
ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ. «ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ»
- Չեմ տեսնում: Ընդհակառակը՝ ազգն ավելի միասնական է դարձել, որովհետեւ արտաքին խնդիրներն օգնում են միասնական մնալուն: Այլ բան է, որ մարդկանց սպասելիքներն ու այսօրվա ստացածը մի փոքր տարբեր են: Առավել եւս մի շատ կարեւոր խնդիր ունենք՝ չարությունը մեղմելու խնդիր: Ուզում եմ հիշել, իր վերջին ամանորյա շնորհավորական խոսքում մեր մեծագույն արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի ասածը. «Ինչպես ես եմ փորձում մեջս չարությունը մեղմել ու լավ բաներ ասել, եթե յուրաքանչյուրը փորձի իր մեջի չարությունը մեղմել ու շրջապատին ավելի լավ աչքով նայել, ապա միմիայն օգտակար կլինի մեր երկրին, ժողովրդին»: - Չի՞ նշանակում արդյոք իրատեսական մոտեցումների թուլացում:
- Մեզ հիանալի շանս է տրված՝ նախագահական հերթական ընտրություններով: Եվ ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների, նախագահի թեկնածուների թիվը բավականաչափ նվազել է, ընդամենը 9 թեկնածու է, եւ կարող ենք այս նախագահական ընտրությունները պատվով անցկացնել: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը, որ յուրաքանչյուրը նպաստի ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների կայացմանը: Այս ամեն բառի մեջ որոշակի իմաստ կա (չնայած ամեն օր կրկնվում է) եւ շատ կարեւոր, քանի որ Հայաստան աշխարհը շատ ավելի լայն է իր մասշտաբներով, քան Հայաստանի Հանրապետությունը, եւ մենք պետք է փորձենք արժանավայել ընտրություններ անցկացնել: Խոսքը Հայաստանի Հանրապետության եւ սփյուռքի մասին է, որոնք ուշի- ուշով հետեւում են այս ընտրություններին: - Նախադեպն ունեցե՞լ ենք արժանապատիվ ընտրությունների:
- Եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք՝ յուրաքանչյուր ընտրությունից հետո մենք միշտ ցավագին հարվածներ ենք ստացել, եւ վերջին տարիներին միակ ընտրությունները, որ դիտորդների դրական գնահատականը ստացան, 2007 թվականի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններն էին: Եթե կարողացանք հասնել նրան, որ այս նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ լինեն, ուրեմն ճանապարհը ճիշտ է ընտրված: - Ճիշտ ճանապարհով ընթանալու համար կարեւորեցիք նաեւ սփյուռքի դերակատարությունը: Այն ունենալու համար աշխատանք իրականացվո՞ւմ է:
- Սփյուռքի հետ միշտ էլ աշխատել ենք: Եվ փորձում ենք աշխատել, բայց որոշակի ուղղություններ ավելի պետք է հստակեցվեն: Բացի այդ, սփյուռք ասվածը մեկ մարմին չէ, տարբեր քաղաքական կառույցներ են, տարբեր մոտեցումներ, առավել եւս, որ գոյություն ունեն Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, Կիլիկիո կաթողիկոսությունը: Այսինքն, սփյուռքը նույնպես շերտավորված է, բայց տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Ռուսաստանում, երբ նախագահ Պուտինի անմիջական աջակցությամբ վերամիավորվեց ռուսական եկեղեցին: Մենք նույնպես որոշակի քաղաքականություն պետք է վարենք ընդհանրապես սփյուռքի նկատմամբ: Օրինակ, որոշ ժամանակ առաջ «Հայաստան» հիմնադրամի մարաթոնը եղավ եւ հավաքվեց 15 միլիոն դոլար: Կարծում եմ, այդ նվիրատվությունները պետք է ծախսվեն ոչ միայն Ղարաբաղի կամ Հայաստանի համար, այլեւ սփյուռքի որոշ հայաշատ հատվածներում, ասենք, դպրոցի նորոգման, մանկապարտեզ կառուցելու համար: Այս դեպքում հիմնադրամն իրոք համահայկական կլինի: Իրանում Հայաստանի դեսպան եղածս 6 տարիներին տեսել եմ, թե ինչպես իրանահայերը փորձում են նեցուկ լինել գյուղական տնտեսություններին, շինարարությանը, նաեւ բիզնեսին մասնակցություն ունենալ: Կարծես դա շարունակվում է, հատկապես, որ մեր