
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐ, ՇՎԵԴԱԿԱՆ OMX, «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
Անցնող տարվա կարեւոր իրադարձությունների մասին խոսելով, առաջին հերթին պետք է հիշատակել Իրան-Հայաստան գազատարի շինարարության ավարտը եւ շահագործման հանձնելը, որը տեղի ունեցավ մարտին: Գազատարի կառուցումը, որի մասին առաջին խոսակցությունները սկսվեցին շուրջ 15 տարի առաջ՝ Հայաստանի դաժանագույն էներգետիկ ճգնաժամի տարիներին, միանշանակ պատմական եւ հույժ անհրաժեշտ իրադարձություն էր Հայաստանի համար ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումներով:
1991-95 թթ. էներգետիկ ճգնաժամից հետո երկիրը կանգնեց էներգետիկ անվտանգության համակարգ ստեղծելու խնդրի առջեւ: Առաջին քայլն այդ ուղղությամբ hայկական ԱԷԿ-ի վերաբացումն էր: Իրան-Հայաստան գազատարն իր նշանակությամբ երկրորդ կարեւոր քայլն էր Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման առումով:
Գազատարի կառուցման հարցում երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում էին: Նրանցից յուրաքանչյուրը, ելնելով սեփական պետական շահերից, դեմ էր այդ նախագծին: Իրանը ԱՄՆ-ի համար հիմնական անհաճո երկրներից է եւ նրա տնտեսական ազդեցության ընդլայնման որեւէ դրսեւորումը հակասում է Միացյալ Նահանգների շահերին: Ռուսաստանն էլ Հայաստանի միակ գազամատակարարն էր, եւ բնական էր նրա ձգտումը իրերի այդ կացությունը, հետեւաբար եւ Հայաստանի միակողմանի կախվածությունն անփոփոխ թողնելու: Սակայն այն փաստը, որ, ի վերջո, գազատարի կառուցումը սկսվեց եւ ավարտվեց, նշանակում է, որ Հայաստանի իշխանություններին հաջողվեց հաղթահարել երկու գերտերությունների բացասական դիրքորոշումը եւ նրանցից «պոկել» գազատարը կառուցելու համաձայնությունը:
Նոր գազատարով Հայաստանը գազ կստանա Իրանից, ինչը նշանակում է էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացում եւ Ռուսաստանից գազամատակարարման միակողմանի կախվածության վերացում:
Չնայած գազատարով ստացած գազը էլեկտրաէներգիայի տեսքով պետք է հետ վերադարձվի Իրանին, դրանով իսկ իրանական կողմին վճարելով գազատարի կառուցման դիմաց, իրանական գազը անհրաժեշտության դեպքում կարող է սպառվել նաեւ Հայաստանի ներքին ցանցում:
Դա նաեւ Հայաստանի համար իր միակ հուսալի հարեւան Իրանի հետ հարաբերությունների սերտացման եւս մեկ նշանակալի քայլ էր: Այն պարագայում, երբ Ադրբեջանը ակտիվ քայլերի է դիմում Հայաստանը մեկուսացնելու ուղղությամբ, առավել կարեւորվում է Իրանի հետ կապերի ամրապնդումը: OMX-ի մուտքը երկրորդ շնչառություն Հայաստանի տնտեսության համար
Արժեթղթերի շուկայի կայացումը թերեւս Հայաստանի տնտեսության այս պահի ամենակարեւոր հրամայականներից է: Թեեւ այս ուղղությամբ առաջին քայլերը ձեռնարկվեցին 6-7 տարի առաջ, ընդունվեց համապատասխան օրենք եւ ստեղծվեց արժեթղթերի հանձնաժողով, բայց պարզվեց, որ այդ ժամանակն ապարդյուն կորսված էր: Կապիտալի շուկայի եւ մասնավորապես բորսայի գործունեության ամերիկյան մոդելը, որը ցանկացավ Հայաստանում ներդնել Էդուարդ Մուրադյանը, չաշխատեց: Ներկայումս Հայաստանում ձգտում ենք գնալ կապիտալի շուկայի զարգացման այլ՝ եվրոպական ճանապարհով: Այս ուղղությամբ Կենտրոնական բանկի ավելի քան մեկ տարվա ջանքերն այս տարի ի վերջո դրական արդյունք տվեցին: Շվեդական բորսայական առեւտրի առաջատար OMX ընկերությունը նոյեմբերին պայմանագիր ստորագրեց Հայաստանի կառավարության հետ Հայաստանի ֆոնդային բորսայի եւ կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու մասին: Ի՞նչ է սա նշանակում:
Եթե մեկ խոսքով պատասխանենք վերոնշյալ հարցին, ապա սա, առանց չափազանցության, Հայաստանի տնտեսության համար երկրորդ շնչառություն է բացում:
Գլխավորը, որ OMX-ի մուտքը հայաստանյան շուկա կխրախուսի երկրի արժեթղթերի շուկայի զարգացումը եւ ավելի մեծ հնարավորություններ կընձեռի հայկական ձեռնարկություններին՝ ներքին եւ արտաքին ներդնողներից միջոցներ ներգրավելու համար: Այսինքն, հայկական այն ընկերությունները, որոնք կցանկանան աշխատել շվեդական ընկերության խաղի կանոններով եւ կհամապատասխանեն այդ չափանիշներին, կարող են արժեթղթեր թողարկել, վաճառել դրանք ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի բորսաներում: Անշուշտ, ներկայումս հատուկենտ հայկական ընկերություններ կարող են հավակնել դրան, բայց եթե նրանք այդ առումով հաջողություններ արձանագրեն եւ էժան ֆինանսական միջոցներ ներգրավեն, դա վարակիչ կլինի շատ ուրիշների համար: Խոսքը, փաստորեն, անտոկոս գումարներ ներգրավելու հնարավորության մասին է: Պետք չէ բացատրել, թե մշտապես ֆինանսական միջոցների սղությունից եւ վարկերի բարձր տոկոսներից բողոքող տնտեսվարողների, ինչպես նաեւ դրամի արժեւորումից դժգոհող արտահանող ընկերությունների համար ինչ է դա նշանակում:
Այս գործարքի երկրորդ կարեւոր նշանակությունն այն էր, որ առաջին անգամը լինելով, շվեդական ընկերությունը համաձայնում է մուտք գործել Հայաստանի պես փոքր շուկա եւ դա տեղի է ունենում այն ակնկալիքով, ինչի մասին շեշտեցին Երեւան այցելած OMX-ի ղեկավարները, որ հետագայում իր գործունեությունը շվեդական ընկերությունը կտարածի նաեւ տարածաշրջանի մյուս երկրներում: Այսինքն, Հայաստանը մեկ քայլ առաջ է ընկնում այս ոլորտում եւ հավակնում դառնալ տարածաշրջանի առաջատարը կապիտալի շուկայի կայացվածության առումով: Նոր օդանավակայան շրջափակման մեջ գտնվող Հայաստանում
Ժամանակին բազում շահարկումների առիթ տված «Զվարթնոց» օդանավակայանը Էդուարդո Էռնեքյանին երկարաժամկետ կառավարման հանձնելու պայմանագիրը ցույց տվեց իր հիմնավորված լինելը: Անցյալ տարի բացվել էր օդանավակայանի նոր ուղեւորային համալիրի ժամանման սրահը, իսկ այս տարի՝ մեկնման սրահը: Դրանով ավարտվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վերակառուցման երեք փուլից բաղկացած ներդրումային ծրագրի առաջին՝ հիմնական փուլը, որի ժամանակ ներդրված գումարը կազմեց 100 մլն դոլար: Այս ընթացքում վերանորոգվեց 54 հազար քմ թռիչքուղին, տեղադրվեց լուսավորության նոր համակարգ, կատարվեցին նոր՝ տեսանելի նշադրումներ, տեղադրվեցին թռիչքներն ազդարարող նոր համակարգ, վերգետնյա սպասարկման հատուկ սարքավորումներ եւ ուղեւորների, ուղեբեռների հաշվառման ժամանակակից ավտոմատ սարքեր: Համալիրի անվտանգության համակարգը հագեցած է 150 տեսախցիկներով, վերանորոգված են երկու VIP սրահները: Ժամանման եւ մեկնման սրահներում կան հանգստյան սրահներ, ռեստորաններ եւ առեւտրի խանութներ:
Կարծում ենք, որ տարակարծություն չկա այն հարցում, թե ինչ նշանակություն ունի նորակառույց եւ ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող օդանավակայանը շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար: Ոչ պակաս ուշագրավ այլ իրադարձություններ
Վերոնշյալ իրադարձությունները տարվա ամենակարեւոր տնտեսական իրադարձություններ համարելը, սակայն, չի նշանակում, թե 2007-ին այդպիսիք այլեւս չեն եղել: Թերեւս կարեւոր իրադարձությունների շարքում կարելի է դասել Երեւանում Հյուսիսային պողոտայի բացումը, որը սկսվել էր 4 տարի առաջ եւ շուրջ 100 մլրդ դրամի ներդրումներ ներգրավել, բջջային կապի օպերատոր «Վիվասելի» ձեռքբերումը ռուսաստանյան MTS ընկերության կողմից, հոկտեմբերի 1-ից «Արմենտելի» բոլոր մենաշնորհների վերացումը եւ հեռահաղորդակցության ոլորտի լիակատար ազատականացումը, Կավկազ-Փոթի լաստանավային նոր անցման բացումը, որը թեեւ դեռ ակնկալվող արդյունքը չի տվել, բայց, անկասկած, Հայաստանի արտահանման զարգացման համար կարեւոր նշանակություն եւ հեռանկարներ ունի, մի շարք ընկերությունների կողմից պարտատոմսերի թողարկումը, նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ գործնական պայմանավորվածությունները:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՍՈՒՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆ ԼՅՈՒԹԵՄԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 3ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ձեռնամուխ էր եղել «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումների, որոնք անցկացվել էին ...ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐ, ՇՎԵԴԱԿԱՆ OMX, «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱնցնող տարվա կարեւոր իրադարձությունների մասին խոսելով, առաջին հերթին պետք է հիշատակել Իրան-Հայաստան գազատարի շինարարության ավարտը եւ շահագործման հանձնելը, որը տեղի ունեցավ մարտին: Գազատարի կառուցումը, ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԱՄՓՈՓԵՑ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱմփոփելով աշնանային առաջին նստաշրջանը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ այն առանձնահատուկ էր երկու հանգամանքով: «Առաջինը այն գործընթացն էր, որ սահմանադրական փոփոխություններից երկու տարի ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
Հայաստանի ոստիկանությունը «Նենգափոխման բանաձեւը» անվան տակ տարածել է հաղորդագրություն, որում հերքում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները, թե իբր նրա կողմնակիցները «հանրահավաքներին մասնակցելու համար, ...«ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՕՐԻՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԵՆՔ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՓԱԿ, ԿԻՍԱԲԱՑ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՈՒ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐԻ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ2007-ը Երեւան քաղաքում տարվող շինարարական աշխատանքների համար հաջող տարի էր: Մոտ երկու-երեք օրից Երեւանում չենք հանդիպելու փակ ու կիսաբաց փողոցների ու խաչմերուկների: Այս մասին «Տեսակետ» ակումբում երեկ ...«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ» ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹԳԾՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՆԵՐԴՆԵԼ 570 ՄԼՆ ԴՈԼԱՐ, ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆերկա դրությամբ վերականգնվել եւ միջազգային չափանիշներին համապատասխանում է Հայաստանի միջպետական նշանակության ճանապարհների 95 տոկոսը: Երեկ տրանսպորտի եւ կապի նախարարության 2007-ի գործունեությունն ամփոփելիս ...ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ 33-ԻՑ ՆՎԱԶԵՑՎԵՑ 30-Ի
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊետական նպաստների համար եկող տարի պետական բյուջեից կհատկացվի 32 մլրդ 400 մլն դրամ, այս տարվա 29 մլրդ 200 մլն դրամի դիմաց: Այս մասին, ներկայացնելով այս ոլորտին առնչվող կառավարության ընդունած որոշումները, ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ 58Վերջերս մի քանի թերթերում հրապարակումներ եղան, որ Երեւանի Բագրատունյաց 41 հասցեում գտնվող «Ունիվերսամը» որպես սեփականություն տրվել է ԱԺ պատգամավոր, նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վլադիմիր Բադալյանին: ...ՆԱԽ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆԸ, ԱՊԱ՝ ԱՌՕՐԵԱԿԱՆՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀաճախ եւ մեզանից շատերն առիթ-անառիթ դժգոհում են այն հասարակությունից, երկրից, որում ապրում ենք: Դժգոհում ենք անգամ մարդկությունից, թե էլ մարդ լինելն արժեք չէ, իսկ գթասրտությունն ու բարությունը դարձել ...«ՏԱՐՎԱ ՄԱՐԴ» ՏԻՏՂՈՍԸ՝ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱնցնող տարում գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ (ԲՀԿ) Գագիկ Ծառուկյանը, «Հայելի» ակումբի հարցմամբ համարվել է տարվա մարդ: «Տարվա մարդ, ժողովրդին մոտ գործարար» տիտղոսը երեկ ակումբում շնորհվեց ...ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ ՃՇՄԱՐՏԱՑԻ ԼԻՆԵԼԸ, ՈՐ ԱԶԵՐԻՆԵՐԸ ԶՐՊԱՐՏՈՒՄ ԵՆ
ԳՈՀԱՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՎերջերս Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին արել էր անհիմն մի հայտարարություն, իբր Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործությունը վերցված է Թոֆիկ Քուլիեւի «Սենե դե գալմազ» երգից: Եվ Ադրբեջանը ...ՄԱՐԳԱՐԻՏ ՌՈՒԽԿՅԱՆ. ՀԱՄԵՐԳ-ՆՎԻՐՈՒՄ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԵՐԱԺՇՏԱԳԵՏԻՆ
ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն2007-ի դեկտեմբերի 22-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հարկի տակ էին հավաքվել արդի հայ երաժշտության երկրպագուները: Համերգն այս սովորական չէր. նվիրված էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ...ՊԻՏԵՐ ԲԱԼԱՔՅԱՆԸ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱԿՈԲ ԾՈԻԼԻԿՅԱՆ«Հնարավոր չէ գրել բանաստեղծ, ողջակիզում տեսած Պոլ Սեզանի մասին` առանց նշելու ողջակիզման շրջանի փորձությունները, կամ Պիկասոյի «Գեռնիկայի» մասին առանց այդ նկարը ներառելու իսպանական քաղաքացիական պատերազմի ...ՀԵՔԻԱԹ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵՆՔ
Հարգանքներով՝ պրոֆեսոր ՌԻԱՆՈՍ ՄԿՐՏՉՅԱՆ, Կլիմայագետ, էկոլոգ, բնապահպան«Երեխաներ, շուտով Նոր տարի է լինելու,- ասաց մանկապարտեզի դաստիարակչուհին,- Ձմեռ պապին արդեն ճանապարհին է: Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղ են ապրում Ձմեռ պապիները: Չգիտեք..., դե հիմա լսեք. Ամեն երկիր ունի իր ...ԾԵԾԿՌՏՈՒՔ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՀՈՒՅՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԵԹՂԵՀԵՄՈՒՄ
1Բեթղեհեմի Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տաճարում հայ եւ հույն հոգեւորականների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ Ծննդյան տաճարի տարածքը բաժանված է երեք մասի, որոնք տնօրինում են՝ Հռոմի կաթոլիկ, ...ՆԱԽԱՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵվս մի քանի օր եւ պատմության գիրկը կանցնի 2007-ը: Ընթացիկ մրցաշրջանը եւս հարուստ էր մարզական զանազան իրադարձություններով, որոնց «Ազգը» հանգամանորեն անդրադարձել է: Մրցաշրջան-2007-ը նախաօլիմպիական էր, ուստի ...
ԱՐՅԱՆ ԿԱՐԳԸ` ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾ ԹԵԼԱԴՐՈՂ
Պատրաստեց ՓԱՌԱՆՁԵՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԸՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՉԵԶՈՔ ԴԱՇՏՈՒՄ ՇՓՈԹ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ
Ա. Վ.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
ԿՐԿԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԵՆ ՀԱՅ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԸ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՉԻԼԻՆԳԱՐՈՎԸ ԶԻՋԵՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
4 ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Մ.ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ
Թարգմ. Հ. Ծ.
ԿԱՐՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՈՒՐԲ ԽԱՉ
Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»ԳՐԻՆՔԱՐՏԱՅԻՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԽՈՒՐ ՎԱԽՃԱՆԸ
Հ. Ծ.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԶԱՎԶԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը ընդունում է որոշում հողերի ազգայնացման մասին:
- 1991 Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Արցախում, հիմնվելով 1991 12 10-ի հանրաքվեի տվյալների վրա:
- 1994 Արցախի խորհրդարանը հաստատեց հանրապետության նախագահի պաշտոնը: Միջազգային դիտորդների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն առաջինն ընտրվեց այդ պաշտոնում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

