
«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ» ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹԳԾՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՆԵՐԴՆԵԼ 570 ՄԼՆ ԴՈԼԱՐ, ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻՆ
Ներկա դրությամբ վերականգնվել եւ միջազգային չափանիշներին համապատասխանում է Հայաստանի միջպետական նշանակության ճանապարհների 95 տոկոսը: Երեկ տրանսպորտի եւ կապի նախարարության 2007-ի գործունեությունն ամփոփելիս նշեց նախարար Անդրանիկ Մանուկյանը: Ըստ նրա, 2007-ի կարեւոր իրադարձություններից էր Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի մոտ 91 կմ երկարությամբ ճանապարհը շահագործման հանձնելը` շուրջ 15,2 մլրդ դրամ բյուջետային ֆինանսավորմամբ:
Նախարարի խոսքերով, այս տարի եւս վերանորոգվել ու վերականգնվել է 280 կմ երկարությամբ ճանապարհ, կառուցել է Ոսկեպար-Բաղանիս 6,3 կմ երկարությամբ նոր ճանապարհահատվածը: Վերականգնվել է 15 կամուրջ, տեղադրվել 33,5 կմ մետաղական արգելափակոցներ եւ այլն:
Այս տարվանից սկսած Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի ծրագրի իրականացման շրջանակներում 2008-2009-ին նախատեսվում է վերականգնել շուրջ 273 կմ գյուղական ճանապարհ, իսկ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ նույն ժամանակահատվածում կնորոգվեն Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի եւ Արմավիրի մարզերի 71 համայնքների շուրջ 223 կմ գյուղական ավտոճանապարհներ:
Երկաթուղային տրանսպորտի ոլորտի կտրվածքով դեկտեմբերի 28-ին կգնահատվի «Հայկական երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթին միակ հայտը ներկայացրած «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության տեխնիկական առաջարկը, իսկ հունվարի 8-ին` գնային առաջարկը, հունվարի 15-ին էլ կորոշվի՝ ռուսական ընկերությունը հաղթող կլինի, թե ոչ: Նշենք, որ կոնցեսիոն կառավարման է հանձնվում հայկական երկաթուղին 30 տարի ժամանակով` 20-րդ տարում եւս 20 տարի երկարաձգելու հնարավորությամբ:
Ռուսական ընկերությունը շուրջ 570 մլն դոլար ներդրումներ է խոստանում իրականացնել, ընդ որում, որոշակի պայմանների դեպքում` ավելին: Մասնավորապես, «Ռուսաստանի երկաթուղիները» պատրաստ է ներդրումների ծավալը հասցնել ավելի քան 2 մլրդ դոլարի, եթե մոտակա տարիների ընթացքում նախ բացվի թուրքական սահմանը, ապա նաեւ կապ հաստատվի ադրբեջանական ու աբխազական երկաթգծերի հետ:
Երկաթուղու առնչությամբ Իրան-Հայաստան գծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության հուշագիրն արդեն ստորագրված է, եւ, Մանուկյանի խոսքերով, մինչեւ 2008-ի ամառ որոշակի հստակություն կլինի, հատկապես որ բանակցություններ են տարվում ռուսական կողմի, նաեւ տարբեր ֆինանսական կառույցների հետ:
Միջոցներ են ձեռնարկվում նաեւ այլընտրանքային տրանսպորտային հաղորդակցության ուղիների ստեղծման ուղղությամբ: 2007-ին կազմակերպվեց եւ իրականացվում են երկաթուղալաստանավային փոխադրումներ Ռուսաստանի Կավկազ եւ Վրաստանի Փոթի նավահանգիստների միջեւ: Աշխատանքներ են տարվում Էնզելի (Իրան)-Ակտաու (Ղազախստան)-Աստրախան (Ռուսաստան) նավահանգիստների միջեւ միջազգային ավտոմոբիլալաստանավային հաղորդակցություն ստեղծելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է կապի բնագավառին, ապա, նախարարության տվյալներով, մինչեւ 2015 թվականը անալոգային հեռարձակումից կանցնենք թվային ձեւաչափին: Ֆիքսված հեռախոսակապի առնչությամբ էլ 2007-ի դրությամբ հեռախոսաֆիկացվել են 50 մարդուց ավելի բնակչություն ունեցող բոլոր գյուղերը, ինչպես նաեւ թվայնացվել են ավելի քան 800 գյուղեր:
Բջջային կապի ծառայությունների շուկայի ազատականացման արդյունքում երկրորդ օպերատորի մուտքն ապահովեց մատուցվող ծառայությունների որակի բարելավում: Երրորդ օպերատորի հնարավոր մուտքի առնչությամբ էլ նախարար Մանուկյանը նշեց, որ կառավարությունը որոշում է կայացրել ստեղծել մրցութային հանձնաժողով նախարարի գլխավորությամբ` մրցույթով նոր օպերատորի մուտքի համար անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու նպատակով: Ընդ որում, այդ մրցույթի արդյունքներն ամփոփված կլինեն արդեն մինչեւ 2008-ի հունիսի 30-ը:
Ամեն դեպքում, 2007-ին հեռահաղորդակցության եւ կապի բնագավառում իրադարձային էր բոլոր տեսակի մենաշնորհների վերացումը: Հ.Գ. ՀՀ նախագահի հրամանագրով Կապան-Մեղրի ճանապարհի վերականգնման աշխատանքներում գործուն մասնակցության համար «Անանիա Շիրակացի» պարգեւին են արժանացել տրանսպորտի եւ կապի նախարարության «Ավտոմոբիլային ճանապարհներ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Կարեն Գեւորգյանը, Մեղրու եւ Կապանի «Ճանշին» ընկերությունների տնօրեններ Ազատ Գասպարյանը եւ Արարատ Կարապետյանը:
- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՍՈՒՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆ ԼՅՈՒԹԵՄԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 3ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ձեռնամուխ էր եղել «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումների, որոնք անցկացվել էին ...ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐ, ՇՎԵԴԱԿԱՆ OMX, «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱնցնող տարվա կարեւոր իրադարձությունների մասին խոսելով, առաջին հերթին պետք է հիշատակել Իրան-Հայաստան գազատարի շինարարության ավարտը եւ շահագործման հանձնելը, որը տեղի ունեցավ մարտին: Գազատարի կառուցումը, ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԱՄՓՈՓԵՑ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱմփոփելով աշնանային առաջին նստաշրջանը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ այն առանձնահատուկ էր երկու հանգամանքով: «Առաջինը այն գործընթացն էր, որ սահմանադրական փոփոխություններից երկու տարի ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
Հայաստանի ոստիկանությունը «Նենգափոխման բանաձեւը» անվան տակ տարածել է հաղորդագրություն, որում հերքում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները, թե իբր նրա կողմնակիցները «հանրահավաքներին մասնակցելու համար, ...«ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՕՐԻՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԵՆՔ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՓԱԿ, ԿԻՍԱԲԱՑ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՈՒ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐԻ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ2007-ը Երեւան քաղաքում տարվող շինարարական աշխատանքների համար հաջող տարի էր: Մոտ երկու-երեք օրից Երեւանում չենք հանդիպելու փակ ու կիսաբաց փողոցների ու խաչմերուկների: Այս մասին «Տեսակետ» ակումբում երեկ ...«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ» ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹԳԾՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՆԵՐԴՆԵԼ 570 ՄԼՆ ԴՈԼԱՐ, ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆերկա դրությամբ վերականգնվել եւ միջազգային չափանիշներին համապատասխանում է Հայաստանի միջպետական նշանակության ճանապարհների 95 տոկոսը: Երեկ տրանսպորտի եւ կապի նախարարության 2007-ի գործունեությունն ամփոփելիս ...ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ 33-ԻՑ ՆՎԱԶԵՑՎԵՑ 30-Ի
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊետական նպաստների համար եկող տարի պետական բյուջեից կհատկացվի 32 մլրդ 400 մլն դրամ, այս տարվա 29 մլրդ 200 մլն դրամի դիմաց: Այս մասին, ներկայացնելով այս ոլորտին առնչվող կառավարության ընդունած որոշումները, ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ 58Վերջերս մի քանի թերթերում հրապարակումներ եղան, որ Երեւանի Բագրատունյաց 41 հասցեում գտնվող «Ունիվերսամը» որպես սեփականություն տրվել է ԱԺ պատգամավոր, նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վլադիմիր Բադալյանին: ...ՆԱԽ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆԸ, ԱՊԱ՝ ԱՌՕՐԵԱԿԱՆՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀաճախ եւ մեզանից շատերն առիթ-անառիթ դժգոհում են այն հասարակությունից, երկրից, որում ապրում ենք: Դժգոհում ենք անգամ մարդկությունից, թե էլ մարդ լինելն արժեք չէ, իսկ գթասրտությունն ու բարությունը դարձել ...«ՏԱՐՎԱ ՄԱՐԴ» ՏԻՏՂՈՍԸ՝ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱնցնող տարում գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ (ԲՀԿ) Գագիկ Ծառուկյանը, «Հայելի» ակումբի հարցմամբ համարվել է տարվա մարդ: «Տարվա մարդ, ժողովրդին մոտ գործարար» տիտղոսը երեկ ակումբում շնորհվեց ...ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ ՃՇՄԱՐՏԱՑԻ ԼԻՆԵԼԸ, ՈՐ ԱԶԵՐԻՆԵՐԸ ԶՐՊԱՐՏՈՒՄ ԵՆ
ԳՈՀԱՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՎերջերս Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին արել էր անհիմն մի հայտարարություն, իբր Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործությունը վերցված է Թոֆիկ Քուլիեւի «Սենե դե գալմազ» երգից: Եվ Ադրբեջանը ...ՄԱՐԳԱՐԻՏ ՌՈՒԽԿՅԱՆ. ՀԱՄԵՐԳ-ՆՎԻՐՈՒՄ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԵՐԱԺՇՏԱԳԵՏԻՆ
ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն2007-ի դեկտեմբերի 22-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հարկի տակ էին հավաքվել արդի հայ երաժշտության երկրպագուները: Համերգն այս սովորական չէր. նվիրված էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ...ՊԻՏԵՐ ԲԱԼԱՔՅԱՆԸ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱԿՈԲ ԾՈԻԼԻԿՅԱՆ«Հնարավոր չէ գրել բանաստեղծ, ողջակիզում տեսած Պոլ Սեզանի մասին` առանց նշելու ողջակիզման շրջանի փորձությունները, կամ Պիկասոյի «Գեռնիկայի» մասին առանց այդ նկարը ներառելու իսպանական քաղաքացիական պատերազմի ...ՀԵՔԻԱԹ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵՆՔ
Հարգանքներով՝ պրոֆեսոր ՌԻԱՆՈՍ ՄԿՐՏՉՅԱՆ, Կլիմայագետ, էկոլոգ, բնապահպան«Երեխաներ, շուտով Նոր տարի է լինելու,- ասաց մանկապարտեզի դաստիարակչուհին,- Ձմեռ պապին արդեն ճանապարհին է: Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղ են ապրում Ձմեռ պապիները: Չգիտեք..., դե հիմա լսեք. Ամեն երկիր ունի իր ...ԾԵԾԿՌՏՈՒՔ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՀՈՒՅՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԵԹՂԵՀԵՄՈՒՄ
1Բեթղեհեմի Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տաճարում հայ եւ հույն հոգեւորականների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ Ծննդյան տաճարի տարածքը բաժանված է երեք մասի, որոնք տնօրինում են՝ Հռոմի կաթոլիկ, ...ՆԱԽԱՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵվս մի քանի օր եւ պատմության գիրկը կանցնի 2007-ը: Ընթացիկ մրցաշրջանը եւս հարուստ էր մարզական զանազան իրադարձություններով, որոնց «Ազգը» հանգամանորեն անդրադարձել է: Մրցաշրջան-2007-ը նախաօլիմպիական էր, ուստի ...
ԱՐՅԱՆ ԿԱՐԳԸ` ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾ ԹԵԼԱԴՐՈՂ
Պատրաստեց ՓԱՌԱՆՁԵՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԸՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՉԵԶՈՔ ԴԱՇՏՈՒՄ ՇՓՈԹ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ
Ա. Վ.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
ԿՐԿԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԵՆ ՀԱՅ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԸ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՉԻԼԻՆԳԱՐՈՎԸ ԶԻՋԵՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
4 ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Մ.ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ
Թարգմ. Հ. Ծ.
ԿԱՐՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՈՒՐԲ ԽԱՉ
Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»ԳՐԻՆՔԱՐՏԱՅԻՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԽՈՒՐ ՎԱԽՃԱՆԸ
Հ. Ծ.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԶԱՎԶԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը ընդունում է որոշում հողերի ազգայնացման մասին:
- 1991 Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Արցախում, հիմնվելով 1991 12 10-ի հանրաքվեի տվյալների վրա:
- 1994 Արցախի խորհրդարանը հաստատեց հանրապետության նախագահի պաշտոնը: Միջազգային դիտորդների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն առաջինն ընտրվեց այդ պաշտոնում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

