
ՄԵՆՔ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ ԵՆՔ, ՔԱՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՀԱՅՀՈՅԱԽԱՌՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՃԱԽԱԿԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԼՍՈՒՄ ԵՔ
- Բնականաբար մենք սերտորեն աշխատել ենք նախագահ Քոչարյանի հետ ոչ միայն ներհայաստանյան հարցերով, այլեւ միջազգային` ցեղասպանության ճանաչման հետապնդումը բարոյական ոլորտից քաղաքական ոլորտ է անցել եւ այլն: Բայց, իհարկե, ամենակարեւորը Արցախի հարցն է, որտեղ մենք գիտեինք նրա դիրքորոշումը, այդ դիրքորոշումը նաեւ համաձայնեցված է եղել, թեեւ տարբերություններ կան դետալների մեջ, նախագահ Քոչարյանի եւ նրա թիմի` արտգործնախարարի մոտեցումների եւ պատկերացումների մեջ, բայց դրանք իսկապես վերաբերում են միայն դետալներին, սկզբունքային առումով մեր միջեւ եղել է փոխհամաձայնություն: Նման փոխհամաձայնություն այլեւս չկա, կարող է առաջանալ, չառաջանալ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կավարտվեն ընտրությունները: Վերջապես մեզ համար ակնհայտ է, որ այն թերությունները, որոնք կային 90-ական թվականներին, ամբողջությամբ վերացված չեն: Եվ սա է պատճառը, որ նպատակահարմար ենք գտնում սեփական թեկնածուով առաջ գնալ: - Եթե խոսենք թերությունների մասին, ո՞ր խնդիրներն են, որոնց հատկապես պատրաստ եք ուշադրություն դարձնել:
- Հիմնական արատները, որոնք այսօր մեր կյանքում կան կապված կոռուպցիայի հետ, լիբերալիստական մոտեցումների բոլորովին անսանձ եւ անխոհեմ կիրառման հետ, արդարության բացակայության, սոցիալական ծրագրերի անտեսման, կադրային ուղղակի ձախողումների հետ, ապա, այո, դրանք իսկապես արմատավորված էին 90-ականներին, բայց սահուն եկել անցել են նաեւ մեր ժամանակները, եւ եթե դրանց արմատները 90-ականներում են՝ ՀՀՇ-ական ժամանակաշրջանում, ապա դա բացարձակապես չի արդարացնում դրանց գոյությունն այսօր: Սրանք են այն նպատակակետերը, որոնք պետք է իմ ընտրվելու պարագայում ուշադրության կենտրոնում լինեն: - Միջազգային կառույցների վերջին հաշվետվությունների համաձայն, Հայաստանը կոռուպցիայի ցուցանիշով հետընթաց է ապրել:
- Այո, չնայած որոշ կազմակերպական լուծումների փորձ արվեց, բայց դրանց արդյունավետությունը մենք բարձր չենք գնահատում: - Իշխանությունները նույնպես խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, սակայն մինչ օրս չենք տեսել ոչ մի բարձրաստիճան կոռուպցիոների, որը կանգնի դատարանի առաջ: Հնարավո՞ր են այդպիսի քայլեր, եթե դուք ընտրվեք նախագահ:
- Դրանք ոչ միայն հնարավոր են, դրանք շատ արագ տեղի կունենան: Ու ոչ միայն նրանք, որոնք կգնան դրան ապագայում, այլեւ նրանք, ովքեր արդեն գնացել են: Առնվազն, ճչացող դեպքերը, որոնք կասկածի առարկա չեն, որոշ դեպքերում պետք է վերանայվեն, շատ բան կա վերանայելու: Սկսված պրիվատիզացիոն գործարքներում առկա պայմաններից, մինչեւ ակնհայտորեն անարդար դատավճիռները, որոնց մենք վերջին ժամանակներում ականատես ենք եղել: Այսինքն՝ եթե դրանք չարվեն, ի՞նչ երաշխիք, որ չեն կրկնվի ապագայում: - Դատական համակարգում առկա որոշումները, որոնք շատ դեպքերում անարդար են, ժողովրդի մեջ կարծիք են ստեղծում, որ անարդար երկրում ենք ապրում: Դաշնակցությունն ունի՞ մեխանիզմներ կամ կա՞ն դրանք ձեր ծրագրում, որոնք կօգնեն այդ դատական կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարել:
