
ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-ԻՆ
Հայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական արշավի ամենաեռուն շրջանն է: Նախագահի թեկնածուները ընտրազանգված դարձած ժողովրդի առջեւ բացել են բոլոր խաղաքարտերը, գործի են դնում բոլոր հնարավոր եւ անհնար ջանքերն ու քարոզչական հնարքները հնարավորինս շատ ձայներ պոկելու համար: Անշուշտ այդ ամենը պետք է համարել օրինաչափ ինչպես Հայաստանի, այնպես էլ քիչ թե շատ ժողովրդավարական այլ երկրների համար: Սակայն այս ընտրություններն ունեն առանձնահատկություններ, որոնք որոշակիորեն տարբերում են նրանց մինչ այժմ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից: Որո՞նք են դրանք:
Առաջին եւ հիմնական առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ, Հայաստանի գործող նախագահը այլեւս վերընտրվելու իրավունք օրենքով չունի եւ չի մասնակցում նախընտրական գործընթացներին: Սա լավ նախադեպ է, ինչը վկայում է, որ զանազան հեղափոխություններից կամ հեղաշրջումներից կարծես թե ձերբազատվում ենք եւ նախընտրում գնալ բնականոն ճանապարհով:
Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ երկրի նախագահ ընտրվելու հավակնորդներից մեկը նախկին նախագահն է, ինչը դարձյալ դրական նախադեպ է եւ դարձյալ վկայում է Հայաստանում ժողովրդավարության որոշակի մակարդակի մասին:
Երրորդ առանձնահատկությունն այն է, որ անկախության տարիներից հետո առաջին անգամ, մեր հասարակությունը հնարավորություն է ստանում ընտրելու ոչ միայն տարբեր թեկնածուների, այլեւ այդ տարիների ընթացքում իշխանության գլուխ գտնված ուժերի միջեւ: 90-ականներին ՀՀՇ-ի այլընտրանքը, փաստորեն, մինչ անկախության շրջանի միակ իշխող ուժն էր՝ կոմունիստական կուսակցությունը: 1998 եւ 2003 ընտրությունների ժամանակ պատկերը գրեթե նույնն էր, քանզի ընտրություն պետք է կատարվեր դարձյալ կոմունիստական շրջանի ղեկավարի, ապա նրա որդու եւ անկախության շրջանի թեկնածուի միջեւ: Եվ ահա 2008-ին հնարավորություն է ստեղծվել ընտրություն կատարելու, ի թիվս այլոց, նաեւ անկախության շրջանի իշխանություններին մարմնավորող երկու ուժերի միջեւ: Դա, իհարկե, չի նշանակում, որ դրանք հավասար հնարավորություններ կամ միմյանց մոտ գտնվող վարկանիշ ունեն: Սակայն, ցավոք, սրանով դրական առանձնահատկությունները կարելի է սպառված համարել:
Որո՞նք են այն հիմնական առանձնահատկությունները, որոնք լավ կլիներ, որ չլինեին: Քաղաքական բանավեճի փոխարեն փողոցային արտահայտությունների եւ անձնական վիրավորանքների փոխադարձ հեղեղը եւ քարոզչական «սեւ» տեխնոլոգիաների, կեղծիքի եւ ստի առատությունը: Եվ դրանում մեծ է Լեւոն Տեր-Պետրոսյանի «վաստակը»: Երբ առաջին նախագահը քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացրեց, եղան մարդիկ, որոնք համոզմունք հայտնեցին, հավանաբար ձգտելով նաեւ իրենք իրենց համոզել, որ դա կբարձրացնի քաղաքական բանավեճի կուլտուրան: Փոքր-ինչ ավելի լավ հիշողություն ունեցողները համակարծիք չէին այդ հարցում, քանի որ դեռեւս հիշում էին ՀՀՇ-ի իշխանության տարիներին ընդդիմությանը լռեցնելու՝ «ձեռքերը ոլորելու» քաղաքականությունը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքը քաղաքականություն եւ մասնակցությունը նախագահական ընտրություններին թեեւ որոշ ինտրիգ հաղորդեց դրանց, բայց կտրուկ իջեցրեց քաղաքական բանավեճի նշաձողը: Ընդ որում, նախկին նախագահը անձնական վիրավորանքներ եւ սպառնալիքներ սկսեց տեղալ ոչ միայն իշխանության թեկնածուի, այլեւ գործնականում բոլոր քիչ թե շատ հայտնի թեկնածուների՝ Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի, Արթուր Բաղդասարյանի ուղղությամբ: Ճիշտ է, վերջինիս Լեւոն Տեր-Պետրոսյանն անձամբ չէր վիրավորել, բայց նրան սպասարկող թերթերից մեկի առաջին էջում հայհոյախոսական մի ամբողջ ծաղկեփունջ էր «նվիրվել», որն առանց առաջին նախագահի հավանության անհնար էր, որ հրապարակվեր, եւ որին Արթուր Բաղդասարյանն այդպես էլ քաջություն չունեցավ պատասխանելու: Դե, իսկ գործող իշխանությունների հասցեին «մոնղոլ-թաթարական», «ավազակապետական» եւ այլ բնորոշումները ամենեւին էլ սեփական իրավացիության ապացույցը չէին: Սակայն հակառակ Արթուր Բաղդասարյանի, օրինակ, Արտաշես Գեղամյանը, Սերժ Սարգսյանը եւ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսեցին բուռն հակադարձել Լեւոն Տեր-Պետրոսյանին, իրենց «նպաստը» բերելով քաղաքական բանավեճի նշաձողի իջեցմանը:
Դժբախտաբար, կրկին քաղաքական եւ հասարակական կյանք վերադարձվեց մեր երկրի եւ ժողովրդի համար խիստ վտանգավոր՝ «հայաստանցի»-«ղարաբաղցի» տարաբաժանումը, որը կարծես թե հաղթահարվել էր: Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն առաջին հերթին պետք է պարտական լիներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին նախագահ ընտրվելու համար, վերստին սկսեց այս պառակտիչ գաղափարը սերմանել: Մի խոսքով, առաջին նախագահի կողմից բոլշեւիկյան մեթոդների կիրառման հետեւանքով Հայաստանի քաղաքական դաշտում աննախադեպ ավելացավ անհանդուրժողականությունը, ըստ էության վերացավ գաղափարների եւ ծրագրերի բախումը, փոխարինվելով վիրավորանքների եւ շանտաժների փոխադարձմամբ:
Ինչ վերաբերում է «սեւ» տեխնոլոգիաների անսովոր առատությանը: Եթե մի պահ բացառենք Լեւոն Տեր-Պետրոսյանի առկայությունը ընտրություններում, ապա կտեսնենք, որ այդպիսիք գրեթե չեն մնում: Մինչ նախընտրական շրջանը «սեւ» քարոզչության հիմնական իրականացնողները համարվում էին հայաստանյան հեռուստաընկերությունները՝ Հանրային հեռուստաընկերության գլխավորությամբ: Անշուշտ, անընդունելի էր, երբ նույն Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքները օբյեկտիվորեն լուսաբանելու փոխարեն մեր հեռուստաընկերությունները սեփական մեկնաբանություններն էին հրամցնում տեղեկատվություն ստանալու ցանկություն եւ իրավունք ունեցող հեռուստադիտողին: Ինչն, ի դեպ, ավելի շատ վնասում էր իշխանություններին, քան օգուտ տալիս, քանզի չէր բավարարում մարդկանց հետաքրքրասիրությունը, թե ի՞նչ ասաց առաջին նախագահը եւ ակամա դրդում շատերին մասնակցելու այդ հանրահավաքներին իմանալու համար, թե այնտեղ ինչ է ասվում: Հասկանալի է, որ միջազգային դիտորդների Հայաստանում գտնվելն է վերափոխել հեռուստաընկերություններին, բայց հաստատապես ու դժբախտաբար դա ժամանակավոր է լինելու: Սակայն այն, ինչ արվում է առաջին նախագահին սպասարկող թերթերում եւ հատկապես նրանցից մեկում, հեռուստաընկերությունների «սեւ» քարոզչությունը մանկական խաղ է դառնում:
Մասնավորապես, վերոնշյալ թերթերում, նույն Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքները, որտեղ առավելագույնը մասնակցում են 15-20 հազար մարդ եւ հիմնականում նույն մարդիկ, ներկայացվում են որպես 80-100 հազարանոց հանրահավաքներ: Սրան զուգահեռ թերթերում տպագրված լուսանկարներում օգտագործվում են համակարգչային տեխնիկայի բոլոր հնարավորությունները, մեծ բազմության տպավորություն ստեղծելու համար: Ճիշտ նույն կերպ, բայց հակառակն ապացուցելու համար, Հ1-ի եթերում այնպես էին կադրերը ցույց տրվում, կարծես թե խոսքն ընդամենը մի քանի հարյուր հոգանոց հանրահավաքների մասին է:
Միաժամանակ առաջին նախագահի կողմից փորձ է արվում իր կողմնակիցների ենթագիտակցության մեջ սերմանել այն միտքը, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը հակված է ընտրելու իրեն: Դա արվում է ակնհայտ ապատեղեկատվական հրապարակումներով, մոլորեցնելով եւ խաբեությամբ: Օրինակ, իբր ռուսաստանյան այս կամ այն լրատվամիջոցը նույնպես հավանական է համարում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերընտրվելը: Երբ մի քանի անգամ ռուսական լրատվամիջոցները հերքեցին այդ տեղեկությունները, հեղինակությունը փրկելու վերջին փորձը արվեց՝ «Կոմսոմոլսկայա պրավդայում» հոդված հրապարակելու միջոցով, որտեղ նույնությամբ կրկնվում էր այն, ինչ մշտապես նշվում է սեփական թերթերում:
Սեփական ընտրության անխուսափելիության եւ միայն կեղծիքների դեպքում չընտրվելու միտքը, որ արդեն զոմբիացրել է առաջին նախագահով հիացածներին եւ որը հեռու է իրականությունից, վտանգավոր է հատկապես այլ առումով: Կեղծիքի այդպիսի չափաբաժնի ներարկումը ընտրություններին հաջորդող շրջանում, երբ արդյունքները լինեն այնպիսին, ինչպիսին հուշում են աշխարհում հեղինակավոր սոցիոլոգիական կազմակերպությունները, այլ ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ինքնագոհ գնահատականները, այդ մարդկանց կարող են ծայրահեղությունների տանել:
Անշուշտ քարոզչության «սեւ» տեխնոլոգիաները, ինչպես եւ անձնական վիրավորանքներ հասցնելն օրենքով արգելված չեն, բայց ժողովրդավարության բարձր մակարդակի հասած երկրներում դրանք ընդունված չեն եւ դատապարտվում են հանրության կողմից: Ցավալի է, որ քաղաքակիրթ նախընտրական մթնոլորտի ձեւավորմանը գնալու, քաղաքական բանավեճերի նշաձողը բարձրացնելու փոխարեն, այս ընտրությունների ժամանակ, այդ առումներով փաստորեն ակնհայտ հետընթաց ենք արձանագրում: Եվ, որպեսզի իրերը մինչեւ վերջ իրենց անունով կոչենք, պետք է փաստել, որ դրանում առաջին եւ գլխավոր մեղավորը երկրի առաջին նախագահն է:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԿՈՍՈՎՈՆ` ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿոսովոյի իրավիճակը, որքան էլ պնդեն, թե նախադեպ դառնալու հավանականություն չունի, այնուամենայնիվ, զգալիորեն փոխել է ոչ միայն տրամադրությունները, այլեւ տրամադրվածությունը այն հակամարտություններում, որոնց ...ԼԻՈՆՈՒՄ «ԿԱՆԱՉՆԵՐԻ» ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆՎԵԼ Է ԹՈՒՐՔ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՄարտին Ֆրանսիայում տեղական իշխանության մարմինների ընտրություններն են: Այդ մարմիններում ընտրվելու համար տարբեր կուսակցություններից առաջադրվել են նաեւ ֆրանսաբնակ թուրք թեկնածուներ, որոնց թիվը 15-ի է հասնում: ...ԱՄՆ-Ի ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՕԲԱՄԱՅԻՆ
Հայ դատի գրասենյակը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ Գլենդեյլում հրավիրվելիք ասուլիսում հայտարարելու է, որ այս տարվա նախագահական ընտրություններում դեմոկրատների ճամբարում պաշտպանում է սենատոր Բարաք ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Ադրբեջանցի վերաբնակիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են հղել 1000-ից ավելի բողոք ընդդեմ Հայաստանի: Ըստ Եվրոդատարանում Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովի, «Եվրոպական դատարանում ...ՄԵՆՔ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ ԵՆՔ, ՔԱՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՀԱՅՀՈՅԱԽԱՌՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՃԱԽԱԿԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԼՍՈՒՄ ԵՔ
Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ 2- Բնականաբար մենք սերտորեն աշխատել ենք նախագահ Քոչարյանի հետ ոչ միայն ներհայաստանյան հարցերով, այլեւ միջազգային` ցեղասպանության ճանաչման հետապնդումը բարոյական ոլորտից քաղաքական ոլորտ է անցել եւ այլն: ...ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-ԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական արշավի ամենաեռուն շրջանն է: Նախագահի թեկնածուները ընտրազանգված դարձած ժողովրդի առջեւ բացել են բոլոր խաղաքարտերը, գործի են դնում բոլոր հնարավոր եւ անհնար ...ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ. «ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ»
Զրուցեց ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ- Չեմ տեսնում: Ընդհակառակը՝ ազգն ավելի միասնական է դարձել, որովհետեւ արտաքին խնդիրներն օգնում են միասնական մնալուն: Այլ բան է, որ մարդկանց սպասելիքներն ու այսօրվա ստացածը մի փոքր տարբեր են: Առավել եւս ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՈՒՄ
1. Հայաստանի ընտրությունները ինձ հետաքրքրում են նրանով, որ տեղի են ունենում Ռուսաստանի ընտրություններից առաջ: Իրավիճակը շատ բաներով սիմետրիկ է: Գոյություն ունի մեկ թեկնածու` գործող վարչապետ Սերժ Սարգսյանը, ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԴՐՈՇՆԵՐԸ
Մ. Մ.Հունվարի 29-ին ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի՝ Դիլիջանի նախընտրական շտաբի պետ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ հայտնել, որ գիշերը անհայտ անձինք մուտք են գործել Դիլիջանի ...ԹԻՎ 96 ԵՐԹՈՒՂԱՅԻՆԸ ԵՎ ԷԼԻ ԲԱՆԵՐ` ՈՐՊԵՍ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱԶԴԵՑԻԿ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆօրերին առավել շատ ենք անդրադառնում մեր կյանքի որակին, համեմատելով այն կյանքի հետ, որ խոստանում են ապագա նախագահացուները: Անկեղծ ասած, ուրախանալու քիչ բան կա, չնայած քիչ է մնում հավատանք, որ երկնային մի ...ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑԵԼ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆԻ ԴԵՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆԻնչպես հունվարի 29-ին տեղեկացնում էր թուրքական BIA լրատվական գործակալությունը, Շվեյցարիայի դաշնային դատարանը Ցյուրիխի դատախազության միջնորդությամբ «Հայերի ցեղասպանությունն ուրանալու» մեղադրանքով քրեական ...ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՃԱՆԱՉԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱԳՆ մամուլի կենտրոնից հաղորդում են, որ հունվարի 27-ին Միացյալ Թագավորության Միդլեսեքսի համալսարանում Հոլոքոսթի զոհերի հիշատակի ամենամյա միջոցառմանը ներկա է եղել եւ ելույթ ունեցել դեսպան Վահե Գաբրիելյանը: ...ԱՐԽԻՎՆԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ ԿՈՉ ԵՎՐՈՊԱՅԻՑ
