
ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՊԱԿԱՍ ՏՈՆ ՉԷ, ՔԱՆ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Հուրախություն իրենց անվանակոչության օրը հիշող-նշողների, «Ազգը» բացում է նոր խորագիր` «Անվանակոչության օր»: Այն հնարավորություն կտա տեղեկանալու տարբեր անվանումներով բարեպաշտ քրիստոնյաների եւ տոների հիշատակի օրերի մասին: Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականները հորդորում են հիշել մեր անվանակոչության օրը` որպես բարեպաշտ քրիստոնյաներ, որպեսզի նրանք, ում պատվին կրում ենք ամենաթանկ բաներից մեկը` սեփական անձնանունը, մեր բարեխոսը լինեն Աստծու առաջ:
Բազմաթիվ մեծ ու փոքր տարբերությունների շարքում արեւելահայն ու արեւմտահայը մի տարբերություն ունեն իրենց հանրային սովորույթներում, որ վերանայման խնդիր ունի հատկապես արեւելահայերիս համար: Արեւելահայը տարվա մեջ մի անգամ լավ քեֆ է անում, ուտում-խմում-ուրախանում սեփական ծննդյան օրը: Արեւմտահայը ավելի կարեւորում եւ հանդիսավորապես նշում է սեփական անվանակոչության օրը: Հետո՞ ինչ, կհարցնի ընթերցողը: Հետո այն, որ մեր պապերից եկած սովորույթը ջնջվել է եւ սպառնում է իսպառ վերանալ Արեւելյան Հայաստանից, եթե չլինեին ազգային վերազարթոնքի մեր ձգտումն ու մանրաքայլը: (Թեեւ պետք է խոստովանել, որ ռուսների մոտ ավանդաբար մինչեւ օրս շարունակվում է անվանակոչության օրը նշելը):
Մեր պապերը ոչ այնքան ուրախանում էին իրենց ծննդյան, որքան անվանակոչության օրվա առթիվ: Նախ՝ ավանդույթը պահանջում էր, որ հայ բարեպաշտ ընտանիքում ծնվող զավակները կրեին աստվածաշնչյան դեմքերի, ազգային հերոսների ու հայտնի անձնավորությունների, քրիստոնեական տոների եւ իրադարձությունների ու դրանց մասնակիցների անուններ ու հայրենի երկրի տեղանուններ, ապա նոր` իրենց պապեր-տատերի անունները: Բացի այդ, սովորույթ էր նշել ոչ թե ծննդյան, այլ անվանակոչության օրը, որը կարող է նույնիսկ տարվա մեջ մի քանի անգամ նշվել: Օրինակ, Մարիամ անունը կրողները տարվա մեջ առնվազն անվանակոչության 7 օրերի հնարավորություն ունեն, իսկ Գրիգորները` երեք:
«Ունենք ե՛ւ տարբեր մարդկանց հիշատակի օրեր, որոնք ոչ տոնական են համարվում, ե՛ւ տաղավար տոներ: Դրանք բոլորն էլ անվանակոչության լավ առիթներ են մարդուն շնորհավորելու եւ մաղթանքներ հղելու համար: Օրինակ, մենք ունենք Համբարձում, Ավետիս կամ Ավետիք անունները, որոնք տերունական տոներ են եւ ստեղծվել են ավետարանական պատմության համաձայն, բայց հատկապես այդ տոնական օրերին ծնվածների համար դարձել են անձնանուններ: Նույնկերպ Սիմեոն ծերունու եւ Աննա մարգարեուհու անունները հիշատակվում են Տեառնընդառաջի տոնին: Նշանակում է, որ Տեառնընդառաջի տոնին Աննա եւ Սիմեոն անուն ունեցողները կարող են իրենց անվանակոչությունը տոնել», ասում է Արարատյան հայրապետական թեմի քրիստոնեական դաստիարակության գրասենյակի տնօրեն Հասմիկ Նալբանդյանը: Նա բացատրում է, որ կան անուններ, որոնք հայազգի սրբերի կամ հայազգի քրիստոնյաների չեն պատկանում (Նիկոլայ, Հռիփսիմե, Դավիթ, Իսահակ), բայց ընդունվում են մեր եկեղեցու կողմից որպես համաքրիստոնեական սրբեր եւ գործածվում անուններ կնքելիս: «Սակայն ցավալի է, որ անվանակոչության խորհուրդը շատերը չեն գիտակցում եւ չի դառնում մտորումի, իր անվանակցի վարքին հարիր ապրելու եւ աղոթքի առիթ», ասում է զրուցակիցս:
Բացի այդ, կան անձնանուններ, որոնք ոչ եկեղեցական տոնացույցում են հիշատակվում, ոչ էլ քրիստոնեական հիմք ունեն (Հասմիկ, Արեւիկ, Արփի, Աղավնի, Վահագն, Ռոբերտ, Արա, Նաիրի, Արթուր, Լեւոն, Արգիշտի, Ավագ, Հայկ, Կարեն, Էդմոնդ ...): «Նման անուններ կրող աղջիկների համար անվանակոչության օր կարելի է համարել Սրբոց Գայանյանց տոնը (չշփոթել Ավետման տոնին նշվող մայրության տոնի հետ), իսկ տղամարդկանցը` Սբ Վարդանանց տոնին (նախկին փետրվարի 23-ի փոխարեն): Այս տոնական ավանդույթը դեռ մի քանի տարվա պատմություն ունի, որ ներմուծել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ կարծես թե կամաց-կամաց ժողովրդականություն է վայելում», ասում է Հասմիկ Նալբանդյանը եւ ուշադրություն հրավիրում հետեւյալ հանգամանքին եւս: «Անվանակոչության օրվա կարեւորությունը ոչ թե քեֆ անելու եւ տվյալ անձի փառաբանության մեջ է, այլ անվանն արժանի վարքուբարք ունենալու եւ իր անվանակից սրբի եւ օրվա բարեխոսությունը կամ բարերար ազդեցությունը փնտրելու եւ դրան արժանի լինելու մեջ: Եթե մեկի անունը Գրիգոր է, ապա նա կարող է Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը հայցել կամ հավատալ նրա հովանավորությանը»:
Եթե մեզ մոտ Հայաստանում անվանակոչության օրը նշելը նոր-նոր է դառնում սովորույթ, ապա արտերկրում, ինչպես մեր, այնպես էլ այլ եկեղեցիների հավատավոր մարդկանց շրջանում, դա համընդհանուր է: Սա նշանակում է, որ այնտեղ, հուսանք, որոշ ժամանակ անց նաեւ Հայաստանում, մարդիկ տոնում են իրենց անվանակոչության օրը, որ բնականաբար, պակաս գեղեցիկ ու խորհրդավոր տոն չէ, քան ծննդյան օրը: Իսկ հիմա հունվար ամսվա անվանակոչության օրերի մասին ավելի կոնկրետ. 6 - Էմմանուել, 19 - Հովհաննես, Մկրտիչ, Կարապետ 21 Սարգիս, Մարտիրոս, Ատոմ 22 Սուքիաս 24 Ոսկի 26 - Իսահակ, Սահակ 28 Մարկոս, Պիոն, Կյուրեղ, Բենիամին 29 Ղեւոնդ, Հովսեփ, Սահակ, Մուշեղ, Արշեն, Արսեն, Քաջաջ, Թաթիկ, Սամվել, Աբրահամ 31 Վարդան եւ բոլոր այն անունները, որոնք չեն հիշատակվում եկեղեցական օրացույցում:
Անվանակոչության օրվա առթիվ սրտառուչ բարեմաղթանքներով` Հ. Գ. Կարեւոր է իմանալ, որ անվանակոչության եւ տոների մեծամասնությունը շարժական է, այսինքն՝ ամեն տարի անվանակոչության օրը ենթակա է փոփոխման:
- ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա«Զինվորական փորձագետների կարծիքով, ԱՊՀ երկրների մեջ իրական մարտունակություն ունեն Ռուսաստանի, Բելառուսի եւ Հայաստանի բանակները». հավատացեք, տեղի մամուլում կարդալով այս պրոֆեսիոնալ հետեւությունը, ռուսաստանցի ...ՉԱՓԱՀԱՍ ԴԱՐՁԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՄԻՇՏ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ հայոց բանակի 16-ամյակի առիթով Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցելու համար ներկա էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ բանակը 16 տարիների ...ՊՂԾՎԵԼ Է ՔԱՐԴԻՖԻ ԽԱՉՔԱՐԸ
Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը հարձակման է ենթարկվել անհայտ հանցագործների կողմից: Հաղորդվում է, որ հանցագործները մի քանի անգամ ...«ԷՐԳԵՆԵՔՈՆԻ» ԳՈՐԾՈՎ ԿԱԼԱՆՎԱԾՆԵՐԻ ՄԵՋ Է ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԵրեք կասկածյալները նախկին զինվորականներ են, իսկ կազմակերպությունը գործել է թուրքական զինված ուժերի կազմում «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպությունը, որպես առաջնահերթ խնդիր, շարունակում է զբաղեցնել Թուրքիայի ...ԹՈՒՐՔԻԱՆ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի նախագահության թեկնածության համար պայքարող դեմոկրատական թեկնածուների` Բարաք Օբամայի եւ Հիլարի Քլինթոնի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ...54 ՏՈԿՈՍ ՍՏԱՑԱԾ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ 45 ՏՈԿՈՍԸ
