
«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ»
Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելեց ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի հետ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ մայիսի վերջին ավարտին են հասցվելու ՀՀ պաշտպանության նախարարության նոր շենքի շինարարական աշխատանքները եւ նոր նախարարության շենքը հանրապետությունում լավագույններից մեկն է լինելու: Քննարկվել են նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի Հայաստանի տարածքում «Ռուբեժ-2008» համատեղ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:
Անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական խնդիրներին եւ մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հարցում պետք է հենվել Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու վրա` Ադրբեջանը դիտարկելով որպես արտաքին աշխարհի հետ գլխավոր կապի միջոց, նախագահ Քոչարյանը այսպես մեկնաբանեց. «Ուշադրություն դարձրել եմ այդ հայտարարության վրա. բառացիորեն Ադրբեջանը արտաքին աշխարհի հիմնական ելքն է Հայաստանի համար: Կարծում եմ` աշխարհագրությունից շատ մշուշոտ պատկերացում պետք է ունենաս այդպիսի հայտարարություն անելու համար: Բացեք քարտեզը եւ տեսեք` իր աշխարհագրական դիրքով Ադրբեջանը չի կարող մեզ համար այդպիսի նշանակություն ունենալ: Ասել է, երեւի այն պատճառով, որ իսկապես, Սովետի ժամանակ 85 տոկոս բեռները Ադրբեջանով էին գալիս, բայց դա Սովետական Միության վերջին առեւտրի ներքին բեռնափոխադրումներն էին: Այդ ժամանակ Հայաստանը արտաքին առեւտրի սուբյեկտ չեր եւ բնականաբար չէր կարող դա անել: Սա նաեւ ցույց է տալիս, որ մարդիկ չեն տիրապետում այսօրվա արտաքին առեւտրի կառուցվածքին Հայաստանում` Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ առեւտուր անելիս: Ադրբեջանը այն դիրքերում չի գտնվում, որ կարեւորվի մեզ համար: Ռուսաստանի հետ առեւտուրը անում ենք Վրաստանով, Սեւ ծովով եւ այդ կառույցները լրացնում են լաստանավային բեռնափոխադրումները»:
Նախագահ Քոչարյանը այս հարցին մոտենում է նաեւ այլ անկյունից եւ նշում. «Հիմա գնում է բանակցային գործընթաց Ղարաբաղի հարցի շուրջը. ադրբեջանական կողմը որոշակի գլխապտույտ ունի նավթային գործոնի հետ կապված եւ այդ նավթային սպասելիքների հետ, իհարկե, փորձում է կոշտացնել իր դիրքորոշումը: Հիմա Հայաստանի առաջին նախագահը հայտարարում է, որ Ադրբեջանը ոչ միայն նավթային առավելություն ունի, այլեւ դիրքային` եւ հիմնական ելքն է Հայաստանի համար դեպի արտաքին աշխարհ: Եթե Ադրբեջանում աշխարհագրական գիտելիքները նույն մակարդակի լինեն, ապա հասկանալի է, որ անպայման, կփորձեն ավելի կոշտացնել իրենց դիրքերը: Պատկերացրեք` քիչ է, նավթ ունեն, դեռ պարզվեց, որ Հայաստանի համար հիմնական ելքն են դեպի արտաքին աշխարհ: Ընդհանրապես, Լեւոն Տեր-Պետրոսյանի սերը դեպի Ադրբեջան եւ այդ վերաբերմունքը հիվանդագին բնույթ է կրել: Նույնիսկ շատ ու շատ հարցեր է առաջացնում ինձ մոտ, եւ կասկածներ, որոնցից շատ վատ հոտ է գալիս»:
Ինչ վերաբերում է Թալինում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, նախագահը նկատեց. «Բոլորը պետք է գիտակցեն, որ ընտրությունների ժամանակ քրեական օրենսգիրքը չի սառեցվում. այս օրերին իրավապահ մարմիններն ավելի խիստ են: Սանկցիաները կիրառելու ժամանակ ամենախիստ շեմը պետք է իրենք փորձեն կիրառել եւ դա պետք է արվի հենց նրա համար, որ ընտրությունների ընթացքում մենք ավելի մեծ խնդիրներ չունենանք: Այն, ինչ կատարվել է Թալինում, կատարվել է բոլորի աչքի առջեւ. կան տեսահոլովակներ` նկարահանված լրատվամիջոցների կողմից, եւ նույնիսկ իրավապահ մարմինները ցանկության դեպքում չէին կարող աչք փակել այս ամենի վրա: Կա հատուկ խումբ դատախազությունում, եւ իրենք պարտավոր են քննել բոլոր դեպքերը: Եվ հանրությանը տեղյակ են պահելու այս կամ այն միջադեպի հետեւանքները շտկելու ուղղությամբ: Երթեւեկության կանոնները եւս չեն սառեցվում քարոզարշավի ժամանակ: Այն միջադեպը, որ եղել է Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, եղել է իմ աչքի առջեւ: Ես ականատես եմ եղել. ուղղակի լկտիություն էր եւ նման լկտիությունը պետք է պետական կառույցների կողմից կանխվի, եւ մեղավորները պետք է պատժվեն»:
Քարոզարշավին նախագահ Քոչարյանը հանգիստ է վերաբերվում եւ ասաց, որ միջադեպեր եղել են բոլոր քարոզարշավների ժամանակ. «Միջադեպեր լինում են նաեւ այլ երկրներում: Ուղղակի կոչս հետեւյալն է. փորձել չստեղծել սադրանքներ եւ չենթարկվել սադրանքների: Հանրահավաքներ կազմակերպողները նաեւ պատասխանատվություն են կրում հանրահավաքների կարգ ու կանոնի համար: Պետական մարմինները իրենց գործառույթները իրականացնելու են լիարժեք մակարդակով եւ որեւէ մեկը կասկած չպետք է ունենա»:
- ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանն իր հունվարի 31-ի հոդվածում գրում է, որ հայերն իրենց հույսը միշտ կարող են դնել թուրք առաջնորդների վրա, որոնք իրենց հապշտապ, զգացմունքային ...ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԸ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆՎերջին տասնամյակի հարավկովկասյան զարգացումները ձեւավորել են ռազմաքաղաքական եւ միջազգային-իրավական խնդիրների այնպիսի ոլորտներ, որոնք արտացոլում են ոչ միայն ներտարածաշրջանային սուբյեկտների շահերը, այլեւ ...ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱԿ-Ի ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ` ԲԱՔՎԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ
Ա. Հ.Բաքվի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության ղեկավար Էմիլ Սուլեյմանովին կասկածում են ռուսական ՊԱԿ-ի (Պետական անվտանգության կոմիտե, որ ավելի հայտնի է որպես ԿԳԲ) հետ համագործակցության մեջ: Ինչպես ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՎ ՆՈՐ ԲԱԺԻՆ ՎՐԱՑ ԱԳՆ-ՈՒՄ
Ա. Հ.Ռուս-վրացական հարաբերություններն իսկապե՞ս կարող են շարժվել տեղից, թե՞ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն անհրաժեշտ է հերթական անգամ բարիդրացիության ցույցեր անել, բայց` անհետեւանք, դեռ պարզ չէ: Երեկ ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆՈրքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան դյուրագրգիռ են դառնում Թուրքիայի կառավարական, քաղաքական եւ գիտական շրջանակները, իսկ դա նրանց ստիպում է դիմել անհավասարակշիռ քայլերի: Այդ քայլերից թերեւս անհավասարակշիռը ...«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելեց ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ԵՐԵՎԱՆԻՑ ՄԵԿՆԵՑ ԵՎՐՈՊԱ
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հաղորդագրություն է տարածվել, որ միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել եւ եվրոպական երկրներից մեկն է ուղարկվել ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ
Ըստ ռուսաստանյան «Սովա» իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, 2007-ին Ռուսաստանում ռասիզմի զոհ է դարձել 67 մարդ, մոտ 550-ը տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել: Հաղորդվում է, որ այս ցուցանիշը նախորդ տարվա ...«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը քայքայվեց սխալ կադրային քաղաքականության պատճառով: Նույնը շարունակվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Չճանաչելով Հայաստանի իրականությունը, նա էլ սկսեց սխալ կադրային քաղաքականություն ...