
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Թեեւ Թուրքիայում ներքաղաքական զարգացումները սրընթաց են զարգանում եւ երկրում բացահայտվում են պետական կառույցների հետ սերտաճած ընդհատակյա ահաբեկչական կազմակերպություններ, սակայն այս ամենը չի խանգարում, որ թուրքական լրատվամիջոցները ուշադրության կենտրոնում պահեն Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությունները: Իրականում այդ ուշադրությունը պայմանավորված է ոչ այնքան թուրք հասարակության տեղեկացվածությունն ապահովելու լրատվամիջոցների պարտաճանաչությամբ, որքան թուրքական քաղաքական շրջանակների շահախնդիր շահագրգռություններով:
Գաղտնիք չէ, որ Թուրքիան իբրեւ ազգային խնդիր է դիտում նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների հարցը, ինչը ենթադրում է պետական համապատասխան մոտեցում մեր հանրապետությունում ընթացող գործընթացներին: Ահա թե ինչու կենտրոնական թերթերը ամենայն մանրամասնությամբ լուսաբանում են ՀՀ նախագահի թեկնածուների ընտրապայքարը, իսկ վերլուծականներով փորձում են թեկուզ մասնակի ազդել այդ պայքարի ընթացքի վրա:
Վերոհիշյալ թերթերից թերեւս պետք է առանձնացնել «Զամանին», որովհետեւ Ադրբեջանում եւս հրատարակվելու հանգամանքը այս թերթին ինչպես Հայաստանի նախագահական ընտրությունների, այնպես էլ առաջադրված թեկնածուների նկատմամբ ավելի զգայուն է դարձնում, որի հետեւանքով դրա հրապարակումները հաճախ են հայտնվում Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի ամենօրյա տեղեկագրում:
Ստորեւ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Զամանի» վերոհիշյալ տեղեկագրում արտատպված վերջին հրապարակումը: «Հայաստանը փետրվարի 19-ին պետության նոր ղեկավար ընտրելու համար գնալու է քվեարկության: Ընտրությունը, որի համար մրցելու է ինը թեկնածու, ունի երկու ֆավորիտ: Նրանցից մեկն իշխանությունների թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանն է, մյուսն էլ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրություններին չի մասնակցում, քանի որ ՀՀ սահմանադրությունը թույլ չի տալիս հաջորդաբար երեք ժամկետով նախագահության պաշտոնը զբաղեցնել: Անկասկած, ընտրությունները բնորոշվում են որպես 10 տարի առաջվա հաշիվների ռեւանշ: Հիշեցնելու համար նշենք, որ Տեր-Պետրոսյանը 1998-ին Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի համար կողմ է եղել խաղաղության ծրագրին, սակայն երկրում առկա ծայրահեղ ազգայնականների հակազդեցության է արժանացել: Քաղաքական գործիչները, Քոչարյանի գլխավորությամբ, նրան մեղադրեցին Ադրբեջանին զիջում անելու մեջ, այդ պատճառով էլ Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ: Ավելի վաղ միջազգային հանրության կողմից չճանաչված Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Քոչարյանը 1997-ի մարտին վարչապետ դարձավ, 1998-ին էլ Տեր-Պետրոսյանից հետո թափուր մնացած աթոռը զբաղեցրեց: Քոչարյանը 2003-ին ընտրությունների արդյունքում երկրորդ անգամ նույն պաշտոնին ընտրվեց: «Մեղմ» անհատականության համարում ունեցող Տեր-Պետրոսյանը, որ նույնիսկ հանգուցյալ Ալփարսլան Թյուրքեշի հետ հանդիպել էր Փարիզում (1993-ի մարտի 12-ին), ասում է, որ քոչարյանական շրջանում Հայաստանը շատ վատ է