Ա. Հ.Ընտրությունները բավականին յուրօրինակ երեւույթ են, հատկապես, երբ վիճարկելի է դրանց ժողովրդավարության չափանիշներին համապատասխանելու բաժինը: Հունվարի 5-ին Վրաստանում արտահերթ նախագահական ընտրություններին ...ՍՐՎՈՒՄ Է, ՍՐՎՈՒՄ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆԸնտրություններից հետո «զազրախոսներին» պատասխանատվության կանչելու մասին երկրի նախագահի ու վարչապետի գրեթե միաժամանակյա սպառնալիքները չեմ կարծում, որ մրցակից-հակառակորդներին զգաստացնելու համար էին արված ...ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ- Իմ առաքելությունը միայն ընտրություններում չի դրսեւորվում, այն ընդհանրապես քաղաքական դաշտում է: Քաղաքական ակտիվություն ասելով եթե նկատի ունեք նախկին պառլամենտական ընդդիմությանը, ապա իրենք չորս տարի շատ ...ԱՐԱՄ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՄԵՐ ՄԱՐԶՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ»
Հարցազրույցը` ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆԻ«Ազգ» օրաթերթի նախորդ համարում տպագրվել է տեղեկատվություն, որ հունվարի 25-ին անհատ անձը դիտավորությամբ կոտրել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 47 շենքի առաջին հարկում տեղակայված «Օրինաց երկիր» կուսակցության ...«ՄԵՐ ԲԱՆԱԿՆ ՈՒԺԵՂ Է, ԲԱՅՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՄեր բանակը ուժեղ էր ե՛ւ 90-ականների սկզբին, երբ Վրաստանն ընդհանրապես բանակ չուներ, իսկ Ադրբեջանին էլ ապացուցեցինք, որ մենք այն ժամանակ էլ էինք ուժեղ, որովհետեւ հաղթեցինք, հիմա՛ էլ ենք ուժեղ, բայց մտահոգիչ ...ԻՆՉՈ՞Ւ ԾԵԾԵՑԻՆ ԹԱԼԻՆԻ ԲՆԱԿԻՉ ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի Թալինի քննչական բաժինը հունվարի 27-ին հաղորդում է ստացել Թալինի բնակիչ Սարգիս Կարապետյանից՝ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ իրեն ...ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՎերջին տարիներին Երեւանը ձեւձեւեցինք, կառուցապատեցինք, էլիտարախեղդ արեցինք, որտեղ մի բուռ հող գտանք՝ կառուցապատեցինք, որտեղ էլ չկար՝ ստեղծեցինք: Ասես հայաստանաբնակներով Երեւանում տեղավորվելու, միատեղվելու ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԵԼ ԵՆ
Հունվարի 28-ի դրությամբ ԿԸՀ-ն ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է 18 տեղական հասարակական կազմակերպության, ընդհանուր առմամբ, 7169 ներկայացուցիչների եւ 4 միջազգային ...ԿՈՉ ԸՆԴԴԵՄ ԿՈՐՍՏԻ ԵՎ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԵրուսաղեմից «Ազգին» հատուկ ուղղված թղթակցությամբ, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ, Արթուր Հակոբյանը ահազանգում է տեղի հետզհետե նոսրացող համայնքի մասին: Ցեղասպանությունից մազապուրծների եւ նրանց ...ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԻԲՐԵՎ ԱՂՈԹՔ Է ԻՋՆՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ«Հարկավոր է սիրել նոտաները եւ ոչ թե միայն դրանք նվագել», իր փորձերի ընթացքում քանիցս կրկնում է մաեստրո Օհան Դուրյանը: Շաբաթ երեկո էր. «Մոսկվա» կինոթատրոնի հանդիսատեսը հոտնկայս ծափահարություններով երկարատեւ ...ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՊԱԿԱՍ ՏՈՆ ՉԷ, ՔԱՆ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՀուրախություն իրենց անվանակոչության օրը հիշող-նշողների, «Ազգը» բացում է նոր խորագիր` «Անվանակոչության օր»: Այն հնարավորություն կտա տեղեկանալու տարբեր անվանումներով բարեպաշտ քրիստոնյաների եւ տոների հիշատակի ...ՆՇԱՆԱՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ170 տարի առաջ՝ 1838-ին բացվեց Շուշիի թեմական դպրոցը: 125 տարի առաջ՝ 1883-ին Վիեննայում հրատարակվեց Գարեգին Զարբհանալյանի «Հայկական մատենագրություն» աշխատությունը: 125 տարի առաջ՝ 1883-1918 թթ. լույս ...ՍՓՅՈՒՌՔ. ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԼիբանանահայ թերթերի վերջին շաբաթների համարներից տեղեկանում ենք, որ 2007 թվականի նշումով նախորդ ամիսներին լույս են տեսել հետեւյալ ուշագրավ հրատարակությունները. - Երեւանի պետական բժշկական ինստիտուտից շրջանավարտ ...ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿՆԵՑ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայ շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը գերազանց հանդես եկավ Վեյք ան Զեեի շախմատի մրցաշարում` երկրորդ տարին անընդմեջ բաժանելով 1-ին տեղը: Նշենք, որ ի տարբերություն այլ մրցաշարերի, Վեյք ան Զեեում հավասար ...ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ ՈՉ-ՈՔԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի «Արարատը» ուսումնամարզական հավաք է անցկացնում Խորվաթիայում: Թիմն արդեն ընկերական մեկ խաղ է անցկացրել Սլովենիայի առաջնությունում 7-րդ տեղում ընթացող «Պուբլիկումի» հետ: ...ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹբիլիսիում անցկացված ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը մեծ հաջողության հասավ` նվաճելով Պեկինի օլիմպիադայի ուղեգիր: Այսօրվա դրությամբ Հայաստանի ...
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇՈՒՂԱԿԱՆ ԵՐԳԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՄՆ-ՈՒՄ՝ ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՄԲ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՊԵՏՔ Է ՀԻՇԵՔ ԲՈԼՈՐ ԱՐԺԱՆԻՆԵՐԻՆ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, ՎանաձորԻ՞ՆՉ ԳԻՏԵՆ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ԸՆԴՈՒՆՎԱ՞Ծ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ
Պ. Ն.ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ` ԵՎՍ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ

«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՀԻԼԱՐԻՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 106-Ի

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԷԽՈՆ» ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՏՈՒՆ
ԻՆՉՈ՞Ւ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԽՈՍՔԸ ՀԱՎԱՏ ՉԻ ՆԵՐՇՆՉՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՄԻԱՅՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
- 1824 Մահացավ անվանի գիտնական Ստեփանոս Ադոնցը: (Ծնվ. 1740 թ.):
- 1923 Երևանի առաջին բանանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը:
- 1951 Ծնվեց օպերային ճանաչված երգիչ, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