Ե՛Վ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ, Ե՛Ւ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Թեկնածուն ընտրարշավի 13 օրերը գնահատեց «թերեւս բավական կոռեկտ»: Պրն Մելիքյանը նշեց, որ Սահմանադրական դատարան դիմելու հայցադիմումը ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ«Ազգն» արդեն անդրադարձել է Հայաստանի նախագահի աթոռի համար պայքարող թեկնածուների նախընտրական հիմնադրամներում հավաքվող դրամագլխին: Կարող ենք ասել, որ անցած օրերի ընթացքում այդ հիմնադրամները հարստացել են: ...ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻՑ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆԻ ԱՆՑՈՒՄՆ ՈՒ «ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ» GALLUP-Ը
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի երեկ հրավիրած ասուլիսի սկիզբը կարծես զուտ քարոզչական ու նախընտրական էր: Արզումանյանը հայտարարեց, ...ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ՀԱՂԹԱԾ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՐԿՐՈՒՄ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1ՀՀ նախագահի ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի ընտրական գաղափարախոսության մեջ փոփոխությունների անհրաժեշտություն չկա, բայց այդ անհրաժեշտությունը բացառված չէ գործողությունների առումով՝ հանդիպումները պետք ...ԿՐԱԿԵԼ ԵՆ ՇՏԱԲՆԵՐԻ ՎՐԱ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատու Ս. Ալեքսանյանից փետրվարի 1-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ անհայտ անձինք երկու կրակոց են արձակել ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախագահ՝ Մ. ԱՎԱԳՅԱՆ«Սուրմալու-Իգդիր» հայրենակցական միավորման վարչության ընդլայնված նիստը, կարեւորելով 2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունները, արձանագրում է, որ դրանց ազատ, արդար եւ թափանցիկ ...«ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ԵՆ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌԱՋԱՆՑԻԿ ԱՃ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄեր հացազրույցը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ ծավալվեց Հայաստանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակի, արձանագրված ցուցանիշների, քաղաքական եւ մասնավորապես ընտրական ...ԿԱՐԼԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆ. «ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԱյս գիրքը լրացնում է հեղինակի` դեռեւս 1990 թվականին լույս ընծայած առաջին հատորի նյութը: Եթե առաջինն ընդգրկում էր 1921-ի հոկտեմբերին հիմնված ՌԱԿ-ի հիմնադրության նախապատմությունը, պատմությունը եւ առաջին ...ԳԻՐՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ, ՄԵԶ ՀԱՄԱՐ ԵՎ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԱշխարհը առաջ է ընթանում ինքնուսների ուսերին հենված: Այդ նրանք են լուն պայտել եւ հայտնաբերել Տրոյան, առաջինը նրանք են նախագծել թռչող սարքեր, ստեղծել տպագրական եւ հազար ու մի մեքենա: Այդ ամենը նրանք արել ...ՓԱՐԻԶՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԱԳՈՒՄԸ» ԳԻՐՔԸ
Պ. Ք.Ֆրանսահայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Նորվան արք. Զաքարյանը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին Փարիզի Ժան Գուժոն փողոցում գտնվող Սբ. Հովհաննես Մկրտիչ տաճարի «Նուրհան Ֆրենգյան» սրահում տեղի կունենա դասախոսություն, ...ՄՇԱԿՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ՝ փետրվարի 1-ին իրանական հեղափոխության սկիզբը ազդարարող օրը, Երեւանի ժողարվեստի թանգարանում բացվեց տասնօրյակի միջոցառումների շարքը: Թանգարանի տնօրեն Սարո Սարուխանյանը բարձր գնահատեց երկու ժողովուրդների ...