
ՀԵՔԻԱԹ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵՆՔ
«Երեխաներ, շուտով Նոր տարի է լինելու,- ասաց մանկապարտեզի դաստիարակչուհին,- Ձմեռ պապին արդեն ճանապարհին է: Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղ են ապրում Ձմեռ պապիները: Չգիտեք..., դե հիմա լսեք.
Ամեն երկիր ունի իր գլխավոր Ձմեռ պապին, որն ապրում է գյուղերից, քաղաքներից հեռո՜ւ, հեռո՜ւ ցուրտ անտառներում կամ մեծ քարայրներում, կամ էլ բարձր լեռնագագաթներում, որտեղ ձմեռը խիստ ցուրտ է, ձնառատ, անընդհատ բուք է փչում:
Օրինակ, ֆինների գլխավոր Ձմեռ պապին ապրում է Լապլանդիայի խուլ անտառներից մեկում, Ռուսաստանի Ձմեռ պապին շքեղ մի դղյակ է ստացել Վոլոգդայի մարզի հեռավոր Վելիկի Ուստյուգ քաղաքի մոտակայքի դարավոր եղեւնիների անտառում: Նրանք ամառ-ձմեռ երեխաների համար հորինում են հեքիաթներ, երգեր, ոտանավորներ, հանելուկներ, պատրաստում են խաղալիքներ, նվերներ, ընդունում են հյուրերի: Հարուստ են նրանց մառանները մրգերով, չիր ու չամիչով, քաղցրավենիքով, անտառի բարիքներով: Նրանք ամեն տարի բոլորից շուտ են դիմավորում առաջին ձյունը եւ ամենից ուշ հրաժեշտ տալիս վերջին ձյանը:
Հայաստանի գլխավոր Ձմեռ պապին, ցավոք, առայժմ չունի հաստատուն բնակավայր: Բայց ես նրա համար ընտրել եմ մի շատ հարմար բնակատեղի, որի անունը դիտավորյալ չեմ տալիս, որպեսզի իմ պատմածով դուք կռահեք տեղը:
Եվ այսպես, համայն հայության գլխավոր Ձմեռ պապն ապրելու է մեր հանրապետության ամենաբարձր լեռներից մեկի գագաթին: Այնտեղից նա տեսնում է ամբողջ Հայաստանի տարածքը: Ասում են, որ այդ բարձունքից պարզ օրերին երեւում են նաեւ Հայկական լեռնաշխարհի այլ գեղատեսիլ վայրեր՝ Նեմրութը, Սիփան սարը եւ Վանա լիճը, որոնք դեռեւս գտնվում են Թուրքիայի տարածքում:
Ձմեռ պապն այդ բարձունքից ցած նայելիս կհիանա ներքեւում՝ օդում լողացող ամպերով, ճախրող արծիվներով, իսկ ապրիլ ամսին, երբ իր մոտ խոր ձմեռ է՝ Արարատյան դաշտում ծիրանենու ճերմակ եւ դեղձենու վարդագույն ծաղկուն այգիներով, արեւի տակ փայլփլացող գետերով, լճակներով, ջրանցքներով: Հուլիսին, օգոստոսին նա իր տնակից կսքանչանա Շիրակի դաշտում հասունացող ցորենի դաշտերի ոսկետարած ծովով, իսկ հոկտեմբերին՝ Արարատյան դաշտի այգիների բազմերանգ համայնապատկերով:
Ձմեռ պապիկի աթոռանիստ բարձունքը զարդարում են մի գողտրիկ լեռնային լճակ, քարաշեն ափերով, դրա շուրջը փռված գույնզգույն ծաղիկներից հյուսված չնաշխարհիկ գորգեր, որոնք խնամքով պահպանվում են: Լճակի ջուրը չափազանց սառն է, ոչ բոլորը կարող են լողանալ: Առասպելն ասում է, որ այս լճի ջրերը գետնի խորքերով հոսում, դուրս են գալիս Արարատյան դաշտ մի նոր լճի տեսքով, որից էլ սկիզբ է առնում Հայաստանի ամենից կարճ, բայց ջրառատ գետը՝ Մեծամորը: Ասում են նաեւ, որ երբեմն լեռնագագաթի վրա երկնքից գիշերներին կախվում են Լուսավորչի կանթեղները:
Մեր Ձմեռ պապիկի նստավայրն ունի նաեւ չափազանց դաժան բնական պայմաններ՝ ձյունը նստում է սեպտեմբեր-հոկտեմբերին եւ վերանում է միայն հունիսին, հաստությունը հասնում է 1,5-2 մետրի, իսկ գարնանը եւ ամռանը լեռնագագաթը դառնում է խելակորույս հորդ ձնախառն անձրեւների, կարկուտի եւ ամպրոպների մրցադաշտ, օրվա ընթացքում մի քանի անգամ փոխվում է եղանակը, պետք է միշտ ունենալ ե՛ւ քուրք, ե՛ւ անջրանցիկ վերարկու: Այստեղ կայծակների հրեղեն թրերի մշտական հարվածներից քարերի երեսը շիկանում, հետո սառչում է, որի հետեւանքով դարձել են ապակեփայլ:
Վերջերս հաղորդեցին, որ համաշխարհային Ձմեռ պապիկի ամենից բարենպաստ նստավայրը կարող է լինել Ղազախստանի եւ Ղրղզստանի սահմանագլխին վեր բարձրացող Տյան-Շանի լեռների մի գեղատեսիլ լեռնագագաթ:
Մեր Ձմեռ պապին այստեղ երբեք մենակ չի մնա, չի տխրի: Նրա մոտ միշտ այցելելու են լեռնագնացներ, զբոսաշրջիկներ, հովիվներ, դահուկորդներ, իսկ հարեւանությամբ օրնիբուն աշխատելու են գիտնականները եւ օդերեւութաբանները:
Ձմեռ պապիկի ամենաերջանիկ օրն այն է, երբ նրան այցի է գալու Ձյունանուշիկը, նրանք միասին տոպրակները կլցնեն համեղ մրգերով, խաղալիքներով եւ շքեղ զարդարված սահնակով սրընթաց կիջնեն իրենց երկնային բարձունքից դեպի գյուղեր, քաղաքներ: Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունենալու սարալանջին փռված հայտնի Բյուրական գյուղի երեխաների հետ: Կարճ հանդիպումից, ուրախ երգ ու պարից հետո նրանք կանցնեն շատ ու շատ գյուղերով, քաղաքներով եւ վերջապես հունվարի 1-ին կլինեն Երեւանի Հանրապետության հրապարակում կանգնած լույսերով, խաղալիքներով, ծաղկաժապավեններով զարդարված Հայաստանի ամենամեծ տոնածառի մոտ: Ձմեռ պապին եւ Ձյունանուշիկին 13 օր հանդիպումներից հետո կճանապարհեն.... Երեխաներ, ի՞նչ եք կարծում, ո՞ւր: Իհարկե, դուք կռահեցիք, դեպի քառագագաթ Արագածի բարձունքները:
Այդ հսկա լեռնազանգվածը մեր երկրի ամենաաշխատասեր, վաստակաշատ լեռն է, որի փեշերին փռված դաշտերը, այգիները, բազմաթիվ ջրամբարները, ջրանցքները, սառնորակ աղբյուրները, հանքավայրերը, բերք ու բարիք են պարգեւում երկրին:
Հարգելի մեծահասակներ, երեխաների համար հորինված այս իրական հեքիաթն ավարտվեց: Դուք գիտեք, որ մեր ժողովրդի պատմության դժվարին տարիներին մեր լեռները միշտ պատսպարել են ոսոխներից: Այժմ հասել է պահը, որ մենք էլ պահպանենք նրանց եւ փառաբանենք:
Այժմ դիմում եմ ձեզ եւ կոչ եմ անում՝ Արագած լեռան գագաթը խորհրդանշական ձեւով հռչակել որպես համայն հայության գլխավոր Ձմեռ պապիկի մշտական աթոռանիստ: Քանի դեռ մեր Մասիսները կալանքի են վերցված, Արագածն է արժանի դրան եւ պատվով կկատարի այդ պատասխանատու պարտավորությունը: Եթե նրա լանջերը պսակվել են համահայկական շքեղ շուրջպարով, ապա վեհապանծ գագաթը արժանի է այդ բարձր տիտղոսին:
Այս միտքը ինձ հուշեց Ռուսաստանում բնակվող որդիս, եւ մենք ամբողջ ընտանիքով խնդրում ենք բոլորին-բոլորին իրականացնել այս գեղեցիկ ավանդը:
Ես խորապես համոզված եմ, որ մեր հանրապետության, Արցախի, սփյուռքի նկարիչները, լրատվական միջոցները կանեն ամեն ինչ այս նախաձեռնությունը իրականացնելու համար:
Կհրատարակվեն շնորհավորական բացիկներ, ծրարներ, դրոշմանիշներ, հուշանվերներ եւ այլն: Այսուհետեւ մենք կունենանք մեր Ամանորի շնորհավորական բացիկները, իրար կուրախացնենք մերով եւ ոչ թե վերցվածներով:
- Հարգանքներով՝ պրոֆեսոր ՌԻԱՆՈՍ ՄԿՐՏՉՅԱՆ, Կլիմայագետ, էկոլոգ, բնապահպան
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՍՈՒՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆ ԼՅՈՒԹԵՄԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 3ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ձեռնամուխ էր եղել «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումների, որոնք անցկացվել էին ...ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐ, ՇՎԵԴԱԿԱՆ OMX, «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱնցնող տարվա կարեւոր իրադարձությունների մասին խոսելով, առաջին հերթին պետք է հիշատակել Իրան-Հայաստան գազատարի շինարարության ավարտը եւ շահագործման հանձնելը, որը տեղի ունեցավ մարտին: Գազատարի կառուցումը, ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԱՄՓՈՓԵՑ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱմփոփելով աշնանային առաջին նստաշրջանը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ այն առանձնահատուկ էր երկու հանգամանքով: «Առաջինը այն գործընթացն էր, որ սահմանադրական փոփոխություններից երկու տարի ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
