
ՆԱԽԱՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
Եվս մի քանի օր եւ պատմության գիրկը կանցնի 2007-ը: Ընթացիկ մրցաշրջանը եւս հարուստ էր մարզական զանազան իրադարձություններով, որոնց «Ազգը» հանգամանորեն անդրադարձել է: Մրցաշրջան-2007-ը նախաօլիմպիական էր, ուստի օլիմպիական մարզաձեւերի ներկայացուցիչների առաջնահերթ խնդիրն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր: Այսօրվա դրությամբ մեր մարզիկներն արդեն օլիմպիական 12 ուղեգիր են նվաճել: Իսկ միջազգային մրցասպարեզներում Հայաստանի մարզիկներն ընդհանուր առմամբ 2007-ին նվաճել են 104 մեդալ:
Եթե անցած մրցաշրջանում նշանակալի հաջողության էին հասել հայ շախմատիստները եւ նրանց առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել էր հանրապետության լավագույն մարզիկ, ապա 2007-ին գերազանց հանդես եկան մեր ծանրորդները: Պատանիների, երիտասարդների ու մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մեր ծանրորդները նվաճեցին 47 մեդալ (ընդհանուր պարգեւների 45 տոկոսը): լրագրողներն էլ ըստ արժանվույն գնահատեցին ծանրորդների ելույթները` Գեւորգ Դավթյանին ճանաչելով տարվա լավագույն մարզիկ: Պատահական չէր, որ լավագույն տասնյակում ընդգրկվեցին հինգ ծանրորդներ:
Հայ ծանրորդների փայլուն հաղթանակների սկիզբը դրվեց ապրիլին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Մրցահարթակ դուրս եկած մեր 9 ծանրորդներից երեքը` Գեւորգ Դավթյանը (77 կգ), Մելինե Դալուզյանը (63 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ) հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ, իսկ Նազիկ Ավդալյանը (58 կգ), Տիգրան Մարտիրոսյանը (69 կգ) եւ Արա Խաչատրյանն (77 կգ) արժանացան արծաթե մեդալների: Ընդհանուր առմամբ հայ ծանրորդները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին 18 մեդալ (10 ոսկե, 6 արծաթե, 2 բրոնզե)` թիմային հաշվարկով գրավելով 1-ին տեղը:
Հունիսին Պրահայում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում կրկին վստահ հանդես եկավ Հռիփսիմե Խուրշուդյանը` երկամարտի 245 կգ (108+ 137) արդյունքով արժանանալով ոսկե մեդալի: Արայիկ Միրզոյանը (69 կգ) դարձավ բրոնզե մրցանակակիր: Հռիփսիմեն հաջողությունը կրկնեց նաեւ հոկտեմբերին Իսպանիայի Տեներիֆե քաղաքում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Նրա օրինակին հետեւեց նաեւ Արայիկ Միրզոյանը: Իսկ Մելինե Դալուզյանն ու 17-ամյա Ռուբեն Ալեքսանյանը (94 կգ) դարձան Եվրոպայի փոխչեմպիոններ: Վերջինիս իրոք կարելի է ընթացիկ մրցաշրջանի հայտնությունը համարել: Օգոստոսին Իտալիայի Պավիա քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում նա երկամարտի 386 կգ (170+216) արդյունքով չեմպիոն հռչակվեց` սահմանելով պատանեկան 8 ռեկորդ: Սմբատ Մարգարյանը (50 կգ) եւ Հեղինե Եփրեմյանը (58 կգ) արժանացան արծաթե մեդալների: Ընդհանուր առմամբ Իտալիայում մեր ծանրորդները նվաճեցին 4 ոսկե եւ 4 արծաթե մեդալ` թիմային հաշվարկով գրավելով 3-րդ տեղը:
Հայ ծանրորդների համար գլխավոր քննությունը սեպտեմբերին Թայլանդում կայացած աշխարհի մեծահասակների առաջնությունն էր, որում խաղարկվում էին նաեւ Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Տղամարդկանց հավաքականը նվաճեց խաղարկվող վեց ուղեգրերից հինգը, իսկ կանայք մեկ ուղեգիր նվաճեցին (եւս 1-2 ուղեգիր նրանք հնարավորություն ունեն նվաճելու 2008-ի ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությունում): Թայլանդում կրկին իր վարպետությունը դրսեւորեց Գեւորգ Դավթյանը, որը շատ մոտ էր աշխարհի չեմպիոնի տիտղոսին: Սակայն վերջին պահին բուլղարացի ծանրորդը մեկ կգ-ով գերազանցեց Գեւորգի երկամարտի արդյունքը: Բայց աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսն էլ մեծ նվաճում է: Մրցանակակիր դառնալու լավ հնարավորություն ուներ Հռիփսիմե Խուրշուդյանը, սակայն երկու անհաջող մոտեցումները նրան առաջին անգամ առանց մեդալի թողեցին (4-րդ տեղ): Անպարտելի Արթուրն ու ռինգի նորահայտ «աստղը»
