
ԱՐԱՄ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՄԵՐ ՄԱՐԶՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ»
«Ազգ» օրաթերթի նախորդ համարում տպագրվել է տեղեկատվություն, որ հունվարի 25-ին անհատ անձը դիտավորությամբ կոտրել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 47 շենքի առաջին հարկում տեղակայված «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակի պատուհանի ապակիները եւ վնասել գրասենյակի ցուցանակը՝ գրասենյակին պատճառելով զգալի վնաս:
Այս օրերին անհայտ անձինք պատռել են նաեւ ՀՀ նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչական պաստառները:
Նման երեւույթների եւ մարզում նախընտրական մթնոլորտի ներկա վիճակի մասին է մեր հարցազրույցը Լոռու մարզպետ, Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզային խորհրդի նախագահ Արամ Քոչարյանի հետ:
- Նախընտրական քարոզարշավն, ընդհանուր առմամբ, մեր մարզում ընթանում է պատշաճ մակարդակով,- ասաց Ա. Քոչարյանը: - Ազատ եւ անկաշկանդ գործում են բոլոր թեկնածուների քարոզչական շտաբները, հավասար պայմաններ են ստեղծված նրանց քարոզչությունը ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան անցկացնելու համար: Ե՛վ մարզկենտրոնում, ե՛ւ մյուս բնակավայրերում փակցված են քարոզչական ցուցանակներ եւ ցուցապաստառներ, թեկնածուներն արդեն այցելում են մեր մարզ, հանդիպումներ ունենում ընտրողների հետ: Այս ամենի համար պատասխանատու բոլոր կառույցներն ու գերատեսչություններն իրենց տեղում են, գործում են ամենայն բծախնդրությամբ: Ինչ վերաբերում է «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակի հետ կապված դեպքին, կարելի է դիտարկել երկու տեսանկյունից: Եթե հանցագործությունը կատարել է Արթուր Բաղդասարյանի հակառակորդներից մեկը, արջի ծառայություն է մատուցել իր նախընտրած թեկնածուին: Նաեւ կարծիքներ կան, որ հնարավոր է՝ դա արած լինի հենց ՕԵԿ-ի շտաբը՝ զոհի, տուժածի կերպար ստեղծելու նպատակով: Չեմ կարծում, որ այդ դեպքը ձեռնտու է որեւէ քաղաքական ուժի: Իրավապահ մարմիններն զբաղվում են քննությամբ: - Պարոն Քոչարյան, ինչպե՞ս եք վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի այն մեղադրանքին, թե գիշերը պատռել են իրենց թեկնածուի քարոզչական պաստառները:
- Նախ հիշեցնեմ, որ նման ահազանգ առաջինն ստացվել է Սերժ Սարգսյանի քարոզչական շտաբից. պատռել են Ս. Սարգսյանի քարոզչական բազմաթիվ ցուցապաստառներ: Երկու դեպքում էլ դատապարտելի են նման արարքները, որոնց հեղինակներն ուղղակի ստահակներ են: Չի բացառվում, որ պատռողները լինեն անչափահասներ, ովքեր չեն գիտակցում իրենց արարքը: Մեղավորները, բացահայտվելուց հետո պետք է պատժվեն: Նման մեթոդներով նրանք առաջին հերթին վարկաբեկում են իրենց նախընտրած թեկնածուին: - Ի՞նչ կարծիքի եք հայաստանյան լրատվամիջոցներով իրականացվող նախընտրական քարոզարշավի մասին:
- Խիստ հիասթափված եմ, քանզի այս օրերին չեմ տեսնում առողջ բանավիճային մթնոլորտ՝ լուրջ ծրագրերի եւ գաղափարների շուրջը: Թեկնածուների զգալի մասը մի խնդիր է դրել. իրականությունը հասարակությանը ներկայացնել խտացված գույներով, անհիմն մեղադրանքներով ապակողմնորոշել ընտրողներին, հիմնականում սլաքն ուղղելով դեպի Սերժ Սարգսյանը:
Կարծում եմ՝ իրենց հաշվարկներում այդ մարդիկ սխալվում են: Բարեբախտաբար, բնակչությունը չի կորցրել զգոնությունը եւ տեղեկացված է այնքան, որ կարող է զանազանել իրականությունը կեղծ մեղադրանքներից: Չնայած մեր երկրում առկա են բազմաթիվ չլուծված հիմնահարցեր, սակայն երկիրը դինամիկ զարգացում է ապրում: Կան բոլոր հիմքերն ասելու, որ զարգացման տեմպերն անշրջելի են եւ առավել արագ ընթանալու միտումներ ունեն: - Նախընտրական ժամանակաշրջանում կարեւոր է նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների զերծ մնալը ընտրական օրենսգրքով արգելված գործողություններից: Ի՞նչ կասեիք այս մասին:
- ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 18-ի 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ նրանց ենթակա աշխատակիցներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ տարբեր տիպի քարոզչական նյութեր տարածել իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս:
