
ՔԱՐՈԶԱՐՇԱՎ. ԱՌԱՆՑ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ
2008-ի հունվարի 21-ին ՀՀ-ում սկսվեց պաշտոնական քարոզարշավը: Մինչ թեկնածուների քարոզարշավի ժամանակ, մեր կարծիքով, թույլ տված սխալները նշելը, ներկայացնենք էլեկտորատի կառուցվածքային պատկերը քարոզարշավի մեկնարկին:
Չնայած քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց հունվարի 21-ին, սակայն նախագահական ընտրարշավը փաստացի սկսվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին: Անցած չորս ամիսների (21.09.07-21.01.08) ընթացքում թեկնածուներից միայն մեկին` Լ. Տեր-Պետրոսյանին հաջողվեց ձեւավորել էլեկտորալ բազա ունեցող նոմինացիոն կերպար, իսկ մյուսներին` ոչ: Այս հանգամանքի պատճառով էլեկտորատի կառուցվածքում գերակշռող դարձավ «շարժուն» (տատանվող-չկողմնորոշված) էլեկտորալ խումբը, որն էլ հենց որոշելու է հաղթողին: Սույն խմբի ընտրողները հակված են պաշտպանելու. 1) նոր գործիչներին` այն թեկնածուներին, ովքեր նախկինում չեն մասնակցել նախագահական ընտրություններին կամ էլ ներկայումս հանդես են գալիս նոր կերպարով, 2) այն թեկնածուին, ով ունի վարկանիշի աճի առավելագույն դրական դինամիկա, 3) նրանք առավել հեշտությամբ են ենթարկվում վառ եւ տոտալ քարոզարշավի ազդեցությանը: Փորձենք տեսնել, նախագահի, մեր կարծիքով, երկու հիմնական թեկնածուները` Լ. Տեր-Պետրոսյանն ու Ս. Սարգսյանը, ապա նաեւ նրանց ընտրարշավները բավարարո՞ւմ են արդյոք վերոշարադրյալ երեք կետերի պայմաններին:
1. Երկու թեկնածուներն էլ բավարարում են այս կետի պայմաններին. Լ. Տեր-Պետրոսյանը ընտրարշավին մասնակցում է նորացված կերպարով, իսկ Ս. Սարգսյանը` նախկինում չի մասնակցել նախագահական ընտրություններին:
2. Հաշվի առնելով հասարակությանը վստահություն չներշնչող սոցհարցումները, դժվար է թվերով նշել, թե ով ունի վարկանիշի աճի առավելագույն դրական դինամիկա, առավել եւս, որ երկու թեկնածուների կողմնակիցներն էլ պնդում են, թե իրենք հաղթելու են առաջին փուլում: Այս իսկ պատճառով սույն հարցի պատասխանը թողնում ենք ընթերցողին. թող ընթերցողը, հետեւելով ընտրական զարգացումներին, ինքը որոշի, թե այս երկու թեկնածուներից ում վարկանիշն է կտրուկ աճում:
3. Ինչ վերաբերում է վառ եւ տոտալ քարոզարշավ անցկացնելու խնդրին, ապա այս հարցում երկու թեկնածուներն էլ սխալներ են թույլ տալիս: Նշենք դրանցից երկուսը:
Սլոգանը վառ եւ լավ հիշվող արտահայտություն է, որը սեղմ կերպով արտահայտում է քարոզարշավի հիմնական գաղափարը: Քարոզարշավի ժամանակ այն կատարում է «տեղեկատվական մեխի» դեր, եւ թեկնածուների նպատակն է ամեն գնով դա մտցնել էլեկտորատի գիտակցության մեջ (խիստ ցանկալի է՝ թեկնածուի անվան հետ): Տվյալ պահին մեր առջեւ նպատակ չենք դնում մանրամասնելու սլոգանների ստեղծման սկզբունքները, սակայն կցանկանայինք շեշտադրել մի կարեւոր հանգամանք: Սլոգանը, որպես էլեկտորատի գիտակցության մեջ առավել հեշտ ներդրվող քարոզչանյութ, ունի մեկ պարտադիր սկզբունք. պետք է լինի միայն մեկ հատ, հակառակ դեպքում սլոգանը կորցնում է իր բուն` վերոնշյալ իմաստը: Ելնելով վերոշարադրյալից նշենք, որ Լ. Տեր-Պետրոսյանն իր քարոզարշավում օգտագործում է 2 սլոգան` «Իմաստավորելով անցյալը` դեպի ապագա» եւ «Հաղթելու ենք»: Սա կոպիտ սխալ է եւ ընտրական կանոններով կտրականապես արգելվում է. պետք է ընտրվի կամ առաջինը, կամ երկրորդը: Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի` «Առաջ, Հայաստան» սլոգանին, ապա ցանկանում ենք նշել, որ սա տարբեր երկրներում շատ տարածված, քաղաքականապես չեզոք եւ շաբլոն լոզունգներից է, որը չունի ընդգծված գաղափար: Մասնավորապես նմանատիպ` «Առաջ, Ռուսաստան» սլոգանն է օգտագործել Առաջ Ռուսաստան կուսակցությունը (նախագահ՝ Բ. Ֆյոդորով) Պետդումայի 1995-ի ընտրությունների ժամանակ: Նմանատիպ լոզունգներ են օգտագործվել նաեւ այլ երկրներում («Առաջ, Ֆրանսիա», «Առաջ, Իտալիա» եւ այլն): Իսկ եթե վերոնշյալին ավելացնենք այն հանգամանքը, որ «Առաջ, Հայաստան» սլոգանը, իր հերթին, բաժանվում է 7 տարբերակի («Առաջ, դեպի պաշտպանված եւ հպարտ Հայաստան» եւ այլն), ապա կարող ենք միայն փաստել, որ Ս. Սարգսյանի քարոզարշավի կազմակերպիչները զլացել են ջանք թափել կոնկրետ գաղափար ունեցող սլոգան ստեղծելու գործում: II. Թեկնածուների քարոզչանյութերի վրա պատկերված լուսանկարները