2007-ի հայկական սպորտի փառահեղ նվաճումների թվին անշուշտ պետք է դասել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամի եւ նորահայտ «աստղ» Սյուզի Քենտիկյանի հաղթական ելույթները: Պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի Արթուր Աբրահամն իսկական մարզական սխրանք գործեց: Անցած տարվա սեպտեմբերին Էդիսոն Միրանդայի հետ մենամարտը ջարդած ծնոտով շահելուց հետո Արթուրին բավական ժամանակ պահանջվեց ապաքինվելու եւ չեմպիոնի տիտղոսի պաշտպանությանը պատշաճ ձեւով նախապատրաստվելու համար: Ի պատիվ Արթուրի, նրա վերադարձը ռինգ նշանավորվեց նոր հաղթանակներով: Այս տարի նա եւս 3 անգամ (ընդամենը 6 անգամ) հաջողությամբ պաշտպանեց միջին քաշում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը: Մայիսի 26-ին Գերմանիայի Բամբերգ քաղաքում կայացած մենամարտի արդեն 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը նոկաուտի ենթարկեց Սեբաստիան Դեմերսին: Օգոստոսի 18-ին նման ճակատագրի արժանացավ նաեւ Խորեն Գեւորը` հատակին հայտնվելով 11-րդ ռաունդում: Դեկտեմբերի 8-ին Բազելում Աբրահամի հարվածներին չդիմացավ նաեւ անգլիացի Ուեյն Էլկոկը: Արթուրը նրա հաշիվները «մաքրեց» 5-րդ ռաունդում:
Իր անվանի հայրենակցից հետ չմնաց հայկական բռնցքամարտի նորահայտ «աստղ», ներկայում Գերմանիայում բնակվող 19-ամյա Սյուզի Քենտիկյանը: Այս տարվա փետրվարի 16-ին Քյոլնում 9-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթելով Վենեսուելայի ներկայացուցիչ Կարոլինա Ալվարեսին, Սյուզին նվաճեց WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը, որը հետագայում 3 անգամ հաջողությամբ պաշտպանեց: Իսկ վերջերս էլ Համբուրգում հաղթելով ֆրանսուհի Նադյա Հոքմին, նվաճեց նաեւ WIBF-ի վարկածով չեմպիոնական գոտին: Իմաստուն խաղի վարպետները
Հայաստանը վաղուց շախմատային գերտերություններից մեկն է աշխարհում եւ մեր շախմատիստները մեկ անգամ եւս դա հաստատեցին: Ճիշտ է, նախորդ մրցաշրջանի համեմատ այս անգամ շախմատիստների նվաճումներն ավելի համեստ էին: Տղամարդկանց հավաքականը, որ նախորդ տարի Թուրինում օլիմպիական չեմպիոն էր դարձել, Եվրոպայի թիմային առաջնությունում գրավեց 2-րդ տեղը: Սպասելիքները գերազանցեցին կանայք` դառնալով Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիրներ: Իսկ ահա մեր պատանի շախմատիստների ավարը շատ համեստ էր: Տարիքային տարբեր խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճվել է ընդամենը մեկ բրոնզե մեդալ (Կարեն Գրիգորյան, 12 տարեկանների Եվրոպայի առաջնությունում):
Տարին հաջող սկսվեց Լեւոն Արոնյանի համար, որը հաղթող դարձավ Վեյք ան Զեեի մրցաշարում: Այնուհետեւ Էլիստայում նա նվաճեց աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք, կրկին արժանացավ Ֆիշերի շախմատի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսին: Սակայն Մեխիկոյում աշխարհի թագի համար մրցավեճում, ինչպես նաեւ Խանտի Մանսիյսկում աշխարհի գավաթի խաղարկությունում Արոնյանն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ:
Դիրքերը զիջեց նաեւ մեր կանանց «Միկա» թիմը, որը նախորդ տարի նվաճել էր Եվրոպայի չեմպիոնների գավաթը: Այս անգամ «Միկան» բավարարվեց բրոնզե մեդալներով: Այդ մրցաշարում Գաբրիել Սարգսյանը «Լինեքսի» կազմում արժանացավ չեմպիոնի տիտղոսին, իսկ Վլադիմիր Հակոբյանն արծաթե մեդալ նվաճեց «Ուրալի» կազմում: Դիրքերը զիջեցին