ղեկավարվել, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար ոչ մի դրական քայլ չի արվել, Թուրքիայի հետ հարաբերությունները ընդհատվելու պատճառով երկրի տնտեսությունը հասել է աղետի շեմին: Ըստ Տեր-Պետրոսյանի` Հայաստանը 10 տարի ղեկավարվում է «մաֆիայի նման մի վարչակազմի» կողմից: Այս խոսքերով, Տեր-Պետրոսյանը նկատի ունի «ղարաբաղյան կլան» կոչվող եւ Քոչարյանի կողմից պետության կարեւոր պաշտոններում նշանակված ղարաբաղցիներին: Ի գիտություն ձեզ, խոսքը հայերենում «հայաստանցի» անվանվող Հայաստանի տեղաբնիկների եւ «ղարաբաղցի» անվանվող ղարաբաղցիների միջեւ շատ հնուց առկա մշակութային մրցակցության մասին է: Այսօր այս մրցակցությունն իրեն զգացնել է տալիս նաեւ քաղաքական ասպարեզում: Տեր-Պետրոսյանից պաշտոնը ստանալուն պես Քոչարյանի արած քայլերն էլ արդեն իսկ ցույց են տալիս, թե որքան անհաշտ ոգով է ընթանում այս քաղաքական պայքարը: Քոչարյանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ կապված խաղաղ բանակցությունների հետաձգումը դրանցից մեկն է: Մյուսն էլ ծայրահեղ ազգայնական Դաշնակցություն կուսակցությանն իշխանության մեջ տեղ տալն է: Թուրքիային ճնշելու համար հայկական սփյուռքի հետ մտնելով սերտ համագործակցության մեջ` Եվրոպայի եւ ԱՄՆ-ի խորհրդարաններում «ցեղասպանության» բանաձեւի անցկացման համար ջանքերի գործադրումը, երկրի տնտեսության ամբողջովին հանձնումը Ղարաբաղի հայերի գերիշխանությանը այս քաղաքական մրցակցության դրսեւորումներից են: Դեռեւս թարմ է երկրում Քոչարյանի հիմնած «օլիգարխական» վարչակազմի դեմ պայքարողների ենթարկված արյունոտ հարձակման հիշողությունը: Այն ժամանակ, երբ Հայաստանում «անօրինական» վարչակազմի առկայության մասին խոսակցություններն աճում էին, նրանց շարքերում Քոչարյանին ընդդիմադիր վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի հետ եւս 8 մարդ 1999-ի հոկտեմբերի 27-ին հայկական խորհրդարանում, այն էլ տեսախցիկների առաջ, ավտոմատ հրազեններով սպանվեցին: Վերջին 10 տարիների ընթացքում լռություն պահպանած Տեր-Պետրոսյանի վերադարձը Հայաստանի քաղաքականություն երկրի ներսում առկա իրավիճակի առումով կենսական նշանակություն ունի: Անշուշտ, Թուրքիայի առումով էլ... «Առանց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծելու, Թուրքիայի հետ սահմանները բացվելու Հայաստանը չի կարող հասնել բարեկեցության» խոսքերը նույնիսկ ցույց են տալիս, որ Տեր-Պետրոսյանի գնահատականը երկրի վերաբերյալ միանգամայն իրատեսական է: Անկասկած, վերջին 10 տարում Ադրբեջանը «նավթից» ստացված եկամուտով քաղաքական, ռազմական եւ տնտեսական հավասարակշռությունները փոխել է իր օգտին: Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ էներգետիկ համագործակցության` նաեւ հաղորդակցության ոլորտում ռազմավարական համագործակցության վերաճելու պայմաններում, ակնհայտ է, որ Հայաստանը տարածաշրջանում դատապարտված է մեկուսացման: Այս պայմաններում Հայաստանը կարիք ունի տեսլական ունեցող մի նոր կառավարության: Տեսնենք, հայ ժողովուրդը Տեր-Պետրոսյանի նման հասկանո՞ւմ է դա: Փետրվարի 19-ին ընտրողը ինչպե՞ս կփակի 10 տարվա վաղեմության հաշիվը: Հօգուտ Քոչարյանի՞, թե՞ Տեր-Պետրոսյանի: Բոլորս միասին սպասենք եւ կտեսնենք»: ՄԵՀՄԵԴ ՅԸԼՄԱԶ, «Զաման», 28 հունվարի, 2008
- Հ. Չ.