- Դաշնակցության մեխանիզմների մասին չպետք է մենք խոսենք, այլ նախագահի ձեռքում եղած մեխանիզմների, որովհետեւ դաշնակցականը դառնալով նախագահ բոլորինն է, նա միայն Դաշնակցության նախագահը չէ: Իսկ նախագահն ունի հզոր լծակներ: Օրինակ, կոնկրետ այն ասպարեզում, որի մասին դուք հիշատակեցիք, կա արդարադատության խորհուրդ եւ արդարադատության խորհուրդն է, որ պետք է ձեռնամուխ լինի մի շարք ճչացող, աղաղակող անարդարությունների եւ դրանց հետեւանքների վերանայմանը: - Դաշնակցությունը վերջին տարիներին իշխանության մաս է կազմել, հնարավոր չէ՞ր այս հարցերը լուծել այդ ժամանակ:
- Ոչ, որովհետեւ թյուր պատկերացում կա, որ իշխանության մեջ մասնակցությունն ամբողջական պատասխանատվության տակ է դնում: Մենք երբեք չենք խուսափել այն մասով պատասխանատվությունից, որ մասը մեզ վստահվել է: Ընդ որում վստահվել է ոչ թե որպես նվեր կամ լավություն, այլ դա մեր շահած ձայների ու մեր աճող քաղաքական ազդեցության արդյունքն է: Սակայն չեք կարող դրախտ ապահովել մի ոլորտում, մնացած ոլորտները, ասենք, թողնելով աղբակույտի մեջ: Դա հնարավոր չէ, որովհետեւ կառավարման համակարգը, ամբողջ պետական սիստեմը փոխկապակցված է եւ միայն համակարգային փոփոխությունները կարող են բարելավում բերել առանձին ոլորտներում: Օրինակ, ինձ հաճախ հարց են տալիս՝ կրթության ոլորտում կոռուպցիա կա՞, թե՞ չկա. կա՞, բա կրթության նախարարը դաշնակցական է: Մոռանում են երկու բան, առաջինը` անհնարին է ապահովել բացարձակապես իդեալական վիճակ առանձին ոլորտում: Երկրորդ՝ կրթական համակարգի կադրային եւ վարչական ամբողջ մասը հանձնված է տեղական ինքնակառավարման պատասխանատվությանը, եւ նախարարությունը հիմնական քաղաքականությունը որոշողն է միայն: Գուցե վաղ էր դեռ չկայացած տեղական մարմիններին հանձնել այս կամ այն համակարգի կոնկրետ հիմնարկները, բայց քայլն արդեն արված է, եւ մենք պետք է գնանք այդ մարմիններն ուժեղացնելու ճանապարհով: Սակայն համակարգային փոփոխությունների պարագայում այս հարցերն էլ են լուծվում: - Կա կարծիք, թե դիմակայությունը, որը սրվում է Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ, նպաստում է երրորդ ուժի հզորացմանը: Դուք ընկալո՞ւմ եք ձեզ որպես այդ երրորդ ուժ:
- Ես ոչ թե ինձ ընկալում եմ, ես հենց այդ ուժն եմ, որ կամ: Բայց ճիշտ չի լինի մտածել, որ մեզ եկող ձայները կամ մեր էլեկտորատը աճում են արհեստականորեն ստեղծված բեւեռների հակադրության արդյունքում: Մենք այսպես թե այնպես բերում ենք մեր ձայները: Եթե ատելության քարոզչությունից մի կողմից եւ անպատժելիությունից մյուս կողմից հիասթափված ժողովուրդը գալիս է դեպի մեզ, ապա դա բնականոն է, սա արհեստական հակադրության հետեւանք չէ: - «Ժառանգությունը» կոչ արեց մի քանի ընդդիմադիր թեկնածուների միավորվել եւ այդ թեկնածուների մեջ նաեւ ձեր անունն էր: Դուք ձեզ համարո՞ւմ եք ընդդիմադիր թեկնածու:
- Տվյալ պահին՝ այո: Մեր երկրում, ցավոք, ընդդիմություն հասկացությունը աղավաղված է: Այնպիսի պայմաններ են ստեղծված, եւ դա, իմիջիայլոց, 90-ական թվականներից է գալիս, երբ ընդդիմությունը ընկալվում է որպես բարիկադից այն կողմ թշնամական ուժ ու երեւույթ: Ընդդիմությանը դնում են նեղը, այնպիսի պայմանների մեջ են նետում, որ նրան ոչինչ չի մնում, բացի հայհոյելուց, եւ դա էլ հնարավորություն է տալիս իշխանությանը էլ ավելի սեղմելու նրա հնարավորությունը: Սա նաեւ ընդդիմության անճարակության հետեւանք է, որովհետեւ ընդդիմությունը չպետք է թույլ տա իրեն այդ վիճակի մեջ դնել: Սակայն Դաշնակցությունը այդ դասը վաղուց արդեն սովորել է, եւ մենք շատ հստակ, եվրոպական քաղաքակիրթ սխեմաներով ենք շարժվում: Մենք չունենք մեր օրակարգի մեջ ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում ամեն օր իշխանափոխության հարց: Ինչպիսին, ցավոք, միշտ ունեցել է եւ ունի ընդդիմությունը: Մենք հասկանում ենք, որ իշխանափոխության ժամանակն ընտրություններն են, որից հետո սակայն սկսվում է աշխատանքը: Եթե ես հաղթեմ, բնական է, հանրապետականների հետ պիտի աշխատեմ, ինչպես նաեւ՝ նույն «Ժառանգության» կամ այլ ուժի: Եթե ուրիշը հաղթի, մեր կուսակցությունը նորից աշխատելու է եւ նեղացածի կեցվածքի, ծայրահեղ դրսեւորումների չի գնա: Իհարկե, սա կախված է նաեւ նրանից, թե ինչպես կանցնեն ընտրությունները, որը նույնիսկ ավելի կարեւոր հարց է, քան այն, թե ով կընտրվի: Բայց ես կարծում եմ, որ փոխադարձ վստահության, ավելի տոլերանտ վերաբերմունքի ժամանակներն են եկել, դրա համար մենք մեր քարոզարշավի մեջ, ինչպես տեսնում եք, ոչ մեկին ո՛չ հայհոյում ենք, ո՛չ կեղտոտում, սա մեր ոճը չէ: Մենք գտնում ենք, որ ընդդիմությունը պետք է լինի մասնակից կարեւորագույն որոշումների կայացմանը: Իհարկե, ընտրությունների արանքում դու կարող ես համագործակցել կամ պայքարել ինչ-որ քաղաքական ուժերի հետ կամ դեմ: Բայց ընտրությունների ժամանակ դու բացարձակապես ինքնուրույն ես եւ ինքնուրույնությունը արտահայտվում է ընդդիմադիր կեցվածքով: Բնականաբար մենք այսօր այդ կեցվածքի մեջ ենք, պարզապես մեր ընդդիմադիր կեցվածքը տարբերվում է ընդունված լաչառական մոդուսից, դրա համար էլ շատերը զարմանում են: Բայց մենք շատ ավելի վճռական ենք, քան նրանք, ում հայհոյախառն արտահայտությունները մենք հաճախակի հեռուստատեսությամբ լսում ենք: - Անդրադառնանք հայհոյախառն արտահայտություններին: Ընտրությունների ընթացքում նորից լսվում է, եւ շատ հաճախ առաջին նախագահի ճամբարից, հայաստանցի-ղարաբաղցի այդ արհեստական հակադրությունը: Չե՞ք կարծում, որ սա Հայաստանի զարգացման առումով վտանգավոր է:
- Սա ոչ միայն Հայաստանի զարգացման առումով է վտանգավոր: Սա մեր ազգի ընդհանուր շահի գիտակցմանն ուղղված հարված է, իսկ այդ ընդհանուր շահի գիտակցումը մեր երկրի ընդհանրապես շարժիչ ուժն է: Մեր ժողովրդի ազգի վերածվելու հիմնական գործոնն է: Եթե մենք սկսենք մասնատել մեր ազգի շահերը ղարաբաղյան շահերի եւ հայաստանյան շահերի, հաջորդ քայլը կարող է լինել երեւանցիների շահերը հակադրել զանգեզուրցիների կամ շիրակցիների շահերին եւ դա վերջն է թե՛ ազգի, թե՛ պետության: - Ինչպե՞ս եք վերաբերվում ազատագրված տարածքների խնդրին, որովհետեւ այստեղ կան տարբեր կարծիքներ՝ տալ-չտալ:
- Նախ ասեմ, որ տալ-չտալու հարց Դաշնակցության համար ընդհանրապես չկա եւ ինձ համար էլ ընդհանրապես չկա: Եվ ոչ թե զգացական պատճառներով, արյուն ենք թափել՝ չենք կարող տալ, դա չէ խնդիրը: Խնդիրն այն է, որ Հայաստանն, ի դեմս մեր նախագահի եւ արտգործնախարարի, բազմիցս հայտարարել է իր պատրաստակամությունը փոխզիջումների եւ դա արվել է, նույնիսկ մի քիչ էլ չափն ենք անցել: Այն դեպքում, երբ Ադրբեջանի կողմից մենք երբեք չենք լսել նրանց զիջումի ճիշտ արտասանված բովանդակությունը: Նրանք էլ են հայտարարում, որ փոխզիջումների են պատրաստ, բայց դրան անմիջապես հաջորդող նախադասության մեջ ասում են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պիտի վերականգնվի անվերապահորեն եւ դրանով զրույցը