Թեկնածուների լուսանկարները կարեւոր դեր են խաղում ընտրարշավի ժամանակ: Գաղտնիք չէ, որ տատանվող էլեկտորատի մի որոշ խումբ այս կամ այն թեկնածուին ընտրելու իր վերջնական որոշումը կայացնում է հենց ընտրական տեղամասում` դիտելով այնտեղ պաշտոնապես փակցված թեկնածուների լուսանկարները: Այս իսկ պատճառով խիստ անհրաժեշտ է ամենայն լրջությամբ մոտենալ լուսանկարի խնդրին: Դիտարկենք 2 թեկնածուների քարոզչանյութերի վրա պատկերված լուսանկարները: Մասնավորապես Լ. Տեր-Պետրոսյանի «Նախընտրական ծրագիր կամ հանդարտ խոհեր» բրոշյուրի վրա տպագրված լուսանկարը մեզ ցույց է տալիս մի մարդու, ով նստած լինելով գրքերով, այդ թվում նաեւ` հանրագիտարաններով հարուստ պահարանի առջեւ, խորասուզված ինչ-որ մի փաստաթուղթ է կարդում: Տվյալ պարագայում կարող ենք փաստել, որ այս եւ նմանատիպ լուսանկարները էլեկտորատի գիտակցության մեջ ամրապնդում են թեկնածուի ընտրած «ամենախելոք» նոմինացիոն կերպարը: Ընտրական տեղամասում նմանատիպ (բայց ոչ այս) լուսանկարի առկայությունը լրացուցիչ տոկոսներ է բերելու թեկնածուին:
Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի քարոզչանյութերի վրա տպագրված լուսանկարներին, ապա կցանկանայինք նշել մի հանգամանք. ԱՊՀ երկրներում տեղի ունեցող ընտրարշավների ժամանակ բազմաթիվ թեկնածուներ, չկարեւորելով լուսանկարի դերը քարոզարշավի ժամանակ, բավարարվում են այնպիսի լուսանկարով, որը կարելի է փակցնել անձնագրում, բայց ոչ երբեք օգտագործել քարոզչանյութերի վրա: Միշտ պետք է հիշել, որ քարոզչանյութի լուսանկարը ոչ թե անձի իսկությունը հաստատող, այլ` կերպար ստեղծող հանգամանք է:
Թերթի հնարավորությունները մեզ թույլ չեն տալիս առավել մանրամասն նշելու այս թեկնածուների քարոզարշավի ժամանակ թույլ տված այլ սխալները. դրանք մենք կներկայացնենք մեր հետագա հրապարակումներում:
Որպես վերջաբան, ցանկանում ենք անդրադառնալ մի կարեւոր հանգամանքի եւս` քարոզարշավի տոտալ բնույթի ապահովմանը: Իրականացնել տոտալ քարոզարշավ նշանակում է, որ թեկնածուն պետք է երեւա ամեն պահի, ամեն տեղ եւ յուրաքանչյուր հնարավոր ձեւով` մեսեջ, թռուցիկներ (հիմնական, իմիջային, կենսագրական, տեղեկատվական, օպերատիվ, հակաքարոզչական, վերջին օրվա եւ այլն), վահանակներ, պլակատներ, բուկլետներ, բրոշյուրներ, սկավառակներ, հուշանվերներ, հոլովակներ, տեսաֆիլմեր, «դռնից դուռ» հանդիպումներ ընտրողների հետ, ծրագրված հարցերով հեռախոսային ագիտացիա, քարոզչանյութերի հասցեավորված (դիրեկտ-մեյլ) եւ անհասցե տարածում եւ այլն: Երկու թեկնածուներն էլ զլանում են կիրառել ընտրական այս տեխնոլոգիաների ողջ զինանոցը եւ բավարարվում են դրանց մի մասի իրականացմամբ: Սա այս թեկնածուների ընդհանուր սխալն է, քանզի, ինչպես արդեն նշել ենք, էլեկտորատի զգալի մասն այսօր դեռեւս չի կողմնորոշվել եւ կթեքվի այն թեկնածուի կողմը, ով իր քարոզարշավի ժամանակ վերոնշյալ տեխնոլոգիաներով ցույց կտա, որ հաջողությունն իր կողմն է եւ ինքն է ամենահզոր թեկնածուն:
Այնպես որ, թեկնածուները պետք է գործեն առանց սխալվելու իրավունքի:
Առայժմ այսքանը:
- ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ
ՌԱԶՄԱՄՈԼԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ՌԱԳԸՓ ԶԱՐԱՔՈԼՈՒ, Թարգմ. Հ. Ծ.Խմբագրությանը հասցեագրված ստորեւ անգլերենից թարգմանաբար ներկայացվող նյութը հայտնի հրատարակիչ եւ մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուի վերոնշյալ վերնագրով թուրքերեն ելույթի համառոտ տարբերակն է, ...ԲՈՍՆԻԱՅԻ ՍԵՐԲԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Բոսնիայի ու Հերցեգովինայի կազմում գտնվող Սերբական ինքնավարության վարչապետ Միրոսլավ Դոդիկը հայտարարել է, որ իրեն ենթակա տարածքը ուզում է երկրի սահմանադրության մեջ տեսնել «ինքնորոշվելու եւ դաշնությունից ...ՄԵՍԽԵԹՑԻ ԹՈՒՐՔԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի վրացական մամուլը հայտնել է, որ մեսխեթցի թուրքերի հայրենադարձությունը սկսվել է: Ըստ «Կովկասպրես»-ի՝ փախստականների նախարարությունն ակնկալում է, որ մոտ 90 հազար մարդ ցանկություն ...ՕԿՐՈՒԱՇՎԻԼԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Փարիզի դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլուն: Գրավի չափը չի նշվում: Վրաստան նախկին նախարարին հայրենիք ուղարկելու կամ քաղաքական ...«THE WALL STREET JOURNAL»-Ը ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ
«The Wall Street Journal Europe»-ը տպագրել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի նամակը ուղղված ամսագրի խմբագրին, ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հեղինակած ...«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ. 3Թեեւ Թուրքիայում ներքաղաքական զարգացումները սրընթաց են զարգանում եւ երկրում բացահայտվում են պետական կառույցների հետ սերտաճած ընդհատակյա ահաբեկչական կազմակերպություններ, սակայն այս ամենը չի խանգարում, ...ՔԱՐՈԶԱՐՇԱՎ. ԱՌԱՆՑ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ2008-ի հունվարի 21-ին ՀՀ-ում սկսվեց պաշտոնական քարոզարշավը: Մինչ թեկնածուների քարոզարշավի ժամանակ, մեր կարծիքով, թույլ տված սխալները նշելը, ներկայացնենք էլեկտորատի կառուցվածքային պատկերը քարոզարշավի մեկնարկին: ...«ԻՄ ԽՆԴԻՐՆ Է ԼԻՆԵԼ ՋԵՐՄԱՉԱՓ ԵՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ՌԵԱԼ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երեկ «Հայացք» ակումբում ներկայացրեց մարզերում իր կենտրոնի անցկացրած երկրորդ հարցման արդյունքները նախագահական ընտրությունների վերաբերյալ: ...«ԲՈԼՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՇԽԱՏԵԼ, ԲԱՅՑ ՈՉ ԲՈԼՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը երեկ «Ազդակ» ակումբում ոչ միայն անդրադարձավ առաջիկա նախագահական ընտրություններին, այլեւ մի քանի հակադարձումներ ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀունվարի 28-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները մի քանի հարյուր ավտոմեքենաներով երթ էին կազմակերպել Երեւանի փողոցներով՝ խաթարելով երթեւեկության բնականոն ընթացքը: Հունվարի 28-ին ոստիկանության ...ԲԵՌԸ ԹՈՂԵԼ ԵՆ ԼՏՊ-Ի ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՈՒՍԵՐԻ՞Ն
Ն.Պ.Ընտրակեղծիքներից խուսափելու նպատակներ ու ձեռնարկումներ ունեցողներ են եղել դեռ ամիսներ առաջ: Երեկ այդ սրտացավության հեղինակը՝ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոնիտորինգի խումբը ...«ԻՆՉՔԱՆ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅՆՔԱՆ ՆՈՐ «ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ» ԵՆՔ ԻՄԱՆՈՒՄ»
Գ. Մ.«Շուրջ երկու շաբաթ է,- երեկ «Ասպարեզ» լրագրողական ակումբում հրավիրած մամուլի ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը,- Գյումրու մեր գրասենյակում կար ինֆորմացիա, որ դպրոցներում, բուհերում ...ԼԵՀ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄՈԿՐԱՏ ԼԻՆԵԼՆ Է