Քննարկում
Դավիթ գրել է:
Է՜- հէ-՜հէ-՜հէյ՜ Ժիրայր Սեֆիլյան ,տես ,թե,որքան կողմնակիցներ ունի քո կողմից պաշտպանվող Լեվոն Տեր-Պետրոսյանը եվ դու մենակ չես նրա կողքին :Այսօր խանդավառորեն Լեվոն Տեր-Պետրոսյանին են պաշտպանում հայոց ազգային բանակի դեմ հանդես եկող եվ Ադրբեջանցիների հետ համբուրվող Աշոտ Բլեյանը,Եհովայի վկաները,որոնց թունավոր ցանցի մեջ ընկած հայորդիները հրաժարվում են ծառայել հայրենիքին,Ադրբեջանն ու Թուրքիան՝ քո ազգի գերեզմանափորներն են ոգեվորվել քո կողմից սատարվող Լեվոն Տեր-Պետրոսյանի վերադարձով,էս ո՞ւր ես ընկել իմ անուշ ախպեր :Ներկա իշխանությունների հանդեպ ունեցած քո նեղ անձնական վրեժը կուրացրել է քեզ եվ չարի մեջ բարին ես որոնում :Քանի ուշ չէ ուշքի արի ախպերս եվ դուրս նետիր քեզ եվ քո զինակիցների մի մասին այդ հայադավների ամբոխից,վեր կանգնիր անձնական շահից եվ գնահատիր ազգային շահը :
Հիշի՛ր մեր Մեծ զորավար Նժդեհի խոսքերը եվ արթնացի՛ր այդ մոլոր քնից,հիշի՛ր ,թե ով է կատարյալ ղեկավարը.«Նա Հաննիբալին հաղթող,Հռոմի կոնսուլներից անարդարորեն աքսորված Սքարպիոնը չէ,նա որ մեռնելով աղքատության մեջ,կտակում է գրել իր գերեզմանաքարի վրա.«Ապերա՜խտ հայրենիք,դու տեր պիտի չլինես իմ ոսկորներին»:
Նա Հելլադայի մեծ ռազմավարներից Ֆոկիոնն է,որը անարդարորեն մահվան դատապարտված ,թույնը խմելուց առաջ ասում է որդուն.«Հանձնարարում եմ քեզ,ծառայել հայրենիքիդ սրտանց եվ հավատարմորեն,եվ ամենագլխավորը՝մոռանալ,որ իմ ծառայության համար նա ինձ վարձատրեց մահվամբ»:
Այդպես է կատարյալ ղեկավարը :
Հուսով եմ,որ խոսքս կհասնի քեզ :
Հարգանքներով՝Դավիթ
ara գրել է:- Դավիթ
Է՜- հէ-՜հէ-՜հէյ՜ Ժիրայր Սեֆիլյան ,տես ,թե,որքան կողմնակիցներ ունի քո կողմից պաշտպանվող Լեվոն Տեր-Պետրոսյանը եվ դու մենակ չես նրա կողքին :Այսօր խանդավառորեն Լեվոն Տեր-Պետրոսյանին են պաշտպանում հայոց ազգային բանակի դեմ հանդես եկող եվ Ադրբեջանցիների հետ համբուրվող Աշոտ Բլեյանը,Եհովայի վկաները,որոնց թունավոր ցանցի մեջ ընկած հայորդիները հրաժարվում են ծառայել հայրենիքին,Ադրբեջանն ու Թուրքիան՝ քո ազգի գերեզմանափորներն են ոգեվորվել քո կողմից սատարվող Լեվոն Տեր-Պետրոսյանի վերադարձով,էս ո՞ւր ես ընկել իմ անուշ ախպեր :Ներկա իշխանությունների հանդեպ ունեցած քո նեղ անձնական վրեժը կուրացրել է քեզ եվ չարի մեջ բարին ես որոնում :Քանի ուշ չէ ուշքի արի ախպերս եվ դուրս նետիր քեզ եվ քո զինակիցների մի մասին այդ հայադավների ամբոխից,վեր կանգնիր անձնական շահից եվ գնահատիր ազգային շահը :Հիշի՛ր մեր Մեծ զորավար Նժդեհի խոսքերը եվ արթնացի՛ր այդ մոլոր քնից,հիշի՛ր ,թե ով է կատարյալ ղեկավարը.«Նա Հաննիբալին հաղթող,Հռոմի կոնսուլներից անարդարորեն աքսորված Սքարպիոնը չէ,նա որ մեռնելով աղքատության մեջ,կտակում է գրել իր գերեզմանաքարի վրա.«Ապերա՜խտ հայրենիք,դու տեր պիտի չլինես իմ ոսկորներին»:
Նա Հելլադայի մեծ ռազմավարներից Ֆոկիոնն է,որը անարդարորեն մահվան դատապարտված ,թույնը խմելուց առաջ ասում է որդուն.«Հանձնարարում եմ քեզ,ծառայել հայրենիքիդ սրտանց եվ հավատարմորեն,եվ ամենագլխավորը՝մոռանալ,որ իմ ծառայության համար նա ինձ վարձատրեց մահվամբ»:
Այդպես է կատարյալ ղեկավարը :
Հուսով եմ,որ խոսքս կհասնի քեզ :
Հարգանքներով՝Դավիթ
Դավիթ ջան ինչ լավ ես գրում: Հույսով եմ արդար խոսքերդ տեղ կհասնեն և հայ ազգը զգոնությամբ կըմոտենա ընտրություններին: Մնանք հույսով:- Դավիթ
ՌԱԶՄԱՄՈԼԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ՌԱԳԸՓ ԶԱՐԱՔՈԼՈՒ, Թարգմ. Հ. Ծ.Խմբագրությանը հասցեագրված ստորեւ անգլերենից թարգմանաբար ներկայացվող նյութը հայտնի հրատարակիչ եւ մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուի վերոնշյալ վերնագրով թուրքերեն ելույթի համառոտ տարբերակն է, ...ԲՈՍՆԻԱՅԻ ՍԵՐԲԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Բոսնիայի ու Հերցեգովինայի կազմում գտնվող Սերբական ինքնավարության վարչապետ Միրոսլավ Դոդիկը հայտարարել է, որ իրեն ենթակա տարածքը ուզում է երկրի սահմանադրության մեջ տեսնել «ինքնորոշվելու եւ դաշնությունից ...ՄԵՍԽԵԹՑԻ ԹՈՒՐՔԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի վրացական մամուլը հայտնել է, որ մեսխեթցի թուրքերի հայրենադարձությունը սկսվել է: Ըստ «Կովկասպրես»-ի՝ փախստականների նախարարությունն ակնկալում է, որ մոտ 90 հազար մարդ ցանկություն ...ՕԿՐՈՒԱՇՎԻԼԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Փարիզի դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլուն: Գրավի չափը չի նշվում: Վրաստան նախկին նախարարին հայրենիք ուղարկելու կամ քաղաքական ...«THE WALL STREET JOURNAL»-Ը ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ
«The Wall Street Journal Europe»-ը տպագրել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի նամակը ուղղված ամսագրի խմբագրին, ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հեղինակած ...«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ. 3Թեեւ Թուրքիայում ներքաղաքական զարգացումները սրընթաց են զարգանում եւ երկրում բացահայտվում են պետական կառույցների հետ սերտաճած ընդհատակյա ահաբեկչական կազմակերպություններ, սակայն այս ամենը չի խանգարում, ...ՔԱՐՈԶԱՐՇԱՎ. ԱՌԱՆՑ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ2008-ի հունվարի 21-ին ՀՀ-ում սկսվեց պաշտոնական քարոզարշավը: Մինչ թեկնածուների քարոզարշավի ժամանակ, մեր կարծիքով, թույլ տված սխալները նշելը, ներկայացնենք էլեկտորատի կառուցվածքային պատկերը քարոզարշավի մեկնարկին: ...«ԻՄ ԽՆԴԻՐՆ Է ԼԻՆԵԼ ՋԵՐՄԱՉԱՓ ԵՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ՌԵԱԼ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երեկ «Հայացք» ակումբում ներկայացրեց մարզերում իր կենտրոնի անցկացրած երկրորդ հարցման արդյունքները նախագահական ընտրությունների վերաբերյալ: ...«ԲՈԼՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՇԽԱՏԵԼ, ԲԱՅՑ ՈՉ ԲՈԼՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը երեկ «Ազդակ» ակումբում ոչ միայն անդրադարձավ առաջիկա նախագահական ընտրություններին, այլեւ մի քանի հակադարձումներ ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀունվարի 28-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները մի քանի հարյուր ավտոմեքենաներով երթ էին կազմակերպել Երեւանի փողոցներով՝ խաթարելով երթեւեկության բնականոն ընթացքը: Հունվարի 28-ին ոստիկանության ...ԲԵՌԸ ԹՈՂԵԼ ԵՆ ԼՏՊ-Ի ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՈՒՍԵՐԻ՞Ն
Ն.Պ.Ընտրակեղծիքներից խուսափելու նպատակներ ու ձեռնարկումներ ունեցողներ են եղել դեռ ամիսներ առաջ: Երեկ այդ սրտացավության հեղինակը՝ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոնիտորինգի խումբը ...«ԻՆՉՔԱՆ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅՆՔԱՆ ՆՈՐ «ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ» ԵՆՔ ԻՄԱՆՈՒՄ»
Գ. Մ.«Շուրջ երկու շաբաթ է,- երեկ «Ասպարեզ» լրագրողական ակումբում հրավիրած մամուլի ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը,- Գյումրու մեր գրասենյակում կար ինֆորմացիա, որ դպրոցներում, բուհերում ...ԼԵՀ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄՈԿՐԱՏ ԼԻՆԵԼՆ Է
