
ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Իմ առաքելությունը միայն ընտրություններում չի դրսեւորվում, այն ընդհանրապես քաղաքական դաշտում է: Քաղաքական ակտիվություն ասելով եթե նկատի ունեք նախկին պառլամենտական ընդդիմությանը, ապա իրենք չորս տարի շատ ակտիվ կերպով զբաղված էին ընտրությունների արդյունքները վիճարկելով: Հետո պարզվեց, որ սիզիֆյան աշխատանք էր: Մինչդեռ քաղաքականության մեջ շատ կարեւոր է խնդիրը ձեւակերպելն ու լուծումներ առաջարկելը: Իրենց ձեւակերպած խնդիրը սխալ էր: Եվ «Արդարության» պառակտումը դրա հետեւանք է: 2005-ին հանրաքվեի ժամանակ ասուլիս հրավիրեցի «Սահմանադրական հանրաքվեն որպես ինքնաոչնչացման մրցակցություն» խորագրով: Այդպես էլ եղավ: Ամեն մեկն ինքն իրեն ոչնչացրեց: Մեր ակտիվությունը կոնկրետ խնդրի հետ կապված է: Չի եղել մի կարեոր խնդիր, որ մենք դիրքորոշում ցույց չտանք: Ես այդպես եմ պատկերացնում եւ ոչ թե ամեն օր որեւէ մեկին հայհոյելով կամ քծնելով, նույնն էլ՝ կուսակցությունը: Այդ իմաստով համոզված եմ, որ Հայաստանի քաղաքական ուժերից եզակի ենք, որ սկզբունքային ենք եղել մինչեւ վերջ: Կարող եք նայել բոլոր իմ հարցազրույցները եւ եթե գոնե մեկ հակասություն տեսնեք, ապա ես քաղաքականությունը կթողնեմ: Նաեւ մաթեմատիկոս լինելով չեմ կարող հակասական համակարգում աշխատել: Նախ` մենք որակ ենք հաղորդում հայաստանյան քաղաքական դաշտում, երկրորդ՝ ունենք մեր մոտեցումները, որ ոչ ոք չունի, նաեւ կարեւոր են այն խնդիրներն ու լուծումները, որոնք մենք առաջարկում ենք: Այսօր մեծ մասը 10 ձեւի դիրքորոշում են փոխել, դուր գալու համար քայլեր արել: Մենք երբեք չենք ուզել սիրաշահել եւ որքան էլ հարգենք, ընդունենք ընտրական տեխնոլոգիաները, ամեն դեպքում մեզ համար սկզբունքը կարեւոր է: - Սկզբունքայնությո՞ւնն է առաջադրվելու եւ արդյունք ապահովելու ձեր հիմքը:
- Առաջադրվելով, առաջինը, օգտվել եմ իմ սահմանադրական իրավունքից, երկրորդ՝ կուսակցությունն օգտվել է առաջադրելու իր իրավունքից: Բացի այդ, եթե համեմատում ենք մյուս թեկնածուների հետ, ապա ամենասկզբունքայիններից ենք, եթե չասենք` ամենասկզբունքայինը: Կարեւորելով մեր գաղափարների տարածումը, գտնում ենք` վճռորոշը փողը չէ, այլ հավասար եթերաժամերն ու բանավեճերի հնարավորությունը: Համեմատելու համար մարդիկ պետք է թեկնածուներին միասին տեսնեն: Եթե մեկին կանչում են մյուսի մասին ասելու կամ սյուներին, վահանակներին ինչ-որ բաներ են կպցնում, ապա դրանով ժողովուրդը համեմատելու հնարավորություն չի ստանում: Կոնկրետ խնդիր առաջադրելով ու դրա մասին զրուցելով համեմատելու իրական հնարավորություն կտանք ընտրողին: Միջին դարերում նույնիսկ մաթեմատիկոսներն են վիճել ժողովրդի առաջ: Ընտրությունը պետք է միայն համեմատությամբ արվի: Համոզված եմ՝ հավասար պայմանների դեպքում երկրորդ փուլում չգիտեմ, թե ով կլինի մյուսը: - Ձեր ո՞ր առավելություններն են տալիս այդչափ վստահություն:
- Եթե շախմատի օրինակով ասեմ՝ ես Կասպարովից թույլ եմ շախմատ խաղում, բայց մի թագուհի ավելի ունենամ՝ կհաղթեմ, այդքան գրագիտություն ունեմ: Մեր դաշտում քաղաքական գործիչներ կան, որ շատ ավելի մեծ փորձ ունեն եւ պաշտոններ են զբաղեցրել, բայց իրենց դիրքը իմ նկատմամբ պարտվողական է: Իրավունք ունեմ ասելու, որ ես հաղթանակած եմ: Եվ ծրագրային առանձնահատկություններից բացի, կարեւորը մեր անցած ճանապարհն է, մեր սկզբունքայնությունը: Այսօր բոլորն են խոսում ժողովրդավարությունից, ընտրական համակարգից, բայց ոչ բոլորն են կրում այդ արժեքները: Ցավոք, ժողովրդավար դառնում են, երբ իշխանությունը կորցնում են կամ հակառակը՝ սկսում են այլ բաներ ասել, երբ իշխանություն են ձեռք բերում: Մեզ մոտ այսպես է. իշխանությունում են, ասում են` կայունություն է, եթե ընդդիմությունում են՝ ասում են երկիրը քանդվում է ու պետք է փրկել: Ժողովուրդը պետք է կարողանա տարբերել: Եթե գնաք խանութ, կոշիկ առնեք ու տուն հասնեք պատռվի` հաջորդ անգամ այդ կոշիկից հաստատ չեք առնի: Այսինքն` սկզբունքայնությունը ամենակարեւորն է քաղաքականությունում: Մեկը կարող է ամբողջատիրության դեմ տարիներով պայքարել ու ժողովրդավարություն չընդունել, այլակարծություն չհանդուրժել իր կուսակցության ներսում: Մենք փորձն ու օրինակներն ունենք եւ այս իմաստով մենք տարբեր ենք: - Թացը չորից տարբերակելու ժողովրդի կարողության վրա հույս դնելը քիչ չէ՞ ընտրություններում հաղթանակի հասնելու համար:
- Մեր կարգախոսը հետեւյալն է՝ «Ոչ միայն բոլորի, այլեւ յուրաքանչյուրի նախագահն եմ»: Ուզում եմ, որ իմ ձայնը հասնի յուրաքանչյուրին: Այդ դեպքում, համոզված եմ, իրոք կլինեմ հենց այդ նախագահը: Եվ սա ասում եմ մարզերում մեր հանդիպումների արդյունքում: 2000-ին ստեղծել ենք կուսակցություն, չնայած հիմնադիրները 1988-ից եկած մարդիկ են, իսկ Հայաստանում արդեն կար այնքան կուսակցություն, որ նորը ստեղծելը շատ պատասխանատու էր: Մենք ստեղծեցինք եւ 2003-ին այդ կուսակցությունը հավաքեց այնքան ձայն, ինչքան ՀՀՇ-ն, ԱԻՄ-ը, ընդ որում, առանց ֆինանսական լուրջ միջոցների եւ միայն եթերի անվճար ժամերն օգտագործելով: Իսկ ձայները պահելու խնդիրը գտնում եմ, որ միայն իմը չէ: Նամակի տեղ չհասնելը ոչ միայն ուղարկողի, այլեւ հասցեատիրոջ խնդիրն է: Մեզ հասնելիք ձայնի ճանապարհին կորելը նաեւ ձայնի տիրոջ խնդիրն է: Եթե հազար մարդ ընտրական տեղամասում կանգնի՝ 9 ավտոմատավոր հանձնաժողովի անդամներ ոչինչ անել չեն կարող: Մեր կարծիքով, ընտրությունները ծառայելու մրցակցություն են, իսկ ծառա ամեն մարդու տուն չես բերի, եթե իմանաս գող է կամ կաշառող, չես բերի ծառա: Իսկ նախագահը ծառա է լավ իմաստով: - Ծառայելու հնարավորություն ստանալու դեպքում ի՞նչ ծրագրով եք առաջնորդվելու:
- Եթե հայ մարդը կարող է գնալ Գերմանիայի բարաքներում ապրել ու այնտեղից փող ուղարկել, նշանակում է` հնարավորություն ունենալու դեպքում այս երկիրը կծաղկեցնի: Եվ դրա համար, կարծում եմ, Հայաստանում բանկը ոչ թե պետք է փողը տոկոսով տա գրավի դիմաց, այլ պետք է դառնա գործընկեր՝ առաջնորդվելով մարդու կենսագրությամբ եւ ինքն էլ ռիսկի գնա: Սա նաեւ մեր ծրագիրն է: Բանկային համակարգը փոխել եւ բանկերը կդառնան գործընկեր: - Ակնհայտ է, որ անկախ թեկնածուների նախընտրական ծրագրերի բովանդակությունից ու իրատեսական մոտեցումներից, ընտրություններում դերակատարություն ունեն նաեւ ֆինանսական ոչ աննշան ներդրումները: Այս իմաստով բավականաչափ ապահովվա՞ծ եք:
- Մեզ գումար պետք է այնքան, որքան նկարչին ներկեր, վրձին, կտավ գնելու համար: Հավասար պայմանների դեպքում, համոզված եմ, պարկերով էլ ընտրակաշառք տան, չի օգնի: 2003-ի խորհրդարանական ընտրություններում հավաքել ենք այնքան ձայն, որքան ՀՀՇ-ն, մեր կուսակցությունը 5 հազարից ավելի անդամ ունի, եթե ամեն մեկը տարեկան 10 դոլար տա միջին հաշվով, ապա կհավաքվի 50 հազար դոլար, ի վերջո ընկերներ, համակիրներ ունենք: Նախագահական ընտրություններում առաջադրվելը մեկ օրում չենք որոշել: Այդ մասին մտածել ենք դեռ Ազգային Ժողովի ընտրություններից առաջ: Ի վերջո, ես եւ մեր քաղաքական խորհուրդը ոչ միայն տեսնում, այլեւ կանխատեսում ենք: Եվ գիտեինք, որ մենք չենք տեսնելու այն թեկնածուին, որին պաշտպանենք: Հիմնական վարկածը առաջադրվելն էր, մեզ միշտ փողն է պակասել: Իսկ առաջադրվելու հնարավորությունն օգտագործելը մեզ հիմք է տալիս ասելու, որ բրոունյան շարժման նման շատերը տարբեր ուղղություններով կգնան, մենք նորից մեր տեղում կմնանք եւ անկախ արդյունքներից նորից քաղաքական դաշտը կմաքրվի՝ նրանք, ովքեր սովոր են մանդատ կամ պաշտոն ունենալ, արդեն ի վիճակի չեն լինի: 2000-ից ոչ պառլամենտական կուսակցություն ենք եւ 8 տարի կարողացել ենք մնալ նույն տեղում: Մեր հնարավորությունները գաղափարական են: - Հավասար հնարավորությունների տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:
- Դեռեւս վատ չէ: Սակայն եթերաժամի հնարավորություն է տրված ժամը 17-ն անց 15-ին, երբ հասարակության ակտիվ մասը տանը չէ, պասսիվն էլ սերիալ է նայում կամ լրիվ հույսը կտրած՝ այլ բանով է զբաղված: Անհատապես անհնար է բոլոր ընտրողների հետ հանդիպել, խիստ կարեւորվում են եթերաժամերը, որոնք անհարմար են: Բանավեճը միայն ամեն ինչ կարող է իր տեղը դնել: 2003-ի ԱԺ ընտրությունների քարոզարշավի վերջին օրը մի անգամ բանավեճ եղավ ու դա շատ մեծ արդյունք տվեց: Հավաքեցինք նախկին իշխող կուսակցության հավաքած ձայների չափ: Իսկ դա այն ժամանակ երեք տարվա կուսակցության համար մեծ ձեռքբերում էր: Վճարովի եթերաժամից օգտվելու եք ֆինանսական հնարավորությունների չափով, դա էլ անընդհատ գործընթաց է: Օպտիմալ տարբերակ է նաեւ մարզային հեռուստաալիքներում եթերաժամ վերցնելը, ե՛ւ ավելի մատչելի է, ե՛ւ Երեւանում մեզ ավելի լավ են ճանաչում: Չնայած մարզերում էլ գիտեն. 2003-ին գնացել էինք Բերդ եւ վերադառնալիս գյուղերից մեկի բնակիչները հավաքվել էին մայրուղում: Մոտեցավ մի տարեց մարդ ու ասաց. «Ուղղակի ուզում եմ ձեռքդ սեղմել»: Գյումրիում հանդիպումից ինչ-որ պատճառով մեկ ժամ ուշացել էինք, ցուրտ էր, քիչ մարդ էր մնացել, բայց մի ծերունի, մրսած, ձեռք ու ոտքը դողալով մոտեցավ ու թե՝ տղա ջան, սպասել եմ, որ խոսեմ հետդ: Դա ինձ համար շատ մեծ բան է: Լինելու ենք բոլոր մարզերում, միայն փետրվարի 1-ից հետո, որպեսզի ժողովրդին նախապատրաստենք, ծրագիրը ներկայացնենք, որպեսզի հիմնական հարցերից տարբեր հարցեր էլ լինեն: - Այնուամենայնիվ այս նախընտրական փուլում էլ տեղ գտավ կարծիքը, որ բազմաթեկնածու նախագահական ընտրություններում մասնատվում են ընդդիմության ձայները:
- Հենց մեր ծրագրում կա նաեւ ընտրական համակարգի մեր մոդելը, որ առաջարկում ենք ըստ նախապատվությունների հանրագումարի ընտրել երկրի նախագահին, այսինքն՝ բալային համակարգով: Ինչը այդ հարցը միանգամից կլուծեր: Ընտրողը կմիացներ այդ կոչերն անողներին՝ առաջինը ձայն կտար այս թեկնածուին, հետո մյուս թեկնածուին, եւ ընդհանուր գումարով կմիավորեին: Այդ համակարգով նախապատվելին էլ կդառնար առաջինը:
Ինչ վերաբերում է իմ միանալ-չմիանալուն, ապա ի՞նչ աներ Արամ Հարությունյանը, պաշտպանե՞ր Լեւոն Տեր-Պետրոսյանին, երբ իր քաղաքական կենսագրության մի զգալի հատվածում եղել է վերջինիս ընդդիմադիրը: 1991-ին նախագահական ընտրություններում պաշտպանել եմ Պարույր Հայրիկյանին, երդման արարողության ժամանակ կանգնած եմ եղել սեւ դրոշներով: 1996-ին ձերբակալվել եմ հանրահավաքից հետո՝ սեպտեմբերի 25-ի գիշերը, ծեծի ենթարկվել, 17 օր պահվել մեկուսարանում: 1993-ին բանավեճի ժամանակ համալսարանից փախուստ եմ պարտադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ հաջորդ օրը համալսարանի կոլեկտիվն անվստահություն է հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Դրանից հետո մտածում են, որ Արամ Հարությունյանը կկանգներ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքի՞ն: Աբսուրդ է: - Մրցակից ունեք եւ հակառակորդի դիրքում որեւէ մեկին չե՞ք տեսնում:
- Նորմալ ընտրությունների, հավասար պայմանների դեպքում, համոզված եմ, երկրորդ փուլ դուրս եկածներից մեկը մենք կլինենք: Եվ երկրորդ փուլում աջակցություն հայտնելու տարբերակի մասին ասեմ՝ թեկնածուները նաեւ իմ մրցակիցներն են, չեմ ուզենա որեւէ մեկի քարոզով զբաղվել: 2003-ին ասում էին` Արամ Հարությունյանը չգիտեմ ում մարդն է: Հետո Արամ Հարությունյանը ոչ ոքի չպաշտպանեց ու բոլորը հիմար վիճակի մեջ հայտնվեցին: Հիմա նույն ձեւով հնարավոր է ոչ ոքի չպաշտպանենք, նայած թե ով երկրորդ փուլ դուրս կգա: Երբեք մեր ծրագրում դրված գաղափարախոսությունից որեւէ շեղում չենք արել եւ հիմա էլ չենք պատրաստվում:
- ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա«Զինվորական փորձագետների կարծիքով, ԱՊՀ երկրների մեջ իրական մարտունակություն ունեն Ռուսաստանի, Բելառուսի եւ Հայաստանի բանակները». հավատացեք, տեղի մամուլում կարդալով այս պրոֆեսիոնալ հետեւությունը, ռուսաստանցի ...ՉԱՓԱՀԱՍ ԴԱՐՁԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՄԻՇՏ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ հայոց բանակի 16-ամյակի առիթով Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցելու համար ներկա էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ բանակը 16 տարիների ...ՊՂԾՎԵԼ Է ՔԱՐԴԻՖԻ ԽԱՉՔԱՐԸ
Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը հարձակման է ենթարկվել անհայտ հանցագործների կողմից: Հաղորդվում է, որ հանցագործները մի քանի անգամ ...«ԷՐԳԵՆԵՔՈՆԻ» ԳՈՐԾՈՎ ԿԱԼԱՆՎԱԾՆԵՐԻ ՄԵՋ Է ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԵրեք կասկածյալները նախկին զինվորականներ են, իսկ կազմակերպությունը գործել է թուրքական զինված ուժերի կազմում «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպությունը, որպես առաջնահերթ խնդիր, շարունակում է զբաղեցնել Թուրքիայի ...ԹՈՒՐՔԻԱՆ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի նախագահության թեկնածության համար պայքարող դեմոկրատական թեկնածուների` Բարաք Օբամայի եւ Հիլարի Քլինթոնի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ...54 ՏՈԿՈՍ ՍՏԱՑԱԾ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ 45 ՏՈԿՈՍԸ