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՀայաստանում Լեհաստանի դեսպան Տոմաշ Կնոթհեն դիվանագիտական երկաթյա կամքով երեկ իրեն հեռու պահեց ներքաղաքական հարցերի մեջ ներքաշելուց ու մեր նախագահական թեկնածուներից որեւէ մեկի անունը շոշափելուց: Որքան ...ԾԵԾԿՌՏՈՒՔԻ «ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ» ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» իր նախորդ օրվա համարում մանրամասն ներկայացրել էր Արագածոտն մարզի Թալին քաղաքի հրապարակում ընտրողների հետ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: ...ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՉԵՆ ՍԱՏԱՐՈՒՄ
Հայ արիական միաբանությունը, «Ուխտ Արարատի» (ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալներ եւ ազատամարտիկներ) միությունը եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունը տարածել են հաղորդագրություն, որ նախագահական ընտրություններում ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ՎԻԶԱՆԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ ՏՈԿՈՍԸ ՄՆՈՒՄ Է ՇԱՏ ԲԱՐՁՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՄՆ վիզայի ստացման ընթացակարգն ամբողջական դիտարկմամբ երեկ ներկայացվեց հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հայաստանում Միացյալ Նահանգների հյուպատոս Ռոբին Բուսենի ուղեկցությամբ հյուպատոսական ...ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԻՆՔՆԱՎԵՐԱՀՍԿՎԵՆ
Ներքին աուդիտ կանցկացվի Հայաստանի բոլոր պետական կազմակերպություններում, երբ երեկ կառավարության հաստատած «Ներքին աուդիտի մասին» օրենքի նախագիծն ընդունվի խորհրդարանում: Ներկայացնելով այդ փաստաթուղթը լրագրողներին, ...ԻՆՉ Է ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵԼ 2007-ԻՆ
Ա. Մ.Կառավարության երեկ հաստատած 2007-ի չորրորդ եռամսյակում մասնավորեցման վերաբերյալ հաշվետվությունը լրագրողներին ներկայացրեց պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը: Նա տեղեկացրեց, ...ԲԼԱՆԿՆԵՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց մի բլանկի պատճեն (A4), որը մի աղյուսակ է բովանդակում: ...ԸՆՏՐԱՆԻ` ԸՆՏԻՐ ՀԵՂՈՒԿԻ ՄԱՍԻՆ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆՀետաքրքրական անձնավորություն է Ասատուր Փաշայանը: Մասնագիտությամբ քիմիկոս է, բայց զբաղվում է վաղամեռիկ հայ գործիչների եւ այլոց կենսագրություններով, հանդես է գալիս գրքերով եւ այլազան հրապարակումներով... ...ՍԵԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԿԻԵՎՈՒՄ
ԱԳՆ մամուլի կենտրոնից հաղորդում են, որ հունվարի 30-ին Կիեւում, Ուկրաինայի գեղարվեստի ազգային թանգարանում կայացել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ցուցահանդեսի բացման արարողությունը, որում ...ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՋՐՕՐՀՆՅԱՑ ԽԱՉՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Հարցազրույցը` ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆԻ- Խաչքավորությունը վաղ քրիստոնեական ժամանակներից բանավոր ավանդությամբ մեզ հասած եւ օրինականացված պատվո պաշտոն է կամ հանգամանք, որ ընտրվում է Սուրբ Ծննդի տոնի ջրօրհնյաց արարողության առիթով մեկ տարվա համար: ...ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգՀունվարի 31-ին` Սրբոց Վարդանանց տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք — Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Գ—որգյան Հոգ—որ ...ԿՐԱԿԵԼ ԵՆ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆԻՆ
Մ. Մ.Հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը «Մակարով» տեսակի ատրճանակից Վ. Սարգսյան փողոցի կողմից կրակել են ՀՀ գլխավոր դատախազության երրորդ հարկում տեղակայված կոլեգիայի նիստերի մեծ դահլիճի պատուհանին, որը գլխավոր ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԾԱՆՐ ՄՐՑԱԽԱՂԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍեպտեմբերի 6-ին Երեւանում Թուրքիայի հավաքականի հետ մրցախաղով Հայաստանի ազգային հավաքականը կսկսի մրցավեճն աշխարհի 2010-ի առաջնության ընտրական մրցաշարում: Այսպիսին է Զագրեբում ՈւԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ վիճակահանությամբ ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՏՐՈՒԿ ՍՐՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՋիբրալթարի շախմատի մրցաշարի ավարտական տուրից առաջ իրավիճակը մրցաշարային աղյուսակում անսպասելիորեն սրվեց: Բանն այն է, որ մինչ այդ միանձնյա առաջատարի դերը ստանձնած Բու Քսյանջին, որ մեկ միավորով առաջ էր ...«ԱՐԱՐԱՏԻ» ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԽորվաթիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստները ստուգողական 2-րդ հանդիպումն են անցկացրել: Ինչպես տեղեկացանք «Արարատ» ակումբի մամուլի ծառայությունից, արարատցիները մրցել են ...ՇՄՈԼ ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԸ ԱՆԳԻՏԱԿԻՑ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
Հունվարի 30-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Նորքի 4-րդ զանգվածի 1-ին հատվածի 10-րդ շենքի թիվ 21 բնակարանից շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Աշոտ ...ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
Հունվարի 29-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1985-ին ծնված Սարգիս Ս.-ի վարած «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գառնի ճանապարհին շրջվել է ու ընկել ձորը, իսկ վարորդը մարմնական ...ԱՇՈՑՔ ԳՅՈՒՂԻ 5 ԲՆԱԿԻՉ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱշոցքի «Տիրամայր Նարեկ», այնուհետեւ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ, 2001-ին ծնված Արտակ Արամյանը, 2003-ին ծնված Սամվել Քալանթարյանը, 1983-ին ծնված Ստելլա Սուքիասյանը ...ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԵՍՏ Է ՊԱՅԹԵԼ
Ստամբուլի շրջաններից մեկում երեկ հրատեխնիկայի անօրինական պահեստի պայթյունի հետեւանքով 20 մարդ է զոհվել, 68-ը վիրավորվել է: CNN Turk հեռուստաալիքի տվյալներով, եռահարկ շենքի փլատակներում մի քանի մարդ է ...ՓԵՏՐՎԱՐԻ 19 ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
Կառավարության որոշմամբ Հայաստանի նախագահի ընտրությունների օրը` փետրվարի 19 հայտարարվել է ոչ աշխատանքային: Կառավարության մամուլի կենտրոնից հաղորդել են, որ որոշումն ընդունվել է` հիմք ընդունելով ընտրական ...
«ՀԱՅԵՐԸ` ՀՕԳՈՒՏ ՕԲԱՄԱՅԻ»
Հ. Ծ.ԳՈՐԾԱՏՈՒՆ ՃԻՇՏ Է ԳՐԵԹԵ ՄԻՇՏ
Ա. Բ.ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ` ԿՈՒՅՐԵՐԻ ԵՎ ԹՈՒՅԼ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՈՒՄ ՄԱԿՔԵՅՆԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ ՀԱՅ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐՈՎ ՉԵՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ.
ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ

ՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԷԽՈՆ» ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
- 1786 Մոսկվայում ծնվեց 19-րդ դարի հասարակական և մշակույթային գործիչ Հովհաննես Նազարյանը: Եղել է Ռուսաստանի արքունիքի սենեկապետ, իսկական պետական խորհրդական: (վախճ.1858թ. Պետերբուրգում)
- 1920 Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի Համալսարանը, Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով: Նրա առաջին ռեկտորն էր համաեվրոպական ճանաչում ունեցող իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
- 1921 Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը (հետագայում մնացած թղթի վրա):
- 1927 Ծնվեց ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարանը (Արմաղանյան):
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

