
«ԷՐԳԵՆԵՔՈՆԻ» ԳՈՐԾՈՎ ԿԱԼԱՆՎԱԾՆԵՐԻ ՄԵՋ Է ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
Երեք կասկածյալները նախկին զինվորականներ են, իսկ կազմակերպությունը գործել է թուրքական զինված ուժերի կազմում
«Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպությունը, որպես առաջնահերթ խնդիր, շարունակում է զբաղեցնել Թուրքիայի օրակարգը: Կատարվում են նոր ձերբակալություններ, որոնք հանգեցնում են նոր բացահայտումների: Թուրքական զանգվածային լրատվամիջոցները ուշադրության կենտրոնում են պահում այս կազմակերպությանը: Հենվելով դրանց վրա, «Էրգենեքոնի» գործը փորձում է լուսաբանել նաեւ «Ազգը»:
Ինչպես հայտնի է, հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը թուրքական անվտանգության ուժերի ահաբեկչության դեմ պայքարի վարչության իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալվել էր 33, հունվարի 23-ին` 2, իսկ հունվարի 27-ին` 7 մարդ: Հունվարի 25-ին ձերբակալվածներից 5-ը, որոնց թվում են պաշտոնաթող մայոր Մեհմեդ Զեքերիա Օզթուրքը, ենթասպա Մուհամմեդ Յուջեն եւ «Ազգային ուժեր» միությանն առընթեր գործող «Հատուկ բյուրոյի» հիմնադիր, ապա եւ համակարգող Էրքութ Էրսոյը «Թուրքիայի Հանրապետության կառավարության դեմ բնակչության մեջ զինված խռովություն հրահրելու ու ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքով, կալանվել էր:
Հունվարի 26-ին նույն մեղադրանքով կալանքը որպես խափանման միջոց կիրառվել է նաեւ պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքի, «Ազգային ուժեր» միության նախագահ, Թուրքիայի ՆԱՏՕ-ի ուժերի հատուկ նշանակության գործողությունների վարչության նախկին պետ, պաշտոնաթող գնդապետ Մեհմեդ Ֆիքրի Կարադաղի, փաստաբան Քեմալ Քերինչսիզի, «Թուրք ուղղափառ պատրիարքարանի» խոսնակ Սեւգի Էրեներոլի պես եւս 8 ձերբակալվածների նկատմամբ: Այսպիսով կալանվածների թիվը հասել էր 13-ի:
Հունվարի 27-ին ձերբակալվել է նաեւ 7 մարդ, 2-ն այնուհետեւ ազատ է արձակվել: Այլ կերպ, «Էրգենեքոնի» գործով ներկայումս կալանված է 18 մարդ, եւս 11-ը ենթակա են հետաքննության, այսինքն նրանց նկատմամբ քրեական գործը հարուցվել է առանց կալանքի: Թուրքական անվտանգության ուժերը ձերբակալվածների բնակարաններում եւ գրասենյակներում խուզարկություններ են կատարել: Խուզարկվել է նաեւ «Թուրք ուղղափառ պատրիարքարանի» մամուլի խոսնակ Էրեներոլի բնակարանն ու գրասենյակը, որտեղ հայտնաբերվել են «պիտակավորված» դասախոսների ցանկեր: Դրանց առնչությամբ խոսնակն ասել է. «Մեր պատրիարքարանի առաջնահերթ խնդիրն է հայրենիքի եւ պետության գոյության պահպանումը»: Ի դեպ, դեռ 2006-ի մայիսին «Ազգային ուժեր» միության նախագահ կարադաղը հայտարարել էր, որ իրենք ճշտել են «13.500 անձանց եւ կազմակերպությունների անուններ», որոնք «դավաճան» են, ուստի հաշիվ են տալու:
Խուզարկվել է նաեւ «Թուրք ուղղափառ պատրիարքարանը», որտեղ հայտնաբերվել են «Էրգենեքոն» կազմակերպությանը պատկանող գործունեության ծրագրեր, խորհրդակցությունների արձանագրություններ, ինչպես նաեւ պետական բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր: Միաժամանակ պարզվել է, որ վերոնշյալ պատրիարքարանը որպես շտաբ-կայան է ծառայել «Էրգենեքոնի» համար, որտեղ շաբաթը մեկ գումարվող գաղտնի նիստերին մասնակցել են գեներալ Քյուչուքը, «Հատուկ բյուրոյի» հիմնադիր Էրսոյը, «Ազգային ուժեր» միության նախագահ Կարադաղը, «Աքշամ» թերթի լրագրող Գյուլեր Քյոմուրջուն եւ Էրեներոլը:
Թեեւ հարցաքննության ընթացքում Կարադաղը փորձել է հերքել պատրիարքարանի որպես շտաբ-կայան օգտագործման փաստը, ասելով թե «Ազգային ուժեր» միությունը որեւէ առնչություն չունի կրոնական կամ հասարակական կազմակերպությունների հետ, լիարժեք անկախ եւ ինքնուրույն կառույց է, սակայն միությանն առընթեր գործող «Հատուկ բյուրոյի» հիմնադիր Էրսոյը, որը կալանվածների թվում է, դեռեւս 2006-ի մայիսին «Թեմպո» հանդեսին պարզաբանումներ անելիս նշել էր, որ բյուրոյի առաջնահերթ խնդիրը ահաբեկչական բոլոր տեսակի կազմակերպությունների եւ ցեղասպանության հայկական պնդումների դեմ պայքարելն է, միության տարբեր խմբերում ընդգրկված են 6214 անդամներ, որոնց մեջ առանցքային դիրք ունեն թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորականները, Ազգային հետախուզական կազմակերպության` MIT-ի եւ ոստիկանության պատասխանատուներ: Այսինքն՝ «Ազգային ուժեր» միությունը ամենեւին անկախ չէ, ոչ էլ ինքնուրույն:
Ովքեր են այդ բարձրաստիճան զինվորականներն ու պատասխանատուները` հայտնի չէ: Բայց որ հունվարի 27-ի համարում «Սթարը» հաստատել է Էրսոյի խոսքերը, ակնհայտ է: Թուրքական այս թերթը, հիմք ընդունելով «Էրգենեքոնի» կանոնադրությունը, որը 1999-ին գեներալ Քյուչուքի եւ Բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի պատվերով գրի էր առել Թունջայ Գյունայը, ուշագրավ հետեւություն է անում: «Սթարը» գրում է, որ «խորքային պետության» գաղտնի սահմանադրության համարում ունեցող այս կանոնադրության համաձայն, «Էրգենեքոնի» առաջին դեմքը գեներալ Քյուչուքը չէ, այլ կոչումով ավելի բարձր մեկ այլ զինվորական, ավելացնելով. «Թուրքական զինված ուժերի կազմում գործողություններ ծավալող «Էրգենեքոնը» թուրքական պետության վերակառուցմանը նպատակամղված գաղտնի կազմակերպություն է»:
Ենթադրվում է, որ Թուրքիայում այս կազմակերպությունը գործում է ավելի քանի 15 տարի, ուստի թուրքական անվտանգության ուժերն ու հետախուզական կառույցները չէին կարող անտեղյակ լինել նրա գործունեությունից: Ի դեպ, կանոնադրության մեջ մատնանշվում է, որ «Էրգենեքոնի» սրբազան պարտքը քեմալիզմը ոտնձգություններից, իսկ Թուրքիայի Հանրապետությունը` սպառնալիքներից պաշտպանելն է եւ այդ պարտքի կատարումը ենթադրում է ոչ թե թափանցիկ, այլ ընդհատակյա գաղտնի գործունեություն, ընդհուպ` մահափորձերի կազմակերպումն ու ահաբեկչական գործողությունների իրականացումը:
Այլ կերպ, ինչպես «Ազգային ուժեր» միությունն ու դրան առընթեր գործող «Հատուկ բյուրոն», այնպես էլ «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպությունը մեկ միասնական կառույցի տարբեր բաղադրամասերն են, ղեկավարվում են միեւնույն կենտրոնից: Ինչ վերաբերում է Հրանտ Դինքի սպանության հետ «Էրգենեքոնի» առնչությանը, ապա նույն «Սթարը» գրում է, որ 2007-ի հունվարի 18-ին, այսինքն սպանությունից մեկ օր առաջ Վելի Քյուչուքը, Ֆիքրի Կարադաղը եւ Զեքերիա Օզթուրքը միմյանց են փոխանակել ծածկագրված էլեկտրոնային նամակներ, որոնց վերծանումից պարզվել է ինչպես սպանության պատվիրատու Յասին Հայալի, այնպես էլ մարդասպան խմբի ղեկավար Էրհան Թունջելի «մեծ եղբոր» անունը: Դա հունվարի 27-ի համարում հաստատել է նաեւ «Սաբահը»: Այս թերթերի կարծիքով, «մեծ եղբայրը» կամ «Էրգենեքոնի» գործով կալանվածներից պաշտոնաթող մայոր Օզթուրքն է կամ գնդապետ Կարադաղը, կամ էլ գեներալ Քյուչուքը:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա«Զինվորական փորձագետների կարծիքով, ԱՊՀ երկրների մեջ իրական մարտունակություն ունեն Ռուսաստանի, Բելառուսի եւ Հայաստանի բանակները». հավատացեք, տեղի մամուլում կարդալով այս պրոֆեսիոնալ հետեւությունը, ռուսաստանցի ...ՉԱՓԱՀԱՍ ԴԱՐՁԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՄԻՇՏ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ հայոց բանակի 16-ամյակի առիթով Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցելու համար ներկա էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ բանակը 16 տարիների ...ՊՂԾՎԵԼ Է ՔԱՐԴԻՖԻ ԽԱՉՔԱՐԸ
Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը հարձակման է ենթարկվել անհայտ հանցագործների կողմից: Հաղորդվում է, որ հանցագործները մի քանի անգամ ...«ԷՐԳԵՆԵՔՈՆԻ» ԳՈՐԾՈՎ ԿԱԼԱՆՎԱԾՆԵՐԻ ՄԵՋ Է ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԵրեք կասկածյալները նախկին զինվորականներ են, իսկ կազմակերպությունը գործել է թուրքական զինված ուժերի կազմում «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպությունը, որպես առաջնահերթ խնդիր, շարունակում է զբաղեցնել Թուրքիայի ...ԹՈՒՐՔԻԱՆ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի նախագահության թեկնածության համար պայքարող դեմոկրատական թեկնածուների` Բարաք Օբամայի եւ Հիլարի Քլինթոնի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ...54 ՏՈԿՈՍ ՍՏԱՑԱԾ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ 45 ՏՈԿՈՍԸ
Ա. Հ.Ընտրությունները բավականին յուրօրինակ երեւույթ են, հատկապես, երբ վիճարկելի է դրանց ժողովրդավարության չափանիշներին համապատասխանելու բաժինը: Հունվարի 5-ին Վրաստանում արտահերթ նախագահական ընտրություններին ...ՍՐՎՈՒՄ Է, ՍՐՎՈՒՄ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆԸնտրություններից հետո «զազրախոսներին» պատասխանատվության կանչելու մասին երկրի նախագահի ու վարչապետի գրեթե միաժամանակյա սպառնալիքները չեմ կարծում, որ մրցակից-հակառակորդներին զգաստացնելու համար էին արված ...ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ- Իմ առաքելությունը միայն ընտրություններում չի դրսեւորվում, այն ընդհանրապես քաղաքական դաշտում է: Քաղաքական ակտիվություն ասելով եթե նկատի ունեք նախկին պառլամենտական ընդդիմությանը, ապա իրենք չորս տարի շատ ...ԱՐԱՄ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՄԵՐ ՄԱՐԶՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ»
Հարցազրույցը` ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆԻ«Ազգ» օրաթերթի նախորդ համարում տպագրվել է տեղեկատվություն, որ հունվարի 25-ին անհատ անձը դիտավորությամբ կոտրել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 47 շենքի առաջին հարկում տեղակայված «Օրինաց երկիր» կուսակցության ...«ՄԵՐ ԲԱՆԱԿՆ ՈՒԺԵՂ Է, ԲԱՅՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՄեր բանակը ուժեղ էր ե՛ւ 90-ականների սկզբին, երբ Վրաստանն ընդհանրապես բանակ չուներ, իսկ Ադրբեջանին էլ ապացուցեցինք, որ մենք այն ժամանակ էլ էինք ուժեղ, որովհետեւ հաղթեցինք, հիմա՛ էլ ենք ուժեղ, բայց մտահոգիչ ...ԻՆՉՈ՞Ւ ԾԵԾԵՑԻՆ ԹԱԼԻՆԻ ԲՆԱԿԻՉ ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի Թալինի քննչական բաժինը հունվարի 27-ին հաղորդում է ստացել Թալինի բնակիչ Սարգիս Կարապետյանից՝ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ իրեն ...ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՎերջին տարիներին Երեւանը ձեւձեւեցինք, կառուցապատեցինք, էլիտարախեղդ արեցինք, որտեղ մի բուռ հող գտանք՝ կառուցապատեցինք, որտեղ էլ չկար՝ ստեղծեցինք: Ասես հայաստանաբնակներով Երեւանում տեղավորվելու, միատեղվելու ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԵԼ ԵՆ
Հունվարի 28-ի դրությամբ ԿԸՀ-ն ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է 18 տեղական հասարակական կազմակերպության, ընդհանուր առմամբ, 7169 ներկայացուցիչների եւ 4 միջազգային ...ԿՈՉ ԸՆԴԴԵՄ ԿՈՐՍՏԻ ԵՎ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ
Թարգմ.՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԵրուսաղեմից «Ազգին» հատուկ ուղղված թղթակցությամբ, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ, Արթուր Հակոբյանը ահազանգում է տեղի հետզհետե նոսրացող համայնքի մասին: Ցեղասպանությունից մազապուրծների եւ նրանց ...ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԻԲՐԵՎ ԱՂՈԹՔ Է ԻՋՆՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ«Հարկավոր է սիրել նոտաները եւ ոչ թե միայն դրանք նվագել», իր փորձերի ընթացքում քանիցս կրկնում է մաեստրո Օհան Դուրյանը: Շաբաթ երեկո էր. «Մոսկվա» կինոթատրոնի հանդիսատեսը հոտնկայս ծափահարություններով երկարատեւ ...ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՊԱԿԱՍ ՏՈՆ ՉԷ, ՔԱՆ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՀուրախություն իրենց անվանակոչության օրը հիշող-նշողների, «Ազգը» բացում է նոր խորագիր` «Անվանակոչության օր»: Այն հնարավորություն կտա տեղեկանալու տարբեր անվանումներով բարեպաշտ քրիստոնյաների եւ տոների հիշատակի ...ՆՇԱՆԱՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ170 տարի առաջ՝ 1838-ին բացվեց Շուշիի թեմական դպրոցը: 125 տարի առաջ՝ 1883-ին Վիեննայում հրատարակվեց Գարեգին Զարբհանալյանի «Հայկական մատենագրություն» աշխատությունը: 125 տարի առաջ՝ 1883-1918 թթ. լույս ...ՍՓՅՈՒՌՔ. ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԼիբանանահայ թերթերի վերջին շաբաթների համարներից տեղեկանում ենք, որ 2007 թվականի նշումով նախորդ ամիսներին լույս են տեսել հետեւյալ ուշագրավ հրատարակությունները. - Երեւանի պետական բժշկական ինստիտուտից շրջանավարտ ...ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿՆԵՑ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայ շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը գերազանց հանդես եկավ Վեյք ան Զեեի շախմատի մրցաշարում` երկրորդ տարին անընդմեջ բաժանելով 1-ին տեղը: Նշենք, որ ի տարբերություն այլ մրցաշարերի, Վեյք ան Զեեում հավասար ...ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ ՈՉ-ՈՔԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի «Արարատը» ուսումնամարզական հավաք է անցկացնում Խորվաթիայում: Թիմն արդեն ընկերական մեկ խաղ է անցկացրել Սլովենիայի առաջնությունում 7-րդ տեղում ընթացող «Պուբլիկումի» հետ: ...ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹբիլիսիում անցկացված ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը մեծ հաջողության հասավ` նվաճելով Պեկինի օլիմպիադայի ուղեգիր: Այսօրվա դրությամբ Հայաստանի ...
ԵՐԵՎԱՆՈՒՄ 10 ԱՄՍՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 3857 ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Մ. Մ,«ԻՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ. ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ, ԱՅԼ՝ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԻՑ
Հարգանքներով` Հայաստանի ֆուտբոլասեր քաղաքացիներ«ՀԱՅՓՈՍՏԻ» ՏՆՕՐԵՆ ՀԱՆՍ ԲՈՆԸ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ»
Հ. Հ.
ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ

«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՀԻԼԱՐԻՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 106-Ի

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԷԽՈՆ» ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՏՈՒՆ
ԻՆՉՈ՞Ւ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԽՈՍՔԸ ՀԱՎԱՏ ՉԻ ՆԵՐՇՆՉՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՄԻԱՅՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
- 1824 Մահացավ անվանի գիտնական Ստեփանոս Ադոնցը: (Ծնվ. 1740 թ.):
- 1923 Երևանի առաջին բանանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը:
- 1951 Ծնվեց օպերային ճանաչված երգիչ, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

