
ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Դեկտեմբերի 25-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում մամլո ասուլիս էր հրավիրել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանը: Ասուլիսը մեկնաբանեցին մի քանի թերթեր (այդ թվում նաեւ «Ազգ»-ը) եւ հեռուստաալիքներ, ազգային ռադիոն: Ո՞րն էր այս ասուլիսի կազմակերպման նպատակը: Անգամ մշակույթից, արվեստից հեռու մարդիկ նկատեցին, որ նպատակը Մ. Սարյանի տուն-թանգարանի այժմ արդեն նախկին տնօրեն, արվեստաբան Շահեն Խաչատրյանին վիրավորելն էր: Ինչո՞ւ: Մեր կարծիքով, Ռուզան Սարյանին զայրացրել է Շահեն Խաչատրյանի վերջերս լույս տեսած գիրքը` «Թանգարանի զինվորը», որտեղ ներկայացված որոշ փաստերի հետ, բնականաբար, համամիտ չէր կարող լինել Ռ. Սարյանը: Ի դեպ, նշենք, որ գրքի մասին տեղեկություն տրվել է «Ազգ»-ում (դեկտեմբերի 25-ի համարում):
Երեկ «Ազգ»-ի խմբագրություն եկավ Շահեն Խաչատրյանը, որից փորձեցինք որոշ պարզաբանումներ ստանալ մամլո ասուլիսում իր հասցեին հնչած մեղադրանքների կապակցությամբ: Ահա, թե ինչ ասաց արվեստաբանը.
- Ես առանձնապես անհրաժեշտություն չունեմ այդ բոլոր հարցերին պատասխանելու, որովհետեւ նախ չեմ պատկերացնում, թե ինչ նպատակով է այդպիսի ասուլիս կազմակերպվել, այդքան լրագրողներ են հավաքվել, իմ հասցեին այդքան մեղադրանքներ հնչեցվել` չտեսնելով իմ շուրջ 38-ամյա գործունեության մեջ որեւէ դրական բան: Քննադատվում եմ ես, երբ այդ քննադատությունները հիմք չունեն: Եթե Ռուզան Սարյանը ցանկանար զրուցել ինձ հետ, ապա կարող էր իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալ, եւ այս ասուլիսի կարիքը բնավ չէր լինի: - Ձեր միջեւ զրույց չի եղե՞լ:
- Բացարձակապես չի եղել: Ես նույնիսկ մի փոքր վատ եմ զգում, որ երեք տարվա ընթացքում ոչ մեկ անգամ չի եղել, որ ինձ կանչի կամ զանգահարի, կամ հրավիրի որեւէ ցուցահանդեսի: Նույնիսկ Սարյան թանգարանի 40-ամյա հոբելյանին ինձ չեն հրավիրում: Իսկ այս տուն-թանգարանն անչափ կարեւոր է եղել, տաճար է եղել ինձ համար: Ես, իհարկե, կարող էի հաճույքով գնալ, մեկ-երկու գեղեցիկ խոսք ասել թանգարանի մասին, գնահատել թանգարանի դերը մեր մշակութային աշխարհում, գնահատել նաեւ այն աշխատանքը, որ ինձնից հետո արվել է այստեղ: Այսինքն, տիկին Ռուզան Սարյանը չի ցանկանում, չի ուզում ինձ հետ առնչություն ունենալ: Ավելին, նույն այդ օրերին նա աշխատանքից ազատում է 40 տարի թանգարանին ծառայած փոխտնօրեն Լուսիկ Միրզոյանին: Հայ մարդու բարության, կամ Մարտիրոս Սարյանի բարության ի՞նչ դրսեւորում է սա: Ի՞նչն է այս ամենի պատճառը: Ես դա կարող եմ բացատրել, յուրովի... Պատկերացրեք մի թոռնիկ, որ մեծանում է իր մեծ հոր հետ, պապիկը խաղում է նրա հետ, ժամանակ անցկացնում, տեսնում է, թե իր պապը ինչ նշանակություն ունի բոլորի համար: Եվ հանկարծ այդ թոռնուհին պետ է դառնում մի հայտնի թանգարանի` չունենալով մասնագիտական կրթություն, որեւէ մասնագիտական հոդվածով կամ ուսումնասիրությամբ հանդես չի եկել: Իհարկե, նա շփոթության, գլխապտույտի մեջ կընկնի: Եվ ով էլ նրա դեմ դուրս գա` նա վերջինիս ընդունել չի կարող: Սա բնավորություն է, մարդկային արժանիքներ, իմաստություն, հարգանք, բարեկամություն դեռ չեն