
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՈՒՄ
1. Հայաստանի ընտրությունները ինձ հետաքրքրում են նրանով, որ տեղի են ունենում Ռուսաստանի ընտրություններից առաջ: Իրավիճակը շատ բաներով սիմետրիկ է: Գոյություն ունի մեկ թեկնածու` գործող վարչապետ Սերժ Սարգսյանը, որը հանդես է գալիս Պուտինի եւ Մեդվեդեւի քաշային կարգում: Կան մի քանի թեկնածուներ, որոնք հանդես են գալիս Զյուգանովի եւ Ժիրինովսկու քաշային կարգերում: Կան նաեւ Բոգդանովի եւ Կասյանովի քաշային կարգերը ներկայացնողներ:
Գործող իշխանության ներկայացուցչի հաջողության գործոնները նույնն են, ինչ Ռուսաստանում: Հայաստանի ներկայիս վերնախավի հետ զուգորդվում է ազգային, հոգեւոր եւ տնտեսական վերելքը: Ըստ որում Հայաստանում տնտեսական աճի ծավալները իրոք տպավորիչ են, հատկապես նկատի ունենալով այն, որ հանրապետությունը չունի Ռուսաստանի կամ Ադրբեջանի աճի գործոնները. 13,6 տոկոս տարեկան աճը շատ լուրջ ցուցանիշ է:
2-3. Հանրային կարծիքի հարցումները վկայում են, որ Սարգսյանը պետք է հաղթի առաջին փուլում: Դատելով սոցիոլոգների տվյալներից, գործող իշխանության օգտին քվեների 60 տոկոսը միանգամայն իրական է: Իմ կարծիքով, Սարգսյանի ռազմավարությունը պետք է լինի բավական պարզ. ցուցադրել ձեռքբերումները, գործել երկրի համար, ուշադրություն չդարձնելով ընդդիմության ելույթներին:
Ինչ վերաբերում է բուն ընդդիմությանը, մասնատված է, եւ համախմբման հույս չկա: Բնականաբար, Տեր-Պետրոսյանը ընտրարշավի գլխավոր հետաքրքրությունն է, եւ իշխանության ու ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների գլխավոր գրգռիչը: Կան ուժեր, որոնք հենց նրա հետ են կապում իշխող կուսակցության պարտության հույսերը: Բայց առայժմ չեմ տեսնում, թե նա ինչպես կկարողանա արդարացնել սպասելիքները: Նրա ներուժն առայժմ փոքր է: Մինչդեռ բացասական վարկանիշներով Տեր-Պետրոսյանը առաջատար է: Բնականաբար, նրա հետ են շաղկապվում ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի կրած վիթխարի աղետները: Նրա համար բավական դժվար է ապացուցել, որ ինքը Քոչարյանից եւ Սարգսյանից ավելի արդյունավետ ղեկավար է եղել:
4. Ռուսաստանի հետաքրքրությունը նախ եւ առաջ այն է, որ Հայաստանը մնա կայուն, դինամիկ զարգացող պետություն, իսկ կառավարությունը հակված լինի ՌԴ-ի հետ կառուցողական երկխոսության, եւ այս առումով Ռուսաստանի ղեկավարությանը, իմ կարծիքով, ձեռնտու է քաղաքական ուժերի ներկայիս դասավորությունը: ՍԵՐԳԵՅ ԿՈՒՐՂԻՆՅԱՆ, քաղաքագետ, «Էքսպերիմենտալնի տվորչեսկի ցենտր» կորպորացիայի նախագահ
2-3. Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը ընտրարշավի անվիճելի առաջատարն է: Անշուշտ, դրան նպաստում է նաեւ վարչական ռեսուրսի վերահսկողությունը: Բայց ըստ էության խոսքը կամային, ուժեղ մարդու մասին է, որը վերահսկում է իրավիճակը: Կուսակցությունը, որի շահերը նա արտահայտում է, բնավ չի ուզում հեռանալ քաղաքական ասպարեզից:
Այս իմաստով Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հիշեցնում են երկու ասպետների, որոնք դուրս են եկել դարպասից, բարձրացրել սրերը, եւ այդ պահից սկսվում է միայն ճակատամարտը: Ինձ թվում է, այդ մարտը նրանք մտադիր են շահել, նրանց նույնիսկ փոքր-ինչ խթանում է Տեր-Պետրոսյանի ներկայությունը. դա իրական պայքարի հնարավորություն է եւ ոչ թե կռիվ մանեկենների հետ: Նրանք ուզում են հաղթել եւ ըստ երեւույթին կհաղթեն առաջին իսկ փուլում. դրան շատ բան է նպաստում:
4. Հետզհետե Հայաստանն ավելի ու ավելի շատ կհայտնվի Կովկասում աշխարհաքաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում: Ռուսաստանի համար կարեւոր է հասկանալ, որ երաշխիք չկա, թե Հայաստանը «կլինի իր գրպանում»: Կովկասի իրադրությունը պայքար է, դրան հարկավոր է մասնակցել, այլապես մենք կարող ենք կորցնել Անդրկովկասում մեր վերջին դաշնակցին, իսկ նրա հետ մեկտեղ` ամբողջ Կովկասը: ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՀՐԱՆՅԱՆ, քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր
1. Իշխող կուսակցությունը, որը բացարձակ մեծամասնություն ունի Հայաստանի խորհրդարանում, ներկայումս միացյալ ճակատով աջակցում է գործող վարչապետին: Ընդդիմությունն արդեն որերորդ անգամ փորձում է ապարդյուն կերպով միասնական թեկնածու առաջադրել: Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ անչափ շատ են հավակնոտ քաղաքական գործիչները, որոնք պատրաստ չեն լինելու երկրորդական դերերում: Դա իշխող կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանին դարձրել է նախընտրական մրցավազքի փաստորեն անվիճելի առաջատար:
2-3. Իրավիճակը բավական անհեռանկարային է բոլոր ընդդիմադիր թեկնածուների համար: Ամենայն հավանականությամբ, ընտրությունները կանցկացվեն մեկ փուլով: Ունենալով արդյունավետորեն կազմակերպված տեղեկատվական եւ վարչական ռեսուրսներ, կառավարող դասի միասնություն, վերջին տարիների տնտեսական ու սոցիալական ամենաբարձր ցուցանիշները, ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանն ունի հաղթելու բոլոր հնարավորությունները:
Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին, նա ստիպված է իր ընտրարշավում մշտապես արդարանալ 1990-ականների համար: Այսպիսով, նա ընտրարշավն ապագայի նշանաբանով չի անցկացնում. նախ պարտավոր է մաքրագործել եւ արդարացնել անցյալը:
Եվս մեկ թեկնածու է Արթուր Բաղդասարյանը, որը երկար տարիներ կառավարող կոալիցիայում էր եւ նույնպես պատասխանատվության բաժին ունի գործող իշխանության թերությունների համար: Այս նախընտրական արշավում նրա քննադատության թիրախը պետք է լինի ավելի շուտ Տեր-Պետրոսյանը, քան ներկայիս իշխանությունը: Այսպիսով, նախընտրական մրցավազքին Տեր-Պետրոսյանի մասնակցությունը ավելի շուտ դյուրացրել է ներկայիս իշխանության վիճակը: Վերջինիս դեմ միավորվելու փոխարեն ընդդիմադիրները հաշիվներ են մաքրում միմյանց հետ:
Արդեն 7 տարի Հայաստանը տնտեսական աճ է արձանագրում. բարձրացվում են նպաստները, բյուջետային աշխատողների աշխատավարձերը, ստեղծվում են նոր աշխատատեղեր, ծավալվում է առեւտուրը: Այս ամենը իշխող կուսակցությանը եւ դրա թեկնածուին թույլ է տալիս խոսել ապագայի մասին, հեռանկարների մասին: Ըստ էության, ընտրություն է կատարվելու չմոռացվող տխուր անցյալի եւ ապագայի միջեւ: Վստահ եմ, Հայաստանի ընտրազանգվածը ընտրություն կկատարի իրատեսության, գուցե ոչ այնքան շքեղ, բայց, համենայն դեպս, կայուն ապագայի օգտին:
ԿՈՍՈՎՈՆ` ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿոսովոյի իրավիճակը, որքան էլ պնդեն, թե նախադեպ դառնալու հավանականություն չունի, այնուամենայնիվ, զգալիորեն փոխել է ոչ միայն տրամադրությունները, այլեւ տրամադրվածությունը այն հակամարտություններում, որոնց ...ԼԻՈՆՈՒՄ «ԿԱՆԱՉՆԵՐԻ» ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆՎԵԼ Է ԹՈՒՐՔ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՄարտին Ֆրանսիայում տեղական իշխանության մարմինների ընտրություններն են: Այդ մարմիններում ընտրվելու համար տարբեր կուսակցություններից առաջադրվել են նաեւ ֆրանսաբնակ թուրք թեկնածուներ, որոնց թիվը 15-ի է հասնում: ...ԱՄՆ-Ի ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՕԲԱՄԱՅԻՆ
Հայ դատի գրասենյակը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ Գլենդեյլում հրավիրվելիք ասուլիսում հայտարարելու է, որ այս տարվա նախագահական ընտրություններում դեմոկրատների ճամբարում պաշտպանում է սենատոր Բարաք ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Ադրբեջանցի վերաբնակիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են հղել 1000-ից ավելի բողոք ընդդեմ Հայաստանի: Ըստ Եվրոդատարանում Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովի, «Եվրոպական դատարանում ...ՄԵՆՔ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ ԵՆՔ, ՔԱՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՀԱՅՀՈՅԱԽԱՌՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՃԱԽԱԿԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԼՍՈՒՄ ԵՔ
Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ 2- Բնականաբար մենք սերտորեն աշխատել ենք նախագահ Քոչարյանի հետ ոչ միայն ներհայաստանյան հարցերով, այլեւ միջազգային` ցեղասպանության ճանաչման հետապնդումը բարոյական ոլորտից քաղաքական ոլորտ է անցել եւ այլն: ...ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-ԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական արշավի ամենաեռուն շրջանն է: Նախագահի թեկնածուները ընտրազանգված դարձած ժողովրդի առջեւ բացել են բոլոր խաղաքարտերը, գործի են դնում բոլոր հնարավոր եւ անհնար ...ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ. «ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ»
Զրուցեց ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ- Չեմ տեսնում: Ընդհակառակը՝ ազգն ավելի միասնական է դարձել, որովհետեւ արտաքին խնդիրներն օգնում են միասնական մնալուն: Այլ բան է, որ մարդկանց սպասելիքներն ու այսօրվա ստացածը մի փոքր տարբեր են: Առավել եւս ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՈՒՄ
1. Հայաստանի ընտրությունները ինձ հետաքրքրում են նրանով, որ տեղի են ունենում Ռուսաստանի ընտրություններից առաջ: Իրավիճակը շատ բաներով սիմետրիկ է: Գոյություն ունի մեկ թեկնածու` գործող վարչապետ Սերժ Սարգսյանը, ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԴՐՈՇՆԵՐԸ
Մ. Մ.Հունվարի 29-ին ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի՝ Դիլիջանի նախընտրական շտաբի պետ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ հայտնել, որ գիշերը անհայտ անձինք մուտք են գործել Դիլիջանի ...ԹԻՎ 96 ԵՐԹՈՒՂԱՅԻՆԸ ԵՎ ԷԼԻ ԲԱՆԵՐ` ՈՐՊԵՍ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱԶԴԵՑԻԿ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆօրերին առավել շատ ենք անդրադառնում մեր կյանքի որակին, համեմատելով այն կյանքի հետ, որ խոստանում են ապագա նախագահացուները: Անկեղծ ասած, ուրախանալու քիչ բան կա, չնայած քիչ է մնում հավատանք, որ երկնային մի ...ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑԵԼ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆԻ ԴԵՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆԻնչպես հունվարի 29-ին տեղեկացնում էր թուրքական BIA լրատվական գործակալությունը, Շվեյցարիայի դաշնային դատարանը Ցյուրիխի դատախազության միջնորդությամբ «Հայերի ցեղասպանությունն ուրանալու» մեղադրանքով քրեական ...ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՃԱՆԱՉԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱԳՆ մամուլի կենտրոնից հաղորդում են, որ հունվարի 27-ին Միացյալ Թագավորության Միդլեսեքսի համալսարանում Հոլոքոսթի զոհերի հիշատակի ամենամյա միջոցառմանը ներկա է եղել եւ ելույթ ունեցել դեսպան Վահե Գաբրիելյանը: ...ԱՐԽԻՎՆԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ ԿՈՉ ԵՎՐՈՊԱՅԻՑ
