
ՉՄՆԱԼ ՆԵՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԿԱՂԱՊԱՐՈՒՄ
Օրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր նստավայրում ընդունել էր Արցախի գրողների միության վարչության անդամներին` քննարկելու միության գործունեության հետ կապված օրախնդիր հարցեր:
Երեւույթը գնահատելի է ամենից առաջ այն առումով, որ երկրի ղեկավարը մտահոգված է գրողներին հուզող խնդիրներով, առաջին հերթին` կազմակերպության արդյունավետ գործունեության համար նորմալ պայմանների ստեղծմամբ: Զուգադիր` դրված էին գրահրատարակչական, սոցիալական եւ այլ հարցեր, որոնք հանգամանալից ներկայացրին ԳՄ վարչության նախագահ Վարդան Հակոբյանն ու վարչության մյուս անդամները:
Խորհրդային ժամանակներում գրողների միություններն իրենց առաքելությունից զատ` յուրօրինակ գաղափարախոսական կենտրոններ էին, որի կարեւորության ըմբռնմամբ` իշխանությունները շահագրգռված էին միությունների ու դրանց անդամ գրողների կենսական ու ստեղծագործական պայմանների էական բարելավմամբ: Պետության այս վերաբերմունքն անդրադարձվում էր հասարակական շերտերում, եւ կար իմաստավորված հարգանք գրողական խոսքի հանդեպ: Գրողի հասարակական կշիռը չափվում էր թե՛ քաղաքական արժեքով, եւ թե՛ ընթերցողական լսարանի մեծ մասշտաբով, ինչը հետխորհրդային ժամանակահատվածում մեղմ ասած` բացակայում է:
Ո՞վ է այսօր գրողը. հիշյալ հանդիպմանն այսպիսի առճակատ հարց չհնչեցվեց, թեպետ դա կարող էր օրակարգային դառնալ թեկուզեւ այն տեսակետից, որ եթե գրողին այսօր չեն կարդում կամ քիչ են կարդում` ապա էլ ինչու՞մ է կայանում նրա առաքելությունը: Խոսքը չհրատարակվելու մասին չէ, վերջին տարիներին Արցախում գրահրատարակչության դրվածքը դրականորեն փոխվել է: Շատ գրողներ, որոնց գրասեղանի դարակները լցված էին հին ու նոր ձեռագրերով, հնարավորություն ունեցան դրանց զգալի մասը հրատարակելու: Հիմա էլ տպագրվում են գրքեր, որոնք արտաքին շքեղությամբ ոչնչով չեն զիջում խորհրդային ժամանակներում հրատարակված դասական գրականության հատորներին: Այլ հարց է, որ դրանց տպաքանակը, անկախ ծավալից, փոքր թիվ է կազմում: Պարադոքսալ է, անշուշտ, որ անգամ 40-45 մամուլանոց (այսինքն` 500-600 էջանոց) գիրքը հրատարակվում է 250 օրինակով:
Գրո՞ղն է մեղավոր, որ իրեն չեն կարդում, թե՞ ընթերցողը, որի եւ ճաշակն է փոխվել եւ նյութական հնարավորությունը: Ինչո՞ւ մեզ մոտ «Հարրի Փոթեր» չի ստեղծվում: Այս հարցն, ի դեպ, ԼՂՀ նախագահը շատ նրբանկատորեն հնչեցրեց, նկատել տալով, որ լավ ստեղծագործությունը միշտ էլ գտնում է իր ընթերցողին: Միանշանակորեն ասել, թե բարձրարժեք գրվածքներ մեզ մոտ չկան` ճիշտ չի լինի, շեշտեցին հանդիպման մասնակիցները: Գրական արտադրանքը գնահատողները պետք է լինեն հենց ընթերցողները, իսկ այդ արտադրանքը հասու չէ բոլորին: Կա նաեւ մեկ այլ հանգամանք` եթե գիրքը չի թարգմանվում ու չի մատուցվում օտարալեզու ընթերցողին, ապա այն մնում է նեղ տարածքային արժեւորման կաղապարում: Այս կարծիքը ընդունեցին ներկաները` հավելվելով, որ Արցախում տպագրված գիրքն անգամ հայաստանյան ընթերցողին չի հասնում:
ԼՂՀ նախագահը հանդիպմանը կարեւորեց նաեւ գրողի սոցիալական վիճակի բարելավումը, առանց որի դժվար է ակնկալել ստեղծագործական արդյունավետություն: Բակո Սահակյանը համաձայն էր այն տեսակետին, որ անհրաժեշտ է հեռանկարում Ղարաբաղում ունենալ գրողների եւ առհասարակ ստեղծագործական կազմակերպությունների համար նախատեսված հանգստի տուն` ստեղծագործական աշխատանքի բարվոք պայմաններով: Իսկ բուն գրողական կազմակերպությանն անհրաժեշտ մյուս պայմանները, կապված շենքային, գույքային ու ֆինանսավորման խնդիրների հետ, նախագահը խոստացավ իրականություն դարձնել ամենամոտ ապագայում: Նախագահի հավաստմամբ, գրողների հետ նման հանդիպումներ կկազմակերպվեն տարին երկու անգամ` տարեսկզբին անելիքները ծրագրավորելու եւ տարեվերջին` դրանց արդյունքներն ամփոփելու նպատակադրությամբ: Խորհրդային ժամանակների համեմատությամբ, կոնկրետ Լեռնային Ղարաբաղի պարագայում, այսպիսի հեռանկարը գրողների համար կարելի է նույնիսկ իդեալական համարել: Մնում է հուսալ, որ պետական աննախադեպ հոգածությունը ակնկալվող դրական կանդրադառնա գրողների բնատուր շնորհքին (ինչու չէ` նաեւ նրանց կենսակերպի վրա)` փոխհատուցվելով բարձրարժեք գրական արտադրանքով:
- ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
ԿՈՍՈՎՈՆ` ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿոսովոյի իրավիճակը, որքան էլ պնդեն, թե նախադեպ դառնալու հավանականություն չունի, այնուամենայնիվ, զգալիորեն փոխել է ոչ միայն տրամադրությունները, այլեւ տրամադրվածությունը այն հակամարտություններում, որոնց ...ԼԻՈՆՈՒՄ «ԿԱՆԱՉՆԵՐԻ» ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆՎԵԼ Է ԹՈՒՐՔ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՄարտին Ֆրանսիայում տեղական իշխանության մարմինների ընտրություններն են: Այդ մարմիններում ընտրվելու համար տարբեր կուսակցություններից առաջադրվել են նաեւ ֆրանսաբնակ թուրք թեկնածուներ, որոնց թիվը 15-ի է հասնում: ...ԱՄՆ-Ի ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՕԲԱՄԱՅԻՆ
Հայ դատի գրասենյակը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ Գլենդեյլում հրավիրվելիք ասուլիսում հայտարարելու է, որ այս տարվա նախագահական ընտրություններում դեմոկրատների ճամբարում պաշտպանում է սենատոր Բարաք ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Ադրբեջանցի վերաբնակիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են հղել 1000-ից ավելի բողոք ընդդեմ Հայաստանի: Ըստ Եվրոդատարանում Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովի, «Եվրոպական դատարանում ...ՄԵՆՔ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ ԵՆՔ, ՔԱՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՀԱՅՀՈՅԱԽԱՌՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՃԱԽԱԿԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԼՍՈՒՄ ԵՔ
Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ 2- Բնականաբար մենք սերտորեն աշխատել ենք նախագահ Քոչարյանի հետ ոչ միայն ներհայաստանյան հարցերով, այլեւ միջազգային` ցեղասպանության ճանաչման հետապնդումը բարոյական ոլորտից քաղաքական ոլորտ է անցել եւ այլն: ...ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-ԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական արշավի ամենաեռուն շրջանն է: Նախագահի թեկնածուները ընտրազանգված դարձած ժողովրդի առջեւ բացել են բոլոր խաղաքարտերը, գործի են դնում բոլոր հնարավոր եւ անհնար ...ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ. «ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ»
Զրուցեց ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ- Չեմ տեսնում: Ընդհակառակը՝ ազգն ավելի միասնական է դարձել, որովհետեւ արտաքին խնդիրներն օգնում են միասնական մնալուն: Այլ բան է, որ մարդկանց սպասելիքներն ու այսօրվա ստացածը մի փոքր տարբեր են: Առավել եւս ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՈՒՄ
1. Հայաստանի ընտրությունները ինձ հետաքրքրում են նրանով, որ տեղի են ունենում Ռուսաստանի ընտրություններից առաջ: Իրավիճակը շատ բաներով սիմետրիկ է: Գոյություն ունի մեկ թեկնածու` գործող վարչապետ Սերժ Սարգսյանը, ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԴՐՈՇՆԵՐԸ
Մ. Մ.Հունվարի 29-ին ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի՝ Դիլիջանի նախընտրական շտաբի պետ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ հայտնել, որ գիշերը անհայտ անձինք մուտք են գործել Դիլիջանի ...ԹԻՎ 96 ԵՐԹՈՒՂԱՅԻՆԸ ԵՎ ԷԼԻ ԲԱՆԵՐ` ՈՐՊԵՍ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱԶԴԵՑԻԿ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆօրերին առավել շատ ենք անդրադառնում մեր կյանքի որակին, համեմատելով այն կյանքի հետ, որ խոստանում են ապագա նախագահացուները: Անկեղծ ասած, ուրախանալու քիչ բան կա, չնայած քիչ է մնում հավատանք, որ երկնային մի ...ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑԵԼ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆԻ ԴԵՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆԻնչպես հունվարի 29-ին տեղեկացնում էր թուրքական BIA լրատվական գործակալությունը, Շվեյցարիայի դաշնային դատարանը Ցյուրիխի դատախազության միջնորդությամբ «Հայերի ցեղասպանությունն ուրանալու» մեղադրանքով քրեական ...ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՃԱՆԱՉԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱԳՆ մամուլի կենտրոնից հաղորդում են, որ հունվարի 27-ին Միացյալ Թագավորության Միդլեսեքսի համալսարանում Հոլոքոսթի զոհերի հիշատակի ամենամյա միջոցառմանը ներկա է եղել եւ ելույթ ունեցել դեսպան Վահե Գաբրիելյանը: ...ԱՐԽԻՎՆԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ ԿՈՉ ԵՎՐՈՊԱՅԻՑ
ԵՄ-ում նախագահող Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը Հայաստանին եւ Թուրքիային կոչ է արել բացել արխիվները: Ռուպելը Եվրոպական խորհրդարանում նիստի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի ...ԻՆՉՊԻՍԻՆ ԷԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՐՋԱՆՈՒՄ
Ա. Մ.Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ հրապարակել է 2007-ի դեկտեմբերի 15-ից մինչեւ 2008-ի հունվարի 15-ն անցկացրած առաջին անհրաժեշտության ապրանքների իրացման գների մոնիտորինգի (դիտարկման) ...«ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ՎՃԱՐԵԼ ԵՆ 10 ՄԼՐԴ 688 ՄԼՆ ԴՐԱՄ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք «Գրանդ հոլդինգից» մեզ տրամադրած ցուցանիշներից, նրա կազմի մեջ մտնող 8 ընկերություններից 6-ը 2007-ին ընդգրկվել են Հայաստանի առաջին 300 հարկատուների ցանկում: Մասնավորապես «Ինտերնեյշընլ ...ՍԵՎԱ՛Կ, ՍԻՐԵԼԻ՛ ԲԱՆԱՍՏԵՂԾ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Իմ Պարույր Սեւակ»: Այս խորագիրն էր կրում օրերս Նարեկացի արվեստի միության դահլիճում տեղի ունեցած մշակութային միջոցառումը: Հանդիսության հեղինակները Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի ...ՉՄՆԱԼ ՆԵՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԿԱՂԱՊԱՐՈՒՄ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՕրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր նստավայրում ընդունել էր Արցախի գրողների միության վարչության անդամներին` քննարկելու միության գործունեության հետ կապված օրախնդիր հարցեր: Երեւույթը գնահատելի է ամենից ...ԱՅՍՕՐ ԾԱՂԿՈՒՄ ԵՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԸ, ՈՐՏԵՂ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՆ ՆԵՐԴՐՎՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Հայելի» ակումբի հյուրն էր Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Հանդիպման ժամանակ նա խոսեց այսօր թատրոններում եղած խնդիրների մասին: «Արդեն խոսվում է խաղացանկային թատրոնների ...ԴԻՐԻԺՈՐ ԱԼԵՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ
Դոկտոր ԼԵՎՈՆ ՄՈՄՋՅԱՆ, ՓարիզԵրեկ երեկոյան Փարիզի Theatre des Champs-Elysees-ի լեփ-լեցուն նվագասրահը հոտնկայս ծափահարություններով ընդունեց Ալեն Ալթունյանին, որ ղեկավարեց աշխարհի ամենահամբավավոր նվագախմբերից մեկը` Ֆրանսիայի Ազգային ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԵՐ ԵՎՐՈԽՈՐՀՐԴՈՒՄ
29 հունվարի 2008 թ., Ստրասբուրգ: Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվարի 25-ին պաշտոնական շրջանառության մեջ դրեց «Թուրքիայում մշակութային ժառանգության վիճակի մասին» բանաձեւի, ինչպես նաեւ ...ՄԱՀԱԶԴ
