
ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԸ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վերջին տասնամյակի հարավկովկասյան զարգացումները ձեւավորել են ռազմաքաղաքական եւ միջազգային-իրավական խնդիրների այնպիսի ոլորտներ, որոնք արտացոլում են ոչ միայն ներտարածաշրջանային սուբյեկտների շահերը, այլեւ կապված են աշխարհագրորեն տարածաշրջանից «դուրս գտնվող» քաղաքական ազդեցիկ կենտրոնների եւ վերազգային կառույցների շահերի մրցակցության հետ: Մի կողմից շահերի նմանօրինակ մրցակցության, մյուս կողմից տարածաշրջանի՝ դեպի շատ ավելի մեծ՝ «Արեւելք-Արեւմուտք», «Հյուսիս-Հարավ» առանցքները միմյանց կամրջելու գործառույթով է պայմանավորված Հարավային Կովկասում արտաքին ազդեցության եւ միջամտության պատմական ժառանգությունը: Հենց այդ պատճառով տարածաշրջանի պետություններն ընդհանուր առմամբ զուրկ են կայուն անվտանգությունից:
Հարավային Կովկասում ներկայումս գլոբալ միտումները դրսեւորվում են արտատարածաշրջանային տարբեր ուժերի շահերի բախմամբ, զուգամիտմամբ, փոխլրացմամբ: ային տարբեր ուժերի՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի, Իրանի շարքում Ռուսաստանն առանցքային ազդեցություն ունի, որը որոշակիանում է պաշտոնական Մոսկվայի կողմից ազդեցության տնտեսական, ռազմաքաղաքական, էթնիկական լծակների օգտագործմամբ: Դա օբյեկտիվ իրողություն է եւ կախված չէ տարածաշրջանային երկրներում իշխող քաղաքական էլիտաների նախապատվություններից: Սակայն, ինչպես մի շարք փորձագետներ (օրինակ` Ա.Քոեն, Ս.Սեստանովիչ) իրավացիորեն նկատում են. «ներկայումս տարածաշրջանային այլ տերությունների շարքում ՌԴ-ի ազդեցությունը միակն է, որ նվազման միտում ունի», եւ դա օբյեկտիվ գործընթաց է, քանի որ տարածաշրջան են մուտք գործում «նոր» սուբյեկտներ, որոնց հետ ՌԴ-ն ստիպված է վերաբաշխել ազդեցության իր մասնաբաժինը: ում ՌԴ-ի դերի նվազման ցուցանիշ է նաեւ այն, որ ի տարբերություն ԱՊՀ մյուս երկրների, Հարավային Կովկասի որոշ հանրապետություններում՝ օրինակ Վրաստանում, այսպես կոչված «վարդերի» հեղափոխությունից հետո ՌԴ-ից «քաղաքական տարածության» պահպանելու վրացական պետական իշխանությունների դիրքորոշումն առավել ընդգծված եւ հրապարակային է դարձել:
Ի տարբերություն ՌԴ-ի, Հարավային Կովկասում ամերիկյան ժամանակակից քաղաքականության հիմքերը պայմանավորված են ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմավարական նոր գործընկերության ձեւաչափով: ԱՄՆ-ի եվրասիական քաղաքականությունն ավանդաբար արտացոլել է «անակոնդայի» ռազմավարությունը, որն իր հիմքում ունենալով «Տրումենի» ու «Քարտերի» դոկտրինները, հետսառըպատերազմյան իրողությունների ներքո որոշակի փոփոխություններ է կրել: Ներկայումս ամերիկյան աշխարհաքաղաքականության «կնքահայրերից» մեկի` Զ.Բժեզինսկու բառերով ԱՄՆ-ը համաշխարհային ռազմավարության, կամ «PAX AMERICA» ծրագրի գործարկման ժամանակ իր առջեւ պետք է դնի «աշխարհում առաջինը» լինելու խնդիրը: Դա, ըստ Բժեզինսկու, հնարավոր է միայն մի ճանապարհով. «ԱՄՆ-ի համար աշխարհաքաղաքական հիմնական նպատակը Եվրասիան է, որտեղ այսօր ղեկավար դիրքեր զբաղեցնում են ոչ եվրասիական գերտերությունները (ՌԴ, Չինաստան): ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդությունն անմիջականորեն կախված է նրանից, թե որքան երկար եւ արդյունավետ կպահպանվի նրա գերիշխանությունը Եվրասիական մայրցամաքում»: Նշյալից կարելի է եզրակացնել, որ Եվրասիան, ինչպես նաեւ եվրասիական քաղաքական