
ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԸ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 16 առաջնություններում մեդալների են արժանացել 10 թիմերի 332 ֆուտբոլիստներ: Վերջին տարիներին գործող մրցակարգի համաձայն, մեդալների են արժանանում մրցանակակիր թիմերի կազմում առաջնության հանդիպումների առնվազն 25 տոկոսին մասնակցած ֆուտբոլիստները:
Հայաստանի առաջնությունների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը Գյումրիի «Շիրակի» 37-ամյա պաշտպան Հովհաննես Թահմազյանն է, որի պարգեւների հավաքածուում 13 մեդալ կա: Դրանցից 10-ին նա արժանացել է «Շիրակում», իսկ վերջին երեք մեդալները նվաճել է «Միկայում»: Հենց վերջինիս կազմում էլ Թահմազյանը սկսեց 16-րդ առաջնությունը` անցկացնելով ընդամենը 6 խաղ: Սակայն նրան վիճակված չէր շարունակել ելույթները թիմի կազմում եւ խաղընկերների հետ արժանանալ բրոնզե մեդալների: Թահմազյանը վերադարձավ հարազատ Գյումրի: Այնպես որ անվանի վետերանն այս անգամ մնաց առանց պարգեւի:
Իսկ ահա Սարգիս Հովսեփյանն ու Ռաֆայել Նազարյանը յուրօրինակ ռեկորդի հեղինակ դարձան: Նրանք առաջին ֆուտբոլիստներն են, որ հռչակվեցին ՀՀ յոթակի չեմպիոններ: Ընդ որում, Հովսեփյանն իր առաջին ոսկե մեդալը նվաճել է դեռեւս 1992-ին` Հայաստանի ազգային անդրանիկ առաջնությունում: Մինչեւ 1998-ին «Զենիթ» տեղափոխվելը, Սարգիսը եւս երկու անգամ «Փյունիկում» չեմպիոն դարձավ: Վեցամյա ընդմիջումից հետո 2004-ին վերադառնալով հարազատ կոլեկտիվ, Հովսեփյանը «Փյունիկում» 4 անգամ անընդմեջ արժանացավ ոսկե մեդալի:
Նվաճած մեդալների ընդհանուր քանակով Ռաֆայել Նազարյանը երկրորդ ցուցանիշն ունի: Նա իր 11 մեդալները նվաճել է չորս թիմում: Առաջին պարգեւը Ռաֆայել Նազարյանը ստացել է «Արարատում»` 1993-ին արարատցիների հետ հռչակվելով երկրի չեմպիոն: Հաջորդ տարի նա «Արարատում» դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ երկու տարի անց արժանացավ արծաթե պարգեւի: Իր հաջորդ մեդալը (բրոնզե) Նազարյանը ստացավ 1999-ին`«Ցեմենտի» կազմում: Երկու տարի անց նա «Փյունիկում» չեմպիոնի կոչմանն արժանացավ` ստանալով իր երկրորդ ոսկե մեդալը: 2002-ին «Բանանցում» դառնալով բրոնզե մրցանակակիր, Ռաֆայել Նազարյանը կրկին վերադարձավ «Փյունիկ» եւ վերջին հինգ առաջնություններում մեդալների հավաքածուն հարստացրեց 5 ոսկե մեդալներով:
Մեկ այլ յուրօրինակ նվաճման համահեղինակ դարձավ փյունիկցի Աղվան Մկրտչյանը: Նա 6-րդ տարին անընդմեջ չեմպիոն հռչակվեց` կրկնելով նախկին թիմակցի` Վալերի Ալեքսանյանի ռեկորդային արդյունքը, որը 2001-2006-ին արժանացելու էր ոսկե մեդալների: Ալեքսանյանը հնարավորություն ուներ այս տարի 7-րդ անգամ անընդմեջ արժանանալ ոսկե մեդալի, սակայն ընդամենը 4 խաղ անցկացնելով «Փյունիկում», տեղափոխվեց «Գանձասար»: Երկրի հնգակի չեմպիոնների շարքը համալրեցին փյունիկցիներ Արսեն Ավետիսյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը եւ Լեւոն Փաչաջյանը, ընդ որում վերջին երկուսը 5-րդ տարին անընդմեջ արժանացան ոսկե մեդալների: Իսկ փորձառու Արսեն Ավետիսյանն իր առաջին ոսկե մեդալը նվաճել է 1992-ին:
Բավական հետաքրքրական իրավիճակում էր հայտնվել Գեւորգ Ղազարյանը: Նա առաջնությունը սկսեց «Փյունիկում», որի կազմում անցկացրեց 14 խաղ ու խփեց 6 գոլ, ապա վարձավճարով հանդես եկավ «Բանանցում»` 11 խաղում խփելով 6 գնդակ: Փաստորեն երկու թիմերում էլ նա նվազագույնը մասնակցել էր խաղերի 25 տոկոսին եւ կանոնակարգի համաձայն, նրան մեդալ էր հասնում: «Փյունիկի» ղեկավարությունը որոշեց Գեւորգ Ղազարյանին ներկայացնել պարգեւատրման եւ վերջինս ոսկե մեդալ ստացավ: Դա նրա արդեն 3-րդ ոսկե մեդալն էր: իրենց կենսագրությունում առաջին պարգեւները ստացան փյունիկցիներ Իգնասիո Բորդադը, Նարեկ Դավթյանը, Կառլեն Մկրտչյանը, Արտակ Անդրիկյանը, Արտակ Խաչատրյանը, Ֆելիքս Հզեյնան, Վարդան Պետրոսյանը:
«Բանանցի» ֆուտբոլիստներից 9-րդ մեդալը նվաճեց Կարեն Սիմոնյանը: Նա պարգեւների է արժանացել 4 թիմում: Առաջին անգամ Սիմոնյանը մրցանակակիր է դարձել 1997-ի առաջնությունում` «Էրեբունի-ՀՄՄ-ի» կազմում արժանանալով բրոնզե մեդալի: Երկու տարի անց նա հաջողությունը կրկնեց «Ցեմենտում», որի կազմում հաջորդ տարի առաջին եւ առայժմ միակ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 2001-ի Սիմոնյանն իր երրորդ բրոնզե մեդալը նվաճեց «Սպարտակի» կազմում, իսկ 2003-ից հանդես գալով «Բանանցում», մեդալների հավաքածուն համալրեց երեք արծաթե եւ երկու բրոնզե պարգեւներով: Ռոմեո Ջենեբյանն ու Արամ Հակոբյանը 7-րդ անգամ դարձան մրցանակակիր:
«Միկայի» ներկայիս կազմից ամենատիտղոսակիրն Արմեն Շահգելդյանն է, որն 8-րդ անգամ պարգեւատրվեց մեդալով: Արսեն Մելոյանը, Արմեն Պետիկյանն ու Տիգրան Դավթյանը 6-րդ մեդալը ստացան:
Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններում 7 եւ ավելի անգամ մրցանակակիր դարձած ֆուտբոլիստների ցանկը:
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌԱՑԻՈՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆՀայաստան-Թուրքիա եւ հայ-թուրքական հարաբերությունները, գոնե մինչեւ տեսանելի ապագա, մեզ համար լինելու են հրատապ: Այդ հարաբերությունների ուսումնասիրումը, պատմական, քաղաքագիտական ու տնտեսագիտական բազմակողմանի ...ԻՆՉ ԲԱՆ Է ԿԵՂԾ ԿԱՄ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 1Քաղաքագիտության մեջ վաղուց արդեն հայտնի է կեղծ կամ արհեստական պետություն սահմանումը: Այսպես են կոչվում պետական այն միավորները, որոնք ստեղծվում են ոչ թե ազգային կամ կրոնական հենքի, այլ տարածքային սկզբունքի ...ՎԵՐՋԻՆ 18 ՕՐԵՐԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀՐԿԻԶՎԵԼ Է 18 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Հ. Չ.Դեկտեմբերի 1-ից թուրքական ռազմաօդային ուժերը հրետանու աջակցությամբ Իրաքի Թուրքիային սահմանակից շրջաններից օդային հարվածներ են հասցնում: Վերջին հարվածը նրանք հասցրել են երեկ: Հարվածների պատճառաբանությունը ...ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ 106-ՐԴ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Հ. Ծ. 3«Դեկտեմբերի 10-15-ի ընթացքում Մ. Նահանգների Ներկայացուցիչների պալատում ընդունված «S. 888»` ցեղասպանություն գործադրողներին «պատասխանատվության կանչելու օրենքը» կարեւոր քայլ է պատժելու բոլոր նրանց, ովքեր ...«ՄԻՆՉԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19 ԱՅՆՊԻՍԻ ԲԱՆԵՐ ԵՆՔ ԼՍԵԼՈՒ, ՈՐ ՄՂՁԱՎԱՆՋԱՅԻՆ ԵՐԱԶՆԵՐՈՒՄ ԱՆԳԱՄ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀԱՆԴԻՊԵԼ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 2ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ներկա գտնվելով ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ամբիոնում տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնի բացմանը, նշեց, որ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՈՉ ՈՔ ՉԻ ՍԻՐՈՒՄ ԹՈՌՈՄԱԾ ԾԱՂԻԿՆԵՐ՝ ՄԵԶ ՊԵՏՔ ԵՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԵկող տարվանից միացնենք նոր սկզբի ժամացույցը, որը վերջ կտա ցինիզմին ու ամենաթողությանը: Սա «Օրինաց երկիր» կուսակցության առաջարկությունն է, որ երեկ հրավիրած ասուլիսում բարձրաձայնեց կուսակցության նախագահ ...ԳԱԼԱ-ԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՊԱՏԺԵԼ, ԻՍԿ ՀԵՌՈՒՍՏԱՕՊԵՐԱՏՈՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՊԵՐԼԻԱԶՈՐԻՆ՝ ՈՉ