ԵՄ-ում նախագահող Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը Հայաստանին եւ Թուրքիային կոչ է արել բացել արխիվները: Ռուպելը Եվրոպական խորհրդարանում նիստի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի ...ԻՆՉՊԻՍԻՆ ԷԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՐՋԱՆՈՒՄ
Ա. Մ.Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ հրապարակել է 2007-ի դեկտեմբերի 15-ից մինչեւ 2008-ի հունվարի 15-ն անցկացրած առաջին անհրաժեշտության ապրանքների իրացման գների մոնիտորինգի (դիտարկման) ...«ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ՎՃԱՐԵԼ ԵՆ 10 ՄԼՐԴ 688 ՄԼՆ ԴՐԱՄ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք «Գրանդ հոլդինգից» մեզ տրամադրած ցուցանիշներից, նրա կազմի մեջ մտնող 8 ընկերություններից 6-ը 2007-ին ընդգրկվել են Հայաստանի առաջին 300 հարկատուների ցանկում: Մասնավորապես «Ինտերնեյշընլ ...ՍԵՎԱ՛Կ, ՍԻՐԵԼԻ՛ ԲԱՆԱՍՏԵՂԾ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Իմ Պարույր Սեւակ»: Այս խորագիրն էր կրում օրերս Նարեկացի արվեստի միության դահլիճում տեղի ունեցած մշակութային միջոցառումը: Հանդիսության հեղինակները Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի ...ՉՄՆԱԼ ՆԵՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԿԱՂԱՊԱՐՈՒՄ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՕրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր նստավայրում ընդունել էր Արցախի գրողների միության վարչության անդամներին` քննարկելու միության գործունեության հետ կապված օրախնդիր հարցեր: Երեւույթը գնահատելի է ամենից ...ԱՅՍՕՐ ԾԱՂԿՈՒՄ ԵՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԸ, ՈՐՏԵՂ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՆ ՆԵՐԴՐՎՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Հայելի» ակումբի հյուրն էր Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Հանդիպման ժամանակ նա խոսեց այսօր թատրոններում եղած խնդիրների մասին: «Արդեն խոսվում է խաղացանկային թատրոնների ...ԴԻՐԻԺՈՐ ԱԼԵՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ
Դոկտոր ԼԵՎՈՆ ՄՈՄՋՅԱՆ, ՓարիզԵրեկ երեկոյան Փարիզի Theatre des Champs-Elysees-ի լեփ-լեցուն նվագասրահը հոտնկայս ծափահարություններով ընդունեց Ալեն Ալթունյանին, որ ղեկավարեց աշխարհի ամենահամբավավոր նվագախմբերից մեկը` Ֆրանսիայի Ազգային ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԵՐ ԵՎՐՈԽՈՐՀՐԴՈՒՄ
29 հունվարի 2008 թ., Ստրասբուրգ: Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվարի 25-ին պաշտոնական շրջանառության մեջ դրեց «Թուրքիայում մշակութային ժառանգության վիճակի մասին» բանաձեւի, ինչպես նաեւ ...ՄԱՀԱԶԴ
ՀՀ ԱԳ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունվարի 30-ին կյանքի 44-րդ տարում, երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է նախարարության աշխատակազմի քարտուղարության խորհրդական Մուշեղ Ռոբերտի Մավիսակալյանը: ...«ԱԶԳԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎՈՂ ԵՎ ՎՍՏԱՀԵԼԻ ԹԵՐԹԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆBaltic Surveys Ltd. / The Gallup Organization-ը, որը երեկ կուսակցություններին էր ներկայացրել իր հարցումները թեկնածուների վարկանիշի մասին, հետազոտել է նաեւ, թե տեղեկատվության որ աղբյուրներից է օգտվում ...ԴԻՆՔԻ ԱՆՈՒՆՈՎ ՓՈՂՈՑ ԼԻՈՆՈՒՄ
