
ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ ՃՇՄԱՐՏԱՑԻ ԼԻՆԵԼԸ, ՈՐ ԱԶԵՐԻՆԵՐԸ ԶՐՊԱՐՏՈՒՄ ԵՆ
Վերջերս Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին արել էր անհիմն մի հայտարարություն, իբր Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործությունը վերցված է Թոֆիկ Քուլիեւի «Սենե դե գալմազ» երգից: Եվ Ադրբեջանը պատրաստվում է դատի տալ հայ կոմպոզիտոր Արա Գեւորգյանին:
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանը, ծնվելով եւ ստեղծագործելով երաժշտի ընտանիքում, 50-60 ստեղծագործությունների հեղինակ է, արժանացել է բազմաթիվ շքանշանների, մեդալների եւ պատվոգրերի: Նա չէր կարող իրեն թույլ տալ որեւէ մեկից երաժշտություն գողանալ: Մեր հայկական մշակութային արմատներն այնքան խորն են, որ կարիք չունենք օտար աղբյուրներից օգտվելու: Հիշեցնենք, որ Արա Գեւորգյանի բոլոր ստեղծագործությունների հեղինակային իրավունքները պատկանում են հենց Արա Գեւորգյանին, որոնք գտնվում են ԱՄՆ-ի հեղինակային իրավունքների գրասենյակում եւ պահվում են Կոնգրեսի գրադարանում: Առկա են բոլոր փաստաթղթերը: Բոլոր ստեղծագործությունները հետազոտվում են մանրամասնորեն, նոր միայն հեղինակին հանձնում են հեղինակային իրավունքի հավաստագիրը (սերտիֆիկատը):
Արա Գեւորգյանը նաեւ «Հայ հեղինակ» կազմակերպության անդամ է: Արա Գեւորգյանը ադրբեջանցիների հայտարարությունները դիտում է որպես զրպարտանք: Հիշեցնենք նաեւ, որ Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է դեռեւս 2002-ին Սոլթ-Լեյք Սիթիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ: Ռուս մարզիկ Ալեքսանդր Աբտը, հանդես եկավ Արա Գեւորգյանի «Արցախ» երաժշտության ուղեկցությամբ: Նա այդ կրկնեց նաեւ Վանկուվերում (Կանադա) աշխարհի առաջնության ժամանակ (2002): Մինչ օլիմպիական խաղերը, նույն երաժշտության տակ նա հանդես եկավ Բրատիսլավիայում Եվրոպայի առաջնության ժամանակ: Անցած տարի` 2006-ին, Թուրին քաղաքում (Իտալիա) կայացան հերթական օլիմպիական խաղերը, որտեղ Վրաստանի մարզուհի Ելենա Գեդեւանիշվիլին նույնպես հանդես եկավ Արա Գեւորգյանի «Արցախ» երաժշտության ուղեկցությամբ, եւ բոլոր նշված տեղերում հայտարարվել է` հայ հեղինակ Արա Գեւորգյան:
Արա Գեւորգյանի համար կարեւոր է, որ նրանք հավանում են իր երաժշտությունը: Աշխարհի բոլոր սպորտսմենները կարող են օգտագործել, իսկ Արա Գեւորգյանը միայն ուրախ կլինի:
- Պրն Գեւորգյան, ինչո՞ւ են Ձեզ անհիմն մեղադրում Թոֆիկ Քուլիեւի «Սենե դե գալմազ» երաժշտության գողության մեջ:
- Այո, դրանք անհիմն մեղադրանքներ են: «Արցախ» ստեղծագործության եւ նշված ադրբեջանական երգը նույնիսկ «երկու նոտայի» նմանություն չունեն: Այստեղ եղել է թյուրիմացություն: Ահա թե ինչումն է խնդիրը:
Գեղասահորդներ Սաշա Սավելեւայի եւ Ալեքսանդր Սախնովսկիի բեմադրած պարի ժամանակ «ԿՀՁ» հեռուստաընկերության «Լեդնիկովի պերիոդ» հաղորդաշարում հայտարարվել է «Հայկական պար» եւ հնչել է ադրբեջանական Թոֆիկ Քուլիեւի «Սենե դե գալմազ» երգի երաժշտությունը, որից հետո հնչել է իմ «Արցախ» ստեղծագործությունը: Որն էլ ադրբեջանցիներին գցել է թյուրիմացության մեջ: Ես այդ բոլորը պարզեցի եւ ապացուցեցի: Հետեւաբար, ադրբեջանցի Փոլադ Բյուլբյուլօղլին բարոյական ոչ մի իրավունք չուներ ինձ մեղադրելու, քանի որ նա պետք է ուսումնասիրեր 2 երաժշտություններն էլ, նոր միայն հայտարարեր դատի տալու մասին: Ես պատրաստ եմ ընդունել նրանց այդ մարտահրավերը: Այստեղ գողության խնդիր ընդհանրապես գոյություն չունի, կա թյուրիմացություն, որ հարմարեցնելով իրենց ելույթին, կպցրել են իմ ստեղծագործությունը, ադրբեջանցի հեղինակի ստեղծագործության հետ եւ «ԿՀՁ»-ի մեկնաբանները հայտարարել են «Հայկական պար»: Հետեւաբար ես կարող եմ պատասխանատվության կանչել Փոլադ Բյուլբյուլօղլիին զրպարտանքի համար: Եթե Փոլադ Բյուլբյուլօղլին համարվում է մշակույթի մարդ, նախկին երգիչ, նախկին մշակույթի նախարար եւ Ադրբեջանի դիվանագետ, նա այդքան միամիտ, պարզամիտ չպետք է գտնվեր: Այսպիսով ինքը մտածելու շատ բան ունի: Սա մեր դատավարության մասին:
Իմ կարծիքով կա նաեւ 2-րդ գաղտնի պատճառը, որ իմ ստեղծագործությունը կոչվում է «Արցախ», սա երեւի դուր չի գալիս ադրբեջանցիներին, քանի որ Ադրբեջանի մարմնամարզուհին` Դինարա Գեմատովան «Մինսկի» գրան-պրի մրցանակաբաշխությունում պարեց հայ հեղինակ Արա Գեւորգյանի «Արցախ» երաժշտության տակ (առանց իմ թույլտվության): Դա նրանց դուր չի եկել եւ որոշել են իմ երաժշտությունը սեփականաշնորհել, որպեսզի խայտառակությունից փրկեն իրենց իսկ սպորտսմենուհուն:
Այս ամենից ելնելով ադրբեջանցիները պարտավոր են ինձանից ներողություն խնդրել: Դա կլինի բարձրաձայն, կլինի հեռախոսով թե նամակով, ես պատրաստ եմ ընդունել նրանց ներողությունը:
- Պարոն Գեւորգյան, ե՞րբ եւ ինչպե՞ս ընտրեցիք Ձեր ստեղծագործական ուղին:
- Մայրս` մեներգչուհի Վալյա Սամվելյանը իմ մեջ երաժշտական տվյալներ հայտնաբերելով, ինձ ստիպողաբար (ես չէի ցանկանում) տարավ երաժշտական դպրոց, որի համար երախտապարտ եմ նրան:
Ավարտել եմ Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, Գեղարվեստի ուսումնարանը, Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային եւ էստրադային նվագախմբի ղեկավարի բաժինը, դասավանդել եւ դասավանդում եմ նույն ֆակուլտետում դիրիժորություն առարկան:
- Ձեր համերգային կյանքն ինչպիսի՞ն է:
- Հրավեր եմ ստացել ավստրալիական ընկերության կողմից 2008-ին համերգային շրջագայության աշխարհի շուրջ` Արաբական Էմիրություններ, ԱՄՆ, Կանադա, Եվրոպա, Լիբանան, Սիրիա, Ռուսաստան, Հունաստան: Իմ համերգները տեղի կունենան այդ երկրների սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Սիմֆոնիկ նվագախումբ տեղափոխել այս պայմաններում բավականին դժվար է: Դրական է նաեւ այն, որ օտար երաժիշտները շփվում են մեր ազգային մեղեդիների հետ: Սիմֆոնիկ երաժշտության հետ համատեղ, էլեկտրոնային գործիքներ, ազգային նվագարաններ, դուդուկ, զուռնա, քանոն եւ այլն: Եվ ամբողջը էկրանային համակարգով է գործում, ցուցադրվում է հայկական բնաշխարհը: Քանի որ իմ ստեղծագործությունները Հայաստանի քաղաքների անուններով են: Օրինակ` Անի, Տիգրանակերտ...