կոփված իր մեջ: Ուստի եւ նա տհաճությամբ է վերաբերվում նույնիսկ այն մարդուն, ով իր կյանքն է դրել այդ թանգարանի ստեղծման, կայացման եւ ճանաչման համար: Նա ընդունում է միայն իրեն ու իր աշխատանքը: Ուստի զանազան պատճառներ է փնտրում, որպեսզի նեղանա, որպեսզի մեղադրի, արդարանա: Չեմ հասկանում` ի՞նչ է իր նպատակը, ի՞նչ է ուզում արած լինել: Թերեւս չկարողացավ իմ նվիրած արժեքավոր նկարի կեղծ լինելը փաստել տալ, որպեսզի ինձ պատասխանատվության ենթարկեր, կամ դատի տար... Չկարողացավ, երեւի դրա համար էլ դիմել է այս քայլին: Անցած երեք տարիների ընթացքում ես որեւէ վատ խոսք, գրավոր կամ բանավոր, չեմ ասել Սարյանի ժառանգի մասին: Միայն սպասել եմ իր հաջողություններին: Չէ՞ որ այսօր կատարվող աշխատանքը միայն շարունակությունն է այն աշխատանքի, որ ես եմ արել: Ոչ մի կանչ չեղավ: Բարեկամությունը պահպանելու հատկություն չունի այս մարդը: Մեծամտությունն է խանգարողը: Մնացածը փնտրված, հնարված բաներ են: - «Հայոց աշխարհ» թերթում տպագրված հարցազրույցը բավականին հստակ պատկերացում է տալիս մամլո ասուլիսի մասին: Բայց մամլո ասուլիսում տիկին Սարյանը մի շարք մեղադրանքներ է ներկայացնում ձեզ: Խոսենք մեկի մասին: Խոսքը վերաբերում է կողոպուտներին, որոնք ոչ անմիջականորեն, այլ ենթագիտակցաբար ուղղված են Ձեր դեմ:
- Այսպես: Առաջին կողոպուտը տեղի է ունեցել 1968-ին, երբ թանգարանը միայն մեկ տարի էր գործում: Ես թանգարանում մեկ անկյուն ստեղծեցի, որտեղ Սարյանի ուսանողական շրջանի գործերից կախեցի: Եվ հանկարծ ինձ ասացին, որ նկարը պատռել, գողացել են: Ես անմիջապես դիմեցի նախարարությանը: Հետաքրքրվեցի, իմացա, որ նկարը տարել էր գեղարվեստի ուսումնարանի ուսանողներից մեկը, որին, ինչպես եւ նկարը, հայտնաբերել չհաջողվեց: Այդ ժամանակ ՀԽՍՀ մշակույթի փոխնախարարն ինձ իմաց տվեց, որ Թբիլիսիում Մարտիրոս Սարյանի վաղ շրջանի նկարներ են ծախվում: Անմիջապես մեկնեցի Թբիլիսի եւ 2 նկար գնելով, բերեցի թանգարան: Սարյանի ուսանողական շրջանի մեկ գործը փոխարինվեց նույնպես ուսանողական շրջանի երկու հուզիչ գործերով:
Երկրորդ գողությունը վերաբերում էր Այվազովսկու նկարին, որը թանգարան էի բերել Ուլյանովսկից: Գիշերով բակի կողմից գողերը արվեստանոցի պատշգամբ էին բարձրացել, բացել դուռն ու տարել էին նկարը: Արվեստանոցից էին տարել այդ նկարը: Փառք Աստծո, մեկ տարի չանցած նկարը գտնվեց (թեեւ մեկ-երկու տեղից ճաքած), վերանորոգվեց եւ մասնակցեց ցուցահանդեսի:
Երրորդ գողությունը տեղի է ունեցել մի օր, երեկոյան պահին, թանգարանի փակման ժամանակ, երբ ինչ-որ ավտոմեքենա կանգնել էր փողոցում, դիմակավոր ինչ-որ մարդիկ մտել էին թանգարան, աշխատակից կանանց վրա ատրճանակ պահել, ահաբեկել եւ 4 նկար տարել էին: Այս 4 նկարներից 3-ը հայտնաբերվեցին Մոսկվայում եւ հետ վերադարձվեցին: Ի դեպ, ասեմ, որ այդ նկարներից 2-ը պատկանում էին պատկերասրահին եւ ոչ թե` տուն-թանգարանին: Չորրորդ նկարը հայտնաբերեցին ոստիկանները ինչ-որ կիսավարտ մի շինարարությունում, եւ այն նույնպես հետ վերադարձվեց: Արի մի զարմացիր, Ռուզանը խոսում է տուն-թանգարանից կատարված գողությունների մասին, բայց դրանց հայտնաբերման մասին ոչ մի խոսք չի ասում: - Նա Ձեզ մեղադրում է այն բանում, որ թանգարանը Ձեզանից ժառանգել է վատ վիճակում: Նա ասում է. «Ամենասարսափելին, սակայն սարյանական կտավների ահավոր վիճակն է, ինչը ժառանգեցի»:
- Նույն վիճակով էլ ինձ է ժառանգված: Այս մասին անընդհատ խոսելը, հիշելը չգիտեմ, թե ինչ է նշանակում: Նախ ասեմ, որ տեմպերայով կտավի վրա նկարված գործի վերանորոգումը բավականին բարդ գործ է: Մեր ժամանակ թանգարանը որեւէ գումար չէր ստանում: Այսօր հակառակն է: Տիկին Ռուզան Սարյանը կարող է սա չիմանալ (նա ոչ նկարիչ է, ոչ թանգարանային գործի գիտակ): Ու չարժե անընդհատ խոսել նկարների վատ վիճակի մասին, պարզապես պետք է հնարավորություններ ու միջոցներ գտնել շատ վաղուց վնասված նկարները վերանորոգելու համար:
«Հայոց աշխարհ» թերթում կարդացի ինչ-որ կեղծ նկարների մասին: Այո, Կանադայում տպագրված ալբոմում կա մի նկար, որ երկարավուն չափով կարծես Սարյանինը չէ: Ես կարծում եմ, որ դա ավելի շուտ վերաբերում է «Արարատյան դաշտը Արագածի լանջերից» նկարին, որը Սարյանինն է: Դա սկզբում եղել է մի խոշոր նկար, որը հետո բաժանվել է երկու մասի: Ապա այդ նկարի մեկ կեսը հայտնվում է Կանադայում, մյուս կտորը` Լոս Անջելեսում: Այդ նկարի երկու կտորները, որքան գիտեմ, առանձին-առանձին վաճառել է Ռուզան Սարյանի մայրը: Իսկ ինչ վերաբերում է 1906-ի «Պոետը» նկարին, այդ մասին առանձին, մանրամասն կգրեմ:
Ես կուզենայի, որ այսպիսի խոսակցություններ, այսպիսի ասուլիսներ չլինեին: Եվ ինչ է նշանակում խոսել հեղինակային իրավունքների մասին: Սարյանի ընտանիքը միշտ էլ ստացել է այն, ինչ տրվում է հեղինակային իրավունքով; Ինչո՞ւ է ժխտվում այս ամենը: Եթե մենք անցած տարիների դժվար պայմաններում գիրք ենք հրատարակել Սարյանի մասին, ապա գոհ ենք եղել Սարյանի արվեստի մասսայականացման համար, ոչ թե մտածել ենք փողի մասին: Շատ ավելի կարեւոր է Սարյանի արվեստի պրոպագանդումը: Ինքս այդպես եմ դատում, այդ նպատակով եմ գործել: Եվ օրենքները մինչեւ վերջին կետը պահպանվել են: Ասեմ, որ ընդհանրապես իմ բոլոր հրատարակած գրքերի համար ես որեւէ գումար երբեւէ չեմ ստացել:
Ռուզանը բողոքում է, որ Ֆրանսիայի Անտիբ ծովափնյա քաղաքում խոնավ է եղել եւ ցուցադրված գործերը վնասվել են: Հետաքրքրական է, թե ո՞նց է դա ստուգել, երբ Տրետյակովյան եւ Ռուսական թանգարանից ցուցահանդեսին մասնակցած գործերի մասին ոչ մի բողոք չի եղել: Եվ եթե այդ ցուցահանդեսի մեծ հաջողությունը չլիներ, եւ Սարյանի գինը չբարձրանար, այսօր կեղծ նկարներ չէին հայտնվի աճուրդատներում: Ուրեմն, զգույշ պիտի լինենք բոլորս:
Կուզենայի միայն, որ Ռուզան Սարյանը, վարպետի՝ մեր աչքի առաջ մեծացած թոռնիկը, միշտ հիշեր, որ իրեն կոչել են Մուրացանի «Ռուզան» կամ «Հայրենասեր օրիորդ» պիեսի խորագրից մեկնելով: Ուրեմն, թող չմոռանա նաեւ, որպես թանգարանի ղեկավարի, իր նվիրվածությունը մեծ հոր արվեստին: Եթե ընտանիքին պատկանող մեկ նկար կարելի է վաճառել տասնյակ հազարավոր դոլարներով, ապա ափսոս չէ՞, Տրետյակովյան թանգարանում գտնվող հանճարեղ նկարի գծանկար-էսքիզը, որ ուսումնասիրության կարեւորագույն նյութ է, վաճառել ասվածի համեմատությամբ չնչին գումարով...
Արժե՞, արդյաք, տարօրինակ միջոցների դիմել՝ տուն-թանգարանի նախկին տնօրենի վաստակը վարկաբեկելու համար...
