
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՍՈՒՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆ ԼՅՈՒԹԵՄԸ
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ձեռնամուխ էր եղել «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումների, որոնք անցկացվել էին դեկտեմբերի 19-20-ին: Լսումների անցկացումը Ազգային ժողովի հարկի տակ, դրանց բացումը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի ելույթով, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Հարավային Կովկասում Եվրոմիության ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի եւ այլ գործիչների ելույթները վկայում էին միջոցառման բարձր մակարդակի մասին:
Տարողունակ էին նաեւ ենթաթեմաներն ու դրանց շրջանակներում բացված հարցերը, որոնք ավելի քան ընդգրկուն էին դարձնում լսումների թեման: Դրանց կազմակերպման բարձր մակարդակը, թեմայի ընդգրկունությունը, հասարակական լայն հնչեղություն են հաղորդել լսումներին: Այդ իսկ պատճառով լսումների արձագանքները դեռեւս շարունակվում են:
Լսումներին արձագանքել է նաեւ Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը, ի դեմս տնօրենի՝ նախկին դեսպան Օմեր Էնգին Լյութեմի: Նրա արձագանքը հրապարակվել է այդ ինստիտուտի ամենօրյա տեղեկագրի դեկտեմբերի 24-ի համարում: Դա ուշագրավ է ոչ միայն լսումներին Լյութեմի մոտեցման, այլեւ մասնակցության հրավերի մերժման թուրքական պատճառաբանությունների առումով, որոնց մասին ելույթում արտահայտվել է պրն Ռուստամյանը:
Նկատի ունենալով, որ Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Լյութեմի արձագանքը կհետաքրքրի ինչպես լսումների կազմակերպիչներին ու մասնակիցներին, այնպես էլ լսումներով հետաքրքրվող ընթերցողներին, հարկ համարեցինք դա թարգմանաբար ներկայացնել: Ահա թե ինչ է գրել Լյութեմը.
«Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դաշնակցական նախագահ Արմեն Ռուստամյանից վերջերս ստացած ինտերնետային նամակով հրավիրվեցի մասնակցելու դեկտեմբերի 19-20-ը խորհրդարանում նախատեսվող լսումներին: Որքան էլ այս կարգի միջոցառումները չհանգեցնեն արագ արդյունքի, սկզբունքորեն օգտակար են, որովհետեւ կողմերին տալիս են միմյանց տեսակետներն ավելի հեշտ ըմբռնելու հնարավորություն: Սակայն Ռամազանի տոներին համընկնող այդ օրերին այլ ծրագրեր ունենալու պատճառով հայտնեցի, որ չեմ կարող մասնակցել:
Այնուհետեւ մամուլից տեղեկացա, որ այս միջոցառմանը շուրջ 20 թուրք է հրավիրվել: Նրանց մեջ են եղել Թաներ Աքչամի, Ֆաթմա Մյուգե Գյոչեքի, Հալիլ Բերքթայի պես հայկական տեսակետներին լիարժեք հավանություն տվող, դրանց ընդունման համար պայքարող անձինք, Օրհան Փամուքը եւ Բասքըն Օրանը, որոնք մոտ են կանգնած այդ տեսակետներին, ինչպես նաեւ Ջան Փեքերի նման հարցին Եվրոմիության տեսանկյունից մոտեցողներ:
«Թուրքական տեսակետներն» արտահայտելու համար ինձ հետ հրավիրել են նաեւ Թուրքական պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուին, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ընկերության նախագահ Սեդաթ Լաչիներին: Ըստ երեւույթին, Մութաֆյան պատրիարքին հրավիրել են, որ ներկայացնի Թուրքիայի հայերի տեսակետները: Հրավիրվածների մեջ, իբրեւ պետական գործիչ, հիշատակվում է արտգործնախարար Ալի Բաբաջանի անունը միայն: Ենթադրելի է, որ հրավիրված կլինեն Թուրքիայի ազգային մեծ ժողովի որոշ անդամներ:
Հրավիրված թուրքերը միաձայն հայտնել են, որ չեն մասնակցելու: Դրա պատճառը, Ռամազանից բացի, հրավերի շատ ուշ ուղարկումն է: Արմեն Ռուստամյանը, առանց կազմակերպչական այս թերությանն անդրադառնալու, ելույթում նշել է, որ թուրքական կառավարությունը դեմ էր միջոցառմանը, այդ իսկ պատճառով հրավիրված թուրքերը հրաժարվեցին մասնակցելուց: Ըստ երեւույթին, նա Թուրքիան ինչպես հարկն է չի ճանաչում: Մեր օրերում Թուրքիայի որեւէ պետական կառույց չի կարող համանման պահանջ ներկայացնել հրավիրվածներին:
Քանի որ թուրքերը հրաժարվել են մասնակցել լսումներին, ուստի մասնակիցների թիվը, արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, հայերով է սահմանափակվել, մեկ էլ ԵՄ-ի ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիով: Չհաշված ոմանց Թուրքիային հասցեագրած չափազանց խիստ քննադատություններին, ելույթներում որեւէ նորություն չի եղել:
Ինչպես արդեն նշեցի, այսպիսի լսումները միմյանց տեսակետներն ու դիրքորոշումները կողմերին ավելի ըմբռնելի են դարձնում, այսպիսով նպաստում են երկխոսության հաստատմանը: Այս առումով նպատակահարմար ենք գտնում, որ առաջիկա ամիսներին Թուրքիայի ազգային մեծ ժողովի համապատասխան հանձնաժողովը նման միջոցառումներ ձեռնարկի մեր երկրում»:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Քննարկում
փայտփորիկ գրել է:
Այս եւ նմանօրինակ միջոցառումներ կազմակերպելով(թուրքական կողմի ներգրավումով)մտավա
խություն ունեմ,որ կամա թե ակամա հայկական կողմը ջուր է լցնում «Հայոց Ցեղասպանության հարցը պատմաբաններին հանձնելու» թուրքական վարկածի ջրաղացին, եւ լավ է , որ «հարեւանները» չեն եկել(կարծում եմ),այլապես «պատմաբանների»թեման թուրքերի կողմից(իհարկե բացի հայամետներից) գուցե իր զարգացումը ունենար:
bush գրել է:
Բացառված չէ, որ Ռոստոմյանը նման գաղափարը ստացել է «վերևից», այսինքն ԱՄՆ-ի հայկական լոբիզմը ներկայացնող վերնախավից, որոնք քիթ-քթի հրեականի հետ մեծածավալ անհասկանալի (մեզ համար) շարժում են սկսել կապված տարածքաշրջանի նոր վերաբաժանումների հետ: Թուրքերի չմասնակցելը հավանաբար հրահանգավորված էր ԱՄՆ-ի հրեական շրջաններից, պատասխան միջոցառման հանգամանքներում հայերին «մատ» հայտարարելու համար: Բայց այս ամենից օգտվեց Ռազմավարական կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը, իր ելույթում մերկացնելով հանդիպման մութ ծալքերը և շարադրելով հանգամանքները, հետևաբար տեղ չունենալով նույնիսկ ելույթ ունեցողների անուների կողքին, արժանանալով «ոմն քննադատ» լինելու տիտղոսին:
Ashot գրել է:- bush
Թուրքերի չմասնակցելը հավանաբար հրահանգավորված էր ԱՄՆ-ի հրեական շրջաններից, պատասխան միջոցառման հանգամանքներում հայերին «մատ» հայտարարելու համար:
..........................................
