
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՋՐՕՐՀՆՅԱՑ ԽԱՉՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
- Խաչքավորությունը վաղ քրիստոնեական ժամանակներից բանավոր ավանդությամբ մեզ հասած եւ օրինականացված պատվո պաշտոն է կամ հանգամանք, որ ընտրվում է Սուրբ Ծննդի տոնի ջրօրհնյաց արարողության առիթով մեկ տարվա համար: Սակայն խաչքավորի խնդրանքին ընդառաջ, համաձայն իր ուխտին, առաջնորդի հավանությամբ խաչքավորությունը երբեմն կարող է եւ կրկնվել:
Ի պատիվ խաչքավորի՝ ջրօրհնյաց արարողության ավարտին խաչը խաչքավորի տուն է տարվում եւ նույն խաչով առաջին տնօրհնեքի արարողությունը կատարվում, ապա խաչը տան պատվավոր տեղում թողնվում է մինչեւ անվանակոչություն (ութ օր): Թեեւ թեմակալ առաջնորդի օրհնությամբ եւ հավանությամբ, ընդառաջելով խաչքավորի խնդրանքին, որ պայմանավորված է նրա հավատքով ու բարեպաշտությամբ, խաչը կարող է թողնվել նրա տանը մինչեւ Սուրբ զատկական տոները: Ի դեպ, համաձայն ավանդության, խաչքավորին մոտ կանգնած բարեկամները, հարեւանները եւ բարեպաշտ հավատացյալները գնում էին խաչքավորի տուն` խաչը համբուրելու եւ շնորհավորելու համար: - Ո՞վ կարող է ստանձնել խաչքավորության պատվավոր պաշտոնը եւ ինչպե՞ս:
- Խաչքավորության պարտականությունը կարող է ստանձնել Հայաստանյայց առաքելական եկեղեցու զավակ, արական սեռի ձեռնահաս, նախանձախնդիր ու բարեպաշտ յուրաքանչյուր ոք` անկախ մասնագիտությունից: Թեմակալ առաջնորդները կամ ծխատեր հովիվները տարվա խաչքավորներին ընտրում են տվյալ համայնքում հայտնի բարեպաշտ, աստվածավախ, ազնիվ, սիրված ու գործունյա անձանցից:
Համաձայն ավանդության` նախախորհրդային շրջանում առաջնորդները կամ ծխատեր քահանաները նույն տարում մեկից ավելի խաչքավորության հավակնորդների միջեւ կատարել են ընտրություն կամ մրցույթ, թե ով առավել հնարավորությամբ եւ ջանասիրությամբ կարող է իր նյութական ու բարոյական մասնակցությունը բերել տվյալ եկեղեցու շինության, նորոգության, կահավորման, քարոզչության, ծխական դպրոցի, եթե կա` մանուկների ճամբարի գործունեության ծախսերը հոգալու, համայնքի աղքատ խավին օգնելու համար:
Խաչքավորության համար երբեք նախապայման չէ նյութական աջակցությունը: Բացառիկ սրբակենցաղ ու բարոյական բարձր գիտակցության տեր բարեպաշտ, քրիստոնեական վարդապետությամբ կենցաղավարող արժանավոր անձը փնտրված եւ առավել ընդունելի է: - Ի՞նչ պարտավորություններ է ստանձնում ջրօրհնյաց խաչքավորը եւ ինչո՞վ է պայմանավորված նրա նվիրումը եկեղեցուն:
- Խաչքավորների նվիրումը եկեղեցուն պայմանավորված է նրանց անվերապահ գիտակցված հավատքով, որ ուխտադրությամբ է պայմանավորված եւ որը դրսեւորվում է բարեգործությամբ ու մարդասիրական արդար գործերով:
Խաչքավորներն իրենց օրինակելի վարքով հասարակության մեջ նպաստում եւ քաջալերում են անշահախնդիր ու անկողմնակալ բարեգործությունը` անսակարկելի ու առանց ակնկալիքի: Այս հանգամանքը խաչքավորներն իրենց եկեղեցական պարտականությունից դուրս չեն շահարկում կամ ծառայեցնում այլ նպատակների համար: Խաչքավորները պարտադիր ներկա են գտնվում հինգ տաղավար տոներին` եկեղեցու դասում իրենց հատկացված պատվավոր տեղում, խոստովանությամբ հաղորդություն են ստանում եւ նախաձեռնում բոլոր բարեգործական ծրագրերը՝ դրամահավաքից սկսյալ ընդհուպ զատկական հավկիթի, օրհնված ջրի, ծաղկազարդի ճյուղերի, մատաղի բաշխման կազմակերպումը: - Անցած տարիներին Ձեր սկզբունքայնության շնորհիվ խաչքավորի գրեթե մոռացված հանգամանքը, ինչպես նաեւ այլ կրոնական-եկեղեցական շատ ավանդույթներ կրկին վերարժեւորվեցին եւ արդիական ու սիրելի դարձան: Ի՞նչ նշանակություն ունի այդ ամենը մեր ժողովրդի ու եկեղեցու համար:
- Խաչքավորության եւ եկեղեցական այլ կարգ ու կանոնին վերաբերող հարցերում սկզբունքայնությունը պայմանավորված է եկեղեցու պահանջներով: Թեմում հոգեւոր կյանքին նպաստող կանոնական, ծիսական, վարչական ավանդությունները եկեղեցու հզորացմանը նպաստող կարեւորագույն նախապայմաններն են: Խաչքավորության այս հնամենի ու գեղեցիկ ավանդությունը մեր թեմում կյանքի է կոչվում նորակառույց կամ վերականգնված եկեղեցիների շուրջ համախմբված համայնքներում եւս:
Նկատի ունենալով այն կարեւոր հանգամանքը, որ եկեղեցին բոլորիս սրբության սրբոց հավատքի բնօրրանն է եւ մեր հոգու ծննդավայրը, յուրաքանչյուր ոք պետք է նախանձախնդիր լինի դրա պահպանմանն ու զորացմանը: - Սրբազան հայր, պարտադի՞ր է խաչքավորությամբ պայմանավորել եկեղեցուն աջակցելը:
- Բոլորովին նախապայման չէ եկեղեցուն եւ կամ նրա ծրագրերին օգնելու, աջակցելու համար խաչքավոր լինել: Մենք մեր քաղաքում ունենք գիտակից ու եկեղեցասեր շինարարներ, իշխանավորներ, գործարարներ, գիտության ու մշակույթի, առողջապահության, իրավապահ եւ այլ ոլորտներից հայորդիներ, ովքեր, ըստ հնարավորության, ինքնաբուխ նվիրումով իրենց աջակցությունն ու մասնակցությունն են բերում մեր բոլոր ծրագրերին: Հատկապես հիշատակության արժանի են մեր քարոզչական, ճամբարային ծրագրերին նրանց համեստ, սակայն ի սրտե ցուցաբերվող աջակցությունները: - Ձեր խոսքը եւ գնահատականը մեր խաչքավորներին:
- Հանուն հոգեւոր դասի եւ մեր հավատացյալների` իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում մեր բոլոր խաչքավորներին անցած տարիներին իրենց ազնիվ, անմնացորդ ու բարի աջակցությունների համար: Անկախ աջակցության չափից, ձեւից ու քանակից, խաչքավոր, բարերար, թե պարզ ու համեստ բարեպաշտ աղոթող` անգնահատելի է նրանց վերաբերմունքը: Ես հարգում, գնահատում եւ օրհնում եմ բոլորին ու աղոթում, որ յուրաքանչյուր հայ մարդու մեջ արմատավորվի եկեղեցուն եւ միմյանց փոխօգնության աստվածահաճո կենցաղավարությունը: Եթե ուզում ենք ազգովին լավ ապրել ու հզորանալ, միմյանց ու մեր եկեղեցիներին պետք է օգնենք եւ սիրով շաղկապվենք:
- Հարցազրույցը` ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆԻ
ՌԱԶՄԱՄՈԼԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ՌԱԳԸՓ ԶԱՐԱՔՈԼՈՒ, Թարգմ. Հ. Ծ.Խմբագրությանը հասցեագրված ստորեւ անգլերենից թարգմանաբար ներկայացվող նյութը հայտնի հրատարակիչ եւ մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուի վերոնշյալ վերնագրով թուրքերեն ելույթի համառոտ տարբերակն է, ...ԲՈՍՆԻԱՅԻ ՍԵՐԲԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Բոսնիայի ու Հերցեգովինայի կազմում գտնվող Սերբական ինքնավարության վարչապետ Միրոսլավ Դոդիկը հայտարարել է, որ իրեն ենթակա տարածքը ուզում է երկրի սահմանադրության մեջ տեսնել «ինքնորոշվելու եւ դաշնությունից ...ՄԵՍԽԵԹՑԻ ԹՈՒՐՔԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի վրացական մամուլը հայտնել է, որ մեսխեթցի թուրքերի հայրենադարձությունը սկսվել է: Ըստ «Կովկասպրես»-ի՝ փախստականների նախարարությունն ակնկալում է, որ մոտ 90 հազար մարդ ցանկություն ...ՕԿՐՈՒԱՇՎԻԼԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Փարիզի դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլուն: Գրավի չափը չի նշվում: Վրաստան նախկին նախարարին հայրենիք ուղարկելու կամ քաղաքական ...«THE WALL STREET JOURNAL»-Ը ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ
«The Wall Street Journal Europe»-ը տպագրել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի նամակը ուղղված ամսագրի խմբագրին, ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հեղինակած ...«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ. 3Թեեւ Թուրքիայում ներքաղաքական զարգացումները սրընթաց են զարգանում եւ երկրում բացահայտվում են պետական կառույցների հետ սերտաճած ընդհատակյա ահաբեկչական կազմակերպություններ, սակայն այս ամենը չի խանգարում, ...ՔԱՐՈԶԱՐՇԱՎ. ԱՌԱՆՑ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ2008-ի հունվարի 21-ին ՀՀ-ում սկսվեց պաշտոնական քարոզարշավը: Մինչ թեկնածուների քարոզարշավի ժամանակ, մեր կարծիքով, թույլ տված սխալները նշելը, ներկայացնենք էլեկտորատի կառուցվածքային պատկերը քարոզարշավի մեկնարկին: ...«ԻՄ ԽՆԴԻՐՆ Է ԼԻՆԵԼ ՋԵՐՄԱՉԱՓ ԵՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ՌԵԱԼ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երեկ «Հայացք» ակումբում ներկայացրեց մարզերում իր կենտրոնի անցկացրած երկրորդ հարցման արդյունքները նախագահական ընտրությունների վերաբերյալ: ...«ԲՈԼՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՇԽԱՏԵԼ, ԲԱՅՑ ՈՉ ԲՈԼՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը երեկ «Ազդակ» ակումբում ոչ միայն անդրադարձավ առաջիկա նախագահական ընտրություններին, այլեւ մի քանի հակադարձումներ ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀունվարի 28-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները մի քանի հարյուր ավտոմեքենաներով երթ էին կազմակերպել Երեւանի փողոցներով՝ խաթարելով երթեւեկության բնականոն ընթացքը: Հունվարի 28-ին ոստիկանության ...ԲԵՌԸ ԹՈՂԵԼ ԵՆ ԼՏՊ-Ի ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՈՒՍԵՐԻ՞Ն
Ն.Պ.Ընտրակեղծիքներից խուսափելու նպատակներ ու ձեռնարկումներ ունեցողներ են եղել դեռ ամիսներ առաջ: Երեկ այդ սրտացավության հեղինակը՝ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոնիտորինգի խումբը ...«ԻՆՉՔԱՆ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅՆՔԱՆ ՆՈՐ «ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ» ԵՆՔ ԻՄԱՆՈՒՄ»
Գ. Մ.«Շուրջ երկու շաբաթ է,- երեկ «Ասպարեզ» լրագրողական ակումբում հրավիրած մամուլի ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը,- Գյումրու մեր գրասենյակում կար ինֆորմացիա, որ դպրոցներում, բուհերում ...ԼԵՀ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄՈԿՐԱՏ ԼԻՆԵԼՆ Է
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՀայաստանում Լեհաստանի դեսպան Տոմաշ Կնոթհեն դիվանագիտական երկաթյա կամքով երեկ իրեն հեռու պահեց ներքաղաքական հարցերի մեջ ներքաշելուց ու մեր նախագահական թեկնածուներից որեւէ մեկի անունը շոշափելուց: Որքան ...ԾԵԾԿՌՏՈՒՔԻ «ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ» ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» իր նախորդ օրվա համարում մանրամասն ներկայացրել էր Արագածոտն մարզի Թալին քաղաքի հրապարակում ընտրողների հետ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: ...ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՉԵՆ ՍԱՏԱՐՈՒՄ