Գ. Մ.Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբը տարածել է երկու հաղորդագրություն: Դրանցից առաջինում նշվում է, որ ԳԱԼԱ-ի հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ն նոյեմբերի 16-ին բողոքարկել էր ընկերությունում ...ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հերքում է նախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղադրանքները, որ իր կողմնակիցներին բանավոր կերպով կամ հեռախոսազանգերով կանչում են ոստիկանություն եւ ...ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԵՐՔՈՒՄ Է
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը ոչ օբյեկտիվ է գնահատել հայկական ԶԼՄ-ների ...ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՈՉ ՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ
Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի տարածաշրջանների Հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին չի սատարելու յոթ թեկնածուներից որեւէ մեկին: Հաղորդվում ...ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՕՐԻՆԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ խորհրդարանը երեկվա լիագումար նիստում, որը վերջինն էր այս տարի, ընդունեց 2008-ի պետբյուջեն: Ինչպես եւ սպասվում էր, պատգամավորներից բյուջեի վերաբերյալ առարկություններ չեղան: Նույն բանը հաստատեց նաեւ ...ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԱՐՑԱԽԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Կ. Գ.Այսօր ԼՂՀ տարածքի ավելի քան կեսում անհասանելի են Արցախի եւ հայաստանյան հեռուստաալիքները: Ավելին, ծայրամասային բնակավայրերում տեղաբնակները հիմնականում դիտում են ադրբեջանական հեռուստաընկերությունների թողարկումները: ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԵՎ 7 ՏՈԿՈՍ ԳՆԱՃ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԵրկրի ֆինանսական շրջանակների ներկայացուցիչները երեկ անցնող տարվա ցուցանիշներն ամփոփեցին Կենտրոնական բանկում տեղի ունեցած նախաամանորյա ավանդական հանդիսավոր հավաքի ժամանակ: Դրանք ներկայացրեց ԿԲ նախագահ ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՈՒՄ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀամաշխարհային խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ կամ IFC) եւ հայկական «Արդշինինվեստբանկը» համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի, ՄՖԿ-ն 10 մլն դոլար է ներդրել բանկի բաժնեմասում եւ 15 մլն ...ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 26-ին հրամանագիր է ստորագրել 2007թ. պետական մրցանակներ շնորհելու մասին: 2007 թվականի պետական մրցանակ է շնորհվել. 1. Գրականության եւ հրապարակախոսության ոլորտում` ...ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Հարցազրույցը վարեց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸԴեկտեմբերի 25-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում մամլո ասուլիս էր հրավիրել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանը: Ասուլիսը մեկնաբանեցին մի քանի թերթեր (այդ թվում նաեւ «Ազգ»-ը) ...«ՀԱՅ ԻՐԱՎԱԿԱՆ ՄՏՔԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ» ԳԻՐՔԸ ՀԱՆՁՆՎԱԾ Է ԸՆԹԵՐՑՈՂԻ ԴԱՏԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Հայ իրավական մտքի ակունքները» գրքի շնորհանդեսն էր երեկ Սահմանադրական դատարանում: Գրքի հեղինակ Ռուբեն Ավագյանը աշխատությունը կարեւորեց հատկապես Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի ...ԳՐԻՆՔԱՐՏԱՅԻՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԽՈՒՐ ՎԱԽՃԱՆԸ