օրենսդրական դաշտը շատ ազատ է եւ հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալու: Ամեն պարագայում սփյուռքի հետ մեր հարաբերությունների համար արդեն իսկ վարչապետ Սերժ Սարգսյանն ասել է՝ հավանաբար կստեղծվի նախարարության տիպի կառույց, որը կկարողանա ոչ թե ուղղորդել, այլ համադրել սփյուռքի հետ տարվող աշխատանքները: Սփյուռքը պիտի ունենա մի դուռ, որը բացելու իրավունք ունենա, եւ այդ դռան միջոցով իր բոլոր խնդիրները ներկայացնի: - Ներքաղաքական զարգացումները նախագահական ընտրությունների համատեքստում ձեր կարծիքով ինչպիսի՞ն կլինեն:
- Տասը տարի առաջ տեղի ունեցած հարցազրույցում այն ժամանակի համար ներքաղաքական իրավիճակը ճգնաժամային գնահատեցի, ինչը ապացուցվեց հաջորդած դեպքերով՝ ՀՀ առաջին նախագահի հրաժարական, խորհրդարանում մեծ փոփոխություններ, ապա նախագահի նոր ընտրություններ: Այսօր իրավիճակը համեմատելի չէ այն ժամանակի հետ՝ երկիրը, պետությունն առաջ է ընթանում: Այս առումով պիտի ասեմ, կուսակցությունները փորձում են կայանալ եւ մի քանի կուսակցություն է բացառություն կազմում անձի, անհատի վրա հիմնված չլինելով: Հետագա տարիներին այն սերունդը, որը նախկինում կուսակցական չի եղել եւ մեկ կուսակցությունից մյուսը չի երթեւեկել, կգա որպես գաղափարական սերունդ, եւ մարդիկ կհենվեն ոչ թե անձի, այլ գաղափարի վրա: Արտգործփոխնախարարի պաշտոնում վերջին 3 տարիների բազմաթիվ շփումները, որ ունեցել եմ, լիովին հիմք են տալիս պնդելու, որ իսկապես, Հայաստանը տարածաշրջանում բավականաչափ դրական արդյունքներ ունի եւ դրանք կքառապատկվեն ու կհնգապատկվեն նախագահական ընտրությունները նորմալ անցկացնելուց հետո: Վստահ եմ, որ հենց առաջին փուլով ի դեմս Սերժ Սարգսյանի կունենանք նոր նախագահ, որը կշարունակի այսօրվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի այս տասը տարիների աշխատանքը: Այլ բան բոլորովին չեմ էլ պատկերացնում: Այս նախընտրական փուլում միշտ էլ բոլորը առասպելական խոստումներ են տալիս, երդվում, որ Հիսուսին՝ իր առաքյալներով կդնեն կառավարությունում, բայց այդպես չի լինում կյանքում: Կա որոշակի աշխատաոճ, կա որոշակի ճանապարհ: - Այդ որոշակի ճանապարհով ընթանալու տասը տարիներին երկրի առաջընթացը զգալի դարձնելուն ի՞նչ է խանգարել:
- Հայաստանը գնալու է իր ճանապարհով եւ շարունակելու է իր առաջընթացը, որովհետեւ եզակի հնարավորություն ունեցանք՝ գնալու ոչ թե արտագաղթի, ուրիշ երկրում հայտնվելու, ազգանուններիս մասնիկները փոխելու, այլ մեր երկրում ապրելու: Իսկ մեր երկիրը իսկապես լավն է: Պարզապես ամենակարեւորը, որ պակասում է, պետական մտածողությունն է: Որպես ժողովուրդ ավելի քան 600 տարի երկու սյուների վրա ենք հենվել՝ հայկական եկեղեցու եւ ընտանիքի, ժամանակն է նաեւ պետության, պետականության վրա հենվելու: Եթե մենք ունեցանք իսկապես պետական մտածողության ժողովուրդ, ապա մեզ որեւէ դժվարություն առաջընթացի ճանապարհին չի խանգարի: Հույս ունեմ, որ հենց պետական մտածողությունից ելնելով էլ ընտրություններին հաջորդելիք ժամանակահատվածում յուրաքանչյուրը կաշխատի այն տեղում, որտեղ ավելի օգտակար կլինի առավելագույնն անելու համար:
- Զրուցեց ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԿՈՍՈՎՈՆ` ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿոսովոյի իրավիճակը, որքան էլ պնդեն, թե նախադեպ դառնալու հավանականություն չունի, այնուամենայնիվ, զգալիորեն փոխել է ոչ միայն տրամադրությունները, այլեւ տրամադրվածությունը այն հակամարտություններում, որոնց ...ԼԻՈՆՈՒՄ «ԿԱՆԱՉՆԵՐԻ» ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆՎԵԼ Է ԹՈՒՐՔ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՄարտին Ֆրանսիայում տեղական իշխանության մարմինների ընտրություններն են: Այդ մարմիններում ընտրվելու համար տարբեր կուսակցություններից առաջադրվել են նաեւ ֆրանսաբնակ թուրք թեկնածուներ, որոնց թիվը 15-ի է հասնում: ...ԱՄՆ-Ի ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՕԲԱՄԱՅԻՆ
Հայ դատի գրասենյակը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ Գլենդեյլում հրավիրվելիք ասուլիսում հայտարարելու է, որ այս տարվա նախագահական ընտրություններում դեմոկրատների ճամբարում պաշտպանում է սենատոր Բարաք ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Ադրբեջանցի վերաբնակիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են հղել 1000-ից ավելի բողոք ընդդեմ Հայաստանի: Ըստ Եվրոդատարանում Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովի, «Եվրոպական դատարանում ...ՄԵՆՔ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ ԵՆՔ, ՔԱՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՀԱՅՀՈՅԱԽԱՌՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՃԱԽԱԿԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԼՍՈՒՄ ԵՔ
Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ 2- Բնականաբար մենք սերտորեն աշխատել ենք նախագահ Քոչարյանի հետ ոչ միայն ներհայաստանյան հարցերով, այլեւ միջազգային` ցեղասպանության ճանաչման հետապնդումը բարոյական ոլորտից քաղաքական ոլորտ է անցել եւ այլն: ...ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-ԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական արշավի ամենաեռուն շրջանն է: Նախագահի թեկնածուները ընտրազանգված դարձած ժողովրդի առջեւ բացել են բոլոր խաղաքարտերը, գործի են դնում բոլոր հնարավոր եւ անհնար ...ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ. «ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ»
Զրուցեց ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ- Չեմ տեսնում: Ընդհակառակը՝ ազգն ավելի միասնական է դարձել, որովհետեւ արտաքին խնդիրներն օգնում են միասնական մնալուն: Այլ բան է, որ մարդկանց սպասելիքներն ու այսօրվա ստացածը մի փոքր տարբեր են: Առավել եւս ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՈՒՄ
1. Հայաստանի ընտրությունները ինձ հետաքրքրում են նրանով, որ տեղի են ունենում Ռուսաստանի ընտրություններից առաջ: Իրավիճակը շատ բաներով սիմետրիկ է: Գոյություն ունի մեկ թեկնածու` գործող վարչապետ Սերժ Սարգսյանը, ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԴՐՈՇՆԵՐԸ
Մ. Մ.Հունվարի 29-ին ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի՝ Դիլիջանի նախընտրական շտաբի պետ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ հայտնել, որ գիշերը անհայտ անձինք մուտք են գործել Դիլիջանի ...ԹԻՎ 96 ԵՐԹՈՒՂԱՅԻՆԸ ԵՎ ԷԼԻ ԲԱՆԵՐ` ՈՐՊԵՍ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱԶԴԵՑԻԿ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆօրերին առավել շատ ենք անդրադառնում մեր կյանքի որակին, համեմատելով այն կյանքի հետ, որ խոստանում են ապագա նախագահացուները: Անկեղծ ասած, ուրախանալու քիչ բան կա, չնայած քիչ է մնում հավատանք, որ երկնային մի ...ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑԵԼ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆԻ ԴԵՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆԻնչպես հունվարի 29-ին տեղեկացնում էր թուրքական BIA լրատվական գործակալությունը, Շվեյցարիայի դաշնային դատարանը Ցյուրիխի դատախազության միջնորդությամբ «Հայերի ցեղասպանությունն ուրանալու» մեղադրանքով քրեական ...ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՃԱՆԱՉԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱԳՆ մամուլի կենտրոնից հաղորդում են, որ հունվարի 27-ին Միացյալ Թագավորության Միդլեսեքսի համալսարանում Հոլոքոսթի զոհերի հիշատակի ամենամյա միջոցառմանը ներկա է եղել եւ ելույթ ունեցել դեսպան Վահե Գաբրիելյանը: ...ԱՐԽԻՎՆԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ ԿՈՉ ԵՎՐՈՊԱՅԻՑ
ԵՄ-ում նախագահող Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը Հայաստանին եւ Թուրքիային կոչ է արել բացել արխիվները: Ռուպելը Եվրոպական խորհրդարանում նիստի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի ...ԻՆՉՊԻՍԻՆ ԷԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՐՋԱՆՈՒՄ
Ա. Մ.Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ հրապարակել է 2007-ի դեկտեմբերի 15-ից մինչեւ 2008-ի հունվարի 15-ն անցկացրած առաջին անհրաժեշտության ապրանքների իրացման գների մոնիտորինգի (դիտարկման) ...«ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ՎՃԱՐԵԼ ԵՆ 10 ՄԼՐԴ 688 ՄԼՆ ԴՐԱՄ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք «Գրանդ հոլդինգից» մեզ տրամադրած ցուցանիշներից, նրա կազմի մեջ մտնող 8 ընկերություններից 6-ը 2007-ին ընդգրկվել են Հայաստանի առաջին 300 հարկատուների ցանկում: Մասնավորապես «Ինտերնեյշընլ ...ՍԵՎԱ՛Կ, ՍԻՐԵԼԻ՛ ԲԱՆԱՍՏԵՂԾ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Իմ Պարույր Սեւակ»: Այս խորագիրն էր կրում օրերս Նարեկացի արվեստի միության դահլիճում տեղի ունեցած մշակութային միջոցառումը: Հանդիսության հեղինակները Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի ...ՉՄՆԱԼ ՆԵՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԿԱՂԱՊԱՐՈՒՄ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՕրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր նստավայրում ընդունել էր Արցախի գրողների միության վարչության անդամներին` քննարկելու միության գործունեության հետ կապված օրախնդիր հարցեր: Երեւույթը գնահատելի է ամենից ...ԱՅՍՕՐ ԾԱՂԿՈՒՄ ԵՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԸ, ՈՐՏԵՂ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՆ ՆԵՐԴՐՎՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Հայելի» ակումբի հյուրն էր Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Հանդիպման ժամանակ նա խոսեց այսօր թատրոններում եղած խնդիրների մասին: «Արդեն խոսվում է խաղացանկային թատրոնների ...ԴԻՐԻԺՈՐ ԱԼԵՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ
Դոկտոր ԼԵՎՈՆ ՄՈՄՋՅԱՆ, ՓարիզԵրեկ երեկոյան Փարիզի Theatre des Champs-Elysees-ի լեփ-լեցուն նվագասրահը հոտնկայս ծափահարություններով ընդունեց Ալեն Ալթունյանին, որ ղեկավարեց աշխարհի ամենահամբավավոր նվագախմբերից մեկը` Ֆրանսիայի Ազգային ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԵՐ ԵՎՐՈԽՈՐՀՐԴՈՒՄ
29 հունվարի 2008 թ., Ստրասբուրգ: Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվարի 25-ին պաշտոնական շրջանառության մեջ դրեց «Թուրքիայում մշակութային ժառանգության վիճակի մասին» բանաձեւի, ինչպես նաեւ ...ՄԱՀԱԶԴ
ՀՀ ԱԳ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունվարի 30-ին կյանքի 44-րդ տարում, երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է նախարարության աշխատակազմի քարտուղարության խորհրդական Մուշեղ Ռոբերտի Մավիսակալյանը: ...«ԱԶԳԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎՈՂ ԵՎ ՎՍՏԱՀԵԼԻ ԹԵՐԹԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆBaltic Surveys Ltd. / The Gallup Organization-ը, որը երեկ կուսակցություններին էր ներկայացրել իր հարցումները թեկնածուների վարկանիշի մասին, հետազոտել է նաեւ, թե տեղեկատվության որ աղբյուրներից է օգտվում ...ԴԻՆՔԻ ԱՆՈՒՆՈՎ ՓՈՂՈՑ ԼԻՈՆՈՒՄ