Նրանց զգուշացրել ենք, որ պահպանեն ընտրական օրենսգրքի պահանջները եւ զերծ մնան նման գործողություններից:
- Հարցազրույցը` ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա«Զինվորական փորձագետների կարծիքով, ԱՊՀ երկրների մեջ իրական մարտունակություն ունեն Ռուսաստանի, Բելառուսի եւ Հայաստանի բանակները». հավատացեք, տեղի մամուլում կարդալով այս պրոֆեսիոնալ հետեւությունը, ռուսաստանցի ...ՉԱՓԱՀԱՍ ԴԱՐՁԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՄԻՇՏ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ հայոց բանակի 16-ամյակի առիթով Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցելու համար ներկա էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ բանակը 16 տարիների ...ՊՂԾՎԵԼ Է ՔԱՐԴԻՖԻ ԽԱՉՔԱՐԸ
Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը հարձակման է ենթարկվել անհայտ հանցագործների կողմից: Հաղորդվում է, որ հանցագործները մի քանի անգամ ...«ԷՐԳԵՆԵՔՈՆԻ» ԳՈՐԾՈՎ ԿԱԼԱՆՎԱԾՆԵՐԻ ՄԵՋ Է ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԵրեք կասկածյալները նախկին զինվորականներ են, իսկ կազմակերպությունը գործել է թուրքական զինված ուժերի կազմում «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպությունը, որպես առաջնահերթ խնդիր, շարունակում է զբաղեցնել Թուրքիայի ...ԹՈՒՐՔԻԱՆ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի նախագահության թեկնածության համար պայքարող դեմոկրատական թեկնածուների` Բարաք Օբամայի եւ Հիլարի Քլինթոնի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ...54 ՏՈԿՈՍ ՍՏԱՑԱԾ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ 45 ՏՈԿՈՍԸ
Ա. Հ.Ընտրությունները բավականին յուրօրինակ երեւույթ են, հատկապես, երբ վիճարկելի է դրանց ժողովրդավարության չափանիշներին համապատասխանելու բաժինը: Հունվարի 5-ին Վրաստանում արտահերթ նախագահական ընտրություններին ...ՍՐՎՈՒՄ Է, ՍՐՎՈՒՄ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆԸնտրություններից հետո «զազրախոսներին» պատասխանատվության կանչելու մասին երկրի նախագահի ու վարչապետի գրեթե միաժամանակյա սպառնալիքները չեմ կարծում, որ մրցակից-հակառակորդներին զգաստացնելու համար էին արված ...ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ- Իմ առաքելությունը միայն ընտրություններում չի դրսեւորվում, այն ընդհանրապես քաղաքական դաշտում է: Քաղաքական ակտիվություն ասելով եթե նկատի ունեք նախկին պառլամենտական ընդդիմությանը, ապա իրենք չորս տարի շատ ...ԱՐԱՄ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՄԵՐ ՄԱՐԶՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ»
Հարցազրույցը` ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆԻ«Ազգ» օրաթերթի նախորդ համարում տպագրվել է տեղեկատվություն, որ հունվարի 25-ին անհատ անձը դիտավորությամբ կոտրել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 47 շենքի առաջին հարկում տեղակայված «Օրինաց երկիր» կուսակցության ...«ՄԵՐ ԲԱՆԱԿՆ ՈՒԺԵՂ Է, ԲԱՅՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՄեր բանակը ուժեղ էր ե՛ւ 90-ականների սկզբին, երբ Վրաստանն ընդհանրապես բանակ չուներ, իսկ Ադրբեջանին էլ ապացուցեցինք, որ մենք այն ժամանակ էլ էինք ուժեղ, որովհետեւ հաղթեցինք, հիմա՛ էլ ենք ուժեղ, բայց մտահոգիչ ...ԻՆՉՈ՞Ւ ԾԵԾԵՑԻՆ ԹԱԼԻՆԻ ԲՆԱԿԻՉ ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի Թալինի քննչական բաժինը հունվարի 27-ին հաղորդում է ստացել Թալինի բնակիչ Սարգիս Կարապետյանից՝ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ իրեն ...ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՎերջին տարիներին Երեւանը ձեւձեւեցինք, կառուցապատեցինք, էլիտարախեղդ արեցինք, որտեղ մի բուռ հող գտանք՝ կառուցապատեցինք, որտեղ էլ չկար՝ ստեղծեցինք: Ասես հայաստանաբնակներով Երեւանում տեղավորվելու, միատեղվելու ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԵԼ ԵՆ
