
«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
Ինչպես տեղեկացրել էինք հունվարի 24-ի համարում, Հրանտ Դինքի սպանության տարելիցից 2 օր անց, հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը թուրքական անվտանգության ուժերի ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը Ստամբուլի գլխավորությամբ 7 քաղաքներում «Հայրենիք» պայմանական անունով միաժամանակյա գործողություններ էր իրականացրել «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ, ձերբակալելով դրա 33 անդամների: Միաժամանակ նշվել էր, որ լայնամասշտաբ այս գործողության հիմքը դրվել է դեռեւս 2007-ի հունիսի 12-ին, երբ նույն վարչության «Հորձանուտ» պայմանական անունով Ստամբուլի Ումրանիե թաղում իրականացրած գործողության հետեւանքով ձերբակալվել է 21 մարդ: Ձերբակալվածներից 15-ը կալանվել էին «ահաբեկչական զինված կազմակերպություն ստեղծելու» մեղադրանքով:
Հունվարի 23-ին Դիարբեքիրում անվտանգության ուժերը կատարել էին եւս 2 ձերբակալություն, այսպիսով «Էրգենեքոնի» գործով ձերբակալվածների թիվը հասել էր 35-ի: Թուրքական հանրային հեռուստատեսության տվյալներով, կասկածյալներից 5-ը ազատ է արձակվել, իսկ 14-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Շարունակվում է մյուսների հարցաքննությունը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպությունը: Հարցի պատասխանը միանշանակ չէ: Պարզապես հայտնի է, որ կազմակերպության մեջ առանցքային դեր են խաղացել պաշտոնաթող զինծառայողներն ու թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին աշխատակիցները, որոնցից 8-ը ձերբակալվածների մեջ է, իսկ կազմակերպությունը ունեցել է նախագահություն եւ 6 վարչություններ: Դրանցից 4-ի ղեկավարությունը ռազմականացված լինելու պատճառով կոչվում է վարչության հրամանատարություն:
Հայտնի է նաեւ այն, որ «Էրգենեքոնի» կազմում առաջին դեմքը գեներալ Վելի Քյուչուքն է, որն այդ կոչման արժանացել է 1996-ին, ծառայելով երկրի տարբեր քաղաքներում որպես ժանդարմերիայի կայազորի հրամանատար: Նա եղել է նաեւ «Հայրենասիրական ուժերի զորության» միության ղեկավարներից: Սակայն այս միությանը հակադրվել է «Ազգային ուժեր» միությունը, որոնք մինչ այդ համատեղ են գործել, ինչից հետո Վելի Քյուչուքն իր գործունեությունը ծավալել է վերջինի միջոցով, որին նախքան ձերբակալությունը ղեկավարում էր պաշտոնաթող գնդապետ Ֆիքրի Կարադաղը:
Ի դեպ, թուրքական անվտանգության ծառայությունները մեկ տարի շարունակ գաղտնալսել են Կարադաղի հեռախոսազրույցները: Նա մի դեպքում, նկատի ունենալով Հուսեյին Չելիքին, ասել է. «Նա այս երկրում ինչպես է դառնում ազգային կրթության նախարար, երբ նրա մայրը քուրդ է, իսկ հայրը` արաբ», մյուս դեպքերում դուրս է եկել քրդերի դեմ, ավելացնելով. «Մեր ձեռքում ունենք հազարավոր դավաճանների ցուցակ»:
Այլ կերպ «Էրգենեքոն» կազմակերպությունը վերոհիշյալ միությունների ներքին բախումներից հետո անցել է «Ազգային ուժերի» շարքը: Ենթադրվում է, որ կազմակերպությունը ծրագրում էր թուրք-քուրդ բախումներ հրահրել երկրում, առաջացնել քաոս եւ դրանով նպաստել զինվորական հեղաշրջման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը, պիտակավորելու միջոցով ճնշել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, հակահարված տալ Թուրքիայում գործող քաղաքացիական հասարակությամբ օտարերկրյա կազմակերպություններին, հավասարեցնելու համար դրանց ազդեցությունը զրոյի, ինչպես նաեւ անհաշտ պայքար մղել քաղաքական միահեծան խմբավորումների, դրսից ֆինանսավորվող եւ դրսի ուժերի հետ համագործակցող կազմակերպությունների դեմ, որպեսզի «չեզոքացվեն վերջիններիս պառակտիչ ու կործանարար նախաձեռնությունները»:
«Ռադիկալը» հունվարի 24-ի համարում, անդրադառնալով «Էրգենեքոնի» կառուցվածքին, նշում է «Լոբբի» կոչվող կառույցի մասին, որին համարում է կազմակերպություն կազմակերպության մեջ եւ գլխավորը՝ տալիս է դրա ձեւավորման հիմնավորումը, համաձայն կանոնադրության. «Թուրքական զինված ուժերի կազմում գործող «Էրգենեքոնին» ենթակա «քաղաքացիական տարրերի» կազմակերպումը անխուսափելի էր: Մեծ բացթողում է այն, որ ժամանակին չի ստեղծվել «Լոբբի» կոչվող այս գաղտնի կառույցը»:
Եթե իսկապես «Էրգենեքոնը» գործել է թուրքական զինված ուժերի կազմում, ապա դրանց կազմում պետք է գործած լինեն «Հայրենասիրական ուժերի զորություն» եւ «Ազգային ուժեր» ընդհատակյա միությունները: Թերեւս այդ առումով հատկանշական է Թուրքիայի ազգային մեծ ժողովի Սուսուրլուքի գործով հանձնաժողովի նախագահ Էլքաթմըշի դեռեւս 1997-ի ամռանն արած հետեւությունը. «Հանցագործ խմբավորումներն ունեն 3 հենասյուներ, որոնցից առաջինը ոստիկանությունն է, երկրորդը` բյուրոկրատիան, իսկ երրորդը` զինվորականությունը: Ոստիկաններն ու որոշ բյուրոկրատներ հասանելի են մեզ, սակայն զինվորականությանը հասնելն անհնար է: Մեր ձեռքում ունենք գեներալ Վելի Քյուչուքի մեղսակցությունն ապացուցող տվյալներ: Սակայն դրանք որպես ապացույց չեն ընդունվում եւ չենք կարողանում հետաքննություն սկսել նրա դեմ»:
Այնուամենայնիվ «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ թուրքական անվտանգության ուժերի իրականացրած լայնամասշտաբ գործողությունը, շնորհիվ դրա հնարավոր եղավ բացահայտել ընդհատակյա այս կազմակերպությանը, չափազանց կարեւոր տեղաշարժ է Թուրքիայում: Գործողության իրականացումը ցույց է տալիս, որ վարչապետ Էրդողանի կառավարությունը չի հրաժարվել աղմկահարույց սպանությունները, այդ թվում Հրանտ Դինքինը մինչեւ վերջ բացահայտելու մտադրությունից, իշխանությունն ու իրավապահ մարմինները դրանք չեն պայմանավորում անձնական նախաձեռնություններով, այլեւ գործում են դրանց խորքային արմատների առկայության գիտակցությամբ:
Պատահական չէ, որ Դինքի ընտանիքի դատապաշտպան Նուսրեթ Գյուրգոզը, ինչպես հունվարի 25-ին նշել է «Զամանը», սպանության բացահայտման առումով հուսադրող է համարել «Էրգենեքոն» կազմակերպության դեմ իրականացված գործողությունը եւ ավելացրել. «Հուսամ, որ լեռը մուկ չի ծնի: Հրանտ Դինքի սպանության բացահայտումը նախադրյալներ կստեղծի նաեւ չբացահայտված մյուս սպանությունների համար»:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻնչպես տեղեկացրել էինք հունվարի 24-ի համարում, Հրանտ Դինքի սպանության տարելիցից 2 օր անց, հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը թուրքական անվտանգության ուժերի ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը Ստամբուլի ...ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐ` ՈՐՈՇԱԿԻ ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐՈՎ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎրաստանի խորհրդարանին ներկայացվեց երկրի կառավարության թարմացված կազմը, որին անմասն մնացին ընդդիմադիր ուժերը: Վերջիններս համառում են, պնդելով, որ հունվարի 5-ի արտահերթ նախագահական ընտրություններն արդար ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋԱՎԱԽՔ (ԱՇՈՑՔ)»-ՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿՆՊԱՍՏԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԲնության համաշխարհային հիմնադրամը եւ ՀՀ բնապահպանության նախարարությունը իրականացնում են «Հայաստանի Ջավախք (Աշոցք) շրջանում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագիրը, որը ֆինանսավորում են Գերմանիայի կառավարությունը, ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԼԱՎԱՏԵՍ Է
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում Վարդան Օսկանյանը նշել է, որ «2008 թվականին նույնպես մենք հավատում ենք, որ շանս կա հասնելու նշանակալի առաջխաղացումների»: Միաժամանակ ավելացրել է, որ ...ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ
4Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Մեթյու Բրայզան նշել է, որ «Ադրբեջանական պետության կողմից հնչում են մեծ թվով ագրեսիվ հայտարարություններ, սակայն ես դա ընկալում եմ որպես խաղաղ կարգավորման ...ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՏՈՒՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ հունվարի 25-ին Իջեւան-Ղազախ սահմանահատվածում տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ զինծառայող Համբարձում Մնացականի Ասատրյանի հանձնումը հայկական կողմին:ՀԻԼԱՐԻՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 106-Ի