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՀայաստանում Լեհաստանի դեսպան Տոմաշ Կնոթհեն դիվանագիտական երկաթյա կամքով երեկ իրեն հեռու պահեց ներքաղաքական հարցերի մեջ ներքաշելուց ու մեր նախագահական թեկնածուներից որեւէ մեկի անունը շոշափելուց: Որքան ...ԾԵԾԿՌՏՈՒՔԻ «ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ» ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» իր նախորդ օրվա համարում մանրամասն ներկայացրել էր Արագածոտն մարզի Թալին քաղաքի հրապարակում ընտրողների հետ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: ...ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ՉԵՆ ՍԱՏԱՐՈՒՄ
Հայ արիական միաբանությունը, «Ուխտ Արարատի» (ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալներ եւ ազատամարտիկներ) միությունը եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունը տարածել են հաղորդագրություն, որ նախագահական ընտրություններում ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ՎԻԶԱՆԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ ՏՈԿՈՍԸ ՄՆՈՒՄ Է ՇԱՏ ԲԱՐՁՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՄՆ վիզայի ստացման ընթացակարգն ամբողջական դիտարկմամբ երեկ ներկայացվեց հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հայաստանում Միացյալ Նահանգների հյուպատոս Ռոբին Բուսենի ուղեկցությամբ հյուպատոսական ...ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԻՆՔՆԱՎԵՐԱՀՍԿՎԵՆ
Ներքին աուդիտ կանցկացվի Հայաստանի բոլոր պետական կազմակերպություններում, երբ երեկ կառավարության հաստատած «Ներքին աուդիտի մասին» օրենքի նախագիծն ընդունվի խորհրդարանում: Ներկայացնելով այդ փաստաթուղթը լրագրողներին, ...ԻՆՉ Է ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵԼ 2007-ԻՆ
Ա. Մ.Կառավարության երեկ հաստատած 2007-ի չորրորդ եռամսյակում մասնավորեցման վերաբերյալ հաշվետվությունը լրագրողներին ներկայացրեց պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը: Նա տեղեկացրեց, ...ԲԼԱՆԿՆԵՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց մի բլանկի պատճեն (A4), որը մի աղյուսակ է բովանդակում: ...ԸՆՏՐԱՆԻ` ԸՆՏԻՐ ՀԵՂՈՒԿԻ ՄԱՍԻՆ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆՀետաքրքրական անձնավորություն է Ասատուր Փաշայանը: Մասնագիտությամբ քիմիկոս է, բայց զբաղվում է վաղամեռիկ հայ գործիչների եւ այլոց կենսագրություններով, հանդես է գալիս գրքերով եւ այլազան հրապարակումներով... ...ՍԵԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԿԻԵՎՈՒՄ
ԱԳՆ մամուլի կենտրոնից հաղորդում են, որ հունվարի 30-ին Կիեւում, Ուկրաինայի գեղարվեստի ազգային թանգարանում կայացել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ցուցահանդեսի բացման արարողությունը, որում ...ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՋՐՕՐՀՆՅԱՑ ԽԱՉՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Հարցազրույցը` ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆԻ- Խաչքավորությունը վաղ քրիստոնեական ժամանակներից բանավոր ավանդությամբ մեզ հասած եւ օրինականացված պատվո պաշտոն է կամ հանգամանք, որ ընտրվում է Սուրբ Ծննդի տոնի ջրօրհնյաց արարողության առիթով մեկ տարվա համար: ...ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգՀունվարի 31-ին` Սրբոց Վարդանանց տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք — Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Գ—որգյան Հոգ—որ ...ԿՐԱԿԵԼ ԵՆ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆԻՆ
Մ. Մ.Հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը «Մակարով» տեսակի ատրճանակից Վ. Սարգսյան փողոցի կողմից կրակել են ՀՀ գլխավոր դատախազության երրորդ հարկում տեղակայված կոլեգիայի նիստերի մեծ դահլիճի պատուհանին, որը գլխավոր ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԾԱՆՐ ՄՐՑԱԽԱՂԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍեպտեմբերի 6-ին Երեւանում Թուրքիայի հավաքականի հետ մրցախաղով Հայաստանի ազգային հավաքականը կսկսի մրցավեճն աշխարհի 2010-ի առաջնության ընտրական մրցաշարում: Այսպիսին է Զագրեբում ՈւԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ վիճակահանությամբ ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՏՐՈՒԿ ՍՐՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՋիբրալթարի շախմատի մրցաշարի ավարտական տուրից առաջ իրավիճակը մրցաշարային աղյուսակում անսպասելիորեն սրվեց: Բանն այն է, որ մինչ այդ միանձնյա առաջատարի դերը ստանձնած Բու Քսյանջին, որ մեկ միավորով առաջ էր ...«ԱՐԱՐԱՏԻ» ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԽորվաթիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստները ստուգողական 2-րդ հանդիպումն են անցկացրել: Ինչպես տեղեկացանք «Արարատ» ակումբի մամուլի ծառայությունից, արարատցիները մրցել են ...ՇՄՈԼ ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԸ ԱՆԳԻՏԱԿԻՑ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
Հունվարի 30-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Նորքի 4-րդ զանգվածի 1-ին հատվածի 10-րդ շենքի թիվ 21 բնակարանից շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Աշոտ ...ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
Հունվարի 29-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1985-ին ծնված Սարգիս Ս.-ի վարած «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գառնի ճանապարհին շրջվել է ու ընկել ձորը, իսկ վարորդը մարմնական ...ԱՇՈՑՔ ԳՅՈՒՂԻ 5 ԲՆԱԿԻՉ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱշոցքի «Տիրամայր Նարեկ», այնուհետեւ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ, 2001-ին ծնված Արտակ Արամյանը, 2003-ին ծնված Սամվել Քալանթարյանը, 1983-ին ծնված Ստելլա Սուքիասյանը ...ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԵՍՏ Է ՊԱՅԹԵԼ
Ստամբուլի շրջաններից մեկում երեկ հրատեխնիկայի անօրինական պահեստի պայթյունի հետեւանքով 20 մարդ է զոհվել, 68-ը վիրավորվել է: CNN Turk հեռուստաալիքի տվյալներով, եռահարկ շենքի փլատակներում մի քանի մարդ է ...ՓԵՏՐՎԱՐԻ 19 ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
Կառավարության որոշմամբ Հայաստանի նախագահի ընտրությունների օրը` փետրվարի 19 հայտարարվել է ոչ աշխատանքային: Կառավարության մամուլի կենտրոնից հաղորդել են, որ որոշումն ընդունվել է` հիմք ընդունելով ընտրական ...
ԲՈՒՔՄԵՅՔԵՐՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇԱՀԵՑԻՆ ՇԱՏԵՐԸ, ԿՈՐՑՐԵՑ ՎՐԱՍՏԱՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԻՆՉՈ՞Ւ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԵՐԹԱԿԱՆ «ՎՃՌԱԿԱՆԸ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՌՈՄԱՆ ԲԵՐԵԶՈՎՍԿԻ. «ԿԱՇԽԱՏԵՄ ՆՊԱՍՏԵԼ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ.
ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ

ՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԷԽՈՆ» ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
- 1786 Մոսկվայում ծնվեց 19-րդ դարի հասարակական և մշակույթային գործիչ Հովհաննես Նազարյանը: Եղել է Ռուսաստանի արքունիքի սենեկապետ, իսկական պետական խորհրդական: (վախճ.1858թ. Պետերբուրգում)
- 1920 Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի Համալսարանը, Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով: Նրա առաջին ռեկտորն էր համաեվրոպական ճանաչում ունեցող իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
- 1921 Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը (հետագայում մնացած թղթի վրա):
- 1927 Ծնվեց ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարանը (Արմաղանյան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