«Մուսա լեռան» ժամանակ ցուցադրվում է Մուսա լեռը: «Ադանա» ստեղծագործության ժամանակ հայոց ցեղասպանության փաստագրական պատկերներ են ցուցադրվում: Ցուցադրվում են հայկական բնաշխարհը, մանրանկարչությունը: Շատ դեպքեր են եղել, որ համերգից հետո հանդիսատեսները մոտեցել են եւ ասել. «Ի՞նչ հրաշալի երկիր ունեք»: Նվագակցում եմ աշխարհի տարբեր երկրների սիմֆոնիկ նվագախմբերի հետ, աշխատել եմ տարբեր խմբավարների հետ` Հենրիկ Անասյան, Արմեն Անասյան, որը նաեւ «Յանիի» խմբավարն է, Երեւանից` Կարեն Դուրգարյան, Էդուարդ Թոփչյան, Ռուբեն Ասատրյան, Հարություն Ֆազլյան: Ինձ համար շատ մեծ պատիվ էր համագործակցել Լիոնի սիմֆոնիկ նվագախմբի եւ նրա դիրիժոր Ժան Պիեռ Պռաժուի հետ:
- Պարոն Գեւորգյան, Դուք այն երջանիկ մարդկանցից եք, ում բախտը միշտ ժպտում է:
- Հետեւեք աստվածաշնչյան պատվիրաններին, եւ բախտը Ձեզ էլ կժպտա:
- Պատմեք Ձեր ծրագրերի մասին, ունե՞ք նոր ստեղծագործություններ:
- Աշխատում եմ մի ստեղծագործության վրա` «Սիրեցեք զմիմյանս»: Սա աստվածաշնչյան խոսքեր են, որ կոչ է անում ամբողջ աշխարհին` ապրել համերաշխ, սիրել միմյանց: Այդ ստեղծագործության մեջ մասնակցում են տարբեր ազգերի երաժիշտներ, որոնք նվագում են իրենց ազգային գործիքներով: Այդ ստեղծագործության վրա աշխատել եմ 7 տարի: Հիմա արդեն նկարահանվում է տեսահոլովակը, շուտով կներկայացվի հանրությանը:
- Ձեր Ամանորի մաղթանքները:
- Ես շնորհավորում եմ Ամանորը եւ Սուրբ Ծնունդը: Դա աշխարհի ամենալավ տոնն է: Մաղթում եմ մեր ժողովրդին, մեր երեխաներին խաղաղ երկինք, ժպիտ, ուրախություն: Սիրեցեք միմյանց:
- ԳՈՀԱՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՍՈՒՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆ ԼՅՈՒԹԵՄԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 3ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ձեռնամուխ էր եղել «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումների, որոնք անցկացվել էին ...ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐ, ՇՎԵԴԱԿԱՆ OMX, «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱնցնող տարվա կարեւոր իրադարձությունների մասին խոսելով, առաջին հերթին պետք է հիշատակել Իրան-Հայաստան գազատարի շինարարության ավարտը եւ շահագործման հանձնելը, որը տեղի ունեցավ մարտին: Գազատարի կառուցումը, ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԱՄՓՈՓԵՑ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱմփոփելով աշնանային առաջին նստաշրջանը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ այն առանձնահատուկ էր երկու հանգամանքով: «Առաջինը այն գործընթացն էր, որ սահմանադրական փոփոխություններից երկու տարի ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
Հայաստանի ոստիկանությունը «Նենգափոխման բանաձեւը» անվան տակ տարածել է հաղորդագրություն, որում հերքում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները, թե իբր նրա կողմնակիցները «հանրահավաքներին մասնակցելու համար, ...«ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՕՐԻՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԵՆՔ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՓԱԿ, ԿԻՍԱԲԱՑ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՈՒ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐԻ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ2007-ը Երեւան քաղաքում տարվող շինարարական աշխատանքների համար հաջող տարի էր: Մոտ երկու-երեք օրից Երեւանում չենք հանդիպելու փակ ու կիսաբաց փողոցների ու խաչմերուկների: Այս մասին «Տեսակետ» ակումբում երեկ ...«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ» ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹԳԾՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՆԵՐԴՆԵԼ 570 ՄԼՆ ԴՈԼԱՐ, ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆերկա դրությամբ վերականգնվել եւ միջազգային չափանիշներին համապատասխանում է Հայաստանի միջպետական նշանակության ճանապարհների 95 տոկոսը: Երեկ տրանսպորտի եւ կապի նախարարության 2007-ի գործունեությունն ամփոփելիս ...ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ 33-ԻՑ ՆՎԱԶԵՑՎԵՑ 30-Ի