տարածության «ռազմավարական բանալի»` Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան գտնվում են Վաշինգտոնի ռազմավարական շահերի «առաջին հորիզոնականում»: Իզուր չէր, որ դեռ 1995-ին ԱՄՆ նախագահ Բ. Քլինտոնը հայտարարեց, թե «Հարավային Կովկասը եւ Կասպյան տարածաշրջանը դիտում է որպես ԱՄՆ-ի կենսական շահերի ոլորտ, ուստի պաշտոնական Վաշինգտոնը մտադիր է անմիջական մասնակցություն ունենալ տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումներին»: Վերոնշյալը հիմք է հանդիսանում պնդելու, որ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի պետությունները կարող են դառնալ ԱՄՆ-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունների հնարավոր որեւէ խաթարման «զոհերը»:
Հարավային Կովկասում ամերիկառուսական «ավանդական» մրցակցությունը այժմ զուգահեռվում է նաեւ Եվրոպական Միության քաղաքակրթական եւ քաղաքական ներթափանցման ակտիվ գործընթացներով: Ներկայումս անցնելով փուլային եվրոպականացում` հարավկովկասյան երեք երկրներն անդամակցում են մի կողմից` ԵԱՀԿ-ին եւ ԵԽ-ին, մյուս կողմից` ներգրավված են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության», «Եվրոատլանտյան գործակցության խորհուրդ», «Անհատական գործակցության գործողությունների ծրագիր» նախաձեռնություններում: Ներկայումս ԵՄ-ի հետ «Ընդլայնված Եվրոպա - նոր հարեւանություն» նախաձեռնությունը հանդես է գալիս որպես ինտեգրման գործընթացի հետագա զարգացման եւ հնարավոր է Հարավային Կովկասը ԵՄ-ին կամրջելու օժանդակ միջոց:
Ռազմավարական նմանօրինակ բարդ ետնապատկերի ներքո հարավկովկասյան երեք պետությունները, եւ, մասնավորապես, Հայաստանը, «դատապարտված» են իրենց կողմից հաշվարկվող եւ միմյանցից տարբերվող տարատեսակ ազգային շահերի հարմարեցումից ածանցվող արտաքին քաղաքականություն կերտել:
Հայաստանի դեպքում արտաքին քաղաքական նմանօրինակ ուղեգիծը ներկայանում է կոմպլեմենտարության, այսինքն` տարածաշրջանում մրցող տերությունների շահերին հարմարվելու եւ դրանցից օգուտ քաղելու քաղաքականության տեսքով: Հայկական նշյալ ուղեգիծը, ըստ էության, փորձում է հայաստանակենտրոնության դիրքերից նուրբ հավասարակշռություն պահպանել ինչպես «արեւմտյան» քաղաքական տարածության, այնպես էլ «եվրասիական ուժային հավասարակշռության» միջեւ` հաշվի առնելով ոչ միայն «բարեկամական» Իրանի կամ Ռուսաստանի, այլ նաեւ` ընդգծված հակահայկական քաղաքականություն «դավանող» Թուրքիայի շահերը: Թերեւս հենց այս համատեքստում էլ պետք է ընկալել Պ. Գոբլի այն դիտարկումը, թե «Հայաստանը Հարավային Կովկասի այն միակ երկիրն է, որը ռազմաքաղաքական համագործակցության մեջ գտնվելով Ռուսաստանի հետ, ֆինանսական միջոցներ ստանալով ԱՄՆ-ից, ջերմ հարաբերություններ է պահպանում Իրանի հետ»: Սա հիմք է փաստելու, որ կոմպլեմենտարության հայկական ուղեգիծը թեկուզ մեծ դժվարությամբ, սակայն մինչ օրս արդյունավետորեն կարողանում է զուգադրել ինչպես «արեւմտակենտրոնության», այնպես էլ «ռուսակենտրոնության» մակրոքաղաքական ուղղությունները:
Այս համատեքստում ինչպես արեւմտյան, այնպես էլ հետխորհրդային հեղինակավոր մի շարք վերլուծաբաններ կարծիք են հայտնում, որ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական «խաղի» ելքը պայմանավորվում է «հայ-թուրքական հարաբերությունների», ավելի շուտ դրանց բացակայության գործոնով: Ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցը զուտ միջպետական կամ տարածաշրջանային հարց չէ: Չեն սխալվում այն վերլուծաբանները, որ պնդում են, թե հայ-թուրքական հարաբերություններն իրենց անդրադարձերի առումով ունեն ռազմավարական բնույթ, իսկ նշանակության տեսանկյունից ազդում են ոչ միայն հարավկովկասյան, առաջավորասիական, այլ նաեւ` մերձավորարեւելյան, «Եվրոպա-Ասիա» աշխարհաքաղաքական տարածությունների ուժային հարաբերակցության որոշակիացման վրա: Ուստի, վստահորեն կարելի է պնդել, որ Հարավային Կովկասի «թուրքական» չափումն առանցքային գործոն է տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների ապագայի առումով: Դա, ոլորտի մասնագետներից բացի, ընդունում են նաեւ տարածաշրջանային բոլոր երկրները, այդ թվում նաեւ նրանք, որոնց, «մեղմ ասած», դուր չեն գալիս Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները: Օրինակ` ՌԴ նախագահ Վ. Պուտինը մեկ անգամ չէ, որ ակնարկել է, որ թեկուզ Մոսկվայի ու Անկարայի դիրքորոշումները Հարավային Կովկասում տեղի ունեցող մի շարք զարգացումների առումով տարամետ են, սակայն Ռուսաստանը գտնում է, որ տարածաշրջանային խնդիրների եւ, մասնավորապես, հակամարտությունների հիմնավոր եւ երկարաժամկետ լուծումները պահանջում են, որ հաշվի առնվեն շահագրգիռ բոլոր կողմերի շահերն ու դիրքորոշումները:
Անվիճելի է, որ Թուրքիան, կապված տարածաշրջանի նավթային, հաղորդակցային եւ ընդհանուր ռազմավարական կարեւորության հետ, կենսական շահեր ունի Հարավային Կովկասում: ում ջերմ հարաբերություններ ունենալով Վրաստանի եւ Ադրբեջանի հետ` պաշտոնական Անկարան ընդգծված հավակնոտ եւ ապակառուցողական քաղաքականություն է վարում պաշտոնական Երեւանի նկատմամբ: Որպես վերջինիս դրսեւորում` Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ ցամաքային սահմանը` փորձելով միջազգային տարբեր կառույցներում նախաձեռնել ոչ հայանպաստ բանաձեւեր կապված հատկապես ԼՂ խնդրի լուծման հետ: Մեր կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացումը եւ միջպետական հարաբերությունների բարելավումը կապելով Ցեղասպանության հիմանախնդրի լուծումից պաշտոնական Երեւանի հրաժարվելու եւ ԼՂ հարցում Հայաստանի դիրքորոշման փոփոխման նախապայմանների հետ` Թուրքիան ռազմավարական սխալ է թույլ տալիս: Այս պարագայում պաշտոնական Անկարայի հարավկովկասյան քաղաքականությունը մի կողմից դառնում է իր ամոթալի անցյալի «գերին», մյուս կողմից` Ադրբեջանի քաղաքական շահերի «պատանդը»: Նշյալ հանգամանքները խիստ բացասաբար են անդրադառնում տարածաշրջանում Թուրքիայի դերի արժեվորման վրա` առաջին հերթին խնդիրներ ստեղծելով ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության ճանապարհին:
ՀՀ ազգային շահերի տեսանկյունից Թուրքիայի մուտքը ԵՄ բավական շահեկան է, քանզի ներսից փոփոխված եւ ժողովրդավարացված Թուրքիան առավել քիչ է «վտանգավոր» Հայաստանի համար: ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության արդյունքում ՀՀ-ն ստիպված չի լինի Անկարայի հնարավոր հավակնություններից պաշտպանվելու նպատակով ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերություններ հաստատել արտատարածաշրջանային տերությունների հետ: Սակայն կա նաեւ հարցի մյուս կողմը. որքանո՞վ է Թուրքիան` որպես աշխարհիկ պետություն եւ «թուրք» ինքնությունը` որպես այդ պետության հոգեւոր եւ կրոնափիլիսոփակայան ավանդույթի արտահայտություն, պատրաստ ընդունել հանդուրժողականության, պատմական արդարության եւ հավասարության արժեհամակարգերը, որքանո՞վ է նա պատրաստ ուղղորդվել դրանցով եւ դրանց հիմքով քաղաքականություն կերտել իր հարեւանների հետ:
Թուրքիայի հնարավոր մուտքը ԵՄ հնարավորություն է ընձեռում Հայաստանին սահմանակցել Եվրոպական ընտանիքին` դրանից բխող տնտեսական, հաղորդակցային շահեկանությամբ: Մինչդեռ, եթե Թուրքիային չհաջողվի անդամակցել ԵՄ-ին, իսկ վերջին իրողությունները (ԵՄ-ի առջեւ սեփական պարտավորությունների չիրագործում, պետական եւ հանրային մակարդակում խոսքի ազատության մերժում եւ որպես դրա դրսեւորում հայազգի հեղինակավոր լրագրող Հ. Դինքի սպանություն եւ այլն) վստահորեն այդ մասին են փաստում, ապա պաշտոնական Անկարայի հայացքը կարող է շրջվել դեպի Արեւելք` Թուրքիայի քաղաքականությունը դարձնելով առավել հավակնոտ: Ներկայումս նման ետնապատկերի ազդեցությանը գումարվում են մերձավորարեւելյան զարգացումների` մասնավորապես «իրաքյան վերջին կոմպանիայի», «քրդական» հարցի լուծման, Մերձավոր Արեւելքի հետագա քաղաքական ճակատագրի վերաբերյալ, ԱՄՆ-ի Սենատում հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի հնարավոր ընդունման շուրջ ԱՄՆ-ի ու Թուրքիայի` ոչ միշտ համընկնող մոտեցումներով պայմանավորված Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ ոչ սահուն եւ հարաբերությունները: Վերջին հանգամանքը, թեկուզ ինչ-որ առումով շահեկան է «հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման» գործընթացի համատեքստում եւ լուրջ ճնշումներ է ապահովում Թուրքիայի վրա, սակայն, միաժամանակ մեծացնում է պաշտոնական Անկարայի հակազդեցությունը ոչ միայն նշյալ գործընթացին, այլեւ Հայաստանին ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում: Ըստ էության հայ-թուրքական հարաբերությունները վերածվել են մի թնջուկի, որը լուրջ լրամշակումներ է մտցրել թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների ոլորտ: Այս պայմաններում Անկարան լիովին գիտակցում է, որ Մերձավոր Արեւելքում ամերիկյան քաղաքականության մեջ իրեն «հատկացված դերը» լուրջ, անգամ անվերադարձ փոփոխություններ է կրել, որոնք ներկայումս «ստիպում» են իրեն առավել ինքնուրույն քաղաքականություն վարել: Փաստորեն տարածաշրջանում Թուրքիայի աշխարհաքաղաքական կշիռը լուրջ փոփոխությունների նախաշեմին է: Փոփոխություններ, որոնք իրենց մեջ կրում են նաեւ տարածաշրջանում «հայկական» գործոնի ազդեցության «մասնաբաժինը»:
Ներկայումս հայ - թուրքական հարաբերությունների ներկան անորոշ է, ապագան` մշուշոտ: Դժվար է կանխատեսել, թե Թուրքիան ի՞նչ «ճանապարհով» կգնա, պետության զարգացման ո՞ր վեկտորը կընտրի` արեւմտյան տիպօրինակի ժողովրդավարությունը, թե՞ արեւելյան ոճի «մահմեդական հանրապետությունը»: Պաշտոնական Անկարան գիտակցում է, որ եթե Թուրքիայի` «հայացք դեպի Եվրոպա» քաղաքակրթական ընտրությունը փոփոխություն չկրի, ապա սեփական ազգային շահերից ելնելով, վաղ թե ուշ, ճանաչելու է ինչպես Հայոց ցեղասպանության իրողությունը, այնպես էլ ԼՂ հարցում սեփական մոտեցումների վերափոխման անհրաժեշտությունը: Դա, անկասկած, կնպաստի ինչպես Թուրքիայի տարածաշրջանային դերի վերարժեվորմանն ու հարավկովկասյան զարգացումներին Անկարայի դրական ներգրավմանը, այնպես էլ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում ռազմավարական «բեւեռների» տարբերվող շահերի մեղմանը եւ տարածաշրջանային կայունության ապահովմանը: Սակայն դրա համար պաշտոնական Անկարային սեփական ազգային շահերին համապատասխանող «օրինական պատճառ» է անհրաժեշտ, որը կթուլացնի սեփական պատմական իրողությունների բացասական անդրադարձը Թուրքիայի քաղաքական վարկանիշի վրա: Փաստորեն կարելի է արձանագրել, որ Թուրքիան ընկել է իր իսկ դավանած մերժողական դիրքորոշման ծուղակը: Որոշ, անգամ թուրք մտավորականներ, այն կարծիքին են, որ Թուրքիան այդ իրավիճակից դուրս գալու օգնության կարիք ունի, այդ թվում նաեւ «Հայաստանի օգնության կարիքը»:
Կհաջողվի՞ Անկարային դուրս գալ այսօրինակ «ծուղակից», թե ոչ, ցույց կտա ժամանակը եւ տարածաշրջանում թուրքական դիվանագիտության շրջահայացությունը: Հոդվածի հեղինակը երիտասարդ քաղաքագետ է, քաղաքական գիտությունների թեկնածու
- ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանն իր հունվարի 31-ի հոդվածում գրում է, որ հայերն իրենց հույսը միշտ կարող են դնել թուրք առաջնորդների վրա, որոնք իրենց հապշտապ, զգացմունքային ...ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԸ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆՎերջին տասնամյակի հարավկովկասյան զարգացումները ձեւավորել են ռազմաքաղաքական եւ միջազգային-իրավական խնդիրների այնպիսի ոլորտներ, որոնք արտացոլում են ոչ միայն ներտարածաշրջանային սուբյեկտների շահերը, այլեւ ...ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱԿ-Ի ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ` ԲԱՔՎԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ
Ա. Հ.Բաքվի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության ղեկավար Էմիլ Սուլեյմանովին կասկածում են ռուսական ՊԱԿ-ի (Պետական անվտանգության կոմիտե, որ ավելի հայտնի է որպես ԿԳԲ) հետ համագործակցության մեջ: Ինչպես ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՎ ՆՈՐ ԲԱԺԻՆ ՎՐԱՑ ԱԳՆ-ՈՒՄ
Ա. Հ.Ռուս-վրացական հարաբերություններն իսկապե՞ս կարող են շարժվել տեղից, թե՞ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն անհրաժեշտ է հերթական անգամ բարիդրացիության ցույցեր անել, բայց` անհետեւանք, դեռ պարզ չէ: Երեկ ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆՈրքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան դյուրագրգիռ են դառնում Թուրքիայի կառավարական, քաղաքական եւ գիտական շրջանակները, իսկ դա նրանց ստիպում է դիմել անհավասարակշիռ քայլերի: Այդ քայլերից թերեւս անհավասարակշիռը ...«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելեց ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ԵՐԵՎԱՆԻՑ ՄԵԿՆԵՑ ԵՎՐՈՊԱ
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հաղորդագրություն է տարածվել, որ միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել եւ եվրոպական երկրներից մեկն է ուղարկվել ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ
Ըստ ռուսաստանյան «Սովա» իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, 2007-ին Ռուսաստանում ռասիզմի զոհ է դարձել 67 մարդ, մոտ 550-ը տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել: Հաղորդվում է, որ այս ցուցանիշը նախորդ տարվա ...«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը քայքայվեց սխալ կադրային քաղաքականության պատճառով: Նույնը շարունակվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Չճանաչելով Հայաստանի իրականությունը, նա էլ սկսեց սխալ կադրային քաղաքականություն ...Ե՛Վ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ, Ե՛Ւ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Թեկնածուն ընտրարշավի 13 օրերը գնահատեց «թերեւս բավական կոռեկտ»: Պրն Մելիքյանը նշեց, որ Սահմանադրական դատարան դիմելու հայցադիմումը ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ«Ազգն» արդեն անդրադարձել է Հայաստանի նախագահի աթոռի համար պայքարող թեկնածուների նախընտրական հիմնադրամներում հավաքվող դրամագլխին: Կարող ենք ասել, որ անցած օրերի ընթացքում այդ հիմնադրամները հարստացել են: ...ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻՑ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆԻ ԱՆՑՈՒՄՆ ՈՒ «ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ» GALLUP-Ը