1ԱՄՆ-ի նախագահի թեկնածու սենատոր Հիլարի Քլինթոնը հայտարարություն է տարածել, որով Կոնգրեսին կոչ է անում ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակից հաղորդում են, որ ...ԻՆՉՈ՞Ւ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԽՈՍՔԸ ՀԱՎԱՏ ՉԻ ՆԵՐՇՆՉՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆախագահական քարոզարշավն արդեն իր եռանդուն հունի մեջ է գցել հանրապետության նախագահի գրեթե բոլոր թեկնածուներին: Չնայած դեռ վաղ է ասելը, թե նրանցից ում քարոզարշավն ավելի արդյունավետ եւ ուշագրավ կլինի զուտ ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԿԵՐՊ ԵՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ, ԲԱՅՑ ԷԼԻ ԿՈՂՄ ԵՆ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅԱ՞ՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի նախագահի թեկնածուների ծրագրերում արտաքին քաղաքականության ոլորտը երեկ ներկայացրին մի քանի թեկնածուների ներկայացուցիչները` Մամուլի ազգային ակումբի եւ ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի համատեղ ...ՍՊԱՌՈՂՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ԳԱԶԻ ՃՆՇՄԱՆ ԱՆԿՈՒՄԻՑ, ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻՑ ԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱմանորյա օրերին հանրապետության վաճառքի կետերում արձանագրված թերակշռումների բազմաթիվ եւ համատարած դեպքերը հունվարյան այս շրջանում էլ չեն նվազել: Սպառողները խնդիրներ են ունենում նաեւ հանրային ծառայությունների ...ՇՈՒՐՋ 27 ՀԱԶԱՐՈՎ ԱՎԵԼԱՑԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆՀունվարի 24-ի ժամը 19:00-ի տվյալներով, ՀՀ-ում հաշվառված է եւ այսպիսով ընտրելու իրավունք ունի 2.312.945 քաղաքացի: Ամեն օր գրանցվող կալանավորումների, մահացության դեպքերի, 18 տարին լրացող եւ անձնագիր ստացողների ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԷԽՈՆ» ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է
1Վերջին շրջանում ադրբեջանական մամուլը հաճախ է անդրադառնում հայաստանյան ընտրություններին, ու մասնավորապես այն հարցին, թե առաջադրված թեկնածուներից ո՞ւմ ընտրությունն է առավել շահեկան Ադրբեջանին: Երեկ ադրբեջանական ...«ՌՈՒԲԵԺ -2008»-Ը ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստման ծրագրի համաձայն, հունվարի 22-25-ը Հայաստանում ...«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՆ ԷԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԹՈՂԵԼ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎՐԱ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում կառավարության հաստատած փոփոխությունները երեկ լրագրողներին ներկայացրեց անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը: Նա հայտնեց, ...ՌՈՒՍԱԿԱՆ «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԸ» ՁԵՌՔ ԲԵՐԵՑ «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿԻ» ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ 80 ՏՈԿՈՍԸ
Ա. Մ.Հայաստան մուտք գործած միջազգային ճանաչում ունեցող հերթական՝ ռուսական «Գազպրոմբանկի» ղեկավարները հանդիպումներ ունեցան Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ: Ռուսական բանկը ձեռք է բերել հայկական «Առէքսիմբանկի» ...ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Գյումրու բնակիչ Ա. Զ.-ն մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին հասցեագրած դիմումում հայտնել է, որ երկրաշարժի հետեւանքով ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԱԶԸ»
Հ. Ծ.Անցյալ տարվա վերջերին Կանադայի «Էդիսոն դը Քարե» հրատարակչատունը ֆրանսերեն լեզվով լույս է ընծայել Մոնա-Մարիան Մարիքյանի «Հայաստանի երազը» վեպը, որն ըստ Կանադայում լույս տեսնող «Ապագայ» ազգային, մշակութային ...ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻ՝ ՄԻՇՏ ԿԵՆԴԱՆԻ ՈՒ ՍՊԱՍՎԱԾ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ70 տարի առաջ էր, երբ Մոսկվայում զինվորականի ընտանիքում ծնվեց փոքրիկ Վոլոդյան: Վլադիմիր Վիսոցկին հետագայում դարձավ ֆենոմեն, մի քանի սերնդի կուռքն ու պաշտամունքի առարկան: Վիսոցկու կերպարը, երգերն ու խոսքերը ...ՄԱՀԱՑԵԼ Է ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲՈՒՏԱԵՎԸ
Երեկ կյանքի 58-րդ տարում կյանքից անժամանակ հեռացել է ԱԺՄ փոխնախագահ Ալեքսանդր Բուտաեւը: Բուտաեւը տեխնիկական գիտությունների թեկնածու էր, մի շարք գյուտերի ու գիտական աշխատանքների հեղինակ: «Ազգը» ցավակցում ...ԱՐՈՆՅԱՆՆ ՍՏԱՆՁՆԵՑ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎեյք ան Զեեի շախմատի մրցաշարի մասնակիցները վերջին անգամ հանգստյան օրից օգտվելուց հետո կրկին նստեցին խաղասեղանների շուրջը՝ անցկացնելով 11-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարի ավարտին մնացել էր 3 տուր, ուստի ...ՀԱՅ ՀՈԿԵՅԻՍՏՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՈՒՄ ԵՆ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց տափօղակով հոկեյի «C» խմբի աշխարհի երիտասարդական առաջնությունը: «B» խմբի երկու ուղեգրերի համար պայքարի մեջ էին ներգրավվել 7 հավաքականներ: Ավարտական խաղում Հայաստանի ...ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՄԻԱՅՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱՄՆ-ում բնակվող Վարուժան Հակոբյանը շարունակեց հաղթարշավը Ջիբրալթարի շախմատի մրցաշարում: 3-րդ տուրում նա սպիտակներով հաղթեց գերմանացի Թիլ Վիպերմանին եւ վաստակեց 3 միավոր: Իսկ ահա Տիգրան Պետրոսյանը «սայթաքեց»՝ ...ՎՆԱՍՎԱԾՔԸ ԽԱՆԳԱՐԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱնաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել երկրորդ մրցաձեւի մրցումներին: Օրիգինալ պարի կատարումց հետո էլ անգերազանցելի մնացին Եվրոպայի ներկայիս չեմպիոններ ...ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 7Արգենտինական ֆուտբոլի նախկին «աստղ» Դիեգո Մարադոնան Բուենոս Այրեսում գտնվող Իրանի դեսպանատան միջոցով այդ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին է նվիրել 10 համարի իր մարզաշապիկը: Հիշեցնենք, որ նախկինում ...ԱՌԱՋԻԿԱ ԵՐԵՔ ՕՐԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՏԵՂԱ ԱՌԱՏ ՁՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Տեսակետ» ակումբում Հայպետհիդրոմետի օպերատիվ օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը տեղեկացրեց, որ առաջիկա երեք օրերին հանրապետության ողջ տարածքում կտեղա առաջ ձյուն եւ ջերմաստիճանը կնվազի ...ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ՆՈՐԻՑ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ
Երեկ` հունվարի 25-ին Մոսկվայի շրջանային դատարանի ատենակալները ձայների մեծամասնությամբ արդարացրել են 19-ամյա հայ երիտասարդ Արթուր Սարդարյանին սպանած մարդասպանին: 17-ամյա մոսկվացին, որի անունը չի նշվում, ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ2008-ի հունվարի 25-ին անհայտ անձը դիտավորությամբ կոտրել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 47 շենքի 1-ին հարկում տեղակայված «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակի պատուհանի ապակիները եւ ...
«ՄՈՆԱՐԽԸ» ԵՎ «ՄՈՆԱՐԽԻՍՏՆԵՐԸ»
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ
ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ

«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԷԽՈՆ» ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է

ՀԻԼԱՐԻՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 106-Ի

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՏՈՒՆ
ԻՆՉՈ՞Ւ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԽՈՍՔԸ ՀԱՎԱՏ ՉԻ ՆԵՐՇՆՉՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՄԻԱՅՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄԱՐԴԱՍՊԱՆԸ ՆՈՐԻՑ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ
ԱՌԱՋԻԿԱ ԵՐԵՔ ՕՐԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՏԵՂԱ ԱՌԱՏ ՁՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
- 1914 Երկար բանակցություններից և դիվանագիտական համառ պայքարից հետո Կ. Պոլսում վերջապես ստորագրվեց ռուս-թուրքական համաձայնագիրը Արևմտյան Հայաստանի բարեփոխումների մասին:
- 1920 Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչվեց եվրոպական պետությունների կողմից:
- 1922 Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկ թատրոնը: (1937 թ.-ին անվանվեց Գ. Սունդուկյանի անունով)
- 1926 Երևանում բացվեց կերպարվեստի հայ վարպետների առաջին ցուցահանդեսը:
- 1951 Մահացավ բանասեր Զաբել Բոյաջյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

