
«ԻՄ ԽՆԴԻՐՆ Է ԼԻՆԵԼ ՋԵՐՄԱՉԱՓ ԵՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ՌԵԱԼ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ»
«Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երեկ «Հայացք» ակումբում ներկայացրեց մարզերում իր կենտրոնի անցկացրած երկրորդ հարցման արդյունքները նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Մարզերից հարցմանը մասնակցել է 2000-ից ավելի մարդ: Ըստ այդմ, հարցվողների 5 տոկոսը չի մասնակցելու ընտրություններին, իսկ ընտրություններով չի հետաքրքրվում հարցվածների 20 տոկոսը: Ըստ Ադիբեկյանի, մարզերում 20 տոկոսը հրաժարվել է մասնակցել հարցմանը, քանի որ հասարակական-քաղաքական իրադարձությունները չեն հետաքրքրել: Նրանցից 75 տոկոսը պատրաստ է մասնակցել ընտրություններին, 5 տոկոսը հետեւում է իրադարձություններին, բայց չի մասնակցելու, որովհետեւ չի հավատում, որ ընտրությունները կլինեն ազատ ու արդար:
Նախագահական ընտրամարաթոնում ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի թեկնածության առաջադրումը, ըստ Ադիբեկյանի հարցման, ուշագրավ փաստ է արձանագրել` մարզային հարցված բնակչության 40,7 տոկոսն է միայն տեղյակ եղել, որ ընտրապայքարին մասնակցում է նաեւ այդպիսի թեկնածու: Վազգեն Մանուկյանի դեպքում տեղեկացվածությունը` 44,2, Տեր-Պետրոսյանի՝ 80,6 տոկոս է կազմել: Սերժ Սարգսյանի թեկնածության մասին տեղյակ է եղել հարցվածների 97, 5, Արթուր Բաղդասարյանի` 56,8, Արտաշես Գեղամյանի` 55 տոկոսը: Իսկ Տիգրան Կարապետյան, Արամ Հարությունյան եւ Արման Մելիքյան եռյակը միասին կազմել են 51 տոկոս:
«Ամենաթույլ կողմը ընտրողների՝ վերաբերում է ծրագրերին: Մարդիկ առաջնորդվում են ոչ թե ծրագրերով, այլ անձով: Վատ է, որ Սերժ Սարգսյանի մասին տեղեկացված է մարզերի ընտրողների 97, 5 տոկոսը, բայց ծրագրերի մասին տեղյակ է ընդամենը 19, 7 տոկոսը: Շատ թեկնածուների ծրագրեր մեծ են ծավալով, իսկ ընթերցողները զլանում են կարդալ. օրինակ` Գեղամյանինը», ասում է սոցիոլոգը:
Մարզերի ընդդիմադիր ընտրազանգվածի նախընտրելի թեկնածուն է Արթուր Բաղդասարյանը: «Արթուր Բաղդասարյանն ավելի է ընկալվում որպես անցողիկ թեկնածու` 6,8 տոկոս: Հարցվողների 40 տոկոսը «Ո՞ւմ ձայն չեք տա» հարցին պատասխանելիս նշել է Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը: Սերժ Սարգսյանին ձայն չտվողները 10 տոկոս են կազմում», նշում է Ադիբեկյանը:
Սեփական հարցման արդյունքների համապատասխանությունը իրականությանը Ադիբեկյանն այսպես է մեկնաբանում. «Իմ խնդիրն է լինել ջերմաչափ եւ պատվիրատուին ցույց տալ նրա ռեալ ջերմությունը: Իմ անձնական ռեյտինգը եւ ֆիրմայի իմիջը ավելի բարձր են, քան անցումային շրջանում թեկնածուինը: Սոցիալ-քաղաքական ակտիվությունը սկսել եմ ուսումնասիրել 87-ից: Մենք գործիք ենք սոցիալական կառավարման խնդիրների լուծման համար»:
Ի դեպ, հարցման պատվիրատուներից մեկը եղել է Սերժ Սարգսյանի շտաբից, իսկ մյուսի անունը Ահարոն Ադիբեկյանը գաղտնի պահեց:
Ընտրությունների երկրորդ փուլի հավանականության վերաբերյալ սոցիոլոգը նկատեց. «Երկրորդ փուլի հավանականությունը շատ քիչ է, որովհետեւ ձայների 2/3-ն ուղղված է Սերժ Սարգսյանին, եթե ընդդիմությունը բոլոր ձայները հավաքի, կհասնի 40-45 տոկոսի, եթե նրանք կարողանան ավելի էֆեկտիվ միավորվել»:
Ադիբեկյանն ընդգծեց, որ ժողովրդավարական երկրների համար որեւէ թեկնածուի հաղթանակի համար նորմալ ցուցանիշը պետք է լինի գոնե 55-65 տոկոս: Իսկ եթե բարձր է լինում ցուցանիշը, ուրեմն երկրում առկա են հիվանդագին գործընթացներ:
«Ռոբերտ Քոչարյանը 2003-ին սկսեց 56 տոկոս վարկանիշով` մեր տվյալներով, պատվիրատուին ասացինք, որ երկրորդ փուլ պետք է լինի: Սոցիոլոգը պարտավոր չէ կանխատեսել, որովհետեւ շատ հավանական է, որ մի արտառոց բան պատահի: Ազգային ժողովի կառուցվածքն էլ եմ ես տվել, որ պետք է լինի 131 հոգի, այսքան համամասնական, այսքան մեծամասնական: Դրա մաթեմատիկական մոդելն եմ կառուցել, հիմա ես դպրոցներում իրականացնում եմ հաշվողական տեխնիկա: Ես մեկ օրվա համար չեմ աշխատում կամ ապրում», հավելեց Ադիբեկյանը:
Այսպիսով, Ադիբեկյանի սոցհարցումների արդյունքները, ըստ մարզերի ընտրողների ձայների բաշխվածության, հետեւյալն են. Վազգեն Մանուկյան՝ 1,5 տոկոս, Արտաշես Գեղամյան` 2, Վահան Հովհաննիսյան` 3, Լեւոն Տեր-Պետրոսյան՝ 6, Արթուր Բաղդասարյան` 9, Սերժ Սարգսյան` 67 տոկոս: Մնացած թեկնածուները` ամբողջությամբ վերցրած, կազմել են 0,7 տոկոս: Չկողմնորոշվածների զանգվածը շարունակում է կազմել 10,5 տոկոս:
- ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՌԱԶՄԱՄՈԼԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ՌԱԳԸՓ ԶԱՐԱՔՈԼՈՒ, Թարգմ. Հ. Ծ.Խմբագրությանը հասցեագրված ստորեւ անգլերենից թարգմանաբար ներկայացվող նյութը հայտնի հրատարակիչ եւ մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուի վերոնշյալ վերնագրով թուրքերեն ելույթի համառոտ տարբերակն է, ...ԲՈՍՆԻԱՅԻ ՍԵՐԲԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Բոսնիայի ու Հերցեգովինայի կազմում գտնվող Սերբական ինքնավարության վարչապետ Միրոսլավ Դոդիկը հայտարարել է, որ իրեն ենթակա տարածքը ուզում է երկրի սահմանադրության մեջ տեսնել «ինքնորոշվելու եւ դաշնությունից ...ՄԵՍԽԵԹՑԻ ԹՈՒՐՔԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի վրացական մամուլը հայտնել է, որ մեսխեթցի թուրքերի հայրենադարձությունը սկսվել է: Ըստ «Կովկասպրես»-ի՝ փախստականների նախարարությունն ակնկալում է, որ մոտ 90 հազար մարդ ցանկություն ...ՕԿՐՈՒԱՇՎԻԼԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Փարիզի դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլուն: Գրավի չափը չի նշվում: Վրաստան նախկին նախարարին հայրենիք ուղարկելու կամ քաղաքական ...«THE WALL STREET JOURNAL»-Ը ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ
«The Wall Street Journal Europe»-ը տպագրել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի նամակը ուղղված ամսագրի խմբագրին, ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հեղինակած ...«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ. 3Թեեւ Թուրքիայում ներքաղաքական զարգացումները սրընթաց են զարգանում եւ երկրում բացահայտվում են պետական կառույցների հետ սերտաճած ընդհատակյա ահաբեկչական կազմակերպություններ, սակայն այս ամենը չի խանգարում, ...ՔԱՐՈԶԱՐՇԱՎ. ԱՌԱՆՑ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ2008-ի հունվարի 21-ին ՀՀ-ում սկսվեց պաշտոնական քարոզարշավը: Մինչ թեկնածուների քարոզարշավի ժամանակ, մեր կարծիքով, թույլ տված սխալները նշելը, ներկայացնենք էլեկտորատի կառուցվածքային պատկերը քարոզարշավի մեկնարկին: ...«ԻՄ ԽՆԴԻՐՆ Է ԼԻՆԵԼ ՋԵՐՄԱՉԱՓ ԵՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ՌԵԱԼ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երեկ «Հայացք» ակումբում ներկայացրեց մարզերում իր կենտրոնի անցկացրած երկրորդ հարցման արդյունքները նախագահական ընտրությունների վերաբերյալ: ...«ԲՈԼՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՇԽԱՏԵԼ, ԲԱՅՑ ՈՉ ԲՈԼՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը երեկ «Ազդակ» ակումբում ոչ միայն անդրադարձավ առաջիկա նախագահական ընտրություններին, այլեւ մի քանի հակադարձումներ ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀունվարի 28-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները մի քանի հարյուր ավտոմեքենաներով երթ էին կազմակերպել Երեւանի փողոցներով՝ խաթարելով երթեւեկության բնականոն ընթացքը: Հունվարի 28-ին ոստիկանության ...ԲԵՌԸ ԹՈՂԵԼ ԵՆ ԼՏՊ-Ի ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՈՒՍԵՐԻ՞Ն
Ն.Պ.Ընտրակեղծիքներից խուսափելու նպատակներ ու ձեռնարկումներ ունեցողներ են եղել դեռ ամիսներ առաջ: Երեկ այդ սրտացավության հեղինակը՝ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոնիտորինգի խումբը ...«ԻՆՉՔԱՆ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅՆՔԱՆ ՆՈՐ «ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ» ԵՆՔ ԻՄԱՆՈՒՄ»