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊետական նպաստների համար եկող տարի պետական բյուջեից կհատկացվի 32 մլրդ 400 մլն դրամ, այս տարվա 29 մլրդ 200 մլն դրամի դիմաց: Այս մասին, ներկայացնելով այս ոլորտին առնչվող կառավարության ընդունած որոշումները, ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ 58Վերջերս մի քանի թերթերում հրապարակումներ եղան, որ Երեւանի Բագրատունյաց 41 հասցեում գտնվող «Ունիվերսամը» որպես սեփականություն տրվել է ԱԺ պատգամավոր, նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վլադիմիր Բադալյանին: ...ՆԱԽ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆԸ, ԱՊԱ՝ ԱՌՕՐԵԱԿԱՆՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀաճախ եւ մեզանից շատերն առիթ-անառիթ դժգոհում են այն հասարակությունից, երկրից, որում ապրում ենք: Դժգոհում ենք անգամ մարդկությունից, թե էլ մարդ լինելն արժեք չէ, իսկ գթասրտությունն ու բարությունը դարձել ...«ՏԱՐՎԱ ՄԱՐԴ» ՏԻՏՂՈՍԸ՝ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱնցնող տարում գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ (ԲՀԿ) Գագիկ Ծառուկյանը, «Հայելի» ակումբի հարցմամբ համարվել է տարվա մարդ: «Տարվա մարդ, ժողովրդին մոտ գործարար» տիտղոսը երեկ ակումբում շնորհվեց ...ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ ՃՇՄԱՐՏԱՑԻ ԼԻՆԵԼԸ, ՈՐ ԱԶԵՐԻՆԵՐԸ ԶՐՊԱՐՏՈՒՄ ԵՆ
ԳՈՀԱՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՎերջերս Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին արել էր անհիմն մի հայտարարություն, իբր Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործությունը վերցված է Թոֆիկ Քուլիեւի «Սենե դե գալմազ» երգից: Եվ Ադրբեջանը ...ՄԱՐԳԱՐԻՏ ՌՈՒԽԿՅԱՆ. ՀԱՄԵՐԳ-ՆՎԻՐՈՒՄ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԵՐԱԺՇՏԱԳԵՏԻՆ
ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն2007-ի դեկտեմբերի 22-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հարկի տակ էին հավաքվել արդի հայ երաժշտության երկրպագուները: Համերգն այս սովորական չէր. նվիրված էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ...ՊԻՏԵՐ ԲԱԼԱՔՅԱՆԸ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱԿՈԲ ԾՈԻԼԻԿՅԱՆ«Հնարավոր չէ գրել բանաստեղծ, ողջակիզում տեսած Պոլ Սեզանի մասին` առանց նշելու ողջակիզման շրջանի փորձությունները, կամ Պիկասոյի «Գեռնիկայի» մասին առանց այդ նկարը ներառելու իսպանական քաղաքացիական պատերազմի ...ՀԵՔԻԱԹ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵՆՔ
Հարգանքներով՝ պրոֆեսոր ՌԻԱՆՈՍ ՄԿՐՏՉՅԱՆ, Կլիմայագետ, էկոլոգ, բնապահպան«Երեխաներ, շուտով Նոր տարի է լինելու,- ասաց մանկապարտեզի դաստիարակչուհին,- Ձմեռ պապին արդեն ճանապարհին է: Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղ են ապրում Ձմեռ պապիները: Չգիտեք..., դե հիմա լսեք. Ամեն երկիր ունի իր ...ԾԵԾԿՌՏՈՒՔ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՀՈՒՅՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԵԹՂԵՀԵՄՈՒՄ
1Բեթղեհեմի Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տաճարում հայ եւ հույն հոգեւորականների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ Ծննդյան տաճարի տարածքը բաժանված է երեք մասի, որոնք տնօրինում են՝ Հռոմի կաթոլիկ, ...ՆԱԽԱՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵվս մի քանի օր եւ պատմության գիրկը կանցնի 2007-ը: Ընթացիկ մրցաշրջանը եւս հարուստ էր մարզական զանազան իրադարձություններով, որոնց «Ազգը» հանգամանորեն անդրադարձել է: Մրցաշրջան-2007-ը նախաօլիմպիական էր, ուստի ...
ԱՐՅԱՆ ԿԱՐԳԸ` ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾ ԹԵԼԱԴՐՈՂ
Պատրաստեց ՓԱՌԱՆՁԵՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԸՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՉԵԶՈՔ ԴԱՇՏՈՒՄ ՇՓՈԹ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ
Ա. Վ.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
ԿՐԿԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԵՆ ՀԱՅ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԸ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՉԻԼԻՆԳԱՐՈՎԸ ԶԻՋԵՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
4 ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Մ.ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ
Թարգմ. Հ. Ծ.
ԿԱՐՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՈՒՐԲ ԽԱՉ
Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»ԳՐԻՆՔԱՐՏԱՅԻՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԽՈՒՐ ՎԱԽՃԱՆԸ
Հ. Ծ.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԶԱՎԶԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը ընդունում է որոշում հողերի ազգայնացման մասին:
- 1991 Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Արցախում, հիմնվելով 1991 12 10-ի հանրաքվեի տվյալների վրա:
- 1994 Արցախի խորհրդարանը հաստատեց հանրապետության նախագահի պաշտոնը: Միջազգային դիտորդների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն առաջինն ընտրվեց այդ պաշտոնում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