վերջանում է: Այսինքն, լսել ենք միայն տարածքային ամբողջականություն եւ որպես այլընտրանք պատերազմ: Եթե մեզ այդ երկու այլընտրանքի առջեւ են դնում, ապա ես կարծում եմ՝ Հայաստանը ընդհանրապես չպետք է տարածքների մասին խոսի: Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, այդ փոխզիջումների մեր կողմի բովանդակությունը կարող է քննարկման առարկա դառնալ միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը հստակ կասի, թե որն է իր զիջման սահմանը: Սա չի արվել, ուրեմն խոսակցությունն ավելորդ է: - Սկսվել է քարոզարշավը, դուք եղել եք շրջաններում: Ձեր տպավորությամբ ինչպե՞ս է բնակչությունն ընտրություններին տրամադրված:
- Ինձ ուրախացնող հանգամանքներ կան: Ակտիվ տարրի տոկոսը կարծես թե սկսում է աճել՝ հետաքրքրված մեր ծրագրերով, մեր առաջարկներով: Օրինակ, արդեն 150 հազարից ավելի քաղաքացիներ ինձ հետ համաձայնագիր են կնքել: Մեր այդ ակցիան բավականին հաջող է ընթանում, մենք մոտենում ենք այն թվին, որքան ձայն էինք հավաքել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ես վստահ եմ, որ մենք կարող ենք կրկնապատկել այդ թիվը: Սա նշանակում է, որ հետաքրքրություններն աճում են: Կլինե՞ն, թե՞ ոչ մեծ խախտումներ՝ ես չգիտեմ, ես գիտեմ, որ իշխանության վերարտադրման ռեզերվը հիմնականում ոչ թե կատարված ծրագրերն են, ցավոք սրտի, դրանք միայն մեկ մասով, որովհետեւ մենք չենք կարող նաեւ ժխտել, որ ինչ-որ դրական միտումներ 90-ական թվականներից հետո մեր կյանք մտել են, ոչ անհրաժեշտ տեմպերով եւ ուղղություններով, բայց կան:
Բայց մյուս կողմից՝ այն հարցերը, որ մեզ ուղղում են, այն հետաքրքրությունը, որ կա դահլիճային կամ բացօթյա հանդիպումներում, ցույց են տալիս, որ մեր հասարակության մեջ հետաքրքրությունը բարձր է, եւ եթե նորմալ ընթացք ապահովվի ընտրություններում, ես գտնում եմ, որ իմ հաջողելու շանսերը շատ բարձր են:
- Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ
Քննարկում
vanik գրել է:
Վահան Հովհաննեսյանի եփած հավ տեսակը երազում կորեկ է տեսնում:
derenik գրել է:- vanik
Վահան Հովհաննեսյանի եփած հավ տեսակը երազում կորեկ է տեսնում:
Այս թույլ մարդը, հոր կտորն է, միշտ գործիք է ուրիշի ձեռքին:- vanik
ԿՈՍՈՎՈՆ` ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿոսովոյի իրավիճակը, որքան էլ պնդեն, թե նախադեպ դառնալու հավանականություն չունի, այնուամենայնիվ, զգալիորեն փոխել է ոչ միայն տրամադրությունները, այլեւ տրամադրվածությունը այն հակամարտություններում, որոնց ...ԼԻՈՆՈՒՄ «ԿԱՆԱՉՆԵՐԻ» ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆՎԵԼ Է ԹՈՒՐՔ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՄարտին Ֆրանսիայում տեղական իշխանության մարմինների ընտրություններն են: Այդ մարմիններում ընտրվելու համար տարբեր կուսակցություններից առաջադրվել են նաեւ ֆրանսաբնակ թուրք թեկնածուներ, որոնց թիվը 15-ի է հասնում: ...ԱՄՆ-Ի ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՕԲԱՄԱՅԻՆ
Հայ դատի գրասենյակը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ Գլենդեյլում հրավիրվելիք ասուլիսում հայտարարելու է, որ այս տարվա նախագահական ընտրություններում դեմոկրատների ճամբարում պաշտպանում է սենատոր Բարաք ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Ադրբեջանցի վերաբնակիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են հղել 1000-ից ավելի բողոք ընդդեմ Հայաստանի: Ըստ Եվրոդատարանում Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովի, «Եվրոպական դատարանում ...ՄԵՆՔ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ ԵՆՔ, ՔԱՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՀԱՅՀՈՅԱԽԱՌՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՃԱԽԱԿԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԼՍՈՒՄ ԵՔ
Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ 2- Բնականաբար մենք սերտորեն աշխատել ենք նախագահ Քոչարյանի հետ ոչ միայն ներհայաստանյան հարցերով, այլեւ միջազգային` ցեղասպանության ճանաչման հետապնդումը բարոյական ոլորտից քաղաքական ոլորտ է անցել եւ այլն: ...ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-ԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական արշավի ամենաեռուն շրջանն է: Նախագահի թեկնածուները ընտրազանգված դարձած ժողովրդի առջեւ բացել են բոլոր խաղաքարտերը, գործի են դնում բոլոր հնարավոր եւ անհնար ...ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ. «ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ»
Զրուցեց ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ- Չեմ տեսնում: Ընդհակառակը՝ ազգն ավելի միասնական է դարձել, որովհետեւ արտաքին խնդիրներն օգնում են միասնական մնալուն: Այլ բան է, որ մարդկանց սպասելիքներն ու այսօրվա ստացածը մի փոքր տարբեր են: Առավել եւս ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՈՒՄ
1. Հայաստանի ընտրությունները ինձ հետաքրքրում են նրանով, որ տեղի են ունենում Ռուսաստանի ընտրություններից առաջ: Իրավիճակը շատ բաներով սիմետրիկ է: Գոյություն ունի մեկ թեկնածու` գործող վարչապետ Սերժ Սարգսյանը, ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԴՐՈՇՆԵՐԸ
Մ. Մ.Հունվարի 29-ին ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի՝ Դիլիջանի նախընտրական շտաբի պետ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ հայտնել, որ գիշերը անհայտ անձինք մուտք են գործել Դիլիջանի ...ԹԻՎ 96 ԵՐԹՈՒՂԱՅԻՆԸ ԵՎ ԷԼԻ ԲԱՆԵՐ` ՈՐՊԵՍ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱԶԴԵՑԻԿ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆօրերին առավել շատ ենք անդրադառնում մեր կյանքի որակին, համեմատելով այն կյանքի հետ, որ խոստանում են ապագա նախագահացուները: Անկեղծ ասած, ուրախանալու քիչ բան կա, չնայած քիչ է մնում հավատանք, որ երկնային մի ...ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑԵԼ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆԻ ԴԵՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆԻնչպես հունվարի 29-ին տեղեկացնում էր թուրքական BIA լրատվական գործակալությունը, Շվեյցարիայի դաշնային դատարանը Ցյուրիխի դատախազության միջնորդությամբ «Հայերի ցեղասպանությունն ուրանալու» մեղադրանքով քրեական ...ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՃԱՆԱՉԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱԳՆ մամուլի կենտրոնից հաղորդում են, որ հունվարի 27-ին Միացյալ Թագավորության Միդլեսեքսի համալսարանում Հոլոքոսթի զոհերի հիշատակի ամենամյա միջոցառմանը ներկա է եղել եւ ելույթ ունեցել դեսպան Վահե Գաբրիելյանը: ...ԱՐԽԻՎՆԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ ԿՈՉ ԵՎՐՈՊԱՅԻՑ