- Հարցազրույցը վարեց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌԱՑԻՈՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆՀայաստան-Թուրքիա եւ հայ-թուրքական հարաբերությունները, գոնե մինչեւ տեսանելի ապագա, մեզ համար լինելու են հրատապ: Այդ հարաբերությունների ուսումնասիրումը, պատմական, քաղաքագիտական ու տնտեսագիտական բազմակողմանի ...ԻՆՉ ԲԱՆ Է ԿԵՂԾ ԿԱՄ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 1Քաղաքագիտության մեջ վաղուց արդեն հայտնի է կեղծ կամ արհեստական պետություն սահմանումը: Այսպես են կոչվում պետական այն միավորները, որոնք ստեղծվում են ոչ թե ազգային կամ կրոնական հենքի, այլ տարածքային սկզբունքի ...ՎԵՐՋԻՆ 18 ՕՐԵՐԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀՐԿԻԶՎԵԼ Է 18 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Հ. Չ.Դեկտեմբերի 1-ից թուրքական ռազմաօդային ուժերը հրետանու աջակցությամբ Իրաքի Թուրքիային սահմանակից շրջաններից օդային հարվածներ են հասցնում: Վերջին հարվածը նրանք հասցրել են երեկ: Հարվածների պատճառաբանությունը ...ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ 106-ՐԴ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Հ. Ծ. 3«Դեկտեմբերի 10-15-ի ընթացքում Մ. Նահանգների Ներկայացուցիչների պալատում ընդունված «S. 888»` ցեղասպանություն գործադրողներին «պատասխանատվության կանչելու օրենքը» կարեւոր քայլ է պատժելու բոլոր նրանց, ովքեր ...«ՄԻՆՉԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19 ԱՅՆՊԻՍԻ ԲԱՆԵՐ ԵՆՔ ԼՍԵԼՈՒ, ՈՐ ՄՂՁԱՎԱՆՋԱՅԻՆ ԵՐԱԶՆԵՐՈՒՄ ԱՆԳԱՄ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀԱՆԴԻՊԵԼ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 2ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ներկա գտնվելով ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ամբիոնում տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնի բացմանը, նշեց, որ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՈՉ ՈՔ ՉԻ ՍԻՐՈՒՄ ԹՈՌՈՄԱԾ ԾԱՂԻԿՆԵՐ՝ ՄԵԶ ՊԵՏՔ ԵՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԵկող տարվանից միացնենք նոր սկզբի ժամացույցը, որը վերջ կտա ցինիզմին ու ամենաթողությանը: Սա «Օրինաց երկիր» կուսակցության առաջարկությունն է, որ երեկ հրավիրած ասուլիսում բարձրաձայնեց կուսակցության նախագահ ...ԳԱԼԱ-ԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՊԱՏԺԵԼ, ԻՍԿ ՀԵՌՈՒՍՏԱՕՊԵՐԱՏՈՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՊԵՐԼԻԱԶՈՐԻՆ՝ ՈՉ
Գ. Մ.Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբը տարածել է երկու հաղորդագրություն: Դրանցից առաջինում նշվում է, որ ԳԱԼԱ-ի հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ն նոյեմբերի 16-ին բողոքարկել էր ընկերությունում ...ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հերքում է նախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղադրանքները, որ իր կողմնակիցներին բանավոր կերպով կամ հեռախոսազանգերով կանչում են ոստիկանություն եւ ...ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԵՐՔՈՒՄ Է
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը ոչ օբյեկտիվ է գնահատել հայկական ԶԼՄ-ների ...ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՈՉ ՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ
Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի տարածաշրջանների Հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին չի սատարելու յոթ թեկնածուներից որեւէ մեկին: Հաղորդվում ...ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՕՐԻՆԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ խորհրդարանը երեկվա լիագումար նիստում, որը վերջինն էր այս տարի, ընդունեց 2008-ի պետբյուջեն: Ինչպես եւ սպասվում էր, պատգամավորներից բյուջեի վերաբերյալ առարկություններ չեղան: Նույն բանը հաստատեց նաեւ ...ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԱՐՑԱԽԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Կ. Գ.Այսօր ԼՂՀ տարածքի ավելի քան կեսում անհասանելի են Արցախի եւ հայաստանյան հեռուստաալիքները: Ավելին, ծայրամասային բնակավայրերում տեղաբնակները հիմնականում դիտում են ադրբեջանական հեռուստաընկերությունների թողարկումները: ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԵՎ 7 ՏՈԿՈՍ ԳՆԱՃ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԵրկրի ֆինանսական շրջանակների ներկայացուցիչները երեկ անցնող տարվա ցուցանիշներն ամփոփեցին Կենտրոնական բանկում տեղի ունեցած նախաամանորյա ավանդական հանդիսավոր հավաքի ժամանակ: Դրանք ներկայացրեց ԿԲ նախագահ ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՈՒՄ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀամաշխարհային խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ կամ IFC) եւ հայկական «Արդշինինվեստբանկը» համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի, ՄՖԿ-ն 10 մլն դոլար է ներդրել բանկի բաժնեմասում եւ 15 մլն ...ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 26-ին հրամանագիր է ստորագրել 2007թ. պետական մրցանակներ շնորհելու մասին: 2007 թվականի պետական մրցանակ է շնորհվել. 1. Գրականության եւ հրապարակախոսության ոլորտում` ...ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Հարցազրույցը վարեց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸԴեկտեմբերի 25-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում մամլո ասուլիս էր հրավիրել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանը: Ասուլիսը մեկնաբանեցին մի քանի թերթեր (այդ թվում նաեւ «Ազգ»-ը) ...«ՀԱՅ ԻՐԱՎԱԿԱՆ ՄՏՔԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ» ԳԻՐՔԸ ՀԱՆՁՆՎԱԾ Է ԸՆԹԵՐՑՈՂԻ ԴԱՏԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Հայ իրավական մտքի ակունքները» գրքի շնորհանդեսն էր երեկ Սահմանադրական դատարանում: Գրքի հեղինակ Ռուբեն Ավագյանը աշխատությունը կարեւորեց հատկապես Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի ...ԳՐԻՆՔԱՐՏԱՅԻՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԽՈՒՐ ՎԱԽՃԱՆԸ
