
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Բոլոր նրանք, ովքեր նախորդ գիշեր առիթ ունեցան «Կենտրոն» հեռուստատեսության «Հետագիծ» ծրագրով լսելու Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ, վստահաբար դժգոհ մնացին ինչպես հյուրի պահվածքից, այնպես էլ նրա պատասխաններից:
Լրագրողն ինչքան աշխատում էր իր հյուրից կորզել հեռուստադիտողին հետաքրքրող հարցերի պատասխանները, հյուրն այնքան պարփակվում էր չկամության իր պատյանի մեջ, փոխարենը նախընտրելով իր թեկնածուի գովերգումն անել եւ փնովել նրա մրցակիցներին: Անշուշտ, նախընտրական մթնոլորտում դատապարտելի ոչինչ չկա դրա մեջ. թեկնածուներից շատերն են այդպես վարվում, երբեմն բոլորովին արհամարհելով հեռուստադիտողի, այս պարագայում՝ ընտրողի իրազեկ դառնալու իրավունքը:
Դատապարտելին, այս պարագայում, Ա. Արզումանյանի արհամարհական, վիրավորական վերաբերմունքն էր լրագրողի նկատմամբ: Մի լրագրող՝ որ անբանավեճ մեր հեռուստատեսության պայմաններում, համենայն դեպս, կարողանում է հետաքրքրական հանդիպումներ կազմակերպել իր հյուրերի հետ, հակադրվել նրանց տեսակետներին՝ այլազան կարծիքներ դեմ տալով, դրանով իսկ նպաստելով հյուրի ինքնարտահայտմանը եւ, ավելի կարեւորը, հեռուստադիտողի իրազեկմանը: Այլ խոսքով, Պետրոս Ղազարյանը լսարան ունեցող լրագրող է, հետեւաբար, փաստորեն, նրա նկատմամբ վիրավորական, արհամարհական կեցվածքն ուղղակիորեն տարածվում է լսարանի վրա: Պրն Արզումանյանը, որ տեւական ժամանակ աշխատել է նաեւ Մ. Նահանգներում, շատ լավ պիտի իմանար, որ քաղաքական գործիչը կամ դիվանագետը երբեմն ստիպված է լինում հյուրընկալվել նույնիսկ անհյուրընկալ, անգամ թշնամաբար տրամադրված լրատվամիջոցներում, փորձելով համոզիչ պատասխաններով, դրական տպավորություն թողնելով դուրս գալ փորձանավոր այդ միջավայրից եւ իր թեզերի կամ երկրի նկատմամբ բացասական կարծիքը եթե ոչ ջրել, գոնե նվազ բացասական դարձնել:
Մինչդեռ «Հետագծում» տիրող մթնոլորտը եթե ոչ դրական, գոնե ավելի բացասական չէր, քան մյուս զրուցակիցների նկատմամբ: Լրագրողն իր պարտականությունն էր կատարում իրեն ուրույն ձեւով՝ հալած յուղի տեղ չընդունելով զրուցակցի պնդումները: Փոխարենը, հաղորդման վերջում մանավանդ, գերջղային տոնով Ա. Արզումանյանը տեղաց վիրավորանքների տարափ. «Դու ոչինչ չես հասկանում դիվանագիտությունից», «Դու հայերեն չգիտես, այնքան ես խոսել ղարաբաղցիների հետ», «Դու պատվեր ես կատարում, այն էլ շատ վատ ես կատարում» (մեջբերումները՝ հիշողությամբ):
Ի պատիվ լրագրողի պետք է ասել, որ նա իրեն պահեց արժանապատիվ, լսարանի նկատմամբ հարգալից, նախանձելի սառնասրտությամբ, գերազանցելով իր զրուցակցին:
Դրանից ՀՀ առաջին նախագահը ոչինչ չշահեց, անկասկած:
- Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
Քննարկում
ARAM գրել է:
Petros@ taliser provokacion harcer ev stanumer hamarzheq patasxanner -anxosq shaecin bolor herustaditoxner@. Arzumanyan@ chishte asum vor aysor Hayastanum bolor herustaaliqnern patveren katarum, hakarak depqum karzhanan A1+ baxtin - «Դու պատվեր ես կատարում, այն էլ շատ վատ ես կատարում»- Chishte!