Գ. Մ.«Շուրջ երկու շաբաթ է,- երեկ «Ասպարեզ» լրագրողական ակումբում հրավիրած մամուլի ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը,- Գյումրու մեր գրասենյակում կար ինֆորմացիա, որ դպրոցներում, բուհերում ...ԼԵՀ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄՈԿՐԱՏ ԼԻՆԵԼՆ Է
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՀայաստանում Լեհաստանի դեսպան Տոմաշ Կնոթհեն դիվանագիտական երկաթյա կամքով երեկ իրեն հեռու պահեց ներքաղաքական հարցերի մեջ ներքաշելուց ու մեր նախագահական թեկնածուներից որեւէ մեկի անունը շոշափելուց: Որքան ...ԾԵԾԿՌՏՈՒՔԻ «ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ» ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» իր նախորդ օրվա համարում մանրամասն ներկայացրել էր Արագածոտն մարզի Թալին քաղաքի հրապարակում ընտրողների հետ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: ...ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՉԵՆ ՍԱՏԱՐՈՒՄ
Հայ արիական միաբանությունը, «Ուխտ Արարատի» (ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալներ եւ ազատամարտիկներ) միությունը եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունը տարածել են հաղորդագրություն, որ նախագահական ընտրություններում ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ՎԻԶԱՆԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ ՏՈԿՈՍԸ ՄՆՈՒՄ Է ՇԱՏ ԲԱՐՁՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՄՆ վիզայի ստացման ընթացակարգն ամբողջական դիտարկմամբ երեկ ներկայացվեց հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հայաստանում Միացյալ Նահանգների հյուպատոս Ռոբին Բուսենի ուղեկցությամբ հյուպատոսական ...ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԻՆՔՆԱՎԵՐԱՀՍԿՎԵՆ
Ներքին աուդիտ կանցկացվի Հայաստանի բոլոր պետական կազմակերպություններում, երբ երեկ կառավարության հաստատած «Ներքին աուդիտի մասին» օրենքի նախագիծն ընդունվի խորհրդարանում: Ներկայացնելով այդ փաստաթուղթը լրագրողներին, ...ԻՆՉ Է ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵԼ 2007-ԻՆ
Ա. Մ.Կառավարության երեկ հաստատած 2007-ի չորրորդ եռամսյակում մասնավորեցման վերաբերյալ հաշվետվությունը լրագրողներին ներկայացրեց պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը: Նա տեղեկացրեց, ...ԲԼԱՆԿՆԵՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց մի բլանկի պատճեն (A4), որը մի աղյուսակ է բովանդակում: ...ԸՆՏՐԱՆԻ` ԸՆՏԻՐ ՀԵՂՈՒԿԻ ՄԱՍԻՆ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆՀետաքրքրական անձնավորություն է Ասատուր Փաշայանը: Մասնագիտությամբ քիմիկոս է, բայց զբաղվում է վաղամեռիկ հայ գործիչների եւ այլոց կենսագրություններով, հանդես է գալիս գրքերով եւ այլազան հրապարակումներով... ...ՍԵԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԿԻԵՎՈՒՄ
ԱԳՆ մամուլի կենտրոնից հաղորդում են, որ հունվարի 30-ին Կիեւում, Ուկրաինայի գեղարվեստի ազգային թանգարանում կայացել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ցուցահանդեսի բացման արարողությունը, որում ...ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՋՐՕՐՀՆՅԱՑ ԽԱՉՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Հարցազրույցը` ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆԻ- Խաչքավորությունը վաղ քրիստոնեական ժամանակներից բանավոր ավանդությամբ մեզ հասած եւ օրինականացված պատվո պաշտոն է կամ հանգամանք, որ ընտրվում է Սուրբ Ծննդի տոնի ջրօրհնյաց արարողության առիթով մեկ տարվա համար: ...ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգՀունվարի 31-ին` Սրբոց Վարդանանց տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք — Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Գ—որգյան Հոգ—որ ...ԿՐԱԿԵԼ ԵՆ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆԻՆ
Մ. Մ.Հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը «Մակարով» տեսակի ատրճանակից Վ. Սարգսյան փողոցի կողմից կրակել են ՀՀ գլխավոր դատախազության երրորդ հարկում տեղակայված կոլեգիայի նիստերի մեծ դահլիճի պատուհանին, որը գլխավոր ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԾԱՆՐ ՄՐՑԱԽԱՂԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍեպտեմբերի 6-ին Երեւանում Թուրքիայի հավաքականի հետ մրցախաղով Հայաստանի ազգային հավաքականը կսկսի մրցավեճն աշխարհի 2010-ի առաջնության ընտրական մրցաշարում: Այսպիսին է Զագրեբում ՈւԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ վիճակահանությամբ ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՏՐՈՒԿ ՍՐՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՋիբրալթարի շախմատի մրցաշարի ավարտական տուրից առաջ իրավիճակը մրցաշարային աղյուսակում անսպասելիորեն սրվեց: Բանն այն է, որ մինչ այդ միանձնյա առաջատարի դերը ստանձնած Բու Քսյանջին, որ մեկ միավորով առաջ էր ...«ԱՐԱՐԱՏԻ» ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԽորվաթիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստները ստուգողական 2-րդ հանդիպումն են անցկացրել: Ինչպես տեղեկացանք «Արարատ» ակումբի մամուլի ծառայությունից, արարատցիները մրցել են ...ՇՄՈԼ ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԸ ԱՆԳԻՏԱԿԻՑ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
Հունվարի 30-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Նորքի 4-րդ զանգվածի 1-ին հատվածի 10-րդ շենքի թիվ 21 բնակարանից շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Աշոտ ...ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
Հունվարի 29-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1985-ին ծնված Սարգիս Ս.-ի վարած «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գառնի ճանապարհին շրջվել է ու ընկել ձորը, իսկ վարորդը մարմնական ...ԱՇՈՑՔ ԳՅՈՒՂԻ 5 ԲՆԱԿԻՉ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱշոցքի «Տիրամայր Նարեկ», այնուհետեւ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ, 2001-ին ծնված Արտակ Արամյանը, 2003-ին ծնված Սամվել Քալանթարյանը, 1983-ին ծնված Ստելլա Սուքիասյանը ...ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԵՍՏ Է ՊԱՅԹԵԼ
Ստամբուլի շրջաններից մեկում երեկ հրատեխնիկայի անօրինական պահեստի պայթյունի հետեւանքով 20 մարդ է զոհվել, 68-ը վիրավորվել է: CNN Turk հեռուստաալիքի տվյալներով, եռահարկ շենքի փլատակներում մի քանի մարդ է ...ՓԵՏՐՎԱՐԻ 19 ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
Կառավարության որոշմամբ Հայաստանի նախագահի ընտրությունների օրը` փետրվարի 19 հայտարարվել է ոչ աշխատանքային: Կառավարության մամուլի կենտրոնից հաղորդել են, որ որոշումն ընդունվել է` հիմք ընդունելով ընտրական ...
ՈՒՂՂՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
Ն. Մ.ԸՍՏ «ՍԵՐՈՒՆԴ» ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ «ՕՐՀԱՍԱԿԱՆ» Է
ՆԱԻՐԻ ՄՈԻՐԱԴՅԱՆՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐ ՄԵՂՔԸ ԵՎ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ.
ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ

ՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԷԽՈՆ» ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
- 1786 Մոսկվայում ծնվեց 19-րդ դարի հասարակական և մշակույթային գործիչ Հովհաննես Նազարյանը: Եղել է Ռուսաստանի արքունիքի սենեկապետ, իսկական պետական խորհրդական: (վախճ.1858թ. Պետերբուրգում)
- 1920 Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի Համալսարանը, Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով: Նրա առաջին ռեկտորն էր համաեվրոպական ճանաչում ունեցող իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
- 1921 Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը (հետագայում մնացած թղթի վրա):
- 1927 Ծնվեց ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարանը (Արմաղանյան):
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