Հունվարի 28-ի դրությամբ ԿԸՀ-ն ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է 18 տեղական հասարակական կազմակերպության, ընդհանուր առմամբ, 7169 ներկայացուցիչների եւ 4 միջազգային ...ԿՈՉ ԸՆԴԴԵՄ ԿՈՐՍՏԻ ԵՎ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԵրուսաղեմից «Ազգին» հատուկ ուղղված թղթակցությամբ, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ, Արթուր Հակոբյանը ահազանգում է տեղի հետզհետե նոսրացող համայնքի մասին: Ցեղասպանությունից մազապուրծների եւ նրանց ...ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԻԲՐԵՎ ԱՂՈԹՔ Է ԻՋՆՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ«Հարկավոր է սիրել նոտաները եւ ոչ թե միայն դրանք նվագել», իր փորձերի ընթացքում քանիցս կրկնում է մաեստրո Օհան Դուրյանը: Շաբաթ երեկո էր. «Մոսկվա» կինոթատրոնի հանդիսատեսը հոտնկայս ծափահարություններով երկարատեւ ...ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՊԱԿԱՍ ՏՈՆ ՉԷ, ՔԱՆ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՀուրախություն իրենց անվանակոչության օրը հիշող-նշողների, «Ազգը» բացում է նոր խորագիր` «Անվանակոչության օր»: Այն հնարավորություն կտա տեղեկանալու տարբեր անվանումներով բարեպաշտ քրիստոնյաների եւ տոների հիշատակի ...ՆՇԱՆԱՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ170 տարի առաջ՝ 1838-ին բացվեց Շուշիի թեմական դպրոցը: 125 տարի առաջ՝ 1883-ին Վիեննայում հրատարակվեց Գարեգին Զարբհանալյանի «Հայկական մատենագրություն» աշխատությունը: 125 տարի առաջ՝ 1883-1918 թթ. լույս ...ՍՓՅՈՒՌՔ. ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԼիբանանահայ թերթերի վերջին շաբաթների համարներից տեղեկանում ենք, որ 2007 թվականի նշումով նախորդ ամիսներին լույս են տեսել հետեւյալ ուշագրավ հրատարակությունները. - Երեւանի պետական բժշկական ինստիտուտից շրջանավարտ ...ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿՆԵՑ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայ շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը գերազանց հանդես եկավ Վեյք ան Զեեի շախմատի մրցաշարում` երկրորդ տարին անընդմեջ բաժանելով 1-ին տեղը: Նշենք, որ ի տարբերություն այլ մրցաշարերի, Վեյք ան Զեեում հավասար ...ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ ՈՉ-ՈՔԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի «Արարատը» ուսումնամարզական հավաք է անցկացնում Խորվաթիայում: Թիմն արդեն ընկերական մեկ խաղ է անցկացրել Սլովենիայի առաջնությունում 7-րդ տեղում ընթացող «Պուբլիկումի» հետ: ...ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹբիլիսիում անցկացված ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը մեծ հաջողության հասավ` նվաճելով Պեկինի օլիմպիադայի ուղեգիր: Այսօրվա դրությամբ Հայաստանի ...
ԼՂՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆՈՏԱ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Մ. Խ.«ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է, ՈՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԱՊԱՀՈՎԵՆ ԳՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿԵՆ ԱՄԲՈՂՋ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«ՕՐՀՆԵՐԳԸ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է, ԶԻՆԱՆՇԱՆԸ` ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ»
Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ»
Հ. Հ.ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ՄԱՐԶԵՐԸ
ԱՆԱՀԻՏ ՀԱՅԹԱՅԱՆ, Տնտեսական բարեփոխումների վերլուծական- տեղեկատվական կենտրոն
ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ

«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՀԻԼԱՐԻՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 106-Ի

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԷԽՈՆ» ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՏՈՒՆ
ԻՆՉՈ՞Ւ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԽՈՍՔԸ ՀԱՎԱՏ ՉԻ ՆԵՐՇՆՉՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՄԻԱՅՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
- 1824 Մահացավ անվանի գիտնական Ստեփանոս Ադոնցը: (Ծնվ. 1740 թ.):
- 1923 Երևանի առաջին բանանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը:
- 1951 Ծնվեց օպերային ճանաչված երգիչ, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