ԵՄ-ում նախագահող Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը Հայաստանին եւ Թուրքիային կոչ է արել բացել արխիվները: Ռուպելը Եվրոպական խորհրդարանում նիստի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի ...ԻՆՉՊԻՍԻՆ ԷԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՐՋԱՆՈՒՄ
Ա. Մ.Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ հրապարակել է 2007-ի դեկտեմբերի 15-ից մինչեւ 2008-ի հունվարի 15-ն անցկացրած առաջին անհրաժեշտության ապրանքների իրացման գների մոնիտորինգի (դիտարկման) ...«ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ՎՃԱՐԵԼ ԵՆ 10 ՄԼՐԴ 688 ՄԼՆ ԴՐԱՄ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք «Գրանդ հոլդինգից» մեզ տրամադրած ցուցանիշներից, նրա կազմի մեջ մտնող 8 ընկերություններից 6-ը 2007-ին ընդգրկվել են Հայաստանի առաջին 300 հարկատուների ցանկում: Մասնավորապես «Ինտերնեյշընլ ...ՍԵՎԱ՛Կ, ՍԻՐԵԼԻ՛ ԲԱՆԱՍՏԵՂԾ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Իմ Պարույր Սեւակ»: Այս խորագիրն էր կրում օրերս Նարեկացի արվեստի միության դահլիճում տեղի ունեցած մշակութային միջոցառումը: Հանդիսության հեղինակները Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի ...ՉՄՆԱԼ ՆԵՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԿԱՂԱՊԱՐՈՒՄ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՕրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր նստավայրում ընդունել էր Արցախի գրողների միության վարչության անդամներին` քննարկելու միության գործունեության հետ կապված օրախնդիր հարցեր: Երեւույթը գնահատելի է ամենից ...ԱՅՍՕՐ ԾԱՂԿՈՒՄ ԵՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԸ, ՈՐՏԵՂ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՆ ՆԵՐԴՐՎՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Հայելի» ակումբի հյուրն էր Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Հանդիպման ժամանակ նա խոսեց այսօր թատրոններում եղած խնդիրների մասին: «Արդեն խոսվում է խաղացանկային թատրոնների ...ԴԻՐԻԺՈՐ ԱԼԵՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ
Դոկտոր ԼԵՎՈՆ ՄՈՄՋՅԱՆ, ՓարիզԵրեկ երեկոյան Փարիզի Theatre des Champs-Elysees-ի լեփ-լեցուն նվագասրահը հոտնկայս ծափահարություններով ընդունեց Ալեն Ալթունյանին, որ ղեկավարեց աշխարհի ամենահամբավավոր նվագախմբերից մեկը` Ֆրանսիայի Ազգային ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԵՐ ԵՎՐՈԽՈՐՀՐԴՈՒՄ
29 հունվարի 2008 թ., Ստրասբուրգ: Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվարի 25-ին պաշտոնական շրջանառության մեջ դրեց «Թուրքիայում մշակութային ժառանգության վիճակի մասին» բանաձեւի, ինչպես նաեւ ...ՄԱՀԱԶԴ
ՀՀ ԱԳ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունվարի 30-ին կյանքի 44-րդ տարում, երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է նախարարության աշխատակազմի քարտուղարության խորհրդական Մուշեղ Ռոբերտի Մավիսակալյանը: ...«ԱԶԳԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎՈՂ ԵՎ ՎՍՏԱՀԵԼԻ ԹԵՐԹԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆBaltic Surveys Ltd. / The Gallup Organization-ը, որը երեկ կուսակցություններին էր ներկայացրել իր հարցումները թեկնածուների վարկանիշի մասին, հետազոտել է նաեւ, թե տեղեկատվության որ աղբյուրներից է օգտվում ...ԴԻՆՔԻ ԱՆՈՒՆՈՎ ՓՈՂՈՑ ԼԻՈՆՈՒՄ