ԵՄ-ում նախագահող Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը Հայաստանին եւ Թուրքիային կոչ է արել բացել արխիվները: Ռուպելը Եվրոպական խորհրդարանում նիստի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի ...ԻՆՉՊԻՍԻՆ ԷԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՐՋԱՆՈՒՄ
Ա. Մ.Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ հրապարակել է 2007-ի դեկտեմբերի 15-ից մինչեւ 2008-ի հունվարի 15-ն անցկացրած առաջին անհրաժեշտության ապրանքների իրացման գների մոնիտորինգի (դիտարկման) ...«ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ՎՃԱՐԵԼ ԵՆ 10 ՄԼՐԴ 688 ՄԼՆ ԴՐԱՄ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք «Գրանդ հոլդինգից» մեզ տրամադրած ցուցանիշներից, նրա կազմի մեջ մտնող 8 ընկերություններից 6-ը 2007-ին ընդգրկվել են Հայաստանի առաջին 300 հարկատուների ցանկում: Մասնավորապես «Ինտերնեյշընլ ...ՍԵՎԱ՛Կ, ՍԻՐԵԼԻ՛ ԲԱՆԱՍՏԵՂԾ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Իմ Պարույր Սեւակ»: Այս խորագիրն էր կրում օրերս Նարեկացի արվեստի միության դահլիճում տեղի ունեցած մշակութային միջոցառումը: Հանդիսության հեղինակները Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի ...ՉՄՆԱԼ ՆԵՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԿԱՂԱՊԱՐՈՒՄ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՕրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր նստավայրում ընդունել էր Արցախի գրողների միության վարչության անդամներին` քննարկելու միության գործունեության հետ կապված օրախնդիր հարցեր: Երեւույթը գնահատելի է ամենից ...ԱՅՍՕՐ ԾԱՂԿՈՒՄ ԵՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԸ, ՈՐՏԵՂ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՆ ՆԵՐԴՐՎՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Հայելի» ակումբի հյուրն էր Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Հանդիպման ժամանակ նա խոսեց այսօր թատրոններում եղած խնդիրների մասին: «Արդեն խոսվում է խաղացանկային թատրոնների ...ԴԻՐԻԺՈՐ ԱԼԵՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ
Դոկտոր ԼԵՎՈՆ ՄՈՄՋՅԱՆ, ՓարիզԵրեկ երեկոյան Փարիզի Theatre des Champs-Elysees-ի լեփ-լեցուն նվագասրահը հոտնկայս ծափահարություններով ընդունեց Ալեն Ալթունյանին, որ ղեկավարեց աշխարհի ամենահամբավավոր նվագախմբերից մեկը` Ֆրանսիայի Ազգային ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԵՐ ԵՎՐՈԽՈՐՀՐԴՈՒՄ
29 հունվարի 2008 թ., Ստրասբուրգ: Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվարի 25-ին պաշտոնական շրջանառության մեջ դրեց «Թուրքիայում մշակութային ժառանգության վիճակի մասին» բանաձեւի, ինչպես նաեւ ...ՄԱՀԱԶԴ
ՀՀ ԱԳ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունվարի 30-ին կյանքի 44-րդ տարում, երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է նախարարության աշխատակազմի քարտուղարության խորհրդական Մուշեղ Ռոբերտի Մավիսակալյանը: ...«ԱԶԳԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎՈՂ ԵՎ ՎՍՏԱՀԵԼԻ ԹԵՐԹԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆBaltic Surveys Ltd. / The Gallup Organization-ը, որը երեկ կուսակցություններին էր ներկայացրել իր հարցումները թեկնածուների վարկանիշի մասին, հետազոտել է նաեւ, թե տեղեկատվության որ աղբյուրներից է օգտվում ...ԴԻՆՔԻ ԱՆՈՒՆՈՎ ՓՈՂՈՑ ԼԻՈՆՈՒՄ