Ա. Հ.Ընտրությունները բավականին յուրօրինակ երեւույթ են, հատկապես, երբ վիճարկելի է դրանց ժողովրդավարության չափանիշներին համապատասխանելու բաժինը: Հունվարի 5-ին Վրաստանում արտահերթ նախագահական ընտրություններին ...ՍՐՎՈՒՄ Է, ՍՐՎՈՒՄ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆԸնտրություններից հետո «զազրախոսներին» պատասխանատվության կանչելու մասին երկրի նախագահի ու վարչապետի գրեթե միաժամանակյա սպառնալիքները չեմ կարծում, որ մրցակից-հակառակորդներին զգաստացնելու համար էին արված ...ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ- Իմ առաքելությունը միայն ընտրություններում չի դրսեւորվում, այն ընդհանրապես քաղաքական դաշտում է: Քաղաքական ակտիվություն ասելով եթե նկատի ունեք նախկին պառլամենտական ընդդիմությանը, ապա իրենք չորս տարի շատ ...ԱՐԱՄ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՄԵՐ ՄԱՐԶՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ»
Հարցազրույցը` ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆԻ«Ազգ» օրաթերթի նախորդ համարում տպագրվել է տեղեկատվություն, որ հունվարի 25-ին անհատ անձը դիտավորությամբ կոտրել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 47 շենքի առաջին հարկում տեղակայված «Օրինաց երկիր» կուսակցության ...«ՄԵՐ ԲԱՆԱԿՆ ՈՒԺԵՂ Է, ԲԱՅՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՄեր բանակը ուժեղ էր ե՛ւ 90-ականների սկզբին, երբ Վրաստանն ընդհանրապես բանակ չուներ, իսկ Ադրբեջանին էլ ապացուցեցինք, որ մենք այն ժամանակ էլ էինք ուժեղ, որովհետեւ հաղթեցինք, հիմա՛ էլ ենք ուժեղ, բայց մտահոգիչ ...ԻՆՉՈ՞Ւ ԾԵԾԵՑԻՆ ԹԱԼԻՆԻ ԲՆԱԿԻՉ ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի Թալինի քննչական բաժինը հունվարի 27-ին հաղորդում է ստացել Թալինի բնակիչ Սարգիս Կարապետյանից՝ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ իրեն ...ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՎերջին տարիներին Երեւանը ձեւձեւեցինք, կառուցապատեցինք, էլիտարախեղդ արեցինք, որտեղ մի բուռ հող գտանք՝ կառուցապատեցինք, որտեղ էլ չկար՝ ստեղծեցինք: Ասես հայաստանաբնակներով Երեւանում տեղավորվելու, միատեղվելու ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԵԼ ԵՆ
Հունվարի 28-ի դրությամբ ԿԸՀ-ն ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է 18 տեղական հասարակական կազմակերպության, ընդհանուր առմամբ, 7169 ներկայացուցիչների եւ 4 միջազգային ...ԿՈՉ ԸՆԴԴԵՄ ԿՈՐՍՏԻ ԵՎ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԵրուսաղեմից «Ազգին» հատուկ ուղղված թղթակցությամբ, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ, Արթուր Հակոբյանը ահազանգում է տեղի հետզհետե նոսրացող համայնքի մասին: Ցեղասպանությունից մազապուրծների եւ նրանց ...ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԻԲՐԵՎ ԱՂՈԹՔ Է ԻՋՆՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ«Հարկավոր է սիրել նոտաները եւ ոչ թե միայն դրանք նվագել», իր փորձերի ընթացքում քանիցս կրկնում է մաեստրո Օհան Դուրյանը: Շաբաթ երեկո էր. «Մոսկվա» կինոթատրոնի հանդիսատեսը հոտնկայս ծափահարություններով երկարատեւ ...ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՊԱԿԱՍ ՏՈՆ ՉԷ, ՔԱՆ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՀուրախություն իրենց անվանակոչության օրը հիշող-նշողների, «Ազգը» բացում է նոր խորագիր` «Անվանակոչության օր»: Այն հնարավորություն կտա տեղեկանալու տարբեր անվանումներով բարեպաշտ քրիստոնյաների եւ տոների հիշատակի ...ՆՇԱՆԱՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ170 տարի առաջ՝ 1838-ին բացվեց Շուշիի թեմական դպրոցը: 125 տարի առաջ՝ 1883-ին Վիեննայում հրատարակվեց Գարեգին Զարբհանալյանի «Հայկական մատենագրություն» աշխատությունը: 125 տարի առաջ՝ 1883-1918 թթ. լույս ...ՍՓՅՈՒՌՔ. ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԼիբանանահայ թերթերի վերջին շաբաթների համարներից տեղեկանում ենք, որ 2007 թվականի նշումով նախորդ ամիսներին լույս են տեսել հետեւյալ ուշագրավ հրատարակությունները. - Երեւանի պետական բժշկական ինստիտուտից շրջանավարտ ...ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿՆԵՑ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայ շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը գերազանց հանդես եկավ Վեյք ան Զեեի շախմատի մրցաշարում` երկրորդ տարին անընդմեջ բաժանելով 1-ին տեղը: Նշենք, որ ի տարբերություն այլ մրցաշարերի, Վեյք ան Զեեում հավասար ...ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ ՈՉ-ՈՔԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի «Արարատը» ուսումնամարզական հավաք է անցկացնում Խորվաթիայում: Թիմն արդեն ընկերական մեկ խաղ է անցկացրել Սլովենիայի առաջնությունում 7-րդ տեղում ընթացող «Պուբլիկումի» հետ: ...ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹբիլիսիում անցկացված ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը մեծ հաջողության հասավ` նվաճելով Պեկինի օլիմպիադայի ուղեգիր: Այսօրվա դրությամբ Հայաստանի ...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՐՋ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԱՎ ԴԻՐՔՈՒՄ Է՝ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ԳԼՈԲԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԸ»
Ա. Մ.ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆՊԱՐԶԵՔ, ՀԵՏՈ ԽՈՍԵՔ «ՂԱՐԱԲԱՂԸ ՏԱԼՈՒՑ»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Բրյուսել
ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ

«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՀԻԼԱՐԻՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 106-Ի

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԷԽՈՆ» ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՏՈՒՆ
ԻՆՉՈ՞Ւ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԽՈՍՔԸ ՀԱՎԱՏ ՉԻ ՆԵՐՇՆՉՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՄԻԱՅՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
- 1824 Մահացավ անվանի գիտնական Ստեփանոս Ադոնցը: (Ծնվ. 1740 թ.):
- 1923 Երևանի առաջին բանանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը:
- 1951 Ծնվեց օպերային ճանաչված երգիչ, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