«ԱԶԳԻԿ»-ՆԵՐԻ ԵՎ «ԱԶԳ»-ԱԿԱՆՆԵՐԻ ՋԵՐՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԿՈՒՀԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ,ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ, ԱՆԻ ԳՅՈԶԱԼՅԱՆ, ՄԿՐՏԻՉ ԳՅՈԶԱԼՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ՊՈՂՈՍՅԱՆԲարեւ ձեզ: Այս անգամ մենք «Ազգ»-իկներս, ձեզ ողջունում ենք ոչ թե մանկապատանեկան, այլ մեծահասակների «Ազգում»: Երեկ` դասընթացի մեր վերջին օրը հագեցած էր բուռն իրադարձություններով` UNICEF-ի մեր հարազատ սենյակում ...ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԺամանակին բասկետբոլը Հայաստանում լավ ավանդույթներ ունեցող մարզաձեւ էր: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բասկետբոլն էլ մյուս մարզաձեւերի նման հետընթաց ապրեց: Ճիշտ է, վերջին շրջանում բասկետբոլի ֆեդերացիայի ...ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑԱԽԱՂԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՋիբրալթարում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 201 շախմատիստներ: Վերջնագիծն աչքի ընկավ համառ մրցապայքարով եւ հաղթողին որոշելու համար հարկ եղավ դիմելու նույնիսկ լրացուցիչ մրցախաղի: ...ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄՈՍԿՈՎՅԱՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՓետրվարի 2-10-ը Մոսկվայում կանցկացվի շախմատի «Աերոֆլոտի» 4-րդ բաց առաջնությունը: Այս անգամ չորս խմբով անցկացվող շախմատային փառատոնին ընդհանուր առմամբ կմասնակցեն 1000-ից ավելի շախմատիստներ, որոնց թվում ...
ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒ ԲԱԲԱՋԱՆԸ ԱՆԿԱՐԱՆ ԱՅՍ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԹԵՀՐԱՆՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԵՑ «ՀԱՅ ԴԱՏՆ ԱՅՍՕՐ» 6-ՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻՐԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Ա. Գ. ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ, Դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու«ՕՐՀՆԵՐԳԸ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է, ԶԻՆԱՆՇԱՆԸ` ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ»
Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵԹԵ ԲՈԼՈՐԸ ՍԱՏԱՐԵՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏԵՍԱԿԵՏԻՆ, ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԴՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ԿՍՏԱՆԱ
Մ. Խ.
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ.
ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 891 Մահացավ Աշոտ Մեծը՝ Բագրատունյանց հարստության հիմնադիրը:
- 1852 Կ. Պոլսում Կարապետ Ութուջյանը հրատարակեց «Մասիս» շաբաթաթերթը:
- 1856 Վաղարշապատում ծնվեց հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մակար Եկմալյանը: Նրա ստեղծագործությունները մեծ դեր են խաղացել ազգային երաժշտական դպրոցի ձևավորման գործում:
- 1885 Ախալքալաքի գավառի Գանձա գյուղում ծնվեց հայ նշանավոր բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ Վահան Տերյանը: (Վախճ. 1920թ.-ին):
- 1885 Ծնվեց գրող, հրատարակիչ, փիլիսոփա Կոստան Զարյանը: (Վախճ. 1969թ.-ին):
- 1894 Շուշիում ծնվեց անվանի դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, թաթերական-հասարակական գործիչ, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը (Իսկական անուն ազգանունը Վաղարշակ Տեր-Պետրոսյան):
- 1904 Սկսվեց ռուս-ճապոնական պատերազմը:
- 1907 Մահացավ դերասան և պարի ուսուցիչ Միքայել Չափրաստին:
- 1961 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Հովհաննես Օրբելին:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