Հ. Չ.«Ակօսի» խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցին նրա անունով է կոչվել Լիոնի փողոցներից մեկը: Անվանակոչության պաշտոնական արարողությանը քաղաքապետարանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցել է նաեւ ...ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ ԱՅՍՕՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱյս տարի հունվարի 31-ին` մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնն է: Նախորդող երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է Սուրբ Ղեւոնդյանց ոգեկոչման օրը, այսինքն՝ Ղեւոնդ ...ՉԻՆ ՇԱԽՄԱՏԻՍՏԸ ՄՈՏ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՋիբրալթարի շախմատի մրցաշարի 8-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը սեւերով ոչ-ոքի խաղաց նորվեգացի Սիմեն Ագդեստայնի հետ: Իսկ ահա Վարուժան Հակոբյանը սեւերով պարտություն կրեց միջազգային վարպետ Վիկտորյա Ցմիլիթեից: ...ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀունվարի 26-ից 28-ը Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը գտնվում էր Իրանում, որտեղ անցկացրեց երկու ընկերական հանդիպում: Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի ծառայությունից, նախ մեր ընտրանին, որում ընդգրկված ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԽորվաթիայի Զագրեբ քաղաքում ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ վիճակահանության արդյունքում որոշվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացանկը: Մեր հավաքականն իր առաջին խաղը կանցկացնի Թուրքիայի ...ՀՀ ԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի ծառայությունից, ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը Յան Պոուլսենի գլխավորությամբ հրապարակել է փետրվարի 2-6-ը Մալթայում կայանալիք միջազգային մրցաշարի մեկնող ...ՀՐԴԵՀ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Մ.ՄակարյանՀունվարի 30-ին, ուշ երեկոյան հրդեհ է բռնկվել Երեւանի Մայիսի 9 փողոցին հարող Կատովսկի 48 հասցեյում գտնվող երկհարկանի տան երկրորդ հարկում: Ականատեսների պնդմամաբ հրդեհը սկիզբ էր առել երկրորդ հարկից եւ տարածվել ...ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՀԱՐԳՎԱԾ`
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնները (ՀՌԿԿ) հարավկովկասյան երեք երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում 2007-ին հետազոտություն են անցկացրել` պարզելու նշված երկրների ժողովրդագրական ...ՀԱՐԲԱԾ ՎԱՐՈՐԴԸ ՉՆԿԱՏԵՑ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀունվարի 30-ի կեսօրին վթարի է ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ավտոմեքենան: Ինչպես տեղեկացանք դատախազության մամուլի պատասխանատու Սոնա Տրուզյանից, գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը երթեւեկելիս ...
ԲԻՈԷԹԻԿԱՆ ՄԱՐԴՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
Ն. Պ.ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԸ 76-Ն ԵՆ
ԲԻՇՔԵԿՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՈՒՄ ՄԱԿՔԵՅՆԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԴՐՍՈՒՄ՝ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐՍՈՒՄ՝ ԼՌՈՒԹՅՈՒՆ
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ

ՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԷԽՈՆ» ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԻԼԱՐԻՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 106-Ի

- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