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի երեկ հրավիրած ասուլիսի սկիզբը կարծես զուտ քարոզչական ու նախընտրական էր: Արզումանյանը հայտարարեց, ...ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ՀԱՂԹԱԾ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՐԿՐՈՒՄ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1ՀՀ նախագահի ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի ընտրական գաղափարախոսության մեջ փոփոխությունների անհրաժեշտություն չկա, բայց այդ անհրաժեշտությունը բացառված չէ գործողությունների առումով՝ հանդիպումները պետք ...ԿՐԱԿԵԼ ԵՆ ՇՏԱԲՆԵՐԻ ՎՐԱ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատու Ս. Ալեքսանյանից փետրվարի 1-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ անհայտ անձինք երկու կրակոց են արձակել ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախագահ՝ Մ. ԱՎԱԳՅԱՆ«Սուրմալու-Իգդիր» հայրենակցական միավորման վարչության ընդլայնված նիստը, կարեւորելով 2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունները, արձանագրում է, որ դրանց ազատ, արդար եւ թափանցիկ ...«ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ԵՆ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌԱՋԱՆՑԻԿ ԱՃ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄեր հացազրույցը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ ծավալվեց Հայաստանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակի, արձանագրված ցուցանիշների, քաղաքական եւ մասնավորապես ընտրական ...ԿԱՐԼԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆ. «ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԱյս գիրքը լրացնում է հեղինակի` դեռեւս 1990 թվականին լույս ընծայած առաջին հատորի նյութը: Եթե առաջինն ընդգրկում էր 1921-ի հոկտեմբերին հիմնված ՌԱԿ-ի հիմնադրության նախապատմությունը, պատմությունը եւ առաջին ...ԳԻՐՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ, ՄԵԶ ՀԱՄԱՐ ԵՎ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԱշխարհը առաջ է ընթանում ինքնուսների ուսերին հենված: Այդ նրանք են լուն պայտել եւ հայտնաբերել Տրոյան, առաջինը նրանք են նախագծել թռչող սարքեր, ստեղծել տպագրական եւ հազար ու մի մեքենա: Այդ ամենը նրանք արել ...ՓԱՐԻԶՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԱԳՈՒՄԸ» ԳԻՐՔԸ
Պ. Ք.Ֆրանսահայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Նորվան արք. Զաքարյանը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին Փարիզի Ժան Գուժոն փողոցում գտնվող Սբ. Հովհաննես Մկրտիչ տաճարի «Նուրհան Ֆրենգյան» սրահում տեղի կունենա դասախոսություն, ...ՄՇԱԿՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ՝ փետրվարի 1-ին իրանական հեղափոխության սկիզբը ազդարարող օրը, Երեւանի ժողարվեստի թանգարանում բացվեց տասնօրյակի միջոցառումների շարքը: Թանգարանի տնօրեն Սարո Սարուխանյանը բարձր գնահատեց երկու ժողովուրդների ...