Հ. Չ.«Ակօսի» խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցին նրա անունով է կոչվել Լիոնի փողոցներից մեկը: Անվանակոչության պաշտոնական արարողությանը քաղաքապետարանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցել է նաեւ ...ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ ԱՅՍՕՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱյս տարի հունվարի 31-ին` մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնն է: Նախորդող երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է Սուրբ Ղեւոնդյանց ոգեկոչման օրը, այսինքն՝ Ղեւոնդ ...ՉԻՆ ՇԱԽՄԱՏԻՍՏԸ ՄՈՏ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՋիբրալթարի շախմատի մրցաշարի 8-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը սեւերով ոչ-ոքի խաղաց նորվեգացի Սիմեն Ագդեստայնի հետ: Իսկ ահա Վարուժան Հակոբյանը սեւերով պարտություն կրեց միջազգային վարպետ Վիկտորյա Ցմիլիթեից: ...ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀունվարի 26-ից 28-ը Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը գտնվում էր Իրանում, որտեղ անցկացրեց երկու ընկերական հանդիպում: Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի ծառայությունից, նախ մեր ընտրանին, որում ընդգրկված ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԽորվաթիայի Զագրեբ քաղաքում ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ վիճակահանության արդյունքում որոշվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացանկը: Մեր հավաքականն իր առաջին խաղը կանցկացնի Թուրքիայի ...ՀՀ ԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի ծառայությունից, ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը Յան Պոուլսենի գլխավորությամբ հրապարակել է փետրվարի 2-6-ը Մալթայում կայանալիք միջազգային մրցաշարի մեկնող ...ՀՐԴԵՀ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Մ.ՄակարյանՀունվարի 30-ին, ուշ երեկոյան հրդեհ է բռնկվել Երեւանի Մայիսի 9 փողոցին հարող Կատովսկի 48 հասցեյում գտնվող երկհարկանի տան երկրորդ հարկում: Ականատեսների պնդմամաբ հրդեհը սկիզբ էր առել երկրորդ հարկից եւ տարածվել ...ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՀԱՐԳՎԱԾ`
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնները (ՀՌԿԿ) հարավկովկասյան երեք երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում 2007-ին հետազոտություն են անցկացրել` պարզելու նշված երկրների ժողովրդագրական ...ՀԱՐԲԱԾ ՎԱՐՈՐԴԸ ՉՆԿԱՏԵՑ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀունվարի 30-ի կեսօրին վթարի է ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ավտոմեքենան: Ինչպես տեղեկացանք դատախազության մամուլի պատասխանատու Սոնա Տրուզյանից, գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը երթեւեկելիս ...
ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՇՏ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ
Թարգմ. Հ. Ծ.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է 4 ԿԵՏՈՎ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՉԵԽԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Հ. Հ.ՊՈՂՈՍՅԱՆԸ ՀԻՍՈՒՆ ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՐԴՅՈՒՆՔ ՈՒՆԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
Ն. Մ.
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ

ՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԷԽՈՆ» ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԻԼԱՐԻՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 106-Ի

- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

