
«ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ 70 ՏՈԿՈՍԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼՈՒ ՊԱՀԻՆ»
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը, պատասխանելով «Ազգի» այն հարցին, թե ընտրական գործընթացներն ի՞նչ ազդեցություն են ունենում անշարժ գույքի շուկայի վրա այս ամիսներին, ասաց, որ, սովորաբար, քաղաքական գործընթացների ժամանակ շուկայում որոշ պասսիվացում լինում է, բայց նշեց, որ այս տարվա մայիսին նման պասսիվացում չի եղել: «Եթե նախորդ տարվա 126 հազար գործարքների դիմաց այս տարի կատարվել են 152 հազար գործարքներ, ի՞նչ պասսիվացման մասին է խոսքը», ասաց Մանուկ Վարդանյանն, ավելացնելով, որ ներկայումս նույնպես, չնայած նախագահական ընտրություններին նախորդող շրջան լինելուն, նման պասսիվացում չի նկատվում:
Մեր մեկ այլ հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Երեւանում գների աճի տեմպի որոշ նվազումը, Մանուկ Վարդանյանը պատասխանեց, որ կենտրոնում նման երեւույթ կա, բայց քաղաքի մյուս մասերում գների աճի տեմպը պահպանվում է: Կենտրոնում, ըստ կադաստրի կոմիտեի նախագահի, մարդիկ նախընտրում են բնակարան ձեռք բերել նորակառույց շենքերում, որտեղ կենցաղային ավելի լավ հարմարություններ կան: Կառուցապատման ծրագրերով կառուցվող շենքերի բնակարանների գները չեն ընդգրկվում կադաստրի պետական կոմիտեի ամենամսյա հաշվետվությունների մեջ, քանի որ դրանք ավելի բարձր են եւ կարող են ոչ ճիշտ պատկերացում տալ գների ընդհանուր ցուցանիշի մասին: Մանուկ Վարդանյանի հավաստմամբ, նորակառույց շենքերի բնակարանների մոտ 70 տոկոսն արդեն իսկ վաճառված է լինում դրանց կառուցումը սկսելու պահին: Այն լուրերը, թե Հյուսիսային պողոտայի կամ այլ նորակառույց շենքերի բնակարանները չեն վաճառվում, կոմիտեի նախագահը հերքեց, ասելով, որ այդ բնակարանների պահանջարկը շարունակում է բարձր մնալ:
Ամփոփելով 2007-ի արդյունքները, Մանուկ Վարդանյանը տեղեկացրեց, որ ավելացել են ինչպես գույքի եւ հողի հարկի բազաները, այնպես էլ կատարված վճարները: Ըստ կադաստրի կոմիտեի նախագահի, սակայն, շուրջ 891 հազար միավոր գույքի 65 տոկոսը (Երեւանում 35 տոկոսը) ընդգրկված չէ գույքահարկի բազայում, քանի որ մինչեւ 3 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանները օրենքով հարկման դաշտից դուրս են:
Կադաստրի կոմիտեի նախագահի հավաստմամբ, մի քանի տարի առաջվա համեմատ փոխվել են նաեւ շուկայի աշխարհագրությունն ու պատկերը: Եթե նախկինում միայն առուվաճառքի գործարքներ էին եւ հիմնականում Երեւանում, ապա այժմ զգալի թիվ են կազմում գրավադրման, հիպոթեկային, վարձակալության, կառուցապատման եւ այլ գործարքները եւ գործարքների միայն շուրջ 40 տոկոսն է կատարվում Երեւանում: Դա, ըստ բանախոսի, արդյունք է երկրի տնտեսական զարգացման եւ քաղաքական կայունության:
«Անցյալ տարի շուրջ 320 հազար մարդ է սպասարկվել կադաստրի տարածքային ստորաբաժանումներում», նշեց Մանուկ Վարդանյանը: Նրա հավաստմամբ, ոչ մի պետական կառույց այդքան շատ շփումներ չի ունենում քաղաքացիների հետ, որքան կադաստրի կոմիտեն:
Այս տարի գրեթե ավարտվել են բնակավայրերի հայերենացման աշխատանքները, բացառությամբ 27 համայնքի եւ Երեւանի որոշ տեղանունների: Իրականացվել է գյուղերի հասցեավորումը: Գյուղական համայնքներին են վերաբաշխվել պահուստային հողերը եւ այլեւս համայնքների վարչական սահմաններում գտնվող եւ համայնքների չպատկանող հողեր չեն լինելու: 2007-ին ավարտվել եւ տպագրության են ուղարկվել Ազգային ատլասի Բ հատորի հայերեն տարբերակը եւ Ա հատորի անգլերեն տարբերակը: Հայաստանի համար նմանատիպ ատլաս ստեղծվել է 1961-ին, բայց ընդգրկվածությամբ, որակով, ճշգրտությամբ եւ ընդհանրապես բոլոր այլ առումներով ներկայիս ատլասը միանշանակ գերազանցում է 50 տարի առաջ հրատարակվածին: Վերոնշյալը կադաստրի պետական կոմիտեի իրականացրած ծրագրերի միայն որոշ մասն է:
Ներկայումս Հայաստանի կադաստրի համակարգը իր 6,5 մլրդ դրամ ակտիվներով, տեղեկատվությունը մշակող եւ վերամշակող սարքավորումներով, գեոդեզիական եւ հողաչափման սարքավորումներով լավագույնն է ոչ միայն ԱՊՀ երկրներում, այլեւ Արեւելյան Եվրոպայում: Տեղեկացնելով այդ մասին, Մանուկ Վարդանյանը նշեց, որ այդ ամենին իրենք հասել են առանց պետական բյուջեից ծախսեր անելու եւ հիմնականում Համաշխարհային բանկի, միջազգային այլ կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությունների շնորհիվ:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԳԻՆ
Երեւի սա այն օրն է, երբ ամենեւին կարիք չկա խոսել քաղաքականությունից, ընտրական եւ նախընտրական տարում արձանագրված զարգացումներից, առաջիկա նախագահական ընտրություններից: Արդեն նման հարցերի մասին այնքան գրել, ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Անցնող օրերին «Ազգը» բազմաթիվ շնորհավորանքներ ստացավ տարբեր գերատեսչություններից, դեսպանատներից, միջազգային ու տեղական կազմակերպություններից, տնտեսվարող սուբյեկտներից, ընթերցողներից ու բարեկամներից: Դրանց ...ԻՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ 2008-ԻՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԱՌՆԵՏԻ ՏԱՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 12Կեսդարյա մանկավարժական փորձ ունեցող, 6 գիտական գրքերի հեղինակ, մաթեմատիկոս եւ աստղաբան Էլյա Հովհաննիսյանը մշտապես «Ազգ» օրաթերթին է տրամադրում իր թվային հաշվարկներով կատարած ուսումնասիրությունները Նոր ...ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ
ՀԱԿՈԲ ԾՈԻԼԻԿՅԱՆՆոյեմբերի 20-25-ը պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանը Բուենոս Այրեսում (Արգենտինա) ներկա է գտնվել ցեղասպանության հարցերին նվիրված միջազգային համագումարի, կազմակերպված Տրես դե Ֆեբրերոյի ազգային համալսարանի կողմից, ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 25-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կանխիկ դրամով իրականացվող ...ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ԲԱՆԿԵՐԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ
ԿԲ մամուլի ծառայությունԿենտրոնական բանկի նախագահի դեկտեմբերի 26-ի եւ 27-ի որոշումներով գրանցվել են հետեւյալ բանկերի մասնաճյուղերըը. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Իջեւան» մասնաճյուղը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ «Մալաթիա», «Գորիս» ...«ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ 70 ՏՈԿՈՍԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼՈՒ ՊԱՀԻՆ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱնշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը, պատասխանելով «Ազգի» այն հարցին, թե ընտրական գործընթացներն ի՞նչ ազդեցություն են ունենում անշարժ գույքի շուկայի վրա այս ամիսներին, ասաց, որ, սովորաբար, ...ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ՀԱԿՈԲ ԾՈԻԼԻԿՅԱՆՍահմանամերձ շրջաններում բնակչության կյանքի պայմանների բարելավման բազմաթիվ մեծ ու փոքր նախաձեռնություններ են կյանքի կոչվում «Հայաստան» հիմնադրամի «Գյուղական զարգացման ծրագրի» եւ «Հայկական դպրոցական ֆոնդի» ...ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