Հայ արիական միաբանությունը, «Ուխտ Արարատի» (ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալներ եւ ազատամարտիկներ) միությունը եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունը տարածել են հաղորդագրություն, որ նախագահական ընտրություններում ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ՎԻԶԱՆԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ ՏՈԿՈՍԸ ՄՆՈՒՄ Է ՇԱՏ ԲԱՐՁՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՄՆ վիզայի ստացման ընթացակարգն ամբողջական դիտարկմամբ երեկ ներկայացվեց հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հայաստանում Միացյալ Նահանգների հյուպատոս Ռոբին Բուսենի ուղեկցությամբ հյուպատոսական ...ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԻՆՔՆԱՎԵՐԱՀՍԿՎԵՆ
Ներքին աուդիտ կանցկացվի Հայաստանի բոլոր պետական կազմակերպություններում, երբ երեկ կառավարության հաստատած «Ներքին աուդիտի մասին» օրենքի նախագիծն ընդունվի խորհրդարանում: Ներկայացնելով այդ փաստաթուղթը լրագրողներին, ...ԻՆՉ Է ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵԼ 2007-ԻՆ
Ա. Մ.Կառավարության երեկ հաստատած 2007-ի չորրորդ եռամսյակում մասնավորեցման վերաբերյալ հաշվետվությունը լրագրողներին ներկայացրեց պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը: Նա տեղեկացրեց, ...ԲԼԱՆԿՆԵՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց մի բլանկի պատճեն (A4), որը մի աղյուսակ է բովանդակում: ...ԸՆՏՐԱՆԻ` ԸՆՏԻՐ ՀԵՂՈՒԿԻ ՄԱՍԻՆ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆՀետաքրքրական անձնավորություն է Ասատուր Փաշայանը: Մասնագիտությամբ քիմիկոս է, բայց զբաղվում է վաղամեռիկ հայ գործիչների եւ այլոց կենսագրություններով, հանդես է գալիս գրքերով եւ այլազան հրապարակումներով... ...ՍԵԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԿԻԵՎՈՒՄ
ԱԳՆ մամուլի կենտրոնից հաղորդում են, որ հունվարի 30-ին Կիեւում, Ուկրաինայի գեղարվեստի ազգային թանգարանում կայացել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ցուցահանդեսի բացման արարողությունը, որում ...ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՋՐՕՐՀՆՅԱՑ ԽԱՉՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Հարցազրույցը` ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆԻ- Խաչքավորությունը վաղ քրիստոնեական ժամանակներից բանավոր ավանդությամբ մեզ հասած եւ օրինականացված պատվո պաշտոն է կամ հանգամանք, որ ընտրվում է Սուրբ Ծննդի տոնի ջրօրհնյաց արարողության առիթով մեկ տարվա համար: ...ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգՀունվարի 31-ին` Սրբոց Վարդանանց տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք — Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Գ—որգյան Հոգ—որ ...ԿՐԱԿԵԼ ԵՆ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆԻՆ
Մ. Մ.Հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը «Մակարով» տեսակի ատրճանակից Վ. Սարգսյան փողոցի կողմից կրակել են ՀՀ գլխավոր դատախազության երրորդ հարկում տեղակայված կոլեգիայի նիստերի մեծ դահլիճի պատուհանին, որը գլխավոր ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԾԱՆՐ ՄՐՑԱԽԱՂԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍեպտեմբերի 6-ին Երեւանում Թուրքիայի հավաքականի հետ մրցախաղով Հայաստանի ազգային հավաքականը կսկսի մրցավեճն աշխարհի 2010-ի առաջնության ընտրական մրցաշարում: Այսպիսին է Զագրեբում ՈւԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ վիճակահանությամբ ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՏՐՈՒԿ ՍՐՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՋիբրալթարի շախմատի մրցաշարի ավարտական տուրից առաջ իրավիճակը մրցաշարային աղյուսակում անսպասելիորեն սրվեց: Բանն այն է, որ մինչ այդ միանձնյա առաջատարի դերը ստանձնած Բու Քսյանջին, որ մեկ միավորով առաջ էր ...