Նախորդ մրցաշրջանի համեմատ բավական համեստ էր մեր ըմբիշների եւ բռնցքամարտիկների ավարը: Եթե 2006-ին ըմբիշները Եվրոպայի առաջնությունում նվաճել էին երկու ոսկե, երեք արծաթե եւ երկու բրոնզե մեդալ, ապա Սոֆիայում հանդես եկած մեր 15 մարզիկներից միայն ազատ ոճային Շամիլ Գիտինովը (96 կգ) դարձավ մրցանակակիր` արժանանալով բրոնզե մեդալի: Իսկ Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում հավաքականին «պարզերես» արեց ու ստիպեց կազմակերպիչներին հայկական եռագույնը բարձրացնել Յուրի Պատրիկեեւը (120 կգ, բրոնզե մեդալ): Վերջինիս հետ օլիմպիական ուղեգիր նվաճեց նաեւ Արման Ադիկյանը (66 կգ):
Բռնցքամարտիկներն էլ թեեւ Չիկագոյում կայացած աշխարհի առաջնությունում օլիմպիական երեք ուղեգիր նվաճեցին (Հովհաննես Դանիելյան, Հրաչյա Ջավախյան, Էդուարդ Համբարձումյան), սակայն անմասն մնացին խաղարկվող մեդալներից:
Ինչ խոսք, մարզական մեծ իրադարձություն էր Հայաստանում Համահայկական 4-րդ խաղերի անցկացումը, որին մասնակցեցին ռեկորդային թվով` 94 քաղաքների շուրջ 2500 մարզիկներ: Սառույցը կոտրվեց
Մրցաշրջան-2007-ն ընդհանուր առմամբ կարելի է հաջող համարել հայկական ֆուտբոլի համար: Շոտլանդացի մասնագետ Իան Պորտերֆիլդի բեղմնավոր մարզչական գործունեության արդյունքում մեր ազգային հավաքականի խաղում որոշակի առաջընթաց նկատվեց, հայ ֆուտբոլիստները դիտարժան խաղ ցուցադրեցին: Ցավոք, Պորտերֆիլդի վաղաժամ մահը թույլ չտվեց շարունակել առաջընթացը: Ուրախացրեց նաեւ մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը` մտնելով Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 2-րդ փուլ: Ակումբային մակարդակով էլ որոշակի տեղաշարժ կար: Առաջին անգամ միանգամից երկու թիմի` «Փյունիկին» ու «Միկային» հաջողվեց հաղթահարել եվրոգավաթների առաջին փուլի արգելքը: Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում էլ նախորդ տարիների համեմատ բավական համառ մրցակցություն էր ծավալվել չեմպիոնի տիտղոսի համար:
Մյուս մարզաձեւերում էլ գրանցվեցին առանձին ձեռքբերումներ: Տեղին է հիշատակել հայ մարզիկներից օլիմպիական առաջին ուղեգիրը նվաճած հրաձիգ Նորայր Բախտամյանին (աշխարհի գավաթի խաղարկության փուլի 2-րդ մրցանակակիր), ձյուդոյիստներ Արմեն Նազարյանին (համաշխարհային Ունիվերսիադայի 3-րդ, երեւանյան մրցաշարի 2-րդ մրցանակակիր), Հովհաննես Դավթյանին (Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլերի հաղթող, երեւանյան մրցաշարի արծաթե մեդալակիր) եւ Անուշ Հակոբյանին (համաշխարհային Ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր), սամբիստներ Աշոտ Դանիելյանին (Եվրոպայի փոխչեմպիոն) եւ Էմիլ Ասլանյանին (Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր), սուսերամարտիկ Միքայել Ղազարյանին (աշխարհի գավաթի խաղարկության փուլի բրոնզե մեդալակիր), թեթեւատլետ Մելիք Ջանոյանին (Եվրոպայի գավաթի խաղարկության փուլի բրոնզե մրցանակակիր):
Ավարտվում է մարզական իրադարձություններով հարուստ 2007-ը: Առջեւում Պեկինի ամառային օլիմպիական խաղերն են: «Ազգի» մարզական բաժինը շնորհավորում է մարզաշխարհի ներկայացուցիչներին, բոլոր մարզասերներին Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ` մաղթելով ամենայն բարիք: Թող որ 2008-ը նորանոր նվաճումների, օլիմպիական մեդալների նվաճման տարի դառնա:
- ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՍՈՒՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆ ԼՅՈՒԹԵՄԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 3ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ձեռնամուխ էր եղել «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումների, որոնք անցկացվել էին ...ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐ, ՇՎԵԴԱԿԱՆ OMX, «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱնցնող տարվա կարեւոր իրադարձությունների մասին խոսելով, առաջին հերթին պետք է հիշատակել Իրան-Հայաստան գազատարի շինարարության ավարտը եւ շահագործման հանձնելը, որը տեղի ունեցավ մարտին: Գազատարի կառուցումը, ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԱՄՓՈՓԵՑ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱմփոփելով աշնանային առաջին նստաշրջանը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ այն առանձնահատուկ էր երկու հանգամանքով: «Առաջինը այն գործընթացն էր, որ սահմանադրական փոփոխություններից երկու տարի ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
Հայաստանի ոստիկանությունը «Նենգափոխման բանաձեւը» անվան տակ տարածել է հաղորդագրություն, որում հերքում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները, թե իբր նրա կողմնակիցները «հանրահավաքներին մասնակցելու համար, ...«ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՕՐԻՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԵՆՔ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՓԱԿ, ԿԻՍԱԲԱՑ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՈՒ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐԻ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ2007-ը Երեւան քաղաքում տարվող շինարարական աշխատանքների համար հաջող տարի էր: Մոտ երկու-երեք օրից Երեւանում չենք հանդիպելու փակ ու կիսաբաց փողոցների ու խաչմերուկների: Այս մասին «Տեսակետ» ակումբում երեկ ...«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ» ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹԳԾՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՆԵՐԴՆԵԼ 570 ՄԼՆ ԴՈԼԱՐ, ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆերկա դրությամբ վերականգնվել եւ միջազգային չափանիշներին համապատասխանում է Հայաստանի միջպետական նշանակության ճանապարհների 95 տոկոսը: Երեկ տրանսպորտի եւ կապի նախարարության 2007-ի գործունեությունն ամփոփելիս ...ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ 33-ԻՑ ՆՎԱԶԵՑՎԵՑ 30-Ի
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊետական նպաստների համար եկող տարի պետական բյուջեից կհատկացվի 32 մլրդ 400 մլն դրամ, այս տարվա 29 մլրդ 200 մլն դրամի դիմաց: Այս մասին, ներկայացնելով այս ոլորտին առնչվող կառավարության ընդունած որոշումները, ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ 58Վերջերս մի քանի թերթերում հրապարակումներ եղան, որ Երեւանի Բագրատունյաց 41 հասցեում գտնվող «Ունիվերսամը» որպես սեփականություն տրվել է ԱԺ պատգամավոր, նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վլադիմիր Բադալյանին: ...ՆԱԽ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆԸ, ԱՊԱ՝ ԱՌՕՐԵԱԿԱՆՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀաճախ եւ մեզանից շատերն առիթ-անառիթ դժգոհում են այն հասարակությունից, երկրից, որում ապրում ենք: Դժգոհում ենք անգամ մարդկությունից, թե էլ մարդ լինելն արժեք չէ, իսկ գթասրտությունն ու բարությունը դարձել ...«ՏԱՐՎԱ ՄԱՐԴ» ՏԻՏՂՈՍԸ՝ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱնցնող տարում գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ (ԲՀԿ) Գագիկ Ծառուկյանը, «Հայելի» ակումբի հարցմամբ համարվել է տարվա մարդ: «Տարվա մարդ, ժողովրդին մոտ գործարար» տիտղոսը երեկ ակումբում շնորհվեց ...ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ ՃՇՄԱՐՏԱՑԻ ԼԻՆԵԼԸ, ՈՐ ԱԶԵՐԻՆԵՐԸ ԶՐՊԱՐՏՈՒՄ ԵՆ
ԳՈՀԱՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՎերջերս Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին արել էր անհիմն մի հայտարարություն, իբր Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործությունը վերցված է Թոֆիկ Քուլիեւի «Սենե դե գալմազ» երգից: Եվ Ադրբեջանը ...ՄԱՐԳԱՐԻՏ ՌՈՒԽԿՅԱՆ. ՀԱՄԵՐԳ-ՆՎԻՐՈՒՄ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԵՐԱԺՇՏԱԳԵՏԻՆ
ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն2007-ի դեկտեմբերի 22-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հարկի տակ էին հավաքվել արդի հայ երաժշտության երկրպագուները: Համերգն այս սովորական չէր. նվիրված էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ...ՊԻՏԵՐ ԲԱԼԱՔՅԱՆԸ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱԿՈԲ ԾՈԻԼԻԿՅԱՆ«Հնարավոր չէ գրել բանաստեղծ, ողջակիզում տեսած Պոլ Սեզանի մասին` առանց նշելու ողջակիզման շրջանի փորձությունները, կամ Պիկասոյի «Գեռնիկայի» մասին առանց այդ նկարը ներառելու իսպանական քաղաքացիական պատերազմի ...ՀԵՔԻԱԹ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵՆՔ
Հարգանքներով՝ պրոֆեսոր ՌԻԱՆՈՍ ՄԿՐՏՉՅԱՆ, Կլիմայագետ, էկոլոգ, բնապահպան«Երեխաներ, շուտով Նոր տարի է լինելու,- ասաց մանկապարտեզի դաստիարակչուհին,- Ձմեռ պապին արդեն ճանապարհին է: Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղ են ապրում Ձմեռ պապիները: Չգիտեք..., դե հիմա լսեք. Ամեն երկիր ունի իր ...ԾԵԾԿՌՏՈՒՔ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՀՈՒՅՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԵԹՂԵՀԵՄՈՒՄ
1Բեթղեհեմի Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տաճարում հայ եւ հույն հոգեւորականների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ Ծննդյան տաճարի տարածքը բաժանված է երեք մասի, որոնք տնօրինում են՝ Հռոմի կաթոլիկ, ...ՆԱԽԱՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵվս մի քանի օր եւ պատմության գիրկը կանցնի 2007-ը: Ընթացիկ մրցաշրջանը եւս հարուստ էր մարզական զանազան իրադարձություններով, որոնց «Ազգը» հանգամանորեն անդրադարձել է: Մրցաշրջան-2007-ը նախաօլիմպիական էր, ուստի ...
ԱՐՅԱՆ ԿԱՐԳԸ` ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾ ԹԵԼԱԴՐՈՂ
Պատրաստեց ՓԱՌԱՆՁԵՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԸՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՉԵԶՈՔ ԴԱՇՏՈՒՄ ՇՓՈԹ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ
Ա. Վ.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
ԿՐԿԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԵՆ ՀԱՅ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԸ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՉԻԼԻՆԳԱՐՈՎԸ ԶԻՋԵՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
4 ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Մ.ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ
Թարգմ. Հ. Ծ.
ԿԱՐՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՈՒՐԲ ԽԱՉ
Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»ԳՐԻՆՔԱՐՏԱՅԻՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԽՈՒՐ ՎԱԽՃԱՆԸ
Հ. Ծ.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԶԱՎԶԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը ընդունում է որոշում հողերի ազգայնացման մասին:
- 1991 Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Արցախում, հիմնվելով 1991 12 10-ի հանրաքվեի տվյալների վրա:
- 1994 Արցախի խորհրդարանը հաստատեց հանրապետության նախագահի պաշտոնը: Միջազգային դիտորդների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն առաջինն ընտրվեց այդ պաշտոնում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