Հ. Չ.«Ակօսի» խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցին նրա անունով է կոչվել Լիոնի փողոցներից մեկը: Անվանակոչության պաշտոնական արարողությանը քաղաքապետարանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցել է նաեւ ...ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ ԱՅՍՕՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱյս տարի հունվարի 31-ին` մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնն է: Նախորդող երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է Սուրբ Ղեւոնդյանց ոգեկոչման օրը, այսինքն՝ Ղեւոնդ ...ՉԻՆ ՇԱԽՄԱՏԻՍՏԸ ՄՈՏ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՋիբրալթարի շախմատի մրցաշարի 8-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը սեւերով ոչ-ոքի խաղաց նորվեգացի Սիմեն Ագդեստայնի հետ: Իսկ ահա Վարուժան Հակոբյանը սեւերով պարտություն կրեց միջազգային վարպետ Վիկտորյա Ցմիլիթեից: ...ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀունվարի 26-ից 28-ը Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը գտնվում էր Իրանում, որտեղ անցկացրեց երկու ընկերական հանդիպում: Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի ծառայությունից, նախ մեր ընտրանին, որում ընդգրկված ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԽորվաթիայի Զագրեբ քաղաքում ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ վիճակահանության արդյունքում որոշվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացանկը: Մեր հավաքականն իր առաջին խաղը կանցկացնի Թուրքիայի ...ՀՀ ԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի ծառայությունից, ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը Յան Պոուլսենի գլխավորությամբ հրապարակել է փետրվարի 2-6-ը Մալթայում կայանալիք միջազգային մրցաշարի մեկնող ...ՀՐԴԵՀ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Մ.ՄակարյանՀունվարի 30-ին, ուշ երեկոյան հրդեհ է բռնկվել Երեւանի Մայիսի 9 փողոցին հարող Կատովսկի 48 հասցեյում գտնվող երկհարկանի տան երկրորդ հարկում: Ականատեսների պնդմամաբ հրդեհը սկիզբ էր առել երկրորդ հարկից եւ տարածվել ...ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՀԱՐԳՎԱԾ`
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնները (ՀՌԿԿ) հարավկովկասյան երեք երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում 2007-ին հետազոտություն են անցկացրել` պարզելու նշված երկրների ժողովրդագրական ...ՀԱՐԲԱԾ ՎԱՐՈՐԴԸ ՉՆԿԱՏԵՑ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀունվարի 30-ի կեսօրին վթարի է ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ավտոմեքենան: Ինչպես տեղեկացանք դատախազության մամուլի պատասխանատու Սոնա Տրուզյանից, գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը երթեւեկելիս ...
ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄԱԿՔԵՅՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼԸ ՀԱՐՑԻՑ ԴՈՒՐՍ Է
Թարգմ. Հ. Ծ.ՂԱՐԱԲԱՂԸ ՄԻ ԵՐԿԻՐ Է, ՈՐՏԵՂ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ Է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ. «ՀՈԳԵՊԵՍ ՈՒ ՖԻԶԻԿԱՊԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԽԱՂԻՆ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ

ՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԷԽՈՆ» ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԻԼԱՐԻՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 106-Ի

- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