Կարեն գրել է:
«Դու պատվեր ես կատարում, այն էլ շատ վատ ես կատարում».. շատ էլ ճիշտ է ասել տղեն: Ի միջի այլոց Պետրոսը լավ սկսեց իր լրագրողական գործունեությունը, իսկ հետո մեծ մասի նման վերածվեց մանկլավիկի: Վերջին երկու տարում բացի "Ծառուկյան ջան Ծառուկյան, քու ցավը տանեմ" երգից Կենտրոն հեռուստաալիքով ուրիշ բան չենք տեսել:
«ՍԻՐԻԱՅԻՆ, ԻՐԱՔԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ԹՈՒՐՔԻԱՆ ՉՊԵՏՔ Է ԱՆԴԱՄԱԿՑԻ ԵՄ-ԻՆ»
Հ. ՉԱՔՐՅԱՆՖրանսիայում իշխող «Ժողովրդական շարժում» միության 10 պատգամավորներ հունվարի 28-ին հրապարակել են համատեղ հայտարարություն, որտեղ անընդունելի է համարվում Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությունը: Հայտարարությունը ...ԱԹԱԹՈՒՐՔԻ ՀԻՇԱՏԱԿՆ ԱՆԱՐԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԹՈՒՐՔ ՊՐՈՖԵՍՈՐԸ
Հ. Չ.Այս օրերին, երբ «Էրգենեքոնի» գործով ցնծում է ողջ Թուրքիան, իսկ բացահայտումները հետզհետե որոշակի են դարձնում, որ քեմալական ազգայնականությունը ոտնձգություններից պաշտպանելու «սրբազան» առաջադրանքով ստեղծված ...ԿԱԶԴԻ՞ ԱՐԴՅՈՔ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՎՐԱ
«Անկանխատեսելի է Կոսովոյի անկախության ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության վրա», այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ...ՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ
1Ադրբեջանը Պակիստանից կգնի JF-17 մոդելի ռազմական ինքնաթիռներ, այսպիսի տեղեկություն են տարածել տեղական լրատվամիջոցները: JF-17 թեթեւ կործանիչը Պակիստանի եւ Չինաստանի համատեղ արտադրանքն է: Մեկ այլ հաղորդագրության ...ՍԱՖԱՐՈՎԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ ՄՆԱՑ ՈՒԺԻ ՄԵՋ
Երեկ քննության է առնվել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեղադրանքով ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի վերաքննիչ բողոքը, որ ներկայացվել էր բանտային վերակացուների հետ միջադեպի ...Ի ՆՊԱՍՏ ԳՐԵՅԲՐԻ, ԸՆԴԴԵՄ ՈՒԵՔՍԼԵՐԻ
Հ. Ծ.Ամերիկայի Հայ դատի Հարավային Ֆլորիդայի գրասենյակից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին Ֆլորիդայի 19-րդ տեղամասում Հայ երիտասարդների դաշինքի կազմակերպած հավաքը համախմբել է հայ եւ ...ԴԱՐՖՈՒՐՅԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ ՄԵԿ ՀԱՏՈՐՈՒՄ
Հ. Ծ.Կանադայի «Զորյան» ինստիտուտին կից գործող ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային կենտրոնի հունվարի 28-ի մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ օրերս լույս է տեսել վերոհիշյալ ...Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ 2Բոլոր նրանք, ովքեր նախորդ գիշեր առիթ ունեցան «Կենտրոն» հեռուստատեսության «Հետագիծ» ծրագրով լսելու Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր ...GALLUP-Ը ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՆՈՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆBaltic Surveys Ltd. / The Gallup Organization-ը կուսակցությունների եւ թեկնածուների շտաբներին է հանձնել հունվարի 13-20-ը 1200 բնակիչների շրջանում կատարված հարցումների արդյունքները: Համաձայն այդ տվյալների, ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՔՆՆԱՐԿՈՒՄ
Մ. Մ.«Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն» (ՀԵՆԿ) ՀԿ մեր հանրապետությունում գործում է արդեն հինգ տարի, չի հարում որեւէ քաղաքական ուժի ու նպատակ է հետապնդում լիարժեք, արդար տեղեկատվություն ...ԻՆՉՈ՞Ւ ԱՂՔԱՏՆԵՐԻ ԲԵՐԱՆԻՑ ԿՏՐԵԼՈՎ ՏԱԼ ՆԱԵՎ ՊԱԼԱՏՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂՆԵՐԻՆ
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՕրերս տեղեկացանք, որ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը, մեր երկրում ծնելիության խթանման նպատակով, իր նախընտրական ծրագրում նախատեսել է յուրաքանչյուր ծնվող առաջին երեխային միանվագ հատկացնել 200.000 ...ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է... ԸՍՏ ԻՐ ԿՐԹՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆախընտրական պայքարին, թույլ տվեք այդպես որակել, հետեւելիս ակամա տպավորություն կարող է ստեղծվել, թե նախագահական «մրցավազքին» մասնակից 9 թեկնածուներն իրապես ասելիք, ավելին, նաեւ լրջմիտ ու բազմիցս կշռադատված ...ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 3Հաշված օրեր են մնացել նախագահական ընտրություններին, իսկ մեր երկրի ազգաբնակչության գրեթե զգալի մասը դեռ չի էլ կողմնորոշվել, թե ում կարելի է ձայն տալ: Չի էլ կարելի մեղադրել եւ ոչ մեկին: Նախընտրական խառնաշփոթ ...ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ 10-ՐԴ ՕՐԸ ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ48-ամյա Արտեմ Գրիգորյանը խոհարար է, ամեն օր տարբեր հաճախորդների զրույց-քննարկումներն է լսում նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների մասին: Կարծիքներն այնքան տարբեր են եւ այնքան անկայուն, ...ԳԵՂԱՄՅԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲՈՒՔԸ ՓԱԿԵՑ
Գ. Մ.Արտաշես Գեղամյանը շատ է սիրում Շիրակ աշխարհը, որովհետեւ այստեղ աշխատել է իր հայրը: Նա ինքը` հանրապետության նախագահի ներկա թեկնածուն իր հերթին այստեղ համակիրների բավական կայուն շրջանակ ունի: Սակայն այս ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎՍՏԱՀՈՒՄ Է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 42 ՏՈԿՈՍԸ, ԱԺ-ԻՆ՝ 19, ԻՍԿ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ՝ 27 ՏՈԿՈՍԸ
Գ. Գ.Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական եւ քաղաքական զարգացումների, ինչպես նաեւ այդ երկրների գյուղական եւ քաղաքային վայրերի զարգացումների մասին է Հետազոտական ռեսուրսների կովկասյան ...ՀԱԿԱՍԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀարկային պետական ծառայությունը հրապարակել է 2007-ի հունվար-դեկտեմբերի առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը եւ նրանց վճարած հարկերի ընդհանուր գումարը: Տարեկան արդյունքներով այս տարի եւս Հայաստանի թիվ ...ԱՅՍ ՏԱՐԻ ԿԼՈՒԾՎԻ ՋԻԼԻԶԱՅԻ ԷԼԵԿՏՐԻՖԻԿԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, ՎանաձորԱրդեն 5 տարի է՝ Հայաստանի եւ Հունաստանի նախագահների միջեւ ձեռք բերված համաձայնության շրջանակում Հունաստանի արտաքին գործերի եւ ներքին գործերի նախարարությունների ֆինանսավորմամբ, ԵԵՏԱԱ գործակալության միջոցով ...ԱԼԱՎԵՐԴԻ-ՋԻԼԻԶԱ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել է Ալավերդի-Ջիլիզա մարզային նշանակության ճանապարհը, որը տարիներ շարունակ անբարեկարգ, անանցանելի վիճակում էր: Լոռու մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության ...ԱՐԴԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԻ
ԱԼԲԵՐՏ ԱՆԻԿԻՆ, Kultura.AzԱյսօրվա դրությամբ կան զգալի թվով հայ գրողներ, որոնք իրենց գրքերում արտացոլում են հիմնականում Ղարաբաղի պատերազմը, իրենց հայկական ազգային գաղափարը: Բայց ամբողջ հայ գրականությունը` ինչպես ժամանակակից, այնպես ...Գ. ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Է ՆԿԱՐԻՉ ՌԻՇԱՐ ԺԵՐԱՆՅԱՆԻ ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔԸ
ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍԻ թղթակից-«Ազգի» համարԼիսաբոնում գործող Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը հրատարակել է Փարիզում ապրող եւ ստեղծագործող գեղանկարիչ Ռիշար (Խաչատուր) Ժերանյանի գունավոր պատկերագիրքը՝ բազմաթիվ աշխատանքների վերատպություններով, ...ԵՎՐՈՏԵՍԻԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՐԳՉՈՒՀԻ
Այս տարվա Եվրոտեսիլին Հայաստանը ներկայացնող երգչուհի Սիրուշոն ելույթ կունենա մայիսի 20-ին` մրցույթի առաջին կիսաեզրափակիչում: Սիրուշոյի ելույթի օրը որոշվել է նախօրեին Բելգրադում տեղի ունեցած վիճակահանության ...ԿԵՆԴԱՆԱՍԵՐ ԼԻՆԵԼԸ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ Է
Ա. Հ.Հետաքրքրական ժողովուրդ ենք: Ավելի հաճախ նախընտրում ենք վարվել այնպես, ինչպես մեզ է հարմար, բայց սակավաթիվ չեն դեպքերը, երբ գերակայության բարձունքներ ենք հասցնում եվրոպական արժեքներն ու իրականությունը: ...ԴՈԿՏ. ԲԱԲԱՅԱՆԸ` ԻՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Հ. Ծ.«Բոստոն մեգըզին» պարբերականի նոյեմբերյան համարում, որը նվիրվել է Բոստոնում գործող լավագույն բժիշկներին, ինը մասնագետների թվում ներկայացվել է նաեւ Բոստոն համալսարանի բժշկական ֆակուլտետի ուրոլոգիայի ամբիոնի ...ԴՈՒՐՍԷՆ ԴԻՏԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՏԵՍԻԼԸ
ՍՏԵՓԱՆ ՊՕՂՈՍԵԱՆ, Մարսեյլ, «Յառաջ», 18.11.07Վերջին երկու-երեք տասնամեակներու թեքնիք հսկայական, գլխապտոյտ պատճառելու աստիճան յառաջխաղացումները, մանաւանդ հաղորդակցութեան մարզին մէջ, Երկիր մոլորակը այնքան փոքրացուցած են, հեռաւորութիւնները այնքան կարճեցուցած: ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ. «ԱՌԱՋՆԱՀԵՐԹԸ ԼՈՂԱԼ ՍՈՎՈՐԵԼՆ Է»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի Վեյք ան Զեեի մրցաշարի ավարտից հետո «Սպորտ-Էքսպրես» թերթի շախմատային մեկնաբան Յուրի Վասիլեւը հարցազրույց է վարել Լեւոն Արոնյանի հետ, ինչն անշուշտ կհետաքրքրի նաեւ «Ազգի» ընթերցողներին: Ի դեպ, մրցաշարի ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՄԵՆԱՄԱՐՏԵԼՈՒ ԱՄՆ-ՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱմերիկացի հանրահայտ պրոմոութեր Բոբ Արումը բանակցում է գերմանական Sauerland Event պրոմոութերական կազմակերպության հետ IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մենամարտն ԱՄՆ-ում կազմակերպելու համար: ...ՀԱՂԹԱԿԱՆ ՏՈՒՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՋիբրալթարի շախմատի մրցաշարի 7-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստների համար, որոնք իրենց օգտին հաղթական միավորներ գրանցեցին: Տիգրան Պետրոսյանը սպիտակներով առավելության հասավ նորվեգացի միջազգային վարպետ Ջոն ...ԱՌԱՔԵԼՅԱՆՆ ՈՒ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ «ՄԵՏԱԼՈՒՐԳ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես տեղեկացանք «Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանից, թիմի առանցքային ֆուտբոլիստներ Սամվել Մելքոնյանն ու Արարատ Առաքելյանը շուտով կմեկնեն Դոնեցկ՝ փորձաշրջան անցնելու տեղի «Մետալուրգում»: Այս ...ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՌՈՒՄԻՆԻԱ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀՀ հավաքականի նախկին հարձակվող Գալուստ Պետրոսյանը վերջին տարիները հանդես էր գալիս Մոլդովայի «Զիմբրույում»: Շուտով նա կմեկնի Ռումինիա, որտեղ 3,5 տարվա պայմանագիր կկնքի «Վասլուե» ակումբի հետ:ԱՌՋԵՎՈՒՄ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐՆ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄայրաքաղաքի «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որը նաեւ ընտրական բնույթ էր կրում: Հանրապետության չեմպիոնի տիտղոսի ...ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿՆՎԱԶԻ 3-9 ԱՍՏԻՃԱՆՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԻնչպես տեղեկացանք Հայպետհիդրոմետի օպերատիվ օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանից, հանրապետությունում սպասվում է ձյուն: Սառը օդի ցիկլոնը Թուրքիայի տարածքից տեղափոխվելու է հանրապետության ...
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ

ՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԷԽՈՆ» ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է

ՀԻԼԱՐԻՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 106-Ի

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է
- 410 Ծնվեց միջնադարյան պատմագրության ներկայացուցիչ Մովսես Խորենացին:
- 1799 Կ. Պոլսում ծնվեց Մխիթարյան միաբանության հիմնադիրներից և սյուներից մեկը՝ Էդուարդ Հյուրմուզյանը: (Վախճ. Հռոմում 1876թ-ին):
- 1901 Վանում ծնվեց Հկ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջանը: Խանջյանը զոհ գնաց Լավրենտի Բերիայի հերթական սադրանքին և սպանվեց 1936 թվականի հուլիսին Թիֆլիսում, ուր հրավիրված էր խորհրդակցության:
- 1915 Գաղթական վիճակագրության համաձայն, 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և Թուրքիային սահմանակից շրջաններից, Երևանի և Թիֆլիսի նահանգների 10 գավառներ են գաղթել շուրջ 49800 հայ:
- 1927 Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը:
- 1975 Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:
- 2001 Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