«ԱՐԱՐԱՏԻ» ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԽորվաթիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստները ստուգողական 2-րդ հանդիպումն են անցկացրել: Ինչպես տեղեկացանք «Արարատ» ակումբի մամուլի ծառայությունից, արարատցիները մրցել են ...ՇՄՈԼ ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԸ ԱՆԳԻՏԱԿԻՑ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
Հունվարի 30-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Նորքի 4-րդ զանգվածի 1-ին հատվածի 10-րդ շենքի թիվ 21 բնակարանից շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Աշոտ ...ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
Հունվարի 29-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1985-ին ծնված Սարգիս Ս.-ի վարած «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գառնի ճանապարհին շրջվել է ու ընկել ձորը, իսկ վարորդը մարմնական ...ԱՇՈՑՔ ԳՅՈՒՂԻ 5 ԲՆԱԿԻՉ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱշոցքի «Տիրամայր Նարեկ», այնուհետեւ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ, 2001-ին ծնված Արտակ Արամյանը, 2003-ին ծնված Սամվել Քալանթարյանը, 1983-ին ծնված Ստելլա Սուքիասյանը ...ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԵՍՏ Է ՊԱՅԹԵԼ
Ստամբուլի շրջաններից մեկում երեկ հրատեխնիկայի անօրինական պահեստի պայթյունի հետեւանքով 20 մարդ է զոհվել, 68-ը վիրավորվել է: CNN Turk հեռուստաալիքի տվյալներով, եռահարկ շենքի փլատակներում մի քանի մարդ է ...ՓԵՏՐՎԱՐԻ 19 ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
Կառավարության որոշմամբ Հայաստանի նախագահի ընտրությունների օրը` փետրվարի 19 հայտարարվել է ոչ աշխատանքային: Կառավարության մամուլի կենտրոնից հաղորդել են, որ որոշումն ընդունվել է` հիմք ընդունելով ընտրական ...
ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԵԼ Է ԲԱՂԴԱԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻՑ ՄԵԿԸ
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՄԲ» ՀԱՅԵՐԵՆ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ ԳԻՐՔԸ
«ՆԱ, ՈՎ ՄԱՐԴ Է ԴԱՌՆԱԼՈՒ, ԱՐԴԵՆ ՄԱՐԴ Է»
ՄԱՐԻԱՄ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ«ԲՆՕՐՐԱՆԸ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ԿՐՈՂ ՈՒ ՏԱՐԱԾՈՂA
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ.
ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ

ՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԷԽՈՆ» ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
- 1786 Մոսկվայում ծնվեց 19-րդ դարի հասարակական և մշակույթային գործիչ Հովհաննես Նազարյանը: Եղել է Ռուսաստանի արքունիքի սենեկապետ, իսկական պետական խորհրդական: (վախճ.1858թ. Պետերբուրգում)
- 1920 Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի Համալսարանը, Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով: Նրա առաջին ռեկտորն էր համաեվրոպական ճանաչում ունեցող իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
- 1921 Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը (հետագայում մնացած թղթի վրա):
- 1927 Ծնվեց ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարանը (Արմաղանյան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