Հ. Չ.«Ակօսի» խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցին նրա անունով է կոչվել Լիոնի փողոցներից մեկը: Անվանակոչության պաշտոնական արարողությանը քաղաքապետարանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցել է նաեւ ...ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ ԱՅՍՕՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱյս տարի հունվարի 31-ին` մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնն է: Նախորդող երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է Սուրբ Ղեւոնդյանց ոգեկոչման օրը, այսինքն՝ Ղեւոնդ ...ՉԻՆ ՇԱԽՄԱՏԻՍՏԸ ՄՈՏ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՋիբրալթարի շախմատի մրցաշարի 8-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը սեւերով ոչ-ոքի խաղաց նորվեգացի Սիմեն Ագդեստայնի հետ: Իսկ ահա Վարուժան Հակոբյանը սեւերով պարտություն կրեց միջազգային վարպետ Վիկտորյա Ցմիլիթեից: ...ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀունվարի 26-ից 28-ը Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը գտնվում էր Իրանում, որտեղ անցկացրեց երկու ընկերական հանդիպում: Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի ծառայությունից, նախ մեր ընտրանին, որում ընդգրկված ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԽորվաթիայի Զագրեբ քաղաքում ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ վիճակահանության արդյունքում որոշվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացանկը: Մեր հավաքականն իր առաջին խաղը կանցկացնի Թուրքիայի ...ՀՀ ԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի ծառայությունից, ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը Յան Պոուլսենի գլխավորությամբ հրապարակել է փետրվարի 2-6-ը Մալթայում կայանալիք միջազգային մրցաշարի մեկնող ...ՀՐԴԵՀ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Մ.ՄակարյանՀունվարի 30-ին, ուշ երեկոյան հրդեհ է բռնկվել Երեւանի Մայիսի 9 փողոցին հարող Կատովսկի 48 հասցեյում գտնվող երկհարկանի տան երկրորդ հարկում: Ականատեսների պնդմամաբ հրդեհը սկիզբ էր առել երկրորդ հարկից եւ տարածվել ...ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՀԱՐԳՎԱԾ`
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնները (ՀՌԿԿ) հարավկովկասյան երեք երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում 2007-ին հետազոտություն են անցկացրել` պարզելու նշված երկրների ժողովրդագրական ...ՀԱՐԲԱԾ ՎԱՐՈՐԴԸ ՉՆԿԱՏԵՑ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀունվարի 30-ի կեսօրին վթարի է ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ավտոմեքենան: Ինչպես տեղեկացանք դատախազության մամուլի պատասխանատու Սոնա Տրուզյանից, գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը երթեւեկելիս ...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԿԱԶՄԵՑ 9,2 ՏՈԿՈՍ
Ա. Մ.ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՑՆԵԼՈՒ 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունԳՆԱՀԱՏՄԱՆ 10 ԲԱԼԱՆՈՑ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԺՎԱՐԻՆ ԸՆԹԱՑՔ ՈՒՆԻ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«ՀԱՅՓՈՍՏԻ» ՏՆՕՐԵՆ ՀԱՆՍ ԲՈՆԸ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ

ՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՀԻԼԱՐԻՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 106-Ի

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԷԽՈՆ» ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

