երեւանի ժողարվեստի թանգարանում բացվեց տասնօրյակի միջոցառումների շարքը: Թանգարանի տնօրեն Սարո Սարուխանյանը բարձր գնահատեց երկու ժողովուրդների ...«ԱԶԳԻԿ»-ՆԵՐԻ ԵՎ «ԱԶԳ»-ԱԿԱՆՆԵՐԻ ՋԵՐՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԿՈՒՀԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ,ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ, ԱՆԻ ԳՅՈԶԱԼՅԱՆ, ՄԿՐՏԻՉ ԳՅՈԶԱԼՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ՊՈՂՈՍՅԱՆԲարեւ ձեզ: Այս անգամ մենք «Ազգ»-իկներս, ձեզ ողջունում ենք ոչ թե մանկապատանեկան, այլ մեծահասակների «Ազգում»: Երեկ` դասընթացի մեր վերջին օրը հագեցած էր բուռն իրադարձություններով` UNICEF-ի մեր հարազատ սենյակում ...ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԺամանակին բասկետբոլը Հայաստանում լավ ավանդույթներ ունեցող մարզաձեւ էր: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բասկետբոլն էլ մյուս մարզաձեւերի նման հետընթաց ապրեց: Ճիշտ է, վերջին շրջանում բասկետբոլի ֆեդերացիայի ...ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑԱԽԱՂԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՋիբրալթարում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 201 շախմատիստներ: Վերջնագիծն աչքի ընկավ համառ մրցապայքարով եւ հաղթողին որոշելու համար հարկ եղավ դիմելու նույնիսկ լրացուցիչ մրցախաղի: ...ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄՈՍԿՈՎՅԱՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՓետրվարի 2-10-ը Մոսկվայում կանցկացվի շախմատի «Աերոֆլոտի» 4-րդ բաց առաջնությունը: Այս անգամ չորս խմբով անցկացվող շախմատային փառատոնին ընդհանուր առմամբ կմասնակցեն 1000-ից ավելի շախմատիստներ, որոնց թվում ...
ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
«ՋԱԶԻ ԼԵԴԻՆ»՝ ԲՈՍՏՈՆՈՒՄ
Հ. Ծ.ՓԱՌԱՏՈՆԸ ԶԵՐԾ ՉԷՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՆՈՐ՝ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԴՊՐՈՑՆԵՐՆ ՈՒ ԲՈՒՀԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԵՆ
Ա. Մ.
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ.
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ

ՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
- 891 Մահացավ Աշոտ Մեծը՝ Բագրատունյանց հարստության հիմնադիրը:
- 1852 Կ. Պոլսում Կարապետ Ութուջյանը հրատարակեց «Մասիս» շաբաթաթերթը:
- 1856 Վաղարշապատում ծնվեց հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մակար Եկմալյանը: Նրա ստեղծագործությունները մեծ դեր են խաղացել ազգային երաժշտական դպրոցի ձևավորման գործում:
- 1885 Ախալքալաքի գավառի Գանձա գյուղում ծնվեց հայ նշանավոր բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ Վահան Տերյանը: (Վախճ. 1920թ.-ին):
- 1885 Ծնվեց գրող, հրատարակիչ, փիլիսոփա Կոստան Զարյանը: (Վախճ. 1969թ.-ին):
- 1894 Շուշիում ծնվեց անվանի դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, թաթերական-հասարակական գործիչ, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը (Իսկական անուն ազգանունը Վաղարշակ Տեր-Պետրոսյան):
- 1904 Սկսվեց ռուս-ճապոնական պատերազմը:
- 1907 Մահացավ դերասան և պարի ուսուցիչ Միքայել Չափրաստին:
- 1961 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Հովհաննես Օրբելին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