ՀՀ ԱԳ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունվարի 30-ին կյանքի 44-րդ տարում, երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է նախարարության աշխատակազմի քարտուղարության խորհրդական Մուշեղ Ռոբերտի Մավիսակալյանը: ...«ԱԶԳԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎՈՂ ԵՎ ՎՍՏԱՀԵԼԻ ԹԵՐԹԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆBaltic Surveys Ltd. / The Gallup Organization-ը, որը երեկ կուսակցություններին էր ներկայացրել իր հարցումները թեկնածուների վարկանիշի մասին, հետազոտել է նաեւ, թե տեղեկատվության որ աղբյուրներից է օգտվում ...ԴԻՆՔԻ ԱՆՈՒՆՈՎ ՓՈՂՈՑ ԼԻՈՆՈՒՄ
Հ. Չ.«Ակօսի» խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցին նրա անունով է կոչվել Լիոնի փողոցներից մեկը: Անվանակոչության պաշտոնական արարողությանը քաղաքապետարանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցել է նաեւ ...ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ ԱՅՍՕՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱյս տարի հունվարի 31-ին` մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնն է: Նախորդող երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է Սուրբ Ղեւոնդյանց ոգեկոչման օրը, այսինքն՝ Ղեւոնդ ...ՉԻՆ ՇԱԽՄԱՏԻՍՏԸ ՄՈՏ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՋիբրալթարի շախմատի մրցաշարի 8-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը սեւերով ոչ-ոքի խաղաց նորվեգացի Սիմեն Ագդեստայնի հետ: Իսկ ահա Վարուժան Հակոբյանը սեւերով պարտություն կրեց միջազգային վարպետ Վիկտորյա Ցմիլիթեից: ...ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀունվարի 26-ից 28-ը Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը գտնվում էր Իրանում, որտեղ անցկացրեց երկու ընկերական հանդիպում: Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի ծառայությունից, նախ մեր ընտրանին, որում ընդգրկված ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԽորվաթիայի Զագրեբ քաղաքում ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ վիճակահանության արդյունքում որոշվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացանկը: Մեր հավաքականն իր առաջին խաղը կանցկացնի Թուրքիայի ...ՀՀ ԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի ծառայությունից, ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը Յան Պոուլսենի գլխավորությամբ հրապարակել է փետրվարի 2-6-ը Մալթայում կայանալիք միջազգային մրցաշարի մեկնող ...ՀՐԴԵՀ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Մ.ՄակարյանՀունվարի 30-ին, ուշ երեկոյան հրդեհ է բռնկվել Երեւանի Մայիսի 9 փողոցին հարող Կատովսկի 48 հասցեյում գտնվող երկհարկանի տան երկրորդ հարկում: Ականատեսների պնդմամաբ հրդեհը սկիզբ էր առել երկրորդ հարկից եւ տարածվել ...ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՀԱՐԳՎԱԾ`
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնները (ՀՌԿԿ) հարավկովկասյան երեք երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում 2007-ին հետազոտություն են անցկացրել` պարզելու նշված երկրների ժողովրդագրական ...ՀԱՐԲԱԾ ՎԱՐՈՐԴԸ ՉՆԿԱՏԵՑ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀունվարի 30-ի կեսօրին վթարի է ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ավտոմեքենան: Ինչպես տեղեկացանք դատախազության մամուլի պատասխանատու Սոնա Տրուզյանից, գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը երթեւեկելիս ...
«ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
«ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՆԱԽԸՆՏՐԵԻ ԳՆԱԼ ԲԱՔՈՒ»
Հ. Չ.ՊԱՀԱՆՋԱՏԻՐԱԿԱՆ ԵԶԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Թարգմ. Հ. Ծ.ԳՅՈՒԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼԸ ԴԵՌ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԻ ՉԷ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ

ՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԷԽՈՆ» ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԻԼԱՐԻՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 106-Ի

- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