«ԱԶԳԻԿ»-ՆԵՐԻ ԵՎ «ԱԶԳ»-ԱԿԱՆՆԵՐԻ ՋԵՐՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԿՈՒՀԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ,ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ, ԱՆԻ ԳՅՈԶԱԼՅԱՆ, ՄԿՐՏԻՉ ԳՅՈԶԱԼՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ՊՈՂՈՍՅԱՆԲարեւ ձեզ: Այս անգամ մենք «Ազգ»-իկներս, ձեզ ողջունում ենք ոչ թե մանկապատանեկան, այլ մեծահասակների «Ազգում»: Երեկ` դասընթացի մեր վերջին օրը հագեցած էր բուռն իրադարձություններով` UNICEF-ի մեր հարազատ սենյակում ...ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԺամանակին բասկետբոլը Հայաստանում լավ ավանդույթներ ունեցող մարզաձեւ էր: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բասկետբոլն էլ մյուս մարզաձեւերի նման հետընթաց ապրեց: Ճիշտ է, վերջին շրջանում բասկետբոլի ֆեդերացիայի ...ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑԱԽԱՂԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՋիբրալթարում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 201 շախմատիստներ: Վերջնագիծն աչքի ընկավ համառ մրցապայքարով եւ հաղթողին որոշելու համար հարկ եղավ դիմելու նույնիսկ լրացուցիչ մրցախաղի: ...ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄՈՍԿՈՎՅԱՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՓետրվարի 2-10-ը Մոսկվայում կանցկացվի շախմատի «Աերոֆլոտի» 4-րդ բաց առաջնությունը: Այս անգամ չորս խմբով անցկացվող շախմատային փառատոնին ընդհանուր առմամբ կմասնակցեն 1000-ից ավելի շախմատիստներ, որոնց թվում ...
«ԻՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ. ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ, ԱՅԼ՝ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԹՈՒՐՔ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ԱԶԱՏ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ
Հ. Ծ.ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԻ ԽՆԴՐԵԼՈՒ ՃԱՆԱՉԵԼ ՀՐ. ՕՍԻԱՅԻ ԵՎ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԱԾ ՉՈՐՍ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ ՀԱՅ ԵՆ
ԶԱՎԵՆ ՍԻՆԱՆՅԱՆԸ` ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ
Հ. Ծ.
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ.
ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 891 Մահացավ Աշոտ Մեծը՝ Բագրատունյանց հարստության հիմնադիրը:
- 1852 Կ. Պոլսում Կարապետ Ութուջյանը հրատարակեց «Մասիս» շաբաթաթերթը:
- 1856 Վաղարշապատում ծնվեց հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մակար Եկմալյանը: Նրա ստեղծագործությունները մեծ դեր են խաղացել ազգային երաժշտական դպրոցի ձևավորման գործում:
- 1885 Ախալքալաքի գավառի Գանձա գյուղում ծնվեց հայ նշանավոր բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ Վահան Տերյանը: (Վախճ. 1920թ.-ին):
- 1885 Ծնվեց գրող, հրատարակիչ, փիլիսոփա Կոստան Զարյանը: (Վախճ. 1969թ.-ին):
- 1894 Շուշիում ծնվեց անվանի դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, թաթերական-հասարակական գործիչ, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը (Իսկական անուն ազգանունը Վաղարշակ Տեր-Պետրոսյան):
- 1904 Սկսվեց ռուս-ճապոնական պատերազմը:
- 1907 Մահացավ դերասան և պարի ուսուցիչ Միքայել Չափրաստին:
- 1961 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Հովհաննես Օրբելին:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