Հ. Ծ. 2Ինտերնետային կայքում դրված առաջարկով կեղծ ամուսնություն կնքած 24-ամյա Յուլյա Կալինինան եւ 30-ամյա Բենջամին Ադամսը ձերբակալվել են վերջերս տարբեր բնակարաններում, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» ...ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏ ԿՈՉ` ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ 1«Ամեն չարիքից բարիք է ծնվում» ասում է ժողովրդական խոսքը: Երեւանի ճանապարհների շինարարություններն ու դրանց հետեւանքով հավելյալ խցանումները մեծացրին Երեւանի մետրոպոլիտենից օգտվողների քանակը, որով «գծի տերերի» ...ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ, ԵՐԲ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՎԵՐՋԻՆ ԴՐԱՄԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀաշմանդամների խնդիրներով զբաղվող տասնյակ հասարակական կազմակերպություններ կան Հայաստանում, որոնց ջանքերը սակայն մինչեւ այսօր գոնե մատչելի միջավայր ստեղծելու հարցում բավարար արդյունք չեն տվել: Մեր երկրում ...«ԱԶԳԸ» ԱՄԵՆԱՎՍՏԱՀԵԼԻ ԹԵՐԹԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՇարունակում ենք ներկայացնել միջազգային Gallup հեղինակավոր կազմակերպության եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի կատարած հարցումների արդյունքները հայկական զանգվածային լրատվամիջոցների մասով: Եվ այսպես, ...ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԸ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 16 առաջնություններում մեդալների են արժանացել 10 թիմերի 332 ֆուտբոլիստներ: Վերջին տարիներին գործող մրցակարգի համաձայն, մեդալների են արժանանում մրցանակակիր թիմերի կազմում ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՉԵԶՈՔ ԴԱՇՏՈՒՄ ՇՓՈԹ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ
Ա. Վ.
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ
Թարգմ. Հ. Ծ.
ՉԻԼԻՆԳԱՐՈՎԸ ԶԻՋԵՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԳՐԻՆՔԱՐՏԱՅԻՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԽՈՒՐ ՎԱԽՃԱՆԸ
Հ. Ծ.
«ՄԻՆՉԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19 ԱՅՆՊԻՍԻ ԲԱՆԵՐ ԵՆՔ ԼՍԵԼՈՒ, ՈՐ ՄՂՁԱՎԱՆՋԱՅԻՆ ԵՐԱԶՆԵՐՈՒՄ ԱՆԳԱՄ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀԱՆԴԻՊԵԼ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՍԵՖԻԼՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ

ՀԱՆՈՒՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՎԵՐՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԸ, ԱՅԼԵՎ ՄԵՐ ԹՈՔԵՐԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԳԱԶԱՖԻԿԱՑՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ա. Մ.ԿՐԿԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԵՆ ՀԱՅ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԸ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
- 1346 Ծնվեց հայ փիլիսոփա, հասարակական-եկեղեցական գործիչ Գրիգոր Տաթևացին: (Վախճ. 1409թ.-ին):
- 1409 Մահացավ հայ փիլիսոփա, հասարակական-եկեղեցական գործիչ Գրիգոր Տաթևացին: (Ծնվ. 1346թ.-ին):
- 1849 Կ. Պոլսում ծնվեց մեծահամբավ դերասան Պետրոս Ադամյանը: (Վախճ. 1891 թ.-ին):
- 1907 Փարիզում հրավիրվեց Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների և խմբերի ժողով, որին մասնակցեցին «Արմենիա», «Ռազմիկ» և «Հայրենիք» թերթերի ներկայացուցիչները:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