Ընդունում եմ քո միտքը, իրոք եթե թուրքերը պատասխան միջոցառման գնան, մեր համար չգնալը կլինի դիվանագիտական խոշոր պարտություն, թուրքերը սաղ աշխարհով կհայտարարեն, որ տեսեք մենք ինչքան ենք դեմոկրատացել, մեր Ազգային ժողովում էլ ենք պատրաստ հայերի հետ երկխոսել, պատմաբանների աստիճանից բարձրացնելով այսքան բարձր պետական մակարդակի, իսկ մենք մաքսիմում կարող ենք ասել «բա դուք խի՞ չեկաք»: Գնալու դեպքում էլ գնացողներին թուրքերի չգալու ֆոնի վրա «բզիկ-բզիկ կանենք», կյանքով մեկ ուշքի չեն գա: Շատ ափսոս, որ եթե որոշել էինք գնալ այս քայլին, այսքան վատ կազմակերպեցինք, հնարավորություն տալով թուրքերին չգալու լիքը հիմնավոր փաստարկներ բերել: Իդեան ինքը բավականին վիճարկելի էր, բայց ճիշտ կազմակերպելու դեպքում կարելի էր շատ էֆեկտիվ, միջազգային մակարդակի «բոմբ» սարքել, բայց ի վերջո էլի մնաց միայն մեր ներքին սպառման համար անշուք միջոցառում...- bush
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՍՈՒՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆ ԼՅՈՒԹԵՄԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 3ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ձեռնամուխ էր եղել «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումների, որոնք անցկացվել էին ...ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐ, ՇՎԵԴԱԿԱՆ OMX, «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱնցնող տարվա կարեւոր իրադարձությունների մասին խոսելով, առաջին հերթին պետք է հիշատակել Իրան-Հայաստան գազատարի շինարարության ավարտը եւ շահագործման հանձնելը, որը տեղի ունեցավ մարտին: Գազատարի կառուցումը, ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԱՄՓՈՓԵՑ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱմփոփելով աշնանային առաջին նստաշրջանը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ այն առանձնահատուկ էր երկու հանգամանքով: «Առաջինը այն գործընթացն էր, որ սահմանադրական փոփոխություններից երկու տարի ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
Հայաստանի ոստիկանությունը «Նենգափոխման բանաձեւը» անվան տակ տարածել է հաղորդագրություն, որում հերքում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները, թե իբր նրա կողմնակիցները «հանրահավաքներին մասնակցելու համար, ...«ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՕՐԻՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԵՆՔ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՓԱԿ, ԿԻՍԱԲԱՑ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՈՒ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐԻ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ2007-ը Երեւան քաղաքում տարվող շինարարական աշխատանքների համար հաջող տարի էր: Մոտ երկու-երեք օրից Երեւանում չենք հանդիպելու փակ ու կիսաբաց փողոցների ու խաչմերուկների: Այս մասին «Տեսակետ» ակումբում երեկ ...«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ» ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹԳԾՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՆԵՐԴՆԵԼ 570 ՄԼՆ ԴՈԼԱՐ, ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆերկա դրությամբ վերականգնվել եւ միջազգային չափանիշներին համապատասխանում է Հայաստանի միջպետական նշանակության ճանապարհների 95 տոկոսը: Երեկ տրանսպորտի եւ կապի նախարարության 2007-ի գործունեությունն ամփոփելիս ...ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ 33-ԻՑ ՆՎԱԶԵՑՎԵՑ 30-Ի
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊետական նպաստների համար եկող տարի պետական բյուջեից կհատկացվի 32 մլրդ 400 մլն դրամ, այս տարվա 29 մլրդ 200 մլն դրամի դիմաց: Այս մասին, ներկայացնելով այս ոլորտին առնչվող կառավարության ընդունած որոշումները, ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ 58Վերջերս մի քանի թերթերում հրապարակումներ եղան, որ Երեւանի Բագրատունյաց 41 հասցեում գտնվող «Ունիվերսամը» որպես սեփականություն տրվել է ԱԺ պատգամավոր, նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վլադիմիր Բադալյանին: ...ՆԱԽ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆԸ, ԱՊԱ՝ ԱՌՕՐԵԱԿԱՆՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀաճախ եւ մեզանից շատերն առիթ-անառիթ դժգոհում են այն հասարակությունից, երկրից, որում ապրում ենք: Դժգոհում ենք անգամ մարդկությունից, թե էլ մարդ լինելն արժեք չէ, իսկ գթասրտությունն ու բարությունը դարձել ...«ՏԱՐՎԱ ՄԱՐԴ» ՏԻՏՂՈՍԸ՝ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱնցնող տարում գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ (ԲՀԿ) Գագիկ Ծառուկյանը, «Հայելի» ակումբի հարցմամբ համարվել է տարվա մարդ: «Տարվա մարդ, ժողովրդին մոտ գործարար» տիտղոսը երեկ ակումբում շնորհվեց ...ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ ՃՇՄԱՐՏԱՑԻ ԼԻՆԵԼԸ, ՈՐ ԱԶԵՐԻՆԵՐԸ ԶՐՊԱՐՏՈՒՄ ԵՆ
ԳՈՀԱՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՎերջերս Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին արել էր անհիմն մի հայտարարություն, իբր Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործությունը վերցված է Թոֆիկ Քուլիեւի «Սենե դե գալմազ» երգից: Եվ Ադրբեջանը ...ՄԱՐԳԱՐԻՏ ՌՈՒԽԿՅԱՆ. ՀԱՄԵՐԳ-ՆՎԻՐՈՒՄ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԵՐԱԺՇՏԱԳԵՏԻՆ
ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն2007-ի դեկտեմբերի 22-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հարկի տակ էին հավաքվել արդի հայ երաժշտության երկրպագուները: Համերգն այս սովորական չէր. նվիրված էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ...ՊԻՏԵՐ ԲԱԼԱՔՅԱՆԸ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱԿՈԲ ԾՈԻԼԻԿՅԱՆ«Հնարավոր չէ գրել բանաստեղծ, ողջակիզում տեսած Պոլ Սեզանի մասին` առանց նշելու ողջակիզման շրջանի փորձությունները, կամ Պիկասոյի «Գեռնիկայի» մասին առանց այդ նկարը ներառելու իսպանական քաղաքացիական պատերազմի ...ՀԵՔԻԱԹ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵՆՔ
Հարգանքներով՝ պրոֆեսոր ՌԻԱՆՈՍ ՄԿՐՏՉՅԱՆ, Կլիմայագետ, էկոլոգ, բնապահպան«Երեխաներ, շուտով Նոր տարի է լինելու,- ասաց մանկապարտեզի դաստիարակչուհին,- Ձմեռ պապին արդեն ճանապարհին է: Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղ են ապրում Ձմեռ պապիները: Չգիտեք..., դե հիմա լսեք. Ամեն երկիր ունի իր ...ԾԵԾԿՌՏՈՒՔ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՀՈՒՅՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԵԹՂԵՀԵՄՈՒՄ
1Բեթղեհեմի Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տաճարում հայ եւ հույն հոգեւորականների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ Ծննդյան տաճարի տարածքը բաժանված է երեք մասի, որոնք տնօրինում են՝ Հռոմի կաթոլիկ, ...ՆԱԽԱՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵվս մի քանի օր եւ պատմության գիրկը կանցնի 2007-ը: Ընթացիկ մրցաշրջանը եւս հարուստ էր մարզական զանազան իրադարձություններով, որոնց «Ազգը» հանգամանորեն անդրադարձել է: Մրցաշրջան-2007-ը նախաօլիմպիական էր, ուստի ...
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՉԵԶՈՔ ԴԱՇՏՈՒՄ ՇՓՈԹ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ
Ա. Վ.
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ
Թարգմ. Հ. Ծ.
ՉԻԼԻՆԳԱՐՈՎԸ ԶԻՋԵՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԳՐԻՆՔԱՐՏԱՅԻՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԽՈՒՐ ՎԱԽՃԱՆԸ
Հ. Ծ.
«ՄԻՆՉԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19 ԱՅՆՊԻՍԻ ԲԱՆԵՐ ԵՆՔ ԼՍԵԼՈՒ, ՈՐ ՄՂՁԱՎԱՆՋԱՅԻՆ ԵՐԱԶՆԵՐՈՒՄ ԱՆԳԱՄ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀԱՆԴԻՊԵԼ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՍԵՖԻԼՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ՀԱՆՈՒՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՎԵՐՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԸ, ԱՅԼԵՎ ՄԵՐ ԹՈՔԵՐԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՍՈՒՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆ ԼՅՈՒԹԵՄԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԳԱԶԱՖԻԿԱՑՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ա. Մ.
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը ընդունում է որոշում հողերի ազգայնացման մասին:
- 1991 Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Արցախում, հիմնվելով 1991 12 10-ի հանրաքվեի տվյալների վրա:
- 1994 Արցախի խորհրդարանը հաստատեց հանրապետության նախագահի պաշտոնը: Միջազգային դիտորդների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն առաջինն ընտրվեց այդ պաշտոնում:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