Երեկ շահագործման հանձնվեցին Բաղրամյան-Կասյան-Կիեւյան փողոցների խաչմերուկի էստակադան եւ Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում կառուցված թունելը: Նորակառույց էստակադայի երկարությունը 226 մետր է, լայնությունը` 9 ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Հարցազրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸՔաղաքային ճարտարապետական միջավայրն այսօր, ցավոք, դարձել է յուրաքանչյուրի հայեցողության մասնավոր առարկա: Քաղաքաշինության ընդհանուր օրինաչափությունների եւ սկզբունքների բացակայությամբ Երեւանը փաստորեն նորակառուցվում, ...ՄԻ ՏԱՐԻ ԷԼ ԱՆՑԱՆՔ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆՄեկ տարի էլ անցավ: 2007-ը ոմանց համար հզոր ձեռքբերումների տարի եղավ, մյուսները պարտություններ կրեցին, երրորդների համար գաղջ ժամանակ էր` ո՛չ տաք, ո՛չ պաղ: Հիշում եք, անկասկած, լավատեսի եւ հոռետեսի մասին ...ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Հարգանքով՝ Լ. ՂԱԶԱՐՅԱՆ, ԵՊՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի ասիստենտՄի քանի օր առաջ (հավանական է՝ դեկտեմբերի 19-ին) անցնում էի Կարապի լճի մոտակայքով: Այդտեղ գործող սահադաշտից, ինչպես սովորաբար, լսվում էր երաժշտությունը: Սակայն երգի բառերը խիստ մտահոգիչ էին. «շ վՈտՌՔց ...ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Ընդհանրական եկեղեցու հայրեր» մատենաշարի հերթական գիրքը` ...ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳՐՈՂ ԱՆՐԻ ՄԻՇՈՅԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՌԱՋԻՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«Միշոյի ստեղծագործությունը դիմադրում է ընդունված բոլոր բնորոշումներին: Մերժելով արեւմտյան արվեստի կարեւորագույն ավանդույթներից մեկը՝ դատողության, մտքի գերակայությունը, այն շրջանցում է նաեւ Ֆրոյդի տեսության ...ԱՄԵՆ ՕՐ ՆՈՒՅՆ ՏԱՍԸ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ ԵՆՔ ՊԱՏՄՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՎարազի կամ խոզի տարին ազգովին փակում ենք ու հանձնվում առնետին` նորի հանդեպ դեռ կասկածով, խոզի միամիտ բարությունից երես առած, առնետի առնետությունից, ժողովուրդը կասեր` «կռիսությունից» զգուշանալով, հնի լավն ...ՈՐ ԲԱՐԻՆ ԱՆՊԱԿԱՍ ԼԻՆԻ ԱՇԽԱՐՀԻՑ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՎարպետ Համոն մի երկու լի տոպրակ ձեռքին, հանգիստ ու խաղաղ հայացքով շուրջը նայելով՝ տուն էր դառնում նախամանորյա հերթական գնումներից: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ թոշակ-նպաստից մի քանի դրամ հետ գցելով, ...ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆ ԿԱՀԻՐԵՈՒՄ
ՀԱԿՈԲ ԾՈԻԼԻԿՅԱՆԱյս տարվա կարեւորագույն միջազգային իրադարձություններից էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Եգիպտոս, ապրիլի 14-16-ը: Այդ ընթացքում Կահիրեի օպերայի շենքի դիմաց գտնվող Ազատության այգում բացվեց «Բարեկամության» ...ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎ ԱՐԵՎԻԿՑԻՆԵՐԻՆ
Ինչպես տեղեկացանք «Ինեկոբանկի» տարածած հաղորդագրությունից, դեկտեմբերին մանկական «Եվրոտեսիլ-2007»-ում Հայաստանը ներկայացնող «Արեւիկ» համույթի փայլուն ելույթի եւ զբաղեցրած պատվավոր երկրորդ հորիզոնականի ...ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ
2008 թվականին Վենետիկում կբացվի հայկական մշակույթի կենտրոն, ուր կհամակարգվեն եւ կկազմակերպվեն արվեստի տարբեր ճյուղերի գիտական կոնֆերանսներ, միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ: Ինչպես դեկտեմբերի ...GALLUP-Ի ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵԶՈՔ ԵՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՆման պնդմամբ, երեկ հանդես է եկել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը: Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ «Հայաստանի ազգային ուսումնասիրությունը հասարակական կարծիքի հարցում է, որը ձեւավորվել ...«ԲԱՆԱՆՑՆ» ԱՌԱՋԻՆԸ ԿՄՏՆԻ ՄՐՑԱՍՊԱՐԵԶ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլային արձակուրդներն ավարտվել են եւ Հայաստանի առաջնության մասնակից թիմերը սկսել են նախապատրաստությունը նոր մրցաշրջանին: Դեկտեմբերի 10-ից մարզումներն է սկսել հանրապետության արծաթե մրցանակակիր «Բանանցը», ...ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԿԻՍԵՑ ՄՐՑԱՆԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎլադիմիրում ավարտվեց աշխարհի նախկին չեմպիոնուհի Բիկովայի հուշամրցաշարը: Հաջող հանդես եկավ Լիլիթ Մկրտչյանը, որը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Լիլիթը 1-2-րդ տեղերը բաժանեց ուկրաինացի գրոսմայստեր Նատալյա ...ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԻ ՏՈՆԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեկօրյա հանգստից հետո Պամպլոնայի շախմատի մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Ֆրանցիսկո Վալյեխոյի հետ: Գաբրիելը վաստակեց մեկ միավոր, ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄրցաշրջան-2007-ը հարուստ էր մարզական մի շարք իրադարձություններով, որոնց անմասն չմնացին նաեւ Հայաստանի մարզիկները: Նրանք բավական հաջող մրցելույթներ ունեցան միջազգային մրցասպարեզներում՝ տուն վերադառնալով ...
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՉԵԶՈՔ ԴԱՇՏՈՒՄ ՇՓՈԹ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ
Ա. Վ.
ԻՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ 2008-ԻՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԱՌՆԵՏԻ ՏԱՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ
Թարգմ. Հ. Ծ.
ՉԻԼԻՆԳԱՐՈՎԸ ԶԻՋԵՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԳՐԻՆՔԱՐՏԱՅԻՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԽՈՒՐ ՎԱԽՃԱՆԸ
Հ. Ծ.
«ՄԻՆՉԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19 ԱՅՆՊԻՍԻ ԲԱՆԵՐ ԵՆՔ ԼՍԵԼՈՒ, ՈՐ ՄՂՁԱՎԱՆՋԱՅԻՆ ԵՐԱԶՆԵՐՈՒՄ ԱՆԳԱՄ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀԱՆԴԻՊԵԼ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՍԵՖԻԼՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՍՈՒՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆ ԼՅՈՒԹԵՄԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԿՐԿԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԵՆ ՀԱՅ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԸ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
- 1829 Գեներալ Պասկևիչը կարգադրում է գաղտնի կոմիտե ստեղծել Թիֆլիսում, որը պետք է մշակեր հայ եկեղեցու կանոնադրությունը:
- 1865 Ծնվեց հայ նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Վախճ. 1941թ.-ին):
- 1917 Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհն ընդունեց «Թուրքահայաստանի» մասին որոշում:
- 1940 Մահացավ դաշնակցական անվանի գործիչ Արշակ Ջեմալյանը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