Հ. Ծ. 2Ինտերնետային կայքում դրված առաջարկով կեղծ ամուսնություն կնքած 24-ամյա Յուլյա Կալինինան եւ 30-ամյա Բենջամին Ադամսը ձերբակալվել են վերջերս տարբեր բնակարաններում, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» ...ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏ ԿՈՉ` ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ 1«Ամեն չարիքից բարիք է ծնվում» ասում է ժողովրդական խոսքը: Երեւանի ճանապարհների շինարարություններն ու դրանց հետեւանքով հավելյալ խցանումները մեծացրին Երեւանի մետրոպոլիտենից օգտվողների քանակը, որով «գծի տերերի» ...ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ, ԵՐԲ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՎԵՐՋԻՆ ԴՐԱՄԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀաշմանդամների խնդիրներով զբաղվող տասնյակ հասարակական կազմակերպություններ կան Հայաստանում, որոնց ջանքերը սակայն մինչեւ այսօր գոնե մատչելի միջավայր ստեղծելու հարցում բավարար արդյունք չեն տվել: Մեր երկրում ...«ԱԶԳԸ» ԱՄԵՆԱՎՍՏԱՀԵԼԻ ԹԵՐԹԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՇարունակում ենք ներկայացնել միջազգային Gallup հեղինակավոր կազմակերպության եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի կատարած հարցումների արդյունքները հայկական զանգվածային լրատվամիջոցների մասով: Եվ այսպես, ...ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԸ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 16 առաջնություններում մեդալների են արժանացել 10 թիմերի 332 ֆուտբոլիստներ: Վերջին տարիներին գործող մրցակարգի համաձայն, մեդալների են արժանանում մրցանակակիր թիմերի կազմում ...
ԱՐՅԱՆ ԿԱՐԳԸ` ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾ ԹԵԼԱԴՐՈՂ
Պատրաստեց ՓԱՌԱՆՁԵՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԸՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՉԵԶՈՔ ԴԱՇՏՈՒՄ ՇՓՈԹ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ
Ա. Վ.
ԿՐԿԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԵՆ ՀԱՅ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԸ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՉԻԼԻՆԳԱՐՈՎԸ ԶԻՋԵՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
4 ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Մ.ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ
Թարգմ. Հ. Ծ.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԶԱՎԶԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԿԱՐՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՈՒՐԲ ԽԱՉ
Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»ԳՐԻՆՔԱՐՏԱՅԻՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԽՈՒՐ ՎԱԽՃԱՆԸ
Հ. Ծ.
ՓՇԵՐԻ ՄԻՋՈՎ՝ ԴԵՊԻ ԼՈՒՅՍԸ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ
- 1346 Ծնվեց հայ փիլիսոփա, հասարակական-եկեղեցական գործիչ Գրիգոր Տաթևացին: (Վախճ. 1409թ.-ին):
- 1409 Մահացավ հայ փիլիսոփա, հասարակական-եկեղեցական գործիչ Գրիգոր Տաթևացին: (Ծնվ. 1346թ.-ին):
- 1849 Կ. Պոլսում ծնվեց մեծահամբավ դերասան Պետրոս Ադամյանը: (Վախճ. 1891 թ.-ին):
- 1907 Փարիզում հրավիրվեց Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների և խմբերի ժողով, որին մասնակցեցին «Արմենիա», «Ռազմիկ» և «Հայրենիք» թերթերի ներկայացուցիչները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