Հայաստանի ոստիկանությունը «Նենգափոխման բանաձեւը» անվան տակ տարածել է հաղորդագրություն, որում հերքում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները, թե իբր նրա կողմնակիցները «հանրահավաքներին մասնակցելու համար, ...«ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՕՐԻՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԵՆՔ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՓԱԿ, ԿԻՍԱԲԱՑ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՈՒ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐԻ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ2007-ը Երեւան քաղաքում տարվող շինարարական աշխատանքների համար հաջող տարի էր: Մոտ երկու-երեք օրից Երեւանում չենք հանդիպելու փակ ու կիսաբաց փողոցների ու խաչմերուկների: Այս մասին «Տեսակետ» ակումբում երեկ ...«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ» ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹԳԾՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՆԵՐԴՆԵԼ 570 ՄԼՆ ԴՈԼԱՐ, ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆերկա դրությամբ վերականգնվել եւ միջազգային չափանիշներին համապատասխանում է Հայաստանի միջպետական նշանակության ճանապարհների 95 տոկոսը: Երեկ տրանսպորտի եւ կապի նախարարության 2007-ի գործունեությունն ամփոփելիս ...ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ 33-ԻՑ ՆՎԱԶԵՑՎԵՑ 30-Ի
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊետական նպաստների համար եկող տարի պետական բյուջեից կհատկացվի 32 մլրդ 400 մլն դրամ, այս տարվա 29 մլրդ 200 մլն դրամի դիմաց: Այս մասին, ներկայացնելով այս ոլորտին առնչվող կառավարության ընդունած որոշումները, ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ 58Վերջերս մի քանի թերթերում հրապարակումներ եղան, որ Երեւանի Բագրատունյաց 41 հասցեում գտնվող «Ունիվերսամը» որպես սեփականություն տրվել է ԱԺ պատգամավոր, նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վլադիմիր Բադալյանին: ...ՆԱԽ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆԸ, ԱՊԱ՝ ԱՌՕՐԵԱԿԱՆՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀաճախ եւ մեզանից շատերն առիթ-անառիթ դժգոհում են այն հասարակությունից, երկրից, որում ապրում ենք: Դժգոհում ենք անգամ մարդկությունից, թե էլ մարդ լինելն արժեք չէ, իսկ գթասրտությունն ու բարությունը դարձել ...«ՏԱՐՎԱ ՄԱՐԴ» ՏԻՏՂՈՍԸ՝ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱնցնող տարում գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ (ԲՀԿ) Գագիկ Ծառուկյանը, «Հայելի» ակումբի հարցմամբ համարվել է տարվա մարդ: «Տարվա մարդ, ժողովրդին մոտ գործարար» տիտղոսը երեկ ակումբում շնորհվեց ...ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ ՃՇՄԱՐՏԱՑԻ ԼԻՆԵԼԸ, ՈՐ ԱԶԵՐԻՆԵՐԸ ԶՐՊԱՐՏՈՒՄ ԵՆ
ԳՈՀԱՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՎերջերս Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին արել էր անհիմն մի հայտարարություն, իբր Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործությունը վերցված է Թոֆիկ Քուլիեւի «Սենե դե գալմազ» երգից: Եվ Ադրբեջանը ...ՄԱՐԳԱՐԻՏ ՌՈՒԽԿՅԱՆ. ՀԱՄԵՐԳ-ՆՎԻՐՈՒՄ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԵՐԱԺՇՏԱԳԵՏԻՆ
ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն2007-ի դեկտեմբերի 22-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հարկի տակ էին հավաքվել արդի հայ երաժշտության երկրպագուները: Համերգն այս սովորական չէր. նվիրված էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ...ՊԻՏԵՐ ԲԱԼԱՔՅԱՆԸ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱԿՈԲ ԾՈԻԼԻԿՅԱՆ«Հնարավոր չէ գրել բանաստեղծ, ողջակիզում տեսած Պոլ Սեզանի մասին` առանց նշելու ողջակիզման շրջանի փորձությունները, կամ Պիկասոյի «Գեռնիկայի» մասին առանց այդ նկարը ներառելու իսպանական քաղաքացիական պատերազմի ...ՀԵՔԻԱԹ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵՆՔ
Հարգանքներով՝ պրոֆեսոր ՌԻԱՆՈՍ ՄԿՐՏՉՅԱՆ, Կլիմայագետ, էկոլոգ, բնապահպան«Երեխաներ, շուտով Նոր տարի է լինելու,- ասաց մանկապարտեզի դաստիարակչուհին,- Ձմեռ պապին արդեն ճանապարհին է: Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղ են ապրում Ձմեռ պապիները: Չգիտեք..., դե հիմա լսեք. Ամեն երկիր ունի իր ...ԾԵԾԿՌՏՈՒՔ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՀՈՒՅՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԵԹՂԵՀԵՄՈՒՄ
1Բեթղեհեմի Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տաճարում հայ եւ հույն հոգեւորականների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ Ծննդյան տաճարի տարածքը բաժանված է երեք մասի, որոնք տնօրինում են՝ Հռոմի կաթոլիկ, ...ՆԱԽԱՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵվս մի քանի օր եւ պատմության գիրկը կանցնի 2007-ը: Ընթացիկ մրցաշրջանը եւս հարուստ էր մարզական զանազան իրադարձություններով, որոնց «Ազգը» հանգամանորեն անդրադարձել է: Մրցաշրջան-2007-ը նախաօլիմպիական էր, ուստի ...
ԱՐՅԱՆ ԿԱՐԳԸ` ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾ ԹԵԼԱԴՐՈՂ
Պատրաստեց ՓԱՌԱՆՁԵՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԸՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՉԵԶՈՔ ԴԱՇՏՈՒՄ ՇՓՈԹ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ
Ա. Վ.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
ԿՐԿԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԵՆ ՀԱՅ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԸ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՉԻԼԻՆԳԱՐՈՎԸ ԶԻՋԵՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
4 ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Մ.ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ
Թարգմ. Հ. Ծ.
ԿԱՐՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՈՒՐԲ ԽԱՉ
Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»ԳՐԻՆՔԱՐՏԱՅԻՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԽՈՒՐ ՎԱԽՃԱՆԸ
Հ. Ծ.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԶԱՎԶԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը ընդունում է որոշում հողերի ազգայնացման մասին:
- 1991 Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Արցախում, հիմնվելով 1991 12 10-ի հանրաքվեի տվյալների վրա:
- 1994 Արցախի խորհրդարանը հաստատեց հանրապետության նախագահի պաշտոնը: Միջազգային դիտորդների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն առաջինն ընտրվեց այդ պաշտոնում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

